PDA

Դիտել ողջ տարբերակը : Արևելյան



Arpine
29.07.2013, 03:24
Երբ նոր էի ակումբում գրանցվել, մտքովս ընդհանրապես չէր անցնում, որ կարող է մի օր օրագիր բացեմ, դե մտածում էի դա իմը չի, ինձ ավելի շատ հետաքրքիր է ուրիշի օրագիրը կարդալ, բայցի այդ թղթե օրագիր էլ երբևէ չեմ ունեցել: Բայց էս վերջերս անընդհատ մտքիս է, որ բացեմ, ու էդպես ժամանակ չի լինում, ձգձգվում է: Միշտ, եթե ինչ-որ բան գրել եմ, Անկապում եմ գրել/չնայած կուզեի 2 տարվա էդ ամեն ինչը մի տեղ հավաքված լիներ/, բայց ինչ-որ բաներ էլ եղել են չեմ գրել զուտ մտածելով, որ Անկապային չեն: Ինչևէ, էստեղ ուզում եմ ինձ ազատ զգալ, ոնց ամեն տեղ:
Մի խոսքով, բարի գալուստ Արևելյան աշխարհ: Չգիտեմ օրագիրը ինչքանով արևելյան կլինի, կամ ընդհանրապես կլինի թե ոչ, ամեն դեպքում էստեղ արևելյանը գտնելը արդեն իմ խնդիրը չէ :P
Գունավոր սկզբի համար:)
https://lh6.googleusercontent.com/-aAnVQGcPvk4/UQptR5LHj2I/AAAAAAAAFnA/yc7MixRmYD4/w422-h563-no/149377_532425660121455_145795585_n.jpg

Հ.Գ. Չնայած հանգամանքին, որ ես արևմտյանին դեմ չեմ, ինձ արևելյանը հարազատ է:oy
Հ.Հ.Գ ինձ էլ արդեն հետաքրքրեց թե ինչո՞ւ եմ հակված Արևելքին: Ես, լինելով դետերմինիստ, զարմանալի ա, որ մինչև հիմա պատճառը մտքովս չէր անցել :))

Arpine
01.08.2013, 02:05
Ինձ միշտ հաճելի ա եղել էքզիստենցիալ թեմաներով զրուցելը հատկապես «էքզիտենցիալ» մարդկանց հետ, կամ ուղղակի հետաքրքիր, կամ մի քիչ ցնդած ֆանտազիա ունեցող: Նա, որ ինձ հետաքրքրումա էդ թեման,կասեք, դե իհարկե դա տարիքից ա, թինեյջերի վերաբերմունքա կյանքին ու էնքան լուրջ չի, բայց մեկա ինձ միշտ հետաքրքիրա սա, չնայած դեռ մի քանի օր թինեյջեր եմ:P:(:
Փոքր ժամանակ՝ երևի մի տաս տարեկան,հիշում եմ, մեր տան լուսամուտից դուրս էի նայում, ու մտածում, լավ, ինչի՞ ենք մենք ծնվում, ինչի՞ մարդիկ կան, ինչի՞ ես կամ, կարո՞ղ ա բոլոր մարդիկ իրականում իմ համար են ապրում:D, կամ ես/մենք/ ուրիշի: Երևի չէի ուզում հավատալ, որ ամեն ինչ էդքան անկապ ա:
Մեկ–մեկ ինձ թվումա շատ եմ խորանում էս ամենի մեջ, հատկապես էս վերջին դեպքերից հետո հարազատա դարձել ավելի թեման, դե տարիքի ու ժամանակի հետ կանցնի մի քիչ, գիտեմ: Որ խորանում եմ/ըստ ինձ էլի խորանում/, մեկ-մեկ հայտնվում եմ էքզիստենցիալ վակումի, կրիզիսի մեջ, առկախման վիճակում քիչ ա մնում նիհիլիզմի հանգեմ, բայց չէ Կամյուն ասումա. «Եթե ոչինչ իմաստ չունենար, դու ճիշտ կլինեիր, բայց կա ինչ-որ բան, որ դեռ իմաստ ունի»: Ես հավատում եմ իրեն ու ոչ թե անկապ, այլ հիմքեր գտնելով, չնայած հնագամանքին, որ ամեն ինչ զրո ա ժամանակի ու տարածությամ մեջ: Զուտ նրա համար, որ կա մահը ու ոնց Հեսսեն ա ասում. «Մենք վարգում ենք անդունդի եզրին ընթացող ուղեսայլի մեջ, և ձիերը խրտնել են։ Մենք բոլորս դատապարտված ենք մահվան և պետք է կործանվենք...»: Բայց հոգ չէ, մենք կհամակերպվենք, եթե համակերպվում ենք ուրիշների մանվանը, մերը նույնիսկ ավելի հեշտ կանցնի:):
Ինչ վերաբերումա փուչության զգացմանը, իրոք, սպանում ա մեկ-մեկ, ու ամեն անգամ մենք/ես/ ինչ-որ բաներ ենք գտնում դա լցնելու համար, ընտանիք,սիրելի մարդիկ, աշխատանք, հետաքրքրություններ, հոբբի, երաժշտություն ճանապարհորդել ևն: Ու էս ամենի մեջ մենք չենք տեսնում իրեն: Ես էլ, ինձ միշտ փորձում եմ զբաղբած պահել, այլապես ընկնում եմ դատակության գիրկը: Ոնց տեսնում եմ մարդիկ կան էս ամենին ցինիզմով են վերաբերում, դե կարելիա ասել, ելք ա, բայց իմ ուզածը չի:
Հա հիմքերի մասին, ինձ թվումա Հեսսեն ճիշտ ա, իրոք կարևորը հենց սերն ա, սիրելիների հետ կապվածությունը, ինքը հզոր ա: Կարևոր են հույզերն ու զգացմունքները, ուրախանալը, երջանիկ լինելը, կարևորա պահը: Պահը գնահատելը ու դրանով ապրելը, վայրկյանի մեջ իմաստ գտնելը, իմաստավորելը, ապրելն ու կյանքը ամեն բջիջով, ամեն պահի զգալը, գնահատելը, որտև մենք իրեն ունենք, ինքը հրաշալի բանա, իսկ կորցնելուց հետո չենք կարող գնահատել, ինչպես սովոր ենք անել:):










Հ.Գ.Մի քիչ էքզիստենցիալցնդաբանություն շարքից;)

Arpine
08.08.2013, 15:47
Մարդիկ կան ու ոչ միայն մարդիկ /էլի չգիտեմինչեր/, որոնց մենք պոտենցիալ սիրում ենք, բայց չգիտենք դրա մասին: Ասում եմ ինչ վատա, որ մենք իրենց ուշ ենք հանդիպում կամ էլ երբեք չենք հանդիպի:

Arpine
26.08.2013, 01:08
Բյուրիիիիիիիիիիիիիիիի մերսի շա՜տ ամեն ինչի համար, էս էլ նոր տեսա, շնորհակալ եմ :kiss
հատուկ օրագրիս համար:ՃՃ
http://img51.imageshack.us/img51/3261/kdpd.jpg

Arpine
23.10.2013, 23:40
Յոգա :roll
Արդեն մի քանի պարապմունքի գնացել եմ, կայֆ :love
հարազատս ա :redhat
http://1.bp.blogspot.com/_JnXd16RlK_c/TTi_Sg9lO4I/AAAAAAAASwE/cgLhBtgnyZk/s1600/yoga.jpg

Arpine
30.10.2013, 00:03
Էստեղ կամ ընդհանրապես ակումբում ուզում եմ գրել, շատ բան կա որ կուզեմ գրեմ, բայց համ էլ անիմաստ եմ համարում ժամանակս գնո՜ւմ ա․․․

Միշտ ուզում եմ էստեղ հայ գտնեմ, չնայած լիքը մարդ կա, ընկերներ տարբեր երկրներից, ազատ ժամանակ էլ չեմ ունենում որ ասեմ դրա համար, ուղղակի էլի, նենց եմ ուզում, մինչև գալս էլ։ Երբ արդեն եկա էստեղ դե հիմա չկա չկա մտածեցի ոչինչ բայց թե որ տեսնում եմ ասենք նույն երկրից եկածները միասին իրենց լեզվով խոսում են սիրտս ճաքումա :)) մեկը լիներ էլի։ ինչևէ․․․էսօր առավոտից գրադարանում նստած եմ, արդեն ժամը մոտ հինգն էր, իմ նախատեսածի պես, արդեն ավարտում էլ էի ու մտածեցի գնամ կամաց :)): մեկ էլ գլուխս բարձրացնեմ իմ սեղանին չէ, բայց դիմացի սեղանին մեկը նստածա դեմքով ինձ ու ահավոր տպավորիչ դեմք։ Դա էլ նկատելի դարձավ քանի որ դիմացիս աղջիկը գնացել էր մի քանի րոպեով։ Չնայած լիքը մարդիկ են գնում գալիս փոխվում, ես էլ գլուխս կախ աշխատում եմ մեծամասմբ չեմ նայում ու ուշադրություն չեմ դրաձնում մարդկանց։ Բայց թե սա ուրիշ դեպք ա։ՃՃ։ Ուշադիր նայում եմ․ հա՛․․․չէ՛․․․․․հա՛, հա՛, պետքա գնալ հարցնել, հենց հիմա՛։ Բայց չէ՜ հնարավոր չի որտև գիտեմ էնքան մարդ կա, որ շատ հայի նման ա, բայց հայ չի, կամ էլ հակառակը շատ կարող ա պատահի, ասենք ինձ էլ հեշտ կարելի ա շփոթել։ Բայց ախր, ինչի՞ ա իրենից ինձ որպես հայի ազդակներ գալիս :D։ Շատերին եմ տեսել օրինակ թուրքերի, պարսիկների մեջ էլ կան որ հայի նման են կամ ասենք հույների էլ ու էդպես․ չէ, հայ չի ու վերջ։ Ու դասս կարդալու փոխարեն էդ եմ մտածում ու իրեն նայում ավելի լավ հասկանալու համար,ինքն էլ ինձ, նայում եմ հագուստին ինչ որ բան կարող ա հուշի, դեմքը լրիվ հայի, մազերի կարճ կտրվածքը հայ տղաների մոտ տարածված։ Իր նայելուց էլ մտածում եմ կարող ա ինքն էլա մտածում ես հայ եմ ։D :crazy։ Ճիշտն ասած մարդկանց հետ էդպես խոսելու հարցնլու հետ խնդիր չունեմ, էստեղ էլ ամեն օր նոր մարդկանց հետ եմ ծանոթանում, կամ ասենք գրադարանում էդպես նստած ծանոթանում, փսփսալով :))։ Ինչևէ հետո նորից գալիս ա մյուս ազդակը․ հայ ա վերջ համ էլ բաց մաշկ ունի, սև մազեր ու հայացքը, շարժվելը մի տեսակ հայկականա, զուտ ինտուիտիվ եմ մտածում էս պահը, բայց ես չեմ սիրում էդպես, ես սիրում եմ տրամաբանությամբ։ Լավ, մտածում եմ, մոտենամ դիմացը նստեմ/ազատ էր/ ներողություն կխնդրեմ ու կհարցնեմ, որ հայ չլինի, կասեմ, որ ուրիշի հետ շփոթում եմ, էս էլ ինձ ապահովագրում եմ :)) չնայած համ էլ վատը նա ա որ գրադարանում մի քիչ հարմար չի խոսելը ամեն դեպքում․․․դիմացիս աղջիկը եկավ նստեց, էլ բան չի երևում:D․․․վերջ, վեր կացա ու դուրս եկա․․․
Հիմա էլ ներքևն եմ մտածում ինչ անեմ ու դուրս չե գալիս, համ էլ ցուրտա դրսում։ՃՃ։ Մի փաստ էլ նաև, որը ինձ ստիպում ա մտածել թե հնարավոր ա լինի, նա ա, որ ESN-ում(կազմակերպությունա) գրանցվելիս էդ տղան հարցրեց էլի մարդ կա՞ Հայաստանից, ասցի չէ, ասեց հա, էստեղ առնվազն մի անգամ արդեն գրել եմ, որտև որ առաջի տառը գրում եմ բերումա։
Ըհը հիմա ես ինչ անե՞մ․․․․ շատ կուզեմ է հայ լինի, եթե դաժե չլնի իմանամ որ իմացել եմ հայ չի, անկապ մտածում եմ, գոնե կամ ներս գնամ մի բան կարդամ, կամ էլ տուն գնամ, իբր ի՞նչ եմ անում։ Որոշեցի բարձրանամ։ Բարձրացա ուզում էի մտնեմ, տեսնեմ ինքը կանգնած ինչ որ բանա անում, չմտա, մտածեցի կարղ ա դուրսա գալիս, հենա լավա: Բայց մի րոպե կանգնեցի ու նորից իջա ներքև, մի քանի րոպե էլ ու տուն եկա :( լավ չեղավ։


Հուսով եմ ավելի քան 26.000 ուսանողների մեջ դեռ կտեսնեմ իրեն :crazy կամ ուրիշ հայի :)

Arpine
05.11.2013, 18:33
Թե բա. emotional fool :cry2

Arpine
12.12.2013, 04:34
Առանձնապես իմաստ չեմ տեսնում էստեղ գրելու մեջ, բայց եսիմ, չգիտեմ ում ասեմ։
Երբեք ինձ էնքան լավ ու էնքան վատ չեմ զգացել, ինքան էստեղ/վատը մի դեպք հանած, որտև դա ոչնչի հետ համեմատել չի լինի/։
Օրերը շատ արագ են անցնում չեմ զգում ոչ մի բան։
Ու ընդհանրապես մեկ-մեկ չափից դուրս ապատիկ եմ։ լավ չի։
Էստեղ շատ հավես ա, մարդիկ դրական ու էլի լիքը լավ բաներ, որ միշտ երազել եմ, գրեթե ամեն ինչ ունեմ, բայց ժամանակի ճնշումից, ոչ մի բան չեմ կարում լիարժեք անեմ:(։ Ամեն ինչ ունեմ, բացի ժամանակից, որը անհնար ա փոխանակել ինչ-որ բանով :cry2





Հ․Գ․Էս վերջերս, էլի, իմ համար գրադարանում կարդում եմ, ու միտքս եկավ նվերները որ ուզում առնել որոշ մարդկանց համար, ու շատ կարճ ժամանակ, ուղղակի միլի-միլիսեկունդ, որ դեռ անգիտակցորեն մտքովս անցավ․ իսկ ի՞նչ եմ անռելու մորաքրոջս համար։
ու էսպես ամեն անգամ, ամեն օր․․․ ու էն ապուշ հարցը, թե ինչի՞ էսպես եղավ։

Arpine
20.01.2014, 16:36
Էստեղ առաջին քննությունս հանձնելիս, երբ ինձ համար, էստրա ժամանակին սովոր մարդ, հանգիստ գրում եմ, իհարկե ժամանակին նայելով, բայց գաղափար անգամ չունենալով որ ուղիղ ժամանակին պետքա հանձնել։
Դե ես գիտեմ որ էստեղ օրենքի երկիրա, ու դա սիրում եմ մի այլ կարգի որտև հակառակ երևույթից ուղղակի զզված եմ։ Մի խոսքով ժամանկը եկավ, ես իմ վերջնական թղթի վրա եմ, ու մի րոպե ինձ պետքա դա լրացնելու, ավարտելու համար։ Աշխատակիցը մոտեցավ ու խնդրեց հանձնել, քանի որ ժամանակն է։ Խնդրեցի, որ թողնի ընդամենը կես րոպե ու արագ-արագ կանեմ, մի պահ մտածեց, չգիտեր ինչ անի որտև ինքն էլ տեսավ, որ անիմաստ կլինի մի քանի վայրկյանի համար համարյա դատարկ հանձնելը, ասաց լավ, արագացրու։
Ես լրացնում եմ, մյուս աշխատակիցը եկավ, ասաց որ տա, սակայն Էս մյուսը պատմեց արագ ամեն ինչ, նա էլ թե արդար չի, քանի որ էնտեղ մի աղջիկ կար որից ինքը վերցրել է արդեն թուղթը։ Արդեն դասախոսը մոտեցավ(որին հենց սկզբից շատ էի սիրում, ու ուղղակի վստահ էի որ իր տիպի մարդը նման բան չի անի, վերցնի)։ Իրեն խնդրեցի, որ ինձ 20 վայրկյան է պետքա վերջացնելու համար։ Ասաց լավ-լավ արագացրու, մեզ թույլատրված չի սա։ Ես գրում եմ ու մի աղջիկ մոտեցավ, էն աղջիկը որից նույնպես վերցրել են, բնականաբար, ասաց, դե եթե էդպես է, իմ թուղթն էլ տվեք, ինձ հինգ րոպե է պետք(փաստորեն ինքը իր վերջին հինգ հարցը չէր հասրել դեռ կարդալ, բայց մնացածները լրացրել էր) չգիտեի ինչ ասել, ասեցի լավ, խնդրում եմ, թույլ տվեք երկուսս էլ գրենք։ Ասաց չէ(արդեն դասախոսը), կներես(բնականաբար հինգ րոպե չէին թողնի)։
Պայուսակս վերցրի դուրս եկա, գնալիս դասախոսը էլի նայեց դեմքիս նորից ներողություն խնդրեց, ոչ մի բան չասեցի, չկանգնեցի, ուղղակի դուրս եկա, ահավոր վատ։
Գնացի ու ջղայնաղած եմ աելի շատ էդ աղջկա վրա, որին, ի դեպ, միշտ տեսնում էի դասին, ես նստում էի երկրորդ նստարանին, ինքը՝ առաջինին, իմ դիմաց,ընկերների հետ ու միշտ տեսնում էինք իրար, անընդհատ ուզում էի խոսել հետը, բայց քանի որ էդ դասը առաջին ժամ էր առավոտը, ես կիսաքնած, հավես չէ ունենում, ու տենց։
Ու ոչ թե մտածում եմ օ՜ իմ համալսարան, ինչ լավն ես դու թողել ես ինձ միշտ մի կես ժամ ավել գրել, այլ հակառակը՝ ինչի եմ ես դրան սովոր։ Մի խոսքով էստեղ առաջին անգամ քննությունը չանցնելու փորձն ունեցա։
Դրանից մի երկու շաբաթ անց, համալսարանի սրճարանում ընկերուհուս/մի տեսակ էն չի էստեղ ամեն ծանոթին ընկեր ասելը բայց թե/ հետ սլովենիայից եկած, զրուցում էինք, որը տեղյակ էր էս ամենից, տեսնեմ, էդ նույն աղջիկը եկավ դիմացի սեղանին նստեց։ ես առանց նայելու իմ ընկերուհուն ասեցի որ ինքն է էդ աղջիկը։
2 րոպե անց մոտեցավ։
ներկայացավ, ներողություն խնդրեց,ասաց որ անընդհատ ինձ փնտրել է այլ դասերն․․․որ իրեն իրականում շատ ժամանակ էր պետք․․․․ հիմա իրեն շատ վատա զգում ու նման լիքը բաներ, ու էն փաստը, որ ես չեմ անցել/ինքը անցել էր/ իր դրական կողմն էլ ունի ու բացատրում է․․․հարցրեցի՝ Գերմանիայից է։ իրոք իմ համար հաճլի էր իր մոտեցումը, ճիշտ ա նիչ եղել եղել ա, բայց ասացի որ գնահատում եմ իր մոտցումը, իրոք ու էդպես բլա բլա․․․
էս վերջերս հեծանիվով գնում եմ, մեկ էլ մեկը ձեռքով ա անում կանգնեցնում,տեսնեմ՝ ինքը, խոսեցինք մի քիչ ասումա հուսով եմ ներել ես ինձ, ես իրոք էդ մտադրությունը չունեի․․․։ Էլի որ տեսնում մոտենում ու զրուցում է։ Իրականում իրադրությունը չի փոխվել, ուղղակի իմ ընկալումն ա դրա մասին փոխվել, շատ հավեսն ա ինքը:)։

Arpine
02.11.2016, 00:16
Ինչ ափսոս է, որ մենք էլ երբեք չենք հիշի կամ իմանա էն ամենը(էն հիշողությունները, րոպեական գաղափարները), ինչն արդեն մոռացել ենք:unsure։

Այ դրա համար օրագրանման մի բան ունենալը ու նշումներ անելը ահագին օգտակար կլիներ։
Չնայած, մյուս կողմից էլ, ում է պետք հիշելը, գրելը նման բաները վերջում միևնույն է, ոչ մեկին ո՛չ օկտակար, ո՛չ էլ հետաքրքիր կլինեն։

:clean: