PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստանդարտ



keyboard
11.08.2013, 02:37
Մոդայից հետ չմնամ, ես էլ մտնեմ ստանդարտների մեջ ու սկսեմ.
Քանի որ համարյա թե ձևաչափ ա, ես էլ մնամ էդ ձևաչափում...

Օևագիր ունենալու կարիք երբևե չեմ ունեցել, այն էլ վիրտուալ, այն էլ ակումբում ու բլա,բլա, բլա


Հա ինչ էի ասում, էսօր մեր տան կանայք և աղջիկները զբոսնելու ցանկություն հայտնեցին ու ոչ ավել, ոչ պակաս Կարապի լճից քայլել դեպի Հանրապետության Հրապարակ, մինչև որ շատրվանները կմիացնեն:
Ալարկոտ եմ, գիտեմ, բյաց դե ես էլ սենց եմ. քայլել չեմ սիրում, ավելին նեռվայնանում եմ քայլելուց, հնար ունենամ սենյակից սենյակ մեքենայով կգնամ:
Եկանք Տերյան փողոց, ժողովրդին իջեցրի կարապի լճի մոտ, Էլինայի սայլակը հանեցի բեռնախցիկից ու ասացի, որ իրենց կսպասեմ հրապարակի սրճարաններից մեկում:
Նստում եմ մեքենան, թեքվում Թումանյան փողոց Տերյանից ու կանգնում սպասելով թե երբ պիտի վերջանա փողոցը հատող մարդկանց շարքը, որ շարունակեմ ճանապարհս, մեկ էլ գմփ, բեռնախցիկիս փակվելու ձայնն եմ լսում, իջեցնում եմ ապակին, մեկ էլ հոպ Արա Գևորգյանը տղայի հետ.
-Բագաժնիկդ բաց էր, փակեցի ախպերս...
-Շնորհակալ եմ շատ-շատ,- լեզուս կապ ընկավ, կողքիս կանգնած տաքսու վարորդը ինձանից բեթար ապշած, ես.
-Չմեռանք Արա Գևորգյանը ավտոսյիս բագաժնիկն էլ փակեց


Հլը որ էսքանը, թե չալարեմ, էսօրվանից էլի բաներ կան, կգրեմ :)

keyboard
11.08.2013, 11:25
Քանի որ, ես չեմ կարում բերանս փակ պահեմ ու էդ պահին մտքիս եկածը չասեմ, սրանից հետո թեմայից դուրս գրառումներս ստեղ եմ անելու, համ ում որ բան ասեմ չի կարա պատասխանի, կտուգանեն օրագրում գրառման անդրադառնալու կամ պատասխանելու համար, ես էլ առիթից կօգտվեմ ու ինչ ուզեմ կասեմ, համ էլ սաղ իմանալով, որ էս իմ օրագիրն ա ու մեջը հաստատ մի քխ բան գրած կլինի չեն մտնի կարդա :D

keyboard
11.08.2013, 12:06
Սենց որ գնա, պտի ուզած-չուզած իմ չուզած մարդկանց վարկանիշ տամ, գրողները տանեն, էս ինչ փորձանք էր, ում ուզում եմ վարկանիշեմ, ասում ա ուրիշներին գնահատի, ես էլ չեմ ուզում գնահատեմ ուրիշներին, այ քեզ բան:
Վերջ, վարկանիշ տալը թարգում եմ պաշտոնապես, դուք իմացեո, որ ում սիրում եմ, ամեն գրառման համար վարկանիշ եմ տալիս:
Հետն էլ մեկ-մեկ պաչիկ կարամ անեմ, թե ուզող ըլնի :D

keyboard
11.08.2013, 15:06
Հետն էլ մեկ-մեկ պաչիկ կարամ անեմ, թե ուզող ըլնի :D

Ես կռահում էի, որ էս պաչիկները կռվի առիթ են դառնալու, դրա համար հավելեմ. պաչիկները սեռական կողմնորոշում չունեն :D

keyboard
12.08.2013, 15:23
Քսանհինգին մոտ մի աղջիկ մտավ խանութ ու աշխատողին.
-Սմս չեմ կարում ուղարկեմ, կարողա իմանաք ինչից ա,- աշխատողը.
-Կարող ա՞ փող չկա մեջը,- աղջիկը
-Ինչի՞, պիտի անպայման փող լինի՞

Ես՝ :o այ քեզ 21-րդ դարի մարդ

keyboard
12.08.2013, 20:10
Բարեկամների 2 տիպ կա.
1. Նրանք, ովքեր հնարավորինս կթում են քեզ, բայց իրանց հնարավորությունները քոնինից մի հազար անգամ ավել ա:
2. Նրանք ովքեր ամեն գնով փորձում են քեզ օգնել, անգամ եթե իրանց հնարավորությունները քոնինից մի հազար գլուխ պակասա:

Հիմա դե ինձ ասա, էն առաջին խմբի անասունների երեսին ես ո՞նց ժպտամ :think

keyboard
13.08.2013, 02:45
Էնքան շուտ եմ մարդկանց ազդեցության տակ ընկնում.
Եթե իմ ճանաչած մարդը, մեկի մասին ասի, որ ինքը վատն ա, ես փորձ չեմ անի դրանում համոզվելու, իրան կհավատամ: Է բայց այ ախպեր, կարող ա իրա համար, ինչ որ անկյան տակ նայելուց վատն ա, իսկ իմ համար կարող ա էդ նույն անկյունից նայելուց շատ էլ լավն ա:

Ի՞նչ անեմ, հավատամ թե՝ չէ

Հ.Գ. Հավատա՞մ, թե՝ չէ տանայ նանայ նամ Արմենչիկ ֆորեվաաաա՜ :D

keyboard
14.08.2013, 00:13
Էսօր նորից ծնվեցի, երեք շաբաթ սպասումներից երեսուն տարի ծերացա երևի:
Բայց արժեր սպասել, ինչքան էլ ծերացա, էսօր նորից ծնվեցի:

Սիրում եմ քեզ բալես...

keyboard
23.08.2013, 01:42
Մի տարի էլ անցավ...

Էհ, հուսամ մնացածն էսքան շուտ չի անցնի...


Չէ բայց լուրջ, ժամանակը քիչա, կյանքը կարճ ա...

Չէ է, լավ էլ երկարա, բարով վայալենք :)

keyboard
23.08.2013, 11:06
Երկոտանի անասունների մի տիպ կա, որ դիմացովդ գալիս ա ու նայում աչքերիդ մեջ էնքան, որ դու առաջինը բարևես կամ էլ հենց ուզում ես բարևես հայացքը թեքում գնում ա:
Բայց հաջորդ առավոտ գալիս ա մոտդ, տենում ա, որ իրա գործը քո հետ ա կապված, նենց բարև ա տալիս ջիգյարով, ոնց որ 3000 տարի ա ճանաչում ենք, պապենական քավոր-սանիկական էլ կապ ունենք :[

keyboard
25.08.2013, 18:57
Պիտի բան գրեի փոշմանեցի, հետո, որ խիզախությունս հերիքի կգրեմ :)

keyboard
26.08.2013, 22:39
Վաղը մի հատ մեխանիզմ եմ մշակելու, որ կյանքիս ցանկացած մաս կարողանամ ակումբի էջի պես անցնեմ հաջորդը:

Էսօր հոգնած եմ, վաղը կանեմ ու էդ մեխանիզմը կկատարելագործեմ :B

keyboard
28.08.2013, 20:36
Կյանքում՝ ամենավատ բաներից մեկը հիաստափությունն ա, մանավանդ, եթե հիասթափվում ես նենց բանից, ինչը միշտ գովաբանել, սխալները արդարացրել ու երևի ինքդ քեզ խաբելով իդեալականացրել ես:
Էս մեկը վերնջն էր, էլ երբեք ու ոչինչ չի կարա ինձ ստիպի հավատալ շոուներին ու թոզփչոցիներին:
Աստված բոլորի հետ, բայց Աստվա՛ծ,Տե՛ր, մի մոռացիր ինձ, ես դեռ կամ...

keyboard
31.08.2013, 17:00
ֆիզիկական ծնունդը հրաշք բանա, երբ նոր կյանք ա ծնվում, նոր կյանքի սկիզբ ա դրվում, բայց դե մեկ-մեկ, էս վերջերս էլ շատ հաճախ, էդ ֆիզիկական ծնունդը զբռոդ ա դառնում աստիճանաբար մեծանալով, բայց այ երբ հոգեպես ես նորից ծնվում, այ էդ վաբշե կայֆա, երբ քեզ թվում ա, որ աշխարհը գլխիդ փուլ ա եկել, մեկ էլ լույսը վառում են ու ասում չիիիիզ... :)

keyboard
01.09.2013, 22:58
Մարդ պիտի նենց ապրի, որ կորցնելու բան չունենա, ամենակայֆ կյանքը հենց էդ ա, իսկ մնացած մարդիկ թույլ են, խոցելի են ու շատ անկապ պահերի զիջող են:

Մյուս կյանքումս սրտիս տեղը մեխանիկական սարք եմ դնելու, ուղեղս էլ մի բանի վրա կենտրոնացնեմ, թե ոնց կյանքը վայելեմ էգոիստի պես :nyam

keyboard
12.09.2013, 20:56
Ժողովուրդ ջան, եթե ինձ արգելափակեն՝ իմացեք, որ ձեզ բոլորիդ սիորում եմ, մի թողեք որ էս ֆորումը հարամեն, մենք ստեղ մեզ լավ ենք զգում, պիտի կեղտը մաքրել ստեղից, ես հետ կգամ ու էլի կմաքրեմ ինչքան կարամ:
Լավ մնացեք մինչև վերադարձս :)

keyboard
12.09.2013, 21:38
Վայ, էս գրառումով էլ տեղափոխվեցի օրագրիս նոր էջ.
Ասելիք էլ չկա որևի, բացի նրանից, որ կրկին անգամ պրովոկացիայի "զոհ" դառա ու հերթական անգամ պիտի "պատժվեմ" լրիվ անհիմն ու աննպատակ :)

Ոչինչ, մինչև գալս բավական ասելիքներ կհավաքվեն, կգամ էլի գլուխներդ կտանեմ :oy

keyboard
17.09.2013, 23:39
Գրողը տանի, մի քիչ առաջ հայտնաբերեցի, որ 2007թվից, ինչ բանակից եկել եմ, մեր տան գազը էսօր առաջին անգամ վառեցի :o

keyboard
21.09.2013, 21:55
Աղջիկս ինձ համար ջուր ա բերում արդեն...

Էհե՜յ ժամանակ...

Բայց դե մեկ ա՝ լազա՜թ...

keyboard
26.09.2013, 11:20
Իսկ գուցե ճի՞շտ է, որ միրաժ է դեմոկրատիան Ակումբում, ֆիկցիա, միֆ և այլն…


Ուտվեռժդայու :)

keyboard
26.09.2013, 22:24
Люди, которым я не нравлюсь, должны постараться принять одну простую вещь: цианид калия


Դզեց, գնաց ստորագրություն :love

իսկ դու ինչքան ուզում ես անհանգստացի :P

keyboard
29.09.2013, 23:23
Հերիք չի "դուք պետք է գնահատեք այլ անդամների, որ կարողանաք գնահատել ...." խուժան նախադասությունը համարյա ամեն օր կարդում եմ, հիմի էսօր էլ ՝ "վերջին 24 ժամվա ընթացքում դուք շատ եք գնահատել .... " ազգի դավաճանության կոչ անող նախադասությունը կարդացի...

Հա, հենց էլ բողոքում եմ բոոոոոոո :P

keyboard
06.10.2013, 20:35
սիրեմ գը՜

keyboard
09.10.2013, 10:05
Օրագիրս, բարլուս, դու ակումբի էն հատվածն ես, որտեղ ինձանից զզվողները չեն մտնում, ինչ կայֆ ա չէ՞ :D
Մանավանդ երեկվա գրառումներիցս հետո, էդ զզվողների թիվն էլ ավելի կշատանա, վաբշե կայֆ ա չէ՞ :D
Հիմա, ես ակումբի գրողն եմ, ոչ թե գրելու իմաստով այլ էն, որ մի կնիկ մյուսին ասում ա գրող, հենց էդ իմաստով, բայց էդ էլ ա կայֆ չէ՞
Թե մեկն էլ իմ մասին մի քիչ դրական կարծիք ուներ, երեկվանից հետո ռեզկը, ասել է թե միանգամից փոխեց բացասականի, բայց դե էդ էլ ա կայֆ չէ՞
Որ էս գրառումը բոլորը չեն կարդալու, էդ հեչ կայֆ չի, որտև...


Էհե՜յ :)


Հ.Գ. Չուկ լավ էլի, փաստորեն, անտեսվածների ցուցակում եղողների տված վարկանիշերն ու շնորհակալություններն էլ չի երևում, թու՜, որքան հետաքրքիր պահեր եմ բաց թողել
Մի շիշ քո սիրած հեղուկից ես պարտք ինձ դրա համար Արտակ տղա :D

Հ.Հ.Գ. Կարամ ձեռ քցեմ, եթե պետքա, բառի բուն իմաստով չէ էլի :D

keyboard
10.10.2013, 19:22
Կյանքի պարադոքսալ դրվագներ, էսօրվա բացահայտումներից.

Մարդիկ երեխուն տանում են մանկապարտեզ ու հստակ գիտեն, որ մանկապարտեզի դուռը բացելու են 16:30, բայց մարդ կա 15:30-ից դռան դեմը կանգնած ա, մարդ չէ է, մարդկանց բազմություն, ինչքան պարապ մարդ կա փաստորեն մեր շարքերում. Էհե՜յ ասել Ֆռունզիկիս

Ավտո ունենալը լավ բանա, ուր ուզում ես վռազ հասնում ես...
Երեկ մեքենաս փչացել էր, քայլելով գնացի Գայուշին մանկապարտեզից վերցնեմ, խանութի կողքով անցանք, ասեցի ի՞նչ կուզես Գայ, մտքով բան չանցավ, ասեցի լավ, մտնենք կորոշենք, մտանք, բանան առանք ու դուրս եկանք:
Էսօր մեքենայով գնացի, տուն ենք գնում, Գայուշն ասեց, Հով, բանան կառնես, ասեցի հա բալես, մեքենան կանգնացնելու տեղ չկար, խանութ չմտանք, բանան չառանք, եկանք տուն, մեքենան կանգնացրինք, ոտքով գնացինք բանան առնելու:
Բայց մեկա, մեքենան լավ բանա :D:D

Գրելուս մուսան գնաց, ալարում եմ, մնացածը եդով կգրեմ

Հ.Գ. Մոռացա ասեմ, Գայուշն ինձ Հով ա ասում կամ Հովո, նենց որ չմտածեք Գայուշը մանկապարտեզում աշխատում ա, ոչ թե հաճախում :D

keyboard
15.10.2013, 16:49
Խանութի աշխատողը հաճախորդին.

-Իրա հետ որ խաղաք` կտաքանա, կլայնանա ու կմտնի...

Խոսքը ընդամենը հեռախոսի հետևի պաշտպանիչ ռեզինի մասին էր:B

keyboard
15.10.2013, 21:50
Բանակում ծառայելու տարիներին մի նվեր ստացա, որը կյանքիս էն նվերներից ա, որ չկա հիմա, բայց չի էլ մոռացվում ու չի էլ մոռացվի.
Մի բազեյի ձագ էին բերել տղեքը պոստից, ավելի ճիշտ երկուսը, մեկը տվեցին ինձ, մյուսը հետները հետ տարան, երեխու պես պահում էի սրան, ես միս չէի ուտում, գնում ճաշարանից խոտան միսը բերում էի մանր կտրտում, գնւոմ գյուղից միս էի առնում, որ Ճիճի-ին տամ, տենց էի դրել անունը, էդպիսի ձայն էր հանում, տենց էլ դրել էի անունը, արդեն բավական մեծացել էր, ես էլ իրիկունները պառկած երազում էի, որ ծառայությունս վերջացնեմ, Ճիճի-ին հետս կբերեմ տուն, մի մեծ հարմար տեղ կսարքեմ իրա համար ու մենք միասին որսի կգնանք բաց դաշտերում ու Ճիճին մի լավ կթռնի ու ես կհիանամ իրա թռիչքով:
Ախր ես արծվի, բազեի ու առհասարակ էդ ընտանիքի թռչունի թռիչքը շատ եմ սիրում - ես անոր թռիչքը շադ գսիրեմ -
Ես ջրծաղիկ ընկա, բժշկին խնդրեցի, որ հոսպիտալ չտեղափոխեն, որտև Ճիճիս մենակ կմնար, խնդրանքս արեց, բայց քանի որ մի քանի օր շատ բարձր ջերմում էի, բժիշկը վախեցավ նախ իրա, հետ էլ ինձ համար ու ուղարկեց հոսպիտալ…
Երբ եկա հոսպիտալից Ճիճին չկար...

Կարոտել եմ քեզ պստո, երանի հիմա հետս լինեիր


http://www.youtube.com/watch?v=IrRaE0QuyZY

keyboard
21.10.2013, 17:48
Կյանքը.

Ագռավը ջուր ա խմում ցայտախբյուրից ճնճղուկը` ցեխոտ ջրափոսից ...

Էհե՜յ

keyboard
28.10.2013, 13:45
ես միշտ զարմանում եմ սենց դեպքերում, Հով։ Մարդիկ հլը չե՞ն հասկացել, որ դու իրանց դեմ բան չունես։ Թե՞ ռեֆլեքսորեն են փշերը տնկում

Կներես, որ էս խոսքերդ ստեղ մեջբերում եմ, մեկա չեն իմանալու քո ով լինելը, բայց էնքան տպավորիչ են ասածներդ, որ ուղղակի ուզում էի քեզ ՊՄ չգրեմ, այլ բոլորի աչքի առաջ ասեմ, որ շնորհակալ եմ քեզ, էս խոսքերի համար ու նրա համար, որ չես անտեսել ու անցել:
Շնորհակալ եմ քեզ ու բոլոր նրանց, ով քո պես ա մտածում, չնայած էական չի, թե շատերը ոնց են մտածում, կարևորը, որ նրանք ում ես եմ ուզում էդպես մտածեն:

keyboard
30.10.2013, 01:29
արա էս վարկանիշը բանկի վարկից բեթար ա, մեծամասամբ դեպքերում մերժվում ես մայրը թաղեմ:angry

keyboard
03.11.2013, 12:36
Ժամանակին, երբ դեռ դպրոցական էի, շատ էի լսում պատերի տակ կանգնած ու բամբասկոտ դասատուներից, որ ասենք Պողոսը դասի ժամին նստած որոճում էր, ասել է թե ծամոն էր ծամում ու դա համարվում էր դասատուի նկատմամբ անարգանքի գագաթնակետը և այդ աշատկերտը արժանանում էր ամենավատ վերաբերմունքին, միշտ մտածում էի, լավ էս դասատուների երեխեքը ծամոն չեն ծամում, կամ որ ծամում են, իրենց մերերին ու հերերին չեն հարգում ուրեմն, ու չէի կարողանում հասկանալ, թե որտեղա հատվում ծամոն ծամելու ու հարգանքի գծերը...
Էս վերոգրյալս ինչից հիշեցի, ուրեմ ըներոջս տղան արդեն 10-11 տարեկանա, բավական հասուն տղա ա, լավ ուղեղ ունի, շատ համեստ ու խելացի երեխայա, գերազանց սովորող, լսող, մի խոսքով մերը չի գովում եմ, դա ուրիշներն էլ են ասում, հա ինչ էի ասում, մի օր ընկերոջս խանութում նստած ենք, երեխեն եկավ հուզված, նեղված, բա թե ես էլ էդ դպրոցը ոտ չեմ դնի, այ բալա ջան ինչ ա եղել, ով ա հավիդ քշ ասել, մի խոսքով, հուզված էր չկարողացավ խոսել մենք էլ չճնշեցինք, ասեցինք կանցնի մի քանի ժամ կսառի, կխոսենք, վաղն էլ կգնա դպրոց...
Ինչ մի քանի ժամ, առավոտ Գայուշին տարա մանկապարտես ու գնացի ընկերոջս հետ գործի համար մի տեղ ունեինք գնալու, տեսնեմ նստած են, երեխեն էլ ու դպրոց չի գնում ու կոնկրետ էդ դպրոցը, ասում ա` պապա, որ դպրոցն ուզես գնամ, բայց էդ դպրոցը չեմ գնա, երեխեն մնաց տանը, ես ու ընկերս գնացինք դպրոց հասկանալու թե ինչ ա եղել.
Դասամիջոցին դասարանի տղաներին հավաքեցինք ու հարցուփորձ արեցինք թե ինչ ա եղել, պարզվում ա, երեխու կողքի նստողը շախմատի դասին երեխուն մաթեմի տնայիններն ա հարցրել, երեխեն էլ փոձել ա օգնել, էս դասատուն էլ թե գլխիս գիտունիկ ես դառել, հես էս փայտը կտամ գլխիդ դուրս արի դասարանից.
Էս լսեցինք ու խելոք եկանք տուն, դե ես էի խելոք, ընկերս` "փիղ ճղելու" տրամադրությամբ, մեր բախտից էր, շախմատի դասատուն այդ օրը չկար:
Հաջորդ օրը գնացել ենք դպրոց, էս դասատու կոչված հայվանին կանչել ենք ու հարցնում եմ. լավ, որ վիրավորել ես դա մի կողմ, էդ վիճակով, որ երեխուն դասարանից դուրս ես արել, դու գոնե պատկերացնում ես ինչ կարող էր լինել, եքա մարդ ա գիտես, երեխու պես աչքերը լցրեց, դե ես 120 կգ քաշով, թրաշով, ընկերս 150 կգ քաշով ինձանից բեթար թրաշով, սա երևի մեզ Շամիլ Բասաևի տեռարիստների հետ նմանեցրեց ու կախվել ա թևերներիցս բա տղեք ջան կներեք, ինձ չծեծեք, ես ինվալիդ եմ ու սենց, հիմա ինձ մի ծիծաղ ա պատել, մի ծիծաղ, ասում եմ ամոթ ա աշակերտները կտեսնեն, ձեզ նորմալ պահեք, մենք ձեզ ծեծելու չենք եկել, մենք ընդամենը եկել ենք պարզելու, թե երեխանի ինչ հանցանք ագործել, որ վիրավորել ու դասից դուս եք արել, կանչեիք ծնողին, զգուշացնեիք, եթե կկրկնվեր նոր ձեր հիստերիկ միջոցները կիրառեիք...
Մի խոսքով, մե լաց, մե ողբ, մե ռեքվիեմ անցավ գնաց...
Էնօրը, էդ նույն դպրոցի մոտով անցում եմ, դպրոցի դիմաց հետիոտնային անցում ա, կանգնեցրի մեքենան, որտև 2 բառիս բուն ու լրիվ փոխաբերական իմաստներով 2 ջահել, փողոցի մեջտեղը կանգնած են, մեկ էլ մի զինվորական հագուստով կապիտան, զին.ղեկը դպրոցի ամենայն հավանականությամբ, մի խոսքով, էս ջահելներն էլ ֆիզկուլտ-միզկուլթի յանիմ դասատուներ էլի, մեկ էլ էս ջահելներից մեկը փողոցն անցնող 10-11 տարեկան տղա երեխուն, ողջ բազմության ու բոլորի ներկայությամբ` արա՛, հլը էդ ծամոնը բերնիցդ հանի, թե չէ հեսա կբնեմ, ու չշարունակեց, մեքենայի պատուհանից նայեցի վրան, քմծիծաղ տվեցի ու անցա, սրանք էն թուլեքն են է, որ քյոռփա ժամանակները հայաթում շատ են կզած ման եկել, հիմա 10 տարեկան երեխեքի վրա ինքնահաստատվում են...

Է՜խ Արս, էն շախմատի դասատուին վսյո ժե պտի ծեծած լինեինք, հիմի էս անասունները գոնե դրանից դաս կքաղեին, երեխեքի հետ սենց չէին խոսա...

Հ.Գ. Ինքը Աստված չի կարա փրկի նրան, դասատու կոչված հայվանին, ով իմ երեխուն մի թթու խոսք կասի...

keyboard
03.11.2013, 16:55
Երբ տատիկը մայթին կանգնած մռթմռթում էր քթի տակ, թե երբ պիտի մեքենաները կանգնեն ու ճանապարհ տան, սլացիկ ոտեր ու նախանձելի մարմին ունեցող աղջիկը առանց կողերը նայելու անցնում էր փողոցը, որտև տատիկի պես չէր մտածում, այլ վստահ էր, որ բոլորը կանգնելու են:

Հ.Գ. Քուրս, զգուշ եղի, կարողա մի ավտոյի ռուլին աղջիկ նստած լինի ու դու օդբիվնոյ դառնաս :B

Քուրս, բա որ ասում էի, լավա բախտդ էս անգամ էլ բերեց :qrtnac smileik

keyboard
05.11.2013, 16:21
Օրա կմդնի կտեսնիս, օր My World My Space քեզի շնորհագալություն է հայդնե, քեզի քթվա թե մե հիրեկ հոգի են շնորհագալությաւն հադնե, էնկան օր երգար է մագանունը :oy

keyboard
11.11.2013, 23:41
Էն, որ ասենք խոսակցականում ռուսերեն բառեր են օգտագործում, էդ դառնում ա, որ ռուսամեդ են ու չեն սիրում իրենց լեզուն ու հայրենիքը, դե դա ռուսներն են, կարելի ա, ու էն, որ ակումբը հայատառ ֆորում ա, բայց արդեն անգլերեն գլամուռնի գրառումները վխտում են, դա կարելի ա, դե անգլերենը միջազային լեզու ա, անգլերենում "ծիպը" բառը չկա կարևորը:

Ասել Արամի՝ յախք :[

Հ.Գ. ցանկացած գրառում, որի մեջ անգլերեն եղավ` ռեփորթելու եմ + բացասական վարկանիշ, անկախ նրանից ով ա գրողը:

keyboard
21.11.2013, 22:24
սիրեմ գը՜


կարոտել եմ

keyboard
21.11.2013, 23:04
մարդ հարուստ ըլեր, քնած ըլեր

keyboard
23.11.2013, 20:15
Ջերմուկի շշից լսվող պղպջակների ձայնը, կատարյալ լռության մեջ, էլ ինչ կարելի ա երազել...

Էհե~յ, բա երանի չէր մենակ էդքանը երազեի, բայց հիմա մի բանի մասին եմ ամենաշատը երազում, քնեմ, մի շաբաթ անընդմեջ քնեմ, ուղղակի քնեմ, բայց նենց չէ, ոնց որ հիմա եմ քնում, այլ իսկական քնեմ, որ ուղեղս հանգստանա, որ գոնե քնած ժամանակ չմտածեմ, այլ ուղղակի քնեմ, տենաս մի օր կլինի, որ ես գոնե մի քանի ժամ իսկական քնեմ...

keyboard
14.12.2013, 01:50
Ինչ կա բա ծիտս, ինձ չես կարոտե՞լ ...

Պահ, ջանդամիս կարոտես, ես էլ քեզ չեմ կարոտել, պռոստո անցնում էի ստեղով, համ էլ ձյուն էր եկել, ասեցի մի քիչ խոսեմ...



Ուրեմ, մեկը մի թութակ ա ծախում, որ էս թութակը սաղ ճիշտն ա ասում, այսինքն՝ վատ մարդուն աս ում ա վատ, լավին՝ լավ:

Մի 10 տղա ու մի աղջիկ են մոտենում, էս աղջիկն ասում ա՝ թութակ ջան իմ մասին ինչ կասես, էս թուակը նայում ա աղջկան ու էդ 10 տղուն ու ասում՝ պուտանկա ես:

Էս գյադեքը էս թութակի տիրոջը լղում են, թութակին ել կիսամեռ թողում գնում, էս թութակի տերն ասում ա թութակ, մի հատ էլ տենց դեպք եղավ, քյասար քեզ խաշում եմ եռման ջրի մեջ…

Հաջորդ առավոտ էդ աղջիկը մենակ ա գալիս.

-Թութակ, իմ մասին ինչ կասես,- թութակը

-Դե, համեստ, կոկիկ աղձիկ ես,-աղջիկը

-Բա որ տղու հետ տեսնես,- թութակը

-Դե կմտածեմ ընկերդ ա,-աղջիկը

-Բա, որ երկու տղու հետ տեսնես,- թութակը

-Դե ընկերդ ա ու ախպերոդ,- աղջիկը

-Բա որ երեք տղու հետ տեսնես- թութակը

-Դե ըներդ, ախպերս ու իրա ընկերը- աղջիկը

- Բա որ չորս,հինգ,վեց...- թութակը

-Արա Վալոդ, էն եռման ջուրը բեր, էսի մեկա պուտանկա ա

Էս անեգդոտը խնդալու չի, ողբալու ա


Մտքիս թելը կտրվավ, թու՜, լավ է, հելա զահլա չկա...


Հաաաա, հիշեցի, էս անեգդոտը նման ա նաև նրան, որ մեծ կենդանագյուղահողա տնտեսություն ունեցող մարդը իրիկունը գալիս ա իրա ունեցած անասունների կաթնատվության մասին իմանա՝

կթվորը գլաիս ասում ա էն Հոյլանդից բերված կովը 17 լիտր կաթ ա տվել էսօր, էս տերն ասում ա հլա բեր մի բաժակ խմեմ տենամ համով ա թե չէ, էս կթվորը թե՝ կովը քացով տվեց կթած կաթը

թափեց... բերեք խմենք էն կովերի կենացը, որ քիչ կաթ են տալիս, բայց գոնե չեն տալիս թափում...


ԱմԷն...

keyboard
17.12.2013, 00:33
Ալարում եմ գրեմ


Հ.Գ. ավելի քան ալարում եմ :)

keyboard
20.12.2013, 21:12
Ավելի քան ալարում եմ ՝2

Հա բա, գնեք նոթբուք և ստացեք նվեր ֆլյեշկա

Էս ռեկլամը եթեր թողողին մոտիկից ճանաչեմ հաաա՜

keyboard
24.12.2013, 02:20
վաղը շատ սպասված հանդիպման եմ, օյ կակ յա վալնույուս "մյախկի զնակ"


Հ.Գ. վաղը չէ, արդեն էսօր,մի քանի ժամից, ավելի կոնկրետ 12 ժամ 44 րոպե 15 վայրկայն հետո:

Ոնց էլ չալարեցիր էսքանը հաշվեցիր :P

keyboard
24.12.2013, 20:44
Էն որ աշխատանքային ժամը վաղուց ավարտվել ա, բայց դու դեռ գործի տեղը վերընկած ես, կատաղած ու ոչինչ չի ստացվում, մեկ էլ մի նենց հաճելի մարդուց, հաճելի զանգ ես ստանում, որ արդեն թքած ես ունենում չստացվող գործերի վրա, հելնում ես, մի հատ ծխում ես ու ամեն ինչ ստացվում ա...

Հ.Գ. հաճելին շաաաաատ մեղմ ու իրականում էս ամենի դրականը լրիվ չնկարագրող բառ ա

Բա որ էդ հաճելին կրկնվում ա ու բացի զանգելուց նաև տեսնում ես, էդ մեղմ ասած, հաճելի մարդուն...

Էհե՜յ...

Հ.Գ. Կարաս անգամ բացասական վարկանիշ տաս :P:D

keyboard
27.12.2013, 00:11
անհանգստանւոմ եմ, բայց երևի իզուր ...

keyboard
27.12.2013, 22:09
Ыստ Պարույր Հայրիկյանի տեսության` սեքսը վնասակար է առողջությանը, ես ` 13 տարի առաջ պիտի մեռած լինեի, լավա էսքան ձգել եմ, վաղվանից թարգում եմ, գոնե հույս ունեմ մի էսքան էլ կապրեմ գրողը տանի:

Օֆ-Օֆ, գործի տեղը երկար մնալն էլ մի բան չի, ով ինչ էշություն ասելա միտդ ա գալիս

keyboard
05.01.2014, 02:51
մի հատ էլ ստեղ գրառում անեմ, մեկը չկա այ մարդ, նեռվերին ազդեմ, բացասական վարկանիշ տա, մեկն էլ բողոքում էր, թե նամակներս անջատել եմ, որ վարկանիշ տան, թե ասա ինչիս ա պետք էդ վարկանիշը, բոլորը ձեզ, բոլորը ձեզ...:P

keyboard
13.01.2014, 23:10
Լիլ "Գալ", քեզ մի հատ մեեեեե՜ծ ռուսի ասած նիզկի պակլոն, Չամիչին ոնց էի կարոտել...

keyboard
14.01.2014, 18:56
Դժոխքն ավարտվեց.
Երևանի երկնքում արև կար, իսկ հիմա՝ լուսին ու աստղեր :լովե

keyboard
18.01.2014, 20:19
Տեսնես կա էլի մեկը, որ զգում,ապրում ու մտածում ա էն ինչ ես հիմա, եթե կա, խաբար արա գնանք խմելու:

keyboard
26.01.2014, 02:45
Պոռռռ՜նիկ ....

keyboard
29.01.2014, 02:24
Այս պահին թեմայում են 8 հոգի. (2 անդամ և 6 հյուր)

ելնելով վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ 8-ից առնվազն երկուսը արական սեռի ներկայացուցիչ են…

ըհը, խմասսս եմ, ույրու՞շ

keyboard
31.01.2014, 00:49
Ձեր երեխայի ծնունդը սպասվում է ձմռա՞նը, տանը ջեռուցման խնդիր կա՞, ձմռանը ծախսերը շա՞տ են...

Դիմեք ՍԱՇմեդ ընտանիքի պլանավորման կենտրոն. մենք հետ կգցենք Ձեր երեխայի ծնունդը առնվազն կիսով չափ

Կապ չունի, որ էս ես եմ գրել, էս թեմայի համուհոտը Անվերնագիրն ա, հիմի կազարմում բուրումնավետ ոտերի հոտի ներքո քնածա, բարի գիշեր ախպերս, խախաղ ծառայություն ու բոլոր բանակայիններին. թող կրակոցները մենակ ուսումնական լինեն տղե՛ք, բարի գիշեր :)

keyboard
14.04.2014, 13:40
Եկել եմ սարդոստայնները մաքրեմ, փոշիները սրփեմ գնամ, էս ինչ ծառակալել էր օրագիրս :D

keyboard
16.04.2014, 13:06
Երբ քեզ համոզում են, որ ամեն ինչ լավ ա լինելու, հլը մի հատ հարցրու. ու՞մ համար ա լավ լինելու :think

keyboard
22.04.2014, 00:07
Մեկ-մեկ ձեռքս վնասում եմ գործ անելուց, թվում ա թե էնքան անպետք հատված ա, որ չի գործածվում, բայց նենց մի պահի ա էդ հատվածը պետք գալիս, որ միանգամից հասկանում ես. մարդը կատարյալ ա, բացարձակապես, չպետքական ոչ մի միլիմետր չկա մարմնի վրա, բայց արի ու տես, որ էդ կատարյալ ու գեղեցիկ կաղապարի մեջ, շատ հաճախ, քաք ա լցրած՝ քաք :)

keyboard
24.04.2014, 12:24
Անցյալ օրը փողոցով քայլում եմ, սուրճի ապառատներից ա դրած, որ միջ կոպեկ ես քցում ու դրա փոխարեն անհայտ ծագումնաբանությամբ ջրով, անհայտ ծագումնաբանությամբ լուծույթ ա քեզ հրամցվում, որի անունն ա՝ կոֆե, տաք շոկոլադ, թեյ և այլն շմայլն:
Դպրոցական երեխաներ են հավաքված, էդ ապառատ կոչեցյալի դիմաց, խոսակոցություններից պարզ ա, որ ամեն մեկը մոտի եղած կոպեկներն ա հաշվում, որ ինչ որ բան հանեն էդ ապառատ կոչեցյալից.
1.Էդ ապառատի վրա, ոչ մի տեղ գրած չի, որ անչափահասների օգտվելը առանց ծնողի արգելվում ա
2. ՀՀ սպառողի մասին օրենքի համաձայն, ոչ մի տեղ չկա գրած, թե դու ինչ ես խմելու տվածդ փողի դիմաց. բաղադրությունը:

Իմ բազմաչարչար ազգ, ևս մի ապացույց, որ դու արժանի ես այն ամենին, ինչ դարեր շարունակ արել են ու անում են քո հետ:
Սիրում եմ քեզ ով հայ ժողովուրդ...

keyboard
26.04.2014, 13:20
Ասի մի հատ գրառում անեմ, որ մտնողը իմ նման Ձեր վերջին այցելությունը՝ եսիմ երբ : Դուք չկարդացած գրառումներ չունեք-ը չտենա

keyboard
28.04.2014, 00:18
Էս ակումբում պոլտերգեյստ կա, նամակներս փակ ա, բայց Ռամշտեյնից նամակ եմ ստացել


Հարգելի keyboard,

Դուք ստացել եք տուգանային միավոր «ԴԱՐ» Ակումբ-ում:

Պատճառ: Թեմայից դուրս գրառում

Փաստորեն դուք դաժե կարաք ինձ ֆլուդ էլ ուղարկեք էլի :D

keyboard
29.04.2014, 03:11
ինչպես կասեր Զադորնովը`

Парнокопытное животное из семейства членистоногих

однако բարի գիշեր

keyboard
01.05.2014, 02:57
Ես ու կուրսեցիս,մեր համատեղ երեխուն տարել էինք պոլիկլինկա, հերթական պատվաստման.
Մտել եմ ներս, միջանցքում հավաքված են լիքը երեխեք, որոնցից մեկը հազում ա,մյուսը` փռշտում, երրորդը վերքերով պատված, էդ տեսարանը որ տեսա միանգամից երեխես հիվանդացած աչքիս դեմն եկավ, ու քանի որ ես պրակտիկ առողջ երեխա էի տարել պոլիկլինիկա, այնտեղից փախնելու ցանկություն առաջացավ, բայց էդ սաղ ջանդամ, որ բժշկի սենյակի դուռը բացեցինք հենց մինչև մեզ բարևելը մի հատ հավեսով փռշտաց ու ձեռքը դրեց բերանին ու քթին ու վեր կացավ որ երեխուս գրկի, ստե ես ասի հոպ ապեր, տոռմուզ տուր:
Ասում եմ, բայց դուք չեք մեր բժիշկը, ասում ա հա, բժիշկները մեկն անց կեսից հետո են գալիս, աչքերս չռած նայում եմ, ոնց թե, էդ ժամերին մինչև 3 տարեկան երեխաների գրեթե 90 տոկոսը քնած ա լինում, բա դե էդ ա ինչ անեմ, ասում եմ, բա որ դուք հիվանդ եք, մասկա ինոչւ չեք դնում, ասում ա ալերգիա ա հիվանդ չեմ, բայց նենց դխկալով ա հազում, թոքերը տենում եմ:
Վերջը ասեցի, որ ոչ մի ցուցանակ չկա, որ բժիշկները մեկն անց կեսից են գալիս ու գնացի բաժանմունքի վարիչի մոտ.
Թակում եմ դուռը.
-Բարև Ձեզ, կարելի՞ է
-Արի, դուռը փակի, ինչ ա՞ էղե,- ու այդ ողջ ընթացքում դեմքիս չի նայում:
-Երեխային բերել ենք պատվաստման, ասեցին, որ բժիշկը մեկն անց կեսից հետո է գալիս, հնարավոր կլինե՞ր երեխային մեկ այլ բժիշկ զններ, պատվաստեին գնաինք, համ քնում է երեխան արդեն, համ էլ միջանցքում լիքը հիվանդ երեխաներ կան
Էս անասունը, էդ ողջ ընթացքում դեմքիս չնայեց, թեքվեց նայեց ժամին ու ասեց.
-Հա, հենա 1:10 ա էլի, մի 20 րոպե միջանցքում սպասեք, հեսա կգա ձեր բժիշկը,- էսի անասուն ա, թեքվում եմ ու ասում կուրսեցուս:
Էս եզը ջոգեց, որ կարողա դիակը փռեմ հեսա, հելավ տեղից ու գնաց բժիշկների սենյակէդ ընթացքում քթի տակ փնթփնթալով, թե ինչի չգիտեք, որ 1:30 են գալիս, դե կուրսեցիս էլ ասեց, որ մենք այս պոլիկլինիկայում չենք սպասարկվում, միայն պատվաստումներն ենք ստանում, քանի որ մասնավոր բժիշկ ունենք, էս եզը, որ բաժնի վարիչն էր, թեքվեց, թե բա հավան չեք մեր պոլիկլինիկային, դժգոհ եք, ես էլ ասեցի հա, մենք աշխարհի ամենադժգոհն ենք, կլինի մեզ սպասարկեք մենք գնանք, էս եզը գնաց, երեխուն նայեցին զննեցին, սրսկումն արեցին դուրս եկանք...
Էդ պոլիկլինիկայի բոլոր բժիշկներին ասել եմ, եթե երեխես հիվանդացավ ոչ մի գիշեր, ոչ մի բժիշկ հանգիստ չի քնելու,իսկ բաժնի վարիչին խոստացել եմ զրկել պաշտոնից, գործից ու առհասարակ բժշկի կոչումից ու հանապազօրյա հացից...
Արդեն որոշակի բաներ ու քայլեր արել եմ այդ ուղղությամբ, չնայած, որ մայրս կուրսեցիս ու մնացածը դեմն են իմ այդ քայլերին, ես էլ որոշ տարակուսանքներ ունեմ այդ հարցի շուրջ, բայց որ սկսել եմ ուզում եմ ավարտեմ...


էպիզոդ 2.

Երեկ, հնգերներիցս մեկի մեքենայի պակռիշկեն տրաքել էր, գնացի օգնեմ, բայց ключ չուներ, գնացել եմ Գնունի շուկա կլյուչ առնելու, ամբողջ շուկայում մի հոգի ուներ նման կլյուչ, էն էլ տեղում չէր, տաղավարը բաց էր, բայց ինքը չկար, կողքերը բոլորին հարցնում եմ, թե ուր ա սրա տերը, ոչ մեկը, անգամ իրա կողքի կանգնողը մի բերան չասեց սպասի կանչենք կամ հես կգա կամ ասենք որևէ կերպ փորձեր օգնել, ես էլ մի կլյուչ վերցրեցի ու գնում եմ, ոչ մեկը չի ասում, ուր այ ախպեր, էս ուր ես տանում ու փորձեն գոնե կանխել իմ արարքը...
Ոչ մի ռեակցիա, էդ կլյուչը բարձրացրի վերև ու ողջ շուկայով գոռացի.
-Էս կլյուչը տեր ունի թե չէ
Մեկ էլ մեկը շնչակտուր եկավ էն կողմից, թե բա ես եմ ախպեր
Ասում եմ եղբայր, ստեղ ամոթ ա կամ անբարոյականություն ա կողքինին օգնելը, կողքինի տաղավարին "տիորւթյուն" անելը, մինչև դու կարքիներդ հոգաս ու գաս...
Էս տղու բերանը էլ չկարացա փակեմ, շորունակությունը ձեր փրևակայությամբ....

Խի մենք էսքան չենք սիրում ինքներս մեր ազգին, մեր ժողովրդից դուս եկած մեկը մյուսին խի ա էսքան ատում, խի մենք չենք կարում ուրախանանք մյուսի լավով... բան չասեմ, որ չվիրավորեմ ...

ԱմԷն

keyboard
07.05.2014, 15:46
Շուտով, իմ օրագրի էջերում...

Աղեն ասավ բալը թանկ է կամ ֆոեդալիզմն ընդդեմ օրենքի

Սպասեք նոր եթերաշրջանին

keyboard
12.05.2014, 17:20
Ժող 4260 դոլար ա պետք, 260-ը ես ունեմ արդեն, մնացածի հաշվով կարողա ձեռ քցող ըլի...

Բարի գործ եմ անելու, հենց ունեցող ըլի խաբար արեք, մի 4 ամսից կտամ:

Օֆ-Օֆ ոնց եմ ես ուզում քեեեեեզ :love:oy

keyboard
16.05.2014, 01:50
քանի որ ես fuckbook-ում չկամ, ստեղ գրեմ.

Հարգելի Արշակյան քույրեր, Ձեր ծնողները ապրել են մի ժամանակաշրջան, որում Վալերիյ Լեոնտեվը բավական մեծ հաջողություն էր վայելում, արդյոք հակակրանք զգու՞մ եք ձեր ծնողների հանդեպ, նրանց հոգիները խարույկի վրա այրելով մաքրել չե՞ք ցանկանում:

Շնորհակալություն:

keyboard
22.05.2014, 00:07
ի դեպ ասեմ, 760 ունեմ արդեն, մնաց 3500 դոլար, հլա խեր խաբար չկա՞, ունեցող չկա՞

Հա ինչ էի ասում. էս Վարդան պետրոսյանի դատը տեսա հիշեցի:
Ուրեմ Ֆրանսիա տեղ, գնացքից իջնում ենք, փոլիսը գալիս դեմներս ֆրանսերեն եսիմ ինչ ա ասում, էն եմ հասկանում, որ պասպորտս ա ուզում: Անգլերեն եմ խոսում չի խոսում, ֆռանսերեն բլբլում ա, ես էլ անգլերեն ասոմ եմ իեմ ջոգում ձեր լեզուն քյասար այ օշխար: Էն եմ ջոգում, որ մեզ տանում են, արա ասում եմ ու՞ր այ ախպեր, էսի ֆրանսերեն խոսում ա ու խսում, արա չդմիացա, սրան ասի ստոպ հլը, պասպորտս հանի պահեցի աչքերի դեմը ու ասի՝ Արմենիա, Շառլ Ազնաուր, էսի միանգամից սթափվեց ու սկսեց անգլերեն խոսալ հետս, էն ջոգեցի, որ ասում ա գնացքում ծխել եք, դրա համար պիտ գնանք պարզաբանումների, ոբշեմ ասի հընգեր, մենք գեղ տեղից եկել ենք ձեր եվրոպաները աչքներս բացենք, Հայաստանից դուրս էլ սաղ օրենքներին խելոք ենթարկվում ենք, մեզի ուրիշի հետ խառնել եք, ոբշեմ էս մեր շովինիստ ախպորը քյոլինք ու թռանք… լկտիաբար խոստովանեմ, որ հա, հենց էլ ծխել էի գնացքում, օդանցքը քանդել էի զուգարանի, մոտիս ունիվերսալ դանակով ու ծխել, բայց էդ ջանդամ, էտի անցավ, սաղից կայֆն էն էր, որ Ֆրանսիա տեղ, մեր Շառլի անունը անցավ ու հիմա ամենակարևորն էն ա, որ ես շատ կուզեմ, որ Շառլը իրա կարծիքն ասի Վարդան Պետրոսյանի նկատմամբ վերաբերմունքի հետ կապված, թե նչ վերաբերմունքի ա նա արժանանում Հայաստանում ու արդյոք մեր դատարանը ու արդարադատությունը էդքան դառել ա արդեն, որ առանց հիմքերի մարդ կալանավորի, էն էլ եվրոպայի քաղաքացի…
Ոբշեմ, էսի անկապ գրառում էր, կարաք չկարդաք...
Վարկանիշ տալու դեպքում էլ, խնդրում եմ, միայն բացասական, խնդրանքս լուրջ ա:

keyboard
22.05.2014, 18:45
Իմ բազմաչարչար կյանքի ողջ ընթացքի մեջ, էսօր, առաջին անգամ հայտնվեցի օդանավակայանի զուգարանում:
Մտել եմ ներս, մտել եմ խցիկ, որ դե հասկանալի ա ինչ անեմ, նայում եմ էդ ունիտազ կոչեցյալի կեսից ավելին ջուր է, մտածում եմ երևի խցանվածա, մտնեմ կողքի խցիկ, էլի նույնը, մյուս կողքի ու էդպես բոլորը, հավաքարարին հարցնում եմ` էս, որ մեջը սենց ջուր ա, խցանվածա, ասում ա չէ, ձևն ա տենց, էդ որ լսեցի, այ սենց դեմք եղավ մոտս երևի :o
Լավ, հլա ես կարճ գործ ունեի, բա երկար գործի համար, որ մտնես էդ քամբախը, դրանից հետո, որ դուրս գաս, մի հատ էլ պտի դուշեվոյ լինի, որ վրեդ ցփնածը լվանաս, վախ հորս արև, էս ուր եմ ընգել, թռանք...

Վանդականիշ: Զուգարանային գրառում

keyboard
23.05.2014, 17:15
Արա այ ժլատներ ու չուզողներ, մի հատ բացասական վարկանիշն ինչա դուք ինձ ափսոսում եք :angry


ապա-ապա, չեմ տեսնում ձեր ձեռքերն ու ծափերը :P

keyboard
27.05.2014, 19:06
Ինչի ա, որ մի բան դեռ չգտած կորցնում ես, մեկա սրտիդ դարդ ա լինում...

Ինչի ա, որ հստակ գիտակցում ես, որ դա քոնը չի, բայց մեկ ա էլի սրտիդ դարդ ա լինում...

Կարաս ասես, ինչի ա տենց, դե ասա է, ասա..................................

keyboard
28.05.2014, 23:08
Նոր հայտնաբերեցի, որ բավական տևական ժամանակ ա, որ ահագին թեթևացել եմ կոլայից կախվածությունիցս, անցյալ տարվա նոյեմբերից էսօր երևի առաջին անգամ կոլա խմեցի, դե վատը չէր, կարոտել էի եթե անկեղծ, էն որ մի քանի օր չես ծխում, հետո մի հատ քաշում ես, լրիվ երկինք ա տանում, էդ վիճակն էր, բայց էդ ջանդամ, մեկա չեմ խմելու էլ տենց հաճախ, ավելին, երևի որ առիթ չլինի, առհասարակ չեմ խմի, բայց էդ սաղ ջանդամ. հայտնաբերեցի, որ կոլայի խցանը, հայերեն ասած պռոբկեն բարակացրել են, այսինքն նախկինում ռեզբաները շատ էին, հիմա՝ քիչ:
Ասել հարևանիս՝ հողերս գլխներիդ, դաժե դրա վրա եք էկանոմիա անում, թաղեմ ձեզ :[

keyboard
10.06.2014, 23:13
Եկա, լավ եմ, տրամադրվեմ սկսեմ.

Նախաբան

Ասեմ, որ առանձնակի հաճույք եմ ստանում լավ մեքենայով, հնարավորինս լավ ու երկար ճանապարհ քշելուց, չգիտեմ ով ոնց, բայց ես երբեմն նեռվայնացած ու գժված պահերին ավտո եմ քշում, էն ժամանակ, որ կամեռաները չկար, վաբշե կայֆ էր, կարելի էր խախտումներ էլ անել...
Հա ինչ էի ասում, թեկուզ վարորդները միանշանակ կասեն, որ քշելը մանավանդ հայսատանյան ճանապարհներին ու Հայաստանում ամենադաժան գործն ա, բայց մեկա, ես հանգստանում ու հաճույք եմ ստանում քշելուց...

Բուն թեմա

–Ալո՞:
-Բարլուս ապ, քեզ մի հատ սեքսի առաջարկ եմ անում, չէ ասել չկա:
-Ասա, Աբ, մի քիչ կթափահարեմ փափուկ տեղերս, հետո կպատասխանեմ:
-Հա լավ, շատ մի թափահարի, 3.2 մատոռո ավտո եմ տալիս, բենզինով, գնում ես Մեղրի, մնում ես, հաջորդ օրը գալիս ես:
-Մեղրի ու՞մ եմ կորցրել, զահլա չունեմ, համ էլ կիրակի ա, հանգստանում եմ
-Արա, հլա պատկերացրու 3.2 մատոռ, բենզին, գազ ես տալիս թռնում ես, երկար ճանապարհ ու տենց:
-Լավ, համոզեցիր, ֆլեշկի մեջ երգեր կլցնես, ավտոն լվալ կտաս,ժամն էլ կասես:
-օք Հով ջան, կզանգեմ:
-Աբ, մենակ շուտ, որ օրս պլանավորեմ:

Դե մոտավորապես պատկերացնում եմ, ինչ ա ինձ սպասվում, առնվազն 4 պարսիկ, որոնք ոչ նորմալ անգլերեն գիտեն, ոչ նորմալ հայերեն, ոչ էլ պարսկերեն :D
Ինչ որա, տրամադրվեցի, հավաքվեցի, Աբս զանգեց, պայնավորվանք, բուդելնիկը կարգավորեցի ու խռռռռ՜
Առավոտ էր, արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, բուդելնիկս զնգաց ու քա..եց էդ առավոտի մեջը...
-Ա՜լո՞
-Արա հել, ուշանում ենք:
-Հա Աբ, հելել եմ, սպասի դուրս եմ գալիս:
Մի խոսքով, Աբին իջացրի, ես էլ Պատրիցիա Կասի, Միլեն Ֆարմերի ու տեն մի քանի դեմքերի հետ հասա հանդիպման վայր: 4 պարսիկ՝ 2 աղջիկ, 2 տղա ինձ են սպասում:
Հայարեն բարևեցին, ժպտացինք, տեղավորվեցինք ու շարժվեցինք: Ես էի, Պատրիցիա Կասը, Միլեն Ֆարմերը, մնացածն ու Ալին, Ահմադը, Ֆատիման ու Անին, գնացինք:
Արա ճամփին մի պահ Սպիտակցի Հայկոն նստավ, արա էս պարսիկին ասի, ապեր, սրան իջացրեք, էսի հակառակ կողմ ա էթում, էս պարսկիը փարվանայում լսել էր, զապիս էր արել, ինձ էլ հարցնում էր հու իզ դիս սինգեր, արա ասի ապեր, դու Միլեն Ֆարմեր լսի, տես ինչ մուղամ ա անում, ոբշեմ Հայկոյին իջցրինք ու շարժվանք:
Առանց ավելորդ միջադեպերի հասանք տեղ, խոսացինք կրոնից, նրանից որ ես ազերիներին չեմ ատում, ամեն ինչ քաղաքական է, սովորական մարդիկ իրար ախպեր են, իրանց մոտ ռաստամոժկեն մերից թանկա, իրանց մոտ ֆրիդոմ չկա ու տենց, հա մոռացա ասեմ, ես միսթր Հովիկն էի: Մի բան էլ ասեմ, անգլերեն լավ էր խոսում գյադեն, դզեց, ահագին հաճելի էր ճանապարհը:
Հասանք տես, էս մեր խարեպներին իջացրի, իրար ձեռք սեղմեցինք, հեռախոսահամարներով փոխանակվեցինք ու պաչպչինք իրար, լացեցինք բաժանման համար ու գնացինք:
-Ալո՞
-Հով, ինչ կա, նորմալա, հասել ե՞ս
-Հա, սաղ թամամ ա, մամնուն -յանիմ մերսի էլի պարսկերեն::D
Անծանոթ համարից զանգ ա գալիս, վերցնում եմ.
-Ալո՞
-Բարլուս ցավդ տանեմ, Աբն ասեց զանգեմ քեզ, անունս Համո ա, ուր ես գամ քեզ տենամ:
-Համո ջան, ուրախ եմ, էս ստեղ մի հատ խանութ կա, դրա մոտ եմ:
-Ապեր, տեղ չգնաս, հասնում եմ:
Համոն եկավ: Ով կմտածեր, որ ես Համոյին ավելի լավ եմ ճանաչում քան Աբը, Համոն իմ բանակի ընկերնեից էր, ես էդ հասկացությունը չեմ ընդունում, բանակային ընկեր, բայց ամեն դեպքում տենց ասեմ, որ հասկանալի լինի:
Համոս եկավ, գրկեցինք իրար, խոսացինք, հիշեցինք, նստեցինք ու ժամերն աննկատ անցան, էն հասկացա, որ գիշերվա ժամը 3-ն ա, ես էլ ուզում եմ քնեմ: Համոս տարավ ինձ տեղավորեց, առավոտ հանդիպելու պաչիկներով բաժանվեցինք:
Առավոտ արթնացա, Համոս արդեն սաղ թադարուքը տեսել էր, սեղանը քցած նստած էին, հազիվ ինձ համոզեցի, որ էլի չքնեմ նստեցի ու էլի սկսեցինք խոսել: Անցավ ժամանակ ու ես արդեն ճանապարհվելու մասին եմ մտածում, որ դեռ պիտի հասնեմ Երևան… Համոն համոզում էր մնալ, մնացածին էլ կանչել ու մի լավ քեֆ անել, բայց ես պլանավորած գործեր ունեի ու մնալ չէի կարող:
Մի կերպ իրար հաջող արեցինք շուտով հանդիպելու ակնկալիքով ու ես Աստված ջան փառքդ շատ, ինձ բարի ճանապարհ շարժվեցի:
Մեղրիից դուրս եմ գալիս համարյա ու մտածում, որ լավ առիթ էր Համոյին հանկարծակի տեսա, չնայած, որ էնքան էլ մոտիկ չէինք, բայց Կապանից ու Գորիսից լիքը մոտիկ մարդիկ կային, որոնց կարելի էր տեսնել միանշանակ, ժամանակն էլ էնքան շատ չէր, բայց գոնե մի պահ տեսնվել կարելի էր: Մի հարմար տեղ կանգնեցրի մեքենան:
-Ալո, կնի՞կ
-Հա ջան, ի՞նչ կա
-Կնիկ ջան, էն դարակիս բլոկնոտը հանում ես, բացում էս Գորիս ու Կապան էջերը, շքաաաաամ համար կա, հերթով սըմըս ես անում ընձիկ:
Սըմսները երկար չսպասացրին, զանգում եմ, որը անհասանելի ա, որը չի գործում, մեկ էլ հոպ.
-Ալո՞
-Արա ինչ ալո, ներկայացի հլա զինվոր
-Ապեր, ով ա՞
-Ոնց արա՞, չես ամաչու՞մ :D

Зам Полка-ի ձայնով հենում պառկած դիրք ընդունի ասելուցս միանգամից սկսեց հռհռալ, աաաաաա տականք :D

-Հա, ես եմ, եկել եմ, սեղանը քցել ե՞ս
-Արա Հով, ուր ես, Կապանում ե՞ս
-Չէ Սամ ջան, մի կես ժամից կհասնեմ:
-Արա Հով, Կապան մտենլուց քեզ եմ սպասում, ավտոյիս համարները ....
-Ապեր, ես Երևանից չեմ գալիս, Մեղրիից եմ հետ գալիս, հասնեմ կզանգեմ կդիմավորես:
Մինչև կապան հասնելս, բավական մտածեղի, հիշեցի ու ժպտացի, ուրախացա ու անհամբերությամբ ու երևակայելով իմ ու Սամի հանդիպումը հասա Կապան:
Զանգվեցինք, հանդիպեցինք, պաչպչվեցինք ու նստեցինք: Սամի առաջին հարցը իմ մնալու մասին էր, թե ինչքան կմնամ, գոնե մի օր կմնամ թե չէ ու տենց: Ես էլ Սամին վշտացրի, իրան ասեցի, որ մի ժամն էլ մնալը խնդիր ա ու պիտի հասնեմ Երևան: Սամը ճիշտ ա դժգոհ հայացքով վրես նայեց, բայց ժամանակ չկորցրեց, մառոժնի ա դես ա դեն ա, հուշեր հիշել ու հռհռոց ու էդ ընթացքում մերոնք ավելանում են ու էն ում համարները չէի գործում, Սամս բոլորին բերման ա ենթարկում, մի եքա խումբ 7-8 հոգի, ասում խոսում հռհռում... Մի ժամը վայրկյանի պես անցավ... Կներեք տղեք, ես գնացի, էս անգամի իսկականից առանց կատակ, արցունքն աչքերիս, ես գնացի...
Նույն տեմպով ու զանգելով ու սպասացնելով ու սպասելով հասա Գորիս: Գորիսում շատ մոտիկ մի ծառայակից ունէի, որ առանձնակի հարգում ու սիրում էի իրան, պարզվեց Ռուսաստանում ա, բայց մեկա, գնացի իրանց տուն, ծնողները շատ ուրախացան, զանգեցին սկայպով, ինքն էլ ուրախացավ, լացեցինք....
Մինչև մենք սկայպով խոսում էինք ծյոծ Անոն մի հարսանիքի սեղան գցեց, Վագի ախպերն էլ Գորիսի բոլոր մեր ծառայակիցներին հավաքեց 5 րոպեում, նստեցինք, սկայպը միացրաց Վագն էլ մեր հետ, ասեցինք խոսացինք, հիշեցինք, լացեցինք, էլի կարծես մի վայրկան էի նստած սեղանի շուրջ, բայց առանձնակի հաճելի էր, Վագին շատ էի կարոտել, իրա մեծական հումորն ու լուրջ ու կշռադատված պահվածքն ու ամեն ասած բառի արժեքն ու իրան առհասարակ... Գորիսից գնալ չէի ուզում, իսկսկանից չէի ուզում, աչքերս փակ դուրս եկա, էն հույսով, որ 3.2 մատոռով ավտոն կամ տրաքած կլինի, կամ ակները գողացած կլինեն կամ էլ վաբշե խոդ չի ընկնի... Բայց... Բայց մնա չէի կարող, փաթաթվեցինք, լացեցինք շարժվեցի... Ճանապարհին՝ մինչև Սիսիան հասնելս, Գորիսի ու Վագի հետ խոսացածիս տպավորությունների տակ էի, Սիսիան ցուցանակը սթափեցրեց... Կներեք տղեք, ձեզ մյուս անգամ կզանգեմ, արդեն ուշ ա, չեմ ուզում ծիկ անեմ գնամ...

-Աբ, էս ինչ կայֆ օր դու ինձ նվիրեցիր, էս ինչ հավես էր, էլ Մեղրի գնացող չկա՞...

Եկա, լավ եմ, վերջ:

keyboard
12.06.2014, 17:13
Արժի՞, թե՝ չարժի:

մնաց մի ժամ մտածելու :think

keyboard
12.06.2014, 22:30
Արժեր, անփորձանք, լավն ա :love

keyboard
16.06.2014, 22:52
ու երբ ես ընտրության առաջ կլինեմ, ես էլի քեզ եմ ընտրելու, բայց ափսոս, որ դու դրա մասին արդեն չես իմանա :B

Հ.Գ. հեչ էլ ափսոս չի, լավա :P

keyboard
19.06.2014, 09:53
Պահեր կան, որ մտածում ես, թե կյանքից ամեն ինչ հասկացել ես, գրեթե ամեն ինչ տեսել ես, մի տեսակ միապաղաղություն ա սկավում, դեպրեսվում ես, նեղվում ես, փորձում ես բան փոխես, ջանք ես գործադրում դրա համար, էներգիա ես տրամադրում, մտածում ես ու անում ես մաքսիմալը... Բայց չէ, մի նենց ստից բանից ա սկսում հետաքրքրություն առաջանալ, որ էդ ամբողջ արածդ հաստատ դրա վրա չէր էլ վատնվի, բայց արի ու տես, որ առանց ջանքերի ու առանց ավելորդ ուժ գործադրելու բավական հետաքրքիր բաներ են ստացվում:
Հա, հենց էսպես էլ ապրում եմ իմ սիրած քաղաքում :)

keyboard
22.06.2014, 19:15
-Գիտե՞ս, թե ինչի ա գնացքի ընթացքի ժամանակ անիվներից կտկտոց գալիս:
-Չէ, ինչի՞:
-Շրջանագծի մակերեսը գիտես չէ՞:
-Է հա, պիէռքառակուսի:
-Այ հենց էդ քառակուսին էլ կտկտում ա:

keyboard
22.06.2014, 20:07
Չէ, պտի գրեմ, շատ անճոռնի, զզվելի ու շատերի համար սրտխառնոցային գրառում ա լինելու, բայց մեկ ա, գրելու եմ.
Երեկ էս ժամերին, հալ դեռ մի քիչ էլ շուտ տենց 18:00-ոտ Ծիծեռնակաբերդում էի, ման էինք գալիս, էնքան էլ հով չէր, բայց բավական ստացվում էր ման գալ: Դե ստանդարտ վիճակ, հաց էինք կերել, թան էինք խմել, մի քիչ էլ քայլեցինք ու զգացինք որ ծառերի տակ մտնելու ժամանակն ա:
Սկզբում ես գնացի,երկուսիցս միակ տղեն ես էի, ինչ անեմ, որ տեղանքը ուսումնասիրեմ, օձերին վնասազերծեմ, որ հանկարծ կծել-մծել չլինի: Հա ինչ էի ասում, գնացի ու ինչի համար որ գնացել էի մոռացա:
30-ից ավել օգտագործած պահպանակ, հա հաշվել եմ, դաժե նկարել եմ, կանացի տամպոն ու միջադիր կոչվող էդ անտերներից մի 10-15 հատ, էդ էլ եմ հաշվել ու նկարել եմ: Մի խոսքով, հետ եկա, ասեցի արի իջնենք մի քիչ էլ ներքև, դե չէի ուզի, որ էդ տեսարանը մեկ ուրիշն էլ տեսներ:
Երկար բացատրթւոյթւններից ու կռուտիտներից հետո՝ միասին գնացինք դեպքի վայր: Ճիշտն ասած չգիտեի, լացեի թե խնդայի, ամեն դեպքում հլա փորձում եմ վերլուծել:
Ախպեր, ես ընդունում եմ, որ մարդ էստրիմ ա սիրում, պակաս էքստրիմ սիրող էլ ես չեմ, ընդունում եմ, որ հյուրանոց գնալը թանկ ա, սեփական քաղաքի բարիքների համեմատ, որոնք շռայլորեն քեզ տրված են, ընդունում եմ, որ էդ պահին շատ եք ուզել ու արել եք, լավ եք արել հալալ ըլի ձեզ, բայց արա այ անասուններ, էդ անդերներներդ, որ դուք զզվելով քցել ես, բա չեք մտածել, որ ձեր հետևից եկողը ձեր հարազատներին ա հիշելու, չեք մտածոլ, որ արա, ձեր հարազատ բարեկամները կարան տեղ գան ու էդ ամեն ինչը տեսնեն:
Մի խոսքով էս իմ սիրելի ժողովուրդը ոչ մի լավ բան չի կարում հասկանա ու մենք մեր ունեցածը ու եղածը չենք գնահատում:
Մարդ եղեք արա՛ :angry

keyboard
23.06.2014, 17:31
Ընկերս օդնոկլասնիկում մի աղջկա էր խոսցընում ում ստատուսում գրված էր՝ «хочу попасть туда, где снимали рекламу Баунти». Պրի տոմ, նենց էլ անգրագետ էր գրած էս կարճ նախադասությունը, որ կարդացի քա...ս եկավ:
Հա ինչ էի ասում, կարդացի, ընկերոջս ասեցի.
-Ապ, կթողե՞ս մի քիչ էլ ես խոսցընեմ:
Ընկերս համաձայնեց ու ես էդ աղջկան ցույց տվեցի պավիլիոնը, որտեղ նկարվում ա Բաունծիի ռեկլամը:
Պրոֆիլը ջնջեց ու կորավ, հիմա խիղճս նենց անհանգիստ ա, մտածում եմ՝ կարող ա՞ էդ դարդից ինքնասպան ա եղել :think

keyboard
27.06.2014, 11:53
Էն աղջիկ վախտերս, որ ինտերնետով ռուս աղջիկներին խոսացնում էի, մեկ էլ սկսում էին չգրել, նեռվայնանում էի, արա ասում էի գրեք այ անասուններ, մեկ էլ գրում էին՝ некогда ու վերջ, բոլոր հարցերի պատասխանները տրվում էր: :D
Փաստորեն մենակ ռուսները չեն, հայերն էլ ունեն տենց բաներ՝ ի վիճակի չեմ, վերջ, անցավ գնաց, ընդամենը մի բառով::B
Օքեյ, իմանամ էլի...

keyboard
28.06.2014, 10:24
Պիտի բանկ գնանք, Գայուշի հետաքրքրությունը տանջում ա, նամյոկներով հասկացնում ա, որ ինքն էլ ա ուզում մեր հետ գա, կողքից ասում են, որ բալիկները բանկ չեն գնում ու ես մտածում եմ.
«В банк идут одни старики»

Ու՜ֆ :D

keyboard
30.06.2014, 16:03
Օրերս շատ հարուստ ժողովրդի հետ քեֆի էինք ու էս նախադասությունը գրելուս պատճառը էս գրառման կայֆն ու ղժժոցը ջոգացնելն էր զուտ:

Հեռախոսի զանգ ա գալիս, iphone-ի ստանդարտ զանգն ա:
Մենակ ես էի էտ 27 հոգուց, որ «վայ, աման, էս իմ հեռախոսն ա գոռալով պանիկայի դրսևորումներ չունեցա»:

սիրում եմ իմ 12 հազար դրամանոց հեռախոսը :love

keyboard
02.07.2014, 15:35
Կյանքում ոչ մի պատահական բան չի լինում, բայց ամեն բան պիտի իր ժամանակին լինի: Անկախ նրանից, թե դու ոնց ես պլանավորում ամեն ինչ, մեկա, էդ ամեն ինչը ստացվում ա նենց, ոնց պիտի լիներ, երբ կգար դրա ժամանակը ու կյանքի ընթացքին հասնելը կամ նրան անցնելը ոչմեկի չի հաջողվել ու չի հաջողվի, ինչքան ուզում ես ջանք գործադիր, ինչքան ուզւոմ ես ճղվի, եթե դրա ժամանակը չի եկել, դա չի լինելու:
Էս միտքը մտքովս անցավ, քիչ առաջ.
Ինչ մանկապարտեզի հանդեսն եղել ա, մեր տանն արդեն դպրոցի ու դպրոցի համար նախատեսված թղթերի, դպրոցի ընտրության ու էդ թեմայի հետ կապված քննարկումներ են համարյա ամեն օր: Տարածքում մի դպրոց կա, որ գովում են, իբր լավն ա, իբր պրիստիժ ա, իբր լավ մասնագետներ ու գիտելիքներ են տալիս, մի խոսքով, համաձայնեցի գնալ ու հետաքրքրվել: Մտա էդ դպրոց, նույն խոզանոցը, նույն բառդակ վիճակը ու դեմս ա դուրս գալիս մի դասատու, ով իմ դպրոցական տարներից աբիժնիկի պես դպրոցից դպրոց ա տեղափոխվում իբր իրան չեն գնահատում: Միանգամից շրվեցի, որ դուրս գամ, մեկ էլ հետևիցս՝ «Ինչ ա՞ պետք», թեքվում եմ, իմ զուգահեռ դասարանից մի աղջիկ ա դիմացս, իբր չճանաչեց, մի խոսքով, ասեցի, որ ուղղակի շփոթվել եմ, ես դպրոց էի մտել իմ կարծիքով, բայց սխալվեմ եմ ամենայն հավանականությամբ: Էս զուգահեռադասարանցիս երևի ուղեղի ծալքերի պակասից չկարողացավ հասկանալ, թե ինչ էի իրեն ասում ու ես դուրս եկա: Դրանից հետո մերոնց դարդը պատել էր, թե դպրոցի հարցն ինչ ա լինելու: Ընկերոջս մաման մեր մոտի դպրոցում փոխտնօրեն ա, մերոնք ասել էին, որ իրենից հարցնեմ դպրոցի համար, ես էլ անընդհատ հետաձգում էի, քանի որ ընկերս Հայաստանում չի, ես էլ իրենց տուն գնալ էս պահին չէի ուզում, անըդհատ արհեստական հետ էի քցում: Էսօր նենց ստացվեց, որ ինքը թոռնիկների հետ եկան խանութ ու հանդիպեցինք ու էդ խոսակցությունը ինքնստինքյան եղավ, որտև ինքը հենց սկսեց, ասեց որ իրա մոտ տանենք երեխուն:
Դե հիմա մտածում եմ, արդեն մի ամիս ա, էդ հարցը բաց էր ու դրա ժամանակը չէր եկել, հիմա եկավ, եղավ ու ավելի լավ քան սպասում էինք:
Մի վազի, չես հասնելու, մինչև ժամանակը չգա, ոչինչ էլ չի լինելու: :)

keyboard
07.07.2014, 15:04
Լագոդ վախտերս, որ տատիս հետ էի մնում ցերեկները, երբ մանկապարտեզ չկար կամ չէի գնում, ամեն իրիկուն մայրս խելքում խրատում էր ու ասում էր, որ ցերեկվա հաց չուտելս, տատիին չլսելն ու չարություն անելը տեսել ա հեռադիտակով գործի տեղից, ես էլ դե գեղցի լակոտ, հավատում էի տենց բաներին, բայց երբեք մետքովս չէր անցնի, որ ասենք մերս կարա գա տուն, տատս պատմի ինչ եղել ա, մերս էլ ասի, որ հեռադիտակով ա տեսել կամ ասենք աչքերիս մեջ ա գրած:
Մի անգամ էլ հատուկ մամայի գործի տեղ գնացի, որ էդ հեռադիտակ կոչեցյալը նայեմ, մամայի մոտ կաբինետում մի մանրադիտակ կար, էդ դեմ տվին ասին, որ հիմա անջատածա ու միայն հատուկ ժամերի ա աշխատում: Միամիտ լագոդ:
Էսօր Գայուշը տատու մոտ ա, մի քիչ քեֆ չուներ, երեկ ծնունդի տեղը շատ էր քրտնել, կերածը լավ չէր մարսել, կապրիզ ա անում, տատուն ուզում ա ջղայնացնի:
Մաման զանգեց, օֆիսից մտա տան կամեռաներն եմ նայում, զանգեցի Գայուշին ու ասում եմ, որ խելոք մնա, տատին չջղայնացնի, մինչև ես իրիկունը իրա ուզածը կանեմ:
Հիմի դե դուք գնացեք ու տարօրինակ պատմություններ գրեք, իմ մանկության հեքիաթներն արդեն իսկ իրականություն են, իսկ դուք չեք վախու՞մ պատկերացնեք, թե Գայուշի սերնդի հեքիաթները ինչ են լինելու...

Բասեին եկող կա՞, գնանք մի քիչ սառենք: :8

keyboard
27.07.2014, 14:35
Եքյա գրելու բան կա, բայց արդեն քեզ էլ չեմ վստահում, որ գրեմ ու պատմեմ առավելևս:
Չեմ գրելու ու չեմ պատմելու, տենց հարֆ էլ մնա ու մի իմացի:

а я хотел бы жить на Манхеттене и с Деми Мур делится секретами...

keyboard
28.07.2014, 16:04
Ընգեեեեե՜ր կյանքը սիրելը քիչ ա, պտի էդ սերը փոխադարձ ըլի ու մեջտեղ անպայման պտի սեքս ըլի, բայց ոչ թե կյանքը քեզ ունենա, այլ՝ դու իրան...

keyboard
10.08.2014, 23:37
Մի հատ էն սիրածդ երգերից ասա լսեմ քշերով ...

keyboard
16.08.2014, 14:49
Ես էլ գրվեցի էն մարդկանց շարքին, ում ծնողի կենացը խմելուց ասում են շիրիմին հանգստություն...

Պապ, շատ եմ սիրում քեզ...

keyboard
22.09.2014, 14:04
ժպիտդ կարոտել եմ գիտե՞ս, հա, էն ժպիտդ որ վագոնի պատուհանից տեսնում էի, կանգնած ինձ էիր սպասում, էն որ գրկում էինք իրար ու աշխարհը մերն էր, նստում ժամերով խոսում էինք, ես առավոտ գնում էի, իրիկունը էլի ժպիտը դեմքիդ կանգնած ինձ էիր սպասում հենց վագոնի դռան բացվելու տեղում:
Ամեն ինչ կտամ, առանց բացառության, մենակ թե էլի էդ ժպիտդ տեսնեմ ու գրկեմ քեզ... ու՞ր գնացիր...

keyboard
13.10.2014, 23:16
Խմե՛լ, խմե՛լ այնպես խմել, որ կողքինդ երբեք չզգա քո անիմաստ ներկայությունը:
Խմե՛լ, խմե՛լ այնպես խմել, որ մոռանաս տանդ դռան տեղն ու գունը:
Խմե՛լ, խմե՛լ այնպես խմել, որ արթնանաս ու ներս քաշես թարմ կանեփի անուշ բույրը:
Խմե՛լ, խմե՛լ այնպես խմել, որ կարենաս մարսես թույնը...

Չեմ ներելու :)

keyboard
14.10.2014, 21:52
Ձյուն եմ ուզում, ուզում եմ սրբի տանի էս տարին, առհասարակ, սրբի տանի ամեն ինչ, ձյուն եմ ուզում, լիքը ձյուն:

Հոգնել եմ:

keyboard
11.11.2014, 17:30
Սիրելի ՀըհՀըհ քաղաքացիներ.

Սիրու՞մ եք, հրաշալի է. դուք ունեք երկու ճանապարհ՝ 1.ԶԱԳՍ ասել է թե Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին՝ ՔԿԱԳ և հետո դիահերձարան, 2. Միանգամից դիահերձարան, ասել է թե ՄՈՌԳ:

Ես ձեզ ցանականում եմ բարձր տրամադրություն և առողջություն, Աստված ձեզ հետ:

keyboard
27.11.2014, 14:48
Եվ արցունքի երկու կաթիլ

Կգլորվեն այտերն ի վար...

keyboard
19.12.2014, 21:11
Խմե՛լ, խմե՛լ այնպես խմել, որ կողքինդ երբեք չզգա քո անիմաստ ներկայությունը:
Խմե՛լ, խմե՛լ այնպես խմել, որ մոռանաս տանդ դռան տեղն ու գունը:
Խմե՛լ, խմե՛լ այնպես խմել, որ արթնանաս ու ներս քաշես թարմ կանեփի անուշ բույրը:
Խմե՛լ, խմե՛լ այնպես խմել, որ կարենաս մարսես թույնը...

Չեմ ներելու :)

Չներեցի, 16-ը անցավ: Տարին էլ ֆռա, երևի լավ կլինի:

keyboard
28.12.2014, 18:59
Թափաթոքի ակումբի շապիկը վաբշե ցխեց նոր տարվա տրամադրվածությունը, վեշնի նույնը։
2014 թիվ, մինչեւ տարվա վերջ մի հատ էլ մահ լսեցի կյանքիցս ջնջելու եմ էս թիվը առհասարակ։
Ակումբ, միեւնույնն ա, ես քեզ կարոտում եմ։

keyboard
09.02.2015, 20:43
Բլին, ես քեզ լրիվ մոռացել եմ ստանդարտս, լրիվ ստանդարտից դուրս եմ եկել, դառել եմ յանի աբշիծելնի, մարդկանց մեջ եմ դուրս գալիս, շփվում, ուրախ օրեր անցկացնում, կյանք եմ վայելում։
Գրողի ծոցը տենց կյանքը, որ դրսում գարուն ա, ներսդ՝ սառը ու դատարկ, հերիք ա։
Հետ եմ վերադառնում ստանդարտին, իմ ամենալավ վիճակին։
Ես ստեղ եմ, չմտածես, հետդ եմ ու միշտ էլ ստեղ եմ լինելու։
Լիքը բան կա քեզ ասելու, պատմելու, խոսելու, բայց հոգնեցա, խոսելեն հոգնեցա, քիչ մը հանգստանամ ու գամ։ Ես ստեղ եմ, ստանդարտս, քո հետ ու միշտ քո կողքին։
Կարոտել էի...

keyboard
10.02.2015, 10:31
https://www.youtube.com/watch?v=QXDRPtufEbA

օրը սկսում ենք սենց ու վաբշե, սրանից հետո սենց ա լինելու :yahoo

keyboard
11.02.2015, 20:37
Փողով կարելի ա ամեն ինչ առնել, առանց բացառության, հմի ասեմ, դուք ասեք տենց չի։
Ասում են՝ ավելի լավա աղքատ լինենք, քան հարուստ ու հիվանդ։ Այ ստե ստոպ, ախպեր, եթե պտի աղքատ ապրեմ 100 տարի, ես չեմ ուզում, թող 20 տարի ապրեմ, բայց լավ ապրեմ, ուզածս ունենամ ու անեմ, հա, հենց տենց, փողը տվեք, էն 80 տարին տամ ձեզ, ես էսօրվսնից սկսած 20 էլ ապրեմ հերիքա։

keyboard
12.02.2015, 16:15
Մեր գործած սխալների համար միայն մենք ենք մեղավոր, անկախ նրանից, որ մեզ երբեմն դրդում են դա անել:
Ափսոս, որ երբեմն էդ սխալներից տուժում են մարդիկ, ովքեր ամենաքիչն են դրան արժանի:
Սա էլ կանցնի...

keyboard
21.02.2015, 22:13
Նենց հավես ա, մտնում ես ակումբ ու վարկանիշներդ նայում ես, վարկանիշ ես ստացել միլիոն տարի առաջ արածդ գրառման համար, բացում կարդում ես էդ գրառումդ, տրամադրությունդ բարձրանում ա ու նենց քեզնից գոհ ես, որ գրածներդ կարդում են, դրանք ինչ որ արժեք ունեն:
Շնորհակալ եմ բոլորիցդ մարդիկ, դուք լավն եք::)

keyboard
22.02.2015, 11:23
օրը սկսվեց մահվան լուրով ու էլի 60-ը չբոլորած հարազատ, գոնե իմանայի ինձ ինչ ա սպասվում, ժամանակս իզուր չկորցնեի...

keyboard
22.02.2015, 17:00
Գայուշը էսօր խանութից մածուն առավ ու երկանիվանի հեծանիվ քշեց առաջին անգամ, էսա մի քանի վախտ հետո էլ ստեղ կգրեմ՝ թոռս գը~ղ-գը~ղ ա անում...
Տենաս էդքան կձգե՞մ: :ծերացած սմայլիկ

keyboard
24.02.2015, 00:25
Ապագայից խոսում ա մարդը, որ թամամ ներկա չունի, ռուսը լավ ա ասում - идиот!

keyboard
24.02.2015, 23:11
Մարդուն պիտի հասցնես նրան, որ քեզ նայելով ինքն իրան ճանաչի ու անհրաժեշտության դեպքում պիտի ստորացնես, որ արժեքդ իմանա։
#Անհայտ հայ ակումբցու մտքերից։#

keyboard
25.02.2015, 23:46
մի կաթիլ անձրև, մի փաթիլ ձյուն, մի դեղնած տերև, մի ծառով անտառ, մի աստղով երկինք, մի շողով արև, մի մարդով լի կյանք, մի կաթիլ ցողով լուսաբաց...

ու հա, կբացվի առավոտը, ավելի լավը քան էսօր :)

keyboard
04.03.2015, 11:34
Ձյունը սպիտակ ու սիորւն ա, բայց որ հալվում ա ցեխ ա դառնում...

Մարդու ներսը պտի մաքուր ըլնի էլի, հո զոռով չի :)

keyboard
12.03.2015, 12:07
հա, ես ամենակարող եմ, հանկարծ չկասկածեք, բայց դա բոլորի համար չի էլի :B

keyboard
18.03.2015, 16:25
հա, ես կարողացա ներեմ ու թքած ունենամ իրա արածների ու իրա վրա, բայց դա ինձ դժվար տրվեց, սակայն լիքը մարդիկ ինձ դրանում օգնեցին, սիրում եմ ձեզ լիքը մարդիկ :)

keyboard
04.04.2015, 20:27
հա
չէ
հա
չէ
հա
չէ
ա դե ռադ եղի

keyboard
01.05.2015, 01:23
Էսօր, ավելի ճիշտ արդեն երեկ գնացել էինք բանակցությունների, հայերեն ասած նոր հաճախորդ էինք կպցնում:
Նստած ենք, զրուցում ենք, բավական ազդեցիկ դեմքեր են նսած, նոր պրոեկտն ենք ներկայացնում, բացատրում, դեմոնստրացիա ենք անում ու մարդկանց հնարավորինս ոգևորում, որ մեր առաջարկածը լավն ա, մաքսիմալ էժան ա, հարմար ա մի բառով ասած՝ սեքսի ա:
Էդ ընթացքում, սրանց՝ մեր ոլորտի մասնագետներից մեկը, սկսում ա լիրիկական զեղումներ դրսևորել և իբր փորձում ա ապացուցել, որ մեր ասածը սխալ ա ու ինքը ավելի լավ լուծում կարող ա առաջարկի:
Համբերատար լսում եմ ու ժպտում, որտև պատմում ա էն, ինչը ընդամենը մեկ շաբաթ առաջ փորձել ենք ու չի ստացվել, որտև տեխնիկապես, իրենց մոտ նման բան անելը հնարավոր չի, էնքան թանկա, որ հաստատ չարժի դրա վրա այդքան գումար ծախսել:
Խոսելու կեսից ներողություն խնդրեցի, ընդհատեցի ու սկսեցի իր ասածները շարունակել ու ամեն մտքից հետո ճշտել, արդյո՞ք որևէ բան էնպես չեմ ասում ոնց որ ինքը կասեր, գլխով համաձայնում է, որ ամեն ինչ իր մտածածի պես եմ ասում ու հասնում եմ իր միտքը իրականացնելու գումարային մասին ու բոլորը միանգամից իրար են նայում:
Ես էլ արդեն էդ պահին ասում եմ, որ մեր առաջարկածը դրանից մոտ տասն անգամ ավելի էժան ու պրակտիկ է:
Սա չի դադարում տարբեր վարկածներ ու վերսիաներ էն աստիճան, որ բոլոր իր վերսիաները հերքում ենք հստակ հիմնավորումներով ու սա արդեն սկսում ա անձնականին անցել, ծիպա՝ դե դուք խելոք եք, մենք ով ենք որ բան:
Չդիմացա, կարճ ասեմ, սրան հանեցի մայրուղի, էն աստիճան, որ իրանց տնօրենը նստած չլիներ չիգանկեն պատին էի ծեփելու:
Մի խոսքով, տնօրենը համաձայնեց, որ մեր ասածը անքննելի է ու պետք է կիրառվի, ձեռք սեղմեցինք, պայմանագիրը ստորագրեցինք, կոնյակը բացեցինք, նշեցինք ու դուրս եկանք:
Գնացել ենք մեքենայի մոտ ու կոլլեգաս ասում ա.
-Արի քեզ մի բան պատմեմ, նոր գնամ:
Աչքերս չռած սպասում եմ պատմությանը, որտև ինքը տարիքով ինձանից բավական մեծ ա ու ինձանից հազար անգամ ավելի կյանքի ու մասնագիտական փորձ ունի:
Ասում ա.
-Մի երազ եմ տեսել, իբր մահացել էի, գնացել էի ինչ որ տեղ, Պողոս առաքյալն էր ու Գաբրիել հրեշտակը, եկել էին ինձ դատելու ու ասում էին, որ իմ կյանքի ամենամեծ մեղքը ոչ թե խմել,ծխել ու աղջիկների հետ շնանալն ա, այլ այն, որ ես կյանքում իմ ինքնասիրության ու ճիշտ լինելու համար, երբ էդ ճիշտն ու ինքնասիրությունը փորձել են տրորել՝ ուժ եմ կիրառել, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև գիտելիքների ու մասնագիտական առումով:
Վերջում մունաթ եկա վրները, ասեցի մեկա որ ինձ դատեք էլ, պեչատը խփողը վերևն ա ու մինչև աշխարհի վերջը չգա, ինձ բան չի անելու, ես գնացի, դուռ շխկացրի ու դուրս եկա, արթնացա:
Էս ինչի՞ եմ պատմում, մտածում եմ սա զգուշացում էր, որ գազերս թուլացնեմ, հիմա արդեն ավելի հանգիստ ու թեթև եմ ապրում, որ չեմ ներվայնանում, կռիվ-ղալմաղալ սարքում:

Ուշադիր լսեցի ու մինչև հիմա մտածում եմ, որ ճիշտ ա ասում, ակումբում երևի բոլորն էլ գիտեն, որ ես հիստերիկ ու կռվարար կերպար եմ, բայց երևի իրա պատմած երազը ես էլ կիրառեմ ու սկսեմ ավելի թեթև վերաբերվել երևույթներին ու զիջեմ երբեմն:
Էլ կռիվ չեմ անելու, էս վերջինն էր: :)

keyboard
16.05.2015, 14:49
Этот рад услужить всем.

keyboard
04.01.2016, 01:22
Ծի՞կ

keyboard
10.11.2016, 01:05
Բանը, արա հա, կյանքեր, որ ինձ վարկաբեկում եք, էէէէէ վարկանիշում եք, էն անդեր թոփալ թոքով չի երևում, էսօր մտա ակումբ հաճելիորեն հաճելիյվեցի, ապրեք, սաղիդ պաչըմ եմ, մյուս մտնելուց ես էլ ձեզ կտամ՝ վարկանիշ, ուրիշ հարցերով չդիմեք:

keyboard
21.05.2017, 21:14
Ակումբի ամենահարազատ բաժինը, էջը, թեման…
Սկզբից մինչև վերջ օրագրիս մի շնչով կարդացի, ամեն գրառումս կարդալուց վարկանիշի ու շնորհակալության տեղն էին ման գալիս, հետո հասկացա, որ էսի ֆեյբուքը չի բլյա, էսի Չուկսքլաբն ա, ստեղ ինքդ քեզ շնորհակալել ու վարկանիշել չես կարա:
Վիճակս նկարագրող մի բառ՝ լազաաաաաաա՜թ :ok

keyboard
11.09.2017, 17:50
Չգիտեմ ինչի Լոնդոնը ու առհասարակ էդ աշխարհամասը երբեք չեմ սիրել, բայց մի տեսակ հիմա ցանկություն ունեմ գնալու, միգուցե որ առաջարկ կա ու հնարավորություն չգիտեմ, բայց նախկինում էլ ա եղել, որ այլընտրանք եմ ունեցել ու չեմ գնացել։ Հիմա էլ ունեմ, բայց մի տեսակ էլ չեմ ուզում չգնամ, արդեն հետաքրքր ա, ճիշտ ա տարվա էն սեզոնը չի որ կուզեի, բայց մեկ ա՝ գնում եմ։
Իհարկե յա նե ույեդու ժիծ վ Լոնդըն, բայց մի քանի օր անցկացնել հաստատ արժի։ Բայց էս ամեն ինչի մեջ ամենակայֆը էն ա, որ եկող հուլիսին Մալթա եմ գնում ու հետո իմ սեր քաղաքը՝ Ստամբուլ, որ տարվա ծրագիրը նայում եմ, ինքս ինձ նախանձում եմ։
Էս վերևի գրածը ջանդամ, ամենակայֆը էն ա, որ Վրաստանի ռեզիդենտ եմ դառնում, երազանքս, երազանքսսսսսսսսսսսսսսսսս, ես Վրացական անձնագրո՜վ։ Սեր ա սեր, սերը ինչեր ա անում է։ :love

keyboard
02.09.2021, 13:37
Բարև Սեր, հա մեծատառով Սեր՝ օրագիրս։

Գործերս որ լավ ա լինում, քեզ մոռանում եմ, հլը նայի 4 տարի ա մոտդ չեմ եկել, գիտեմ, էգոիստ սրիկա եմ։ 2007 թվից մինչև էսօր, մի ամբողջ կյանք եմ անցկացրել ստեղ, ճիշտա, դու ուշ ծնվեցիր ահագին, բայց սպասված, սիրված ու առաջինն ու վերջինն ես։ Ակումբը կարդալուց հաճելի բան մեկ էլ քո էջերում շրջելն ա, ամեն գրածիս օրը, ասելիքը հիշելը, վերապրելը, ժպտալը, տխրելը, աչքերս լցնելը ու հա, երբեմն, նաև չզսպվող արցունքները։
Սիրում եմ քեզ Սեր, էնքան հավեսա քո մոտ, քո էջերում։
Ես հավեսով կմնայի 2007-2010 ում ու էդ հավերժ ցիկլում։ Պաչում եմ քեզ Սեր, չեմ խոստանում, որ շուտ-շուտ կգամ, բայց որ չեմ գալիս էլ մեկա մտքիս ես, մեկա քեզ միշտ հիշում եմ։
Գրկեր քեզ, լիքը լիքը։:love

keyboard
06.09.2021, 23:54
Տեսա՞ր, ինչ շուտ եկա, եկել եմ մի 2 բան ասեմ գնամ։
Ինձ էնքան հեշտ ա խաբելը, էն որ անմեղ աչուկներով նայես դեմքիս մի բան ասես՝ կհավատամ, մանավանդ որ քեզ ներկայացնես զոհ, հալածված բան ման, ուղղակի մի հատ մեծ բայց կա, որ ես կխաբվեմ էնքան, ինչքան որ ես կուզեմ խաբվել, քանզի ես հենց սկզբից գիտեմ, որ խաբում ես։
Մի բան էլ ավելացնեմ գնամ, եթե ինձ ներքաշել ես խաղի մեջ, որը ես խաղալ չէի ուզում՝ ես էդ խաղի կանոնները կփոխեմ նենց, ոնց ինձ ա պետք ու կկրեմ։
Այ հիմա էս երկու բանը իրար վերադրում ենք ու սկսում ենք չուզել խաբվելով խաղալ մեր չսկսկած խաղը։ Արդյունքը պարզ ա։
Ընդունվում են խաղադրույքներ։ :love

keyboard
15.09.2021, 11:17
Առավոտը Ծիծեռնակաբերդի այգում քայլում եմ, մենակ, հեռախոսս եմ բզբզում ու լացի ձայն եմ լսում։ Քայլերս արագացնում եմ, ձայնը մոտենում ա, հասնում եմ աթոռին նստած մի աղջկա, ով հոնգուր-հոնգուր լացում ա, նենց բարձր էր լացում, որ դաժե վախենում էի մոտենամ։ Մոտեցա, փորձեցի հանգստացնեմ, սկսեց վրաս գոռգոռալ, անգամ հրեց, զգում էի ուզում ա կանգնի, գնա, բայց չի կարողանում ու շունչը կտրվում ա, կողքեն էլ մարդ չկա, ավտոս հեռու, պայուսակի մեջ ջրի շիշ տեսա, քաշեցի հանեցի ու մեկնեցի, որ խմի, մի կերպ խմեց, ու էդ ողջ ընթացքում իմ վրա գոռում ա ու ասում ա, որ հեռու գնամ։ Դե չգիտեմ ինչ անեմ, մտածեցի շտապ օգնություն զանգեմ, բայց դե մինչև գան հասնեն էդ անտառը, էս աղջկան կարողա մի բան լինի, մաքսիմալ ինձ հանգիստ պահելով փորձում եմ հանգստացնել իրան։ Զգացի ավելի ա թուլանում, պառկացրի նստարանին, հասկացա, որ ընկնելու ա, մի կերպ տարա խոտերի վրա նստացրի։ Հեռախոսս հանեցի ու զանգեցի շտապ օգնություն, աղջիկը լսեց ավելի հիստերիկացավ, բա՝ «խնդրում եմ անջատեք, պետք չի սկոռի, ինձ կտանեն, տնեցիք կիմանան» սենց բաներ ա խոսում։ Շտապ օգնությանն ասում եմ, որ արդեն լավ ա ամեն ինչ, կարգավորվել ա բան, անջատում եմ ու էլի սկսում եմ հարցուփորձ անել, որ իմանամ ինչ ա։ Մի խոսքով, ընկերոջ հետ կռվել, տանը խնդիրներ, դես դեն, ահագին հանգստանում ա, առաջարկում եմ քայլենք մեքանայի մոտ կամ իրան տաքսի կանչեմ գնա։ Սկսում ենք քայլել, զգում եմ հազիվ ա քայլում ու էդ ընթացքում պարզում եմ, որ համարյա 3 օրա ոչ մի բան չի կերել։ Էլ չեմ հիշում ոնց հասնում ենք ավտոյին, նստացնում եմ ավտոն ու մտածում եմ մի տեղ գնանք մի բան առնեմ ուտի, ջուր, քաղցր և այլն։ Ճանապարհին խոսում եմ, չի պատասխանում ու զգում եմ, որ ուշագնաց ա եղել։ Վախ, պանիկա, ինչ հնարավոր զգացողություն հայտնի ա, երևի մեջս կար, բայց դե հիմա ես էլ, որ վատանամ, տխուր կլինի, լավա, արդեն Երևանյան հիվանդանոցներից մեկին մոտիկ էինք, արագ քշեցի մտա հայաթ ու վազեցի բժիշկ կանչեմ։ Եկան տարան, ուշքի բերեցին, սկսեց խոսալ, ինձ «ճանաչեց», ուրախացա։
Հիմա էս բժիշը հարցնում ա, թե էդ աղջիկը ու ես իրար հետ ինչ կապ ունենք, ես էլ ինչ եղել ա՝ պատմում եմ։ Սա թե բա՝ «տենց երկուսով առավոտ բարլուսով հայտնվեցիք նույն տեղում, հլը ճիշտը պատմի»։ Ասում եմ՝ «դոկտՈՒր ջան, հլա ինձ նայի, իմ վիճակը նայի, էդքան նման ե՞մ հեքիաթ պատմողի»։ Սա, թե բա՝ «տեղ չգնաս, ոստիկանություն եմ կանչել», հելնում եմ ավտոն դզեմ, հետևիցս վազում են, թե բա՝ «չփախնես»։ Չերկարացնեմ, մի հնդկական կինո։ Մըլիցեքը եկան, ներկայացան դես դեն, բա փաստաթուղթ, ասում եմ՝ «մենակ վարորդական ունեմ, մեքենայի մեջա, գնամ բերեմ։» Սրանք հետս գալիս են, մեքենայի դուռը բացում եմ, սրանք գլուխները խոթում են, ես էլ ասում եմ, որ խուզարկելու իրավունք չունեք բլա, բլա բլա, յան են տալիս։ Նույն պատմությունը պատմում եմ, սրանք բժկի նույն բառերն ասում են, ասում եմ՝ «Տղեք, պարոնայք, ազիզներ, իսկ դուք աղջկա հետ խոսել ե՞ք», սրանք՝ «հլը քո հարցերը լուծենք, նոր կանցնենք նրան»։ Բացատրում եմ, որ իմ հարցերը լուծելու համար պետք ա, որ մյուս կողմին էլ լսեք, որտև մենք երկուսս էլ իրարից անկախ նույն բանն ենք պատմելու, ասելու, քանի որ եղելությունը տենց ա իրականում։ Սրանցից մեկը՝ «խի չեք կարա՞ պայմանավորված ըլնեք ինչ ասեք, որ իրար պահեք»։ Մի խոսքով էս տուպագալովի ուբլյուդկներին մի կերպ բացատրում եմ, անուններ եմ տալիս և այլն, սրանք ինձանից յան են տալիս։ Սպասում եմ աղջկան տեսնեմ, գնամ, սկի անունը չգիտեմ։ Չեն թողնում աղջկա մոտ, քովիդով պայմանավորված բլա բլա բլա։ Մի խոսքով, տենց էլ չտեսա աղջկան, սպասելն էլ իմաստ չուներ, ինձանից կախված ոչ մի բան չկար, քշեցի, գնացի իմ գործերով։
Առողջություն, ինչ ասեմ, սկի չգիտեմ էլ ովա, հուսամ մոտը ամեն ինչ լավ կլինի։
Այ քեզ լավություն․․․

keyboard
01.10.2021, 12:43
Երևանում երկու սիրելի տեղ ունեմ՝ Հրազդանի կիրճը մեկ էլ Մոլոկանների այգում մի տեղ, որտեղ մենակ եմ գնում, ընդեղի ընկերս սիրգարետն ու լուսինն են։ Երկար ժամանակա չեմ գնացել, մենակ մնալու կարիք չունեմ, բայց կարոտել եմ ընդեղ նստել ծխելուն, քաղաքի լույսերին ու լուսինը, լռությունը խաթարող մեքենաների աղմուկն ու սիգնալները։
Այ ձորով ամեն օր անցնում եմ ու կայֆա, որ սիրո աշունը միշտ կրկնվում ա։ Սիրուն ա ձորը աշնանը, գնացեք, վայելեք էդ գեղեցկությունը։
Բայց ես հիմա Թբիլիսիի աշունն եմ ուզում, նեղ ու բուլիժնիկներով փողոցները, գիշերով երգելով քայլեն ու խմելը, հել ապեր, հել գնանք Թբիլիսի, մեզ այնտեղ սպասում են։

keyboard
08.10.2021, 11:57
Ты на обложку COSMO, я на обложку Forbes.
Чтобы быть рядом даже на полках газетных киосков.

Ամեն անգամ էդ մասով անցնելիս սա հիշում եմ ու մտածում, որ իրականում ես պիտի Ֆորբսում լինեի, դու ասենք bannews.armenia.ru ում, որ դրանք երբեք նույն մարդիկ չկարդային ու մենք ոչ մի ձև չխաչվեինք։

keyboard
14.10.2021, 13:01
Պաշտոնապես խոստանում եմ․ ամսի 17 ին Թբիլիսիից հետ եմ գալիս ու մինչև նոր տարի ոչ մի փարթի ու ոչ մի խմել։
Հերիքա, ամոթա :D

keyboard
05.11.2021, 15:28
02.11.2021 23:14 Էս ամսաթիվն ու ժամը թողնեմ ստեղ, որ ամեն տարի նշեմ։

Էն ինչ տվեց ինձ էս ամսաթիվն ու ժամը անփոխարինելի ա, էն որ ուծյու՜:love

keyboard
26.11.2021, 12:07
Ինչքան առօրեական ու այսպեսասած ստանդարտ բաներ կան, որ օրվա մեջ անում ենք՝ չգիտակցելով, որ դրանցից յուրաքանչյուրում սեր ու երջանկություն կա։
Թվում ա, թե առավոտ շուտ արթնանալ, երեխեքին դասի տանել առօրյա սովորական բանա, բայց ինչքան կայֆա, որ դու ունես էդ հնարավորությունը․ ճանապարհին խոսալու, շփվելու, երաժշտություն լսելու ու վերջապես իրանց հետ էդ ժամանակը անցկացնելու հաճույքն ու երջանկությունը վայելելու։

keyboard
01.12.2021, 10:54
Առավոտ գործի եմ գալիս, տռասա, 60 կմ/ժ սահմանված արագություն, դեմս ազատ քշում եմ, մեկ էլ դիմացիցս գնացող մի կենդանի(երկոտանի), ոտը դրեց տոռմուզին ու ձախ եզրային գոտում(քշել չիմացողների համար ասեմ, որ դա վազանցի, աբգոնի, գոտին ա, որտեղով հիմնականում ամենարագն են գնում) կտրուկ կանգնեց, բնականաբար կողքս ազատ էր թարթիչս միացրի, աջով շրջանցեցի ու 3 գմփուն լսեցի, հետևիցս եկող երեք ավտոն եկան ու մտան էս կենդանու մեքենայի մեջ։ Դե մի քիչ հեռվում կանգնեցի, եկա տեսնեմ ինչի՞ կանգնեց ու ինչ պարզեմ։ Հետևից խփող վարորդների հետ կռիվ ա անում ու գոռում ա՝ «արա զինվոր էր անցնում երեխու հետ, ոնց չկայնեի»։ Մայեմ տենամ մի երկոտանի կենդանի էլ, երեխոի ձեռև բռնած արդեն փողոցն անցած, առավոտ բարլուսով լիքը մարդու ծախսի տակ գցաց ու իրանից գոհ երեխուն դպրոց ա տանում, ասեմ որ էդ հատվածում վերնանցում կա, բայց դե զինվորականին պալոժա՞ խի վերնանցումով անցնելը, ինքը կարա մարդկային կյանքերի հետ խաղալով, այդ թվում իրա ու իր երեխայի կյանքի, անցնի փողոցը ու գնա իրա գործին։
Շատ ափսոս ա, որ պատերազմը էդքան մարդու կյանք խլեց, բայց ախր գոնե էդ մարդկանց կյանքը արժևորեն էսօրվա պաթետիկ հիվանդներն ու խանութից զինվորական համազգեստ առնող ու հագնող սրիկաները։ Էսօր զինվորի անունը էնքան են շահարկել ու զրոյացրել, որ մարդ զինվոր ա տենում արդեն ուխոդ ա լինում։ Եվ վերջապես, մի խելացի մարդ մի առիթով ասել ա՝ Патриотизм это рилигия бешеных.

keyboard
01.03.2022, 10:57
Կյանքում ոչ մի բանից չզարմանալը էնքան էլ լավ հատկանիշ, կարողություն չի, բայց մեկա պարադոքսալությունը հավես ա։ Մտածում էի երազանքներիս ու կյանքի տարբեր փուլերում դրանց նյութական կամ էմոցիոնալ արժեքներ մասին ու ինչքան էլ տարօրինակ ա՝ կյանքիս բոլոր նյութական երազանքներիս հասել եմ արդեն, մի տեսակ ավել ուզելը արդեն չտեսություն ա իմ համար, բայց որ լինի չեմ հրաժարվի :D
Էմոցիոնալ առումով կյանքում ոչ մի կորուստս չեմ կարևորում բացի հորս ֆիզիկական կորստից, որտև մարդկանց կյանքում մաղել ֆիլտրելը հավես բանա, մանավանդ երբ արժեհամակարգա փոխվում մոտդ, ավելի չոր ես սկսում ֆիլտրել մարդկանց ու շփմանդ շրջանակը, ինչքան էլ շատերի համար տարօրինակ կամ քննադատական բան եմ ասելու, բայց ոչ մի ձև չեմ ափսոսոում ոչ մի՝ ընկերոջ, բարեկամի, հարազատի կամ առհասարակ մարդու կորստից կյանքիցս(ոչ ֆիզիկականի մասին ախոսքը, զուտ շփման դադարեցում կամ սառած հարաբերություններ, բարև բարլուս, ֆիզիկական կորուստ ոչ մեկի չեմ ցանկանում), ոչ մեկին, բացառապես ոչ մեկին հետ բերել կամ նախկինը վերականգնել չեմ ուզում, ես իմ կյանքը մենակ հիմա ու մի քիչ էլ հետո եմ տենում, իմ անցյալը արդեն անցյալա, ինձ առհասարակ չի էլ հուզում։ Սենց առավոտով գրում եմ՝ երեկվա տեսածիցս տպավորված։ Քանի որ վերևում նշեցի, որ նյութական ու էմոցիոնալ հագեցած եմ, բոլորին ում սիրում եմ առողջ են ու կողքս։
Երեկ մի տեղ նստած էի, մենք դե շատվոր էինք, ասում խոսում, հռհռում, խմում, անեկդոտներ և այլն ու սեղան էն կողմ մի սպիտակ մազերով պապիկ ա նստած, մենակ՝ սոլիդ հանգնված, սիրուն սանրվածքով, սենց աննկարագրելի սիրուն բռնել ա պատառաքաղն ու դանակը ու սենց վայելում ա ուտելիքը, սեղանին մի բակալ էլ գարեջուր ա դրած ու ես սենց «սիրահարված» աչքերով նստած իրան եմ նայում ու զգացողությունը, որ ես հիմա ինձ եմ տեսնում կողքից նենց վառ ու գունավոր էր, նենց հարազատ էր, նենց համով ու քաղցր էր, չգիտեմ ինչքան եմ նայել իրան, բայց իրան նկատելուց հետո երեկվա երեկոյից ուրիշ ոչ մի բան չեմ հիշում։
Շնորհակալ եմ բարձրյալին, որ ես էսօր ունեմ էն ինչ վերևում գրել եմ, ափոս մենակ պապաս հետս չի, բայց վստահ եմ, ինչ որ կերպ ինքը «մասնակից ա կամ տեսնում ա» էս ամեն ինչը ու հիմա իմ ողջ էությամբ ես բարձրյալլին մի բան եմ խնդում, որ նրանց ում սիրում եմ հնարավորինս երկար կողքս լիլնեն, ոչ նյութական, ոչ էմոցիոնալ պակաս չունենան, իսկ ես կարողանամ պապիկի տարիքում տենց մի տեղ գնամ նստեմ երեկոս վայելեմ։ Պրիմիտիվ ու պարզ բան ա երևի ուզածս, բայց ես ինքս ինձ տեսել եմ երեկ ու ուզում եմ դա իրականանա, էս էլ կյանքիս էս պահի դրությամբ միակ երազանքը։ Պապի՜ :love