PDA

Դիտել ողջ տարբերակը : Կաննաբիս/ Կանեփ

Sagittarius
02.08.2013, 01:44
Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը կաննաբիսի և այն օգտագործողների նկատմամբ:
Որոշ երկրներում դրա օգտագործումը և վաճառքը պատժվում է մահապատժով, որոշ եկրներում էլ այն օրինական ա, իսկ որոշ երկրներ էլ չնայած կաննաբիսի օգտագործումը օրինական չեն համարում, սակայն դա ապաքրեականացված է և ոստիկանությունը առանձնապես «ջանքեր» չի թափում կաննաբիսի օգտագործումը ամբողջովին վերացնելու համար:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fd/World-cannabis-laws.png/800px-World-cannabis-laws.png

Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի կաննաբիսի լեգալ կարգավիճակը և հասարակության վերաբերմունքը այն օգտագործողների նկատմամբ Հայաստանում:

StrangeLittleGirl
02.08.2013, 01:51
Անկեղծ ասած, մինչև հիմա իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչու ա կաննաբիսը իլլեգալ, ծխախոտը՝ չէ: Ըստ առողջությանը տված վնասի, ծխախոտն ավելի առաջ ա: Կաննաբիսն առանձնապես ծանր կախվածություններ չի առաջացնում: Էս ա, Հոլանդիայում օրինական ա: Կարամ ասեմ, որ էստեղ դրա հետ կապված որևէ խնդիր չկա: Սաղի մտքով կարող ա անցնի, որ էստեղ սաղ բնակչությունը նարկոշ ա: Բայց տենց բան չկա: Հիմնականում տուրիստներն են գալիս կայֆեր անում, գնում: Ու ես իսկականից կնախընտրեի, որ Հայաստանում ծխախոտն իլլեգալ լիներ, կաննաբիսը՝ լեգալ:

Sagittarius
02.08.2013, 01:59

Համաձայն եմ, կաննաբիսից շատ ավելի դժվար ա կախվածություն ձեռք բերել, քան օրինակ ծխախոտից:

StrangeLittleGirl
02.08.2013, 02:00
Համաձայն եմ, կաննաբիսից շատ ավելի դժվար ա կախվածություն ձեռք բերել, քան օրինակ ծխախոտից:

Իրականում ոչ թե կախվածությունն ա դժվար առաջանում, այլ կաննաբիսը երկար ա մնում արյան մեջ, ու եթե կախվածություն կա, հաջորդ դոզան ստանալու ցանկություն առաջանում ա քսանմեկ օր անց: Դրա համար թվում ա՝ կախվածություն չկա: Բայց դե մեկ ա էլի լավ ա;

Freeman
02.08.2013, 02:01
Համաձայն եմ, կաննաբիսից շատ ավելի դժվար ա կախվածություն ձեռք բերել, քան օրինակ ծխախոտից:

համենայն դեպս ես որ լուրջ կախվածություն ունեցող մարդու չեմ տեսել :) ոչ էլ նենց մի եսիմինչ էֆեկտ եմ տեսել ինչ-որ մեկի մոտ, որ մտածեի դրա պատճառով պետք ա արգելվի, հաստատ ալկոհոլն ավելի վտանգավոր ա (ինչը չի նշանակում որ ալկոհոլը պիտի արգելվի :)))

Alphaone
02.08.2013, 02:03
Անկեղծ ասած, մինչև հիմա իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչու ա կաննաբիսը իլլեգալ, ծխախոտը՝ չէ: Ըստ առողջությանը տված վնասի, ծխախոտն ավելի առաջ ա: Կաննաբիսն առանձնապես ծանր կախվածություններ չի առաջացնում: Էս ա, Հոլանդիայում օրինական ա: Կարամ ասեմ, որ էստեղ դրա հետ կապված որևէ խնդիր չկա: Սաղի մտքով կարող ա անցնի, որ էստեղ սաղ բնակչությունը նարկոշ ա: Բայց տենց բան չկա: Հիմնականում տուրիստներն են գալիս կայֆեր անում, գնում: Ու ես իսկականից կնախընտրեի, որ Հայաստանում ծխախոտն իլլեգալ լիներ, կաննաբիսը՝ լեգալ:
ես համաձայն եմ, որ երկուսն էլ քրեականացվի :D

StrangeLittleGirl
02.08.2013, 02:05
համենայն դեպս ես որ լուրջ կախվածություն ունեցող մարդու չեմ տեսել :) ոչ էլ նենց մի եսիմինչ էֆեկտ եմ տեսել ինչ-որ մեկի մոտ, որ մտածեի դրա պատճառով պետք ա արգելվի, հաստատ ալկոհոլն ավելի վտանգավոր ա (ինչը չի նշանակում որ ալկոհոլը պիտի արգելվի :)))

Հա, ճիշտ ա, ալկոհոլը լավ հիշացրեցիր :)) Ուղղակի ես ծխախոտի օրինակը բերեցի, որտև էդ անտերը մենակ ծխողին չի, որ վնաս ա տալիս, նաև շրջապատին էլ: Ու ի վերջո, տհաճ ա էդ օդը շնչելը: Չնայած կաննաբիսի հոտն էլ առանձնապես հաճելի չի, բայց համեմատաբար տանելի ա:

Մեկ էլ մի բան. կաննաբիս կյանքում չեմ փորձել :))

Sagittarius
02.08.2013, 02:09

էտ արդեն միանշանակ չէ :))

Ալկոհոլի հետ համեմատած կաննաբիսը նաև մարդուն անկառավարելի ագրեսիվ չի դարձնում:

Freeman
02.08.2013, 02:12
Հա, ճիշտ ա, ալկոհոլը լավ հիշացրեցիր :)) Ուղղակի ես ծխախոտի օրինակը բերեցի, որտև էդ անտերը մենակ ծխողին չի, որ վնաս ա տալիս, նաև շրջապատին էլ: Ու ի վերջո, տհաճ ա էդ օդը շնչելը: Չնայած կաննաբիսի հոտն էլ առանձնապես հաճելի չի, բայց համեմատաբար տանելի ա:

Մեկ էլ մի բան. կաննաբիս կյանքում չեմ փորձել :))

Նենց ես ասում, ոնց-որ ալկոհոլի ու ծխախոտերի վրա նստած ես :))
Ձեր կուրսում հոկտեմբերյանցի չի եղե՞լ

StrangeLittleGirl
02.08.2013, 02:14
Նենց ես ասում, ոնց-որ ալկոհոլի ու ծխախոտերի վրա նստած ես :))
Ձեր կուրսում հոկտեմբերյանցի չի եղե՞լ
դե ալկոհոլ պարբերաբար օգտագործում եմ :)) իսկ ծխախոտի վրա պասիվ նստած եմ, երբ Հայաստանում եմ:
մեր կուրսում հոկտեմբերյանցի չգիտեմ էղել ա, թե չէ, բայց կուրսեցի ունեմ, որը... ուշադրություն... ռեանիմատոլոգ ա ու Հոկտեմբերյանում ա աշխատում :)) մնացածը թողնում եմ քո երևակայությանը

ի դեպ, դեռ մարդ չի՞ հայտնվել, որ ազգային արժեքներից ու հրեա-մասոնների մութ դավերից խոսի :D

Freeman
02.08.2013, 02:18

Էդ մարդիկ էս ժամին քնած են, հայեցի չի էս ժամին ինտերնետ մտնելը :)

LisBeth
02.08.2013, 06:17
համենայն դեպս ես որ լուրջ կախվածություն ունեցող մարդու չեմ տեսել :) ոչ էլ նենց մի եսիմինչ էֆեկտ եմ տեսել ինչ-որ մեկի մոտ, որ մտածեի դրա պատճառով պետք ա արգելվի, հաստատ ալկոհոլն ավելի վտանգավոր ա (ինչը չի նշանակում որ ալկոհոլը պիտի արգելվի :)))

Հիմնական նեգատիվ էֆեկտը երևի ուղեղի աշխատանքի վրայա: Մի որոշ ժամանակ ինտենսիվ օգտագործած մարդը դառնում ա դանդաղամիտ, հիշողությունը ահավոր թուլանում ա, ընդ որում օպերատիվ ու կարճաժամկետ: Շարժումներն էլ են բավականին սպեցիֆիկ դառնում: Բայց չեմ կարծում որ սա բավական պատճառ ա արգելելու համար, ինչպես ասվեց ծխախոտն ավելի վատ ազդեցություն ունի ու ոչ ոք հլը չի մտածում այն ի սպառ արգելելու մասին, դաժե եվրոպաներում են հլը հետույք խաղացնում- ստեղ մի ծխեք ընդեղ մի ծխեք:

Բացի դրանից ես չեմ հասկանում օգտագործման իմաստը` մաքուր կանեփը ինչպես արդեն նշել եմ :) ոչ մի նարկոտիկ էֆեկտ էլ չունի, եթե հետը քիմիական զիբիլ խառնած չի: Մենակ զզվելի հոտ: Բյուրակն :)

Freeman
02.08.2013, 17:52

Ալկոհոլն էլ Պուրկինիեի բջիջներին ա սպանում, էն դենդրիտներով ցանցերը դատարկ են մնում, սպիտակ տենդ կոչվածն ա սկսվում )) Իհարկե ոչ բոլորի մոտ, բայց հաստատ ալկոհոլի ազդեցության տակ օրենքից դուրս արարք անելն ավելի հավանական ա :esim

StrangeLittleGirl
02.08.2013, 17:58

բա մնացած ներքին օրգանների վրա կայֆավատը: էլ ցիռոզ, էլ պոլինևրիտ, էլ ռիսկի գործոն զանազան խրոնիկական հիվանդությունների համար: էլ ո՞րն ասեմ, ո՞րը թողնեմ

LisBeth
03.08.2013, 05:19
Ինչ լավ ա որ մենք ես ամեն ինչը գիտենք: Բայց դա մեզ չի խանգարում երբեմն օգտվել բոլոր վատ բաներից: Սա կոչվում ա ընտրություն, եթե այն վերաբերվում ա միայն մեզ(մենք ոչ մեկի չենք ստիպում պասիվ ծխել ու չենք դմփում հարբած վախտերը): Հիմա ուզում եմ քվեարկեմ բայց տատանվում եմ առաջին ու վերջին տարբերակների միջև :)

armen9494
03.08.2013, 11:02
Էս թեմայի գրառումները հոկտեմբերյանիցիները կարդան, վաղը պլակատներով օպերայի հրապարակում կլինեն :D

Մարկիզ
03.08.2013, 11:02
Ինչպիսի՜ անտեղյակություն :))

Մարկիզ
03.08.2013, 11:13
Զարմանում ես՝ ո՞նց կարելի է թեմա բացել, որից բացարձակ անտեղյակ ես ու հետո էլ լուրջ դեմքով, իմաստուն կտկտոցով սկսել այն քննարկել:

Rammstein
03.08.2013, 11:24
Զարմանում ես՝ ո՞նց կարելի է թեմա բացել, որից բացարձակ անտեղյակ ես ու հետո էլ լուրջ դեմքով, իմաստուն կտկտոցով սկսել այն քննարկել:

Եթե դու տեղյակ ես, ասա` մյուսներն էլ տեղեկանան: :esim

Մարկիզ
03.08.2013, 11:35
Եթե դու տեղյակ ես, ասա` մյուսներն էլ տեղեկանան: :esim
Ես էլ ախր բացարձակ տեղյակ չեմ::))

Ես տառասխալները նկատի ունեի, հագելի Ռամշտայն: Մնացածից ես էլ տեղյակ չեմ:

Sagittarius
03.08.2013, 13:33
Ես էլ ախր բացարձակ տեղյակ չեմ::))

Ես տառասխալները նկատի ունեի, հագելի Ռամշտայն: Մնացածից ես էլ տեղյակ չեմ:

դե լավ, էլ մի փիլիսոփայի: Ոնց որ բժիշկ մարդ ես, գրի, էտ ինչի՞ մասին պտի տեղյակ լինենք:

StrangeLittleGirl
03.08.2013, 13:37
դե լավ, էլ մի փիլիսոփայի: Ոնց որ բժիշկ մարդ ես, գրի, էտ ինչի՞ մասին պտի տեղյակ լինենք:

Նեղվել ա, որ առանց իրան հարցնելու թեմա ա բացվել :))

Մարկիզ
03.08.2013, 23:25
Նախ՝ սկսեմ նրանից, որ բուն հարցումը անհասկանալի տրամաբանությամբ է բացված: Պարզ չէ՝ սա զվարճանալու համար բացված թեմա՞ է, թե՞ ոչ: Մասնավորապես, «Յա՛խք...» տարբերակը ձեռառնոցի է նման, ու թեման վերածում է խնդմնդալու վայրի: Լուրջ բաժնում բացված թեման իրավունք չունի ունենալ այդպիսի տարբերակ: Հետո, խոսքը հարցման մեջ գնում է նյութի իրավական կարգավիճակի մասին, և անհասկանալի է, թե ինչու է առաջին զավեշտալի տարբերակն ի հայտ եկել:

Տարբերակները ստեղծելուց առաջ՝ կարելի էր ընդամենը բացել և կարդալ ՀՀ Քրեական Օրենսգիրքը և Վարչական իրավախատումների մասին ՀՀ օրենսգիրքը: Բանն այն է, որ ՀՀ-ում թմրամիջոցների գործածումը ապաքրեականացվել է դեռևս տարիներ առաջ (կարծեմ՝ 2008-ին): Այսինքն՝ թմրամիջոց գործածող անձի նկատմամբ մեր օրենսդրությամբ քրեական պատիժ չի սահմանվում: Փոխարենը՝ սահմանվում է վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի հարյուապատիկից երկուհարյուրապատիկի չափով առաջին անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում նույն արարքը կրկնելու դեպքում՝ կրկնակի ավելի շատ: Բացի այս ամենը, սահմանվել են նաև թմրամիջոցի այն քանակները (մանր չափի), որոնց պահելու դեպքում անձը քրեական պատասխանատվության չի ենթարկվում: Իհարկե, վերջինս խիստ սիմվոլիկ է (խոսքը քանակներին է վերաբերվում):

Սա ամենևին չի նշանակում, որ թմրամիջոց ձեռք բերելը, թմրամիջոց տեղափոխելը, հյուրասիրելը, վաճառելը նույնպես ապաքրեականացվել են: Այս արարքները քրեորեն հետապնդվում են:

Հիմա հասկացա՞ք՝ անտեղյակությունը որտեղից է գալիս: Շարունակությանն էլ քիչ հետո կանդրադառնանք:;)

Նեղվել ա, որ առանց իրան հարցնելու թեմա ա բացվել :))
Բյուր, հետաքրքիր է՝ ինչի՞ց եզրակացրեցիր, որ նեղվել եմ… :))

դե լավ, էլ մի փիլիսոփայի: Ոնց որ բժիշկ մարդ ես, գրի, էտ ինչի՞ մասին պտի տեղյակ լինենք:

Sagittarius, ոնց հասկացա քո կողմից բացված հարցումից, ստեղ ամենաշատը դու ես փիլոյել::)))

Մարկիզ
03.08.2013, 23:48
Իրականում ոչ թե կախվածությունն ա դժվար առաջանում, այլ կաննաբիսը երկար ա մնում արյան մեջ, ու եթե կախվածություն կա, հաջորդ դոզան ստանալու ցանկություն առաջանում ա քսանմեկ օր անց: Դրա համար թվում ա՝ կախվածություն չկա: Բայց դե մեկ ա էլի լավ ա;
Բյուր, թմրամիջոցներից, այդ թվում՝ կանաբինոիդներից, կախվածության ժամանակ թմրամիջոցի հերթական չափաբաժինը գործածելու (ինչպես դու ես նշել՝ ստանալու) պահանջը պայմանավորված չէ թմրամիջոցի կամ նրա ածանցյալների մարդու օրգանիզմի կենսամիջավայրերում (նաև՝ արյան մեջ) մնալու տևողությամբ, այլ պայմանավորված է թմրամիջոցի ազդեցության տևողությամբ: Ազդեցության տևողությունը կազմում է մի քանի ժամ (կոնկրետ մարիխուանայի դեպքում): Ժամերի քանակն էլ պայմանավորված է արդեն տվյալ անձի օրգանիզմի առանձնահատկություններով և թմրամիջոցի ազդող քիմիական նյութի խտությամբ (այս դեպքում՝ տետրահիդրոկանաբինոլի):

Մարկիզ
03.08.2013, 23:55
Հիմնական նեգատիվ էֆեկտը երևի ուղեղի աշխատանքի վրայա: Մի որոշ ժամանակ ինտենսիվ օգտագործած մարդը դառնում ա դանդաղամիտ, հիշողությունը ահավոր թուլանում ա, ընդ որում օպերատիվ ու կարճաժամկետ: Շարժումներն էլ են բավականին սպեցիֆիկ դառնում: Բայց չեմ կարծում որ սա բավական պատճառ ա արգելելու համար, ինչպես ասվեց ծխախոտն ավելի վատ ազդեցություն ունի ու ոչ ոք հլը չի մտածում այն ի սպառ արգելելու մասին, դաժե եվրոպաներում են հլը հետույք խաղացնում- ստեղ մի ծխեք ընդեղ մի ծխեք:

Բացի դրանից ես չեմ հասկանում օգտագործման իմաստը` մաքուր կանեփը ինչպես արդեն նշել եմ :) ոչ մի նարկոտիկ էֆեկտ էլ չունի, եթե հետը քիմիական զիբիլ խառնած չի: Մենակ զզվելի հոտ: Բյուրակն :)
Կբացատրե՞ք՝ մաքուր կանեփը որն ա: Նկատի ունեք՝ հոսող ջրով ու ֆրանսիական օճառով լավ լվացած կանե՞փը:
Ու մեկ էլ կխնդրեի նշել աղբյուրը (եթե իհարկե դա Ձեր սեփական փորձը չէ), որտեղ նշվում է, որ «ՄԱՔՈՒՐ կանեփը նարկոտիկ էֆեկտ չունի»:

Sagittarius
03.08.2013, 23:57
Նախ՝ սկսեմ նրանից, որ բուն հարցումը անհասկանալի տրամաբանությամբ է բացված: Պարզ չէ՝ սա զվարճանալու համար բացված թեմա՞ է, թե՞ ոչ: Մասնավորապես, «Յա՛խք...» տարբերակը ձեռառնոցի է նման, ու թեման վերածում է խնդմնդալու վայրի: Լուրջ բաժնում բացված թեման իրավունք չունի ունենալ այդպիսի տարբերակ: Հետո, խոսքը հարցման մեջ գնում է նյութի իրավական կարգավիճակի մասին, և անհասկանալի է, թե ինչու է առաջին զավեշտալի տարբերակն ի հայտ եկել:

Տարբերակները ստեղծելուց առաջ՝ կարելի էր ընդամենը բացել և կարդալ ՀՀ Քրեական Օրենսգիրքը և Վարչական իրավախատումների մասին ՀՀ օրենսգիրքը: Բանն այն է, որ ՀՀ-ում թմրամիջոցների գործածումը ապաքրեականացվել է դեռևս տարիներ առաջ (կարծեմ՝ 2008-ին): Այսինքն՝ թմրամիջոց գործածող անձի նկատմամբ մեր օրենսդրությամբ քրեական պատիժ չի սահմանվում: Փոխարենը՝ սահմանվում է վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի հարյուապատիկից երկուհարյուրապատիկի չափով առաջին անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում նույն արարքը կրկնելու դեպքում՝ կրկնակի ավելի շատ: Բացի այս ամենը, սահմանվել են նաև թմրամիջոցի այն քանակները (մանր չափի), որոնց պահելու դեպքում անձը քրեական պատասխանատվության չի ենթարկվում: Իհարկե, վերջինս խիստ սիմվոլիկ է (խոսքը քանակներին է վերաբերվում):

Սա ամենևին չի նշանակում, որ թմրամիջոց ձեռք բերելը, թմրամիջոց տեղափոխելը, հյուրասիրելը, վաճառելը նույնպես ապաքրեականացվել են: Այս արարքները քրեորեն հետապնդվում են:

Հիմա հասկացա՞ք՝ անտեղյակությունը որտեղից է գալիս: Շարունակությանն էլ քիչ հետո կանդրադառնանք:;)

Բյուր, հետաքրքիր է՝ ինչի՞ց եզրակացրեցիր, որ նեղվել եմ… :))

Sagittarius, ոնց հասկացա քո կողմից բացված հարցումից, ստեղ ամենաշատը դու ես փիլոյել::)))

ապրես, :) բա դժվար էր փիլիսոփայելու փոխարեն էսքանը գրեիր: Ֆորումը կարծեմ նաև հենց ինֆորմացիայով կիսվելու համար ա: Ուզու՞մ էս մոդերատորներին խնդրեմ, քո գրառումը սարքեն առաջին գրառում, քեզ թեմայի հեղինակ, հարցումն էլ ուզածդ ձևով խմբագրեն, եթե դրանից լավ կզգաս ու ավելի մեծ ցանկությամբ իմացածովդ «կկիսվես» :))

Մարկիզ
04.08.2013, 00:07

Ոչ, չեմ ուզում: Ֆորումներում (և ոչ միայն) իմ մասնագիտականով կիսվելուց դադարել եմ լավ զգալ շատ վաղուց: Դու Բյուրի սադրանքի տրամաբանությամբ մի շարունակիր, թե չէ էլի փիլոյել է դառնում:): Ուղղակի, Sagittarius ջան, լավ կլինի՝ ասես ուղղեն քո բացած հարցումը և վերջ: Ճիշտ չէ, երբ թեման բացվում է՝ առանց գոնե մի քիչ տեղեկացված լինելու: ;)

StrangeLittleGirl
04.08.2013, 00:09
Բյուր, թմրամիջոցներից, այդ թվում՝ կանաբինոիդներից, կախվածության ժամանակ թմրամիջոցի հերթական չափաբաժինը գործածելու (ինչպես դու ես նշել՝ ստանալու) պահանջը պայմանավորված չէ թմրամիջոցի կամ նրա ածանցյալների մարդու օրգանիզմի կենսամիջավայրերում (նաև՝ արյան մեջ) մնալու տևողությամբ, այլ պայմանավորված է թմրամիջոցի ազդեցության տևողությամբ: Ազդեցության տևողությունը կազմում է մի քանի ժամ (կոնկրետ մարիխուանայի դեպքում): Ժամերի քանակն էլ պայմանավորված է արդեն տվյալ անձի օրգանիզմի առանձնահատկություններով և թմրամիջոցի ազդող քիմիական նյութի խտությամբ (այս դեպքում՝ տետրահիդրոկանաբինոլի):
Ես ֆիզիկական կախվածության մասին եմ:

Մարկիզ
04.08.2013, 00:10
Ես ֆիզիկական կախվածության մասին եմ:
Կապ չունի: Բոլորի դեպքում էլ ազդեցության տևողությանն է հաջորդում:

Chuk
04.08.2013, 00:15
Մեր մեջ ասած ես էլ եմ կարծում, որ հարցումը խմբագրել ա պետք: Մենակ առաջին տարբերակը չէ, երկրորդն էլ. Հիմա ասենք ես, չեմ փորձել, բայց համարում եմ, որ վատ բան ա, պետք է արգելել և օգտոգործողներին քրեորեն պատժել: Բայց հարցման էդ կետը սկսվում ա «փորձել եմ»-ով: Իրականում կարծում եմ, որ իսկապես լավ հարցում չի, դրա համար էլ աշխույժ քվեարկության պոտենցիալ ունեցող հարցումում շատ քիչ մարդ ա քվեարկել:

Իմ համոզմամբ քվեարկության կետերը պետք է լինեն հնարավորինս սպառիչ ու հնարավորինս չեզոք: Եթե առաջարկեք, ինչ տարբերակով փոխեմ հարցումը, կկազմակերպեմ, բայց եղած քվեները պետք է ջնջվեն:

Freeman
04.08.2013, 00:41
Ուղղակի, Sagittarius ջան, լավ կլինի՝ ասես ուղղեն քո բացած հարցումը և վերջ:

Չեմ կարծում որ ինչ-որ տարբերակ պակասեցնելու կարիք կա, մի բան էլ պետք ա ավելացվի: Ոչ մի թեմա չկա կոնկրետ հումորային ու կոնկրետ լուրջ քննարկման (եթե անեկտոդների թեմաները չհաշվենք, բայց վերջերս տեղ լուրջ քննարկում էր ծավալվել :) )

Sagittarius
04.08.2013, 00:51
Ժող, «մեր մեջ ասած» չէ, սահմանդարություն չենք փոխում, տարբերակներ առաջարկեք: Իմ առաջարկած տարբերակները պարզաբանեմ. առաջին տարբերակ՝ ինձ հետքրքիր ա էն մարդկանց քանակը, որոնք ընդհանրապես «էս թեմայի» շուրջ քննարկման մասնակցելու պատրաստ չէն, այլ խոսքերով որոնց համար կաննաբիսի մասին խոսալը տաբու ա: Ավելի լավ ձևակերպում ունե՞ք, առաջարկեք: Համաձայն եմ, մի քիչ լուրջ չէ, ու դժվար էտ տարբերկը ընտրեն, բայց համոզված եմ, էտ մարդկանց մեծամասնությունը իրականում հենց տենց էլ պատասխանելու էր :))

Վերջին տարբերակը դե պարտադիր պետք ա լինի: Մնացած տարբերակները կարելի ա ավելացնել: Քանի որ հարցման մեջ փորձել եմ ներառել և՛ «լեգալ կարգավիճակը», և՛ «հասարակության վերաբերմունքը», դրա համար տարբերակներ կազմելը մի քիչ բարդանում ա:

Chuk
04.08.2013, 01:07

Քանի որ սկզբունքորեն դեմ չէիր, խմբագրեցի հարցման կետերից մի քանիսի ձևակերպումները: Իմաստային թողել եմ նույնը: Քանի որ արդեն իսկ կային քվեարկածներ, չուզեցի նոր կետեր ավելացնել, որովհետև դա ազնիվ չէր լինի քվեարկողների նկատմամբ. կամ էլ պետք կլիներ զրոյացնել ու նորից սկսել քվեարկությունը: Դրա համար էլ ստիպված եղա առաջին կետում ներառել մի քանի, իրականում իրարից որոշակիորեն տարբերվող տարբերակներ, որոնք դու ուզել էիր արտահայտել այդ կետով և որոնք իմ կարծիքով պետք է լինեին քվեարկության մեջ:

LisBeth
04.08.2013, 05:15
Կբացատրե՞ք՝ մաքուր կանեփը որն ա: Նկատի ունեք՝ հոսող ջրով ու ֆրանսիական օճառով լավ լվացած կանե՞փը:
Ու մեկ էլ կխնդրեի նշել աղբյուրը (եթե իհարկե դա Ձեր սեփական փորձը չէ), որտեղ նշվում է, որ «ՄԱՔՈՒՐ կանեփը նարկոտիկ էֆեկտ չունի»:

Հա իհարկե կբացատրեմ, առանց խնդրելու: Մաքուր կանեփը արդեն նշել եմ որն ա, առանց քիմիական խառնուրդների, Մարկիզ, ավելացնեմ նաև որ դրա մեջ մտնում ա հատուկ մշակաման բացառումը: Եթե խոսքը նարկոտիկ էֆեկտի մասին ա, ոչ մի գիտական հիմնավորում էլ չունի, բայց զուտ սեփական փորձ էլ չի: Մի օրինակը օրենք չի, մի քանիսը նման հայտարարություն անելու համար լրիվ բավական: Բնականաբար իմ գրածը դոգմայի պրիտենզիաներ էլ չունի: Կարողա մարդ կա իրանց բախչից քաղած կանեփից էլ ա ուռում, ուղղակի ես իրան չեմ ճանաչում:

Brian_Boru
10.08.2013, 01:36
Ե՛վ նիկոտինը, և՛ ալկոհոլը կանաբիսից անչափ ավելի ուժեղ թմրանյութեր են, և այդ պատճառով վերջինի արգելումն անիմաստ է:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/3e/Drug_danger_and_dependence.png

Նիկոտինը մորֆինի չափ կախվածություն է առաջացնում, զիջելով միայն հերոինին: Ալկոհոլը՝ նույնպես, ըստ ակտիվ դոզայի:

Սրանց ֆոնի վրա խեղճ-անմեղ կանաբիսի, ԼՍԴ-ի կամ հալյուցինոգեն սնկերի արգելումը ծիծաղելի է:
Երկու գրեթե ամենաուժեղ թմրանյութերը թույլատրված են, իսկ ավելի թեթևները՝ ոչ:

Conclusions? Կանաբիսի և այլ թեթև թմրանյութերի արգելումը ալկոհոլա-ծխախոտային արտադրության շահերից է ելնում, ոչ թե «հասարակության բարոյականության մասին» մտահոգվելուց:

Այստեղ շարունակությունն ու հղումները կան
http://www.cracked.com/article_20561_5-myths-about-illegal-drugs-you-probably-believe.html/?utm_source=facebook&utm_medium=fanpage&utm_campaign=new+article&wa_ibsrc=fanpage

CactuSoul
24.08.2013, 19:35
Կաննաբիս-մաննաբիս չգիտեմ, բայց որ կանեփն ա վերացել մեր կենցաղից, այ դա շատ տխուր ա: Ասում են՝ շատ օգտակար ա: Դե համի մասին էլ չասեմ: Մեկ էլ լսել եմ, որ կանեփի թփի ցողունից շատ ամուր թել են պատրաստում: Հիմա մարիխուանան արգելելու պատճառով էդ լավ-լավ բաներից էլ ենք զրկված:

StrangeLittleGirl
24.08.2013, 20:19
Brian_Boru, հա, ես էլ էդ արգելքը չեմ հասկանում: Դրա համար հոլանդացիներին հալալ ա: Համ արգելված չի, համ էլ թմրամոլների թիվը խիստ փոքր ա:

V!k
25.08.2013, 12:37
76 տարեկան կնոջ տան հողամասից առգրավվել է 200 կգ կանեփի 160 բույս

Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 23-ին՝ ժամը 20:50-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, 1937 թ. ծնված Ամալյա Կ.-ի տան հողամասից հայտնաբերվել և առգրավվել է 200 կգ կանեփի 160 բույս: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
http://www.tert.am/am/news/2013/08/24/apion/
բա հիմա տատին ի՞նչ ա անելու, ո՞նց ա ապրելու:think

0david0
25.08.2013, 12:37
Կաննաբիս-մաննաբիս չգիտեմ, բայց որ կանեփն ա վերացել մեր կենցաղից, այ դա շատ տխուր ա: Ասում են՝ շատ օգտակար ա: Դե համի մասին էլ չասեմ: Մեկ էլ լսել եմ, որ կանեփի թփի ցողունից շատ ամուր թել են պատրաստում: Հիմա մարիխուանան արգելելու պատճառով էդ լավ-լավ բաներից էլ ենք զրկված:

Եթե հատիկավոր կանեփ ես ուզում, չգիտեմ Հայաստանում ես թե չէ, բայց ԳՈՒՄի շուկայի կողքի "բուտկեքում" ծախում են, հենց էս պահին չգիտեմ, բայց մի 2 ամիս առաջ մոտերքով անցնելուց տեսել եմ, մի բանկեն 250-300 դրամ էր կարծեմ :)