PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մի ժամանակ



Նիկեա
16.08.2013, 20:50
Առաջ էստեղ պարտեզ էր,ուր անցել է իմ մանկությունը:Մի ժամանակ էդ ծառի տակ նստարան կար:Ժամերով նստում էր նստարանին ,ակաջ դնում առվի քչքչոցին ու հիանում մայրամուտի գեղեցկությամբ:Չէր սիրում խոսել իր անցյալից ու ինձ թվում է,նա ուզում էր ընդհանրապես չունենալ անցյալ:Ես չգիտեմ,թե ինչպիսին էին նրան կարծում ուրիշները,ես չգիտեմ թե ինչ էր եղել տարիներ առաջ ու չգիտեմ նրա թախծոտ ժպիտի պատճառը,բայց գիտեմ,որ նա բարի գուցե աշխարհի ամենաբարի պապիկն էր:Գիտեմ որ չէի լինի ես էսպիսին եթե չլիներ ինքը:
***

-Պապի՛,ա՛յ պապի,կպատմես ինձ քո պապիկի մասին:
-Ես պապիկ չեմ ունեցել,բալե՛ս:
-Լավ ուրեմն տատիկիդ մասին պատմի՛ր,հա՞:
-Տատիկ էլ չեմ ունեցել,-հանգիստ բայց տխուր ասաց պապս:
Ես զարմանում էի,թե ինչպես մարդ կարող է պապիկ ու տատիկ չունենալ:
-Պապի՛կ,ես երկու տատիկ ունեմ,երկու հատ էլ պապիկ դու ոչ մի հատ չես ունեցե՞լ:
-Ոչ մի հատ:
-Բա ինչի՞ ես երկու հատ ունեմ,իսկ դու չես ունեցել ոչ մեկը:
-Դե երևի դու բախտավոր ես:
-Իսկ դու բախտավո՞ր չես:
-Բախտավոր եմ,ես շատ բախտավոր եմ,որովհետև դու ինձ տալիս ես չապրած մանկությունս:Իմ նման բիձեն քո նման թոռնիկի կողքին դառնում է երեխա,- բացատրեց պապիկս:Ես զարմացած լսում էի նրան սպասելով որ իմ բարի բիձուկը ուր որ է երեխա կդառնա:
Երևի օգոստոսի վերջն էր կամ սեպտեմբերի սկիզբը:Մեղմ աշնանային եղանակ էր:Ուռենու տերևները սկսել էին դեղնել,առուն երգում էր իր սովորական երգը խառնված ճնճղուկների դայլայլին::Օդում ճախրում էին գույնզգույն թիթեռներ:Դրանցից մեկն անչափ նուրբ ու սիրուն էր:Իր ապիտակ թևերը մեռնող արևի ճառագայթների տակ ստացել էին ոսկեգույն երանգ:
-Պապ,տես ինչ լավն է,- ասացի ու վազեցի թիթեռի հետևից:Այդ փոքրիկ արարածը ճարպկորեն խույս էր տալիս ինձնից:
-Մի՛ վազիր,կնկնես,- ինձ անընդհատ զգուշացնում էր պապիկս,բայց տարված թիթեռով չէի ուզում լսել նրան:
-Դու չես լսում ինձ,լավ,մի լսի՛ր:Տո շատ էլ լավ կլինի որ ընկնես:Էդ դեպքում գուցե հասկանաս,որ պառավ պապին պետք է լսել,-կատակով ասաց ու ժպտաց ծերուկը:Մարգարեացավ պապիս… չէր անցել հինգ րոպե,սայթաքեցի ու շրմփացի գետնին:Պապիս վազելով եկավ մոտս,գրկեց հանեց ինձ ու հազիվ արցունքները զսպելով ինձ տարավ,նստեցրեց նստարանին:
-Վայ ինձ,վայ,ո՞նց լեզուս պտտվեց:Վախ, իմ սիրու՛ն ցվետոկ,լավ չէր պապանձվեի:
-Բան չկա,պապի՛,տես էլ չեմ լացում,ես ուժեղ աղջիկ եմ,դու էիր ասում,չէ:
Պապիս գրկեց ինձ ու գիրկը նստեցրեց:
-Իմ սիրուն ցվետոկ,դու վազում ես,ժամանակն էլ է վազում,իսկ ես պետք է կանգնեմ:Դու ժամանակի հետ կվազես առաջ,իսկ ես կմնամ էստեղ-անցյալում,- խոր հոգոց քաշեց պապիս:Իրա աչքերում էնքան թախիծ ու տխրություն կար:Ես չէի հասկանում,թե ոնց ես ժամանակի հետ պետք է գնամ,իսկ պապիկս-մնա:Ես չէի կարողանում դա հասկանալ,ես չէի ուզում դա հասկանալ:Ասես կռահելով միտքս պապիկս ժպտաց ու ասաց,-ժամանակը կգա ու դու կհասկանաս:
Մենք հիանում էինք մայրամուտով ու ինձ թվում է,որ էլ երբեք ես չեմ կարողանա տեսնել նման մայրամուտ:Նայում էի արևին ու մտածում,որ չեմ ուզում ժամանակը գա,մտածում էի որ ես ու պապիս կփախչենք,չենք սպասի ժամանակին:
***

Հիմա ես հասկանում եմ,թե ոնց էի ես ,,առաջ,, գնալու,հիմա ես հասկանում պապիկիս խոսքերը,բայց ինքը ոչ թե մնաց անցյալում,այլ իմ սրտում ու հիշողությույուններում մնալով ինձ հետ ,,առաջ,, եկավ ու դեռ էլի է առաջ գնալու էնքան մինչև ես էլ մնամ անցյալում:
Բայց ես էդպես էլ չհասկացա,թե ե՞րբ ու ո՞նց եկավ ժամանակը:

***


Մի ժամանակ էստեղ պարտեզ էր իմ մանկության պարտեզը:Մի ժամանակ էդ ծառի տակ նստարան կար,ու ժամերով նստում էինք ես ու իմ բարի բիձուկը:Էդ ուռենու մոտ երևի քար կար:Իսկ հիմա…հիմա էդտեղ ոչինչ չկա,բացի արդեն յոթ տարի չորացած ուռուց:Մեր ծառը չորացավ պապիկիս մահից հետո ու կարծես առուն էլ հիմա առաջվա երգը չի երգում ու հիմա էլ ինձ ոչ ոք ցվետոկ չի ասում:Պարտեզի տեղում հիմա ոչինչ չկա..Ի՞նչ…ո՞վ ասաց որ ոչինչ չկա:Էդտեղ են իմ մանկության քաղցր ու երբեմն նաև ցավոտ հիշողությունները:Էդտեղ է իմ ուրախ մանկության պուճուր կտորը:

Նիկեա
16.08.2013, 20:59
Վերջապես համարձակվեցի գրել անհամբեր սպասում եմ քննադատությունների:

armen9494
16.08.2013, 22:18
:love դու համով բաներ սարքելուց բացի, նույնց ձևի համով էլ պատմում ես

Նարե91
16.08.2013, 22:31
Վերջապես համարձակվեցի գրել անհամբեր սպասում եմ քննադատությունների:

Նիկեա ջան, սկ ես չեմ համարձակվի քննադատել :) ինձ դրա իրավունքը չեմ վերապահի :) մի խորհուրդ կտամ. կարդա´ որքան հնարավոր ա շատ, լավ ա, որ գրել սիրում ես, բայց լավ գրելու առաջին նախապայմաններից մեկը կանոնավոր ընթերցանությունն ա :)

Նիկեա
17.08.2013, 07:20
:love դու համով բաներ սարքելուց բացի, նույնց ձևի համով էլ պատմում ես
Շնորհակալություն:

Նիկեա
17.08.2013, 07:22
Նիկեա ջան, սկ ես չեմ համարձակվի քննադատել :) ինձ դրա իրավունքը չեմ վերապահի :) մի խորհուրդ կտամ. կարդա´ որքան հնարավոր ա շատ, լավ ա, որ գրել սիրում ես, բայց լավ գրելու առաջին նախապայմաններից մեկը կանոնավոր ընթերցանությունն ա :)
Շատ զգացված եմ նրբանկատության համար,բայց ուզում եմ տեսնել սխալներս,որ հետո կարողանամ ուղղել դրանք,այսինքն ուզում եմ,որ բոլոր թերությունները հերթով նշեք::oy

Լեդի Վարդ
17.08.2013, 08:51
Վերջապես համարձակվեցի գրել անհամբեր սպասում եմ քննադատությունների:

Քննադատությունների՞, ի՞նչ քննարդատության մասին է խոսքը Նիկ :Լուրջ բան եմ ասում ես էսօր ճանաչեցի նոր Նիկեայի:ՈՒղակի երանի եմ քեզ տալիս, որ գոնե երկու րոպե նստել ես պապիկիդ կողքին, ես անգամ նրան չեմ տեսել:Երանի քեզ Նիկ:

Alphaone
18.08.2013, 01:44
Իմ հրաշք աչուկ, քեզ ավելի ու ավելի շատ եմ սիրում, արցունքներով լացում եմ, էնքան մաքրություն, անմիջականություն ու ներքին լույս կա գրածիդ մեջ: Մեկը գուցե ասի շաբլոն ա, մյուսը՝ պարզունակ ա, չլսես, անկեղծ ա, իրական ա, մաքուր ա, ճակատդ պաչիկում եմ, ապրես :kiss