PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Մտքերս՝ չափածոյի տեսքով



Նարե91
09.08.2013, 18:59
***
Անչափելի արագությամբ
Անասելի վայրագությամբ
Գալիս են նրանք ու անց են կենում,
Նույնիսկ մեկ պահ էլ դադար չեն առնում

Իսկ ում հաջողվում է դարանակալել,
Ու նրանց առջև մեծ պատվար դնել
Այնուհետ նրանց հղկման ենթարկել,
«Սպիտակին հանձնող» կոչում պիտ շնորհել:
15.05.13

***

Իմ ըմբոստացած հոգու եզերքում
Շարունակաբար մտքեր եմ որսում
Ու դրանց ուղին մեղմ ուրվագծում,
Երազանքներիս գույներով ներկում:

Գիտեմ` մտքերս սոսկ պատկերներ են`
Սին, մտացածին
Պատկերներ, սակայն, որոնց միջոցով
Կհասնեմ մի օր սրտիս ուզածին:
24.03.13

Նարե91
12.08.2013, 21:27
Խիղճս գազազած վայրենու նման
Առաջ է սուրում և առանց պայման
Ջախջախում է նա իր ճանապարհին
Հանդիպող ամեն մի խոչընդոտին:

Ոչ ոքի պարզ չէ, թե ինչն է արդյոք
Այդպես տենդագին ստիպել, որ այլոք
Իրենց լռակյաց ամբողջ էությամբ
Զայրույթ ներարկեն անսպառ գոյությամբ:
02.02.13