PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ լեզու սովորել

ivy
01.08.2013, 19:50
Ուզում եմ մի լեզու էլ սովորել ու տատանվում եմ իսպաներենի և ֆրանսերենի միջև, չգիտեմ՝ որն ընտրել: Մի քիչ օգնեք կողմնորոշվեմ... Մենակ չասեք՝ երկուսն էլ :))
Ֆրանսերեն տարրական դպրոցում եմ մի երկու տարի սովորել, մի քանի սկզբնական բաներ մնացել են հիշողությանս մեջ: Ու շատ սիրում եմ էդ լեզուն, ինձ համար արտակարգ սիրուն հնչողությամբ լեզու է:
Իսպաներենն էլ էնպես է, որ շատ-շատերն են խոսում (լիքը երկրներում) ու դրանով հանդերձ շատ կիրառվող, «պետքական» լեզու է:

Ո՞րն ընտրեմ :think
Հիմա էս չորս լեզուները գիտեմ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն:

Նիկեա
01.08.2013, 20:00

Ես շատ եմ սիրում ֆրանսերենը,երգեցիկ լեզու է:Մի օր անպայման սովորելու եմ:ես էլ չորս լեզու գիտեմ.հայերեն,ռուսերեն ,անգլերեն ու իտալերեն:Վերջին երեքի քերականությունը կարգին յուրացնեմ ու անցնելու եմ ֆրանսերեն սովորելուն:Ոչ մեկը չի հավատում,որ իտալերենը մենակ հեռուստացույց նայելով եմ սովորել:

Ռուֆուս
01.08.2013, 20:17
Իսպաներեն սովորի, անգլերենից հետո ահավոր հեշտ ա։ Դրանից հետո իտալերենն էնքան հեշտ կդառնա։ Կամ էլ կարաս միանգամից իտալերենից սկսես, քերականությունը իսպաներենից մի քիչ դժվար ա, բայց լեքսիկան ա սարսափելի հեշտ, կարելի ա ասել պատահական անգլերեն բառը վերցնում ես, իտալական վերջավորություն ես ավելացնում, դառնում է իտալերեն :-D

ի դեպ 8 ամսում շաբաթական երկու օր իտալերենի գնալով ու տանը ընդհանրապես չպարապելով, տնային չանելով ու դրսում իտալերեն չխոսելով մինչը c1 մակարդակ հասա։ Այ էդ աստիճանի հեշտ ա, կամ էլ ես եմ յուրահատուկ :))

Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta

ivy
01.08.2013, 21:31
Ռուֆ, մի մակարդակ վերև՝ C2-ը, արդեն մայրենիի մակարդակն ա, դու ութ ամսում մի երկու անգամ դասի գնալով ո՞նց ես C1 հասել:
Ինձ ահագին երկար պահանջվեց գերմաներենը C1 հասցնելուն: Չնայած լեզուներն էլ երևի համեմատելու չեն, գերմաներենը շատ դժվար ա...
Բայց դե մեկ ա դեմք ես, որ էդպես արագ զարգացրել ես լեզուդ:

ivy
01.08.2013, 21:46
Ոչ մեկը չի հավատում,որ իտալերենը մենակ հեռուստացույց նայելով եմ սովորել:

Ըհն, մյուսն էլ մենակ հեռուստացույց նայելով ա լեզու սովորել :8

Ռուֆուս
01.08.2013, 22:58
Ռուֆ, մի մակարդակ վերև՝ C2-ը, արդեն մայրենիի մակարդակն ա, դու ութ ամսում մի երկու անգամ դասի գնալով ո՞նց ես C1 հասել:
Ինձ ահագին երկար պահանջվեց գերմաներենը C1 հասցնելուն: Չնայած լեզուներն էլ երևի համեմատելու չեն, գերմաներենը շատ դժվար ա...
Բայց դե մեկ ա դեմք ես, որ էդպես արագ զարգացրել ես լեզուդ:

Ռիփ, դասատուս էլ էր զարմացել, մանավանդ, որ սկսել եմ A1-ից ու Իտալիա գալուց մենակ buongiorno, grazie ու cosa nostra բառերը գիտեի :)) Բայց ամեն դեպքում իսպաներեն իմանալս ինձ շատ օգնեց, որովհետև քերականությունը որոշ նրբություններ հաշվի չառած նույն պրինցիպով են աշխատում:

Ռոմանական լեզուներն իմ կարծիքով շատ ավելի հեշտ են, քան գերմանականներն ու սլավոնականները: Երբ Բրյուսովում առաջին կուրսում երկրորդ լեզուն ընտրեցինք առաջին տարվա վերջում իսպանախոսներս ու իտալախոսներն արդեն կարողանում էնք մի քիչ խոսել, ֆրանսախոսները երկրորդ կուրսի վերջերում մեր մակարդակին հասան, իսկ խեղճ գերմանախոսները մինչև երրորդ տարի տանջվում էին ու տանջվում :))

Բայց քանի որ ռոմանական ոչ մի լեզու չգիտես, առաջինը մի քիչ դժվարությամբ կսովորես, որովհետև քերականությունը բավականին տարբեր ա ու յուրահատկություններ ունի: Ասենք ածականը սովորաբար գոյականից հետո են դնում, արտիկլներն ու ածականները գոյականի հետ համաձայնեցնում ես թվով ու սեռով, տարբեր տեսակի դերանունների սիստեմ ունեն, լիքը նախդիրներ ունեն և այլն: Բայց հենց պրինցիպները հասկանաս, արագ կյուրացնես:

Ֆրանսերենի քերականությանը ծանոթ չեմ (բայց ասում եմ, որ բավականին տարբերվում է իտալերենի ու իսպաներենի քերականությունից), բայց ռոմանական լեզուների քերականությունում 3 դժվար բան կա.
1. գոյականի սեռը (գերմաներենի սեռի հետ համեմատած շատ ավելի տրամաբանական է, բայց լիքը բառեր կան, որոնց սեռը չես կարող գուշակել ու պիտի անգիր հիշես), որը համաձայնեցվում է ածականների, արտիկլների, որոշ դեպքերում նաև դերանունների ու բայերի հետ:
2. բայերի խոնարհումները, որի որոշ յուրահատկություններ չհաշված, ոնց որ հայերենի ու անգլերենի խոնարհումների միքսը լինի ու հենց պրինցիպը հասկանաս, արագ կսովորես
3. նախդիրները, որն իսկական կոշմար ա ու ոչ մի տրամաբանություն չունի: Իմ համար ամենադժվարը հենց նախդիրներն են, պիտի հատիկ հատիկ հիշես, թե որ նախդիրը որ բառի հետ որ իմաստով է օգտագործվում:

Մնացած ամեն ինչը շատ հեշտ ա: Ու քանի որ ֆրանսերենը համեմատած իտալերենի ու իսպաներենի հետ դժվար ա, ավելի լավ ա հեշտ լեզվից սկսես:

Ես որ փոքր էի, իսպաներենի, Իսպանիայի ու իսպանականի հետ կապ ունեցող ամեն ինչի գիժ էի ու երազանքս իսպաներեն սովորելն էր: Բայց հիմա զգում եմ, որ սխալ լեզու եմ սիրել, իտալերենն ավելի լավն ա :)

StrangeLittleGirl
01.08.2013, 23:07
Ուզում եմ մի լեզու էլ սովորել ու տատանվում եմ իսպաներենի և ֆրանսերենի միջև, չգիտեմ՝ որն ընտրել: Մի քիչ օգնեք կողմնորոշվեմ... Մենակ չասեք՝ երկուսն էլ :))
Ֆրանսերեն տարրական դպրոցում եմ մի երկու տարի սովորել, մի քանի սկզբնական բաներ մնացել են հիշողությանս մեջ: Ու շատ սիրում եմ էդ լեզուն, ինձ համար արտակարգ սիրուն հնչողությամբ լեզու է:
Իսպաներենն էլ էնպես է, որ շատ-շատերն են խոսում (լիքը երկրներում) ու դրանով հանդերձ շատ կիրառվող, «պետքական» լեզու է:

Ո՞րն ընտրեմ :think
Հիմա էս չորս լեզուները գիտեմ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն:
Ռիփ, ֆրանսերենը հեշտ ա, իսպաներենն ավելի հեշտ ա :))
Ռուֆը ճիշտ ա ասում, որ մի ռոմանական լեզու իմանալը մյուսներն ահավոր հեշտացնում ա: Ես իտալերեն ու պորտուգալերեն ընդհանրապես չգիտեմ, բայց գրավոր տեքստը հասկանում եմ: Իսպաներեն էլ էնքան չեմ անցել, ինչքան ֆրանսերենիս հաշվին գիտեմ: Սենց ասեմ. իմ իսպաներենը ես A2 մակարդակում թողել եմ, բայց երբ գնացի, ֆրանսերեն սովորեցի B2-C1 մակարդակի, իսպաներենս էլ ավտոմատ դառավ B1-ի վերևներ:

Sagittarius
01.08.2013, 23:19
Գերմաներենից սիրուն լեզու չկա :love

StrangeLittleGirl
01.08.2013, 23:24
Գերմաներենից սիրուն լեզու չկա :love

հոլանդերենը :beee

Sagittarius
01.08.2013, 23:27
հոլանդերենը :beee

հոլանդերենը առաջացել ա, երբ առաջին անգլիացի նավաստիները հարբած վիճակում փորձել են գերմաներեն խոսալ:

StrangeLittleGirl
01.08.2013, 23:33
հոլանդերենը առաջացել ա, երբ առաջին անգլիացի նավաստիները հարբած վիճակում փորձել են գերմաներեն խոսալ:

լավն էր :D

Ռուֆուս
01.08.2013, 23:35
Գերմաներենից սիրուն լեզու չկա :love

Այո, այո, հատկապես էս վիդեոներից հետո, չէ՞ :)) Խեղճ սեքս բառը գերմանացիներն ինչ բռնաբարել են բռնաբարում :)) Դրա համար էլ գերմանական պոռնոն էդքան հայտնի ա աշխարհով մեկ :))

http://www.youtube.com/watch?v=-_xUIDRxdmc

http://www.youtube.com/watch?v=1YQAYEmwBvs

http://www.youtube.com/watch?v=hDWw_0deJ3c

StrangeLittleGirl
01.08.2013, 23:42
Ռուֆ, բայց ցանկացած լեզու տենց գոռալով արտասանես, ահավոր կլինի: Ու ամենախոխմն էն ա, որ շվեդերենի հետ են համեմատում, մի ոչ պակաս անբարեհունչ լեզու էլ դա ա: Իսկ prost-ին բան ասող չլինի, էդ ամենալավ բառն ա :ՃՃ

ivy
01.08.2013, 23:45
Մերսի, մարդիկ, ահագին օգնեցիք, իսպաներեն կսովորեմ :)

Բայց դու ինչ պոլիգլոտ եք, մարդ կոմպլեքսավորվում ա ձեր կողքը :))

StrangeLittleGirl
01.08.2013, 23:46
Մերսի, մարդիկ, ահագին օգնեցիք, իսպաներեն կսովորեմ :)

Բայց դու ինչ պոլիգլոտ եք, մարդ կոմպլեքսավորվում ա ձեր կողքը :))

դու էլ պակասը չես, էլ մի :))
համ էլ մարդ կա որակի վրա ա աշխատում, մարդ կա՝ քանակի: մեկը ես քանակի վրա աշխատողներից եմ:

ի դեպ, ակումբցիք, մարդ կա՞, որ ուզում ա իռլանդերեն սովորի: ես լիքը նյութեր եմ հետս բերելու, միասին նստենք, սովորենք:

Sagittarius
01.08.2013, 23:49
Մերսի, մարդիկ, ահագին օգնեցիք, իսպաներեն կսովորեմ :)

Բայց դու ինչ պոլիգլոտ եք, մարդ կոմպլեքսավորվում ա ձեր կողքը :))

մենք էլ պակաս պոլիգլոտ չենք: Գերմաներենը երեք լեզվի տեղ ա անցնում:

Sagittarius
01.08.2013, 23:52
Այո, այո, հատկապես էս վիդեոներից հետո, չէ՞ :)) Խեղճ սեքս բառը գերմանացիներն ինչ բռնաբարել են բռնաբարում :)) Դրա համար էլ գերմանական պոռնոն էդքան հայտնի ա աշխարհով մեկ :))

Որ շատ չչարչարվես՝ «բումզըն»: Հուսով եմ ստեղ գերմաներեն հասկացող երեխեք չկան:

Ռուֆուս
01.08.2013, 23:54
Ռուֆ, բայց ցանկացած լեզու տենց գոռալով արտասանես, ահավոր կլինի: Ու ամենախոխմն էն ա, որ շվեդերենի հետ են համեմատում, մի ոչ պակաս անբարեհունչ լեզու էլ դա ա: Իսկ prost-ին բան ասող չլինի, էդ ամենալավ բառն ա :ՃՃ

Դե հա, բայց դե ամեն դեպքում ճշմարտություն մեջը կա :))

StrangeLittleGirl
01.08.2013, 23:56
մենք էլ պակաս պոլիգլոտ չենք: Գերմաներենը երեք լեզվի տեղ ա անցնում:
Էլ մի՜: Ի՞նչ եք դրել, թե գերմաներենը դժվար ա-դժվար ա: Ստից, հեշտ հնդեվրոպական լեզու ա: Հլը դուք ֆիններենը փորձեք:

Դե հա, բայց դե ամեն դեպքում ճշմարտություն մեջը կա :))
Հա: Ի դեպ, էդ թիթեռի պահով մենք հա ղժժում ենք գերմանացիների վրա :))

Freeman
01.08.2013, 23:58
Մերսի, մարդիկ, ահագին օգնեցիք, իսպաներեն կսովորեմ :)

Բայց դու ինչ պոլիգլոտ եք, մարդ կոմպլեքսավորվում ա ձեր կողքը :))

Որ դու ես կոմպլեքսավորվում, բա ես ի՞նչ ասեմ, գնում եմ կախվեմ :))

Ռուֆուս
02.08.2013, 00:06
Ի դեպ մի հատ երազանք ունեմ, ուզում եմ պորտուգալերեն սովորել, հատկապես հենց Պորտուգալիայի տարբերակը: Շատերին դուր չի գալիս, բայց իմ կարծիքով աշխարհի ամենասիրուն լեզուներից մեկն ա :love

StrangeLittleGirl
02.08.2013, 00:07

Իիիի, իրոք սիրուն ա: Է սովորի, ի՞նչն ա խանգարում, շատ հեշտ կսովորես :))

Ռուֆուս
02.08.2013, 00:12
Իիիի, իրոք սիրուն ա: Է սովորի, ի՞նչն ա խանգարում, շատ հեշտ կսովորես :))

Ժամանակ ա պետք դրա համար :)

Դե լավ, իտալերենիս գիրքն ինձ սպասում ա, ձեզ բարի քննարկումներ, ես թռա :)

StrangeLittleGirl
02.08.2013, 00:14
Ժամանակ ա պետք դրա համար :)

Դե լավ, իտալերենիս գիրքն ինձ սպասում ա, ձեզ բարի քննարկումներ, ես թռա :)

Թե՞ դիսցիպլինա :))
Մեկը ես հավեսով կկպնեի ևս մեկ լեզվի, էն ա որ չեմ կարում ինձ ստիպեմ: Հիմա նենց ափսոսում եմ, որ էս վեց ամիսը հավայի վարի տվեցի: Կարայի ընտիր հոլանդերեն սովորեի: Էն ա, որ հավես չկար:

Ռուֆուս
02.08.2013, 00:32
Թե՞ դիսցիպլինա :))
Մեկը ես հավեսով կկպնեի ևս մեկ լեզվի, էն ա որ չեմ կարում ինձ ստիպեմ: Հիմա նենց ափսոսում եմ, որ էս վեց ամիսը հավայի վարի տվեցի: Կարայի ընտիր հոլանդերեն սովորեի: Էն ա, որ հավես չկար:

Հա, էդ էլ կա:

Մի ժամանակ ես էլ էի քանակի վրա աշխատում ու ինչ լեզուներ ասես չեմ փորձել սովորել, բայց բոլորը մի քանի պարապմունք հետո տարբեր պատճառներով կիսատ եմ թողել: Հիմա էն կարծիքին եմ, որ ավելի լավ ա որակով սովորես, որ ինքդ էլ քեզանից գոհ լինես, քանակն իրականում շատ բան չի տալիս:

Դպրոցական տարիքում հունարենի էի գնում, մի ամիս հետո թողեցի, որովհետև դասատուս վատն էր: Թուրքերենը մի 4 ամիս պարապել եմ ու լավ առաջադիմել էի, էն էլ դասատուս թողեց գնաց: Ուսանողական տարիներիս օնլայն շվեդերեն ու ճապոներեն էի սկսել սովորել, բայց մի քանի դասից հետո հավեսս փախավ: Երրորդ կուրսում էլ գերմաներենի ֆակուլտատիվ դասեր կային, հավեսով սկսել էի, էն էլ մի երկու ամիս հետո դարձրին վճարովի ու որոշեցի էլ չգնալ:

Հիմա էլ եթե որևէ լեզու սկսեմ սովորել, պիտի լրջորեն պարապեմ, եթե հենց սկզբից իմանամ, որ հավեսս փախնելու է ու կիսատ եմ թողնելու, ավելի լավ ա ժամանակս չվատնեմ: Թարսի պես էնքան շատ լեզուներ կան, որ կուզենայի իմանալ. պորտուգալերեն, իռլանդերեն, հունգարերեն, ֆիններեն, շվեդերեն, իսլանդերեն, ճապոներեն... Ամբողջ կյանքս հերիք չէր անի բոլորը սովորեի :))

StrangeLittleGirl
02.08.2013, 00:48

Դե ճիշտն ասած իմ սովորածները սաղ հնարավորություն բաց չթողնելու արդյունքում են էղել: Ֆրանսերենի պարապությունից եմ գնացել ու հպարտանում եմ դրանով, որ առանց կոնկրետ նպատակի հասա էդքան բարձր մակարդակի: Իսպաներենի դասեր մեր համալսարանում կային, ես էլ գնում էի: Գերմաներեն, հոլանդերեն ու ֆիններեն էդ երկրներում ապրելու ու առաջարկված դասերին հաճախելու արդյունքում եմ սովորել: Իռլանդերենն էլ զուտ երկրի մշակույթը սիրելով: Չեխերենն էլ էնտեղ ապրելու արդյունքում: Ռուսերենն ու չեխերենը խառնում, կիսում եմ, սերբերեն ա դառնում: Բայց իրականում ուզում եմ տարին մի լեզվի վրա կենտրոնանալով բոլորը մի օր հասցնել B2-ի՝ առանց նորը սկսելու: Հա, չեխերենն ու սերբերենն էլ հանում ենք մեջտեղից, դրանք ձեռի հետ, ոտի վրա տարբերակով են :))

ivy
02.08.2013, 01:10

Բյուր, քեզ լսենք՝ աշխարհի սաղ լեզուները գիտես :))
Ինձ որ լսես, դու գերմաներեն չգիտես, ոչ էլ կողքին նշած մի երկու լեզուները...
Բայց դե ամեն մարդ իր չափանիշն ունի «լեզու իմանալու»: Մարդ կա՝ մի երկու բառ հասկանում է, արդեն ասում է, որ լեզուն գիտի: Ինձ համար իմանալն էն է, երբ նորմալ կարողանում ես շփվել էդ լեզվով, գրականություն կարդալ, նամակներ գրել, աշխատել: Էդպես ես չորս լեզու գիտեմ. էդ չորս լեզվով ես կարող եմ հանգիստ աշխատել: Թե չէ, որ սկսեմ իմ չափանիշներն էլ իջեցնել, հաստատ կարող եմ ասել, որ վրացերեն էլ գիտեմ, իսկ հինդի լրիվ չրթում եմ :)

StrangeLittleGirl
02.08.2013, 01:29

Ռիփ, ես չեմ ասում՝ գիտեմ: Ես մենակ չորս լեզվով կարամ հանգիստ աշխատեմ, մնացած չորս լեզուներով կարամ ուղղակի հասկացնեմ ինչ եմ ուզում: Որ շատ տանջվեմ, իսպաներեն լուրջ խոսակցությունների մեջ էլ կմտնեմ: Հիմա կուրսերայով իսպաներեն կուրս էլ եմ վերցրել, հլը որ մի կերպ ձգում եմ: Գերմաներեն ու հոլանդերեն A2 մակարդակի գիտեմ, ֆիններեն՝ A1-ից մի քիչ շատ: Բայց հոլանդերեն խոսելս ու հասկանալս սարուձոր տարբերություն են, ի տարբերություն գերմաներենի, որի խոսելս ու հասկանալս նույն A2-ն ա: Հոլանդերեն համարյա ամեն ինչ, եթե ոչ արտասովոր իրավիճակ ա, հասկանում եմ: Ավելին՝ հոլանդերեն գրավոր խոսքս էլ ա բանավորիս համեմատ ուժեղ: Չգիտեմ՝ ինչից ա, բայց ես հանգիստ հոլանդերեն չաթ եմ անում, նույն բանը բանավոր չեմ կարողանում ասել: Ուղղակի բախտս չի բերել, ոչ մի երկրում բավականաչափ երկար չեմ մնացել, որ զբաղվեմ, իսկ Հոլանդիայի նման երկրում էլ հենց տեղացիներն ամեն ինչ անում են, որ իրանց լեզուն չսովորես:

Hda
02.08.2013, 01:41
Բյուր, քեզ լսենք՝ աշխարհի սաղ լեզուները գիտես :))
Ինձ որ լսես, դու գերմաներեն չգիտես, ոչ էլ կողքին նշած մի երկու լեզուները...
Բայց դե ամեն մարդ իր չափանիշն ունի «լեզու իմանալու»: Մարդ կա՝ մի երկու բառ հասկանում է, արդեն ասում է, որ լեզուն գիտի: Ինձ համար իմանալն էն է, երբ նորմալ կարողանում ես շփվել էդ լեզվով, գրականություն կարդալ, նամակներ գրել, աշխատել: Էդպես ես չորս լեզու գիտեմ. էդ չորս լեզվով ես կարող եմ հանգիստ աշխատել: Թե չէ, որ սկսեմ իմ չափանիշներն էլ իջեցնել, հաստատ կարող եմ ասել, որ վրացերեն էլ գիտեմ, իսկ հինդի լրիվ չրթում եմ :)

Քանի չես գրում, լեզվի իմացության մասին խոսել չարժի… Ասում են անգրագետ, չեն ասում չխոսող
Չինարեն կամ ճապոներեն հեչ չեմ պատկերացնում գրելը ... :D նկարչությունից ընդհանրապես չկամ..

StrangeLittleGirl
02.08.2013, 01:45

Համաձայն չեմ: Կարևորը բանավոր խոսելն ա: Թե չէ գրավոր, ասում եմ, իմ հոլանդերեն գրավոր խոսքը չգիտեմ որտեղից (գուցե կարդալուց) ահագին լավն ա բանավորի համեմատ, բայց ու՞մ ա պետք էդ գրավորը, ոչ մի տեղ չեմ օգտագործում:

Հա, ի դեպ, կարդալու մասին էլ ասեմ... մենակ կարդալով էլ լեզու իմանալ չի լինի, որովհետև նորից չեխերենի ու ռուսերենի շնորհիվ ես ցանկացած սլավոնական լեզու կարողանում եմ կարդալ ու հասկանալ, թե ինչի մասին ա տեքստը, ֆրանսերենի ու իսպաներենի շնորհիվ էլ ցանկացած ռոմանական լեզու: Անգամ իմ չեղած գերմաներենի շնորհիվ Ֆինլանդիայում մինչև մի քիչ ֆիններեն սովորելս շվեդերեն ցուցանակները հասկանում էի, կողմնորոշվում որն ինչ ա ասում: Բայց դե դա հաշիվ չի էլի, հո զոռով չի: Ամենակարևորը խոսելն ա:

Hda
02.08.2013, 08:46
Համաձայն չեմ: Կարևորը բանավոր խոսելն ա:

հա, անգրագետ ազգերը տենց էլ ապրում են: Ուշքի արի, ոնց կարա բանավոր խոսքը համեմատվի գրավորին: Հեչ չե՞ս լսել արտահայտություն- անգրագետ ա, ոնց խոսում ընենց էլ գրում ա, ինչը ասածդ չաթերում ու ֆորումում ենք հաճախ անում:

կարդալ
խոսել
գրել

Հենց իմացածդ ֆրանսերենի վրա օրինակ բերեմ - տարբեր թվի, ժամանակի բայեր միևնույն ձև են արտասանվում, էլ չասեմ լրիվ տարբեր բառեր (մայր-քաղաքապետ-ծով): Հիմա, եթե գրել չգիտես կարաս կարդաս էտ բառերը բայց հասկանա՞լ (մենակ չասես կողքը էլի բառեր կան, կամ նախադասության մտքից, կոնկրետ բառին ա վերաբերվում ասածս) :
Այ, որ ասեիր- գրեթե բոլորը սկսում են բանավորից, էտ լրիվ նորմալ կնդունեի, իսկ բանավորը կարա ամենակարևորը լինի խոպանչու, կամ ավել քիչ տուրիստի համար (իրան վսյո տակի կարդալ էլ ա պետք)

Թե չէ գրավոր, ասում եմ, իմ հոլանդերեն գրավոր խոսքը չգիտեմ որտեղից (գուցե կարդալուց) ահագին լավն ա բանավորի համեմատ, բայց ու՞մ ա պետք էդ գրավորը, ոչ մի տեղ չեմ օգտագործում:
Հա, ի դեպ, կարդալու մասին էլ ասեմ... մենակ կարդալով էլ լեզու իմանալ չի լինի, որովհետև նորից չեխերենի ու ռուսերենի շնորհիվ ես ցանկացած սլավոնական լեզու կարողանում եմ կարդալ ու հասկանալ, թե ինչի մասին ա տեքստը, ֆրանսերենի ու իսպաներենի շնորհիվ էլ ցանկացած ռոմանական լեզու: Անգամ իմ չեղած գերմաներենի շնորհիվ Ֆինլանդիայում մինչև մի քիչ ֆիններեն սովորելս շվեդերեն ցուցանակները հասկանում էի, կողմնորոշվում որն ինչ ա ասում: Բայց դե դա հաշիվ չի էլի, հո զոռով չի: Ամենակարևորը խոսելն ա:
ի դեպ, լեզուն գիտես այն դեպքում երբ այս բոլոր չորս պայմանները միաժամանակ առկա են

խոսում ես - քեզ հասկանում են
կարդում ես - հասկանում ես, քեզ հասկանում եմ
գրում ես - հասկանում են
լսում ես - հասկանում ես
նենց, որ սրանցից մեկի բացակայության դեպքում եկեք չհաշվենք լեզուն գիտենք:Դրա համար էլ անկետաներում նույնիսկ տարբերակում են լեզվի իմացությունը-գրավոր, բանավոր, բառարանով......
հիմնականում թարգմանիչներն են էս չորսին էլ տիրապետում, այն էլ նույնիսկ էս դեպքում էլ տարանջատվում են - բանավոր ու գրավոր թարգմանիչներ:
4-ն էլ իրար լրացնելով իրար զարգացնում, կատարելագործում են, իսկ իմ համոզմամբ եթե գրում ես ու քեզ հասկանում են էտ ավելի բարձր կլաս ա :hands
հիմա եթե էլի զոռում ես, որ խոսելն ա ամենակարևորը ուրեմն բնավորությանդ գծերից ես բացահայտում կամ նպատակների սահմանափակում կա մոտդ: Ամենակարևորը լսելն ա … թե շրջապատումդ մենախոսու՞մ ես
Եթե ուզում ես աշխարհին մի բան ասես-առանց գրավորի չեմ պատկերացնում
Եթե ուզում ես աշխարհից մի բան սովորես - առանց կարդալ էլ չի լինի

Freeman
02.08.2013, 13:23
հա, անգրագետ ազգերը տենց էլ ապրում են: Ուշքի արի, ոնց կարա բանավոր խոսքը համեմատվի գրավորին: Հեչ չե՞ս լսել արտահայտություն- անգրագետ ա, ոնց խոսում ընենց էլ գրում ա, ինչը ասածդ չաթերում ու ֆորումում ենք հաճախ անում:

կարդալ
խոսել
գրել

Հենց իմացածդ ֆրանսերենի վրա օրինակ բերեմ - տարբեր թվի, ժամանակի բայեր միևնույն ձև են արտասանվում, էլ չասեմ լրիվ տարբեր բառեր (մայր-քաղաքապետ-ծով): Հիմա, եթե գրել չգիտես կարաս կարդաս էտ բառերը բայց հասկանա՞լ (մենակ չասես կողքը էլի բառեր կան, կամ նախադասության մտքից, կոնկրետ բառին ա վերաբերվում ասածս) :
Այ, որ ասեիր- գրեթե բոլորը սկսում են բանավորից, էտ լրիվ նորմալ կնդունեի, իսկ բանավորը կարա ամենակարևորը լինի խոպանչու, կամ ավել քիչ տուրիստի համար (իրան վսյո տակի կարդալ էլ ա պետք)

ի դեպ, լեզուն գիտես այն դեպքում երբ այս բոլոր չորս պայմանները միաժամանակ առկա են

խոսում ես - քեզ հասկանում են
կարդում ես - հասկանում ես, քեզ հասկանում եմ
գրում ես - հասկանում են
լսում ես - հասկանում ես
նենց, որ սրանցից մեկի բացակայության դեպքում եկեք չհաշվենք լեզուն գիտենք:Դրա համար էլ անկետաներում նույնիսկ տարբերակում են լեզվի իմացությունը-գրավոր, բանավոր, բառարանով......
հիմնականում թարգմանիչներն են էս չորսին էլ տիրապետում, այն էլ նույնիսկ էս դեպքում էլ տարանջատվում են - բանավոր ու գրավոր թարգմանիչներ:
4-ն էլ իրար լրացնելով իրար զարգացնում, կատարելագործում են, իսկ իմ համոզմամբ եթե գրում ես ու քեզ հասկանում են էտ ավելի բարձր կլաս ա :hands
հիմա եթե էլի զոռում ես, որ խոսելն ա ամենակարևորը ուրեմն բնավորությանդ գծերից ես բացահայտում կամ նպատակների սահմանափակում կա մոտդ: Ամենակարևորը լսելն ա … թե շրջապատումդ մենախոսու՞մ ես
Եթե ուզում ես աշխարհին մի բան ասես-առանց գրավորի չեմ պատկերացնում
Եթե ուզում ես աշխարհից մի բան սովորես - առանց կարդալ էլ չի լինի

HDA ջան, խոսելն ավելի կարևոր ա, որտև ամենադժվարն ա :) գրելով տեսնում ես/տեսնում են ինչ ա գրած, բայց խոսելուց ոչ մտածելու ժամանակ ունես, որ ճիշտ ասես, ոչ էլ, դրա համար եթե սահուն խոսում ես, առանց արտասանության կամ այլ սխալներ անելու, ուրեմն դու լավ գիտես էդ լեզուն:

StrangeLittleGirl
02.08.2013, 13:43
հա, անգրագետ ազգերը տենց էլ ապրում են: Ուշքի արի, ոնց կարա բանավոր խոսքը համեմատվի գրավորին: Հեչ չե՞ս լսել արտահայտություն- անգրագետ ա, ոնց խոսում ընենց էլ գրում ա, ինչը ասածդ չաթերում ու ֆորումում ենք հաճախ անում:

կարդալ
խոսել
գրել

Հենց իմացածդ ֆրանսերենի վրա օրինակ բերեմ - տարբեր թվի, ժամանակի բայեր միևնույն ձև են արտասանվում, էլ չասեմ լրիվ տարբեր բառեր (մայր-քաղաքապետ-ծով): Հիմա, եթե գրել չգիտես կարաս կարդաս էտ բառերը բայց հասկանա՞լ (մենակ չասես կողքը էլի բառեր կան, կամ նախադասության մտքից, կոնկրետ բառին ա վերաբերվում ասածս) :
Այ, որ ասեիր- գրեթե բոլորը սկսում են բանավորից, էտ լրիվ նորմալ կնդունեի, իսկ բանավորը կարա ամենակարևորը լինի խոպանչու, կամ ավել քիչ տուրիստի համար (իրան վսյո տակի կարդալ էլ ա պետք)

ի դեպ, լեզուն գիտես այն դեպքում երբ այս բոլոր չորս պայմանները միաժամանակ առկա են

խոսում ես - քեզ հասկանում են
կարդում ես - հասկանում ես, քեզ հասկանում եմ
գրում ես - հասկանում են
լսում ես - հասկանում ես
նենց, որ սրանցից մեկի բացակայության դեպքում եկեք չհաշվենք լեզուն գիտենք:Դրա համար էլ անկետաներում նույնիսկ տարբերակում են լեզվի իմացությունը-գրավոր, բանավոր, բառարանով......
հիմնականում թարգմանիչներն են էս չորսին էլ տիրապետում, այն էլ նույնիսկ էս դեպքում էլ տարանջատվում են - բանավոր ու գրավոր թարգմանիչներ:
4-ն էլ իրար լրացնելով իրար զարգացնում, կատարելագործում են, իսկ իմ համոզմամբ եթե գրում ես ու քեզ հասկանում են էտ ավելի բարձր կլաս ա :hands
հիմա եթե էլի զոռում ես, որ խոսելն ա ամենակարևորը ուրեմն բնավորությանդ գծերից ես բացահայտում կամ նպատակների սահմանափակում կա մոտդ: Ամենակարևորը լսելն ա … թե շրջապատումդ մենախոսու՞մ ես
Եթե ուզում ես աշխարհին մի բան ասես-առանց գրավորի չեմ պատկերացնում
Եթե ուզում ես աշխարհից մի բան սովորես - առանց կարդալ էլ չի լինի

Hda, նախ խնդրում եմ՝ առանց վիրավորանքների:

Նախ, բանավոր խոսքը թե՛ էվոլյուցիայով, թե՛ օնտոգենեզով ավելի վաղ ա ձևավորվել: Երկրորդ հերթին, գրագետ լինել նշանակում ա գրել իմանալ, ոչ թե լեզու: Երրորդ հերթին, գրելն ընդամենը մարդու հորինած պայմանական համակարգ ա, ոչ թե կենսաբանորեն ձևավորված երևույթ: Ճիշտ ա՝ էդ արհեստական համակարգն ամեն դեպքում ուղեղում տեղ գտնում ա, ինչպես ցանկացած ձեռքբերովի երևույթ (օրինակ, մեքենա քշելը), բայց ամեն դեպքում դա էվոլյուցիոն չի:

Երբ ինսուլտի արդյունքում անձը ձեռք ա բերում աֆազիա, սովորաբար աշխատում են նրա բանավոր խոսքը վերականգնել, գրավորը խիստ երկրորդական ա, ոչ կարևոր, որովհետև մարդը կարա առանց գրելու ապրի, իսկ առանց խոսելու ու բանավոր խոսքը հասկանալու խիստ դժվար կլինի:

Իհարկե, մեր դարում գրագիտությունը կարևոր ա, բայց նորից եմ կրկնում՝ էդ բոլոր ուղղագրական համակարգերը խիստ արհեստական են: Դու հիմա խոսում ես ֆրանսերենի թիթիզ ուղղագրությունից, բայց արի ու տես, որ ֆիններենն էլ ոնց գրում, նենց կարդում են, իսկ ավելի ճիշտ՝ նենց են գրում, որ բանավորին համապատասխանի: Նույն ֆրանսերենի բայերի հարցը: Իրականում դրանք արդեն կորցրել են իրենց խոնարհումները, ու je parle-ն ու tu parles-ը նույն /paʁl/-ն ա, ոնց ուզում ես, գրի: Եթե չես հավատում, կարաս գիտական հետազոտություններ կարդաս նույն աֆազիայի կամ լեզվի յուրացման մասին կամ լեզվի էվոլյուցիայի մասին, թե ոնց են շատ լեզուներ գնում դեպի պարզեցում: Էդ նույն բանն անգլերենում էլ կա, բայց ուղղագրության մեջ չեն պահպանվել վերջավորությունները: Չի բացառվում, որ մի հիսուն տարի հետո էլ ֆրանսիացիները գցեն-բռնեն, որոշեն էդ ավելորդ մասնիկներից ազատվել:

Գրավոր լեզվի վրա շեշտ դնելը հնացած գաղափար ա, որը պահպանվում ա հետսովետական երկրներում: Մենք որպես գրագետ մարդիկ անընդհատ գրելու պահանջ ունենալով արհեստականորեն դժվարացնում ենք նոր լեզվի յուրացումը, մինչդեռ բանավորի վրա ֆիքսվելով ու առաջինը դա յուրացնելով գրավորն արդեն ավտոմատ կգա: Ի դեպ, իմ բոլոր բարձրակարգ դասախոսները, որոնց մոտ լեզու եմ սովորել, հենց էդպես էլ արել են: Օրերով բանավոր դասեր, ամիսը մեկ հազիվ մի գրավոր, ու արդյունքում՝ էդ գրավորը շատ լավ էր ստացվում: Բայց հակառակը՝ գրավորից բանավոր անցնելը շատ դժվար ա, ոնց որ հիմա ես չեմ կարողանում հոլանդերենի գրավոր գիտելիքներս բանավոր տեղափոխել:

Լեզվի չորս բաղադրիչների մասով համաձայն եմ, դրա համար եմ ասում՝ ինձ մոտ տարբեր լեզուներում էդ բաղադրիչները տարբեր մակարդակի են, երևի մենակ հայերենն ու անգլերենն են, որ բոլորը լրիվ-լրիվ հավասար են: Ու ընդհանրապես, էդ չորս բաղադրիչները կարան տարբեր մակարդակների լինեն: A1-ն էլ ա մակարդակ, C2-ն էլ, ու A1-ի դեպքում ոչ թե նշանակում ա, որ լեզուն չգիտես, այլ նշանակում ա, որ կարողանում ես կողմնորոշվել խիստ պարզ, առօրեական իրավիճակներում, ինչը հաճախ շատ կարևոր ա լինում: Ասենք, եթե ես էդ մակարդակի ֆիններեն չիմանայի, չէի կարողանա սուպերմարկետից ուտելիք գնել կամ վաճառողին հասկացնել, թե քանի նամականիշ ու որտեղի համար եմ ուզում: