PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստերեոտիպներ հայերի մասին կամ ինչպես են մեզ տեսնում ուրիշները

StrangeLittleGirl
06.08.2013, 17:58
Էս վերջերս շատ եմ խորացել ազգային ստերեոտիպների մեջ, հատկապես էն ազգերին վերաբերող, որոնց հետ անմիջական շփում ունեմ: Էդպես լիքը զվարճանալով, լիքը հետաքրքիր բաներ հայտնաբերելով եկա ու կանգնեցի մեկ այլ հարցի առաջ. «Լավ, բա մե՞նք»: Բնականաբար, առաջին օգնականը գուգլն էր: Հավաքելով why are armenians կամ why do armenians տեքստերը՝ կստանաք ամենատարածված որոնումները, որոնք էլ, փաստորեն, ազգային ստերեոտիպներ են:

Բավական հետաքրքիր է ուսումնասիրել, թե մեզ ինչպես են տեսնում ուրիշները, ինչպես են նկատում դրսից: Մի խոսքով, էս թեմայում հավաքում եք ու քննարկում հայերին վերաբերող ազգային ստերեոտիպները:

Ի դեպ, մի կարևոր բան էլ ասեմ. ստերեոտիպները սովորաբար ճիշտ են, եթե դրանք կան, ուրեմն «մի բան կա»: Բայց դա բնավ չի նշանակում, որ դրանք բնութագրում են որևէ էթնիկ խմբի ամբողջապես, առանձին անհատ կարող է ենթարկվել կամ չենթարկվել որոշակի ստերեոտիպների:

Jarre
06.08.2013, 18:09
Էս էն ստերեոտիպերն են, որոնք եիմ արտասահմանցի ծանոթները երբևէ ասել են հայերի մասին։

- ֆատալիստ ազգ
- դիրխոր ազգ
- հյուրասեր ազգ
- ջերմ ազգ
- իրար թիկունք կանգնող ու իրար թիկունքից խփող ազգ
- անհանդուրժող ազգ
- գրագետ ազգ
- հումորասեր ազգ
- դժվարությունները հաղթահարող ազգ
- տաքարյուն ազգ

Sagittarius
06.08.2013, 18:24
Ես ահավոր ուրախանում եմ, որ գոնե մեկ ստերեոտիպ են ունենում և ոչ թե զարմացած հարցնում՝ «Ռումինիա՞... Ալբանիա՞»:

Մի անգամ «Միջմշակութային Կառավարաման» լեկցիային էինք նստած, թեման ստերետիպներ էր: Մեկս մյուս երկրի(ազգի) մասին մեզ հայտնի ստերեոտիպներն էինք ներկայացնում: Մի հատ հորդանանցի տղա կար, որի տատին հայ էր (պազվում ա Հորդանանում հայերը տոկոսային հարաբերությամբ բավականին շատ են), ասեց, որ մենք համառ ենք (stubborn): Ոչինի չէի կարող հակադարձել, կենդանի ստերետիպի մարմնացում նստած էի :))

հ.գ. իսկ ընդհանուր ստերետիպներին պետք է հումորով մոտենալ ու Փատ լուրջ չզնդունել: Իսկ բացասական ստերեոտիպներ օգտագործելուց ընդհանրապես խուսափել:

ars83
06.08.2013, 19:11
Մի քանի կարծիքներ եմ լսել մեր մասին օտարներից, որոնք ինձ զարմացրել են:
Օրինակ, մի ռուս ասաց, որ մենք շատ միաբանված ազգ ենք: Մեկ ասացի՝ ֆորումում գրանցեմ, գոնե մի քիչ «հայկական միաբանության» համը տեսնի, այն էլ հայերենին չէր տիրապետում:
Մի ամերիկուհի էլ, որ արմատներով հայ էր, ասում էր, որ հայերս շատ փակ ենք, դժվար ենք ընդունում «դրսինների» հետ շփումը, կապերը, հատկապես՝ ամուսնությունները: Փնտրեցի Շիրվանզադեի «Կոսմոպոլիտի» անգլերեն թարգմանությունը, որ տամ՝ կարդա, չգտա:

StrangeLittleGirl
06.08.2013, 22:10
Արս, էդ փակի հետ համաձայն եմ: Էս թեման բացելուց առաջ զանազան ֆորումներում դեսուդեն էի նայում, էդ կարծիքին էլի հանդիպեցի: Հատկապես խոսքն Ամերիկայի հայերի մասին ա, որոնք ուրիշներին դժվարությամբ են թողնում իրանց ընտանիք: Էնտեղ մի քանի ուրիշ ստերեոտիպների էլ հանդիպեցի, թե՝ հայ կանայք ոնց որ պլաստմասայից լինեն (նկատի ունենալով դզված-փչվածությունը), հայ տղամարդիկ էլ իրանց լրիվ մաչոյի տեղ են դրել:

Alphaone
06.08.2013, 23:36
Մի ստերեոտիպ էլ բարձրակրունկներն են )))))))))

Ռուֆուս
07.08.2013, 00:06
Բարեբախտաբար նենց երկրում եմ, որի բնակիչները շատ վաղուց են դադարել բանան ուտել ու ծառերից իջել ու չնայած բնակչության մեծ մասը Հայաստանի մենակ անունն է լսել, բայց ահագին մարդ գիտեմ, ովքեր լավ էլ տեղյակ են, թե Հայաստանը որտեղ ա, որոշները նույնիսկ Հայաստանում են եղել: Լիքը իտալացիներ գիտեն, որ հայերը առաջին քրիստոնյա ազգն են, որ մենք հարուստ մշակույթ ու պատմություն ունենք, տեղյակ են ցեղասպանությունից, Սպիտակի երկրաշարժից, ղարաբաղյան հակամարտությունից: Հայերի մասին ստերեոտիպներ էդքան էլ չեմ լսել, որովհետև ստեղի հայկական համայնքը բավականին փոքր ա ու էդքան էլ շատ չեն շփվել:

Բայց մի քանի բան ասեմ, ինչն աչքովս եմ տեսել, հպարտությունից քիթս վեր ցցած եմ ման գալիս :B Վենետիկցիները քաջատեղյակ են թե Սբ. Ղազար կղզու մասին, թե Մուրադ Ռաֆայելյան դպրոցի մասին, թե Վենետիկի հայկական թաղամասի մասին: Դեռ ավելին, Վենետիկի գլխավոր տաճարի՝ Սան Մարկոյի սյուների վրա հայերեն տառերով փորագրություններ կան, ասում են, էն հայերի անուններն ա, ովքեր պատերազմների ժամանակ օգնել են Վենետիկի հանրապետությանը:

Ֆլորենցիայի ամենասիրուն եկեղեցիներից մեկը՝ Սան Մինիատո ալ Մոնտեն նվիրված է հայ Սբ. Մինասին: Ընդ որում ներսում Մինասի մոզաիկայի կողքը գրած է՝ S. Miniatus Rex Erminie (Սբ. Մինաս հայոց թագավոր).

http://i.imgur.com/e1mPvPJ.jpg

Տոսկանայի Մոնտեպուլչանո քաղաքում մեկ ուրիշ շատ գեղեցիկ եկեղեցի տեսա նվիրված Սբ. Բարսեղին՝ Սան Բիաջիո, որը ոնց որ հայկական եկեղեցի լիներ:

http://i.imgur.com/nGXuaC3.jpg

Ռուֆուս
07.08.2013, 01:39
Հա, մոռացա ասեմ, Նեապոլում կա Սբ. Գրիգոր Լուսավորչի փողոց, հրապարակ ու եկեղեցի, որտեղ իրենց ասելով պահվում է Լուսավորչի գլխի մասունքը:

Վատիկանում էլ Սբ. Պետրոսի տաճարի հենց մուտքի կողքի արձանը Գրիգոր Լուսավորիչնն ա :)

Վիշապ
07.08.2013, 11:26
Ջուջլից:

Մեկը հարցնում է «Յահուու»-ին՝
«Ինչու՞ են հայերը պնդում, որ իրենք ավելի լավն են քան թե մնացածներս» (http://answers.yahoo.com/question/index?qid=20100722225402AAOYDi3)

:(

P.S.
I don't understand why so many of them wear Adidas track suits and drive BMW's, but can't make their credit card payments.

StrangeLittleGirl
07.08.2013, 11:29
Ջուջլից:

Մեկը հարցնում է «Յահուու»-ին՝
«Ինչու՞ են հայերը պնդում, որ իրենք ավելի լավն են քան թե մնացածներս» (http://answers.yahoo.com/question/index?qid=20100722225402AAOYDi3)

:(

P.S.
աաա՜, էդ կարդացել էի էրեկ :D

StrangeLittleGirl
07.08.2013, 11:30

07.08.2013, 13:31
Ի դեպ, մի կարևոր բան էլ ասեմ. ստերեոտիպները սովորաբար ճիշտ են, եթե դրանք կան, ուրեմն «մի բան կա»: Բայց դա բնավ չի նշանակում, որ դրանք բնութագրում են որևէ էթնիկ խմբի ամբողջապես, առանձին անհատ կարող է ենթարկվել կամ չենթարկվել որոշակի ստերեոտիպների:
Պետք է նկատեմ, որ կարծրատիպերն օտարների մոտ հիմնականում ձևավորվում են սփյուռքահայերի հետ շփման արդյունքում (երևի, բացառությամբ Ռուսաստանի և, հնարավոր է, ԱՄՆ-ի): Իսկ սփյուռքահայերը տարբերվում են հայաստանաբնակներից, ունեն զգալի թվով տարբեր խնդիրներ ու առաջնահերթություններ: Օրինակ, հենց նախորդ գրառմանս մեջ բերած օրինակներում կարծրատիպը, կարծում եմ, ձևավորվել է սփյուռքահայերի վարքի հիման վրա և ինձ՝ որպես հայաստանցու համար, անսովոր էր:

StrangeLittleGirl
07.08.2013, 13:36

Արս, բայց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հայերն էլ են սփյուռքահայեր, ուղղակի արևմտահայ չեն: Ու կարծում եմ՝ իրանք շատ չեն տարբերվում հայաստանաբնակներից: Մի կայքում նույնիսկ հանդիպել էի առանձին տեղերից արտագաղթած հայերին վերաբերող կարծրատիպերի (հալեպահայեր, պարսկահայեր, բեյրութահայեր)

ars83
07.08.2013, 13:42
Արս, բայց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հայերն էլ են սփյուռքահայեր, ուղղակի արևմտահայ չեն:
Ճիշտ ես։ Ես ավելի շատ ի նկատի ունեի արևմտահայերին։

Ու կարծում եմ՝ իրանք շատ չեն տարբերվում հայաստանաբնակներից:
Իմ շփումները վերջին երեք տարիներին եղել են հիմնականում շվեյցարահայերի հետ, ովքեր զգալիորեն տարբերվում են հայաստանցիներից։ Երևի տարբերությունների մի մասը գալիս է սոցիալական կարգավիճակից, ազգապահպանության խնդիրներից, և այլն։

StrangeLittleGirl
07.08.2013, 13:45
Ճիշտ ես։ Ես ավելի շատ ի նկատի ունեի արևմտահայերին։

Իմ շփումները վերջին երեք տարիներին եղել են հիմնականում շվեյցարահայերի հետ, ովքեր զգալիորեն տարբերվում են հայաստանցիներից։ Երևի տարբերությունների մի մասը գալիս է սոցիալական կարգավիճակից, ազգապահպանության խնդիրներից, և այլն։
Իմ Չերազ ցեղին չե՞ս հանդիպել :) Բայց իրանց վրա հայի շնորհք չէր մնացել, չգիտեին էլ, որ հայ են, հետո են իրանց գլխի գցել:
Ինչևէ, եթե չեմ սխալվում, շվեյցարահայերը հիմնականում արևմտահայեր են, չէ՞:
Օրինակ էստեղ՝ Հոլանդիայում, շատ խառն են, բայց ոնց որ Հայաստանցիներն ավելի շատ են, ու ստերեոտիպները հենց էդտեղից էլ գալիս են: Օրինակ, դրանցից մեկը, որ մեր կանայք շատ անող-դնող են, իսկ տղամարդիկ խոհանոցում գործ չեն անում:

StrangeLittleGirl
07.08.2013, 13:48
Հա, մեկ էլ մեր բլոնդի մասին պատկերացումներն են ձեռ առնում: Մի անգամ ինձ մի հոլանդացի ասեց՝ Հայաստանում քեզ բլոնդ են համարում, չէ՞: Զարմացա, ասեցի՝ ինչ իմացար, ասում ա՝ նկատել ա, որ հայերի մեջ ինչքան բաց շագանակագույն մազեր ունեցող կա, իրան բլոնդ են ասում:

ars83
07.08.2013, 13:57
Իմ Չերազ ցեղին չե՞ս հանդիպել :) Բայց իրանց վրա հայի շնորհք չէր մնացել, չգիտեին էլ, որ հայ են, հետո են իրանց գլխի գցել:
Չերազ ցե՞ղ: Դա ի՞նչ է:

Ինչևէ, եթե չեմ սխալվում, շվեյցարահայերը հիմնականում արևմտահայեր են, չէ՞:
Ճնշող մեծամասնությունն արևմտահայեր են, ինչքան հանդիպել եմ:

Օրինակ էստեղ՝ Հոլանդիայում, շատ խառն են, բայց ոնց որ Հայաստանցիներն ավելի շատ են, ու ստերեոտիպները հենց էդտեղից էլ գալիս են: Օրինակ, դրանցից մեկը, որ մեր կանայք շատ անող-դնող են, իսկ տղամարդիկ խոհանոցում գործ չեն անում:
Անել-դնելու վերաբերյալ չեմ լսել շվեյցարահայերի մասին: Հանդիպել եմ այն կարծրատիպին, որ գործունյա, խելացի, աշխատասեր ու հինավուրց ժողովուրդ ենք, հյուրասեր ու բարյացկամ: Հիմնականում այդպիսին էլ իմ տպավորությունն է եղել, որոշ վերապահումներով։ Ընտանիքները շատ չեն տարբերվում շվեյցարականներից, ավանդական տղամարդուն և կնոջը հատուկ գործերի բաժանումը փոքր է։ Ավելի զգացմունքային են դիմելաձևերում (հոգիս, սիրելիս, և այլն) և, հակառակը, պակաս զգացմունքային/տաքարյուն են հարցերի քննարկման մեջ:

StrangeLittleGirl
07.08.2013, 14:05
Չերազ ցե՞ղ: Դա ի՞նչ է:
Չերազն ազգանուն ա, տատիկիս ազգանունն ա, ու Շվեյցարիայում նրա հորական կողմից ազգականներ կային, որոնք դարձել էին Chéraz ու կարծեմ 80 տարեկանից հետո նոր իմացել էին իրենց հայկական ծագման մասին:

Ճնշող մեծամասնությունն արևմտահայեր են, ինչքան հանդիպել եմ:

Անել-դնելու վերաբերյալ չեմ լսել շվեյցարահայերի մասին: Հանդիպել եմ այն կարծրատիպին, որ գործունյա, խելացի, աշխատասեր ու հինավուրց ժողովուրդ ենք, հյուրասեր ու բարյացկամ: Հիմնականում այդպիսին էլ իմ տպավորությունն է եղել, որոշ վերապահումներով։ Ընտանիքները շատ չեն տարբերվում շվեյցարականներից, ավանդական տղամարդուն և կնոջը հատուկ գործերի բաժանումը փոքր է։ Ավելի զգացմունքային են դիմելաձևերում (հոգիս, սիրելիս, և այլն) և, հակառակը, պակաս զգացմունքային/տաքարյուն են հարցերի քննարկման մեջ:
դե հա, արևմտահայերի մեջ սեռերի բաժանումն էդքան խիստ չի, ինչքան Հայաստանցիների: Անգամ դեպքի եմ հանդիպել, երբ մեկը համոզված էր, որ Հայաստանում պապաներն են ընտրում, թե աղջիկն ում հետ ամուսնանա: Հոգիս դուրս էկավ, մինչև բացատրեցի, որ տենց չի:

ars83
07.08.2013, 14:28
Չերազն ազգանուն ա, տատիկիս ազգանունն ա, ու Շվեյցարիայում նրա հորական կողմից ազգականներ կային, որոնք դարձել էին Chéraz ու կարծեմ 80 տարեկանից հետո նոր իմացել էին իրենց հայկական ծագման մասին:

Ա՜, պարզ է: Չէ, չեմ հանդիպել:

դե հա, արևմտահայերի մեջ սեռերի բաժանումն էդքան խիստ չի, ինչքան Հայաստանցիների: Անգամ դեպքի եմ հանդիպել, երբ մեկը համոզված էր, որ Հայաստանում պապաներն են ընտրում, թե աղջիկն ում հետ ամուսնանա: Հոգիս դուրս էկավ, մինչև բացատրեցի, որ տենց չի:
Ինձ թվում է, նաև նրանից են գալիս թյուր կարծրատիպերը, որ մեր մշակույթին կամ ծանոթ չեն, կամ ծանոթ են նրա խեղաթյուրված տեսակին (օրինակ՝ Արմենչիկի համերգների միջոցով), կամ շատ քիչ են ծանոթ: Շվեյցարահայ համայնքը մեր մշակույթի, պատմության հետ տեղացիներին ծանոթացնելու ուղղությամբ ահագին աշխատանք է տանում՝ կազմակերպում է սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ, համերգներ, ներկայացումներ, հրավիրում օտարազգի հայագետների, քննարկումները մատուցում բնիկների լեզվով, և այլն:
Ինձ մոտ էլ կարծրատիպեր կան օտարների մասին, օրինակ՝ ռուսների: Ես գիտակցում եմ, որ դրանք ոչինչ չասող ընդհանրացումներ են: Օրինակ, ռուսների՝ ալկոհոլի նկատմամբ կրքի, կանանց՝ տղամարդկանց վրա իշխելու և ազատ պահվածքի մասին կարծրատիպերը: Ու շատ նագամ հանդիպել եմ դրանք հաստատող օրինակների: Բայց ես ծանոթ եմ նաև ռուսական գրականությանը, երաժշտությանը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու դավանանքին, գիտական ձեռքբերումներին: Դրանք բոլորն արտացոլում են ռուսների կենցաղավարությունը՝ ոչ վաղ անցյալում: Համոզված եմ, որ հիմնական սկզբունքները, որոնք արտացոլված են մշակույթի մեջ, զգալի չափով պահպանվել են և ներկայումս, ուստի իմ ունեցած կարծրատիպերն այնքան էլ արժանահավատ չեն:

StrangeLittleGirl
07.08.2013, 16:02

Դե իրականում ամբողջ հարցն էն ա, որ քանի որ մենք՝ հայերս, քանակով քիչ ենք, հաճախ որևէ մեկի ճանաչած մեկ հայ կամ մեկ հայկական ընտանիք կարծրատիպերի ձևավորման պատճառ են դառնում: Կոնկրետ իմ բերած օրինակում հոլանդուհին մենակ հայ հարևաններ ուներ, որոնց կողքը մեծացել էր ու ծանոթ էր նրանց կենցաղին: Քանի որ տեսել էր, թե ոնց են իր հասակակից աղջկա համար ամուսին ընտրում, թե ոնց էդ աղջկան հետո ամուսինը չի թողնում աշխատել ու տենց լիքը բաներ, քանի որ դա ազատ-անկախ հոլանդացու համար անհասկանալի ու շոկային երևույթ էր, եզրակացրել էր, որ բոլոր հայերն են էդպիսին: Այնուամենայնիվ, ինչքան էլ դա տարածելի չլինի, էդպիսի երևույթ կա Հայաստանում, հատկապես մայրաքաղաքից դուրս:

Alphaone
07.08.2013, 16:17
Անգամ դեպքի եմ հանդիպել, երբ մեկը համոզված էր, որ Հայաստանում պապաներն են ընտրում, թե աղջիկն ում հետ ամուսնանա: Հոգիս դուրս էկավ, մինչև բացատրեցի, որ տենց չի:

վստա՞հ ես :D մի պստիկ էքսկուրս արա որոշ շրջաններ, հատկապես գյուղեր, Բյուր :)

StrangeLittleGirl
07.08.2013, 16:19
վստա՞հ ես :D մի պստիկ էքսկուրս արա որոշ շրջաններ, հատկապես գյուղեր, Բյուր :)

հա, Ալֆ, մեր կուրսում մարզերից հսկայական դելեգացիա կար, որ եկել էր դիպլոմ վաստակելու, որպեսզի կանխորոշված թեկնածուին արժանի դառնան: մարդ կար, որ հանուն էդ օժիտի երկու տարի ավել սովորեց, որովհետև մտավոր ունակություններն ուղղակի չէին հերիքում, որ ժամանակին ավարտի:

One_Way_Ticket
07.08.2013, 16:21
Այս պահին միայն "գառյաչի կավկազսկի մուժչինան" եմ մտաբերում: Դասական օրինակ է արմատացած կարծրատիպի (տվյալ դեպքում նախկին ԽՍՀՄ ժողովուրդների մոտ): Այնքանով է դասական, որ ծանոթներս սիրում են իմ որևէ արարքը կես կատակ, կես լուրջ բացատրել այդ կարծրատիպով, չնայած որ օբյեկտիվորեն այն ինձ դժվար է վերագրել:

Alphaone
07.08.2013, 16:23
Սա գրեցի
վստա՞հ ես :D մի պստիկ էքսկուրս արա որոշ շրջաններ, հատկապես գյուղեր, Բյուր :)շարունակեցի կարդալ, տեսա գրել ես սա.
Դե իրականում ամբողջ հարցն էն ա, որ քանի որ մենք՝ հայերս, քանակով քիչ ենք, հաճախ որևէ մեկի ճանաչած մեկ հայ կամ մեկ հայկական ընտանիք կարծրատիպերի ձևավորման պատճառ են դառնում: Կոնկրետ իմ բերած օրինակում հոլանդուհին մենակ հայ հարևաններ ուներ, որոնց կողքը մեծացել էր ու ծանոթ էր նրանց կենցաղին: Քանի որ տեսել էր, թե ոնց են իր հասակակից աղջկա համար ամուսին ընտրում, թե ոնց էդ աղջկան հետո ամուսինը չի թողնում աշխատել ու տենց լիքը բաներ, քանի որ դա ազատ-անկախ հոլանդացու համար անհասկանալի ու շոկային երևույթ էր, եզրակացրել էր, որ բոլոր հայերն են էդպիսին: Այնուամենայնիվ, ինչքան էլ դա տարածելի չլինի, էդպիսի երևույթ կա Հայաստանում, հատկապես մայրաքաղաքից դուրս:

:oy

Brian_Boru
09.08.2013, 22:01
Լավ կենացներ ենք ասում, ինձ ասել են: :))
Մեկ էլ միշտ կոնյակ բրենդին են հիշում: Բայց սա արդեն ստերեոտիպի հետ կապ չունի:

Ruby Rue
22.10.2013, 07:22
Ամերիկացիների համար Հայաստանը մի էկզոտիկ երկիր է, որն իսկի չգիտեն էլ՝ Հարավային Ամերիկայու՞մ է, Եվրոպայու՞մ, Ասիայու՞մ, թե՞ ընդհանրապես Ավստրալական ինչ-որ կղզի է: Համենայն դեպս, եթե Armenia ասելուց հետո զարմացած չեն հարցնում Romania կամ Albania, ուրեմն առնվազն երկու ստերեոտիպ են ունենում, որոնք ինձ հունից հանում են.

Հայաստանի պետական լեզուն ռուսերենն է
Հայաստանը մուսուլման երկիր է

Հա, ոմանք էլ կարծում են, որ բոլոր հայ աղջիկները Քիմ Քարդաշյանի պես են: :D

Lanterfant
24.10.2013, 13:26
Հոլանդացիների ճնշող մեծամասնության համար, Հայաստանը կարող է լինել ցանկացած բալկանյան երկիր, որի մասին առաջին անգամ են լսել Եվրատեսիլ երգփառատոնի միջոցով: Դրա համար է որ կոնկրետ ստերեոտիպներ չկան: Ինչ վերաբերում է Եվրասիայի մայրցամաքը, հոլանդացիները վաբշե չեն ճանապարհորդում Ավստրիայից արևելյան: Դրա համար է որ ուղղակի չեն կարող տարբերել բոլոր էդ փոքր ետկոմունիստական ու ետսովետական երկրների միջև: Հոլանդացիների անորոշ, մշուշոտ կարծրատիպեր բոլոր այս երկրների մասին Ինձ հիշեցնում են «Թենթեն»-քոմիքսի հանված երևակայական երկիր՝ «Սիլդավիյա (http://en.wikipedia.org/wiki/Syldavia)»: Սիլդավիյան մի սքանչելի ֆանտազիան է արևելյան Եվրոպայի մասին՝ Կիրիլյան այբուբեն, տպավորիչ բեղերով տղամարդիկ, խորոված, Ալբանիայի նման դրոշ, և լիքը անարտասանելի հաջորդական բաղաձայներով մի լեզու: Հոլանդական հեռուստատեսային լուրեր նայելիս Կարող ենք նաև ավելացնել կոռուպցիա, աղքատություն ու «հավերժական» էթնիկ հակամարտություններ այս կարծրատիպին: