PDA

Դիտել ողջ տարբերակը : Կաշխատեի՞ք մարզերում

StrangeLittleGirl
01.08.2013, 18:54
Նկատել եմ, որ մարզերից եկած ուսանողները հաճախ չեն ցանկանում իրենց մարզեր վերադառնալ աշխատելու՝ աշխատանք փնտրելով Երևանում: Ավելին՝ շատերը նախընտրում են Երևանում անգործ նստել, քան, օրինակ, ԼՂՀ-ում բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորվել:

Շատ ժամանակ, երբ խոսում ես նման երիտասարդների հետ, սովորաբար ասում են, որ կա՛մ աշխատատեղ չկա, կա՛մ կա, բայց քիչ է վարձատրվում, կա՛մ... մի խոսքով, ամեն տեսակի պատճառաբանություն գտնում են մարզ չգնալու համար: Սակայն վերջերս ես հայտնաբերել եմ, որ օրինակ բժիշկների պահանջարկը մեծ է մարզերում, իսկ աշխատավարձը հաճախ ավելի բարձր, քան Երևանում: Անձամբ ինձ հետաքրքրում է նման աշխատանքը: Ավելին՝ ես ուրախ կլինեմ ապրել շատ փոքր քաղաքում կամ նույնիսկ գյուղում աղմկոտ ու կեղտոտ Երևանի փոխարեն:

Իսկ ի՞նչ կարծիք ունեք դուք:

Լեդի Վարդ
01.08.2013, 19:11
Իմ կարծիքով էդ ցածր աշխատավարձը ուղակի պատճառ ա քաղաքում մնալու համար, տենց մարդկանց ավելի շատ ձգում ա ոչ թե սովորելն ու աշխատելը այլ ուրիշ բան, որը Երևանում կա, իսկ գյուղերում՝ չկա…Ես հիմա ապրում եմ գյուղում , երբ գամ քաղաք սովորելու , ուսումս վերջացնելուց հետո հաստատ կվերադառնամ իմ գյուղ , աշխատանք կփնտրեմ իմ մարզում ու իմ կարծիքով տենց համ լավ ա, համ էլ ապահով…:)

Նիկեա
01.08.2013, 19:20
Ես մեծ հաճույքով կաշխատեի մեր գյուղում:Էստեղ շատերին ես ճանաչում եմ,մարդիկ ինձ հարազատ են ու մտերիմ:Իսկ հարազատ միջավայրում աշխատելը անշուշտ ավելի հաճելի է:
Վերջերս մի գիրք էի կարդում. ,,Նոր Ռոբինզոններ,,:Մասնագիտական ուղեցույց կարելի է համարել:Գրքում ասվում էր,որ մասնագիտություն ընտրելի պետք է հաշվի առնենլ ոչ միայն սեփական նախասիրություններն ու հնարավորությունները,այլև տվյալ մասնագիտության պահանջվածությունը մեր բնակավայրում:Պետք է ընտրենք այնպիսի մասնագիտություն,որով կնպաստենք մեր հարազատ գյուղի կամ քաղաքի շենացմանը:Ու անգամ եթե ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել աշխատել ձննդավայրում,հեռակա կարգով օգնել հնարավոր է:Ինձ քաղաքը չի ձգում,էդ միջավայրը իմ համար խորթ է:Ու եթե սիրում ես քո մասնագիտությունը,ուրեմն կաշխատես դրանով ուր էլ լինես:Աշխատատեղերի բացակայություն կարծում եմ հիմնականում պատճառաբանություն է:

ars83
01.08.2013, 19:30
Եթե ես լինեի, օրինակ, դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, ապա մեծ հաճույքով Երևանի և այլ մարզերի (Երևանն էլ, կարծես թե, մարզի կարգավիճակ ունի) միջև ընտրությունը կկայացնեի հօգուտ մարզերի։ Համալսրանում դասավանդելու դեպքում նույնպես։ Իսկ գիտահետազոտական գործունեության դեպքում այդքան համոզված չեմ, քանի որ գիտական ինստիտուտների հիմնական աշխատակազմն ու տեխնիկան կենտրոնացված են Երևանում։ Ճիշտ է, հիմա քիչ թե շատ զարգացած են հեռահաղորդակցման միջոցները և կարելի է տեսա- կամ լսաժողով կազմակերպել, բայց դա այնքան էլ համարժեք չի այն վիճակին, երբ մասնագետ-գործընկերներդ նույն շենքում են, կարող ես պարզապես դուռը թակել և որևէ բան հարցնել, քննարկել։ Չնայած, մենք ունենք նաև ինստիտուտներ, որոնց աշխատակազմն ու տեխնիկան կենտրոնացած են Երևանից դուրս, ասենք՝ Բյուրականի աստղադիտարանը։ Բայց, ասենք, բարձր արտադրողականության հաշվարկների բնագավառում (HPC), տեղյակ չեմ, որ, օրինակ խոշոր հաշվողական կլաստերներ լինեն մարզերում։

Այլ հանգամանքներ էլ կան, երբ ընտանիք ունես։ Պետք է մտածես՝ մարզում կինդ աշխատանք կգտնի՞։ Երեխադ լավ մասնագետի մոտ կկարողանա՞, ասենք երաժշտական կրթություն ստանալ։ Մոտակայքում լավ համալսարան կա՞, որ երեխադ սովորի (չնայած համալսարնում սովորելու տարիքում արդեն չափահաս կլինի, կարող է գնալ, հեռու տեղում սովորել)։

Sagittarius
01.08.2013, 20:49
Որոշ մասնագիտությունների համար (օրինակ՝ բիզնես խորհրդատվություն) հաջողակ կարիերա ունենալու համար սկզբից ոչ էնքան աշխատավարձն ա կարևոր, որքան ընկերության անունը, աշխատանքի վայրը, բիզնես կենտրոնում ա, թե չէ (Հայաստանում ըստ էության միակ «բիզնես» կենտրոնը Երևանն ա), որը հնարավորություն ա տալիս լավ կապեր հաստատել, լավ ռեզյումե ստեղծել:

Նաև կան մարդիկ, որոնք մենակ միջին/խոշոր քաղաքներում են ցանկանում աշխատել. ես եթե ընտրության հնարավորություն եմ ընենում միշտ նախընտրում եմ քաղաքը, քան գյուղը, լինի դա հայկական գյուղ, թե գերմանական: Բայց դե էտ էլ մարդուց ա գալիս:

Enna Adoly
01.08.2013, 20:51
Էտպիսի մարդկանց անձամբ ճանաչում եմ, հենց այստեղից են հեռանում և այն էլ անվերադարձ:Երբ նրանք սկսում են այդ թեմայով անկեղծանալ պարզվում է,որ պատճառը ոչ թե աշխատավարձն է,կամ աշխատատեղը,այլ զուտ կյանքը:Ինչո՞վ է տարբերվում Երևանում վարած կյանքը մարզում /իսկ ավելի կոնկերտ մեզ մոտ/ ապրած կյանքից:Այստեղ կյանքը տաղտկալի է:Մեկ ամսով հաճույքով կգան հանգստանալու,բայց ապրել՝ ոչ մի դեպքում:
Պատճառը պարզից էլ պարզ է՝ չկան լիցքաթափվելու,այսպես ասած կյանքը վայելելու պայմաններ :
Հենց դու՝Բյուր ,կբավարարվե՞ս միայն տանը հագստանալով:Իհարկե դու կարող ես գնալ Երևան,բայց ինչքա՞ն կարելիա աշխատանքը թողած ու գնացած,թե ինչա գնում ես լիցքաթափվես:
Մեզ մոտ չկա .
1.կինոթատրոն
2.համերգներ կարելի է ասել չեն լինում/բացառությամբ Միհարան Ծառուկյանի համերգներից/
3.սրճարանները մի քանիսն են/որտեղ ի դեպ ո՛չ սնունդն է բանի պետք,ո՛չ էլ սպասարկումը/
4*.տնից դուրս գաս ուղղակի ման գալու այլ բան կմտածեն
5*.պիտի 8-9-ից հետո տնից դուրս չգաս:
*-աստղանիշները վերաբերվում են աղջիկներին

Սահմանափակվեմ այսքանով:Հիմա վերցնենք ուսանող ,ով գնում է Երևան ու տեսնում է լրիվ հակապատկերը:Հիմա էդքանից հետո կվերադառնա՞ էդ ուսանողը իրա քաղաքը:
Ես էլ ապագա ուսանող եմ ու իմ պլանների մեջ չի մտնում ստեղ ապրելը:
Հ.Գ.Ես իմ քաղաքը շատ եմ սիրում,բայց առավել ինձ եմ սիրում:
Անդրադառնամ բժիշկեների խնդրին:Ստեղ չկան բժիշկներ:Հիշում եմ մի դեպք:Զանգեցին բժշկին,թե արի,ասեց հոգնած եմ:Ու արդյունքում մի ջահել տղա մահացավ,որովհետև էն մնացած տխմարները չէին հասկացել,որ տղու մոտ ներքին արյունահոսությունա սկսված:
Ստեղ մենք ինչքան էլ հիվանդ ենք լինում չենք գնում բժշկի,որովհետև վերջին կարդացած հիվանդությունը քեզ են վերագրում,ասում գնա Երևան ու մինչև հասնես Երևան էտ մտքից կարողա մեռնես:

Alphaone
01.08.2013, 21:29
Հենց մեքենա ունեցա ու մարդավարի կարողացա վարել, որ հետնախորշում էլ ասես կարող եմ ապրել, բայց քանի դեռ իմ ծնողներն ինձ ու մեքենան համարում են անհամատեղելի հասկացություններ, իսկ ինքս էնքան եմ կամավոր եղել, որ գումար վաստակելը չեմ հիշում ինչ բան է ու անգամ իմ գլուխը չեմ կարողանում պահել, կգերադասեմ նորմալ վարձատրվող աշխատանք ու անկախություն Երևանում, քան ցմահ կախվածություն, թեկուզ ֆանտաստիկ բարձր աշխատավարձով մարզերում: :)

keyboard
01.08.2013, 22:38
Բյուր ջան, հարցը մարզը, գյուղը կամ հեռավոր քաղաքը չի, հարցը էնա, որ էդ մարզում գյուղում ու քաղաքում էլ մարդ չի մնացել համարյա:

Չեմ կարծում, թե ասենք Աշտարակի հիվանդանոցում աշխատելը քեզ ձեռնտու կլինի թեկուզ բարձր աշխատավարձով, ասենք ես չեմ կարա պատկերացնեմ, որ համակարգչային մասնագետին տան բարձր աշխատավարձ, բայց տանեն նստացնեն Pentium II -ի առաջ, ասեն ոչինչ, աշխատի, աշխատավարձդ բարձր ա:
Դու երևի գազափար չունես, թե ինչ վիճակում են մարզերի ու քո նկարագրած փոքրիկ տեղերի հիվանդանոցները, մնացածի մասին էլ չեմ խոսում:
Բյուր, հլը արի, մի օր միասին գնանք Էջմիածնի սոցապի շենք, ԶԱԳՍ-ի շենք, քաղմաս, տես, որ քեզ միլիոն էլ տաս, էդ շենքի ներսում կաշխատես?
Դրան հասնելու համար, մեր երկրին առնվազն 100 տարի է պետք:

Enna Adoly
01.08.2013, 22:47

Մեր մոտ հիվանդանոցում նոր տեխնիկա են ստացել,բայց մասնագետ չկա,որ կարողանա օգտվի դրանից:D

StrangeLittleGirl
01.08.2013, 22:54
Հենց մեքենա ունեցա ու մարդավարի կարողացա վարել, որ հետնախորշում էլ ասես կարող եմ ապրել, բայց քանի դեռ իմ ծնողներն ինձ ու մեքենան համարում են անհամատեղելի հասկացություններ, իսկ ինքս էնքան եմ կամավոր եղել, որ գումար վաստակելը չեմ հիշում ինչ բան է ու անգամ իմ գլուխը չեմ կարողանում պահել, կգերադասեմ նորմալ վարձատրվող աշխատանք ու անկախություն Երևանում, քան ցմահ կախվածություն, թեկուզ ֆանտաստիկ բարձր աշխատավարձով մարզերում: :)
Է կարաս ձեր մարզից հեռու մարզ գնաս :))

Էտպիսի մարդկանց անձամբ ճանաչում եմ, հենց այստեղից են հեռանում և այն էլ անվերադարձ:Երբ նրանք սկսում են այդ թեմայով անկեղծանալ պարզվում է,որ պատճառը ոչ թե աշխատավարձն է,կամ աշխատատեղը,այլ զուտ կյանքը:Ինչո՞վ է տարբերվում Երևանում վարած կյանքը մարզում /իսկ ավելի կոնկերտ մեզ մոտ/ ապրած կյանքից:Այստեղ կյանքը տաղտկալի է:Մեկ ամսով հաճույքով կգան հանգստանալու,բայց ապրել՝ ոչ մի դեպքում:
Պատճառը պարզից էլ պարզ է՝ չկան լիցքաթափվելու,այսպես ասած կյանքը վայելելու պայմաններ :
Հենց դու՝Բյուր ,կբավարարվե՞ս միայն տանը հագստանալով:Իհարկե դու կարող ես գնալ Երևան,բայց ինչքա՞ն կարելիա աշխատանքը թողած ու գնացած,թե ինչա գնում ես լիցքաթափվես:
Մեզ մոտ չկա .
1.կինոթատրոն
2.համերգներ կարելի է ասել չեն լինում/բացառությամբ Միհարան Ծառուկյանի համերգներից/
3.սրճարանները մի քանիսն են/որտեղ ի դեպ ո՛չ սնունդն է բանի պետք,ո՛չ էլ սպասարկումը/
4*.տնից դուրս գաս ուղղակի ման գալու այլ բան կմտածեն
5*.պիտի 8-9-ից հետո տնից դուրս չգաս:
*-աստղանիշները վերաբերվում են աղջիկներին

Սահմանափակվեմ այսքանով:Հիմա վերցնենք ուսանող ,ով գնում է Երևան ու տեսնում է լրիվ հակապատկերը:Հիմա էդքանից հետո կվերադառնա՞ էդ ուսանողը իրա քաղաքը:
Ես էլ ապագա ուսանող եմ ու իմ պլանների մեջ չի մտնում ստեղ ապրելը:
Հ.Գ.Ես իմ քաղաքը շատ եմ սիրում,բայց առավել ինձ եմ սիրում:
Անդրադառնամ բժիշկեների խնդրին:Ստեղ չկան բժիշկներ:Հիշում եմ մի դեպք:Զանգեցին բժշկին,թե արի,ասեց հոգնած եմ:Ու արդյունքում մի ջահել տղա մահացավ,որովհետև էն մնացած տխմարները չէին հասկացել,որ տղու մոտ ներքին արյունահոսությունա սկսված:
Ստեղ մենք ինչքան էլ հիվանդ ենք լինում չենք գնում բժշկի,որովհետև վերջին կարդացած հիվանդությունը քեզ են վերագրում,ասում գնա Երևան ու մինչև հասնես Երևան էտ մտքից կարողա մեռնես:

Էննա, շատ լավ կետեր նշեցիր: Հիմա հերթով անդրադառնամ բոլորին: Արի վերջին երկու կետը միանգամից հանենք, որովհետև ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչն ա կարելի աղջկան, ինչը չէ, անդրադառնամ մնացած ասածներիդ:

Նայի, ես երկու տարի ապրել եմ շատ փոքր քաղաքներում, որոնցում ոչինչ չի կատարվում, ընդ որում՝ էն քաղաքները, որտեղ որևէ բան կատարվում ա, ըստ հեռավորության տատանվել են 30կմ-ից մինչև 500կմ, իսկ որևէ բան չկատարվելն էլ տատանվել ա նորմալ կինոթատրոնի բացակայությունից մինչև գոնե մի քանի փաբի, լավ կինոթատրոնի, փողոցային երաժիշտների առկայություն: Այդուհանդերձ, ես լիքը համերգների եմ գնացել, որոնց համար ինչ-որ ճանապարհներ եմ կտրել: Կամ էլ օրերով տնից դուրս չեմ եկել, իսկ եթե դուրս եկել եմ, դա սահմանափակվել ա գրադարան գնալ-գալով:

Հիմա անդրադառնանք Երևանին: Դու ասում ես՝ կինոթատրոն, բայց որպես Երևանում մեծացած մեկը պիտի ասեմ, որ տարին մեկ հազիվ կինոթատրոն կգնամ կամ չէ, որովհետև Երևանում էլ նորմալ կինոթատրոններ չկան, ավելի հաճելի ա տանն ինքնուրույն կինո նայելը, իսկ դա, համաձայնիր, կարելի ա անել աշխարհի ցանկացած կետում: Ինչ վերաբերում ա համերգներին, նորմալ համերգներն էլ են խիստ հազվագյուտ երևույթ, իսկ երբ դրանք տարին մեկ-երկու անգամ ամեն դեպքում տեղի են ունենում, կարելի է դրանց համար հասնել Երևան: Փառք Աստծո, Հայաստանը փոքր երկիր է, մի ծայրից մյուսը հասնելը դժվար չէ (դե էլ չեմ ասում, որ Երևանը ծայր էլ չէ):

Բացի դրանից, «անելու բան չկա» հիմնավորումն ինձ չի բավարարում: Անելու բանն ինքդ պիտի ստեղծես: Նայի, ընկերուհիս հիմա գնում ա Դիլիջանում աշխատելու: Եթե ստացվի, ես էլ կգնամ: Ու մենք երկուսով իրար հետ շատ ավելի հետաքրքիր բաներ կարող ենք կազմակերպել, քան պատրաստի օբյեկտներն են առաջարկում: Մյուս կողմից, եթե մարզերը դատարկվեն, իհարկե ոչինչ չի լինի էնտեղ: Այ, եթե բնակչությունը շատանա որևէ մարզային քաղաքում, գուցե, օրինակ, Սերժ Թանկյանի համերգը հենց էդտեղ կազմակերպվի, ոչ թե Երևանում: Երևանից էլ կգան:

Ի դեպ, Արսի ու Սագիտարիուսի հիմնավորումների հետ լրիվ համամիտ եմ: Դրանք լուրջ պատճառներ են մարզում չաշխատելու համար: Այդուհանդերձ, գիտության տեսանկյունից եթե նայենք, ավելի շատ կախված ա ոլորտից: Նայի, իմ ոլորտը նենց ա, որ ինձ մարդիկ են պետք, դեղեր ու տպագիր թեստեր, մի հատ էլ կոմպ: Ու արդեն հանգիստ կարող եմ գիտությունս անել: Որոշ ոլորտներում էր մարդիկ սեփական ուժերով լաբեր են ստեղծել ու աշխատացնում են: Դա կարելի ա անել նաև մարզում: Բայց մեծ գիտահետազոտական կենտրոնների ու հատուկ տեխնիկա պահանջող լաբերի դեպքում շատ ավելի դժվար ա դա մի հոգով անելը, դրա համար պետք ա օգտվել նրանից, ինչ կա, կամ էլ մեծ ռիսկերի դիմել՝ էդ ամենը մարզ տեղափոխելով:

Ի դեպ, մի քիչ առաջ էլ մամայիս հետ վեճ ունեցա էս թեմայով: Ինքը նախընտրում ա, որ ես ցածր աշխատավարձով Երևանում աշխատեմ, քան բարձրով Երևանից դուրս: Իսկ ես իրա հետ հեչ համաձայն չեմ: Ըստ էության, իմ աշխատանքը նույնն ա թե՛ մարզում, թե՛ Երևանում: Մենակ միջավայրը տարբեր կլինի ու էդ միջավայրը դրականորեն տարբեր կլինի: Մարզերում մաքուր օդ ավելի շատ կա, մարդիկ ավելի քիչ են, հետևաբար մասնագիտությանս նվիրելու ժամանակն ավելի շատ ա: Իսկ Երևանն էլ հեռու չի, ու ոչինչ չի խանգարում վիքենդները Երևանում անցկացնել (ճիշտ էնպես, ինչպես մարզերի ուսանողները վիքենդներն իրենց ծնողների մոտ են անցկացնում):

StrangeLittleGirl
01.08.2013, 22:58
Բյուր ջան, հարցը մարզը, գյուղը կամ հեռավոր քաղաքը չի, հարցը էնա, որ էդ մարզում գյուղում ու քաղաքում էլ մարդ չի մնացել համարյա:

Չեմ կարծում, թե ասենք Աշտարակի հիվանդանոցում աշխատելը քեզ ձեռնտու կլինի թեկուզ բարձր աշխատավարձով, ասենք ես չեմ կարա պատկերացնեմ, որ համակարգչային մասնագետին տան բարձր աշխատավարձ, բայց տանեն նստացնեն Pentium II -ի առաջ, ասեն ոչինչ, աշխատի, աշխատավարձդ բարձր ա:
Դու երևի գազափար չունես, թե ինչ վիճակում են մարզերի ու քո նկարագրած փոքրիկ տեղերի հիվանդանոցները, մնացածի մասին էլ չեմ խոսում:
Բյուր, հլը արի, մի օր միասին գնանք Էջմիածնի սոցապի շենք, ԶԱԳՍ-ի շենք, քաղմաս, տես, որ քեզ միլիոն էլ տաս, էդ շենքի ներսում կաշխատես?
Դրան հասնելու համար, մեր երկրին առնվազն 100 տարի է պետք:
Հով, արի քեզ տանեմ Կապանի հոգեբուժարանը ցույց տամ, հետո Նորքինը, տես որը դուրդ կգա :)
Մեկ էլ արի տանեմ Մասիվի հիվանդանոցը ցույց տամ, մեկ էլ Գյումրիում մի հատ ինչ-որ վիրաբուժական կենտրոն կար: Էլի ասա՝ որը դուրդ կգա :)

Իրականում դա մարդկանցից էլ ա կախված: Կան գլխավոր բժիշկներ, որոնք վիզ են դնում իրենց հիվանդանոցի համար, կան նաև էնպիսիք, որ վիզ չեն դնում: Ուղղակի մեծ մասամբ վիզ դնողները Երևանում են: Բայց կոնկրետ իմ մասնագիտության տեսանկյունից ինձ բացարձակապես մեկ ա դա Երևանը կլինի, թե Անտարկտիդան: Մենակ դեղերն ու թղթերը լինեն, մնացածը կանեմ: Հլը հակառակը, մարզերում գուցե ավելի լավ ա քիչ մարդկանց հետ, որովհետև հիվանդների քանակը փոքր ա, հետևաբար մի հիվանդին ավելի շատ ժամանակ կարաս տրամադրես, ավելի որակյալ օգնություն ցույց տաս:

StrangeLittleGirl
01.08.2013, 22:58
Մեր մոտ հիվանդանոցում նոր տեխնիկա են ստացել,բայց մասնագետ չկա,որ կարողանա օգտվի դրանից:D

ըհը, էս էլ քեզ ապացույց, որ վիզ դնողներ կան, բայց աշխատող չկա: սենց շատ դեպքեր գիտեմ:

Freeman
01.08.2013, 23:04
Իմ համար էլ էնքան էլ մեծ չի տարբերությունը, Եթե աշխատանքի պայմանները նորմալ լինեն ու եթե զգամ, որ իմ կարիքը կա տվյալ վայրում, անկախ էդ քաղաք ա թե գյուղ: Մեկ ա երբ էլ ուզես մի քիչ հետո կարաս քաղաք գնաս ու էդքան էլ ուշքս չի գնում համերգների/կինոների և այլ նման վայրերի համար:

Enna Adoly
01.08.2013, 23:09
Է կարաս ձեր մարզից հեռու մարզ գնաս :))

Էննա, շատ լավ կետեր նշեցիր: Հիմա հերթով անդրադառնամ բոլորին: Արի վերջին երկու կետը միանգամից հանենք, որովհետև ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչն ա կարելի աղջկան, ինչը չէ, անդրադառնամ մնացած ասածներիդ:

Նայի, ես երկու տարի ապրել եմ շատ փոքր քաղաքներում, որոնցում ոչինչ չի կատարվում, ընդ որում՝ էն քաղաքները, որտեղ որևէ բան կատարվում ա, ըստ հեռավորության տատանվել են 30կմ-ից մինչև 500կմ, իսկ որևէ բան չկատարվելն էլ տատանվել ա նորմալ կինոթատրոնի բացակայությունից մինչև գոնե մի քանի փաբի, լավ կինոթատրոնի, փողոցային երաժիշտների առկայություն: Այդուհանդերձ, ես լիքը համերգների եմ գնացել, որոնց համար ինչ-որ ճանապարհներ եմ կտրել: Կամ էլ օրերով տնից դուրս չեմ եկել, իսկ եթե դուրս եկել եմ, դա սահմանափակվել ա գրադարան գնալ-գալով:

Հիմա անդրադառնանք Երևանին: Դու ասում ես՝ կինոթատրոն, բայց որպես Երևանում մեծացած մեկը պիտի ասեմ, որ տարին մեկ հազիվ կինոթատրոն կգնամ կամ չէ, որովհետև Երևանում էլ նորմալ կինոթատրոններ չկան, ավելի հաճելի ա տանն ինքնուրույն կինո նայելը, իսկ դա, համաձայնիր, կարելի ա անել աշխարհի ցանկացած կետում: Ինչ վերաբերում ա համերգներին, նորմալ համերգներն էլ են խիստ հազվագյուտ երևույթ, իսկ երբ դրանք տարին մեկ-երկու անգամ ամեն դեպքում տեղի են ունենում, կարելի է դրանց համար հասնել Երևան: Փառք Աստծո, Հայաստանը փոքր երկիր է, մի ծայրից մյուսը հասնելը դժվար չէ (դե էլ չեմ ասում, որ Երևանը ծայր էլ չէ):

Բացի դրանից, «անելու բան չկա» հիմնավորումն ինձ չի բավարարում: Անելու բանն ինքդ պիտի ստեղծես: Նայի, ընկերուհիս հիմա գնում ա Դիլիջանում աշխատելու: Եթե ստացվի, ես էլ կգնամ: Ու մենք երկուսով իրար հետ շատ ավելի հետաքրքիր բաներ կարող ենք կազմակերպել, քան պատրաստի օբյեկտներն են առաջարկում: Մյուս կողմից, եթե մարզերը դատարկվեն, իհարկե ոչինչ չի լինի էնտեղ: Այ, եթե բնակչությունը շատանա որևէ մարզային քաղաքում, գուցե, օրինակ, Սերժ Թանկյանի համերգը հենց էդտեղ կազմակերպվի, ոչ թե Երևանում: Երևանից էլ կգան:

Ի դեպ, Արսի ու Սագիտարիուսի հիմնավորումների հետ լրիվ համամիտ եմ: Դրանք լուրջ պատճառներ են մարզում չաշխատելու համար: Այդուհանդերձ, գիտության տեսանկյունից եթե նայենք, ավելի շատ կախված ա ոլորտից: Նայի, իմ ոլորտը նենց ա, որ ինձ մարդիկ են պետք, դեղեր ու տպագիր թեստեր, մի հատ էլ կոմպ: Ու արդեն հանգիստ կարող եմ գիտությունս անել: Որոշ ոլորտներում էր մարդիկ սեփական ուժերով լաբեր են ստեղծել ու աշխատացնում են: Դա կարելի ա անել նաև մարզում: Բայց մեծ գիտահետազոտական կենտրոնների ու հատուկ տեխնիկա պահանջող լաբերի դեպքում շատ ավելի դժվար ա դա մի հոգով անելը, դրա համար պետք ա օգտվել նրանից, ինչ կա, կամ էլ մեծ ռիսկերի դիմել՝ էդ ամենը մարզ տեղափոխելով:

Ի դեպ, մի քիչ առաջ էլ մամայիս հետ վեճ ունեցա էս թեմայով: Ինքը նախընտրում ա, որ ես ցածր աշխատավարձով Երևանում աշխատեմ, քան բարձրով Երևանից դուրս: Իսկ ես իրա հետ հեչ համաձայն չեմ: Ըստ էության, իմ աշխատանքը նույնն ա թե՛ մարզում, թե՛ Երևանում: Մենակ միջավայրը տարբեր կլինի ու էդ միջավայրը դրականորեն տարբեր կլինի: Մարզերում մաքուր օդ ավելի շատ կա, մարդիկ ավելի քիչ են, հետևաբար մասնագիտությանս նվիրելու ժամանակն ավելի շատ ա: Իսկ Երևանն էլ հեռու չի, ու ոչինչ չի խանգարում վիքենդները Երևանում անցկացնել (ճիշտ էնպես, ինչպես մարզերի ուսանողները վիքենդներն իրենց ծնողների մոտ են անցկացնում):
Հա՜,մոռացա:Մենք կարգին գրադարան չունենք,այն վերջին անգամ 20 տարի առաջ է թարմացվել:
Էտ երկու կետերը հատկապես վերաբերվում էր ստեղ մեծացածներին,որոնց ոչ թե անունա վատաբանվելու,այլ ընտանիքն ու ազգուծուպը:Ես ինքս ինչքան էլ թքած ունենամ ,թե ինչ կմտածեն իմ մասին,չեմ կարա խաղամ իմ ընտանիքի անվան հետ:
Բյուր ,ենթադրենք էդ դու,որ համաձայն ես ինքուրույն զբաղմունք գտնելու:էն ուսանողները որ ստեղից գնացել են ու չեն եկել հենց զբաղմունք չգտնելու համար են գնացել:
Ես չեմ թաքցնի ,որ Երևանը չեմ սիրում ու ամեն գնալուց ուզում եմ հետ գամ:
Հետո մի բան էլ կա.եթե շատ փող տան մարդ ցանկացած տեղ էլ կապրի:Եթե շատ փող ունենաս պարզ չի՞ ,որ ամեն տեղ կարաս վայելես կյանքը:Ես դեռ չեմ հանդիպել,որ բարձր աշխատավարձով ուրիշ տեղից աշխատուժ են բերում:Հենա տեղից աշխատող կվարձեն ու էդ աշխատողը էժան կաշխատի:Մարզերում հատկապես աշխատանքը թափած չի ու անգործներ կան,որ ցանկացած դրամով կաշխատեն,մենակ թե աշխատանք ունենան:

Enna Adoly
01.08.2013, 23:11
ըհը, էս էլ քեզ ապացույց, որ վիզ դնողներ կան, բայց աշխատող չկա: սենց շատ դեպքեր գիտեմ:
մասնագետ չկա,բայց աշխատողի տեղ էլ չկա

Enna Adoly
01.08.2013, 23:17
Հով, արի քեզ տանեմ Կապանի հոգեբուժարանը ցույց տամ, հետո Նորքինը, տես որը դուրդ կգա :)
Մեկ էլ արի տանեմ Մասիվի հիվանդանոցը ցույց տամ, մեկ էլ Գյումրիում մի հատ ինչ-որ վիրաբուժական կենտրոն կար: Էլի ասա՝ որը դուրդ կգա :)

Իրականում դա մարդկանցից էլ ա կախված: Կան գլխավոր բժիշկներ, որոնք վիզ են դնում իրենց հիվանդանոցի համար, կան նաև էնպիսիք, որ վիզ չեն դնում: Ուղղակի մեծ մասամբ վիզ դնողները Երևանում են: Բայց կոնկրետ իմ մասնագիտության տեսանկյունից ինձ բացարձակապես մեկ ա դա Երևանը կլինի, թե Անտարկտիդան: Մենակ դեղերն ու թղթերը լինեն, մնացածը կանեմ: Հլը հակառակը, մարզերում գուցե ավելի լավ ա քիչ մարդկանց հետ, որովհետև հիվանդների քանակը փոքր ա, հետևաբար մի հիվանդին ավելի շատ ժամանակ կարաս տրամադրես, ավելի որակյալ օգնություն ցույց տաս:
100 տոկոսանոց ճշմարտությունա,որ աշխատողներից շատ բանա կախված:Մեկը տատիկիս հիմնարկը:Ես ինքս եմ տեսել հին կահույքը/աթոռներին վախվխելով էին նստում/,բայց տնօրենը/նախկին/ չէր էլ մտածում բողոքեր:Իսկ այ հենց փոխվեց ամեն ինչ նորոգվեց,թազա կահույքը մինչև օրս բերում են:

StrangeLittleGirl
01.08.2013, 23:22
Հա՜,մոռացա:Մենք կարգին գրադարան չունենք,այն վերջին անգամ 20 տարի առաջ է թարմացվել:
Էտ երկու կետերը հատկապես վերաբերվում էր ստեղ մեծացածներին,որոնց ոչ թե անունա վատաբանվելու,այլ ընտանիքն ու ազգուծուպը:Ես ինքս ինչքան էլ թքած ունենամ ,թե ինչ կմտածեն իմ մասին,չեմ կարա խաղամ իմ ընտանիքի անվան հետ:
Բյուր ,ենթադրենք էդ դու,որ համաձայն ես ինքուրույն զբաղմունք գտնելու:էն ուսանողները որ ստեղից գնացել են ու չեն եկել հենց զբաղմունք չգտնելու համար են գնացել:
Ես չեմ թաքցնի ,որ Երևանը չեմ սիրում ու ամեն գնալուց ուզում եմ հետ գամ:
Հետո մի բան էլ կա.եթե շատ փող տան մարդ ցանկացած տեղ էլ կապրի:Եթե շատ փող ունենաս պարզ չի՞ ,որ ամեն տեղ կարաս վայելես կյանքը:Ես դեռ չեմ հանդիպել,որ բարձր աշխատավարձով ուրիշ տեղից աշխատուժ են բերում:Հենա տեղից աշխատող կվարձեն ու էդ աշխատողը էժան կաշխատի:Մարզերում հատկապես աշխատանքը թափած չի ու անգործներ կան,որ ցանկացած դրամով կաշխատեն,մենակ թե աշխատանք ունենան:
Բան ասեցիր, Երևանում էլ կարգին գրադարան չկա, եթե չհաշվենք մասնագիտացված գրադարանները (ամերիկյանինը, Ֆրանսիայի դեսպանատանը, բժշկական գրադարանը և այլն), բայց եթե քեզ կոնկրետ գիրք ա պետք, նորից եմ ասում՝ Երևանը հեռու չի, կարելի ա գիրքը Երևանից վերցնել: Ի դեպ, երբ ես գրառմանս մեջ գրադարան նշեցի, էնտեղ գնում էի ոչ թե էնտեղի գրքերի համար, այլ տարածքի համար, որ պարապեմ: Ուղղակի առաջին կուրսից հետո դրված վատ սովորություն ա. ես մենակ գրադարաններում եմ կարողանում պարապել:

Enna Adoly
01.08.2013, 23:26

Էն վիկենդների համար 3-4 ժամ ճանապարհ անցնես,պլյուս հետ գալը,էլ տակը վիկենդ վայելելու ժամանակ կմնա՞:
Նույնն էլ գրադարանի ու գրքի հարցնա,նախ փողի խնդիրնա,հետո ժամանակի:

StrangeLittleGirl
01.08.2013, 23:35
Էն վիկենդների համար 3-4 ժամ ճանապարհ անցնես,պլյուս հետ գալը,էլ տակը վիկենդ վայելելու ժամանակ կմնա՞:
Նույնն էլ գրադարանի ու գրքի հարցնա,նախ փողի խնդիրնա,հետո ժամանակի:

Բայց ինչու՞ չէ: Մի ամբողջ շաբաթ օր քո տրամադրության տակ ա: Հլը եթե դեմը մեռելոց ա, կիրակին էլ ա գումարվում, որ երկուշաբթին ճամփա ընկնես: Մենք շատ ենք էրես առել Հայաստանի պստիկ հեռավորությունների պատճառով: Էստեղ մարդիկ կան վիքենդներին յոթ-ութ ժամանոց ճամփաներ են կտրում:

Enna Adoly
01.08.2013, 23:41

Չէ,էտ նայած մարդ:Օրինակ ես էդ ճանապարհից հետո մի օր պիտի անշարժ պառկեմ,որ ուշքի գամ:

Բյուր, հոգուդ մեռնեմ, էդտեղի ճանապարհները ստեղին մի համեմատի, եդտեղի տրանսպորտը ստեղին մի համեմատի ու առհասարակ Հայաստանում 2 ժամանոց ճանապարհը հավասարա եվրոպայի 6 ժամանոցին, ես դա ասում եմ որպես ուղևոր, որպես վարորդ և որպես եվրոպաներ տեսած ու հայաստանում ապրող մարդ

StrangeLittleGirl
01.08.2013, 23:45
Չէ,էտ նայած մարդ:Օրինակ ես էդ ճանապարհից հետո մի օր պիտի անշարժ պառկեմ,որ ուշքի գամ:
սովորելու վրա ա

Բյուր, հոգուդ մեռնեմ, էդտեղի ճանապարհները ստեղին մի համեմատի, եդտեղի տրանսպորտը ստեղին մի համեմատի ու առհասարակ Հայաստանում 2 ժամանոց ճանապարհը հավասարա եվրոպայի 6 ժամանոցին, ես դա ասում եմ որպես ուղևոր, որպես վարորդ և որպես եվրոպաներ տեսած ու հայաստանում ապրող մարդ

սովորելու վրա ա :) եթե ես ունեի մարզերում ապրող համակուրսեցիներ, որոնք ամեն շաբաթ-կիրակի հաճույքով տուն էին գնում, ի՞նչն ա խանգարում ամեն շաբաթ-կիրակի մարզից Երևան գալը: լավ, թող չլինի ամեն շաբաթ-կիրակի, թող լինի ամիսը մեկ, էն էլ մեռելոցներին, էլի բան ա:

Enna Adoly
01.08.2013, 23:49
Բյուր, հոգուդ մեռնեմ, էդտեղի ճանապարհները ստեղին մի համեմատի, եդտեղի տրանսպորտը ստեղին մի համեմատի ու առհասարակ Հայաստանում 2 ժամանոց ճանապարհը հավասարա եվրոպայի 6 ժամանոցին, ես դա ասում եմ որպես ուղևոր, որպես վարորդ և որպես եվրոպաներ տեսած ու հայաստանում ապրող մարդ
Դնգլ-դնգլ անելով մինչև հասնում եմ:[
Հատկապես էն լեռը բարձրանալու ժամանակ,վու՜յ,որ հիշում եմ սրտխառնոցս բռնումա...

Agni
01.08.2013, 23:53
Լավ թեմա ա: Կարծում եմ վաղ թե ուշ սկսվելուա մարզերում էլ զարգանալ կենսակերպը ու էս համակենտրոնացված վիճակը Երևանում պետքա փոխվի ի վերջ: Ես կարծում էի, երբեք չեմ մտածի մարզերում ապրելու մասին,բայց վերջերս խոսակցություն եղավ Դիլիջանում հինգ տարի բնակվելու ու աշխատելու հետ կապված ու ես լուրջ սկսեցի մտածել էտ մասին…հատկապես, երբ ապահովում են բնակության վայրը և նորմալ աշխատանքը: Ու դեռ մտածում եմ այդ ուղղությամբ…

Ruby Rue
01.08.2013, 23:54
Եթե սենց հարց ինձ մի քանի տարի առաջ տային, միանշանակ կասեի, որ մեռնեմ՝ Երևանից փոքր ու ավելի քիչ զարգացած վայրում չեմ ապրի ու աշխատի: Բայց հիմա շատ բան է փոխվել:
Օրինակ, եթե ես դառնամ աստղագետ ու մնամ Հայաստանում, աշխատանքի միակ հնարավոր տարբերակը Բյուրականի աստղադիտարանն է. ուզեմ դա է, չուզեմ՝ մասնագիտությամբ աշխատելու այլ հնարավորություն չի լինի: Կամ ասենք՝ եթե Արագածի տիեզերական ճառագայթների կայանում ավելի հարմար գործ գտնեմ, պիտի չեմուչու՞մ անեմ, թե Երևան եմ ուզում:
Մյուս կողմից էլ՝ Երևանի կեղտոտ օդն ու փողոցները ինձ խեղդում են ու հաճույքով ասենք Դիլիջանում կապրեի, որ արթնանայի ու մեքենաների փոխարեն ծառեր տեսնեի:

Չնայած, ամեն ինչ աշխատանքից է կախված՝ իմ ուզած աշխատանքի համար տիեզերք էլ կգնամ, Չադ էլ, Արկտիկա էլ...

Իսկ Հայաստանն էս առումով շատ սխալ քաղաքականություն ա վարում: Ամեն ինչ կենտրոնացնում են Երևանում, ու հետևաբար մարդիկ բոլոր կարևոր բաները Երևանում են պատկերացնում: Բայց դե ժամանակն ա, որ շեշտը մարզերի վրա էլ դրվի. թե՛ նոր աշխատատեղեր, թե՛ ժամանցի վայրեր ստեղծելով:
Թե չէ սենց անհամաչափ զարգանալով ոչ մի բան չենք հասնի:

StrangeLittleGirl
02.08.2013, 00:00
Լավ թեմա ա: Կարծում եմ վաղ թե ուշ սկսվելուա մարզերում էլ զարգանալ կենսակերպը ու էս համակենտրոնացված վիճակը Երևանում պետքա փոխվի ի վերջ: Ես կարծում էի, երբեք չեմ մտածի մարզերում ապրելու մասին,բայց վերջերս խոսակցություն եղավ Դիլիջանում հինգ տարի բնակվելու ու աշխատելու հետ կապված ու ես լուրջ սկսեցի մտածել էտ մասին…հատկապես, երբ ապահովում են բնակության վայրը և նորմալ աշխատանքը: Ու դեռ մտածում եմ այդ ուղղությամբ…
Ըհը, ու շատ բան մեր ձեռքերում ա :) Պետությունը կրիայի քայլերով ա էս հարցը լուծում, իսկ առանձին անհատներ ավելի շատ բանկարան անեն:

Ի դեպ, դեպի Դիլիջան ահագին շարժ կա հիմա: ԿԲ-ի մի մասն են տեղափոխել էնտեղ (ի դեպ, լսել եմ, որ էս հարցում էլ ԿԲ-ի աշխատողներից շատերը չեմուչում են արել՝ ուզենալով Երևանում մնալ էն դեպքում, երբ էնտեղ բոլոր պայմաններն ապահովում են), Դիլիջանի տխրահռչակ դպրոցն ա բացվելու և այլն:

Ambrosine
02.08.2013, 00:02
Մեծ հաճույքով, հենց միայն այն պատճառով, որ ավելի քիչ մարդ կա :)):
Բայց իրականությունը այնպիսին է, որ ես մայրաքաղաքից դուրս չեմ կարող մշտապես բնակվել` կապված Երևանում որոշ "շենքերի" առկայության հետ: Այլընտրանք կարող է լինել միայն Ստեփանակերտը, որը, սակայն, այդքան էլ հեռանկարային ու հետաքրքիր չի թվում` աշխատանքի ծավալի փոքր լինելու պատճառով: Կան մասնագիտություններ, որոնք մարզերի համար չեն, և կան մասնագիտություններ, որոնք մայրաքաղաքի համար չեն: Մասնագիտությունս ընտրելիս չեմ մտածել, թե ինչ օգուտ կտամ բնակավայրիս, մտածել եմ, թե ինչ օգուտ կտամ երկրիս:

Հիմա` գյուղի կյանքի որոշ կետերի շուրջ.
նախ ես այնքան ձանձրալի մարդ եմ, որ` այո, ես պատրաստ եմ միայն տանը հանգստանալ, ինչը որպես կանոն հենց այդպես էլ լինում է: Նույնիսկ եթե ես Երևանից դուրս հանգստանալու եմ գնում, այդ հանգիստը միշտ ուղեկցվում է ինչ-որ դասախոսություններով, ինտելեկտուալ խաղերով, անգամ` տարածքի մաքրման աշխատանքներով. ոչնչով չի տարբերվում ուսումնական տարվանից: Ես երեկվանից նոր արձակուրդի մեջ եմ, դեռ չեմ հասցրել արձակուրդի գաղափարին ընտելանալ, բայց մինչև ընտելանամ, դասերը նորից կսկսվեն: Իսկ երեկոյան դուրս գալ-չգալը... չափազանցված չի՞: Իմ դիտարկմամբ Երևանը շատ դեպքերում ավելի "հետամնաց" ա, քան` որոշ մարզեր կամ մարզկենտրոններ: Օրինակ` Ստեփանակերտում մինչև գիշերը ժ. 2-3-ը մարդիկ ընտանիքներով զբոսնում են, տներում մարդ չես գտնի: Անգամ ոստիկանները փակում են գլխավոր փողոցները, որ ավտոմեքենաներ չանցնեն, ու մարդիկ հանգիստ զբոսնեն: Ինչքան որ ես եմ նկատել, ոչ թե գյուղում ամոթ է տանից ուշ դուրս գալը, այլ` գյուղում անհրաժեշտ լուսավորություն չկա, որ մարդիկ դուրս գան ու իրար չկորցնեն :ՃՃ, բարեկարգ փողոցներ չկան, որ զբոսնեն, խաղահրապարակներ չկան, տեսարժան վայրեր չկան: Էդ ամեն ինչը սարքել է պետք, բայց եթե կառավարությունը տեսնում է, որ ոչ ոք չի վերադառնում գյուղ, իր համար գյուղը երկրորդական պլան է մղվում, իսկ մեր երկրի համար գյուղը չի կարող երկրորդական լինել: Ինձ ծանոթ գյուղապետերից մեկը կոնկրետ այս պահին աշխատում է գյուղում մշակութային կենտրոնի վերականգնման աշխատանքների, մանկապարտեզի կառուցման շուրջ: Ու ծրագրերը շատ են: Այսինքն, եթե լինի սրտացավություն գյուղապետի և ցանկություն` գյուղի բնակիչների մոտ, դրանք լուծելի խնդիրներ են:

Alphaone
02.08.2013, 00:38
Է կարաս ձեր մարզից հեռու մարզ գնաս :))

Կգնայի, Բյուր, շատ եմ մանրանում, բայց մարզերի քաղաքներից պետական կառույցներից մեկի ծանոթ աշխատակցուհին բողոքեց, որ իրենք անգամ սան հանգույց չունեն ու եթե ուզում են զուգարան գնալ, պիտի աշխատավայրից երկու կիլոմետր քայլեն տուն, վերադառնան, կամ աներեսություն անեն ու աշխատավայրի մոտակայքում գտնվող հարևաններին խնդրեն, իրենց սան. հանգույցներից օգտվել: Էս ոչ թե որպես հիմնական պատճառ, այլ որպես շատ տիպիկ ու տարածված օրինակ եմ բերում: Մի ուրիշ տեղ անձրևի ժամանակ տանիքին է կաթում, կոնկրետ իմ նախորդ աշխատավայրում, որ մարզում էր, հրաշալի առանձնատուն էր, բայց մեր աշխատասենյակում խոնավությունից մեզ սկսել էինք սունկ զգալ: Աշխանքայի պայմաններն իրականում ահավոր ազդում են արտադրողականության վրա: Հետո ասենք ակումբի հանդիպմանն իմ գալը մի ամբողջ պատմություն է, հետո շրջանում եթե ես ազատ տեղաշարժվել չկարողանամ, ինձ միշտ էլ անազատ կզգամ: Հետո հեծանիվով եթե մենակ որոշեմ մի տեղ գնալ, ով ինչ ուզում է ասի, Հայաստանի մարզերում աղջկա համար մենակ հեծանիվով երթևեկելը հաստատ անվտանգ չէ... ցուցակը դեռ լիքը կետեր կարող է ունենալ, հիմա մտքովս առաջին անցած բաները շարադրեցի :))

Նաիրուհի
02.08.2013, 00:40
Ես մարզի փոքր քաղաքում էլ, խուլ գյուղում էլ, կապրեի ու կաշխատեի, բայց չեմ կարող ապրել ու աշխատել էդ վայրերում ապրողների հետ՝ նրանց մտածելակերպին մի քիչ ծանոթ լինելով։

Ենթադրենք՝ աշխատում եմ մի ընկերությունում, որը հեռու մարզում մասնաճյուղ է բացում, ու էստեղից աշխատողներ պիտի գնան էնտեղ, ու գնում են ինձ արդեն ծանոթ գործընկերներս կամ գոնե ինձ մոտ մտածելակերպով մարդիկ. նման խմբի հետ հաճույքով կգնամ ուր պետք լինի։

Ես պարզապես սարսափում եմ էն մտքից, որ կարող եմ նորից ստիպված լինել առնչվելու էն տեսակի մարդկանց հետ, որոնցից հազիվ մաքրել եմ շրջապատս։ Ընդամենը։

StrangeLittleGirl
02.08.2013, 00:51

Ալֆ, իսկ էդ պայմաններից երբևէ բողոքե՞լ են դրանց համար պատասխանատուներին: Հավատա, Երևանում էլ կան աշխատատեղեր նման պայմաններով: Ես չասեմ, թե Նորքի հոգեբուժարանում ոնց էինք ձմեռները պլիտան գրկած նստում, ոնց էր պատահում, որ տեղ էինք հասնում, պարզվում էր՝ տրուբաները սառել են, ուրեմն՝ ոչ մի զուգարան: Կամ հեռախոսը փչացած էր լինում, բջջայիններն էլ էնտեղ կարգին չէին բռնում, տաքսի կանչել չէր լինում: Բայց էդ բոլոր հարցերը մենք բարձրաձայնում էինք, ու վաղ թե ուշ լուծվում էին:

Ի դեպ, ինչ վերաբերում ա անվտանգությանը, ինձ թվում ա մեր երկրում ավելի շատ միֆեր կան էդ թեմայով, քան իսկապես էդպես ա: Չգիտեմ, գուցե սխալվում եմ, գուցե մարզերում վտանգն ավելի մեծ ա, քան Երևանում, բայց հաստատ կարամ ասեմ, որ Երևանն իմ տեսած ամենաանվտանգ քաղաքներից ա: Ճիշտ ա՝ ուշ ժամին փողոցով քայլող մենակ աղջկա տեսնելիս որոշ մեքենաներ կկանգնեն: Բայց եթե բանի տեղ չդնես, չեն մոտենա:

Ես մարզի փոքր քաղաքում էլ, խուլ գյուղում էլ, կապրեի ու կաշխատեի, բայց չեմ կարող ապրել ու աշխատել էդ վայրերում ապրողների հետ՝ նրանց մտածելակերպին մի քիչ ծանոթ լինելով։

Ենթադրենք՝ աշխատում եմ մի ընկերությունում, որը հեռու մարզում մասնաճյուղ է բացում, ու էստեղից աշխատողներ պիտի գնան էնտեղ, ու գնում են ինձ արդեն ծանոթ գործընկերներս կամ գոնե ինձ մոտ մտածելակերպով մարդիկ. նման խմբի հետ հաճույքով կգնամ ուր պետք լինի։

Ես պարզապես սարսափում եմ էն մտքից, որ կարող եմ նորից ստիպված լինել առնչվելու էն տեսակի մարդկանց հետ, որոնցից հազիվ մաքրել եմ շրջապատս։ Ընդամենը։

Հա, Լիլ, էդ տարբերակի մասին ես էլ եմ մտածել, ինձ էլ ա վախեցնում: Դրա համար առաջին հերթին Դիլիջանի ու Վանաձորի վրա եմ կենտրոնացած: Դիլիջանում ընկերուհիս ա, Վանաձորում էլ լիքը լավ ակումբցիներ :)

Alphaone
02.08.2013, 01:02
Բյուր, անկախ ամեն ինչից, առանց անձնական մեքենա շրջանում աշխատելը դժբախտություն է, ձեռքերդ ու ոտքերդ կապած ես զգում, օդի մեջ չեմ ասում, վերջին 15 տարին ես էս գավառ Գավառում եմ :(

StrangeLittleGirl
02.08.2013, 01:38
Ալֆ, ախր մի քիչ չեմ պատկերացնում է, թե Հայաստանի մարզային քաղաքներն ինչով կարան ավելի վատ լինեն, օրինակ, Ֆիլնանդիայի Յոենսու քաղաքից, որին ամենամոտ մեծ քաղաքը 500կմ էն կողմ ա, հասարակական տրանսպորտը, կարելի ա ասել, չի աշխատում, ձմեռները կես մետր ձյուն ա նստած, քաղաքը բլուրների վրա ա, տուն-խանութ-համալսարան ու ուրիշ տեղերի հեռավորություններն էլ էնքան մեծ, որ քայլելով հարցը չի լուծվի: Ու ես էնտեղ կես տարի հանգիստ ապրել եմ:

Alphaone
02.08.2013, 02:07

Բյուր, քանի անգամ են հեծանիվ քշելուց հետևիցդ սուլել ու փորձել քեզ բռնի ուժով հեծանիվից գցել էդ քաղաքում, ինձ հետ նման բան չի եղել, բայց իմ շատ մոտ ընկերուհին հրաշքով է բռնաբարությունից փրկվել, երբ որոշել է կարծրատիպ կոտրել ու առավոտյան հեծանիվ քշել :(

StrangeLittleGirl
02.08.2013, 02:11

Ալֆ, էդ ո՞նց ա քշել, որ փորձել են բռնի ուժով հեծանիվից գցել: Ախր հենց էս Խրոնինգեն ոչ էնքան անվտանգ քաղաքում վտանգից պաշտպանվելու կարևոր կանոններից մեկն ա մութ ժամանակ ոտքով չգնալ, մենակ հեծանիվ քշել: Ու բոլորը գիտեն, որ հեծանիվ քշողի վրա ոչ ոք չի կարա հարձակվի: Ախր դա ուղղակի անհնար ա, պետք ա առնվազն մի երեսուն հոգի չորս կողմից շրջապատեն, որ կարողանան գցեն: Ու համ էլ պետք ա շատ քշել կարծրատիպը կոտրելու համար, որ էդ դանդալոշները հասկանան՝ հեծանիվ քշելը նորմալ բան ա:

Alphaone
02.08.2013, 02:16

Բյուր, չգօտեմ ոնց ա քշել, էդքան էլ մութ չի եղել, 8-ից 9-ի կողմերը քաղաքից ոչ դուրս, հարակից տարածքում կտրուկ չի կարողացել թեքվի, կանգնել է, որ թեքի, հետ վերադառնա քաղաք, դիմացը մեքենա է կտրուկ արգելակել ու փորձել են հեծանիվից քաշել, գցել, հեծանիվը թողել, փախել է մեքենայի համար անանցանելի տարածք, ու զանգել ծնողներին, էլ չեն հետապնդել: Բայց խնդիրն էդ չի, խնդիրը պիտակներն են ու պիտակների հետևանքները: ,,Նորմալ,, աղջկան երբեք չեն մոտենա, անհանգստացնի, բայց մարզերում պիտակավորված մարդիկ էլ չեն կարողանա նորմալ ապրել, իսկ էստեղ անգամ ավտոբուսի հետևի նստարանին նստելն ու հեծանիվ քշելն են պիտակ, էլ չեմ ասում, որ ի-նետ ակումբում կուրսայինի նյութեր էի վերցնում, ինձ հարցնում էին նամուսդ ուր ա, որ նման տեղ ես եկել )))))) ե

VisTolog
02.08.2013, 10:29
Համենայնդեպս Երևանի կենտրոնում աշխատելը չէի փոխի գյուղի հետ: :pardon

Հեսա կասեն էս էլիտարն ով ա::D

Agni
02.08.2013, 10:42
Ըհը, ու շատ բան մեր ձեռքերում ա :) Պետությունը կրիայի քայլերով ա էս հարցը լուծում, իսկ առանձին անհատներ ավելի շատ բանկարան անեն:

Ի դեպ, դեպի Դիլիջան ահագին շարժ կա հիմա: ԿԲ-ի մի մասն են տեղափոխել էնտեղ (ի դեպ, լսել եմ, որ էս հարցում էլ ԿԲ-ի աշխատողներից շատերը չեմուչում են արել՝ ուզենալով Երևանում մնալ էն դեպքում, երբ էնտեղ բոլոր պայմաններն ապահովում են), Դիլիջանի տխրահռչակ դպրոցն ա բացվելու և այլն:
Հա գիտեմ, ու նույնիսկ ԿԲ-ի աշխատողից եմ լսել ասումա.« Մենակ տարիքով մարդիկ են համաձայնել գնալ ու հիմա շատ աշխատատեղեր բաց են» թեկուզ սենց, տեսնենք էս մոդելը ոնցա աշխատելու ու եթե հաջողության հասնի, կարելիա օրինակ վերցնեն այլ քաղաքներ...

Chuk
02.08.2013, 11:16
Շատ լավ, ու շատ կարևոր թեմա ա: Շնորհակալություն, Բյուր:

Մի քանի անգամ լրջորեն մտածել եմ նման հնարավորության մասին: Արդյունքում իմ «հայրենասիրությունն» ինձ չի հերիքել, նման որոշում կայացնելու համար: Ու ես կարծում եմ, որ միշտ էլ կլինեն գնալ ուզողներ, բայց իրանք շատ քիչ կլինեն, քանի դեռ սա պետական քաղաքականության իսկական հիմնաքար չդառնա, չդադարեցվի Հայաստանի երևանակենտրոն զարգացումը:

Հենց թեկուզ սկսած ուսման պահից, երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նորմալ դպրոցներ կան Երևանում, շատ քիչ Գյումրիում ու Վանաձորում: Համենայն դեպս գյուղերում որպես կանոն դպրոցներում լրջագույն խնդիրներ կան ինչպես շինությունների հետ կապված, էնպես էլ առկա տեխնիկայի, ուսուցչական կազմի, գրադարանների հագեցվածության ու այլ առումներով: Ինչքան էլ ասենք, որ ժամանցը ինքներս պետք է ստեղծենք, բայց փաստացի իսկապես մարզերում ու հատկապես գյուղերում, բայց դե նաև քաղաքներում, զբաղվելու բան չկա, էսօրվա դարում դժվար ա համակերպվել մենակ տանը կազմակերպվող «միջոցառումների», շփումների ու տենց բաների հետ:

Հետո կա փաստ, որ հիմնականում կրթված մարդիկ «արտագաղթում» են Երևան կամ արտասահման: Մի քիչ կարող ա տգեղ ա սենց բան գրելը, բայց եթե քննարկում ենք, քննարկենք: Ի վերջո եթե ապրում ենք ինչ-որ մի տեղ, պետք է շփում էլ ունենանք մարդկանց հետ, բա մի բանով պե՞տք ա զբաղվենք, թե՞ չէ: Ու ինչքան էլ հարևանդ հրաշալի ու բարի մարդ լինի, ում պարզությունը կսիրես ու կուզես հետը խոսել, բայց երբ հետաքրքրություններից շրջանակից մարդ չկա, ում հետ կարող ես նայածդ ֆիլմը քննարկել ու դա կլինի ոչ թե «դժբախտ երջանկությունն» այլ ասենք Ֆելինիի «Ութ ու կեսը», կարդացածդ գիրքը քննարկես, որը կլինի ոչ թե Սայաթ Նովան ու Պարույր Սևակը, այլ Բորխեսն ու Հեմինգուեյը, լսածդ երաժշտությունը, որը կլինի ոչ թե Արմենչիկն ու Սպիտակցի Հայկոն այլ Բոբ Դիլանն ու Չիկ Կորեան, արդեն կսկսես դիսկոնֆորտ զգալ, էդ կյանքը քեզ չի բավարարի: Կարող ա օրինակներս ծայրահեղացրի, բայց ընդհանուր առմամբ տենց ա:

Որպես խնդրի գլոբալ լուծում տեսնում եմ, որ պետությունը շահավետ պայմաններ ա ստեղծում ոչ միայն բժիշկների ու որոշ այլ մասնագիտությունների, այլ բոլոր մասնագիտության տեր մարդկանց համար, երկրում մարդկանց հավասար բաշխվածություն ապահովելու, մարզերն իսկապես զարգացնելու համար:

StrangeLittleGirl
02.08.2013, 11:45
Հա գիտեմ, ու նույնիսկ ԿԲ-ի աշխատողից եմ լսել ասումա.« Մենակ տարիքով մարդիկ են համաձայնել գնալ ու հիմա շատ աշխատատեղեր բաց են» թեկուզ սենց, տեսնենք էս մոդելը ոնցա աշխատելու ու եթե հաջողության հասնի, կարելիա օրինակ վերցնեն այլ քաղաքներ...

Սուտ ա :)) Ընկերուհիս ջահել ա ու շատ մեծ ուրախությամբ ա գնում էնտեղ:

StrangeLittleGirl
02.08.2013, 11:56
Շատ լավ, ու շատ կարևոր թեմա ա: Շնորհակալություն, Բյուր:

Մի քանի անգամ լրջորեն մտածել եմ նման հնարավորության մասին: Արդյունքում իմ «հայրենասիրությունն» ինձ չի հերիքել, նման որոշում կայացնելու համար: Ու ես կարծում եմ, որ միշտ էլ կլինեն գնալ ուզողներ, բայց իրանք շատ քիչ կլինեն, քանի դեռ սա պետական քաղաքականության իսկական հիմնաքար չդառնա, չդադարեցվի Հայաստանի երևանակենտրոն զարգացումը:

Հենց թեկուզ սկսած ուսման պահից, երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նորմալ դպրոցներ կան Երևանում, շատ քիչ Գյումրիում ու Վանաձորում: Համենայն դեպս գյուղերում որպես կանոն դպրոցներում լրջագույն խնդիրներ կան ինչպես շինությունների հետ կապված, էնպես էլ առկա տեխնիկայի, ուսուցչական կազմի, գրադարանների հագեցվածության ու այլ առումներով: Ինչքան էլ ասենք, որ ժամանցը ինքներս պետք է ստեղծենք, բայց փաստացի իսկապես մարզերում ու հատկապես գյուղերում, բայց դե նաև քաղաքներում, զբաղվելու բան չկա, էսօրվա դարում դժվար ա համակերպվել մենակ տանը կազմակերպվող «միջոցառումների», շփումների ու տենց բաների հետ:

Հետո կա փաստ, որ հիմնականում կրթված մարդիկ «արտագաղթում» են Երևան կամ արտասահման: Մի քիչ կարող ա տգեղ ա սենց բան գրելը, բայց եթե քննարկում ենք, քննարկենք: Ի վերջո եթե ապրում ենք ինչ-որ մի տեղ, պետք է շփում էլ ունենանք մարդկանց հետ, բա մի բանով պե՞տք ա զբաղվենք, թե՞ չէ: Ու ինչքան էլ հարևանդ հրաշալի ու բարի մարդ լինի, ում պարզությունը կսիրես ու կուզես հետը խոսել, բայց երբ հետաքրքրություններից շրջանակից մարդ չկա, ում հետ կարող ես նայածդ ֆիլմը քննարկել ու դա կլինի ոչ թե «դժբախտ երջանկությունն» այլ ասենք Ֆելինիի «Ութ ու կեսը», կարդացածդ գիրքը քննարկես, որը կլինի ոչ թե Սայաթ Նովան ու Պարույր Սևակը, այլ Բորխեսն ու Հեմինգուեյը, լսածդ երաժշտությունը, որը կլինի ոչ թե Արմենչիկն ու Սպիտակցի Հայկոն այլ Բոբ Դիլանն ու Չիկ Կորեան, արդեն կսկսես դիսկոնֆորտ զգալ, էդ կյանքը քեզ չի բավարարի: Կարող ա օրինակներս ծայրահեղացրի, բայց ընդհանուր առմամբ տենց ա:

Որպես խնդրի գլոբալ լուծում տեսնում եմ, որ պետությունը շահավետ պայմաններ ա ստեղծում ոչ միայն բժիշկների ու որոշ այլ մասնագիտությունների, այլ բոլոր մասնագիտության տեր մարդկանց համար, երկրում մարդկանց հավասար բաշխվածություն ապահովելու, մարզերն իսկապես զարգացնելու համար:

Արտ, չգիտեմ՝ սա հայրենասիրության հետ կապ ունի՞, թե՞ անձնական նախընտրություն ա: Ճիշտ ա՝ ես հասկանում, որ դրանով Հայաստանին էլ օգուտ տված կլինեմ, բայց ես դա տեսնում եմ որպես մի բան, որն ինձ ավելի ձեռնտու ա թե՛ ֆինանսապես, թե՛ մտավորապես, թե՛ առողջության համար: Նայի, Երևանի մարդաշատությունից ես գժվում եմ, չեմ հասցնում հանգստանալ: Ճիշտ ա՝ բոլոր ընկերներիս էլ շատ սիրում եմ, հաճույքով եմ հանդիպում իրանց, բայց արդյունքում ստացվում ա, որ ինքս ինձ համար ժամանակ չունեմ: Դիլիջան գնացող ընկերուհիս մի շատ լավ բան ասեց: Ասում ա՝ վերջապես կկարողանամ իրիկունները շուտ տուն գալ ու գիրք կարդալ:

Ինչ վերաբերում ա միջավայրին, ապա ոչինչ չի խանգարում շաբաթ-կիրակի Երևան գալուն: Մեկը ինձ էդ գերինտելեկտուալ շփումներն էլ են սպառում: Ես ուզում եմ ուղեղս հանգստացնել: Ու սենց թե նենց ես իմ տեսած կինոները, կարդացած գրքերն ու լսածս երաժշտությունն ավելի շատ օնլայն եմ քննարկում :))

Այ, մի քիչ Արցախի հարցն ա ինձ անհանգստացնում, որովհետև էնտեղ երբեք չեմ էղել, ամեն շաբաթ-կիրակի Երևան գալն էնքան էլ ռեալ չի: Դրա համար մի քիչ տատանվում եմ էնտեղի մասին մտածելիս:

Չգիտեմ, ամեն դեպքում ինձ թվում ա՝ ամեն ինչ էնքան բարդ չի, ինչքան պատկերացնում ենք: Ինչևէ, տեսնենք հլը ԿԲ-ն ոնց ա լինում:

Chuk
02.08.2013, 12:02

Բյուր, մարդու խառնվածքից էլ ա կախված էդ ամեն ինչը: Ասենք ես գիտեմ, որ իմ համար դժվար ու ձանձրալի կլինի: Քո համար կարող ա չէ:

Ինչևէ: Ես ցավոք գիտեմ դեպքեր, որ մարդիկ գնացել, չեն հարմարվել ու եկել են: Բայց շատ եմ լսել նաև գնացած, հարմարված ու երջանիկ ապրողների մասին:

Claudia Mori
02.08.2013, 12:42
Ես աշխատել եմ, բայց գնալ գալով: 3 տարի գնացել եմ Սիսիան, Ուրծաձոր, Գառնի ու լրագրություն եմ սովորացրել գյուղի երեխաներին: Իրականում կարող էի այնտեղ հաստատ աշխատել, բայց եթե ստանայի բավարար վարձատրություն ու ունենայի նորմալ պայմաններ: Բայց ամեն դեպքում կգնայի ու կգայի Երեւան, քանի որ գյւղերում ապրող մարդկանց պետք է հասցնել Երեւանի տեմպը, որը իհարկե արտասահմանյան տեմպերին չի հասնի: Որ գնում ես գյուղեր, զգում ես որ մարդիկ քնած են: Բայց շատ լավ ժողովուրդ են մեկը մեկից լավը ու հաստատ Երեւանի բնակիչների մեծ մասից հետաքրքիր: Երեւանի աղբը դեռ այնտեղ չի հասել ու այնտեղ մարդ տեսակն ավելի շատ է պահպանվել:

Նիկեա
02.08.2013, 13:23
Էտպիսի մարդկանց անձամբ ճանաչում եմ, հենց այստեղից են հեռանում և այն էլ անվերադարձ:Երբ նրանք սկսում են այդ թեմայով անկեղծանալ պարզվում է,որ պատճառը ոչ թե աշխատավարձն է,կամ աշխատատեղը,այլ զուտ կյանքը:Ինչո՞վ է տարբերվում Երևանում վարած կյանքը մարզում /իսկ ավելի կոնկերտ մեզ մոտ/ ապրած կյանքից:Այստեղ կյանքը տաղտկալի է:Մեկ ամսով հաճույքով կգան հանգստանալու,բայց ապրել՝ ոչ մի դեպքում:
Պատճառը պարզից էլ պարզ է՝ չկան լիցքաթափվելու,այսպես ասած կյանքը վայելելու պայմաններ :
Հենց դու՝Բյուր ,կբավարարվե՞ս միայն տանը հագստանալով:Իհարկե դու կարող ես գնալ Երևան,բայց ինչքա՞ն կարելիա աշխատանքը թողած ու գնացած,թե ինչա գնում ես լիցքաթափվես:
Մեզ մոտ չկա .
1.կինոթատրոն
2.համերգներ կարելի է ասել չեն լինում/բացառությամբ Միհարան Ծառուկյանի համերգներից/
3.սրճարանները մի քանիսն են/որտեղ ի դեպ ո՛չ սնունդն է բանի պետք,ո՛չ էլ սպասարկումը/
4*.տնից դուրս գաս ուղղակի ման գալու այլ բան կմտածեն
5*.պիտի 8-9-ից հետո տնից դուրս չգաս:
*-աստղանիշները վերաբերվում են աղջիկներին

Սահմանափակվեմ այսքանով:Հիմա վերցնենք ուսանող ,ով գնում է Երևան ու տեսնում է լրիվ հակապատկերը:Հիմա էդքանից հետո կվերադառնա՞ էդ ուսանողը իրա քաղաքը:
Ես էլ ապագա ուսանող եմ ու իմ պլանների մեջ չի մտնում ստեղ ապրելը:
Հ.Գ.Ես իմ քաղաքը շատ եմ սիրում,բայց առավել ինձ եմ սիրում:
Անդրադառնամ բժիշկեների խնդրին:Ստեղ չկան բժիշկներ:Հիշում եմ մի դեպք:Զանգեցին բժշկին,թե արի,ասեց հոգնած եմ:Ու արդյունքում մի ջահել տղա մահացավ,որովհետև էն մնացած տխմարները չէին հասկացել,որ տղու մոտ ներքին արյունահոսությունա սկսված:
Ստեղ մենք ինչքան էլ հիվանդ ենք լինում չենք գնում բժշկի,որովհետև վերջին կարդացած հիվանդությունը քեզ են վերագրում,ասում գնա Երևան ու մինչև հասնես Երևան էտ մտքից կարողա մեռնես:
1.Ով ասեց որ կինոթատրոնում միշտ կարող ես նայել էն ֆիլմերը,որոնք դու ես ուզում:Ուզում ես լավ ֆիլմ նայել,ուրեմն զանգում ես ընկերներիդ,իրար գլխի եք հավաքվում ու նայում եք ձեր ուզած ֆիլմը,ձեր ուզած ժամին,ձեր ուզած տեղում:Ու համոզված եղիր,ավելի հետաքրքիր կինոդիտում դու ոչ մի տեղ չես գտնի:
2.Եթե համերգներ հազվադեպ են լինում,ուրեմն դուք կազմակերպեք դրանք:հաստատ ձեզ մոտ գոնե մեկ երկու լավ երգողներ կլինեն:Ճիշտ է մի քիչ դժվար է,բայց եթե շատ ուզենաս անհնար չի:
3.Սրճարանները ասում ես լավը չեն հա:Բարի:Ուրեմն էլի հավաքում ես ընկերներիդ ու գնում ես էդ սրճարան,ասում եք,իրանց թերությունների մասին:Լսեցին ձեզ, շատ լավ,չլսեցին աստված իրանց հետ:Չեք հուսահատվում:Հավաքվում եք իրար գլխի, տաղավար էք սարքում ու մարդկանց հյուրասիրում եք ձեր սարքած բարիքները:Էս էլ է մի քիչ դժվար,բայց էլի անհնար չի:
4.Է մտածում են թող մտածեն,եթե իհարկե էդ ,,մտածողները,, չեն մոռացել որ կարան մտածեն:
5.Ամռանը ութից իննից հետո չեմ պատկերացնում թե ոնց կարաս տնից դուրս չգաս:Համ էլ մենակ ինչի ես դուրս գալիս.էլի հավաքում ես ընկերներիդ ու գնում եք իրիկվա մաքուր ու զով օդ վայլելու:Իսկ ձմռանը ութին իննին ձնագնդի խաղալ,բնականաբար էլի ընկերների հետ,ու ձյան մեջ հնարավորե թաղել էն ,,մտածողներին,, եթե համարձակվեն մտածել:Էս հինգից ամենահեշտ իրագործելին է:

Նիկեա
02.08.2013, 13:31
Ինչ վերաբերվում է գրադարաններին:Ենթադրենք վերջին քսան տարվա ընթացքում էդ գրադարանից մշտապես օգտվել է տաս մարդ:Ու ենթադրենք իրանցից հինգը շատ մտահոգված է գրադարանի ճակատագրով,ուրեմն տարվա մեջ գոնե մի գիրք կարող է նվիրել գրադարանին:Այսինքն գրադարանը վերջին քսան տարվա մեջ կունենա հարյուր նոր գիրք:Ասածս ինչ է.եթե մենք չմտածենք մեր միջավայրի պահպանման ու շենացման մասին,ուրիշ ոչ ոք չի մտածի:Համարյա ամեն ինչ մեզնից է կախված ու եթե ուզենանք համարյա ամեն ինչ կարող ենք փոխել:Ճիշտ է դժվար է բայց անհնար չէ:

Լեդի Վարդ
02.08.2013, 13:39
1.Ով ասեց որ կինոթատրոնում միշտ կարող ես նայել էն ֆիլմերը,որոնք դու ես ուզում:Ուզում ես լավ ֆիլմ նայել,ուրեմն զանգում ես ընկերներիդ,իրար գլխի եք հավաքվում ու նայում եք ձեր ուզած ֆիլմը,ձեր ուզած ժամին,ձեր ուզած տեղում:Ու համոզված եղիր,ավելի հետաքրքիր կինոդիտում դու ոչ մի տեղ չես գտնի:
2.Եթե համերգներ հազվադեպ են լինում,ուրեմն դուք կազմակերպեք դրանք:հաստատ ձեզ մոտ գոնե մեկ երկու լավ երգողներ կլինեն:Ճիշտ է մի քիչ դժվար է,բայց եթե շատ ուզենաս անհնար չի:
3.Սրճարանները ասում ես լավը չեն հա:Բարի:Ուրեմն էլի հավաքում ես ընկերներիդ ու գնում ես էդ սրճարան,ասում եք,իրանց թերությունների մասին:Լսեցին ձեզ, շատ լավ,չլսեցին աստված իրանց հետ:Չեք հուսահատվում:Հավաքվում եք իրար գլխի, տաղավար էք սարքում ու մարդկանց հյուրասիրում եք ձեր սարքած բարիքները:Էս էլ է մի քիչ դժվար,բայց էլի անհնար չի:
4.Է մտածում են թող մտածեն,եթե իհարկե էդ ,,մտածողները,, չեն մոռացել որ կարան մտածեն:
5.Ամռանը ութից իննից հետո չեմ պատկերացնում թե ոնց կարաս տնից դուրս չգաս:Համ էլ մենակ ինչի ես դուրս գալիս.էլի հավաքում ես ընկերներիդ ու գնում եք իրիկվա մաքուր ու զով օդ վայլելու:Իսկ ձմռանը ութին իննին ձնագնդի խաղալ,բնականաբար էլի ընկերների հետ,ու ձյան մեջ հնարավորե թաղել էն ,,մտածողներին,, եթե համարձակվեն մտածել:Էս հինգից ամենահեշտ իրագործելին է:

Նիկ էսօր զանգում ենք մեր ընկերներին ու հերթով իրականացնում ենք էս կետերը;)

Արէա
02.08.2013, 14:15
Ի վերջո եթե ապրում ենք ինչ-որ մի տեղ, պետք է շփում էլ ունենանք մարդկանց հետ, բա մի բանով պե՞տք ա զբաղվենք, թե՞ չէ: Ու ինչքան էլ հարևանդ հրաշալի ու բարի մարդ լինի, ում պարզությունը կսիրես ու կուզես հետը խոսել, բայց երբ հետաքրքրություններից շրջանակից մարդ չկա, ում հետ կարող ես նայածդ ֆիլմը քննարկել ու դա կլինի ոչ թե «դժբախտ երջանկությունն» այլ ասենք Ֆելինիի «Ութ ու կեսը», կարդացածդ գիրքը քննարկես, որը կլինի ոչ թե Սայաթ Նովան ու Պարույր Սևակը, այլ Բորխեսն ու Հեմինգուեյը, լսածդ երաժշտությունը, որը կլինի ոչ թե Արմենչիկն ու Սպիտակցի Հայկոն այլ Բոբ Դիլանն ու Չիկ Կորեան, արդեն կսկսես դիսկոնֆորտ զգալ, էդ կյանքը քեզ չի բավարարի: Կարող ա օրինակներս ծայրահեղացրի, բայց ընդհանուր առմամբ տենց ա:

Ես շուտվանից էի կասկածում որ սա Երևանը չի, հիմա համոզվեցի: Չուկ ջան, ձեր քաղաք ո՞նց գամ: