Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Copy.com - դրոպբոքսի ավելի լավ տարբերակ



Artgeo
07.08.2013, 20:57
Քիչ առաջ ընկերներիցս մեկը խնդրեց գրանցվել այս կայքում։ Կայքը դրոպբոքսի հալալ եղբայրն ա, բայց ավելի պարզ ու հասկանալի։ Նման ծառայությունների իմաստն այն է, որ հեռախոսի կամ/և համակարգչի վրա տեղադրում եք ծրագիր և ցանկացած ֆայլ, որը կտեղադրեք այդ թղթապանակում, ավտոմատ կպահպանվի ինտերնետում և հասանելի կլինի ցանկացած վայրից, որտեղ կա ինտերնետ։

Համակարգը նախնական գրանցվելու դեպքում տալիս է 15 ԳԲ։
Ժամանակավոր ակցիայի շրջանակում եթե հրավերքով եք գրանցվում այդ 15-ին ավելանում է ևս 5 ԳԲ և 5 ԳԲ հրավիրողին։

Շնորհակալություն իմ հղումով գրանցվելու համար https://copy.com?r=7EJ0S2 :)

55859


http://youtu.be/m36ZMdE-vro

ars83
07.08.2013, 21:11
Գրանցվեցի, շնորհակալություն տեղեկության համար։ :)

enna
07.08.2013, 21:19
Գրանցվեցի,օգտակարա:Շնորհակալ եմ:)

Artgeo
07.08.2013, 21:29
Գրանցվեցի, շնորհակալություն տեղեկության համար։ :)

Շնորհակալություն ևս մեկ անգամ։

Ի դեպ, գրանցվելուց հետո եթե որոշեք ձեր հղումը տրամադրել ընկերներին, այն կարող եք գտնել այս հասցեով https://www.copy.com/bigger/invite/

հրավիրողին 5 ԳԲ տրամադրում է այն բանից հետո, երբ հրավիրվողը հաստատել է փոստի հասցեն և տեղադրել է ծրագիրը որևէ սարքի վրա և մուտք գործել իր տվյալներով։

Moonwalker
07.08.2013, 21:31
Վերնագիրը մի քիչ ուրճացված ա, ԻՀԿ, մեկ ա դրոփբոքս ռուլզ, բայց օգտակար բան ա: Ավել տարածքը սմարթին հաստատ չի խանգարի: Մերսի: :)

Լեո
07.08.2013, 21:36
Ես էլ գրանցվեցի: Հին կոմպիս մեջ ահագին ինֆո կա, փորձեմ էս տարբերակով տեղափոխել նորի մեջ :)

Artgeo
07.08.2013, 21:38
Վերնագիրը մի քիչ ուրճացված ա, ԻՀԿ, մեկ ա դրոփբոքս ռուլզ, բայց օգտակար բան ա: Ավել տարածքը սմարթին հաստատ չի խանգարի: Մերսի: :)

Dropbox-ը առաջիններից ա, բայց ընդամենը 2 ԳԲ ա տալիս անվճար, մաքս 18 ԳԲ և ընդամենը 500 մբ հրավիրվածների համար…

Moonwalker
07.08.2013, 21:41
Dropbox-ը առաջիններից ա, բայց ընդամենը 2 ԳԲ ա տալիս անվճար, մաքս 18 ԳԲ և ընդամենը 500 մբ հրավիրվածների համար…

Բա խի՞ ա իմը 50 ԳԲ: Ոչ մեկին չեմ հրավիրել սկի: :esim

Հայկօ
07.08.2013, 21:51
Գրանցվեցի քո լինկով, համենայն դեպս :):

Աթեիստ
07.08.2013, 21:54
1. Լավ Սամսունգ սմարթֆոն առնողներին սամսունգը 1 տարով նվիրում ա 50Գբ
2. Dropbox-ը էս պահին մի շա՜տ մեծ առավելություն ունի՝ Ֆայլերի (փաստաթղթերի) նախորդ տարբերակները վերականգնելը։ Եթե ինչ որ ֆայլի վրա գործ եմ անում, հետո պարզվում ա, սխալ բան եմ ջնջել, հանգիստ կարամ հետ բերեմ։
3. Microsoft-ը ավելի մեծ տարածք ա տալիս (25Գբ), ու եթե տան կամպը անջատած չի, վեբ ինտերֆեյսով տույլ ա տալիս իրա ծրագիր միջոցով տան կոմպի ցանկացած ֆայլ քաշել։

Հիմա ասա սրա առավելությունները։

Rhayader
07.08.2013, 22:21
Ես Google Drive-ի վրա եմ, ինձ լրիվ բավարարում է:

Ռուֆուս
07.08.2013, 22:32
1. Լավ Սամսունգ սմարթֆոն առնողներին սամսունգը 1 տարով նվիրում ա 50Գբ
2. Dropbox-ը էս պահին մի շա՜տ մեծ առավելություն ունի՝ Ֆայլերի (փաստաթղթերի) նախորդ տարբերակները վերականգնելը։ Եթե ինչ որ ֆայլի վրա գործ եմ անում, հետո պարզվում ա, սխալ բան եմ ջնջել, հանգիստ կարամ հետ բերեմ։
3. Microsoft-ը ավելի մեծ տարածք ա տալիս (25Գբ), ու եթե տան կամպը անջատած չի, վեբ ինտերֆեյսով տույլ ա տալիս իրա ծրագիր միջոցով տան կոմպի ցանկացած ֆայլ քաշել։

Հիմա ասա սրա առավելությունները։

Պլյուս դրոպբոքսը (շատ դեպքերում նաև գուգլ դրայվը) կարելի ա լինք անել մի շարք հեռախոսային ծրագրերի հետ՝ ավտոմատ բեքափների ու մի շարք այլ բաների համար: Այ սրա համար Դրոփբոքսն ու Դրայվը չէի փոխարինի որևէ ուրիշ սերվիսի հետ, թեկուզ 100գիգ տարածք առաջարկեին:

Աթեիստ
07.08.2013, 22:40
Ռուֆ, էս էլ ա կարում կամերայի նկարներն իրա վրա վերցնի։

Ռուֆուս
07.08.2013, 22:48
Ռուֆ, էս էլ կամերայի նկարները կարում ա իրա վրա վերցնի։

Ես դրա հետ չեմ: Օրինակ գիրք կարդալու համար օգտվում եմ Moon Reader Pro-ից, որը լինք եմ անում դրոպբոքսի (կամ գուգլ դրայվի) հետ, ինքը ավտոմատ դրոպբոքսում բեքափ ա անում գրքի կարդացածս էջը, որ եթե օրինակ պլանշետով կարդալուց հետո հեռախոսով գիրքը բացեմ, ինքը կսինխրոնիզացնի ու կբացի հենց էն էջը, որտեղ կանգ էի առել: Բացի դրանից կարող ա կարդացածս գրքերն ու ծրագրի սեթինգները բեքափ անի դրոփբոքս:

Նույն ձևով mSecure (փասսվորդներ ու անձնական տվյալներ հիշող) ծրագիրն ա բեքափ լինում միայն դրոփբոքսի հետ, ezPDF Reader-ը, OfficeSuite-ը, ES File Explorer-ը նաև Դրայվի վրա ու լիքը այլ ծրագրեր: Առանց էս ֆունկցիայի Դրոփբոքսն ու Դրայվը դառնում են copy.com-ի նման հասարակ ամպիկ, որի նմանը լիքը կան:

Աթեիստ
07.08.2013, 22:53
Դե , էսի դեռ նոր ա, կարող ա նորմալ սերվիս ապահովելու դեպքում էն ծրագրերն էլ իրա հետ սկսեն աշխատել։

Ռուֆուս
07.08.2013, 22:57
Դե , էսի դեռ նոր ա, կարող ա նորմալ սերվիս ապահովելու դեպքում էն ծրագրերն էլ իրա հետ սկսեն աշխատել։

Այ, որ սկսի աշխատել, նոր կմտածեմ անցնելու մասին :)) Էս պահին 40ԳԲ-անոց դրոփբոքս ըքաունթս, Դրայվն ու Սկայդրայվը ինձ լրիվ բավարար են: :)

Artgeo
08.08.2013, 10:36
1. Լավ Սամսունգ սմարթֆոն առնողներին սամսունգը 1 տարով նվիրում ա 50Գբ
2. Dropbox-ը էս պահին մի շա՜տ մեծ առավելություն ունի՝ Ֆայլերի (փաստաթղթերի) նախորդ տարբերակները վերականգնելը։ Եթե ինչ որ ֆայլի վրա գործ եմ անում, հետո պարզվում ա, սխալ բան եմ ջնջել, հանգիստ կարամ հետ բերեմ։
3. Microsoft-ը ավելի մեծ տարածք ա տալիս (25Գբ), ու եթե տան կամպը անջատած չի, վեբ ինտերֆեյսով տույլ ա տալիս իրա ծրագիր միջոցով տան կոմպի ցանկացած ֆայլ քաշել։

Հիմա ասա սրա առավելությունները։

1. Ինձ չի նվիրել :)
2. Դրոպբոքսս ընդամենը 3.5 գբ ա, որը քչություն ա անում + քո նշված ծառայությունից երբեք չեմ օգտվել
3. Մայքրոսոֆթինը ո՞րն ա ։esim

Աթեիստ
08.08.2013, 10:48
3. Մայքրոսոֆթինը ո՞րն ա ։esim

https://skydrive.live.com/