PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորքում



enna
23.06.2013, 15:01
Ինչ հրաշալի արև,ինչ հրաշալի եղանակ...
Ո՛չ տաք է,ո՛չ ցուրտ...
:love

enna
23.06.2013, 20:06
-հինչ ե՞ս շաշ-մաշ տուս տամ
-Շաշ-մա՞շ
-հա
-Դավայ ցվուրդ քաշի ստեղից
-ըըը
-ես լուրջ եմ ասում
-բայց հի՞նչ ըսեցի
-եթե իմ ասածը չես հսկանում ,լավագույն տարբերակը էտա...

enna
23.06.2013, 21:13
բլին,ինչի՞ եմ ես միշտ լավին սպասում ու հետո մինչև կոկորդս հիասթափվում..Թու՜...

enna
23.06.2013, 21:14
կոկորդիս մեջ քար կա........................................................................................................................................ .....................................................................................................

enna
23.06.2013, 22:11
աստված ,ես քեզնից մի բան մենակ կարամ խնդրեմ...Էնպես արա առավոտը վեր չկենամ

enna
23.06.2013, 22:14
թող իմ հավերժությունը հիմա վերջանա.....

enna
23.06.2013, 22:18
ինչի՞,հը՞,ինչի՞ ոչ մեկ չի հասկանում ինչնա ինձ ցավեցնում,այլ իրանց աչքի չափածով ասում են,թե սա ինչա ,որ սրա համար էսպես եմ անում...

enna
24.06.2013, 20:23
Happy end:love
ամեն ինչ հեփի էնդ-ովա վերջանում.քիչ դարդ արեք

enna
26.06.2013, 17:38
A.:love
можно придумать бесконечно много объяснений: монтаж видео, вибрация стойки на которой стоит статуя, магия, Божественное вмешательство, инопланетяне, магнитные колебания и так далее. Но лично мне куда интереснее даже не то, какое из них "правильное", а можно ли вообще найти "правильное" объяснение. Существует ли "правильное" объяснение?
Вот наука не говорит, что мир возник из Большого Взрыва. А откуда он появился? наука не знает. А Греки, да и не только греки, уже 3000 лет назад знали. Говорили, что Бог (всемирный разум) сотворил мир. И Большой Взрыв тоже он сотворил. Мифы объясняли грекам куда больше, чем нам объясняет наука. Но у них не было электричества, машин, компьютеров. Но они знали как устроен мир. А мы не знаем. Если у них не было самолетов, то они ошибались в своем взгляде на мир? Как-то глупо звучит, мне кажется.
*наука нам говорит. Описался в первом предложении
Если ты у меня спросишь как устроен мир, я скажу что не знаю. Лично у меня нет вообще никаких ответов. Есть куча вопросов, есть попытки на них ответить. А ответов нету. Только я прихожу к какому-то взгляду на мир, как появляется какой-то вопрос, который всю мою концепцию ломает. Так уже раза 3 было за последние лет 5. Так и живу. Не знаю что это за мир, что это за "Я", который живет в этом мире. Да и есть ли "Я", есть ли мир, тоже не знаю. Так что если ты хочешь узнать как все устроено, то я не смогу тебе помочь. Могу порассуждать вместе с тобой, но ответить не могу.
Сократ думал, что он глупее многих уважаемых людей. Но однажды оракул сказал, что Сократ самый мудрый человек в Греции. Сократ очень удивился и начал ходить и беседовать с самыми уважаемыми людьми в разных городах. И каждый раз он видел, что они очень глупы, что они считают себя очень умными, но на самом деле ничего не знают. И тогда Сократ сказал: Оракул прав. Я мудрее их. Ведь они ничего не знают, а я хотя бы знаю, что я ничего не знаю. И в этом моя мудрость.
И за 2500 тысячи лет ничего не изменилось. Мы все в той же ситуации. И чем больше мы собой гордимся, чем больше придумываем разной техники, тем становимся глупее. Ведь мы забываем о том, что ничего не знаем. И правда гордыня - это величайший из грехов...

enna
26.06.2013, 22:41
A.:love
можно придумать бесконечно много объяснений: монтаж видео, вибрация стойки на которой стоит статуя, магия, Божественное вмешательство, инопланетяне, магнитные колебания и так далее. Но лично мне куда интереснее даже не то, какое из них "правильное", а можно ли вообще найти "правильное" объяснение. Существует ли "правильное" объяснение?

<a href="http://youtu.be/AbXEHu27qUI" target="_blank">
http://youtu.be/AbXEHu27qUI (http://youtu.be/AbXEHu27qUI)այ էս զարմանալի դեպքի մասին է խոսքը

enna
07.08.2013, 23:13
Ասում են մի խորացի:Ինձ համար մեկա ,թե ինչ են ասում:
Ճիշտը խորքում:Օրինաչափությունը ինձ համար մեկնա.բարդ թվացող ամեն ինչի լուծումը մակերևույթինա,պարզերինը՝խորքում:
Մանրուքները ավելի կարևոր են:Հենց դրանք անտեսելովա մարդը խնդիրներ ստեղծում:Ինչի՞ չասեցի սխալներ անում:Որովհետև սխալը միակ օգտակար բաննա,որ մարդը իրա կյանքի ընթացքում անումա:
Ես իմ կյանքում լավ մարդկանց էնքան քիչ եմ տեսել,ինչքան Նոր տարի դիմավորել եմ մինչև հիմա:
***
Էն օրը կռիվ էր:Իմ հարազատ մարդկանցից մեկն էր:Լուրջ կռիվ էր,միջամտել էր պետք:Բոլոր շենքերից մարդիկ էին հավաքվել ու բավականին շատ:Մեր ամբողջ շենքը ընդեղ էր,կռիվը թեժ էր,իսկ կանգնածներից ոչ մեկ չէր պատրաստվում հանդարտեցնել:Մեր իբր թե <<բարեկամներն>> ու հարևաներն էլ ընդեղ էին ու ոչ ոք չէր պատրաստվում զանգել,տեղյակ պահել:
Հասկանու՞մ եք ինչ կարա լիներ:Մի դանակի հարված ու վերջ.մահ:Ամեն օր էտպիսի բաներ ենք լսում:Մի դանակի հարված ու ազատություն չկա:Հավաքվածներից բոլորը գիտեին ինչ կարա լինի ու ինչ կլիներ,եթե ծեր ու հիվանդ մի տատիկ,ում շատերը աննոռմալ են համարում չզանգեր ու չտեղեկացներ մամայիս:Իհարկե զանգից հետո մամաս միջամտեց,ամեն ինչ խաղաղվեց:Կռվի ավարտից ամիջապես հետո մամայիս ընկերուհինա զանգում.
-Ես կես ժամ առաջ եմ իմացել:
Կես ժամ առաջ իմացելա ու չի զանգել,խնդրեմ,այ քեզ ընկերուհի:
-Ինձ Մերին ա ասել
Մերին մամայիս մյուս ընկեորւհինա:
Խնդրեմ...
Էսքանից հետո ասում եք հավատա մարդկանց,հավատա...
***
Տունը վերանորոգում էինք:
Տան վերանորոգողը մի օր եկավ ,թե բա գիտես ձեր հարևանը էսօր ինչա ասում.<<Իրանցից ինչքան կարում ես շատ փող վերցրու,հարուստ են>>
Ասողը 4-րդ հարկի բիձուկն էր,ում աղջիկը,աղջկա ամուսինը աշխատում են քեռուս մոտ:Քեռիս լավ վարձատրումա,էդ բոլորը գիտեն,դրա շնորհիվ իրանք պարտքերը փակեցին,ավտո առան ու թագավորի պես ապրում են հիմա:Աշխատանքի են անցել մորս շնորհիվ,հիմա եկել ու էտ բիձան էտպիսի բանա ասում:Ու՞ր մնաց գնահատելը այ բիձուկ,ինչո՞վ էին առանձնանում քո աղջիկը ու իրա ամուսինը մնացած աղքատներից,ոչնչով:ՇԱտ հանգիստ ինքը կարար ուրիշին առաջարկեր ու էտ ուրիշը կգնար,գուցե ավելի գնահատող մեկը կլիներ ,հը՞ն:

Բայց մեկա,էտքանից հետո աշխարհում վատ մարդ չկա:Կյանքնա փոխում,հասարակությունը,բայց դա չի նշանակում ,որ վատն են:
Ամեն մեկը կարար վատը լիներ,եթե վատ հասարակության մեջ կամ վատ ընտանիքում լիներ:
Մեր հարևան երեխաներից մեկը երկու տարի առաջ նորմալ էր:Նոր էին վերադարձել արտերկրից,խելացի,համեստ աղջիկ էր:
Հասարակությունը չընդունեց,թե իրա հայաստանցի ու իրան պահող տատիկն էր վատը էտ չգիտեմ,բայց ,որ ինքը էլ առաջվանը չի ու իրա պահվածքը տարօրինակա՝ դա հաստատ:
Ասածս ինչա՞. աջ ու ձախ մարդկանց մի քննադատեք,հետևից մի բամբասեք,ավելորդ կարծիքներ մի թռցրեք,եթե կարաք օգնեք,ի վիճակի եք՝ օգնեք,եթե նույնիսկ էտ մարդը չի գնահատում,ձեր արածը մի օր ձեզ հետա բերում կյանքը:
Ի վերջո ընդունեք մարդուն էնպիսին, ինչպիսին ինքը կա:Ընդունեք նույնիսկ <<վատ>> մարդուն:
Ու մի բան էլ.ուրիշները ,իսկ ավելի կոնկրետ մեծամասնության ճիշտը,կարա ամենավերջին սուտը լինի:

enna
08.08.2013, 18:38
...իսկ Գորիսում աշունը օգստոսիցա սկսվում:Տարվա եղանակներից աշունը ամենաշտնա համապատասխանում գորիսեցիների դեմքի արտահայտություններին:Ես էլ եմ սիրում աշունը:loveԲոլոր եղանկաները բացի ձմեռվանից:Ձմեռը ամբողջ ժամանակ հիվանդ եմ:Կարողա ես անհետաքրքիր մարդ եմ,բայց իսկականից ձմեռվա մեջ ոչ մի բան չեմ սիրում:Այ երկու տարի առաջ ինչ հավես էր սանկաներով,ձնագնդերով,դահուկներով:Իսկ հիմա՞,ընկերուհիներս դառել են տնային հավիկներ ու իրանք շատ մեծ են դրա համար:Մենակ ես եմ,որ փոքր եմ:think ,ուֆֆֆ-ուֆ տատիկներ են:
Հա,իսկ պատճառները շատ են աշունը սիրելու:Գժվում եմ ջրափոսերի վրայով ցատկոտելը:Բա անձրևի ձայնը...Կայծակին ու որոտին տանը լույս չի լինում,քար լռությունա:Ամեն ինչ փայլումա,մեկ էլ կյածակի ձայննա լսվում...:Ա՜խ,բա կարելիա՞ դա չսիրել:
Տերևներ եմ սիրում,լիքը գունավոր տերևներ:/Իհարկե էս տարի տերևների քանակը կրճատվելա/:
Աշնանային ոչ սառը քամինների ինձ տանը չես գտնի:Սաղ փախնում են տուն,իսկ ես փողոց եմ դուրս գալիս ու փողոցի դատարկություննը դուրեկանա լինում:Հետն էլ սիրելի երգը լսես, բայց մի ականջակալով,որ քամու ձայնն էլ լսես...:Կարոտեցի:love
Աշուն ջան,Գորիսը քեզ շատա սիրում:Շուշուտ արի:Ձմռանը հատկապես մենք քեզ սպասում ենք:
Հ.Գ.Աշուն ձյաձյա,բայց ինձ թվումա դու ձմեռն ու ամառը խառնում ես:Ես քեզ ասում եմ ձմեռը արի,դու ամռան ես գալիս:Բա կարելիա՞:
http://i.imgur.com/DRjr33H.jpg?1

enna
08.08.2013, 19:06
http://youtu.be/Sv6dMFF_yts

http://youtu.be/Cye-1RP5jso
Մտածում եմ,թե էս երկու երգերը խի ե նինձ էսքան դուր գալիս:Ուխ լավն են,ուզում եմ պարեմ:Տաշի՜

enna
09.08.2013, 21:59
Ես արդեն գժվում եմ:aaa:
Ու՞մ հավատամ,կամ հավատա՞մ:Արդեն կասկածում եմ սաղի վրա:think

enna
10.08.2013, 13:40
Ամենաշատը սպասում եմ էն պահի գալուն,երբ քննությունները արդեն ավարտված կլինեն ու ես կնստեմ բազկաթոռինմ,մի հարյուր գիրք դեմս ու կսկսեմ հանգիստ կարդալ,միաժամանակ հասկանալով ,որ էլ ոչ մի գործ չունեմ անելու....

enna
10.08.2013, 13:43
Ամենաշատը սպասում եմ էն պահի գալուն,երբ քննությունները արդեն ավարտված կլինեն ու ես կնստեմ բազկաթոռինմ,մի հարյուր գիրք դեմս ու կսկսեմ հանգիստ կարդալ,միաժամանակ հասկանալով ,որ էլ ոչ մի գործ չունեմ անելու....
1. «Богатый папа, бедный папа» – Роберт Кийосаки/Шэрон Лектер
(Мотивация, расстановка приоритетов)


2. «Стив Джобс» – Уолтер Айзексон
(Биография, путь к успеху)


3. «1984» – Джордж Оруэлл
(Антиутопия)


4. «Думай и богатей» – Наполеон Хилл
(Мотивация, расстановка приоритетов)


5. «Аскетская Россия» – Артём Сенаторов/Олег Логвинов
(Рейк-утопия, черная сатира)


6.«Пространство вариантов» – Вадим Зеланд
(Управление реальностью, эзотерика)


7. «Бойцовский клуб» – Чак Паланик
(Контркультура, борьба с «системой»)


8. «Buyology: увлекательное путешествие в мозг современного потребителя» – Мартин Линдстром
(Исследования работы мозга)


9. «ПираМММида» – Сергей Мавроди
(Биография, борьба с «системой»)


10. «Понедельник начинается в субботу» – Аркадий и Борис Стругацкие
(Научная фантастика, сатира)


11. «Шахматы без пощады» – Виктор Корчной
(Биография, борьба с «системой»)


12. «Алиса в зазеркалье» – Льюис Кэрролл
(Детская литература)


13. «12 стульев» – Илья Ильф/Евгений Петров
(Роман-фельетон, сатира)


14. «Великий Гэтсби» – Френсис Скотт Фицджеральд
(Путь к успеху, поиски себя)


15. «451 градус по Фаренгейту» – Рэй Брэдбери
(Научная фантастика)

enna
11.08.2013, 17:43
վաղը,վաղը չէ մյուս օրը,վաղը չէ վաղը չէ մյուս օրը:Էդ օրերը չեն գալու,կամ էսօր,կամ երբեք:

enna
13.08.2013, 00:13
Ոնց եմ հոգնել,իսկապես շատ եմ հոգնել:Իմ տարիքին ոչ համեմատ հայտարարությունա,բայց համենայն դեպս էտպեսա:Մի խելոք մարդ ինձ զգուշացրեց, որ մենակությանը հարմարվել պետք չի: Հիմա իմ մոտ հարմարվելու շրջաննա: Էտ անտերը զոռով չի,ես փոքր եմ ընկերի ու զարդուզիբիլի համար,թողեք խարխանդ ապրեմ:
Հ.Գ.Կորեք գրողի ծոցը...

enna
13.08.2013, 00:32
Դպրոցը հեսա կգա,ես նորից կանցնեմ գործի ու կմոռանամ,որ կյանքում ուրիշ բաներ էլ կան:Իմ աշխարհի մարդիկ կսահմանափակվեն տնեցիքով ու մեկ էլ մի երկու ուսուցիչներով:Դպրոցը ինձ համար մենակություան մի վայրա,որտեղ ոչ մեկ չկա:Գնում դասին մենակ ես նստում,դասամիջոցին գիրք ես կարդում,ու վա~յա լինում,որ էդ գիրքը տանը մոռացած ես լինում:Դասատուները հազարից մեկ երևում են ասում դաս պատմի,դու էլ սուսուփուս ասածը անում ես:
Մեկ էլ պատուհանի կողքին նստում ես ու դասատուներն էլ կորում են.երկինքը տանումա քեզ իրա մոտ ու պրծ,մինչև դասամիջոց դու անզգա ես:Ինչ լավա,որ իմ տեղը պատուհանի կողքինա.ամռանը`պատուհան,ձմռանը`տաքացուցիչ,աշնանը`երկինք:Այ մեկ էլ դպրոցի կողքի բնություննա զարմանալի գեղեցիկ,մնացած բաների համար չարժե դպրոց գնալ:Գնալու դեպքում հալվելա պետք երկնքի մեջ ու մոռանալ,որ կողքիդ մարդիկ կան:
-Վարդուշը ըկեր ունեցավ:
-Պողոսը առաջարկություն արեց:
-Ստեփանի վրա սիրահարվեցի:
-Փառանձեմին սատկացրի:
-Էս փոխտնօրենը տնօրենի հետա ման գալիս:
Բլա~զզվցրիք:Ինձ հետաքրքիր չի:Դա պրծանք մեկ էլ սա.
-Վա~յ,աղջի կաբլուկներ պիտի առնեմ
-վա~յ,,աղջի,էս յուբկեն շատա կարճ
-վա~յ հլը նրա յուբկին նայի
-չի էլ ամաչում տես ինչա հագել
Գլուխս առնեմ ու փախնեմ:Յա էլ գլուխս տանը թողեմ ,նոր գամ դասի:Իմ մոտ մի տարի սա էր հիմա հեսա կվերսկսվեն:Չնայաշ մի գաղտնի բան ասեմ.ես հույս ունեմ,որ էս տարի դրանք չեն լինի:
Հա~,մեկ էլ ուզում եմ էն դասատուները,որ գալիս են շորեր ու ոսկեղեն ցուցադրելու առհավետ չքվեն,որովհետև հենց դրանք են սերունդը փչացնում ու կրթության մակարդակը իջացնում:

enna
13.08.2013, 17:54
[էմոցիաները ջնջված են]

enna
13.08.2013, 19:41
<<Քո պատկերի մեջ միմիկադ շարժվում է,բայց դու չես ժպտում:Մկանի շարժումը դեռ ժպիտ չէ,համաձայնիր ինձ հետ:
Մթնել է սենյակս,առաստաղին կարծես ամպեր են հավաքվել ,նեղվում եմ,պատերը ճնշում են...>>

enna
13.08.2013, 22:44
Հոգեպես խմած եմ:400 էջը միանգամից կարդալը մի օրում,թե ինչա անցնես մյուսին ու հասցնես կարդալ մեկ ուրիշը դա արդեն ուղեղի մեջ մի օրով չտրաքող,բայց ծնգծնգան բոմբ դնելնա:Էնպիսի տպավորությունա,որ հեսա գլուխս կտրաքի քւ էդ գրքերը ցրիվ կգան:Բայց էդ ամենը հեչ,ինչքան կայֆա գտնելը մի գիրք,որը երկար ժամանակ չէիր կարում գտնեիր,ա~խ,բա որ էտ գիրքը լավնա լինում էդ ուրիշ բոցիկա:love:
Օրս էնքան հագեցած էր,որ հեսա առավոտ ոչ մի բան չեմ հիշի:Նոր բարեկամներ,ովքեր հիշել են մեզ,երբ իրանց պետքա եկել ,նոր մի աշխարհ,որւ մինչև էդ չէի նկատում:Ամեն ինչը նորա,ոնց որ երևակայական խանութից վերադարձած լինեմ:
Հիմա ինձ մոտ ապրելու ցանկությունը մաքսիմումի տակա:Մարիի ասածը արեցի ու էմոցիաներս միացրեցի:Դա նշանակումա վաղվանից կսկսեմ սիրահարվելը մարդկանց,բոլորը ինձ ընկերուհի կլինեն ու անթերի:
Էլ չեմ հիշում առաջ ինչ էի անում,բայց կանեմ:
Բարի գիշեր ինձ,անուշ երազներ ինձ:

enna
16.08.2013, 23:01
Մոտս խոսելու մեծ ցանկություն կա,չնայած խոսելու բան այնքան էլ չունեմ:Փորձում եմ հիշել այսօրվա օրս մանրամասնություններով:
Ըմմ...Ինչի՞ց սկսեմ,թերևս նրանից,որ ինձ քնից հանեցին ու խանութ տարան:Ա~յ,էդ ինչքան մարդ կար ու նեղվածք էր:[:
Ինձ շորեր տվին ,թե փորձի:Ես էլ սուսուփուս մտա հանդերձարան ու ինչ տեսնեմ:Ամոթա բայց պիտի ասեմ.8-9 տարեկան մի երեխա անկուրծք մարմնին կրծքկալ էր հագել:Մի կերպ ինձ զսպեցի:D:
Ինձ համար ,իմ աչքին անսովոր դասական վերնաշապիկ առան:Էն որ ասում են վանիլային է,այ էդ վերնաշապիկինա բնութագրում:Անցած օրն էլ 5 տարվա մեջ առաջին անգամ ինձ համար շրջազգեստ առան:
Մի՞թե սեպտեմբերի երկուսին ես վանիլային վերնաշապիկով եմ գնալու,շրջազգեստով և ոչ ջինսերով,բալետկաներով և ոչ կեդերով:8:Անսովոր,անսովոր իրականություն...:think
Ճանապարհին գալուց մեկին տեսա,ուխ էդ ինչ լավն էր:oy:Աչքիս նորից սկսում եմ սիրահարվել ,զուր ես իրա վիրտուալ ընկերության առաջարկը չընդունեցի,այ գրողի ծոցը,եթե մի ընկերության առաջարկ մերժելով հանձնվումա:
Հետո ես էսօր շատ փռչոտ էի,դե ինձ վեր կացրին ու տարան խանութ,էդ տեղ ես մոռացա մազերիս մասին ու ամբողջ օրը չէի էլ հիշում/թե շատ պետքսա~/:
Ես շատ մրսկան եմ է,էսօր համոզվեցի:o`սաղ տկլոր էին, ես `ժակետով:
Գիշերով ման գալու գնալը ինչ կայֆա:loveմարդ չկա ու կարաս երգիդ համահունչ քայլես,թռվռաս,գոռաս,բարձր ծիծաղես:

enna
19.08.2013, 23:12
Կան մարդիկ,որ բավական է մի քիչ նուրբ խոսես,կամ թե մի քիչ գովես ու իրենք իրենց երկնքից կկախեն:Այդպիսի մարդիկ կրկնապատկում են իմ մեջ մարդկանց հանդեպ ունեցած ատելությունը:Լավ մարդկանց հանդիպելիս աչքերս կկոցում եմ,կճմթում ինձ,որ հասկանամ երազ չի ,ոչ էլ տեսիլք:Լավ ինչևէ,գրողը տանի մեծամիտ ք**երին:Միշտ ատել եմ այդպիսի և նաև գոռոզացող մարդկաց:Եթե դու ունես այն ինչ չունի դիմացինդ դա դեռ չի նշանակում,որ դու պիտի պարծենաս նրա կողքին,կամ թե սկսես պատմել,թե ինչքան լավ է դա:
***
Միթե՞ ,,կյանքս,արևս,աշխարհս,, բառերը կարող են ուղիղ իմաստ ունենալ:Պարզվում է կարող են:Դու ասում ես դրանք և միաժամանակ հասկանում ես,որ առանց նրա քո արևը,կյանքը,աշխարհը պարզապես չէր լինի:Սիրում եմ եղբորս,չափերից շատ եմ սիրում,շա՜տ...

enna
21.08.2013, 20:56
Որոշում եմ գնամ գիրքս ավարտեմ ու մեկ էլ անգլի բառերը/ավելի ճիշտ բեռները/ սովորեմ,ինչ-որ բառի թարգմանության համար նորից հետ եմ գալիս,մտնում ակումբ ու մոռանում եմ բառն էլ,անգլերենն էլ,գիրքն էլ:Լավ քանի եկել եմ հիշեմ տեսնեմ ինչ կա չկա կյանքիս մեջ:
Որ մարդ կոմպի դեմը վեր ա ընկնում ժամերով իրա կյանքի մեջ համարյա հիշելու բան չի լինում:Թյու՜,ես գնալու եմ ինտերնետը անջատեմ:

enna
27.08.2013, 15:11
Կյանքը արդարա:Մեկին կորցնում ես,մեկ ուրիշ՝դրանից լավին գտնում:
Հիմա իմ կողքին 2 հրաշք մարդկանց ունեմ:Շնորհակալ եմ ձեզ:love

enna
29.08.2013, 18:46
http://youtu.be/J0b1OIktMt8
Ֆիլմը չեմ նայել ,բայց ոնց ազդեց անոնսը...
Երևի մարդ,իրա մահվան վերջին րոպեին ամենաշատնա կյանքը սիրում ու գնահատում:
Ապրե՛ք,իսկական ապրե՛ք ինչքան կարող եք...
Էն օրը մի արտահայտություն կարդացի .<< Երջանիկները ամենաքիչն են վախենում մահից>>:
Ինչ-որ բան կա չէ՞ մեջը,որ ստիպումա մտածես:Երջանիկ մարդիկ ուժեղ են երևի,ես օրինակ երջանիկ մարդկանց տեսած չկամ:Այսինքն դա հարաբերական ու ընդհանրապես,երևի էդ էլա ուղղակի բառ:

Մարդիկ են տեսել,որ իրանց մոտ էտ լավը էնքան երկարա ձգվել,որ դարձելա սովորական մի բան,դրա համար էլ չե՞ն երջանկանում:Եսիմ,ինձ մոտ էտպես չի:ՕՐինակ ,եթե ես մի մատիտ ունեմ՝իմ սիրելի,իմ պուպուշ,ինձ համար դա սովորակն իր չի:Դա անսովոր մի իրա,որ ստիպումա սիրտս շարժվի,մի պահ երջանկանում եմ,հետո նկարում...
Մի քանի օր առաջ հորքուրիս աղջկա հետ էի ման գալիս:Իրենց բարեկամներից մեկը իրա ասելով չգիտեմ ինչ ձև հարուստա,իրենց մոտ էր մնում ու պատմում էր իրենց կյանքից,կենցաղից:Էդ խոսակցության մեջ միայն մի բանա մեջս տպավորվել.
-Տղան ասեց,երանի մենք աղքատ լիենք ու ամեն բան դժվարությամբ տրվի:Հոգնել եմ ամեն ինչ հեշտ ձեռք բերելուց:
Իհարկե,եթե ես լինեի կասեի.
-Սաղ փողերդ բարեգործության տուր ու քո ասած ձևով ապրի:
Ես փողից խոսելուց զզվում եմ:Դա աշխարհի կեղտնա,բայց միաժամանկ էդա աշխարհը կառավարում...

enna
30.08.2013, 22:23
<<Խմբական լուսանկարը շրջանկաված էր դափնեպսակով.Ֆեմելին էր նայում 1885 թ-ի ծնունդ տասնութամյա մկանուտ տղաներ,բեղավոր,անասնական լավատեսությամբ նայում էին գալիքին,որ նրանց համար պատրաստել է ճակատագիրը՝փտել Վերդենի մոտ,արյունաքամ լինել Սոմմի ճահիճներում,կամ Շատո Տիերի մոտ Հերոսների գերեզմանոցում ննջելով հիսուն տարի...>>
Հատված <<Բիլիարդ ինն անց կեսին>> գրքից:Չէ՜,պարտադիր չի ինչ-որ մեկը իմաստ փնտրի,կարող եք անվանել հիմարութուն,ես դեմ չեմ,բայց իմ մեջ էս նախադասությունը ինչ-որ անորոշ զգացումներ առաջացրեցր.մեկ դեպի ապագա գնացող,մեկ դեպի ներկա կամ անցյալ եկող:Չգիտեմ բանն ինչումն է...

enna
31.08.2013, 22:53
Տո ասա քո պետքնա.դու չգիտե՞Ս,որ բոլոր մարդկանց մեջ էդ ք**_ը կա.մեկի մեջ շատ,մյուսի մոտ քիչ:Էդ կարևոր չի,կարևորը կա ու գնալով դրա չափը աճումա՝հասնելով կոկորդը ու թափվելով մարդկանց վրա:Փոխարեն դա հումուս սարքեն,որ հոգին ծաղկի բռնում բազմացնում են:Երևի ճիշտը դայա:Նանե՛,փոխվի,դարձի բոլորի նման,թող քո բերանով էլ էդ ք**-ը թափվ ուրիշների վրա ու կեղտոտի իրանց:Բայց ստոպ.համը մնումա քո բերանում:Էդ համը չի կորում,դու ուղղակի հարմարվում ես,որ քո բերանում էդ համը կա:Սաղի վրա թքեք,իրար կրծեք,կեղտոտեք,հոգիները ոտի տակ տալով գնացեք,դա ճիշտա:Թե չէ մի երկուսը կան է,նստել անկապ քարոզում են,որ պիտի մարդ լինես:Ու՞մա պետք,եթե ոչ մեկ չի լսի ու սաղ միասին քարեր կշպրտեն էդ մարդու վրա:Էդ քարերը մի օր ձեզ վրա կգան,սաղդ էլ էդ քարերի տակ կփեք:Ընդհանրապես ,սաղ մարդիկ մի օր սատկելու են,հա՜,հա՜,սատկելու են:Ի՞նչ լավ բանա անում մարդը,ինչիա՞ ապրում:Իմաստ կա՞:Սաղ փչացնելուց բացի ինչա՞ անում,ոչ մի բան:Մենակ ինքը իրանից գոհ,ուրիներին դժգոհ կուրծքը դուրս քցած մանա գալիս...Թյու՜,ավելի լավա կենդանի ծնվենի ու էսքանը չհասկանյի ու չտեսնեի...

enna
01.09.2013, 23:49
հը',կերա՞ր...

մեկ,երկու,երեք,մեկ,երկու,երեք,մեկ,երկու,երեք....
արմատ 100 ,մեկ չորս,լոգարիթմ երկու հիմքով 8 ,քսան,վեց,գրողի ծոց,նորից,մեկ,երկու,երեք,գնամ մեռնեմ ու գամ սիրեք,ութ,հարյուր,երեսուն,ոչ,ասենք,կեղտին,հո,դեբիլ,չես,ութ,մեկ,չորս,հերիքա բլթցնես...

enna
01.09.2013, 23:56
իրականում ես բլթցնում եմ,որովհեւ չեմ ուզում ասելիքս ասեմ...Ըհն,հենց էտպես:Մնումա մազերս ցավան:Հոգիս հիվանդա ու ոչ միայն հոգիս:Ըհն,ըհն...Նորիցցցց իքս քառակուսու ածանցյալ հանած իքս հանած քսան մարդ հավասար է զրո:Թյու,ստեղ սխալ կար:Ըմմ,նորից. բլթ,բլթ+բլթի հարյուր աստիճան= թեյնիկ
ըհննբ,նորի'''ց....
Պրծ,պրծ...

enna
02.09.2013, 18:39
Էսօր ստացա 10-րդ գովասանագիրս:Առաջ մի մեծ տոն էր դա. նվերներ էին տալիս,շնորհավորում,բայց հիմա սովորականա:Անհամացելա՞::))

enna
03.09.2013, 18:24
Փակում եմ ֆեյսս,էլ. հասցեների նամակներին չեմ պատասխանում,հրաժշտ եմ տալիս ակումբին ու կոմպը երկարաժամկետ անջատում եմ:
Ամենաշատն էլ ուզում եմ 2014-ի հուլիսին գամ ու ասեմ,որ քննություններս 19,20,19 եմ ստացել:
Արդեն սկսել եմ աղոթել :D,բայց այլմոլորակայիններին:

enna
03.09.2013, 18:34
Փակում եմ ֆեյսս,էլ. հասցեների նամակներին չեմ պատասխանում,հրաժշտ եմ տալիս ակումբին ու կոմպը երկարաժամկետ անջատում եմ:
Ամենաշատն էլ ուզում եմ 2014-ի հուլիսին գամ ու ասեմ,որ քննություններս 19,20,19 եմ ստացել:
Արդեն սկսել եմ աղոթել :D,բայց այլմոլորակայիններին:
Փակում եմ,փակում եմ...Մի քիչ դժվար,բայց հեսա կփակեմ ու կգնամ:

enna
09.09.2013, 14:44
Իմ կյանքում,ինձ հետ,կամքիցս անկախ, ինչ-որ բաներ են կատարվում,ես էլ կանգնած նայում եմ:

enna
10.09.2013, 20:03
<<Շնորհավորում եմ Նանե ջան:Շնորհավորում եմ կյանքումդ կատարված բոլոր իրադարձությունների առիթով:Մաղթում եմ,որ միշտ կանգնես նայես,թե ոնց ա կյանքդ փոխվում...>>
Էննա

enna
10.09.2013, 20:03
<<Շնորհավորում եմ Նանե ջան:Շնորհավորում եմ կյանքումդ կատարված բոլոր իրադարձությունների առիթով:Մաղթում եմ,որ միշտ կանգնես նայես,թե ոնց ա կյանքդ փոխվում...>>
Էննա
<<Էննա ջան,շնորհակալ եմ մաղթանքների համար:Խոստանում եմ միշտ քեզ ճզմած պահել հոգուս խորքում>>:
Նանե

enna
11.09.2013, 12:53
Այսօր օգտվեցի հասարակական տրանսպորտից:Մտածու՞մ եք էդ ինչ մի իրադարձությունա,որ օրագրում էլ գրումա չէ՞:Ինձ համար դա իրադարձությունա,որովհետև մեր տունը էնպիսի տեղա,որ քաղաք կամ խանութներ գնալու համար պետք չի օգտվել հասարակական տրանսպորտից:Ինչ հաճելիա շուռ տալ ամբողջ Գորիսը,ճանապարհին էլ անծանոթ մարդկանց ուսումնասիրել՝դեմքը,շարժուձևը,կյանքը...:Էս վերջերս էլ Գորիսը սկսել եմ մի քանի անգամ շատ սիրել,չգիտեմ ինչի հետա կապված դա,ոչ միայն Գորիսը,ընդհանուր Հայաստանը:Եթե մի ժամանակ մտածում էր,համարյա երազում էի Հայաստանից դուրս գալ,հիմա էն մտքից,որ կարողա մի օր ստեղ չապրեմ՝լեռների ու թախծոտ մարդկանց հետ ,ուղղակիորեն տխրեցնումա ինձ...

enna
12.09.2013, 17:06
Ամենաահավոր բանը էնա,որ պատահաբար նկարներ թերթելուց,կամ արվեստի էջում լինելուց մուսադ գալիսա ,ուզում ես նկարես,բայց ժամանակ չունես:cry:

enna
12.09.2013, 17:43
դառը ճշմարտություն :ԴԴԴԴԴԴ 55981

enna
26.09.2013, 22:41
ինքը ֆիզիկայի լեզվով է խոսում,ես ՝ փիլիսոփայության:Բայց էդ կապը,թելը չի գտնվում,ինչքան էլ երկուսս համառորեն պայքարում ենք:
Տխուր է...

enna
26.09.2013, 23:51
ինքը ֆիզիկայի լեզվով է խոսում,ես ՝ փիլիսոփայության:Բայց էդ կապը,թելը չի գտնվում,ինչքան էլ երկուսս համառորեն պայքարում ենք:
Տխուր է...
Փաստորեն ոչինչ չստացվեց:
Ոչինչ,ոչինչ...
Տառերով՝ո-ո-ո-չ-ի-ն-չ:
Ամեն րոպե մտածում եմ տեսնես 10 տարի հետո այ էս ժամին որտեղ եմ լինելու:Բռնեմ մեռնեմ ու չիմանամ,ափսոս չի՞ բա...

enna
16.10.2013, 00:24
ք**վերջակետ
Ինչի՞ էդ քաքի համար սաղ իրենք իրենց վաճառում են:Ախր,այն անասուններ մինչև դուք էդ ք**ը հաշվում եք ձեր կյանքը ձեր կողքով անցնում ա:Էն մյուս ք**ն էլ,արդեն պարզա որն ա,էն որ սաղի ուղեղը մենակ էդ ուղղությամբ ա աշխատում:Յախք-յախք:Արդեն սկսում եմ կասկածել կարո՞ղ ա կյանքի իմաստը իրոք էդ էրկու ք**երի մեջ ա:
Էսքան տանջվես,քայքավես ,թե ինչ ա էդ երկու քաքից բավարար քանակությամբ ունենաս: Եթե էտպես ա ես լքում եմ էս աշխարհը էն հույսով ,որ էս անտեր աշխարհը եռաչափ չի...

enna
16.10.2013, 21:55
Սեւ է ամեն ինչ և չկա մեկը,որ սեւի մասին լավ կարծիք հայտնի:Իմ լավը սեւն է,ձեր փոշին `սպիտակ...

enna
18.10.2013, 21:11
Անմոռուկ...ան...մոռ-ուկ*)

enna
18.10.2013, 21:16
Երանության մեջ եմ ընկնում,որ մտածում եմ գոնե մի ժամ ազատ ժամանակ ունեմ նկարելու համար:Մտածում եմ մի ժամ նկարեմ,հետո մնացած գործերս կանեմ:Նկարում եմ,նկարում:Մեկ էլ զգում եմ,որ թուղթը չի երևում,մատիտն էլ հետը:Հետո զգում եմ,որ ներսիս էներգիան սպառվել ա: Ոնց որ ամբողջը տվել եմ թղթին...Դե արի ու մնացած գործերդ արա...

enna
18.10.2013, 21:34
Չէ,չէ...Ես չեմ բողոքում:Պարզապես ամեն ինչ լավ է:
Երկնքի մեջ մոխրագույնն էլ գեղեցիկ է,ցեխն էլ,թրիքն էլ,էլ ի՞նչ ասեմ:Աեն ինչը գեղեցիկ է..:Մմ..Օրինակ ես թրիքի կանաչ գույնն եմ սիրում,մենակ ես չէ:Շատերը էդ գույնի շորեր եմ հագնում,բայց զզվում են թրիքից:Նույնն էլ մոխրագույնը:Ես սիրում եմ գույնը,բայց մկներից զզվում եմ:Բայց չի կարելի:Մարդու ստեղծած մոխրագույնը կամ կանաչը հաշիվ չեն:Կոնկրետ կանաչի էդ երանգը թրիքինն ա,մոխրագույնի տարբեր երաններ պատկանում են մկներին...Պահ,չէ մի չէ,մարդիկ մեծ էշրե են ,իրենց բարձր են դասում մնացած կեբդանիներից:
Հ.Գ. թող ների էշը,որ վիրավորում եմ նրան

enna
18.10.2013, 21:37
Ես էնքան եմ ուզում ճանաչեմ այլ ազգերի մարդկանց:Չեմ ուզում հավատալ, որ նրանք էլ էսքան կեղտոտ են...

enna
18.10.2013, 21:42
Իսկ եթե կոնկրետ մեր կողքի ժողովուրդն են էսքան կեղտոտ ու զզվելի,կամ էլ ինձ վատերն են հանդիպում:Լուրջ եմ ասուշ,ես շոկի մեջ եմ Կյանքիս մտջ էդքան կեղտ մի տեղում տեսած չկամ: Քայլող ք** են շուրջբոլորս: Երանի ես կենդանի լինեի, բայց ոչ դրանցից մեկը...

enna
18.10.2013, 21:50
Թքած ,թե մարդիկ վատն են: Մարդը շատ փոքր ա ծածկելու այն գեղեցկությունը, այն իրական գեղեցկությունը,որը կա աշխարհում: Մարդը աշխարհի մասին շատ բան չգիտի ու բնականաբար ,քան դեռ չգիտի դրանք ծածկել անզոր է: Իսկ ես մեկ ա սիրում եմ էս աշխարհը: Սիրում եմ մուսկաթի հոտը, երկնքի գույնը , ամպի ձեւը :Մի խոսքով,ես սիրում եմ էն աշխարհը, որտեղ մարդու ազդեցությունը չնչին ա...

enna
19.10.2013, 11:51
2 ամիս սպասել եմ էս եղանակին ու հիմա կոմպից չեմ կարում կտրվեմ:8:

enna
20.10.2013, 09:34
Ուզում եմ,որ բոլոր բամբասողները և հատկապես բամբասող տղաները վառվեն դժոխքում:diablo:Ոչ թե նրա համար,որ իրենք բամբասում են,այլ նրա համար,որ ասածների 100 տոկոսը աղավաղված ա ու ոչ ճիշտ,երկրորդը նրա համար,որ քիթները խոթում են ընդեղ,որտեղ ընդհանրապես գործ չունեն,երրորդն էլ սեփական կյանքի թերությունները չնկատելու ու իրենց սեփական <<Ես>>-ի մասին մեծ կարծիք ունենալու համար:Դե՛, վառվե՛ք դժոխքում:D

enna
20.10.2013, 14:14
Ինչի՞ եմ ես էսքան կոպլեքսավորվել:Չեմ կարողանում մտքերս անկեղծորեն հայտնել,չեմ կարողանում ինքս ինձ հետ անկեղծանամ...Էդ շրջանակների մեջ ես չեմ կարա ապրեմ,դա ինձ համար ավելի շատ դագաղ կլինի քան ապրելու տեղ...

enna
20.10.2013, 18:11
Միտքս քոր ա գալիս...
Մուսաս էլ հետը...
Գնամ...
Նկարե՞մ...

enna
21.10.2013, 15:37
...սակայն այդ գեղեցիկ միտքը կարծես անշնչացած թռչուն լիներ, որի թևերը ճոճում էր երեխան: Աչքերն առհավետ փակ ու ասես անկենդան այդ թռչունը պողպատի ծանրությամբ գահավիժում էր ափերի միջից:

enna
21.10.2013, 18:14
Գիրք եմ փնտրում,ոչ ծանր:Թեթև,հանգիստ,իր մեջ կախարդական երանգներ ունեցող ու միաժամանակ խորը:
Ստիպված եմ համացանցային քչաքանակ գրքերով բավարարվել, որովհետև չգիտես ինչու ինձ գրադարանում գիրք չտվեցին: Պատճառաբանելով ,թե անձնագիր չունեմ:8:Ախր ես անձնագիր չեմ վերցրել : Ինչևէ,չեմ էլ դժգոհւմ: Տիգրան Հայրապետյան գրադարանի գիտաֆանտաստիկ գրականության մեջ երկու ստեղծ. գտա,առաջինը <<Սարքիր ինքդ>> Սայմակ Քլիֆորդ,երկրորդը՝<<Գյուղի խենթը>>: Առաջինը վատը չէր, զգացմունք էլ կար, կախարդանք էլ, բայց մի բան կիսատ էր ,ինձ թվում ա իրականությունը կիսատ էր: Երկրորդը, այ երկրորդը իրոք հավանեցի: Ուզածիս պես էր,թեթև հանգիստ,ընդամենը 13 էջ ա,բայց մի պահ իրականությունից կտրում տանում է: Լեզուն էլ շատ համովն է...

Ես հիմա հանճար եմ: Բայց այդ մասին ոչ ոքի չեմ ասի: Ոչ մի դեպքում: Եթե իմանանս, կսկսեն զգուշանալ:


Ես առաջվա պես քարշ եմ տալիս ոտքերս, հայացքս առաջվա պես դատարկ է:

enna
21.10.2013, 19:17
Բայց ինչ հաճելի է:Չգիտեմ ում, բայց շնորհակալ եմ saymetruth-ում գրածի համար: Էնքան ուրախաց ա,էսքան յուրահատուկ ու գեղեցիկ խոսք չէի լսել:oy

enna
21.10.2013, 23:10
Էննուլինո :D Ջոննն,սպանեց

enna
21.10.2013, 23:12
Ուզում ես բացատրես, թե ինչի լույսերը գնալը քեզ համար հաճելի երևույթ է ու դու էլ չես հասկանում...

enna
21.10.2013, 23:22
Ուզում ես բացատրես, թե ինչի լույսերը գնալը քեզ համար հաճելի երևույթ է ու դու էլ չես հասկանում...
հիմա բացատրեմ
Խավարի մեջ մի այլ կարգ լռություն կա ,որը զգում ես ներսումդ՝կայծակի ու առարկաների փայլելու հետ միաժամանակ: Դու լսում ես որոտը ու զգում ես ներսիցդ եկող լռության ձայնը ,դու տեսնում ես առարկաների մի պահ լուսավորվելը ու տենսում ես ներսդ... Կայծակի ժամանակ խավարը մի ուրիշ վախի խառնուրդով զգացողություն է առաջացնում :

enna
21.10.2013, 23:29
հիմա բացատրեմ
Խավարի մեջ մի այլ կարգ լռություն կա ,որը զգում ես ներսումդ՝կայծակի ու առարկաների փայլելու հետ միաժամանակ: Դու լսում ես որոտը ու զգում ես ներսիցդ եկող լռության ձայնը ,դու տեսնում ես առարկաների մի պահ լուսավորվելը ու տենսում ես ներսդ... Կայծակի ժամանակ խավարը մի ուրիշ վախի խառնուրդով զգացողություն է առաջացնում :
հետաքրքիրն այն է, որ կայծակի էֆֆեկտը կորում է, եթե լույսերը տեղում են լինում...

enna
22.10.2013, 12:34
Ժամանակ առ ժամանակ ստանում եմ էն տպավորությունը, որ ամեն մի քայլը, ամեն արարքը արդեն իսկ պլանավորված է: Բաներ կան անում եմ հետո մտածում, թե ինչի արեցի, կամ ինչի՞ հենց էդ միտքը, որտեղից եկավ ու մտավ գլուխս...

enna
22.10.2013, 22:51
Գրառումը վերնագրում եմ <<Օդերում>>
Ուզում եմ քամի դառնամ:
Ծառի ճյուղին ծեփեմ բնազդ մարդուն ու հարցնեմ. <<Հասկանու՞մ ես>> :
Նորից երկինք թռցնեմ ու ասեմ տես,տես ինչեր կան,մոտիկից տես՝ արծիվ,բզեզ,մոծակ:
Իսկ դու ի՞նչ ես տեսնում:
Ոչինչ,ոչինչ, միայն կապույտ ու այդ կապույտը տաղտկալի է,հա բողոքում ես,բողոքում ես,որ դատարկ է: Իսկ դու նայի՛, տե՛ս,որ կապույտը միերանգ չէ ու ամեն ինչ այնքան էլ թափանցիկ չէ :
Դու տեսնում ես կապույտը,իսկ բզեզը, արծիվը ,դրանք հե՞չ : Ու՞մ է պետք կապույտը առանց դրանց : Անպետք կապույտ երկինք , եթե նույնիսկ դրա տակ մարդիկ կան՝կոր մեջքով ,ծռված դեմքով, արևային ակնոցներով ու անձրևանոցներով, իսկ անձրև չկա...

enna
22.10.2013, 22:58
Պատահական չըխկցրած նկար, իրականության մեծ չափաբաժնով:
http://i.imgur.com/H0AOwwF.jpg?1

enna
24.10.2013, 20:51
-Գիժ
-Աաա,ես գիժ չեմ:Հասկացա՞ր
-Մմմ,գիժ
-Արաա,էյ,որտեղի՞ց վերցրիր, որ գիժ եմ:
------------------------------------------------------=-
-Քո աշխարհը կազմված ա նյութից:
-Ուֆֆ,սու'ս,ձենդ:Իմ աշխարհը իմ ներսում ա,բայց դա չի նշանակում, որ օրգաների մասիմ եմ խոսում:
-Ի՞նչ ես դու վափշե խոսում:
-Դու պիտի նարկաման լինես, որ հասկանաս:Անասու'ն:
-Իիի'
-Ո՞ր օրգանդ ցավաց,հը՞ն
-...
-Ցավաց չէ՞,բայց ո՞ր օրգանդ
-------------------------------------------------------------------
-Էլ քեզ մի քցի դոդի բախչեքը:
-Հը՞
-Լավ,ասա'
-...:
----------------------------------------------------------------------
-Ինչի՞ ես վայրկյանը մեկ սեյմիթրասով գրում,մեկա գիտեմ, որ դու ես:
-Մմմ,չէ,կայֆն ուրիշ ա...
-Ի՞նչն ա ուրիշ
-Եսիմ
---------
-Ինչի՞ ես դա սիրում
-Եսիմ
-Ինչի՞ ես էտպես անում
-Եսիմ
-Խի՞ ես դու էդքան խախտված:
-Եսիմ
-Հենց էդ ա դուրս գալիս քո մեջ: Դու ոչինչ չես բացատրում:Ինչի՞
-Եսիմ
-Արաաա, այ խախտված, հենց դրա համար եմ սիրում քեզ:
-Զզվանք,ատում եմ քեզ,արի գրկեմմմ
-18+1
-Լա'վ,լա'վ,իրար գրկած պիտի ման գանք, եթե շարունակես:
------------
-Ինչի՞ ես ինձ հավատում:
-Որովհետև հավատում եմ
-Ախր, կարող ա ես քեզ խաբում եմ:
-Դու ինձ չես խաբի:
-Ախր ես վատն եմ:
-Ես վատերին եմ սիրում:
-Աարաաաա,մի տանջի ինձ:
-Լավ եմ անում:
-Հա,բայց ինչի՞
-Ուզում եմ տանջվես:
---------------------
-Ես քո պաշտպանը պիտի լինեմ, որ չթողեմ խելառություններ անես:
-Հաաա....
-Խոստանու՞մ ես, որ առանց ինձ ասելու ոչ մի խելառություն չես անի:
-Կյանքումս առաջին անգամ խոստանում եմ:
-Ինչի՞ առաջին:
-Որոհետև ոչինչ տեղում չի մնում:
-Արաաա,բարձր խոսի ,էյյյ, սաղ ուշադրությունս լարում եմ, որ գուշակեմ ինչ ես ասում:
-Սիրում եմ քեզ:
-Դոդ
-Զզվանք,ատում եմ քեզ,ատում եմ:
-Այ ապրես, ես վատն եմ ինձ պետք չի սիրել:
-Խփնված
-Ո՞վ
-...չեմ ասի:
-Կգնանք Լոս,հետո Փարիզ...Առանց ինչ-որ մեկին ասելու:Կհավաքվենք ու կգնանք:Ո՞վ կարա բան ասի:
-Հա...Բա ինչ, կգնանք...Խելառ
-Դե կտեսնես, որ սաղ ասածներս ճիշտ են դուրս գալու:

enna
24.10.2013, 22:06
Գլորվում ենք,ինքներս էլ չիմանալով, որ անդունդը:
Այն, որ վերջում պարզում է երկիքը, թե՞ այն, որ անդադար գլորվում է՝ խորանալով մոտեցնում ոսկուն, դրա հետ մեկ տեղ վերջում սպանում է...Միջուկում տաք է,կյանք չկա,վերևում պաղ է, օդ չկա... Ելքը միակն է՝ բարձրանալ վերև, հետո գլորվել, նորից բաձրանալ,այդպես շարունակ: Մնա՛լ մեջ տեղում, դա գոյտևման միակ միջոցն է...

enna
25.10.2013, 02:38
Փախի գրողի ծոցը ու էլ երբեք, լսու՞մ ես երբեք ընդեղից դուրս չգաս...

enna
25.10.2013, 19:08
Ինձնից մի մետրի վրա գտնվող շատ մարդիկ չեն կարող ինձ այնքան հարազատ լինեն, ինչքան լիքը կիլոմետրեր հեռու շատ մարդիկ են:

enna
25.10.2013, 20:39
Վախենում եմ ինչ-որ բան մտածեմ ու էս պահը փչացնեմ:
ես մի րոպե հետո կասկածում եմ, որ ես մի րոպե առաջ եմ ունեցել:
եթե ես սպասեմ հաջորդ րոպեին, ես ինձ ծեր կզգամ:
եթե ես աչք փակեմ մի րոպեի վրա ես իրոք կծերանամ:
եթե ես մտածեմ հաջորդ րոպեի մասին ես կկորցնեմ այն:
եթե ես փորձեմ ապրել այն ես մի րոպե մկահանամ:
եթե ես ուղղակի չմտածեմ ես կկորցնեմ մի քանի րոպե:
եթե ես սկսեմ շարունակ գրել ես ավելի շատ կապրեմ:

enna
26.10.2013, 18:23
Արդեն քանի օր մի տեսակ զգացողություն ունեմ անորոշության, մեղքի ու էլի ինչ-որ անհասկանալի զգաողության, որ դեռ հարմար անուն չունի: Երբ եմ էս վիճակից վերջապես դուրս գալու....

enna
07.11.2013, 21:23
Մարդիկ լինում են երտք տեսակի.
1.ձեւավոր
2.կիսաձեւ
3. համաչափ

enna
07.11.2013, 21:51
Հետաքրքիր ա,որ երեկը ավելի :անցյալ ա,քան երկու տարի առաջը

enna
07.11.2013, 21:55
Հետաքրքիր ա,որ երեկը ավելի :անցյալ ա,քան երկու տարի առաջը

տարածությունների տեղափոխությունը հետ...Սպասում եմ ներկայիս տարածության բախմանը հետոյի տարածության հետ:

enna
08.11.2013, 20:34
Մարդիկ կան էնքան են իրենց ներսը կոդ դրած պահում, որ մի օր իրենք էլ մոռանում են էդ կոդը ու կորչում: Կորցնելով իրենց ներսը, կորցնում են իրենց անհատականությունը, տարբերիչ հատկանիշները եւ անգամ տաղանդը: Երևի վախն է ստիպում մարդուն էդ քայլին դիմել. իսկ եթե մարդիկ չհասկանա՞ն, իսկ եթե նրանց դուր չգա՞, իսկ եթե... ու էտպես դու կորցնում ես ինքդ քեզ ու դառնում ես այնպիսին, ինչպիսին ոչ թե դու ես ուզում, այլ հասարակությունն ա թելադրում: Դու դառնում ես հասարակություն ու մեռնում ես որպես հասարակություն:
Ապրում ես ստանդարտներով, մեռնում ես ստանդարտ եւ քեզ թաղում են, որպես հնացած ստանդարտ:

enna
08.11.2013, 20:44
<<Եկեք այսպես անենք դուք կորոշեք ձեր ապագան>>/իսկ մենք կշրջենք այն, կավելացնենք մասնիկներ հեքիաթից, սիրավեպերից եւ հասարակ պատմություններից.../
<<Ուրեմն, ես իմ ապագան պատկերացնում եմ մռայլ, աղքատության մեջ, միայնակ...>>
<<Նամակում նշվածին հակառակ մենք ձեզ տալիս ենք շատ սեր, շատ կանաչ ու լիքը փող...>>

enna
08.11.2013, 20:46
տարածությունների տեղափոխությունը հետ...Սպասում եմ ներկայիս տարածության բախմանը հետոյի տարածության հետ:

Գրողը տանի', ժամանակի ավելցուկ ունեցա տարածությունների տեղափոխության մի հատվածում եւ կորուստ մեկ այլ հատվածում

enna
08.11.2013, 20:48
Մարդիկ կան էնքան են իրենց ներսը կոդ դրած պահում, որ մի օր իրենք էլ մոռանում են էդ կոդը ու կորչում: Կորցնելով իրենց ներսը, կորցնում են իրենց անհատականությունը, տարբերիչ հատկանիշները եւ անգամ տաղանդը: Երևի վախն է ստիպում մարդուն էդ քայլին դիմել. իսկ եթե մարդիկ չհասկանա՞ն, իսկ եթե նրանց դուր չգա՞, իսկ եթե... ու էտպես դու կորցնում ես ինքդ քեզ ու դառնում ես այնպիսին, ինչպիսին ոչ թե դու ես ուզում, այլ հասարակությունն ա թելադրում: Դու դառնում ես հասարակություն ու մեռնում ես որպես հասարակություն:
Ապրում ես ստանդարտներով, մեռնում ես ստանդարտ եւ քեզ թաղում են, որպես հնացած ստանդարտ:մոռացա նշեմ, որ էդ մարդկանց 90 տոկոսը այդպես էլ անտեղյակ է մնում , որ կորցրել է իր ներսը: Նրան թվում է նա հենց էնպիսինն է ինչպիսին արտաքինից է...Ու~ֆ...Տանջանք, ոչ ոք թող չհասկանա:

enna
09.11.2013, 19:44
Մարդիկ կան, որ իրենց թվում ա ինձ 5 մատի պես գիտեն, բայց իրականում կես ճկույթի չափ էլ չգիտեն: Իրենք մենակ գիտեն էն , ինչը իմ ու իր մեջ ընդհանուր ա, մնացածի մասին , որ իմն ա պատկերացում անգամ չունեն: Դա նրանից չի, որ ես իրենց հետ անկեղծ չեմ, դա նրանից ա, որ ես անկեղծ եմ էնքան , ինչքան իրենք են իմ հետ անկեղծ:

enna
09.11.2013, 19:55
Էն օրը մի էսպիսի ֆրազա հանեցի ֆիլմից.
-Ինչու՞ ընտրեցիր հենց ինձ:
-Որովհետև անգամ մենակության մեջ դու լավն ես:
Մարդ միայն մենակության մեջ ա այնպիսին ինչպիսին կա: Անկեղծ լինելն էլ հարաբերական է, հնարավոր ա ,քո խոսացած ամեն ինչում դու անկեղծ լինես, բայց էնպիսի մութ պահեր պահես ներսումդ ու մի օր զարմացնես դիմացինիդ...

enna
09.11.2013, 20:10
Գրողը տանի', էնքան տարվես թվերով, որ քեզ բռնացնես տերևները հաշվելի՞ս :D

enna
10.11.2013, 15:19
Իմ կարծիքով կրոնական լուսավորված մարդն այն մարդն է, ով իր հնարավորության սահմաններում մաքսիմալ ձևով ազատել է իրեն եսասիրական ցանկություններից և տարված է մտքերով, զգացմունքներով և նպատակներով, որոնք խիստ անձնական բնույթ են կրում… և դա կախված չէ այն բանից, թե արդյոք փորձ է արվում դա կապել աստվածային էակի հետ, հակառակ դեպքում Բուդդան և Սպինոզան կրոնական անձիք չէին համարվի: Նման մարդու կրոնական լինելը կայանում է նրանում, որ նա չի կասկածում այդ գերմարդկային նպատակների կարևորության և մեծության վրա, որոնք չեն կարող ռացիոնալ կերպով հիմնավորվել, և դրա կարիքը չկա էլ… Այս իմաստով կրոնը դա մարդկության հնագույն նպատակն է՝ այդ արժեքների և նպատակների պարզորոշ և լրիվ գիտակցումն է, ինչպես նաև դրանց ազդեցության ամրապնդումն ու ընդլայնումը:
Ալբերտ Էյնշտեյն

enna
10.11.2013, 22:12
Եկել եմ մի հատ ջղայնցած, բողոքող, մակերեսային գրառում գրեմ ու գնամ:
Ուրեմն ես չէի պատկերացնում, որ մարդկային էգոիստության սահմանները էսքան ընդարձակ են: Թե ինչ ա իրենք իրենց ո*ները ալարում են շարժեն ու ժամը տասին վեր կենան գան պարապունքի ես չպիտի գնամ պարապունքի, թե ինչ ա իրենց համար ժամը հինգը շատ ուշ ա, պիտի մի հազար հոգու պարապունքի ժամ փոխվի: Մարդի՛կ, ի՞նչ կլինի մի քիչ ձեր քթից էն կողմ նայեք:angry:
Հետո էսօր գնացել եմ Շիրվանզադե <<Չար ոգի>> վիպակի բեմադրությանը: Վիպակը շատ վաղուց եմ կարդացել: Էն ժամանակ կարելի ա ասել չեմ հասկացել:
Նայելուց հետո մտածում եմ ինչ լավ ա չեմ հասկացել փոքր ժամանակ: Ես կասկածներ ունեմ, որ եթե էն ժամանակ հասկանայի ես էլ հիվանդների հանդեպ էտպես կտրամադրվեի:
Առաջ կյանքը էտպիսին է եղել, ոնց նկարագրված է վիպակում , ուրեմն մարդիկ էն ժամանակ չեն ապրել: Եթե ես էդ ժամանակներում ծնվել եմ, ուրեմն կյանքս ինքնասպանությամբ ա ավարտվել:
Ինչի՞ էին էդքան ծանրացնում ամեն ինչ, ախր կարելի էր ուղղակի աչք փակել ու թողնել, որը կյանքը իր բնական հունով ըթանա: Բայց չէ , իրենց սնահավատությունը, հավատը իրենցից առաջ ընկավ: Իրենք տրված էին Քրիստոսին, բայց ամբողջ օրը Սատանուց էին խոսում: Տրված էին իրենք հավատքին, բայց մարդկային վերաբերումնքով նման էին գազանների: Ես էդ վիպակին շատ բացասական եմ վերաբերվում, նախ մի մարդու գլխին էդքան փորձանք եկող վիպակները չեմ սիրում: Հետո պեսիմիստական. ամբողջ ժամանակ տառապես, հետո նորից վերջում էլ տառապես, այն ինչ ակնկալում էիր, որ գոնե վերջը լավ կլիներ,մյուս կողմից էլ վիպակի ֆանտաստիկ լինելը չէր ձգում:[:

enna
11.11.2013, 07:33
Էն պահը, երբ ամբողջ գիշեր չես կարողանում քնել, բայց առավոտը զարմանալիորեն թարմ ես լինում :))

enna
11.11.2013, 15:23
Ես եկա այն համոզմանը, որ ամենաանկեղծ մարդիկ լռակյացներն են:

enna
11.11.2013, 15:46
Մեր պարապունքի երեխեքը 0-ից մաթեմ են սովուրում: Սկսել են մեկին գումարած մեկը հաստատապես իմանալ, արդեն վերևից են նայում մեկը մյուսին: Ախր, այ երեխեք, այ գիտՆՈկաններ մեկին գումարած մեկը հատակագիծն ա, բայց ոչ շենքը: Բա որ իրար ծաղրում են, դա էլ էն ժամանակ, երբ ընկերներ են: Չէ էլի, ես չեմ կարա չզարմանամ ու թեթեւ տանեմ:(( Մեր դասախոսը համարում ա, որ իր իմացածը չնչին բան ա, իսկ իրենք երկնքից կախված են իրենց զգում :8

enna
11.11.2013, 19:45
Թող գրողը գա ու բոլորին տ տանի. մեկ առ մեկ, մեծից փոքր:
Զզվեցի պրծա...

enna
12.11.2013, 20:48
...եւ ագռավը կտուցից բաց թողեց գունդը: Մարդուց ընդամենը մետր այն կողմ գունդը չրըխկոցով մի քանի մասի բաժանվեց : Ագռավը չափսոսաց, մի շրջան կատարեց, հետո նստեց լարին եւ երկար նայում էր կորցրածին: Գունդը փուչ չէր...

enna
13.11.2013, 20:36
մմմ, սիրում եմ հոպարիկիս, կախարդիկիս ու բիձուկիս :love Ախր ձեզ շատ եմ է սիրում:flower:
Հոպարիկս ինձ հետ լեզու ա գտնում, բայց հետս չի խոսում:aaa :
Հոպարիկս իմ մասին գիտի ամեն ինչ: Իր հետ կարող ես խոսել 100 տոկոս անկեղծ: Կարող ես պատմել ինչ ես զգում,ինչ ես ուզում, ինչից ես դժգոհ:
Ի դեպ վերջին հատկանիշից Բիձուկը զուրկ ա:
Կախարդիկս ինձ հետ լեզու ա գտնում ու հետս խոսում է :jagi:
Կախարդիկ, գիտես ինչքան եմ քեզ սիրում: Մենք ինչ-որ չափով հակապատկերներ ենք, երևի հենց էդ պատճառով դու ինձ համար անթերի ընկերուհի ես:aha:
Քեզ հետ կարող եմ երկար փիլիսոփայել, դրանից բացի դու ձգում ու ստիպում ես լավ մտքեր հայտնել:
Բիձուկս ինձ հետ լեզու չի գտնում գտնում, բայց շարունակում է հետս խոսել :tease:
Ուրեմն Բիձուկիս հետ առանց հռհռալու չեմ կարում խոսեմ: Անգամ ձայնը լսելուց չեմ կարում չժպտամ:{:Մեր լուրջ խոսակցությունները սկսվում և ավարտվում են այս նախադասությամբ.
<<Արի լուրջ խոսենք>>:

enna
13.11.2013, 20:57
մմմ, սիրում եմ հոպարիկիս, կախարդիկիս ու բիձուկիս :love Ախր ձեզ շատ եմ է սիրում:flower:
Հոպարիկս ինձ հետ լեզու ա գտնում, բայց հետս չի խոսում:aaa :
Հոպարիկս իմ մասին գիտի ամեն ինչ: Իր հետ կարող ես խոսել 100 տոկոս անկեղծ: Կարող ես պատմել ինչ ես զգում,ինչ ես ուզում, ինչից ես դժգոհ:
Ի դեպ վերջին հատկանիշից Բիձուկը զուրկ ա:
Կախարդիկս ինձ հետ լեզու ա գտնում ու հետս խոսում է :jagi:
Կախարդիկ, գիտես ինչքան եմ քեզ սիրում: Մենք ինչ-որ չափով հակապատկերներ ենք, երևի հենց էդ պատճառով դու ինձ համար անթերի ընկերուհի ես:aha:
Քեզ հետ կարող եմ երկար փիլիսոփայել, դրանից բացի դու ձգում ու ստիպում ես լավ մտքեր հայտնել:
Բիձուկս ինձ հետ լեզու չի գտնում գտնում, բայց շարունակում է հետս խոսել :tease:
Ուրեմն Բիձուկիս հետ առանց հռհռալու չեմ կարում խոսեմ: Անգամ ձայնը լսելուց չեմ կարում չժպտամ:{:Մեր լուրջ խոսակցությունները սկսվում և ավարտվում են այս նախադասությամբ.
<<Արի լուրջ խոսենք>>:
+առանց իրենց ես ինձ ամենամենակ մարդն եմ զգում :cry

enna
14.11.2013, 21:59
Ասում են աստված ծիծաղում ա մարդկանց ստեղծած պլանների վրա, ըստ դրա աստված հիմա ողբում ա...

enna
18.11.2013, 22:32
Ինչքան մեծ ա գրելու ցանկությունը, էնքան մաղվում են մտքերս:
Իրականում կոնկրետ էս օրագրում գրելս ինձ շատ է օգնում: Սեփական մտքերիս մեջ ավելի հեշտ եմ սկսում թափանցել, ինքս ինձ ավելի հեշտ եմ սկսում հասկանալ: Կարծում եմ ամեն օր թեկուզ մի քանի տող գրելը կօգնի և կհեշտացնի սեփական անձի ճանաչողության ընթացքը: Կոնկրետ ինձ համար դա խնդիր է:
Ես պատճառներ ունեմ, ըստ որոնց ակումբային օրագրում գրելը ամենահարմարն է.
1. այստեղ ես չեմ կարող ջնջել սեփական գրառումներս:
Ես Նանեից-> Էննա և հակառակ անցման ժամանակ հեռացնում եմ մյուսի հետ կապված ամեն ինչը:
Օրինակ Նանեի համար տհաճ է կարդալ Էննայի կատարած գրառումները և ընդհանրապես Նանեն ատում է Էննային:
2. այստեղ ես ազատվում եմ կոմպլեքսներից
Ես կոմպլեքսներ ունեմ կապված մտքերս արտահայտելու հետ, այն առումով, որ ես վախենում եմ դրանք մարդկանց ձեռքն ընկնելուց: Ակումբում ես հանգիստ եմ ամեն առումով: Ստեղ կան մարդիկ, ովքեր Էննային ճանաչում են, իսկ օրինակ տատիկս, քույրիկս կամ ինչ-որ այլ մեկը չի ճանաչում Էննային և նրա մտքերը կարդալուց հետո հնարավոր է սթրեսսային վիճակի մեջ ընկնի: Ախր Նանեն ու Էննան տարբեր մարդիկ են, հակապատկերներ: Մեկը մյուսին անցնելը դժվար ա,իսկ դրանց մեջ ընտրություն կատարելը՝ անկարելի:

enna
19.11.2013, 20:53
Հոգեկանի ցանկություն 1. գրկել օդը,համբուրել
Հոգեկանի ցանկություն 2. մտնել տարբեր մարդկանց մարմինների մեջ ու մեկ օր ապրել նրանց կյանքով
Հոգեկանի ցանկություն 3. մտնել մարդու ուղեղի մեջ ու մի քանի <<լավ>> խոսք ասել իրեն
Հոգեկանի ցանկություն 4. մտնել սեփական գլխի մեջ և կարգի բերել մտքերը
Հոգեկանի ցանկություն 5. գնալ մի տեղ,որտեղ չկա ինետ,կոմպ,հեռախոս,մարդ,բայց կա լի՜քը-լի՜քը գիրք/այ քեզ դրախտ/պլյուս ուզում եմ էդ տեղը բնությանը հնարավորինս մոտ լինի,ասենք էնքան մոտ, որ անձրևի կամ քամու դեպքում ձայնը լսեմ ու համ էլ տա՜ք լինի:ԴԴ
Հոգեկանի ցանկություն 6. օդ թռչել
Հոգեկանի ցանկություն 7. գիրք կարդալու արագություն 1վրկ-ում 1 էջ
Հոգեկանի ցանկություն 8. սուպեռ հիշողություն ունենալ
Հոգեկանի ցանկություն 9. ուզում եմ չմրսեմ ցանկացած ջերմաստիճանի դեպքում
Հոգեկանի ցանկություն 10. ուզում եմ դառնամ 21-րդ դարի լավագույն ֆիզիկոս ու մաթեմատիկոս:ԴԴԴ
Հոգեկանի ցանկություն 11. ուզում եմ ինքս ինձ 100 տոկոսով ճանաչեմ
Հոգեկանի ցանկություն 12. իրականացնել տելեպորտացիա:ԴԴ
Հոգեկանի ցանկություն 13. ընկնող աստղի միջոցով իրականացնել բոլոր 1-13-ը:Դ
Հոգեկանի ցանկություն 14. ուզում եմ սա կարդացողը ժպտա
Հոգեկանի ցանկություն 15. -------------------------------------------------------

enna
20.11.2013, 16:43
-Ալո՛,Վարսիկին կարելի ա՞
-Վարսիկ չկա ստեղ:
-2-30՞
-Չէ,2-38
-28՞
-Չէ՜,23
-Վա՜յ մամա ջան,էս լրիվ ուրիշ տեղ եմ ինգալ :
Ասում ա ու անջատում:D Էսպես չէր եղել:Դ

enna
20.11.2013, 19:16
Ուղեղս Նարեկացու վիռուս ա ընկել:Չեմ կարումմմմ սովորեմ էս հատվածները:thisՍաղ սովորածս անգիրները խառնեցի:8 Գրողը տանի՛, ինչի՞ս են պետք էս անգիրները...
Ինչի՞ս են պետք գրողների դպրոց գնալու-ավարտելու թվեր իմանալը: Վափշե ինչի՞ս ա պետք էս ամբողջ զուբրիդը:
Հ.Գ. ես ինձ անզոր ու անպետք եմ զգում,դրան գումարած ես նախանձում եմ հեշտ զուբրիդ անողներին

enna
21.11.2013, 20:37
Պարապունքի գնալուց մռմռոց եմ լսում.<<Ջինգլ բելս,ջինգլ բելս...>>:
Շրջվեմ տեսնեմ մի 3-րդ-4-րդ դասարանի մի երեխա երգելով գնում ա...
Էդ երեխու շնորհիվ Նոր տարվան սկսել եմ սպասելը:love
Թե չէ հեռուստացույց չեմ նայում, որ կոկա-կոլայի գովազդից վարակվեմ:8

enna
21.11.2013, 21:57
Ինչ զզվելի են էն մարդիկ, ովքեր խաբում են երեխաներին1
Ինչ խելացի էն էդ <<խաբվողները>>, որ ճշմարտությունը գիտեն ու համեստորեն լռում են:
1-Երեխաներ ասելով ի նկատի ունեմ մարդիկ,ովքեր ԴԵՌ հավատում են

enna
23.11.2013, 14:26
Հեռվից եկողին նմանեցնում ես մեկին ու հիշում,որ էդ մեկը վաղուց մահացել է...
Ես չեմ հարմարվում մահերին, ես չեմ կարողանում ընդունել էն փաստը, որ աշխարհի ինչ-որ ծայրի, պատահական շենքի ինչ-որ հարկում էդ մարդը էլ չի քայլում, չի շնչում, չի մտածում: Ես ավելի լավ ա հակառակը մտածեմ. աշխարհի մի մասում էդ մարդը քայլում ա, շնչում ա, ապրում ա վերջապես ու անգամ հնարավոր ա, որ ես իրեն հանդիպեմ փողոցով քայլելիս...

enna
23.11.2013, 14:33
Բիձուկս ինձ հետ լեզու չի գտնում գտնում, բայց շարունակում է հետս խոսել :tease:
Ուրեմն Բիձուկիս հետ առանց հռհռալու չեմ կարում խոսեմ: Անգամ ձայնը լսելուց չեմ կարում չժպտամ:{:Մեր լուրջ խոսակցությունները սկսվում և ավարտվում են այս նախադասությամբ.
<<Արի լուրջ խոսենք>>:
Մարդիկ կան, որ թվում ա միշտ պիտի քեզ հետ լինեն, բայց պարզվում ա ոչ թե իրենք պիտի քեզ հետ լինեն, այլ իրենք կերպարները, ուրվականները: Իրականում ես փորձեցի իր մեջ ստեղծել էդ կերպարը: Իրականում դա ուղղակի կերպար է ու ոչ մի կապ չուներ իր էության հետ: Ցավում եմ, մի հորինված կերպար էլ մահացավ, չնայած իր ուրվականին ես հիշում եմ, գուցե էդ ուրվականը ինչ-որ մեկի մարմնի մե՞ջ ա,ում ես չեմ ճանաչում...

enna
24.11.2013, 09:19
<<...գիժ խփնված խախտված աննորմալ հոգեկան ցնդած կտցրած, ես քեզ սիրում եմ...>>
Մերսի, որ ինձ սիրում ես, չգիտեմ ով ես, բայց ես էլ քեզ եմ սիրում :Ճ

enna
24.11.2013, 22:39
Մի օր, երբ իբր կիսաանծանոթի գլխով կտաս ու կանցնես, ես կմոտենամ ու մի հատ <<կապտակեմ>>: Չէ՜, ես նողկում եմ քո անիմաստ կյանքի դրվագներից ու ապտակը չի վերաբերւմ դրան: Ապտակը ցավոտ կլինի, որվհետև ես կփորձեմ հոգուդ սրտին ապտակել: Ես կապ չունեմ քո ու նրա կյանքի հետ: Ես պարզապես դիտորդ եմ, բայց արի ու տես, որ որոշ բաներ հեռվից ավելի պարզ ու հստակ են երևում: Օրինակ՝ ես հաստատապես կարող եմ ասել, որ քո գլուխը ձևական բնույթ է կրում: Կամ կարող եմ ասել, որ դու էշից չես տարբերվում: Ախր, դու առնվազն խաղալիք ես և ամեն անգամ լավ թափահարվելուց, եւ լսելուց հետո, որ իր մայրը դեմ է ձեր հարաբերություններին, դու վազում ես մյուսի մոտ: Իսկ մյուսը քո ձեռքի խաղալիքն է: Դու նրան լավ թափահարում ես, հետո ասում, որ չեք կարող միասին լինել, քանի որ դու պատրաստ չես, դու վստահ չես քո զգացմունքներում: Գիտես ի՞նչ, ես կասկածում եմ քո տարիքի մեջ, մի տեսակ չեն բռնում տարիքդ ու արարքներդ: Ես ավելի շատ քեզ նմանեցնում եմ դեռահասի, ով դեռ չի ձևավորվել:

enna
25.11.2013, 21:53
Սթրեսսը դա էն ա,երբ շոկոլադի կրեմը գդալով ուտում ես անասելի շատ ու դրանից սիրտդ հեչ էլ չի խառնում:

enna
26.11.2013, 14:30
Ես նորից կրկնում եմ անունդ:
-Ասա
Հանդարտ ու ցածր ձայնով ասում ես դու: Կրկնում եմ անունդ երկու, երեք , չորս անգամ: Դու նույն հանդարտ տոնով կրկնում ես.<<Ասա>>
Քո փոխարեն մեկ ուրիշը հունից դուրս կգար, իսկ դու հանգիստ ես: Հետո էլ ասում ես, թե քեզ հետ դժվար է:
Երբ քնելուց առաջ մտածում եմ և փորձում եմ վերականգնել ձայնդ, դու նորից կրկնում ես ասա,ես ուզում եմ հարց տալ: Հա՛, ինձ միշտ թվում է, թե դու գիտես բոլոր պատասխանները: Եվ գիտե՞ս այդպես էլ կա, չեմ հորինում:
-Ասա
Հոգուս խորքերից լսում եմ ձայնդ: Դու այլ բան չես ասում բացի դրանից,ես էլ շարունակում եմ կրկնել անունդ...

enna
27.11.2013, 19:43
Չեմ ուզում տրվել զգացմունքներիս ու գրել,գրել, բայց երջանկության զգացում կա կողքիս:
Չէ՜, ոչ սիրահարվել եմ, ոչ էլ: Հպարտությունն ա երջանկացրել: Ես հպարտ եմ, որ կողքիս քայլող օրինակ ունեմ: Նրա ամեն ինչը. ամբողջ կյանքը՝սկսած ծննդյան օրվանից, մինչև նրա առաջին գրքի տպագրվելը ինձ համար իդեալական կյանքի օրինակ է: Ձեզ հետ խոսելուց չեմ կարողանում ներսումս պահել այդ հպարտությունը: Մի օր, երբ կզգամ ժամանակն է կգրեմ Ձեր կյանքի պատմությունը և այնպես ճշգրիտ, ինչպես դուք եք գրում Զանգեզուրի պատմությունը: Սպասում եմ գրքի մնացած մասերին, անհամբեր սպասում եմ...

enna
27.11.2013, 22:53
Ախր մարդի՜կ: Ո՞նց չեք հասկանում, որ ես կամ միայն իմ ներսում: Մնացած դեպքերում ինձ ճանաչելու ձեր բոլոր փորձերը ավարտվում են ինքներդ ձեզ ճանաչելու վրա: Դուք ճանաչում եք ձեզ: Ես հայելի եմ երկու կողմից էլ, իսկ էդ երկու հայելիների ներսում ես եմ, որտեղ դուք մուտք չունեք:
Չնայած, մարդիկ կան ձուլվել են: Ձուլվել են մարդկանց կարծիքների ու հասարակությանը և հատուկ նողկանք եմ զգում դեպի այդ մարդիկ: Սատանա՛,հեռու տար ինձ այդ տձև ու անիմաստ մարդկանցից:
Մեկ էլ խնդրում եմ, մի ստեք ինձ, ես թքած ունեմ , որ դուք ստում եք ինձ, ուղղակի հետո դուք եք տուժում:...եթե անգամ ես մոռանամ ձեր ստի կամ թե բանի տեղ էլ չդնեմ, մի օր էնպես է ձեր գլխին քառակուսի բարձրացրած թափվելու այդ ամենը: Դա կյանքի օրինաչափությունն է և հեչ էլ կապ չունի այն բանի հետ, թե ինչպիսինն եմ ես հիշաչա՞ր, բարի՞, թե՞ միամիտ: Ես ոչինչ չեմ անի, ես մոռանում եմ ամեն բացասական բան, ես չեմ սիրում մինուսը ներսումս կուտակել/հակառակ դեպքում մի օր ես էլ մինուս կդառնամ ձեր ստերից/...Գրողը տանի՛...
Ինչքան լավ կլիներ ամեն ինչ, եթե ամեն օրգան իր նպատակին ծառայեր և ամեն մարդ իր գործով զբաղվեր..

enna
27.11.2013, 23:27
Քանի որ ամեն մեկն իրեն մարդ է համարում, ուրեմն ես սիրում եմ ոչ թե մարդկանց,այլ գերմարդկանց:):

enna
30.11.2013, 18:14
Քեռիս ֆեյխոայա բերել: Ամեն մեկը մի անգամ կծեց քիթը վեր քաշեց: Իսկ ինձ շատ-շատ դուր եկավ: Ինչ լավ ա, որ բաներ կան մեկնակ քեզ են դուր գալիս: Ամբողջ բերածը մենակ-մենակ կուտեմ:D :խոզ

enna
05.12.2013, 14:39
Ամեն ինչ սիրուն է դասավորված, նույնիսկ վատը շատ ավելի սիրուն է , քան վատ:

enna
07.12.2013, 21:38
Ո՞նց չզզվես էս պետության կարգուկանոնից: Նույն շտեմարանը երկրորդ անգամ հրատարակում են ու մի տոննա վրիպակ են ավելացնում ու եթե դու էդ վրիպակով քննության մեջ նշես քո սխալն ա լինելու ոչ թե իրենց: ՉԷ՛,էլի՛ , չէ՛, էս պետության մեջ ամեն ինչ էն չի, ամեն ինչ-սկսած պՌեզիդենտից, ավարտված էն փայլաճաղատից: Դեռ պՌեզիդենտը հեչ, ինձ վրա չի ազդում դեռ, բայց էն փայլաճաղատը սաղ կյանքս իրար խառնեց իրա հիմար ծրագրերով: Մենակ իմը չէ, քանի սերնդի ճակատագրի հետ խաղաց էդ հաստագլուխ բժիշկը

enna
07.12.2013, 22:33
Ես ապրում եմ, որովհետև հետոն ինձ խիստ հետաքրքիր է : Եթե ինձ պատմեն իմ ապագան , ես ինքնասպան կլինեմ հաջորդ վայրկյանին, քանզի այդժամ նպատակս կորած կհամարվի:

իմ մտքերը աստղեր են, որոնցից ոչ մի կերպ չեմ կարողանում համաստեղություններ ստեղծել:
<<Մեղավոր են աստղերը>>

enna
22.12.2013, 17:34
Между небом и землёй
Ինչ պուպուշ գիրք է:love:
Ֆիլմը պակաս ռոմանտիկ ու ազդեցիկ է գրքից : Շատ կարևոր ու գեղեցիկ պահեր են հանել ու դրանով մի տեսակ տկլորացրել են գրքի գաղափարը: Փոլի նման մարդ եմ ուզում կողքիս լինի:D: Ի դեպ մենակ Փոլի կերպարն էր համապատասխանում իմ երևակայության մեջ պատկերացրած կերպարին, մնացածները՝ օրինակ Լորենին ավելի գեղեցիկ էի պատկերացնում, քան ֆիլմում էր, Արտուրը փոքր թե մեծ չափով նման է:
Продавец грез
Գիրքը շատ դժվար եմ կարդում, ծանր է, մտածելու բաներ կան, դրանից բացի ամեն քայլափոխի կյանքը հիշեցնել է տալիս գրքից ինչ-որ հատվածներ: Գիրքը ստիպում է մարդկանց այլ կերպ նայես, ավելի քիչ քննադատես ու սկսես մտածել: Կոնկրետ ես կարդալուց հետո մարդկանց այլ կերպ եմ սկսում նայել, իսկ նրանց արարքները ավելի բարդ են դառնում, չնայած տեղեր կան անտեղի, որովհետև պարտադիր չի, որ բոլոր մարդկանց արարքների մեջ ինչ-որ իմաստ կամ հիմք լինի:
Виноваты звезды
Մի շնչով կարդացվում է: Ինձ պետք չի, որ էսպիս գրքեր կարդամ. սրտիս շատ եմ մոտ ընդունում հերոսներին:
Ինչքան լավ էր, որ իրենք բողոքելու, նվնվալու փոխարեն ապրում էին: Լավ կլինի որոշ մարդիկ, այդ թվում ես օրինակ վերցնեմ ու չբողոքեմ ոչնչից:
Ինչ պուպուշն էր Օգաստուսը:love
Գրողին չեմ քննադատում, ընդհանրապես ինքն ինձ դուր եկավ, միայն իր սկզբի վերաբերմունքը շատ զզվելի թվաց ինձ: Գրքի հերոսներից ամեն մեկին բողոքելու չափաբաժին էր տրված ու իրենք կարող էին հանգիստ բողոքել, օրինակ Հեյզելի մայրը. իր ցավը առանց չափազանցնելու մեծ էր, բայց ինքն իր ցավին էնքան ուշադիր էր վերաբերվում: Մի խոսքով կայֆն էր, գրքի մասին մտածելուց ստացած զգացողություններս չեն մարում: Նույնիսկ մտածում եմ չբռնե՞մ նորից կարդամ առանց հուզվելու:

enna
25.12.2013, 23:43
У меня такое чувство будто я оказался среди людей, которые собираются жить вечно. Во всяком случае они себя так ведут. Их настолько занимают деньги, что они забыли о жизни.

РемаркԻնձ մոտ էլ նույն տպավորությունն է: Նստած դա ապացուցող ներկայացումներն են նայում. նայում եմ, թե ոնց են 50 տարեկանից փող հավաքում 80-ում լավ ապրելու համար, 58-ում մեռնում են/այ քեզ դժբախտություն/ ու էդ ամբողջ գումարով առնում են դագաղ, սիրուն քար... /Խեղճը գոնե 30 տարի լավ կապրի էն աշխարհում/: Դեռ շարունակվում է պատմությունը/հետո՞ ինչ ,որ էդ մարդը մեռավ, իր սկսածը ավարտող պիտի՞ լինի չէ՞/: Ուրեմն, իր աշխատանքը շարունակում է մեռնողի կինը: Նա 60-ից փող ՝ հավաքում 90-ում լավ ապրելու համար ու երբ նրան զանգում է իր տղան ու ասում.
-Մա՛մ, ծայրահեղ վիճակում ենք, հացի փող ուղարկի: Գիտեմ, որ պարտավոր չես...
Նա հանգիստ պատասխանում է.
-Հետո դու ինձ պահելու՞ ես:
Տղան չգիտես ոնց դուրս է գալիս էդ վիճակից: Մայրը, երբ արդեն չի աշխատում, զգում է, որ մենակ է, զանգում է տղային.
-Մենակ եմ է, արի հետս ապրի:
-Բա որ ես ծերանամ, դու իմ անցած րոպեների փողը կտա՞ս:

enna
27.12.2013, 15:26
Եռուզեռը նյարդերիս ազդում է: ՄԵկը չկա՞ ինձ էլ էս տոնական տրամադրությամբ վարակի: Էս ինչ դատարկություն ա, չեմ հասկանում:

enna
01.01.2014, 23:17
Ծանր քարը ոտքին կապած,
Նրանք իջնու՜մ են ծովի հատակը,
Եվ հասկանում են ամբողջ կատակը,
Բայց արդեն մեռնում են:

enna
04.01.2014, 23:39
Ու՜խ,մտածում եմ կարող ա չհիշեր/մեկ-երկու տարի մենք իրար հետ կապ չենք ունեցել/ , իսկ ինքը գրեց, որ ինքն իր քույրիկին միշտ հիշում է:love Կարոտել էի քեզ: Երկուս ստացող ես, բայց լավն ես: Ա՜, էնպես էլ քեզ համապատասխան երկու ստացողի ես գտել:
Դու չգիտես, որ հեռվից հեռու մենք գիտենք, որ անգամ միասնական քննությունների թեստերը երկու օր առաջ իմանալով/թե ոնց են հաջողացրել,սուսսս/ 3 ես ստացել քննությունդ ու ասում ես շատ լավ ես սովորում:D Գի՛ժ:

enna
11.01.2014, 20:49
<<Նա առաջ է շարջվում, իսկ նրան կանչում են: Նա հետ է նայում, իսկ իրենք երեսները թեքում են: Սկսում է իրենցից հեռու գնալ, իսկ իրենք հետևից վազում են: Իրենց հետևից գնում է՝նրանք են սկսում վազել: Միակ ելքը հեռանալն է, անգամ եթե նրանք կանչում են: Իսկակաները չեն հեռանում, չեն կանչում, գալիս են ու մնում, կեղծերից օգուտ չկա: Փախի՛ր նրանցից ինչքան կարողանում ես հեռու, փախի՛ր գրողը տանի ու, եթե անգամ ոտքդ սայթաքի՝ դու հաղթող կլինես:>>

enna
12.01.2014, 21:19
Սելինջեր – Տարեկանի արտում` անդունդի եզրին
+1 սիրելի գիրք
ու թող գրողի ծոցը գնան էն մարդիկ, ովքեր ասում են, թե իմաստ չկա գրքի մեջ:
Դիքենս- Մեծ հույսեր

Ատում եմ, երբ գրքերը չեն ավարտվում: Մի տեսակ հոգնում եմ երկար գրքերից: Փիփը ինձ դուր եկավ, բայց սկզբի Փիփը մի քանի անգամ լավն էր հետոյինից: Ջոյի կերպարի մասին՝ նա միամիտ էր և դա նրան հետ էր պահում կեղտից, նա չափից դուրս միամիտ էր և դա նրան հետ էր պահում նաև լավից: Չնայած նրա համար իր առօրյան ամենալավն էր: Կերպարն ինձ դուր եկավ, եթե ավելի կրթված լիներ, թերևս ինչ-որ բանի կյանքում կհասներ: Փիփի քրոջը տեղն էր, թող էտպես էլ պառկած մնա: Շարունակում եմ...

Հերման Հեսսե- Սիդհարթա
+1 սիրելի գիրք

enna
15.01.2014, 21:14
Պապիկիս եղբայրներից երեքը մահացել են թոքի քաղցկեղից: Անկեղծ ասած եղբայներին չեմ ճանաչում, չգիտեմ իրենց ընտանիքներում քաղցկեղից էլի մահացողներ եղե՞լ են, թե՞ չէ: Մտածում եմ գուցե ես էլ քաղցկեղից մի օր կմեռնեմ: Արդեն երեք օր է ու ես իմ ավարտը ամենայն մանրամասնություններով պլանավորել եմ: Քանի որ նրանք մահացել են ոչ երիտասարդ հասակում՝ես կմեռնեմ 52 տարեկանում:
Մինչև մահս, իբր թե կպայաքարեմ մահվան դեմ, բայց կարևորը պայքարելը չէ, կարևորը կյանքը մնացած ժամանակը ճիշտ ապրելն է: Դա ավելի լավ է. ես կհասցնեմ անել այն, ինչը թողել եմ հետոյին և կթողնեմ անել այն, ինչը ոչ իմ ցանկությամբ արել եմ անցյալում: Այդ ժամանակ ես դա քաղցկեղով ապրողի պլյուսը կհամարեմ, որովհետև ոչ հիվադները, ովքեր մի քանի րոպեից կմեռնեն դժբախտ պատահարից, չեն հասցնի ավարտել կիսատ գործերը, իսկ ես կհասցնեմ: Մի երկարաշունչ նամակ կգրեմ բաղկացած մի քանի կետերի: Վերջին կետում ես կգրեմ, որ կցանակամ ինձ թաղեն մի հեռու տեղ, կխնդրեմ, որ լինեն այսինչ մարդիկ/ կգրեմ անունները/ և որ նրանք չլացեն իմ թաղման ժամանակ/որովհետև դա կխաթարի/ իմ հոգու հանգստությունը: Ես կապրեմ երկու տարի, երկու տարիները ինձ ցույց կտան կյանքը՝ ինչպես որ կա, մահվանիցս մի շաբաթ առաջ ես մի գիրք կգրեմ: Երբ արդեն զգամ, որ վերջս հասել է դուրս կգամ զբոսնելու/գիշեր կլինի/: Զբոսնելուց հետո կգամ տուն ու կխնդրեմ, որ բոլորը ժպտան, անկեղծ, իրոք ժպտան: Ինչ-որ բան կասեմ, ինչ-որ իմաստուն խոսք, որի մասին երեխեքս կմտածեն: Կմեռնեմ ժպտալով, ինձ կթաղեն նշածս վայրում և կկատարեն վերջին ցանկություններս:
Հեփի էնդ:

enna
20.01.2014, 12:45
....

enna
20.01.2014, 23:02
Եթե անկեղծ
ես հոգնած եմ .
ոտքս ցավում է
Գուցե ընկե՞լ եմ:
Լիքը գործ ունեմ
ես ծուլանում եմ
գրողը տանի...
ԻՆձ հոգնեցրել են
Ի սկզբանե հոգնած չեմ եղել,
Ինձ հոգնեցրել են բառերը,մարդիկ,
Հատկապես երկրորդը,
Բայց առաջինն էլ թերև ոչինչ:

enna
15.02.2014, 21:59
Արժանի՞ եմ ես, երևի արժանի եմ, որ կա:
Շնորհակալ եմ...

enna
25.03.2014, 12:54
Սիրում եմ հոպարիկիս, սիրում եմ Ռային, սիրում եմ Մարիին, սիրում եմ Բյուրին:

enna
16.04.2014, 00:59
Spend your days full of emptiness.
Spend your years full of loneliness.
Wasting love in a desperate caress.

enna
02.06.2014, 00:42
Արվեստը չի թողնում, որ ես ձանձրանամ...

enna
08.07.2014, 00:51
որոշել եմ, ես օրագիր կունենամ: Ոչ էսպիսին, իհարկե: Վիրատուալին լուրջ չեմ վերաբերվում, պիտի նութական լինի,որ շոշափես, գրիչը գրելիս կրծես, էջը պատռես և այլն, մի բառով՝զգաս: Վիրտուալը նման ա մեծ , հսկա մեխանիզմի, որը չի զգում ու իր համար մեկ ա դու ինչ կգրես՝ կլացես, կուրախանաս, թե անհասկանալի զգացում կունենաս,որը երբևէ չես զգացել: Մինչև հիմա էլ փորձել եմ, բայց բլոկնոտները վատն են եղել ու վիրտուալից առանձնապես չեն տարբերվել, հետո էլ վախենւմ եմ, որ կկարդան ինձ ու կբացահայտեն մեկին, ում մինչև հիմա չեն ճանաչել: Օհ, սարսափելի կլինի:
Լավ, ինչի՞ եմ ես էսքանը գրում ստեղ ու ծախսում ժամանակս հիմարությունների վրա: ասե՞մ, որովհետև դրանից բացի մեկ էլ կարող եմ ջուր խմել, կամ քնել, կամ ուտել, կամ զուգարան գնալ, հա, մեկ էլ ինքս ինձ խոսել: Ամենալավ տարբերակը սա էր, որոշեցի գրել:
Ատեստատս չեն տալիս
ես անգործ եմ
ես մենակ եմ
ես հոգնած եմ
ես զզվելի եմ
ահա,որտեղ է խնդիրը, ես զզվելի եմ: Ոնց չէի հասկացել մինչև հիմա: Ես անընդհատ ինձնից եմ խոսում, ինչպիսի առաջընթաց թերարժեքության բարդույթով տառապող մարդու համար: Լա՞վ է, չէ՞: Իհարկե , լավ Է: Չէ՛, մի րոպե, ես խելագարվում եմ: Հաճելի է խելագարվելը: Եկեք խնդիրը ավելի խորքից ուսումնասիրենք.
Ինչու՞ է խելագարվում Էննա Ադոլին
բովանդակություն.
-ո՞վ է Էննա Ադոլին
-ո՞րն է Էննայի կյանքի նպատակը
-ի՞նչ է դատարկությունը նրա համար
-որո՞նք են Էննայի հիմնական թերությունները
-և վերջապես՝ինչու՞ է խելագարվում նա
ո՞վ է Էննա Ադոլին
Էննա Ադոլին ամենասովորական մարդկանցից է, ով ապրում է Հայաստանի կիսաքաղաքներից մեկում ՝ Գորիսում: Դա աեմենալավ քաղաքը չէ, որ կարելի էր տեղավորել նրան այս աշխարհում: Զարմանալի է, ինչու՞ Տիեզերքը ընտրեց հես այս խղճուկ վայրը նրա համար: Քաղաքը գտնվում է շատ համար աշխարհագրական դիրքում, բայց տվյալ աշխարհագրական դիրքի մարդիկ, մեղմ ասած, դեբիլ են, չէ՛,չէ՛,սպասեք: Դեբիլը շատ մեղմ է:
Հա, պետք էր սկսել այստեղից: Էննան մենակ է: Հարաբերականորեն մենակ, ասենք, նա կարող է զանգել և հիմարանալ Ռայի հետ, կամ Արևիկի, կամ Ջոնի, կամ չգիտեմ կան էլի, բայց դա մի տեսակ այն չէ, ինչ կուզեր Էննան իրականում: Էննան ունի հարևաններ, իհարկե, դա սովորական է, բայց հարևանների մեջ կան մարդիկ, ովքեր այնքան էլ այս խղճուկ քաղաքից չեն: Նրանք մի տեսակ այլ են: Նրանք առավոտներին միշտ հանդիպում են Էննային ու նայում են այնպես, ասես դարեր շարունակ ճանաչել են: Էննան նրանց չի բարևում, որովհետև նրանք հեռու հարևաններ են: Օրինակ կա մի բանվոր, ով աշխատում է մի քանի մետրի վրա գտնվող բենզալցակայանում, նա միշտ այլայլված քայլում է իր սննդի բաժինը ձեռքին, աչքերում էլ էնքան օտարություն կա, որ թվում է՝ նա գրքից պատահաբար թռել է այս հիմար քաղաքը: Անցնենք հարցին՝ո՞վ է Էննա Ադոլին
նա սովորական աղջիկ է, երբեմն-երբեմն հոգնած, երբեմն-երբեմն խելագարության սահմանին:
Անցնենք առաջ:
ո՞րն է Էննայի կյանքի նպատակը
Ժամանակ առ ժամանակ Էննան խորհում է այնպիսի վերացական արժեքների մասին ինչպիսիք են սերը, իմաստը, ժամանակը:
Սերը նրա համար մաքուր իլյուզիա է, իմաստը նրա համար փակ տարածություն է, որտեղ ոչինչ չկա: Ժամանակը նրա համար իսկապես արժեք է: Ժամանակը նրա համար կյանքի ամենամեծ առեղծվածն է: Նա երազում է ճամփորդել ժամանակի և տարածութան մեջ,հուսանք, նա կհասնի իր երազանքին:
Այսքանով սահմանափակվենք նպատակի մասին, որովհետև նրա նպատակի մասին մենք այնքան էլ տեղեկացված չենք:
Մյուս հարցերը հաջորդում են...

enna
09.07.2014, 00:28
Я знаю, кто по-щегольски одет,
Я знаю, весел кто и кто не в духе,
Я знаю тьму кромешную и свет,
Я знаю — у монаха крест па брюхе,
Я знаю, как трезвонят завирухи,
Я знаю, врут они, в трубу трубя,
Я знаю, свахи кто, кто повитухи,
Я знаю все, но только не себя.

Язнаю летопись далеких лет,
Я знаю, сколько крох в сухой краюхе,
Я знаю, что у принца на обед,
Я знаю — богачи в тепле и в сухе,
Я знаю, что они бывают глухи,
Я знаю — нет им дела до тебя,
Я знаю все затрещины, все плюхи,
Я знаю все, но только не себя.

Я знаю, кто работает, кто нет,
Я знаю, как румянятся старухи,
Я знаю много всяческих примет,
Я знаю, как смеются потаскухи,
Я знаю — проведут тебя простухи,
Я знаю — пропадешь с такой, любя,
Я знаю — пропадают с голодухи,
Я знаю все, но только не себя.

Я знаю, как на мед садятся мухи,
Я знаю Смерть, что рыщет, все губя,
Я знаю книги, истину и слухи,
Я знаю все, но только не себя.

Я знаю мир - он стар и полон дряни
Я знаю птиц, летящих на манок,
Я знаю, как звенит экю в кармане,
И как звенит отточенный клинок.
Я знаю, как поют на эшафоте,
Я знаю, как целуют, не любя,
Я знаю тех, кто "за" и тех, кто "против",
Я знаю все, но только не себя.

Я знаю шлюх - они горды, как дамы,
Я знаю дам - они дешевле шлюх,
Я знаю то, о чем молчат годами,
Я знаю то, что произносят вслух.
Я знаю, как зерно клюют павлины,
И как вороны трупы теребят,
Я знаю жизнь - она не будет длинной,
Я знаю все, но только не себя.

Я знаю мир - его судить легко нам,
Ведь всем до совершенства далеко,
Я знаю, как молчат перед законом,
Я знаю, как порой молчит закон.
Я знаю, как за хвост ловить удачу,
Всех растолкав и каждому грубя,
Я знаю - только так, а не иначе.
Я знаю все, но только не себя.
Франсуа Вийон

enna
09.07.2014, 00:33
Я знаю, кто по-щегольски одет,
Я знаю, весел кто и кто не в духе,
Я знаю тьму кромешную и свет,
Я знаю — у монаха крест па брюхе,
Я знаю, как трезвонят завирухи,
Я знаю, врут они, в трубу трубя,
Я знаю, свахи кто, кто повитухи,
Я знаю все, но только не себя.

Язнаю летопись далеких лет,
Я знаю, сколько крох в сухой краюхе,
Я знаю, что у принца на обед,
Я знаю — богачи в тепле и в сухе,
Я знаю, что они бывают глухи,
Я знаю — нет им дела до тебя,
Я знаю все затрещины, все плюхи,
Я знаю все, но только не себя.

Я знаю, кто работает, кто нет,
Я знаю, как румянятся старухи,
Я знаю много всяческих примет,
Я знаю, как смеются потаскухи,
Я знаю — проведут тебя простухи,
Я знаю — пропадешь с такой, любя,
Я знаю — пропадают с голодухи,
Я знаю все, но только не себя.

Я знаю, как на мед садятся мухи,
Я знаю Смерть, что рыщет, все губя,
Я знаю книги, истину и слухи,
Я знаю все, но только не себя.

Я знаю мир - он стар и полон дряни
Я знаю птиц, летящих на манок,
Я знаю, как звенит экю в кармане,
И как звенит отточенный клинок.
Я знаю, как поют на эшафоте,
Я знаю, как целуют, не любя,
Я знаю тех, кто "за" и тех, кто "против",
Я знаю все, но только не себя.

Я знаю шлюх - они горды, как дамы,
Я знаю дам - они дешевле шлюх,
Я знаю то, о чем молчат годами,
Я знаю то, что произносят вслух.
Я знаю, как зерно клюют павлины,
И как вороны трупы теребят,
Я знаю жизнь - она не будет длинной,
Я знаю все, но только не себя.

Я знаю мир - его судить легко нам,
Ведь всем до совершенства далеко,
Я знаю, как молчат перед законом,
Я знаю, как порой молчит закон.
Я знаю, как за хвост ловить удачу,
Всех растолкав и каждому грубя,
Я знаю - только так, а не иначе.
Я знаю все, но только не себя.
Франсуа Вийон
ինքնաորոնումների մեջ եմ:

enna
12.07.2014, 21:56
Երազային բան կար էդ րոպեներում: Առավոտը կասկածեցի դրա՝իրական լինելու մեջ: Գիշերը վեցին քնեցի, ինչ-ինչ, բայց ինձ համար դա տարօրինակ ա: Էս պահին ես աշխարհում ամենաշատը քնելն եմ սիրում, դրա ապացույցը էսօր երևի մի տասերկու ժամ քնելն էր: Վեր եմ կացել, մենակ ուտելու համար.ուտում եմ, քնում եմ, ուտում եմ,քնում եմ: Ձանձի՜ր...Գիշերը վեր էի լուծում իմ տաղտկալի առօրյան,պարզվեց ես հանգստանում եմ :Դ Բլին:
Թե ում ա պետք նման հանգիստը. հիմա ես ավելի շատ եմ մտածում ինչ-որ բաների մասին, լինեն դրանք դատարկ, թե խիստ կարևոր: Երբ ես մտածում եմ, ես թույլ եմ դառնում, հեշտ խոցելի: Գիտե՞ք ,երբ մարդ սկսում ա լացել երգից, գիշերը սկսում ա չքնել, ուրեմն իր հետ մի բան էն չի:
http://youtu.be/W4hduh8sUKc
Կանցնի, կանցնի, դա էլ կանցնի, ես էլ կանցնեմ : Ոչ մեկը քարի խաչ չի դառնում, ո՞վ էր, որ հա կրկնում էր: Չեմ հիշում..ՇԱտերին եմ մոռացել, դե չեմ կարող անընդհատ կախվել սրա-նրա հիշողություններից:

enna
14.07.2014, 23:30
Մարդիկ փոխօգտագործման առարկաներ են, անտարբերութունը լափել է ամեն արժեք: Եթե մեկը ուշադիր է, կամ հետաքրքրվում է քո որպիսությամբ, հավատացած եղիր, որ քեզնից բան է պետք նրան: Ամեն ինչ լավ է լինում միայն այն ժամանակ , երբ կողմերը հավասարաչափ իրար օգտագործում են: Այլ կերպ ասած մարդկային հարաբերութունները նույն շուկայական հարաբերություններն են:
Մենք բոլորս էգոիստ ենք: Անգամ ծնողը երեխայից շահ է սպասում, երբ նրան հագցնում է կերակրում...Մենք լացում ենք մեկի մեռնելու ժամանակ, որորվհետև նա էլ չի տա մեզ այն,ինչ տվել էր անցյալում, լինի դա վերացական ,թե նյութական բան: Անգամ տրանսպորի մեջ տեղը զիջելով,ենթագիտակցորեն մտածում ենք ոչ թե դիմացինի մասին, այլ մեր անձի մասին ստեղծված կարծիքի: Կան մարդիկ, որոնց համար դիմացինի մասին հոգ տանելը պարզապես ինքնաբավարարում է, ոչ ավել, նա անում է դա իր խղճի առաջ հանգիստ զգալու համար կամ հատուցելու համար անցյալի սխալները: Փոխօգտագործում ստեղծված անտարբերության հողի վրա. սա մեր կյանքն է:

enna
14.07.2014, 23:33
Մարդիկ փոխօգտագործման առարկաներ են, անտարբերութունը լափել է ամեն արժեք: Եթե մեկը ուշադիր է, կամ հետաքրքրվում է քո որպիսությամբ, հավատացած եղիր, որ քեզնից բան է պետք նրան: Ամեն ինչ լավ է լինում միայն այն ժամանակ , երբ կողմերը հավասարաչափ իրար օգտագործում են: Այլ կերպ ասած մարդկային հարաբերութունները նույն շուկայական հարաբերություններն են:
Մենք բոլորս էգոիստ ենք: Անգամ ծնողը երեխայից շահ է սպասում, երբ նրան հագցնում է կերակրում...Մենք լացում ենք մեկի մեռնելու ժամանակ, որորվհետև նա էլ չի տա մեզ այն,ինչ տվել էր անցյալում, լինի դա վերացական ,թե նյութական բան: Անգամ տրանսպորի մեջ տեղը զիջելով,ենթագիտակցորեն մտածում ենք ոչ թե դիմացինի մասին, այլ մեր անձի մասին ստեղծված կարծիքի: Կան մարդիկ, որոնց համար դիմացինի մասին հոգ տանելը պարզապես ինքնաբավարարում է, ոչ ավել, նա անում է դա իր խղճի առաջ հանգիստ զգալու համար կամ հատուցելու համար անցյալի սխալները: Փոխօգտագործում ստեղծված անտարբերության հողի վրա. սա մեր կյանքն է:
Ժամանակն է...:)

enna
06.02.2015, 22:06
Կան մարդիկ, որոնց մեջ դու պատրաստ ես անգամ քեզ ոչ հաճելի ճաշակը արդարացնել: