PDA

Դիտել ողջ տարբերակը : PHILIPS բջջային հեռախոսներ

romanista
27.07.2013, 13:25
Ինձ հետաքրքիր ա, մեր երկրում ինձնից բացի էլի PHILIPS ընկերության բջջային հեռախոսներից օգտվող կա՞, թե՞ ես առաջին ու վերջին մոհիկանն եմ :) հոգնեցի իմ ամենասիրելի` Nokia ֆիրմայի հեռախոսները երկու ամիսը մեկ փոխելուց, ֆինները մոռացել են ինչպես արտադրել հեռախոս, որը չի լինի առանց խնդիրների, Apple, Samsung չեմ օգտագործում սկզբունքորեն, մնացած ընկերություններն էլ իմ կարծիքով լուրջ չեն: Ընտրեցի Philips) Հիմա բռնում եմ Philips Xenium X130: Սա է`

55831

Որպես բջջային զուտ ՀԵՌԱԽՈՍ նմանը դեռ չեմ տեսել, մոռանում ես լիցքավորելու մասին, օրերով պահում ա, մի էճ ժամից ավել խոսաս, նոր սկսում ա նստել) Philips-ի հեռախոսների մարտկոցները ընդհանրապես ավանդաբար երկար են աշխատում մի լիցքավորումով: Միակ բջջայինն ա ընդհանրապես, որ վրան ունի ամբողջական usb-պորտ, որով կարող ես հեռախոսի լիցքը փոխանցել այլ սարքի, այսինքն ինքը նաև այլընտրանքային լիցքավորիչ սարք ա (հեռախոս, պլանշետ, փլեյեր և այլն): Կարդում ա մինչև 16 Գբ հիշողության քարտ, վիդեո, երգեր, նկարներ, ունի ռադիո ու մնացած կարևոր բաները)

սկսենք քննարկել էս ընկերության բջջայինները, եթե ուրիշ ունեցող կա:

Stranger_Friend
27.07.2013, 14:39
Սրանից Հայաստանում կա՞, ի՞նչ արժի.

romanista
27.07.2013, 15:29
Pixel խանութում կա, 35000 դրամ: Հա, մոռացա, 2 քարտով ա աշխատում)

Աթեիստ
27.07.2013, 16:43
Pixel խանութում կա, 35000 դրամ: Հա, մոռացա, 2 քարտով ա աշխատում)

Մի քարտով խոսալուց մյուսի վրա զանգ գալի՞ս ա։

romanista
27.07.2013, 18:28
Մի քարտով խոսալուց մյուսի վրա զանգ գալի՞ս ա։

Չէ, էդ մի բանը չէ) օրինակ ինձ էսքան ժամանակ ինչ երկուքարտանի եմ բռնում, չի եղել դեպք, որ զուգահեռ նույն պահին երկու քարտիս զանգեն կամ երկուսն էլ զբաղված լինի: Իմ կարծիքով դա անիմաստ թիթիզություն ա) երկու քարտը սպասպման ռեժիմում ակտիվ են, էդ հերիք ա)

Աթեիստ
27.07.2013, 18:38

Էն որ բախտավոր մարդ էս, դրանից էդ կարևոր ֆունկցիան չի դառնում թիթիզություն։ Եթե գործիդ կեսը հեռախոսով ա, ու դու առնում ես երկու սիմով հեռախոս, մեկ էլ պարզվում ա, որ մեկով խոսալուց մյուսը չեղածի հաշիվ ա, հասկանում ես որ 2 սիմի պահով մի քիչ խափել են։ Որտև էդ մասին արտադրողները շատ փոքր (հաշվի չերևացող) տառերով են գրում։

Էս դարում հեռախոս առնելը լուրջ չեմ համարում։ Միայն սմարթֆոն։ Իսկ դրանց մեջ ֆիլիպսն ինչ որ բան ո՞ւնի առաջարկելու։ Աչքովս չեն ընկել։

Ռուֆուս
27.07.2013, 19:47
Վայ, փաստորեն դեռ կնոպկով հեռախոսներ են մնացե՞լ :))

Norton
27.07.2013, 19:50
Իսկ դրանց մեջ ֆիլիպսն ինչ որ բան ո՞ւնի առաջարկելու։ Աչքովս չեն ընկել։
Օրինակ էս, էլի երկու սիմ քարտովա աշխատում
http://www.sotovik.ru/catalog/reviews/Philips_W737-rev.html

Freeman
27.07.2013, 20:06
Ակումլյատրը 2000 մԱԺ ա, եթե մի քարտից ավել պահեմ, հնարավոր ա էս էլ վերցնեմ իմ 1200-ին ձեռի հետ լիցքավորելու համար :))

romanista
27.07.2013, 21:17
Սմարթֆոններ ունի, հիմնականում, թե լրիվ, էդ չգիտեմ, Անդրոիդով են աշխատում, ու սաղ էլ երկու քարտով են: Մենակ ոնց որ Xenium X806 մոդելն ա, որ մի քարտով խոսալուց մյուսը շարունակում ա ակտիվ մնալ) կա Xenium X2300, էս ընդհանրապես երեք քարտանի ա, բայց իմ կարծիքով էդ սադոմազո ա արդեն :) երեկ չէ առաջին օրը զարյադկից հանել եմ, 2,5 օրվա մեջ մի 5 ժամ խոսացել եմ, մի 50 սմս, ու ինտերնետ էլ եմ մտել (հա, էսի ինտերնետ էլ ունի, բայց մենակ wap :D), նոր մի խազը նստեց) պրակտիկ ա ահավոր)

Մեկ էլ համաձայն չեմ էն մտքի հետ, որ էս դարում մենակ սմարթֆոն պտի առնես) եթե դու հեռախոսից ուզում ես մենակ ժամերով խոսալն ու սմսը, սենսորով էդ եքա "բահը" ի՞նչ ես անում, որը մի քանի ամսից փոխելու ես, քանի որ մեկ ա վարի ա գնալու) իսկ հիմա կամաց-կամաց նորից շատանում են մարդիկ, ում որ հեռախոսում մենակ իրա բուն պարտականություններն ա հետաքրքրում)

Աթեիստ
27.07.2013, 21:39
Օրինակ էս, էլի երկու սիմ քարտովա աշխատում
http://www.sotovik.ru/catalog/reviews/Philips_W737-rev.html

Ոչ մի բանով աչքի չընկնող, անունով 2 քարտով աշխատող հեռախոս, որն էլի ունի ընդամենը մեկ ռադիոմոդուլ: Եթե որոշեմ գնել էժան ու հարմար բան, ավելի շուտ կվերցնեմ լենովո (P770, 3500mAh) կամ Jaiyou (G4, 3000mAh), քան սա։

romanista
27.07.2013, 21:47

Երկու ռադիոմոդուլով մենակ Սամսունգները չե՞ն) դրանց մեջ էլ մենյուն ոնց որ այլմոլորակայինի համար արած լինի, անհարմար ա)

Աթեիստ
27.07.2013, 22:01
ԻQUOTE=romanista;2425665]Երկու ռադիոմոդուլով մենակ Սամսունգները չե՞ն) դրանց մեջ էլ մենյուն ոնց որ այլմոլորակայինի համար արած լինի, անհարմար ա)[/QUOTE]

Չի, չինացիներն էլ շատ ունեն ։)
Իսկ մենյուի հարցում ես ամենաշատը հավանում էի նոկիաների մենյուն (S40 ու սիմբիանները), հետո սամսունգները։ Դրանց մեջ որոշակի լոգիկա գտնում էի։ Ֆիլիպսների հետ չեմ շփվել, իսկ իմ համար լոգիկայից հեռու մենյու ունեին Մոտորոլաները (RAZR-ի ականջը կանչի) ու SE-ներից շատերը։ Դրանց մեջ կարող ա 30 ժամ ման գայի իմ ուզածը, ու պատահական գտնեի ամենաանհավանական տեղում։

Էս դուոսս պահում եմ մենակ զանգելու համար, շատ հին ա, 2 օր զարյարդայա պահում 2 քարտերն էլ ինտենսիվ օգտագործելով։ Մենյուի մեջ մտնելու կարիք ընդհարապես չունեմ։ Մի հատիկ կնոպկայա պետք գալիս, մի քարտից մյուսին անցնելու համար, դա էլ շատ հարմար դրած ա։

Moonwalker
27.07.2013, 22:15
Հա, վատ չի էլի 35,000-ի համար... ավել էլ ի՞նչ եք ուզում: Բայց պի՞նդ ա էն հին բարի Նոկիաների նման::unsure

Էս դարում հեռախոս առնելը լուրջ չեմ համարում։ Միայն սմարթֆոն։

Արտ, առիթ չի լինում մերսի ասելու: Էն որ Նոթ II խորհուրդ տվեցիր, արդեն վեցերորդ ամիսն ա՝ ոչ մի բողոք չունեմ (թու-թու-թու), մեծությանը հարմարվել եմ: Համ էլ չափերը լիուլի փոխհատուցվում են 5,5 դյումանոց գժական էկրանով ու բաբաթին մարտկոցով (3,100 մԱ/ժ): Մնում ա 4.2.2-ի update-ը դուրս գա ու պրծ: http://immortalchess.net/forum/images/smilies/plus1.gif

Freeman
27.07.2013, 22:29
Հա, վատ չի էլի 35,000-ի համար... ավել էլ ի՞նչ եք ուզում: Բայց պի՞նդ ա էն հին բարի Նոկիաների նման::unsure

Արտ, առիթ չի լինում մերսի ասելու: Էն որ Նոթ II խորհուրդ տվեցիր, արդեն վեցերորդ ամիսն ա՝ ոչ մի բողոք չունեմ (թու-թու-թու), մեծությանը հարմարվել եմ: Համ էլ չափերը լիուլի փոխհատուցվում են 5,5 դյումանոց գժական էկրանով ու բաբաթին մարտկոցով (3,100 մԱ/ժ): Մնում ա 4.2.2-ի update-ը դուրս գա ու պրծ: http://immortalchess.net/forum/images/smilies/plus1.gif

Նոթ 2-ի համար կորպուս էլ կա, որ համ էլ էքստերնալ ակումլյատոր ա՝ միացնում ես, մի քիչ հաստանում ա հեռախոսդ ու շատ ա զարյադկա պահում: Բայց Հայստանում վաճառքի չեմ տեսել, Չինաստանից էին գնել
Վրան էլ գրած էր galaxay note II :))

romanista
27.07.2013, 22:49
Հա, վատ չի էլի 35,000-ի համար... ավել էլ ի՞նչ եք ուզում: Բայց պի՞նդ ա էն հին բարի Նոկիաների նման::unsure

ձեռիցս հատուկ չեմ գցել, որ ստուգեմ, բայց պնդոտ ա)) ակումուլյատորն էլ նամեռտվո խփած ա մեջը, մինչև դու չհանես, չի հելնի)) կռիշկեն հանած հեռախոսը թափ ես տալի, ակումուլյատորի վեջը չի, իրա համար հեռախոսի մեջ պինդ նստած ա)

keyboard
27.07.2013, 23:30
Չէ, էդ մի բանը չէ) օրինակ ինձ էսքան ժամանակ ինչ երկուքարտանի եմ բռնում, չի եղել դեպք, որ զուգահեռ նույն պահին երկու քարտիս զանգեն կամ երկուսն էլ զբաղված լինի: Իմ կարծիքով դա անիմաստ թիթիզություն ա) երկու քարտը սպասպման ռեժիմում ակտիվ են, էդ հերիք ա)

Աթեիստն ասեց, ես էլ ասեմ. կակ նա զլո, ամբողջ օրը չեն զանգի ու մեկ էլ միանգամից երկու քարտին ու երկուսին էլ սմս ա գալիս, որ բաց թողած զանգ ունեմ, բայց ամեն դեպքում անհարմար ա, երբ ուղղակի խոսում ես, իսկ մյուսին կարևոր զանգ ա գալիս, իսկ դու էն մոյուսով ոչ էդքան կարևոր խասակցության մեջ ես:
Իմ 1252 սամսունգից գոհ եմ իրա գնի համար, էժան ա, հարմար ա,քցում ես հազար կտոր ա լինում, հավաքում ես աշխատում ա, էլ ինչ ա պետք, իսկ հեռախոսից, բացի զանգելուց ուրիշ ֆունկցիա ինձ պետք չի :)

Zangezur
28.07.2013, 23:29
Ոչ մի բանով աչքի չընկնող, անունով 2 քարտով աշխատող հեռախոս, որն էլի ունի ընդամենը մեկ ռադիոմոդուլ: Եթե որոշեմ գնել էժան ու հարմար բան, ավելի շուտ կվերցնեմ լենովո (P770, 3500mAh) կամ Jaiyou (G4, 3000mAh), քան սա։

եթե հավատանք ինետին G4 ակումլյատորի պահով վերջնա

1) Режим ожидания. Очень-очень-очень долго. Минимум, 2-3 недели, если телефон практически не использовать. Думаю, реально и месяц протянет, хотя с практической точки зрения это мало кому интересно.
2) Воспроизведение музыки в наушниках при средней громкости. Суток 4-5. Здесь процессоры Mediatek и раньше были хороши, но MTK6589 может по праву считаться чемпионом.
3) Режим телефонного разговора. Думаю, часов около 15-20 аппарат протянет. Возможно, что и больше. Вряд ли кому-то этого будет недостаточно.
4) Режим чтения с яркостью экрана около 100 Кд/м2 - думаю, часов 20-25.
5) Интернет с включенным и постоянно работающим Wi-Fi и средней яркостью экрана. В районе 9-10 часов, как минимум.
6) Онлайновое видео, YouTube - около 8-9 часов.
7) Видео с карты памяти - около 10-12 часов, естественно, будет зависеть от яркости подсветки экрана и битрейта самого видео.
8) Режим максимальной нагрузки (яркость дисплея на максимуме, Wi-Fi включен и работает, CPU и GPU полностью загружены какой-нибудь тяжелой игрой) - 6-7 часов.

մի շաբաթից իմը կհասնի կպատմեմ իրա մասին իրականությունը ՃՃՃ