PDA

Դիտել ողջ տարբերակը : VPS (Virtual Private Server) - հարցեր ու խնդիրներ

Աթեիստ
13.08.2013, 23:26
Ժող, ես գործի բերումով շատ քիչ եմ շփվել լինուքս սերվերների հետ, ու հիմա փաստի առաջ եմ կանգնել։
Վերցրել եմ VPS հոսթինգ։ Չի մացողների համար, դա առանձին վիրտուալ սերվեր ա, որի վրա դու դնում ես ինչ լինուքս ուզես, դրա վրա էլ քեզ անհրաժեշտ բոլոր ծրագրերը։
Վրան դրել եմ Ubuntu 12.04 LTS, Apache, mysql, vsftpd, perl, mc:

Սայթը դրել էի կիսատ պռատ աշխատում էր (կգրեմ թե խի կիսատ), մեկ էլ էսօր ցերեկը սայթը լռվում ա, մենակ ftp-ն կա։ Ոչ հttp, ոչ ssh:
Լավ ա սայթից էլ ssh կպնելու հնարավորություն կար, կպա, firewall-ը անջատեցի (ufw), սաղ աշխատեց։ Դրանից հետո մեջը ավելացրեցի 80, 22 պորտերը, ու հետ միացրեցի, դզվեց։

հարց 1
Ընթացքում երբ ufw status եմ տվել, մենակ 21 պորտն էր ցույց տալիս բացած (հատուկ ավելացրել էի), բայց սաղ աշխատում էր։ Խի՞ պտի ինքիրան դնի սաղ ստանդարտ պորտերը փակի

էդ կարգավորելուց հետո փորցեձի կայքը բացել, նորմալ բացեց, մեկ էլ մի հղումով մտնում եմ ու
Can't connect to local MySQL server through socket '/var/run/mysqld/mysqld.sock' (2)

հարց 2
Ո՞ւր կորավ էդ ֆայլը (տեղում չկա)։

հարց 3
Խի՞ կորավ էդ ֆայլը։

հարց 4
Ո՞նց mysql-ը վերականգնեմ, ջնջել, դնելը չօգնեց։

Ներսես_AM
14.08.2013, 02:18
Գլխանց ասեմ, որ բնավ Լինուքսի մասնագետ չեմ, նենց որ կարող ա սխալ բաներ ասեմ, կարող եք ուղղել։

1–ին չեմ կարող պատասխանեմ։ Ֆայրվոլից գլուխ չեմ հանում։

2. /var/run ում ժամանակավոր ֆայլեր են լինում, որոնք ստեղծվում են ծրագրի աշխատելու ժամանակ, ու կորում ծրագիրը ավարտելու ժամանակ։ .sock ֆայլը իրա սոքեթ բացելու «ֆայլն» ա։ Լինուքսում ամեն ինչ «ֆայլ» ա, օրինակ /dev/sda առաջին սատա դիսկի «ֆայլն» ա։

3. Հավանաբար mysql–ի պորտը փակել ես դրա պատճառով չի կարողանում պորտ բացի։ Ֆայրվոլից թույլատրի լոկալհոսթից 3306 պորտ կպնել։

4. Վերևի հիպոթեզը հաստատելու համար mysql–ի լոգը մի հատ նայի ու ստեղ դիր նայենք։

Աթեիստ
14.08.2013, 02:33
Ներս, mysql սերվիսը ընդհանրապես չի միանում, որ պորտի թեմա էլ բացվի, տերմինալում գրում եմ mysql, պատասխանում ա
ERROR 2002 (HY000): Can't connect to local MySQL server through socket '/var/run/mysqld/mysqld.sock' (2) (նույնիսկ ֆայլվոլն անջատած)

Լոգերը դատարկ են (0 բայթ)։

Ներսես_AM
14.08.2013, 02:40
mysql–ը կլիենտն ա, սերվերը չի :))

եթե նորմալ նստել ա վայթե պիտի սենց մի բան լինի

sudo /etc/init.d/mysql start

Աթեիստ
14.08.2013, 02:50
Արդյունք.
Rather than invoking init scripts through /etc/init.d, use the service(8)
utility, e.g. service mysql start

Since the script you are attempting to invoke has been converted to an
Upstart job, you may also use the start(8) utility, e.g. start mysql
start: Job failed to start

տենց եմ փորձում,
# start mysql
start: Job failed to start

Ներսես_AM
14.08.2013, 02:55
Փաստորեն սերվիսը ստարտ չի լինում։ Մի հատ /var/log/mysql/mysql.log նայի ինչ կա։

Ամեն դեպքում մի հատ էլ հարցնեմ, sudo service mysql start ես չէ՞ անում

Աթեիստ
14.08.2013, 02:58
Ես էս «սիստեմի» ...

mysqld տալուց սենց էրրոր էր տալիս

mysqld: File '/var/log/mysql/mysql-bin.index' not found (Errcode: 13)

ինտերնետում գտա, որ պետք ա ձեռով սարքել ու մեջը լցնել անկապ տեքստ
./mysql-bin.000001
./mysql-bin.000002
./mysql-bin.000003
./mysql-bin.000004
./mysql-bin.000005
./mysql-bin.000006
./mysql-bin.000008
./mysql-bin.000001
./mysql-bin.000002
./mysql-bin.000003
./mysql-bin.000004
./mysql-bin.000005
./mysql-bin.000006
./mysql-bin.000007
./mysql-bin.000008
./mysql-bin.000009
./mysql-bin.000016

Սարքեցի, chown-ով mysql-ին դոստուպ տվեցի, չոգնեց։
Վերջը մի հատ էլ chown-ով mysql-ին դոստուպ տվեցի /var/log/mysql/ պապկին, դզվավ։
Հիմա աշխատում ա։

Վաղը հաջորդ պրոբլեմս կնկարագրեմ։

Հ.Գ.
Սերվիսը ստարտ չէր լինում։ Հենց էդ լոգն էլ լրիվ դատարկ էր։

Աթեիստ
19.08.2013, 14:32
Նոր հարց, քանի դեռ ես չեմ հասկացել էս լինուքսնի աշխատանքի լոգինկան (եթե եթե իհարկե կա)։

Շաբաթ օրը գործ եմ արել սերվերի վրա, դրել եմ 2-րդ կայքը։
Առաջին կայքը բացի ՞\var\wwwշ պապկից, օգտվում ա նաև \var\include\ պապկից: Երեկ առավոտ պարզվավ, որ հիմա էդ պապկից ֆայլերը զագռուզկա չի անում։

Ենթադրում եմ, որ սաղ գալիս ա ապաչի sites-available/default-ը բզբզելուց, բայց դեռ չգիտեմ ինչ անեմ որ դզվի։
Դրա մեջ ավեալցրել եմ 2-րդ կայքի մասին ինֆոն, իսկ առաջինի մեջ էլ ավելացրել եմ CGI, PL handler:
Հա, մեկ էլ AllowOverride None-ը դարձրել եմ AllowOverride All, որ .htaccess-ներին նայի, դրանից առաջ բանատեղ չէր դնում։

Աթեիստ
19.08.2013, 14:33
Նոր պարզեցի, որ հենց էդ AllowOverride-ն ա պատճառը, մի հատ բացարեք, թե դա ինչ ա, հասկանամ։

Հ.Գ.
Մի լուծում գտա.
Սաղ սայթի համար AllowOverride-ը տվեցի None, ու առանձին մենակ էն պապկի համար որին շատ պետք էր .htaccess, դրեցի All

<Directory /var/www/>
Options -Indexes FollowSymLinks Includes ExecCGI MultiViews
AllowOverride None
Order allow,deny
AddHandler cgi-script cgi pl
allow from all
</Directory>

<Directory /var/www/admin/>
Options -Indexes FollowSymLinks Includes ExecCGI MultiViews
AllowOverride All
Order allow,deny
allow from all
</Directory>

Առաջին հայացքից՝ աշխատում ա։

Aperna
19.08.2013, 15:52

ետքան տանջվելուտ տեղը դրի պանել ավելի հեշտ սայթերտ կկարավարես,ու տենց խնդիրներ չեն առաջանա
հա եթե անվճարես ուզում կարաս Kloxo պանելը դնես բայց ubuntu-ի վրա չի նստում մենակ CentOS-ի վրաա լինում
մեկել CentOS-ը ավելի թեթևա VPS-ի համար

Աթեիստ
19.08.2013, 16:04

1. Մենակ գրաֆիկական ինտերֆեյսի համար սիստեմա հաստատ չեմ փոխի, հազիվ եմ էսքանը դրել
2. Պանելներից cpanel ու ispmanager եմ տեսել, ոչ մեկի մեջ չի հանդիպել ապաչի կարգավորման գործիք:
Եթե դժվար չի քայլ առ քայլ գրի թե էս ասածներս պանելում ոնց էի անելու,
կարող ա մի պանել դնեմ:

Aperna
19.08.2013, 16:38

ետքան հատ հատ տեղադրելու փոխարեն պանելը սաղ դնումա միանամից.ապաչի մասը cpanel-ում եսքանա (http://s36-temporary-files.radikal.ru/625aebcbc215402cab755df968b1385c/-88693455.jpg),մնացացը ssh-ով
իսկ cpanel,ispmanager դրանք փողովեն.իմ վերեվի նշածը անվճարա կառաս ստեղ դեմոն նայես http://demo.kloxo.com:7778/login/
եսի ինսթալի համար մի երկու հրամանես գրում իսկ OS փոխելնել ումից վեկալել ես սեռվեռ իրանց պանելում կա շաբլոնները մի քլիքով ինստալա լինում:
մեկել եսի կարաս նայես կարողա օգնի մի բանով http://www.youtube.com/watch?v=im1cheHbEsU

Աթեիստ
19.08.2013, 18:20

1. Սիստեմը փոխել գիտեմ, ու տեսել եմ թե ինչքան տարբերակներ են առաջարկվում։ Բայց Ես լինուքսներից հեռու եմ, ընտրել եմ են սիստեմը որից տեղյակ ծանոթներ ունեմ։
2. Վիդեոն ու դեմոն նայեցի, ոչ մի տեղ չտեսա .htaccess-ների հետ կապված որևէ բան (կարող ա դեմոն լավ չբզբզեցի)։ Եթե կա, տեղն ասա։
3. Եթե ձեռիդ տակ կա, սքրինշոթ արա, նայեմ հենց գրածս խնդիրը ոնց էիր լուծելու։

Հ.Գ.
Մինչև էս պահը ինչ խնդիր հանդիպել ա, առանց պանելի լուծվել ա, ձեռի հետ էլ լինուքս եմ բզբզում։ Սքրինշոթերում պետք ա նենց հեշտ լինի, որ համոզվեմ դրանց անցնելու։

Aperna
19.08.2013, 18:58

լոգերում ինչա գրվում որ զագրուզկա չի անում?ինչքան հարցտ հասկացա ապաչը աշխատումա սայթերտ չի բացում?

հա .htaccess-ի հետ աշխատելու տեղ կա isp-ում ցույցա տալիս կարաս խմբագրես,նույնել կարշեմ kloxo-ումա իսկ cpanel-ում չի տալիս պտի ftp-ով քաշես դզես դնես տեղը(համենայն դեպս ես տենցեմ անում)

http://www.softtime.ru/info/apache.php?id_article=97