PDA

Դիտել ողջ տարբերակը : Շախմատի աշխարհի գավաթ 2013



Moonwalker
05.08.2013, 16:08
http://i.imgur.com/K4glCub.jpg


2013թ.-ի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 3-ը Նորվեգիայի Թրոմսյո քաղաքում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի իր ներկայիս ընկալմամբ 5-րդ խաղարկությունը (2005թ.՝ Արոնյան, 2007թ.՝ Կամսկի, 2009թ.՝ Գելֆանդ, 2011թ.՝ Սվիդլեր): Այս մրցաշարը 2014թ.-ի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի որակավորման փուլերից մեկն է (որակավորվում են հաղթողն ու երկրորդ մրցանակակիրը): Մասնավորապես 2014թ. ցիկլը համակարգող կանոնադրության (http://www.fide.com/FIDE/handbook/regscandidates2014.pdf) համաձայն (կետ 2.4) հավակնորդների մրցաշարին վարկանիշով որակավորվել կարող են միայն այն շախմատիստները, որոնք մասնակցել են որակավորման մրցաշարերից որևէ մեկին (իսկ դրանք երկուսն են՝ «Գրան պրի» մրցաշարերի շարքն ու աշխարհի գավաթը): Այդ իսկ պատճառով այս աշխարհի գավաթը առավել ներկայացուցչական է քան երբեք:
Մասնավորապես մասնակից 128 շախմատիսներից (աշխարհի չեմպիոն + 2011թ.ի աշխարհի գավաթի քառորդ եզրափակիչի մասնակիցներ + կանանց աշխարհի չեմպիոն + 2011 և 2012թ.-ի աշխարհի Մ-20 տարեկանների չեմպիոններ + 18 շախմատիստ ըստ վարկանիշի + 92 շախմատիստ մայրցամաքային առաջնություններից + 6 նոմինատ ՖԻԴԵ-ի նախագահից + 4 նոմինանտ կազմակերպիչներից /մասնակցելուց հրաժարվածներին փոխարինում են ըստ վարկանիշի կամ ըստ այն մրցաշարի աղյուսակի, որից նա որակավորվել էր/) 38-ը ըստ մրցաշարային ցանցի հիմքում ընկած հուլիսի 1-ի տվյալների ունի 2700+ վարկանիշ:




Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2813)
2. Ֆաբիանո Կարուանա (http://ratings.fide.com/card.phtml?event=2020009) (Իտալիա, 2796)
3. Վլադիմիր Կրամնիկ (http://ratings.fide.com/card.phtml?event=4101588) (Ռուսաստան, 2784)
4. Ալեքսանդր Գրիշչուկ (http://ratings.fide.com/card.phtml?event=4126025) (Ռուսաստան, 2780)
5. Սերգեյ Կարյակին (http://ratings.fide.com/card.phtml?event=14109603) (Ռուսաստան, 2776)
6. Հիկարու Նակամուրա (http://ratings.fide.com/card.phtml?event=2016192) (ԱՄՆ, 2775)
7. Բորիս Գելֆանդ (http://ratings.fide.com/card.phtml?event=2805677) (Իսրայել, 2773)
8. Գատա Կամսկի (http://ratings.fide.com/card.phtml?event=2000024) (ԱՄՆ, 2763)
9. Շահրիար Մամեդյարով (http://ratings.fide.com/card.phtml?event=13401319) (Ադրբեջան, 2761)
10. Լենյեր Դոմինգես Պերես (http://ratings.fide.com/card.phtml?event=3503240) (Կուբա, 2757)

Բացի Լևոնից աշխարհի գավաթին մասնակցում են նաև ևս 3 Հայաստանը ներկայացնող շախմատիստներ՝

40. Սերգեյ Մովսեսյան (http://ratings.fide.com/card.phtml?event=310204) (Հայաստան, 2699)
44. Վլադիմիր Հակոբյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300032) (Հայաստան, 2691)
79. Հրանտ Մելքումյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13302485) (Հայաստան, 2632)

Մրցաշարային ցանցը հասկանելի է այստեղ (http://worldchesscup2013.com/images/PDF/FWCPairingTree.pdf): Մեր շախմատիստներին բաժին են հասել հետևյալ մրցակիցները՝

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2813, №1) - Միխայիլ Մարկով (http://ratings.fide.com/card.phtml?event=13800698) (Ղրղզստան, 2305, №128)
Սերգեյ Մովսեսյան (http://ratings.fide.com/card.phtml?event=310204) (Հայաստան, 2699, №40) - Յոն Լյուդվիգ Համմեր (http://ratings.fide.com/card.phtml?event=1503707) (Նորվեգիա, 2599, №89)
Վլադիմիր Հակոբյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300032) (Հայաստան, 2691, №44) - Նգույեն Նգոկ Չուոնգ Շոն (http://ratings.fide.com/card.phtml?event=12401110) (Վիետնամ, 2625, №85)
Հրանտ Մելքումյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13302485) (Հայաստան, 2632, №79) - Խուլիո Էրնեստո Գրանդա Սունիգա (http://ratings.fide.com/card.phtml?event=3800024) (Պերու, 2679, №50)



Ժամանակացույցը՝
1-րդ ռաունդ - օգոստոսի 11-12, թայբրեյքը՝ օգոստոսի 13
2-րդ ռաունդ - օգոստոսի 14-15, թայբրեյքը՝ օգոստոսի 16
3-րդ ռաունդ - օգոստոսի 17-18, թայբրեյքը՝ օգոստոսի 19
1/8-րդ եզրափակիչ - օգոստոսի 20-21, թայբրեյքը՝ օգոստոսի 22
քառորդ եզրափակիչ - օգոստոսի 23-24, թայբրեյքը՝ օգոստոսի 25
կիսաեզրափակիչ - օգոստոսի 26-27, թայբրեյքը՝ օգոստոսի 28
հանգիստյան օր - օգոստոսի 29
եզրափակիչ - օգոստոսի 30-սեպտեմբերի 2, թայբրեյքը՝ սեպտեմբերի 3

Բոլոր պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին, բացի եզրափակիչի թայբրեյքից, որը անհրաժեշտության դեպքում կսկսվի ժամը 14:00-ին:

Ժամանակի հաշվարկը՝
90 րոպե առաջին 40 քայլի համար + 30 րոպե + 30 վրկ/քայլ սկսած առաջին քայլից:
Թայբրեյքը՝ 2x 25 րոպե + 10 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ 2x 10 րոպե + 10 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ 2x 5րոպե + 3 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ արմագեդոն (5 րոպե 4 րոպեի դիմաց + 3 վրկ/քայլ սկսած 61-րդ քայլից:

Մրցանակային ֆոնդը՝
1-րդ ռաունդից դուրս մնացածներ` 6.000-ական դոլար
2-րդ ռաունդից դուրս մնացածներ` 10.000-ական դոլար
3-րդ ռաունդից դուրս մնացածներ` 16.000-ական դոլար
1/8-րդ եզրափակչից դուրս մնացածներ` 25.000-ական դոլար
քառորդ եզրափակչից դուրս մնացածներ` 35.000-ական դոլար
կիսաեզրափակչից դուրս մնացածներ՝ 50.000-ական դոլար
երկրորդ մրցանակակիր՝ 80.000 դոլար
գավաթակիր՝ 120.000 դոլար

Մրցավարները՝
Գլխավոր մրցավար - Իգնատիուս Լեոնգ (http://ratings.fide.com/card.phtml?event=5800242) (Սինգապուր)
Գլխավոր մրցավարի օգնական - Կարլ Յոհան Ռիստ (http://ratings.fide.com/card.phtml?event=1506900) (Նորվեգիա)
Մրցավարներ՝
Ֆաիք Հասանով (http://ratings.fide.com/card.phtml?event=13405152) (Ադրբեջան)
Հուսան Թուրդիալիև (http://ratings.fide.com/card.phtml?event=14203251) (Ուզբեկստան)
Սավա Ստոիսավլյևիչ (http://ratings.fide.com/card.phtml?event=913545) (Սերբիա)
Աշոտ Վարդապետյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13305670) (Հայաստան)
Անատոլի Բիխովսկի (http://ratings.fide.com/card.phtml?event=2806991) (Ռուսաստան)
Էդուարդ Դուչովնի (http://ratings.fide.com/card.phtml?event=2803054) (ԱՄՆ)
Ամիրամ Քափլան (http://ratings.fide.com/card.phtml?event=2806690) (Իսրայել)
Խեսուս Մենա Սարասոլա (http://ratings.fide.com/card.phtml?event=22280952) (Իսպանիա)
Սայանբայար Ցերենդորժ (http://ratings.fide.com/card.phtml?event=4901614) (Մոնղոլիա)


Անցկացման վայրը՝
Մրցաշարն անց է կացվելու Թրոմսյոյի «Scandic Tromsø» (http://www.scandichotels.com/Hotels/Norway/Tromso/Scandic-Tromso/#.Uf-SctIweaV) հյուրանոցում՝

http://www.venturenorway.no/images/div/7/ScandicTromso3.jpg



Այսպիսով օգոստոսի 10-ից սկսած ողջ շախմատային աշխարհի ուշադրությունը բևեռվելու է Արկտիակական շրջանագծում գտնվող այս գողտրիկ քաղաքի վրա՝ գեղեցիկ պարտիաների ու անզիջում պայքարի սպասումով՝

http://www.chessworldcup2013.com/images/WC13/Tromso.jpg




Պաշտոնական կայք (http://www.chessworldcup2013.com/)

Moonwalker
13.08.2013, 23:29
1-րդ ռաունդ - օգոստոսի 11-12, թայբրեյքը՝ օգոստոսի 13

Ավարտվեց առաջին ռաունդն ու պիտի ընդունել, որ մեր համար ոչ ամենահաջող ձևով՝

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2813, №1) - Միխայիլ Մարկով (http://ratings.fide.com/card.phtml?event=13800698) (Ղրղզստան, 2305, №128) 2-0 (Լևոնն ինչպես սպասելի էր՝ հաշվի առնելով կարգի տարբերությունը խնդիրներ չունեցավ առաջին մրցակցի հետ)

http://i.imgur.com/EecIQwd.jpg

Սերգեյ Մովսեսյան (http://ratings.fide.com/card.phtml?event=310204) (Հայաստան, 2699, №40) - Յոն Լյուդվիգ Համմեր (http://ratings.fide.com/card.phtml?event=1503707) (Նորվեգիա, 2599, №89) 1-1 (դասական պարտիաներում), ½-1½ (արագ պարտիաներում) (Պիտի արժանին մատուցել Համմերին, իսկ Սերգեյը իր երկու սպիտակ պարտիաներում էլ պիտի հաղթեր. չստացվեց՝ հավաքում ենք չամպրուկները:)

http://i.imgur.com/lv0OGUG.jpg

Վլադիմիր Հակոբյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300032) (Հայաստան, 2691, №44) - Նգույեն Նգոկ Չուոնգ Շոն (http://ratings.fide.com/card.phtml?event=12401110) (Վիետնամ, 2625, №85) ½-1½ (Վիետնամցի ընկերը, ինչքան էլ ցավալի է, պիտի խոստովանել արժանի հաղթանակ տարավ: Շատ պինդ էր նայվում: )

http://i.imgur.com/1uMCQwz.jpg

Հրանտ Մելքումյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13302485) (Հայաստան, 2632, №79) - Խուլիո Էրնեստո Գրանդա Սունիգա (http://ratings.fide.com/card.phtml?event=3800024) (Պերու, 2679, №50) 1-1 (դասական պարտիաներում), 1-1 (արագ պարտիաներում), 1-1 (տեմպո պարտիաներում), 1-1 (բլից պարտիաներում), 0-1 (արմագեդոն): (Հրանտին բաժին էր հասել ավելի բարձր վարկանիշով խաղացող ու չնայած դրան հատկապես կարճ ժամանակային հաշվարկով պարտիաներում Եվրոպայի բլիցի չեմպիոն մեր հայրենակիցը երկու անգամ լավ հնարավորություն ուներ հաղթելու: Պերուացին, սակայն, քիչ ավելի հաջողակ դուրս եկավ: )

http://i.imgur.com/AwUT8vK.jpg

Արդյունքում արդեն վաղը մեկնարկող երկրորդ ռաունդում մեր պայքարում մնացած միակ շախմատիստին սպասում է հաջորդ մրցակիցը՝

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2813, №1) - Իգոր Լիսիյ (http://ratings.fide.com/card.phtml?event=4150120) (Ռուսաստան, 2656, №64)

Moonwalker
16.08.2013, 22:33
2-րդ ռաունդ - օգոստոսի 14-15, թայբրեյքը՝ օգոստոսի 16

Հետևում մնաց նաև 2-րդ ռաունդը: Լևոնը ոչ առանց բարդությունների հաղթահարեց իր «ճաղատ» մրցակցի արգելքը::))

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2813, №1) - Իգոր Լիսիյ (http://ratings.fide.com/card.phtml?event=4150120) (Ռուսաստան, 2656, №64) 1-1 (դասական պարտիաներում), 2-0 (արագ պարտիաներում) (Դասական պարտիաներում, մանավանդսպիտակներով խաղալիս մեր առյուծ ախպերը ստիպեց իր համար ցավողներին մի լավ անհանգստանալ, բայց արագ պարտիաներում հասկանալի կերպով Լևոնը մի գլուխ բարձր էր մրցակցից: Ամեն դեպքում, պիտի արժանին մատուցենք Լիսիյին. միանշանակ բարձրակարգ խաղացող է ու արժանի դիմադրություն ցույց տվեց: )


http://i.imgur.com/GNhppvu.jpg


http://i.imgur.com/kgHKV9R.jpg

Այսպիսով խաղացողների քանակը կրկին նոսրանում է կիսով չափ: Արդեն «մեզ հետ չեն» այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Լեկոն, Պոնոմարյովը, Վան Հաոն, Ադամսը, Նեպոմնյաշչին, Բաքրոն, Ֆրեսինեն, Շիրովը, Վոյտաշեկը, Նավարան, Պոլգարը, Մովսիսյանը, Վալյեխո Պոնսը, Վոլոկիտինը: Ու նրանց շարքերը շարունակելու է համալրվել ամեն հաջորդ ռաունդից հետո: Վաղն արդեն սկսվող 3-րդ ռաունդում մեզ սպասում է հաջորդ դիմակայությունը ռուսաստանցու հետ՝

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2813, №1) - Եվգենի Տոմաշևսկի (http://ratings.fide.com/card.phtml?event=4147235) (Ռուսաստան, 2709, №30)

Հ.Գ. Սա էլ մրցաշարը գլխավոր բացահայտումը՝ չինացի 14-ամյա գրոսմայստեր Վեյ Յին (http://ratings.fide.com/card.phtml?event=8603405)(2557, №104): Չնայած տարիքին չինացին շշմելու հասուն ու վստահ խաղ է ցույց տալիս, մասնավորապես՝ ավարտված երկու տուրերում դուրս է թողել անհամեմատ ավելի հայտնի Յան Նեպոմնյաշչուն ու Ալեքսեյ Շիրովին: Հաջորդ ռաունդում նա հանդիպելու է Շահրիար Մամեդյարովի հետ:

http://i.imgur.com/19crnct.jpg

Moonwalker
18.08.2013, 21:23
Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2813, №1) - Եվգենի Տոմաշևսկի (http://ratings.fide.com/card.phtml?event=4147235) (Ռուսաստան, 2709, №30) ½ - 1½ http://forum.chessglum.com/images/smilies/0kolobok1.gif

ՄԻ կողմ թողնելով Լևոնի առողջական խնդիրները (ինչպես Կազանում և Մեխիկոյում), ամեն ինչ պիտի կապել տրամադրության հետ: Այլ կերպ ասած՝

http://i.imgur.com/U1ft94l.jpg


Հ.Գ. Շարունակում են երկրպագել մրցաշարի ամենածեր (Գրանդա Սունյիգա) ու ամենաերիտասարդ (Վեյ Յի) շախմատիսներին: Նույնիսկ ավելի ուրախ ա առանց լարվածության::)) krutit_smiley