Դիտել ողջ տարբերակը : Մարկ Սաղաթելյան
keyboard
31.07.2013, 12:52
Չէի ուզի, որ Մարկի մասին անցյալով խոսելով բացեի թեման, բայց ավաղ, ափսոս Մարկն այլևս չկա:
Ողորմի Աստված, ափսոս էր նման հայի կորուստը մանավանդ այդպիսի տարիքում, չեմ ուզի թեման պասիվ մնա ու միայն էս վատ լուրով սահմանափակվի:
Ով ինչ կաուզի, ով ինչ գիտի, ասեք, խոսենք, թող գոնե ինտերնետային մի կայք-ֆորումում էլ նրա մասին ինֆորմացիա լինի, չնայած դրա պակասը նա չունի կարծում եմ:
:(
Sagittarius
31.07.2013, 13:17
Ափսոս :(
Նաիրուհի
31.07.2013, 13:53
Ես Մարկին սենց եմ սիրել ու սենց եմ հիշում: Էգոիստություն է երևի, բայց ես չեմ կարողանում հավատալ, որ ինքը էլ չկա, չեմ էլ մտածում էդ մասին: Ինքն իմ մութ ու ցուրտ մանկության պայծառ կետերից մեկն Է, ես ու լիքը մարդիկ իրեն սիրում ենք սենց՝ միշտ ջահել ու միշտ կենդանի:
Վերջին տարիներին առանձնապես չեմ հետևել իր գործունեությանը, բայց չեմ մոռանում, թե ոնց էինք կես ժամ հոսանք ունենալուց Մեր բակը նայում (ՈՒՀԱ չեմ հիշում, որ նայած լինեմ, շատ պուճուր էի երևի):
Էս հատվածն էլ ինձ համար առանձնահատուկ սիրելի է: Ոնց որ անցյալիս մի տաք լույս հանգած լինի: Ավելի ուշ շրջանի սերերը էսպիսի հետք չեն թողնում:
Շնորհակալություն, Մարկ…
http://www.youtube.com/watch?v=ZrIML36hOLo
impression
31.07.2013, 15:12
շատ ափսոս, չգիտեմ արվեստն ինչ կորցրեց, ու կորցրեց արդյոք, բայց գիտեմ, որ մի լավ մարդ էլ չկա
KBH-ների ժամանակ ոնց էինք ուրախանում, երբ հաղթում էին, ու լավ որակի հումորը իրենցից հենց սկսվեց եթերում
romanista
31.07.2013, 16:17
Ափսոս :( մի տեսակ դատարկություն ա մոտս( նենց չի, որ իրան հետևել եմ անընդհատ, ուշքս գնացել ա իրա համար, բայց նաև որպես տաղանդավոր հայ դերասան ու շոումեն միշտ սիրել ու ամենակարևորը ՀԱՐԳԵԼ ԵՄ հեռակա կարգով, անձամբ չճանաչելով: Իսկ դա ցանկացած արվեստ ստեղծող մարդու համար ամենաբարձր բանն ա, հարգանքը իրա հանդեպ ըստ իրա արածի ու ապրածի( ափսոս, միշտ ոնց որ մենակ լավ մարդիկ հեռանան, հեչ չես լսի, որ ասեն էսինչ անասունը մեռավ, պրծանք դրանից, մենակ սենց իրանց գործի լավ վարպետների ու ամենակարևորը` լավ մարդկանց հեռանալն ա երևում... :(
Շատ ապսոս, շատ: Երիտասարդ տաղանդավոր սիրված անձնավորություն...
Ես էլ եմ շատ ափսոսում: «Կուռք»-ը սխալ բառ կլինի, բայց Մարկը շատ սիրված ու հարգված մարդ ու դերասան ա եղել իմ ու իմ շատ ընկերների համար:
http://www.youtube.com/watch?v=lpBhokn2o9g
Ambrosine
31.07.2013, 21:37
Ես էլ անձամբ իրեն չեմ ճանաչել ու, ընդհանրապես, այդ ոլորտի մարդկանց հետ շփում չեմ ունեցել: Բայց կան կոնկրետ մարդիկ, որոնց հանդեպ հարգանքը անձնական ծանոթության հանգամանքով չի պայմանավորվում: Նման մարդկանցից մեկը Մարկն է: Շատ եմ ափսոսում: Մի բան ոնց-որ պակասած լինի... հաստատ պակասել է:
My World My Space
31.07.2013, 21:46
Մանկության գունապնակից մի գույն ու լուսավոր մի մարդ էլ պակասեց…
Բարի ճանապարհ, Մարկ…
Ես էլ եմ շատ ափսոսում: «Կուռք»-ը սխալ բառ կլինի, բայց Մարկը շատ սիրված ու հարգված մարդ ու դերասան ա եղել իմ ու իմ շատ ընկերների համար:
http://www.youtube.com/watch?v=lpBhokn2o9g
ուզում էի ես էլ նույնը տեղադրեյի, որ ես էլ իրեն էսպեսեմ հիշում, շաաատ եմ ցավում նման մարդկանց մասին վատ լուր լսելիս, հավատդ անգամ չի ուզում գա...անընդհատ փորձում ես սպասել լավ լուրին, որ միգուցե մեկը ուղղակի խոսելա , բայց ավաղ...
ցավակցում եմ ընտանիքին, չէի ուզի որ նման մարդ հեռանար կյանքից այն էլ էսքան վաղ...
թող Աստված հոգիդ լուսավորի Մարկ ջան...երջանիկ մարդ ես եղել, ուրախացրել բոլորին, ու թող հողը թեթև լինի քեզ վրա...:(
Մեր մութ տարիների լույսերից մեկն էր...
Ինչի՞ց մահացավ:
Լրատվամիջոցներում լեյկիմիա էր գրված, Այվ:
Մահվան պատճառը արնազեղումը ուղեղում։
Մեր մութ տարիների լույսերից մեկն էր...
Սուր լեյկոզ, գլխուղեղի արյունազեղում:
Աղբյուր (http://www.1in.am/arm/armenia_society_203041.html)
Շատ եմ սիրում Մարկին,շատ երիտասարդ էր ախր:(
Մահվան պատճառը արնազեղումը ուղեղում։
եթե չեմ սխալվում այս չարաբաստիկ վթարի հետևանքն էր
http://www.youtube.com/watch?v=nrl9d95_YyY
ու որպես կանոն վատ բաները լինում ա լավ մարդկանց հետ
Մարկ, մենք քեզ միշտ հիշելու ենք, դու հավերժ ես...
եթե չեմ սխալվում այս չարաբաստիկ վթարի հետևանքն էր
http://www.youtube.com/watch?v=nrl9d95_YyY
Հնարավոր ա, որ պատճառը էդ ավտովթարը եղած լինի, բայց լեյկոզների ժամանակ արյունազեղում լինում ա ուղեղում:
Չեմ էլ ուզում անգամ պատկերացնել, որ նա չկա.... երանի երազ լիներ... չեմ հա-վա-տում.... չեմ էլ կարողանում նկարները նայեմ, իր մասին նյութեր ու վիդոներ նայեմ.... նայելուց կոկորդս ամուր սեղմվում ա, զսպել չեմ կարողանում արցունքներս, էսօր ինձ հազիվ տրամադրեցի ու քանի որ համ էլ չէի էլ նայել, ՈւՀԱ-ի 20 ամյակի ձայնագրությունը նայեցի,լաց էր լինում Մարկը, դրանից էլ ավելի վատ զգացի... ուֆֆֆֆֆֆֆ :( հրաշք անձնավորություն էր նախկին հարևանս, կոնսուրախ ու բնական մարդ:
http://www.youtube.com/watch?v=lRWomFtegTA
Արա դե լավն էր էլի: Շատ ափսոս:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=K7-Homsmx-4
Ինձ համար սա շատ հետաքրքիր հարցազրույց ա։ Մարկը պատմում է, թե ավտովթարից հետո ինչպես են փոխվել իր տեսակետները կյանքի վերաբերյալ։ Ես շատ եմ հավանում այս հաղորդումը։ Եթե ժամանակ ունեք ու եթե Մարկին սիրում եք խորհուրդ եմ տալիս դիտել։
http://youtu.be/uEbKrCooVs4
Սա էլ մի քանի խոսք Կարեն Ղազարյանի, Հրանտ Թոխատյանի, Լևոն Հարությունյանի և Մարկի այլ ընկերների կողմից՝ Մարկի հիշատակին։
http://youtu.be/OzdUatLOJPo
«Միշտ մեզ հետ». նվիրվում է Մարկ Սաղաթելյանի հիշատակին
http://youtu.be/i4No744Fj-4
Աղբյուր՝ Թերթ.ամ (http://www.tert.am/am/video/i4No744Fj-4/)
Լավ էլի :(
Մենակ ոչ Արմենչիկ :(