PDA

Դիտել ողջ տարբերակը : մի թե ես



Լուսաստվեր
26.07.2013, 13:06
Բարև,
դե ուրեմն վերջապես ստացվում է կարծես ունենալ սեփական հասարակաական բաց օրագիր, ինքսինձ այդ կապակցությամբ շնորհավոր :)

Լուսաստվեր
26.07.2013, 13:48
նորից դուռը ծեծում են գլխացավն է եկել, ասել էլ էի է, որ նրան այսօր չեմ սպասում: Քաոսատիպ սեղանիս բովանդակությունից ու պիտի անեմներիսարանից հոգնաց ուզում եմ գնալ դեպի բնության գիրկ: թողնեմ ամեն բան ու ամենքին ու հեռանքմ հեռու հեռու: Ուղակի շարունակ ինձ հուզելու են չարված գործերի մասին մտքերս: ինչ է նշանակում նորից ինքս ինձ համոզում եմ, որ չգնամ: Դե լավ մի տարօրինակ բաց առաջարկ եմ գրում, եթե մոտակա մի քանի րոպեների ընթացքում, որևէ մեկը կմիանա ինձ ուրեմն կգնանք: Դե...

Լուսաստվեր
28.07.2013, 20:00
Կուտակված վիրավորանքի, ցավի, լցված համբերության բաժակի պոռթկումն տեղի ունեցավ թաղապետարանի աշխատակցի անհիմն հայտարարությունից հետո, երբ փորձում էր ինձ արգելել կայանել մեր իսկ շենքի բակում, ասելով որ քուր ջան մարդա գալու, իմ զարացած հարցին, մի թե ես մարդ չեմ նա չգտավ պատասխան: Արդյունքում վնասեցի ձեռքս և կիսահիստերիկ նոպայից հետո խելագարի պես տուն սլացա, ճանապարհին արտասվում էի, որովհետև հոգնել եմ ամենից: Ինչու, ինչու ինչու է այս ամենն այսպես: Տանը նույնպես մնացի չհասկացված:
Երեկոյան ընկերուհուս հետ որոշեցինք պարզապես դուրս գալ քաղաքից ու սլանալ, ուր աչքներս կկտրի ու քանի որ քաղաքի դեպի Աշտարակ տանող ուղղությանն էինք մոտ, այդպես էլ շարժվեցինք ու հաճելի էր, մի տեսակ ազատության ու առաջ գնալու զագցողություն: Այս ամենը երկար չտևեց մեր 4 անիվավանի ընկերը մեզ դավաճանեց ու ճանապարհի կեսին կանգնեց ու վերջ: Վթարային լույսերը ոչինչ չէին հուշում անցորդ մեքենաներին: Մի քանի ոստիկանական մեքենաներ էլ անցան ու էլի չկանգնեցին մնացել էինք անօգնական ու ճանապարհին: Եվս մեկ ոստիկանական մեքենա անցավ, փոխեց ուղղությունը, մոտեցավ մեզ երիտասարդ ոստիկան ու առաջարկեց օգնություն, նախնական վարկածը վառելիքի անբավարար քանակն էր: Մեր շատ սիրալիր ոստիկանները շտապեցին բենզին բերելու: Որոշ ժամանակ անց վերադարձան, պարզվեց նախնական վարկածը ճիշտ էր ու մեքենան նորից աշխատեց: Բայց մեր սիլարի ոստիկանները դրանով չբավարարվեցին, նրանք նույնիսկ մեզ ուղեկցեցին բավական երկար ժամանակ: Այնպես որ անչապ մեծ ու խորին շնորհակալություն ոստիկաններ Խաչիկին ու Արամին, դուք կարողացաք ապացուցել, որ հայ ՃՈ կարող է լինել շատ հոգատար: Եվս մեկ անգամ շատ շատ շնորհակալություն:)

Լուսաստվեր
05.08.2013, 15:10
Չէ ես ինձ վատ չեմ զգում, բայց դե առավոտյան այն տաք ու ջերմ զգացողությունն էլ այդքան ուժեղ չի: Առավոտյան այնքան երջանիկ էի, շատ, շատ երկար ժամանակ է անցել այն պահից երբ ես նման զգացողություններ եմ ունեցել: Միասին ենք ու արդեն երկար բայց չգիտես ինչու ու ինչպես ու միայն այսօր տարիներ անց նորից հասկացա, որ նա է ու վերջ, որ զուր եմ ինքս ինձ տանջում իմ հարցականներով, սիրում եմ չեմ սիրում իրար համար ենք թե ոչ: Սիրում եմ, գիտեմ հստակ ու հաստատ: Սիրում եմ հենց այնպիսին ինչպիսին կա: Ու հիմա միայն այդ մասին մտածելուց արդեն հաճելի ժպիտ է առաջանում դեմքիս: Հուսով ոմ, որ սա ուղեղիս հնարաց հերթական ինքնախաբեության արդյունքը չի:

Լուսաստվեր
01.09.2013, 23:43
Ինչ եմ զգում հիմա, մի բան հաստատ է ես երջանիկ եմ, որ մեկնում եմ , ճիշտ է կարճ ժամանակով, բայց մեկնում եմ: Այլապես, էլ այլապեսներ չկան ես էլ չկամ: Ինչու ախր այդպես ստացվեց, ինչու ախր, ախր: Դե վերջ էլ ախրներ չկան հասուն մարդ ես, պետք է հասկանալ, որ ամենևին էլ կյանքում միշտ չէ որ սիրու դիմաց մարդ սեր է ստանում , հոգատարության դիմաց հոգատարություն: Կյանքում կա շատ մեծ, չաղ նախանձ: Ես հասկանում եմ ես եմ որոշողը ապրել այդ չարի ու նախանձի կողքին , թե փոխել ինչ որ բան: Պետք է առաջ նայել կյանքում միայն անցյաը չի և ցավոք սրտի արցունքներով գործին չես օգնի, ոչ էլ ինքնակեղեքմամբ: Կարդացի հանկարծ նախորդ գրառումս ու չճանաչեցի դա ես չեմ գրել: Արցունքից ցավացող կոպերիս ու գլխիս ծանրության տակից զգում եմ սենյակի միջանցիկ քամին, գուցե սա նշան է մեկնել ու մնաք բարով, իմ սիրելիներ:...

Լուսաստվեր
01.09.2013, 23:49
Իրականում ուզում եմ հիմա, որ ինձ մի հոգատար ու անկեղծ գիրկ ամուր գրկի, ու էլի արցունքներ, ինձ քիչ առաջ ասացին, որ ես բայղուշություն եմ անում,ես էլ ամի կուշտ լվացվել էի, բայց արցունքներս հոսում են առանքց թույլատրության, ես դա չեմ ուզում ստացվում Է: Աչքս ընկավ ժամացույցին մոտ մեկ ժամ ու ես հեռեւ լինելու ճանապարհին կլինեմ

Լուսաստվեր
21.06.2014, 21:57
Բարև իմ հին ու մոռացվաց իմ ամենա ամենա պահերի լուռ վկա; Որքան բան է անցել ու որքան բան կա պատմելու, բայց չէ չեմ պատրաստվում գլուխդ տանել ՈՒզում եմ հիմա դուրս գալ ու ուզում եմ մենակ չլինել, գուցե կա որևէ մեկը ով կուզենա ընկերակցել՞

Լուսաստվեր
29.06.2014, 17:21
Այս պահից է, որ հենց վախենում էի, այս դաժան մենակությունից, թվում է թե կարող ես կանես, ու շատ բան անցյալում է արդեն, բայց միևնույնն է սիրտդ ճմլվում է, ինքդ մենակ ես ու նաև տխուր. Տխրելու առանձնակի պատճառ չկա ու ցավն էլ հենց դրանում է, որ դու տխուր ես առանց պատճառի; Որքան է այս վիճակը տևելու, որքան կարող ես դիմանալ, հիմա կոկորդտ խեղդում են անծանո ծագման դուրս պրծնել ցանկացող արցունքի կաթիլներ. Դու ինքդ ես սա արել, դու ու միայն դու ու սա դեռ կյանքի վերջ չի գիտեմ հաստատ բա ինչու եմ ինձ այսքան վատ զգում; Հենց նոր կարդացի մի միտք, թե ոչինչ այնքան ցաղցր ու ցանկալի չէ որքան կորցրածը, բայց չէ որ ես վաղուց եմ այդ ամենը կորցրել, կամ գուցե չեմ էլ ունեցել, ժամը 5.20 է իսկ ես դեռ գիշերազգեստով եմ, ինչ անեմ, ինչպես օգնեմ ինքս ինձ, հուշեք խնդրում եմ, շատ եմ խնդրում