PDA

Դիտել ողջ տարբերակը : IT օրագիր



Վահե-91
12.08.2013, 23:26
:hi
Ես ամբողջ կյանքում կարծել եմ որ իմ անձնական կյանքում կատարված իրադարձությունները չափազանց անձնական են, որպեսզի ես դրանցով կիսվեմ, պատմեմ ինչ-որ մեկին, թեկուզ՝ ամենամոտիկ մարդկանց: Կամ առավել ևս գրեմ օրագրում, որը հնարավոր ա տնեցիքից կամ ընկերներից մեկը գտնի ու կարդա: Չեմ սիրում տենց բաներ: Հա ես էտպիսին եմ:
Դպրոցում Իմ ամենաչսիրած հարցերը ինձ շուտ-շուտ հղում էր գրականության ուսուցիչը, օրինակ՝ «Ո՞րն է այս պատմվածքի խոհափիլիսոփայական իմաստը» կամ «Կազմիր այս հերոսի բարոյահոգեբանական կերպարը»: Էտ հարցերից ես նենց էի նեղվում, ոնց որ ասեր՝ «Վահե, դու **** ես»:
Ի՞նչ եմ ուզում ասեմ. ես տենց հարցերում փակ մարդ եմ: Կյանքում գրառում չեմ արել առաջին տպավորությունները ակումբցիների մասին թեմայում (կարող ա և մի օր անեմ :esim ), կյանքում քաղաքից դուրս գնալուց չեմ մասնակցել այնպիսի խաղերի, որտեղ պետք է ինչ-որ անձնական մի բանից խոսալ:
Էս ամենինչի պատճառով, որ ինչ-որ մեկի մասին իմ կարծիքն են հարցնում, ես ասում եմ, հետո ասում են անկեղծ չէր քո ասածը :esim
Մեկ էլ կյանքում կոմպլիմենտեր չեմ անում, եթե չեմ սիրահարվում: Ու տենց մեկի հետ մի քանի ամիս շփվեցի (այսինքն գործընկեր էինք), հետո որ դուրս եկավ, սկսեցի շուտ-շուտ կոմպլիմենտեր անել....ասում ա չեմ հավատում, հերիք ա կեղծավորություն անես :angry դե արի ու բացատրի, որ :love քեզ, ես ամեն պատահածին կոմպլիմենտ չեմ անում :angry
:D Չիմանաք օրագիրը բացել եմ, որ էս ամենինչի հակառակն անեմ:
Եկել եմ, որ պատմեմ իմ կյանքում պատահած դեպքերը, բայց կապված կոնկրետ IT ոլորտի հետ, պատմություններ չայնիկների, յուզերների, լամերների մասին, որոնք պատահել են անձամբ ինձ հետ: Մեկ էլ կաշխատեմ տեղադրել համակարգչի հետ կապված մասսայականություն վայելող պրոբլեմներ, որոնք շատ հեշտ լուծում ունեն:

Վահե-91
13.08.2013, 01:21
Հիմա սկսնակների համար կպատմեմ, թե ինչպես ճիշտ գնել նոութբուկ, բայց մինչև էտ ուզում եմ խոսալ էն տիպի մարդկանց մասին, ում շաբաթը 6 օր հանդիպում եմ: Շատ մարդիկ կան, որ գրագետ են, բանիմաց, ահավոր խելացի, բայց կյանքում համակարգչից չեն օգտվել (բնականաբար անգրագետներ էլ կան, որ համակարգչից բան չեն հասկանում, բայց էս ասածս իրանց մասին չի): Դե հիմա էլ եկել ա էն պահը, որ անհնար ա առանց դրա, ստիպված պիտի նոութբուկ առնեն: Առաջին հերթին մի հատ ծանոթ են ման գալիս, որը լավ ա հասկանում կոմպերից, որպեսզի իրանց խորհուրդ տա, որ ֆիրմայի նոութբուկ գնեն: Այ իրանց առաջին ճակատագրական սխալը հենց դրանից ա սկսվում: Հարգելի՛ նոութբուկ գնողներ, եթե ձեզ ինչ-որ մեկը ասել է, որ այ էս ֆիրմայի նոութբուկն ա ամենալավը, չհավատա՛ք: Ինչպես չկա ամենազոր անտիվիրուս, այնպես էլ չկա ամենազոր նոութբուկ արտադրող ֆիրմա: Բոլորն էլ իրանց թերություններն ու առավելություններն ունեն: Նոութբուկերի արդի ժամանակների պատմության մեջ, մոտ մի 3-4 տարի առաջ ա ընդամենը մի դեպք եղել HP ֆիրմայի հետ կապված, որի արտադրած նոութբուկերի մեծ մասը բռակ էին: Մնացածն արդեն ում բախտը՝ ոնց բերեց: Երևի հասկանում եք, որ տեխնիկայի մեջ չի կարա բռակ չլինի: Արդեն մի տարի ա, որ աշխատում եմ էս ոլորտում ու արդեն 1500 հատի կարգի նոութբուկ վաճառվել ա: Էտքանից մի 3-4 հատն ա, որ նենց պրոբլեմներ են ունեցել, որ սարքելն անիմաստ էր, դառել ա պահեստամաս: Ու ամենակարևորը դրանք մարդիկ չեն տարել, օգտագործել, հետո հետ բերել թե պրոբլեմ ունի: Այլ հենց խանութում ստուգելուց փչացել են, ուրիշն ենք տվել: Ու չմոռանամ ասեմ, որ դրանց մեջ ՍՈՆԻ էլ կա: Երբ վերևում նշված կատեգորիայի մարդիկ գալիս ասում են՝ մենք Դել ենք ուզում, իմ առաջի հարցը լինում ա, ինչու՞ հենց Դել: Ու իրանց պատասխանը լինում ա կամ՝ իմը Դել ա եղել, առաջին համաշխարհայինից մինչև հիմա նորմալ աշխատում ա, կամ՝ հասկացող մարդ ա էտ ֆիրման խորհուրդ տվել: Դե արի ու էտ հասկացողին մի երկու բառ մի ասա: Ու ցավոք սրտի, վերևում նշված կատեգորիայի մարդկանց, էսքան բանը ժամերով բացատրում ես, բայց իրանք չեն հավատում քեզ, որովհետև քեզնից խելացի են :8
Մի խոսքով, շատ չերկարացնեմ, թե չէ ինչքան ասեմ, էնքան գրելու բան կա, միանգամից իմ խորհուրդը տամ, թե ինչպես ճիշտ գնել նոութբուկ:
1. Ուշադրություն չեք դարձնում, թե ինչ ֆիրմայի նոութբուկ եք գնում, եթե դրա ֆիրման «Երազ» չի:
2. Միշտ լսեք վաճառողի խորհրդին: Ոչ մեկ չի ուզենա ավելնորդ «շառի» տակ ընկնի: Եթե դուք նութբուկն առել եք ասենք ԳՏԱ 4 խաղալու համար ու վաճառողը ձեզ ասել ա, որ էս մոդելով կլինի խաղալ, հետո պարզվել ա որ հզորությունը չի հերիքում, դուք շատ հանգիստ կարաք տանեք, տաք վաճառողի գլխին: Հաստատ իմացեք իրավունք չունեն հետ չվերցնելու, եթե տվյալ ապրանքը ձեր պահանջներին չի բավարարում:
3. Մի ալարեք մտնել բոլոր խանութները, որպեսզի գնի հարցում չխաբնվեք: Ամենաշատ համակարգչային խանութներ կան Թումանյան, Սայաթ-Նովա, Սարյան, Նալբանդյան փողոցներում:
4. Որևէ խանութում, որևէ նոութբուկ հավանելու դեպքում, խնդրեք պարամետրերը գրեն տան, որպեսզի նույն պարամետրերով նոութբուկի գինը կարողանաք համեմատել այլ տեղերում: Անգիր հաստատ 100 տոկոս չեք հիշի ու կարող ա մի տեղ կարողանան ֆռցնեն, թե իրանց մոտ էտ նույնն ավելի էժան ա:
5. Եթե խաղեր չեք խաղալու, նոութբուկը զուտ ինչ-որ օֆիսային ծրագրերի համար ա, ապա կարող եք գնել առանց առանձին վիդեոքարտի մոդել: Ժամանակակից համակարգիչների վիդեոպրոցեսորը, եթե առանձին չի, ուրեմն ինտեգրված է պրոցեսորի մեջ ու լավ արդյունքներ ա ցույց տալիս: Մինչև հիմա կան լամերներ, որ առանց առանձին վիդեոքարտով կոմպերին նայում են որպես քֆուր:
6. Ստեղնաշարի վրա արաբական տառեր տենալուց՝ փախեք: Ստատիստիկայով, Դուբայից բերած երրորդ սորտի նոութբուկերի հետ խնդիրներ ավելի շատ են լինում:

Վահե-91
16.08.2013, 23:13
Ուշքս գնում ա Windows ինստալ անող ու լրիվ դրայվերները պաշտոնական կայքից քաշող, տեղադրող աղջիկների համար:
Հ.Գ. Հավը երազում կորեկ է տեսնում:

Վահե-91
18.08.2013, 01:18
Եթե սիսադմինի կինը տեղյակ չի, թե ի՞նչ ա առհասարակ պլանշետը, ուրեմն ինքը առհասարակ անտեղյակ ա իրա մարդուց

Sent from my ALCATEL ONE TOUCH 991 using Tapatalk 2

Վահե-91
19.08.2013, 00:54
Հենց AMD-ով կոմպ ես առաջարկում մարդկանց, ասում են չէ, լսել ենք էտ տաքանում ա, չենք ուզում: Ուզում եմ հիշացնել տեղում դոփող ուղեղներով մարդկանց, եթե ձեր ինտելեկտը 10 տարվա մեջ ոչ մի տոկոսով չի ավելացել, ապա չի նշանակում, որ AMD ֆիրման էլ 10 տարվա մեջ չի աճել: Ճիշտ ա թեկուզ ժամանակակից AMD պրոցեսորի ջերմաստիճանը մի փոքր ավելի բարձր ա, քան Intel-ինը, բայց էտ ինչ-որ դեֆեկտ չի, որ դրա համար հրաժարվեք դրանից: Մանավանդ եթե համակարգչով խաղեր եք խաղում AMD-ով ավելի էժան կնստի ձեր վրա :hi
Եթե ժամանակակից AMD պրոցեսորների հզորությունները համեմատենք Intel-ի հետ մոտավորապես էս հերթականությունը կլինի՝
Intel Core i7
AMD A-10
Intel Core i5
AMD A-8
Intel Core i3
AMD A-6
Պետք չի մոռանալ, որ այս պրոցեսորները ունեն տարբեր սերունդներ, հետևաբար չի կարելի առաջին սերնդի Intel-ը համեմատել վերջին սերնդի AMD-ի հետ:
AMD-ն դեսկտոպի համար ունի նաև FX սերիա, որի 8 միջուկանի մոդելները անձամբ ես Core i7-ից բարձր եմ դասում:

Վահե-91
18.10.2013, 00:49
Կյանքումս shift-delete արած ֆայլերից երկուսին ահավոր ափսոսում ու կարոտում եմ :D
Առաջին կուրսում էի սովորում ու էտ ժամանակ դեռ Windows XP-ն ակտուալ էր, իսկ Windows 7-ը նոր էր դուրս եկել ու դեռ շատ տարածված չէր, քանի որ շատերի կոմպերը չէին «ձգում»: Քանի որ շուտ-շուտ էր «բախտ» վիճակվում օպերացիոն համակարգ տեղադրել, իսկ ես ինձ չէի հարգի, եթե բոլոր update-ները տեղադրված չլինեին, ապա փորձում էի նենց Windows-ի փաթեթ գտնել, որ update-ներն ինտեգրված լինեն, որ ժամանակ չծախսեմ դրանց տեղադրելու վրա: Այդ ժամանակ XP-ի լիցենզիոն կոդ գիտեի, էն էլ անգիր գիտեի :)), որը update անելուց ցանկացած WGA ստուգում անցնում էր (էտ կոդը մի քանի ամիս առաջ ա Microsoft-ի կողմից արգելափակվել): Քանի որ ես Windows XP-ի MUI-ն տենց էլ չսիրեցի, որովհետև ինտերֆեյսը կիսատ էր թարգմանում, ապա ինձ երկու հատ Windows XP-ի փաթեթ էր պետք՝ անգլերեն և ռուսերեն: Առանց զիզի բիզի բաների ռուսերեն փաթեթ չճարեցի, բայց էս (http://forum.oszone.net/thread-196600.html) հրաշք թեման գտա, որի օգնությամբ իմ ուզած փաթեթները ինտեգրեցի Windows-ի պաշտոնական ռուսական փաթեթի մեջ: Իսկ անգլերենի համար ո՛չ նման հեշտացված եղանակ կար update-ներն ինտեգրելու, ո՛ր էլ պատրաստի տարբերակ: Ու բախտի բերումով նոր էի իմացել, որ update-ները կարելի է ինտեգրել Windows-ի փաթեթի մեջ /integrate:<լրիվ ճանապարհը դեպի Windows-ի փաթեթ> հրամանով: Ես էլ, պարապ մարդ, ի՞նչ անեմ որ լավ լինի: Բռնեցի պաշտոնական անգլերեն փաթեթից XP-ն տեղադրեցի կոմպիս վրա ու նայեցի թե ինչ update-ներ պետք ա տեղադրել: Էտ update-ները հատ-հատ փնտրեցի microsoft.com-ում ու քաշեցի կոմպիս մեջ: Հետո հատ-հատ /integrate հրամանով բոլոր update-ները ինտեգրեցի Windows XP-ի փաթեթի մեջ: Oszone-ի շնորհիվ իմացել էի svcpack.inf-ն խմբագրելու միջոցով XP-ի փաթեթի մեջ ծրագրեր ինտեգրելու մեթոդը ու IE8-ն ու WMP11-ը էտ մեթոդով կարողացա ինտեգրեմ: Հետո նաև իմացա, թե ոնց ավտոմատ տեղադրել Windows XP-ն. սարքեցի իմ Winnt.sif ֆայլը: Նենց էի արել, որ մենակ տեղադրման դիսկ ընտրելու պատուհանն ու օգտագործողի անունը գրելու պատուհանն էին երևում:
Անցավ մի քանի տարի, XP արդեն ոչ մեկ չէր օգտագործու: Ես էլ էի կոմպս հզորացրել ու անցել Windows 7-ի: Դիսկերը շպրտեցի, ISO ֆայլերը ջնջեցի, քանի որ էլ պետք չէր գալիս XP-ն: Ու հիմա զարմանում եմ, ո՞նց կարելի էր էտքան աշխատանքը ջուրը գցել :fool Բա ո՞նց չվայելել էտ փաթեթը տեղադրելու նոստալգիան մի տաս տարի հետո :sad
Հ.Գ.
Nero-իս փաթեթները պահել եմ ու եթե բոլորի համար դա ուղղակի տեղակայիչ ա (մեկի համար լավը, մյուսի համար՝ վատը), ապա ես ամեն վերսիայի տեղակայիչ աշխատացնելուց կյանքիս էն հատվածն եմ հիշում, որի ժամանակ դա ստեղծել եմ :)