PDA

Դիտել ողջ տարբերակը : Դեքստեր/Dexter

impression
25.07.2013, 01:41
Դեքստերը հերթական ընտիր սերիալն ա, որի մասին ուզում եմ պատմել: Դեքստերն իր քրոջ հետ միասին աշխատում ա Մայամիի ոստիկանության Սպանությունների բաժնում որպես դատական փորձագետ: ինքը մասնագիտացել ա արյան մեջ, սպանությունների վայրերում արյան կաթիլների դիրքից, ցայտի անկյունից կարողանում ա հաճախ հենց տեղում վերարտադրել սպանությունը: մենակ թե մի հատ պրոբլեմ կա՝ Դեքստերը սերիական մարդասպան ա :)) սփոյլ չեմ արել, հենց առաջին վայրկյաններից դա ասվում ա:

http://www.youtube.com/watch?v=R6_qsTCBns8

ահավոր հետաքրքիր սերիալ ա, ինձ էնքան սյուժեն չի տարել, թեև բավականին լավն ա, ինչքան կերպարները: Դեքստերի կերպարը մենակ ինչ ասես արժի: Ութ սեզոն ա, ութերորդը հենց հիմա ընթացքում ա, շաբաթը մի սերիա ցույց են տալիս, ու դա հենց վերջին սեզոնն ա լինելու: մինչև չորրորդ սեզոնը ինձ համար ինքը սովորական սերիալ էր, որը նայում էի հավեսի համար, բայց չորրորդից ուղղակի գժվեցի Դեքստերից: նայեք, ժող, իսկականից շաաաատ լավն ա, չեք փոշմանի:

IMDB վարկանիշը՝ 9.0

հա, սերիալը հիմնված ա Ջեֆ Լինդսիի "Darkly Dreaming Dexter" (Դեքստերի մռայլ երազները) գրքի վրա:

Աթեիստ
25.07.2013, 02:02
Մենք 2-րդ սերիային (ոչ թե սեզոնից) կպանք ու խրվեցինք։
Նայելուց նենց թարգմանությամբ նայեք, որ քրոջ քֆուրները նորմալ թարգմանած լինեն (ոչ թե «да пошел ты ...») :)

Նկարագրությունից արդեն պարզ պետք ա լինի, որ լիքը արյուն ու դիակ կա ։)

impression
25.07.2013, 02:03
NOvafilm-ի թարգմանությունները նայեք, էս սայտում կա՝ http://filmix.net/

Sagittarius
25.07.2013, 02:06
Իրո՞ք տենց լավն ա: Ահագին մարդուց եմ լսել արդեն, աչքիս ես էլ սկսեմ նայել :think

impression
25.07.2013, 02:08
հա, իսկականից շատ լավն ա, ես որ տենց կպած կինոման չեմ, ու ոչ էլ էդքան պարապ, չորրորդ սեզոնից հետո ամեն սեզոնը մի օրում եմ նայել՝ սեզոնում 12 սերիա, ամեն սերիան՝ մի ժամ :))

Աթեիստ
25.07.2013, 02:32
Իրո՞ք տենց լավն ա: Ահագին մարդուց եմ լսել արդեն, աչքիս ես էլ սկսեմ նայել :think

Շատ լավն ա, ամեն սերիայի վերջում ասում էինք «Դեքստերը քաքի մեջ ա» ու անհամբեր սպասում հաջորդ հագուցալուծմանը։

Քուր ու ախպեր ամեն մեկը մի կադր են ։)

VisTolog
25.07.2013, 13:03
Իրո՞ք տենց լավն ա: Ահագին մարդուց եմ լսել արդեն, աչքիս ես էլ սկսեմ նայել :think
Ավատարս լա՞վնա::))

Ինձ թվում ա ինչքան էլ որ տրամադրված լինես թե ֆիլմը դուրդ չի գալու, մեկ ա նայելուց հետո էլ տենց չես մտածի:

Նենց անհագ էի նայում, որ մեկ ամսում կեսից ավել սեզոները արդեն վերջացրել էի:

impression
25.07.2013, 13:33
քո ավատարին նայելուց ես միշտ մտածում էի՝ սա կամ Դեքստերի սիրահար ա, կամ էլ հասարակ, սովորական մանյակ ա :))

VisTolog
31.07.2013, 10:10
Արդեն 8x05-նա դուրս եկել: :roll

impression
31.07.2013, 10:38
հա՜, երանի էսօր հասցնեմ նայել :love

Freeman
31.07.2013, 21:17
Արդեն 8x05-նա դուրս եկել: :roll

Հաա, տեսա, խեղճ Դեքստեր ... :(

ovanitas
01.08.2013, 11:28
Վերջերս «Սպարտակը» նայելուց հետո որոշեցի էլի սերիալ նայեմ, քանի որ ահագին հավանել էի։ Մի քիչ ռեյթինգները քրքրելուց պարզեցի, որ Դեքսթերը լավագույների մեջ միշտ նշվում է։ Քաշեցի նայելու, բայց, ճիշտն ասած, երկրորդ սերիայից հետո չձգեցի. մի տեսակ իմը չէր։ Չհավանեցի, մի խոսքով։

impression
01.08.2013, 11:48
ես առաջին երեք սեզոններն եմ նայել առանց որևէ էնտուզիազմի, բայց չորրորդից հետո էլ ապրել չէր լինում առանց Դեքստերի :)

LisBeth
01.08.2013, 20:15
Ինձ մռաչնի ու խելագարության եզրին գտնվող Hannibal-ը ավելի դուր եկավ, դեքստերին յան տվի սկսի դա նայել ու չփոշմանեցի: Գլխավոր դերերում ոչ այնքան հեռու ժամանակներից իմ սիրած դերասանների շարքը լրացրած Mads Mikkelsen ա:Սպասում եմ երկրորդ սեզոնին, մինչ էդ կարող ա և վերադառնամ ու նայեմ, չգիտեմ, Դեքստերի քույրն ինձ ավելի ա դուր գալիս, նայեմ էլ իրա խաթեր եմ նայելու, անկասկած հաջող կերպար ա:

Artgeo
01.08.2013, 21:35
26 րոպեից սկսում եմ նայել, համոզեցիք

Նարե91
01.08.2013, 23:32
Էնքան համատարած գովաբանություններ էի լսել էս սերիալի մասին, դրական կարծիքներ, բայց կոպիտ ասած շան տեղ չէի դնում, իսկ էսօր, որ ակումբում տեսա էս թեման, այ էս սմայլիկից դառա :o .... :D չէ, հաստատ էսօր գիշերվանից սկսում եմ նայել :hands

Freeman
04.08.2013, 03:16
Հաա, տեսա, խեղճ Դեքստեր ... :(

Էս տրոլլինգս չանցա՞վ :D

Աթեիստ
04.08.2013, 11:47
Էս տրոլլինգս չանցա՞վ :D

..., ամեն սերիայի վերջում ասում էինք «Դեքստերը քաքի մեջ ա» ...

Նենց որ կարամ հըլը չնկարված սերիաների մասին էլ ասեմ ։)))

VisTolog
13.08.2013, 11:40
8x07 արդեն կա:

Վահե-91
13.08.2013, 12:07
Հազիվ թարգել էի սերիալ նայելը, էն էլ ձեր կարծիքները կարդալուց հետո ասեցի մի հատ նայեմ, տենամ իրոք լավն ա: Զզվում եմ ձեզնից, լավ ճաշակ ունեք:

VisTolog
20.08.2013, 12:52
8x08 :roll

impression
10.09.2013, 03:11
սպանեք ինձ հենց հիմա!!!!!!!!!!!!!!! հերիք չի չգիտեմ ոնց եմ մի շաբաթ սպասելու, դեռ մի բան էլ՝ երկու սերիա մնաց, վերջանում ա Դեքստերս, իմ կյանքն էլ իմաստ չունի :(

Վահե-91
10.09.2013, 09:22
սպանեք ինձ հենց հիմա!!!!!!!!!!!!!!! հերիք չի չգիտեմ ոնց եմ մի շաբաթ սպասելու, դեռ մի բան էլ՝ երկու սերիա մնաց, վերջանում ա Դեքստերս, իմ կյանքն էլ իմաստ չունի :(
ես հլը 3-րդ սեզոնի 10-րդ սերիան եմ հասել :P

impression
10.09.2013, 12:04
ա՜խ, դու գիտես ինչ թոթոլ տեղ ես հասե՜լ.... չորրորդ սեզոնից արդեն լրիվ գժանոց ա դառնում, երանի քեզ, որ նոր պետք ա դա տեսնես :( Դեքստերս վերջանում ա :(

Lusina
10.09.2013, 12:49
ա՜խ, դու գիտես ինչ թոթոլ տեղ ես հասե՜լ.... չորրորդ սեզոնից արդեն լրիվ գժանոց ա դառնում, երանի քեզ, որ նոր պետք ա դա տեսնես :( Դեքստերս վերջանում ա :(
Լրիվ նույն վիճակում էի, երբ Հաուսն էր վերջանում :)) Ճիշտ ա, ընդհանուր բան չեմ կարա ասեմ էս երկուսի մեջ, բայց խորհուրդ կտամ նայել. Իմ մոտ նենց զգացողություն ա, որ Դեքստերի կերպարը հավանողը Հաուսին էլ պետք ա հավանի :))
Հ.Գ.Վաղուց չէի օֆֆթոփել :sulel

impression
10.09.2013, 13:10
ինչ-որ շատ զզվելի կանխազգացումներ ունեմ Դեքստերի հետ կապված, անհանգիստ եմ, գլուխը չուտեն վերջին սերիայում, ես ու Դեբը էլ կյանքում խելքի չենք գա

VisTolog
18.09.2013, 00:20
սպանեք ինձ հենց հիմա!!!!!!!!!!!!!!! հերիք չի չգիտեմ ոնց եմ մի շաբաթ սպասելու, դեռ մի բան էլ՝ երկու սերիա մնաց, վերջանում ա Դեքստերս, իմ կյանքն էլ իմաստ չունի :(
https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-frc1/1003553_390056254455484_1500080436_n.jpg

Նենց կուզեի մի քանի ամիս էդ վերջին սերիան դուրս չգար: :D

Հայկօ
18.09.2013, 18:59
Իսկ ես նոր եմ սկսում նայել :oy:

Ռուֆուս
19.09.2013, 11:52
Ես ձեր ինչն եմ ասել, առաջին օրը՝ չորս սերիա իրար հետևից… Բան ու գործս մնաց…

Դեքստերի դերասանը ձենը ինձ բացել ա, մոտը երևի տեստոստերոնի ավելցուկ կա :D

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Վահե-91
19.09.2013, 12:25
Ես ձեր ինչն եմ ասել, առաջին օրը՝ չորս սերիա իրար հետևից… Բան ու գործս մնաց…

Դեքստերի դերասանը ձենը ինձ բացել ա, մոտը երևի տեստոստերոնի ավելցուկ կա :D

Sent from my Nexus 7 using Tapatalk 4
ես Novafilm-ի թարգմանությունովն էի նայում, բայց վերջին սեզոնը ստիպված Lostfilm-ինը նայեցի, հեչ լավը չէր :sad

Ռուֆուս
19.09.2013, 13:31
ես Novafilm-ի թարգմանությունովն էի նայում, բայց վերջին սեզոնը ստիպված Lostfilm-ինը նայեցի, հեչ լավը չէր :sad

Ի՞նչ թարգմանություն, միայն անգլերեն :գոբլին

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Peace
19.09.2013, 14:55
Մի տեղ կասեք, որտեղ հնարավոր կլինի առանց բեռնելու-օնլայն, առանց գրանցումի, անգլերեն տարբերակով (լավ կլինի սաբթայթլն էլ հետը) նայել:

VisTolog
19.09.2013, 15:27
Մի տեղ կասեք, որտեղ հնարավոր կլինի առանց բեռնելու-օնլայն, առանց գրանցումի, անգլերեն տարբերակով (լավ կլինի սաբթայթլն էլ հետը) նայել:
http://ororo.tv/shows/dexter#1

VisTolog
19.09.2013, 15:28
Սփոյլեր 8x12

http://www.youtube.com/watch?v=uhkwLY-RsmQ

Վահե-91
22.09.2013, 21:45
Ի՞նչ թարգմանություն, միայն անգլերեն :գոբլին

Sent from my Nexus 7 using Tapatalk 4
պահ :beee

Վիստ, քա՞նի օր մնաց վերջին սերիայի դուրս գալուն :)) դու լավ ես հաշվում :))

VisTolog
22.09.2013, 22:01
պահ :beee

Վիստ, քա՞նի օր մնաց վերջին սերիայի դուրս գալուն :)) դու լավ ես հաշվում :))
:))

Մի քանի րոպե առաջ Showtime-ը արդեն վերջացրեց Դեքստերի ցուցադրումը ԱՄՆ-ում: Սպասենք թարգմանությանը: Լավ թարգմանությամբ մի երկու-երեք օրից կլինի, բայց դե ես չեմ սպասի մի քանի օր:

Վահե-91
22.09.2013, 22:02
:))

Մի քանի րոպե առաջ Showtime-ը արդեն վերջացրեց Դեքստերի ցուցադրումը ԱՄՆ-ում: Սպասենք թարգմանությանը: Լավ թարգմանությամբ մի երկու-երեք օրից կլինի, բայց դե ես չեմ սպասի մի քանի օր:
Խիխիդոկի թարգմանությամբ էլ եմ համաձայն :))

impression
23.09.2013, 00:45
ախ իմ Դեքստեր.... ախ ախ ախ.... ոնց եմ ես ապրելու առանց քեզ :(

Chilly
23.09.2013, 14:13
գժվելիք էր... ինչ ասես մտածել էի վերջին սերիայի համար, բայց ոչ էս... տխուր կլնի առանց մեր մարդասպան ախպոր

Վահե-91
23.09.2013, 21:51
բա հիմա ի՞նչ եմ նայելու :cry

Ռուֆուս
23.09.2013, 22:19
Breaking Bad, մի շաբաթ դեռ ունեք

impression
23.09.2013, 22:27
վերջին սերիան դրեցի բաֆր լինի
մոտ մի ժամից իմ կյանքում մնացած միակ ուրախությունն ավարտվելու ա :(
նայեմ, գամ գրեմ

VisTolog
25.09.2013, 17:44
Իրականում եղել ա երեք տարբերակ Դեքստերի վերջաբանի: Հույս ունեմ դրանք հասանելի կդարձնեն, կնայենք: Եթե էս տեսակի վերջաբանը մեկի սրտով չի, կարողա ալտերնատիվը սրտով լինի, պետք չի մինչև կյանքի վերջ էդ բեռը հետը տանի: :D
Չէի ասի թե վերջաբանը սրտովս էր, բայց հաշվի եմ առնում որ կարար ավելի վատ էլ լիներ (չնայած ավելի վատը ո՞նց պետք ա լիներ):

Կուզեի Դեքսը երեխու ու Հաննայի հետ գնար Արգենտինա, Դեբն էլ իրա գործով զբաղվեր, միանար Քուինին, պստո-մստո և այլն: Մի տեսակ ոնց որ խիղճս հանգիստ չի էլի, որ Դեքսը տենց արեց: Ամենատխուր ու ծանր սերիան էր:

Վահե-91
25.09.2013, 19:59
մոտ մի ժամից իմ կյանքում մնացած միակ ուրախությունն ավարտվելու ա :(
նայեմ, գամ գրեմ
:( կարո՞ղ ա էս աղջիկը չի դիմացել էտ վշտին

impression
26.09.2013, 03:12
չէ, ուղղակի կոմպս ա մեռել ու ես վերջին սերիան չեմ կարողանում նայել :(((( կիրակի երևի Կիտայի ուսին էնքան լացեմ, հրավիրի իրենց տուն, նորմալ նայեմ :)

keyboard
26.09.2013, 11:12
չէ, ուղղակի կոմպս ա մեռել ու ես վերջին սերիան չեմ կարողանում նայել :(((( կիրակի երևի Կիտայի ուսին էնքան լացեմ, հրավիրի իրենց տուն, նորմալ նայեմ :)

Լիլ, կարամ նեթ տամ նայես, ուղղակի պիտի մի հատ թուղթ ստորագրես, որ եթե էդ վշտին չդիմանաս, իմ նեթ տրամադրելը ոչ դիտավորյալ "սպասնություն" հոդվածի տակ չմտնի էլի :D

impression
26.09.2013, 11:24
Հով ջան, ես էլ ունեմ նեթ, ուղղակի էդ անտերը չի դիմանում վիդեոներին, իմ նեռվերն էլ արդեն նեթերին չի դիմանում :(
բայց մերսի :)

Jarre
27.09.2013, 19:06
7 օր
դրանցից 6-ը լրիվ աշխատանքային օրեր+արտաժամ աշխատանք։ Ընհանուր 08։00-21։00
Չնայած էս գրաֆիկին էս յոթ օրվա մեջ էրկու սեզոն նայեցի :)
Ո՞նց։ Շեֆիցս հարցրեք, որ ինձ արդեն մի քանի օր ա հարցնում ա, թե խի՞ են աչքերս էս աստիճանի հոգնած ու անընդհատ կոֆի ու ռեդ բուլ խմում։
Դե ես էլ խոմ չեմ կարա ասեմ, թե գիշերը ոնց եմ «մաքրությամբ» զբաղվել։ Ստիպված խաբում եմ ու ասում եմ, թե Դեքստեր սերիալն եմ նայել :D
Շատ հավեսն ա։

impression
28.09.2013, 16:11
վերջապես կարողացա վերջին սերիան էլ նայել: լիքը բացասական կարծիքներ էի լսել, երեկ էլ ՖԲում մեկը նենց մի հատ սփոյլ արեց, արդեն երակներս կտրտում էի, բայց միևնույն ա, նայեցի: տարօրինակ ա երևի, բայց ինձ դուր եկավ շատ: ես սենց էլ կուզեի, որ վերջանար, բացառությամբ մի պահի, որի մասին չեմ գրի, որ սփոյլերություն չլինի: վերջին սեզոնում ինձ լրիվ տարել էր էն, որ շեշտը դրված ա արդեն ոչ թե սպանությունների, այլ Դեքստերի ներքին շերտերի ու հուզականության բացահայտման վրա: ու էդ ֆոնին վերջին սերիան շատ լավն էր: մենակ թե էլ ինչ եմ անելու ես առանց իմ Դեքստերի..... :(

Ռուֆուս
30.09.2013, 23:33
Առաջին սեզոնը ընտիր էր, երկրորդը՝ պարզապես հոյակապ: Բայց երրորդ սեզոնը լրիվ :[ ա, ոչ մի կերպ առաջ չի գնում: Շարունակությունը սե՞նց ա լինելու, փորձե՞մ նայել, թե՞ ժամանակս ափսոս ա:

Jarre
30.09.2013, 23:41
Առաջին սեզոնը ընտիր էր, երկրորդը՝ պարզապես հոյակապ: Բայց երրորդ սեզոնը լրիվ :[ ա, ոչ մի կերպ առաջ չի գնում: Շարունակությունը սե՞նց ա լինելու, փորձե՞մ նայել, թե՞ ժամանակս ափսոս ա:
Բոլորը էտ են ասում երրորդ սեզոնի մասին, բայց իմ դուրը եկել ա։ Չորրորդը ինձ շատ ավելի հետաքրքիր ա թվում, Ռուֆ։ Ու նման կարծիքի են նաև իմ էն ծանոթները որոնք մտնում են էն «բոլորի» մեջ ովքեր չեն հավանում երրորդը։

Jarre
01.10.2013, 01:19
Արաաաա, էս ի՞նչ հավես նորություններ իմացա էս հոլովակից..... Անպայման նայեք էս վիդեոն։ Սա Showtime-ի սեպտեմբերի 23-ին յութուբում տեղադրած վիդեո է։

http://youtu.be/ZzSq9GJ3FPw

Ուրեմն էս վիդեոյում երկու հոգու տեսա։
Առաջինը՝ փաստորեն էս սերիալում ինչ որ պահի խաղալու է Charlote Rampling (http://www.imdb.com/name/nm0001648/?ref_=fn_al_nm_1)-ը։ Իսկ ո՞վ է Շարլոտ Ռեփլինգը։ Ուրեմն նայե՛ք իմ ստորագրությանը։ Իհարկե Ժան Միշել Ժառի 20 տարվա կնիկը։ Ժառի ամենալեգենդար տարիներին իրա կողքը հենց Շարլոտն է եղել ու շատ հարցերում օգնել է Ժառին ու ոնց որ Ժառն է ասում եղել է իր մուսան։ Ընենց, որ Դեքստերի սիրահարներ, լսե՛ք Ժան Միշել Ժառ :D:D:D
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/o-DEXTER-570_zps5e9da143.jpg (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/o-DEXTER-570_zps5e9da143.jpg.html)

Մյուս դերասանուհին, ով ինձ անակնկալի բերեց դա ավստրալիացի Yvonne Strahovski (http://www.imdb.com/name/nm2088803/?ref_=fn_al_nm_1)-ն է։ Իսկ ո՞վ է Իվոնը։ Իվոնը իմ ամենասիրելի (գիտեմ, որ շատերիդ դուրը չի գա, բայց իմ ամենա-ամենա սերիալներից ա) Chuck (http://www.imdb.com/title/tt0934814/) սերիալի 2 գլխավոր դերակատարներից մեկն է։ Ի դեպ, Չակին ես շատ նմանացնում եմ Դեքստերին։ Չակը սերիական մարդասպան չի, բայց ահավոր նման ա Դեքստերի առօրյաին, կամ՝ Դեքստերի ցերեկներին, երբ ինքը խելոք, լավ տղայ ա։ Ես հետո Չակի մասին առանձին թեմա կբացեմ։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/dexter-season-8_zps3561fa5a.jpg (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/dexter-season-8_zps3561fa5a.jpg.html)

Հիմա ավելի մեծ անհամբերությամբ եմ սպասում հաջորդ սեզոններին։ Ես դեռ 4x8-ի վրա եմ :(

impression
01.10.2013, 01:28
Ռուֆ, չորրորդ սեզոնը պապայություն ա, դու ձենով լացելու ես, խոսքս հիշի :P

LisBeth
11.10.2013, 22:45
Պետքա խոստովանեմ, որ վերադարձել ու լարված նայում եմ, 2 սեզոնի վերջն եմ, չեմ ուզում Դոքսին բան եղնի, լավն ա ինքը ախր։ Բայց աչքիս էդ պահը շատ մոտ ա։ Էն աղջիկն էլ սկզբում հետաքրքրեց, հիմա ներվերիս վրա ազդում ա, ուզում եմ իրա կտորներն էլ ջրով գնան, ոնց որ իրա դերը քամված լինի, լրիվ իրան սպառել ա։

impression
12.10.2013, 03:26
տեսնում եմ մեկն էս թեմայում գրել ա, չեմ կարողանում անտարբեր անցնել :D մեռռռռռննննեեեեեեեեեմ ես Դեքսի ջանին.... :D

Հայկօ
25.10.2013, 21:48
Երկրորդ սեզոնն ինչ-որ շատ սխալ ա սկսվում։ Ու՞ր ա էն կազմակերպված, ձիգ, զրո էմոցիա Դեքստերը։

John
25.10.2013, 21:56
Երկրորդ սեզոնն ինչ-որ շատ սխալ ա սկսվում։ Ու՞ր ա էն կազմակերպված, ձիգ, զրո էմոցիա Դեքստերը։
Ինձ թվում ա դրանով ուզում են ցույց տալ, որ վերջը ինքն էլ ա մարդ, ինչքա՞ն անէմոցիա դիմանա :)
հասել եմ 2րդ սեզոնի 4րդ սերիա

Հայկօ
25.10.2013, 22:10
Չէ, նա չի կարող տենցը լինել: Դեքսը պիտի լինի ձիգ, ցինիկ, հույժ համակարգված, ամեն ինչ հաշվի առնող, ինքն իրան շատ սիրող, լոկալ ազդեցության գոտով ինքնակառավարվող տարերային աղետ կամ աստծու աջ ձեռք, ու բնավ չպիտի լինի ղզիկ ժելե: Մի հատ fuckin' beef bus Չինոյի եղածն ինչ էր, որ տենց աչքերը լցրեց: Հիմա հլը երկրորդի երկրորդն եմ նայում, տեսնենք, տեսնենք:

John
25.10.2013, 22:28

Ինձ թվում ա это еще цветочки, էլ ավելի ա թուլացնելու, հետո ձգվելու ա, էլի թուլացնի, ու վերջը ինքն էլ խճճվի իրականության ու իր ստեղծած կերպարի արանքում

Հայկօ
25.10.2013, 22:37
Չէ, դա խճճվող կերպար չի:

impression
26.10.2013, 01:03
Հայկ ջան, Դեքսն ավելի բազմաշերտ ա, քան թվում ա առաջին հայացքից կամ առաջին սեզոններից

p.s. մեռնեեեեեմ ես դրա ջանին :))

Ռուֆուս
29.10.2013, 19:53
Հայկ ջան, Դեքսն ավելի բազմաշերտ ա, քան թվում ա առաջին հայացքից կամ առաջին սեզոններից

p.s. մեռնեեեեեմ ես դրա ջանին :))

Հեչ էլ բազմաշերտ չէ, շատ հաճախ վերածվում է սովորական կենցաղային տուֆտա սերիալի: Նույնիսկ զարմանում եմ, թե ոնց եք համեմատում Breaking Bad-ի հետ, սա Walt-ի բութ մատի եղունգ սկի չարժի: Հա, չէի ասի, թե սերիալն ամբողջությամբ ա վատը, որոշ սեզոններ բավականին հաջող են, որոշները շատ անհաջող: Օրինակ 6-րդ սեզոնը էնքան վատն էր, որ ես դերասաններից մեկը լինեի, կգնայի ինձ մոստից կգցեի, այ էդ աստիճանի խայտառակ սեզոն էր: Թրեվիսի դերասանն էլ մոտս հենց սկզբից անտիպատիա առաջացրեց, հետո որ պարզեցի ինքը Թոմ Հենքսի որդին ա, հասկացա, թե ինչն էր անտիպատիայի պատճառը:

Մնաց 7-րդ ու 8-րդ սեզոնները, մեծ սպասելիքներ չունեմ:

John
29.10.2013, 21:36
Մենակ ե՞ս եմ ,թե՞ էլի մարդ կա, որ 2րդ սեզոնի 4-5րդ սերիայի մեջ, որ ոստիկանությունում սերիական մարդասպանի գործն են հետաքննում, ու ինչ–որ 4 կղզիների մասին են խոսում, դրանցից մեկի անունը որպես <saint Sargis> ա լսել, հետո փորձել ա Մայամիի մոտակայքում տենց անունով կղզի գտնի ու չի գտել :D

Ռուֆուս
29.10.2013, 21:48

Florida Keys կամ պարզապես Keys կղզիներն են: Արամ Ասատրյանի համանուն երգի հետ համընկումները լրիվ պատահական են:

impression
29.10.2013, 21:50
հաջող, Ռուֆուս

John
29.10.2013, 22:00
Florida Keys կամ պարզապես Keys կղզիներն են: Արամ Ասատրյանի համանուն երգի հետ համընկումները լրիվ պատահական են:
Ռուֆ ջան, Էդ երգին ծանոթ չեմ, նախ, 2րդ, ինձ ավելի շատ հետաքրքրեց, որ Մայամիի շրջակայքում տենց (ոնց որ թե Հայկակա՞ն) անունով կղզի կա, ու 3րդ, տենց էլ չհասկացա գրածիցդ՝ կա՞ տենց կղզի, որը Florida keys կղզիներից մեկն է, թե՞ Florida keys-ը saint Sargis եմ լսել քո կարծիքով
հ.գ.
երգը տեղը բերեցի

Ռուֆուս
29.10.2013, 22:18

Keys-ը մեծ արխիպելագ ա, լիքը կղզիներ կան, հնարավոր է ասել են ինչ-որմիբանkeys, քո ականջին էդ Սարգիս ա հնչել: Նոր ստուգեցի Soldier Keys կղզի կա, հավանաբար դա են ասել:

հաջող, Ռուֆուս

Թող ես էլ անճաշակը լինեմ :))

Անվերնագիր
29.10.2013, 22:56
Breaking Bad-ից հետո, մարդու ձեռ չի բռնում ուրիշ սերիալ նայի․ բայց ի՞նչ արաց, դա է բախտս :)): Տենանք դեքստերն ի՞նչ ա ուղում մեզնից:

Ռուֆուս
05.11.2013, 01:55
Խոսքերս մասամբ հետ եմ վերցնում, 7-րդ սեզոնը գժական լավն էր, ափսոս նույնը չեմ կարող ասել 8-րդի մասին: Վերջը իրոք աբսուրդ էր, ավելի տրաքած ավարտ հնարավոր էլ չէր պատկերացնել ու ես բնավ չեմ ակնարկում Դեբի մահը, էդ դեռ ջհանդամ, այլ էն որ 8 սեզոն Դեքստերը իր էությունը բոլորից թաքցրեց, վերջում տենց էլ ոչ ոք չիմացավ, թե ինքն ով էր: 8-րդ սեզոնի վերջում ինքը պարտադիր պիտի բացահայտվեր, ու արդեն կարևոր չէր, թե ավարտը հեփփի կլիներ, թե չէ, բայց գոնե սենց անիմաստ չէր լինի: Կամ էլ լավ, թող սենց ավարտեին, բայց վերջում Դեքստերին կենդանի չթողնեին, թող ինքն էլ մեռներ, թե չէ կենդանի մնաց, մթոմ ի՞նչ

Մի խոսքով ամենալավ սեզոնները՝ 1, 2, 4 (իմ կարծիքով լավագույնը), 7-ը:
Անհաջող սեզոնները՝ 5, 8
Ավելի վատ չէր կարող պատկերացնել սեզոնը՝ 3:
Չէ, ֆսյո տակի կարելի ա պատկերացնել: Վառել, մոխիրները հավաքել կրկին վառել, ինչ մնաց հավաքել ու թաղել սեզոնը՝ 6:

Սերիալի քիչ թե շատ սիրվող կերպարները՝ ԼաԳուերտա ու Դեբ:
Ամենազզվելի կերպարը՝ Մասուկա :[
Ամենաշատը ներվերիս վրա ազդող կերպարը՝ Ռիտա:

impression
05.11.2013, 02:29
վայ Մասուկան կյանք էր
Լագուերտան կյանքիս արգելակն էր ճիշտն ասած
Դեբը դե աաախխխխխխխխ ինչ լավն էր, մեռնեմ ես նրա բառապաշարին
Ռիտան ապուշ կերպար էր, տենց էլ ինքը չհարմարվեց էդ կինոյին
հոյակապ լավ կերպար էր Վոգալը, չնայած դերասանուհուն չեմ սիրում
Դեբի վերջին յարից էի տրաքում առաջին վայրկյանից մինչև վերջինը

սերիալի վերջը ինձ դուր ա էկել
ու դե Դեքստերն իմ սերիալային սերն ա, գժվում եմ էդ խարտյաշ պատանեկիկի համար

ֆիլմի օփենինգը լավագույններից մեկն ա ինձ համար, մեկ դա երբեք առաջ չեմ տվել, մեկ էլ Game of Thrones- օփենինգը
մի անգամ էլ վայելենք

http://www.youtube.com/watch?v=ESicykvHUyk

Ռուֆուս, հաջող :(

Աթեիստ
05.11.2013, 02:37
Ես հըլը լրիվ չեմ նայել (չեմ էլ հիշում, ուր եմ հասել), բայց Մասուկային բան չասեք, ինքը կինոյին լավ էլ համուհոտ էր տալիս։
Լագուերտան էլ Ռիտայից հետո 2-րդ ներվի դեղն էր։

Բայց Դեբը ... Մենակ իրա համար արժեր նայել։ Դե իրա քֆուրներն էլ առանձին թեմա են։ Վայթե դրանք էլ ինտերնետից ճարել լինի (հաուսիզմների պես) ։)

impression
05.11.2013, 02:46
ՈՆՑ ԹԵ ԼՐԻՎ ՉԵՄ ՆԱՅԵԼ....
Արտա՞կ, բա քեզ սազե՞ց :))

Աթեիստ
05.11.2013, 02:54
Էհ, հըլը փորձի երեխեքին քնացնելուց հետո գործերդ անել, հետո էլ նստել սերիալ նայել: 20 րոպեանոց արմքոմեդիի կեսից քնում ենք:

Անվերնագիր
06.11.2013, 23:29
Էս չինացին դզում ա :))

http://michaelchall.ucoz.ru/_ld/0/00522655.png

Ռուֆուս
06.11.2013, 23:41
Վաբշե տո դերասանը կորեացի ա, ֆիլմում էլ ճապոնացու դեր ա խաղում:

Աթեիստ
06.11.2013, 23:48
Վաբշե տո դերասանը կորեացի ա, ֆիլմում էլ ճապոնացու դեր ա խաղում:

ու որպես չինացի դզում ա ։)))

Jarre
07.11.2013, 00:26
Երկու օր առաջ վերջացրեցի էս սերիալի դիտումը։
Երևի իմ նայած սերիալներից ամենահետքարքիրն էր։

Մեկ-մեկ Դեքստերը որ իրա մասին պատմում էր, խորհում էնքան հարազատություն էի զգում իրա հետ..... :oy

Ռուֆուս
07.11.2013, 01:29
Երկու օր առաջ վերջացրեցի էս սերիալի դիտումը։
Երևի իմ նայած սերիալներից ամենահետքարքիրն էր։

Մեկ-մեկ Դեքստերը որ իրա մասին պատմում էր, խորհում էնքան հարազատություն էի զգում իրա հետ..... :oy

Breaking Bad-ը նայի, հետո կխոսենք, թե որն էր ամենահետաքրքիրը :)

Jarre
16.11.2013, 00:37
Մի հարց կարելի է՞։

Ո՞նց եք վերաբերվում Դեքստերի պապային։ Դեքստերը երբ մի քիչ ջահել էր ինձ ասում էր, թե «պապայիս շնորհիվ, ես ապրում եմ մինչև էսօր և իմ թերությունը ճիշտ եմ օգտագործում՝ ի նպաստ հասարակության»։ Իսկ էս վերջերս ինքը ասեց, որ իրա պապան կիսով չափ էր ճիշտ։ Որ եթե ուզեր կարար ընենց աներ, որ Դեքստերը ըդհանրապես հաղթահարեր իր՝ մարդ սպանելու պահանջը։

Դո՞ւք ինչ եք կարծում Գարիի մասին։

Անվերնագիր
15.12.2013, 19:53
Երբ 0:03 վայրկյանի երգը սկսվում ա, կարծես անսահման թախիծ ա քեզ պատում, ու թվում ա, թե էն ինչ որ տեսնում ենք ու պատկերացնում, ընդամենը երազ ա, երազի մեջ․․․

http://www.youtube.com/watch?v=SIAnrWhhTEs

VisTolog
15.12.2013, 20:41
Մի հարց կարելի է՞։

Ո՞նց եք վերաբերվում Դեքստերի պապային։ Դեքստերը երբ մի քիչ ջահել էր ինձ ասում էր, թե «պապայիս շնորհիվ, ես ապրում եմ մինչև էսօր և իմ թերությունը ճիշտ եմ օգտագործում՝ ի նպաստ հասարակության»։ Իսկ էս վերջերս ինքը ասեց, որ իրա պապան կիսով չափ էր ճիշտ։ Որ եթե ուզեր կարար ընենց աներ, որ Դեքստերը ըդհանրապես հաղթահարեր իր՝ մարդ սպանելու պահանջը։

Դո՞ւք ինչ եք կարծում Գարիի մասին։
Թե՞ էն մասին, որ կարար հաղթահարեր։ :think

Կարծում եմ չէր կարող հաղթահարել ու լավագույն բանը որը Գարին կարող էր անել, դա կոդեքս տալն էր։

John
17.12.2013, 16:47
Ժող, 8րդ սեզոնը Novafilm-ի թարգմանությամբ չկա՞... չեմ գտնում ինչ-որ… տօռռենտ լինկի համար շատ շնորհակալ կլինեմ )))

BOBO
17.12.2013, 17:01
Ժող, 8րդ սեզոնը Novafilm-ի թարգմանությամբ չկա՞... չեմ գտնում ինչ-որ… տօռռենտ լինկի համար շատ շնորհակալ կլինեմ )))
չէ չեն թարգմանել, էսել էի նովաֆիլմինը նայում հետո տեսա որ 8-ը չկա կեսից անցա լոստֆիլմին

Նաիրուհի
18.12.2013, 21:19
Ինձ կասե՞ք՝ որտեղ կարելի է օնլայն, անգլերեն ու ենթագրերով (subtitle) նայել։ Երեկ եմ սկսել, http://ororo.tv/shows/dexter#1 էստեղ էի նայում, էսօր գրանցում է ուզում, ՖԲ հաշվով գրանցվում եմ, չի բացում ֆիլմը :(

John
18.12.2013, 21:55
չէ չեն թարգմանել, էսել էի նովաֆիլմինը նայում հետո տեսա որ 8-ը չկա կեսից անցա լոստֆիլմին
Ի դեպ, 7րդ սեզոնն էլ ահավոր վատ որակով է թարգմանած, խորհուրդ չեմ տա նովաֆիլմի թարգմանությամբ նայել...

Lusina
18.12.2013, 22:08
Ինձ կասե՞ք՝ որտեղ կարելի է օնլայն, անգլերեն ու ենթագրերով (subtitle) նայել։ Երեկ եմ սկսել, http://ororo.tv/shows/dexter#1 էստեղ էի նայում, էսօր գրանցում է ուզում, ՖԲ հաշվով գրանցվում եմ, չի բացում ֆիլմը :(

http://zona.ru/
Սա շատ հարմար ա, կարող ես ծրագիրը ինսթոլլ անել ու նայել. Ամեն ֆիլմի համար ցուցակ ա բերում, տարբեր տարբերակներ կան. Նշում ա համ լեզուները, համ ենթագրերի լինել-չլինելը, համ որակը. Ես արդեն ահագին ժամանակ ա օգտվում եմ:ok

Հայկօ
19.12.2013, 01:51
Պրծավ :(: Էլ չի լինելու :cry:

Jarre
19.12.2013, 09:00
Տնօրենս մի երկու օր առաջ ասեց, որ մտածում ա ինձ Մայամի ուղարկի թրեյնինգի, ես էլ դե ի՞նչի մասին պիտի մտածեմ Մայամի լսելուց։ Միանգամից սկսեցի փնտրել, թե Դեքստերի հետ կապված ինչ հետաքրքիր տեղեր կարելի ա գնալ և այլն։ Ու մի հատ էքսկուրսա գտա, որ կոչվում ա Dexter Tour։ Էտ էքսկուրսիայի ժամանակ ցուցադրում են ֆիլմի բոլոր կարևոր վայրերը, իսկ վերջում էլ տանում են Դեքստերի բնակարան ու կոնդիցիոների մոտ նկարվում ես։

Հիմա տնօրենս նայում ա իմ էնտուզիազմին ու չի հասկանում, թե ո՞նց կարամ էտ ձանձրալի թրեյնինգի հեռանկարով տենց ոգևրորված լինել։

VisTolog
19.12.2013, 11:04

Ես նախանձից մեռա։ :cry

impression
19.12.2013, 12:12

ես էլ եմ ուզում.... :(

impression
13.01.2014, 01:49
մեր բարմենին մի կերպ համոզեցի, սկսեց breaking bad-ը նայել, հիմա bitch! bitch!!! ասելով ման ա գալիս, Ջեսսիի նման

բայց ամենավատն էն ա, որ դրանից հետո էլ Դեքստերն ա նայելու, էլի իմ խորհրդով, պատկերցնում եմ, նա Դեբին ինչքան կցիտի....

impression
13.01.2014, 02:52
պատկերացնել բառի մեջ մի հատ ա ավելացրեք էլի, մոդերներ ջան, ես տենց չեմ խոսում, պատահաբար ա ստացվել :))

VisTolog
17.01.2014, 22:39
Լայմով սկսել են Դեքսը ցույց տալ: Վերջապես մի լավ սերիալ սկսեցին ցույց տալ:

Ռուֆուս
17.01.2014, 23:49
Բհա՜յ :))

http://d24w6bsrhbeh9d.cloudfront.net/photo/aQqQPZ7_700b.jpg

Աթեիստ
18.01.2014, 00:36
Հատուկ անգլերենից վատ վարդկանց համար ։)

Դեբրա Մորգանի գլուխգործոցների ժողովածու։

https://www.youtube.com/watch?v=NsyxOu1yiHg

Ռուֆուս
18.01.2014, 01:09
Ես էլ ասում եմ, թե ինչի եք հա ռուսերեն թարգմանությունից խոսում :)) Լավն ա, բայց անգլերենն էլ վատիկը չի :))

Նաիրուհի
26.01.2014, 10:51
Մի հատ հաջող ռուսերեն թարգմանության լինկ, փլիզ։ Մեկին համոզել եմ, որ նայի :))

Հ.Գ. Սրա պատճառով քնիս ժամերը կիսվել են, որովհետև մենակ գիշերը կարող եմ նայել։ Լիլի ասած՝ մեռնեմ ես սրա ջանիիիիին :love
Պլյուս՝ opening-ը կատարյալ է, էն որ օրը մի քանի անգամ նայում եմ ու ոչ մի անգամ առաջ չեմ տալիս :love

Վահե-91
26.01.2014, 11:44

բոլոր սեզոնները, լավ որակով՝
http://rutor.org/torrent/330634/dekster_pravosudie-dekstera_dexter-s01-08-2006-2013-dvdrip-hdtvrip-lostfilm

Նաիրուհի
28.01.2014, 17:03
Տնօրենս մի երկու օր առաջ ասեց, որ մտածում ա ինձ Մայամի ուղարկի թրեյնինգի, ես էլ դե ի՞նչի մասին պիտի մտածեմ Մայամի լսելուց։ Միանգամից սկսեցի փնտրել, թե Դեքստերի հետ կապված ինչ հետաքրքիր տեղեր կարելի ա գնալ և այլն։ Ու մի հատ էքսկուրսա գտա, որ կոչվում ա Dexter Tour։ Էտ էքսկուրսիայի ժամանակ ցուցադրում են ֆիլմի բոլոր կարևոր վայրերը, իսկ վերջում էլ տանում են Դեքստերի բնակարան ու կոնդիցիոների մոտ նկարվում ես։

Հիմա տնօրենս նայում ա իմ էնտուզիազմին ու չի հասկանում, թե ո՞նց կարամ էտ ձանձրալի թրեյնինգի հեռանկարով տենց ոգևրորված լինել։

Ժառ, թրեյնինգիցդ նորություն կա՞։ Գնացի՞ր, նկարնե՞ր, ջիջիլնե՞ր :(

Ու եթե դեռ չես գնացել, հուշեմ, էլի, որ հետո նկարներով կիսվես ;) նախանձից սատկում եմ։

Jarre
28.01.2014, 23:57
Ժառ, թրեյնինգիցդ նորություն կա՞։ Գնացի՞ր, նկարնե՞ր, ջիջիլնե՞ր :(

Ու եթե դեռ չես գնացել, հուշեմ, էլի, որ հետո նկարներով կիսվես ;) նախանձից սատկում եմ։

Լիլ ջան, հըլը չեմ գնացել, սպասում եմ կացությանս նոր վկայականին։ Ստեղ Հայաստանից բեթար ա :( Արդեն երեք ամիս է սպասում եմ...... Անպայման կնկարվեմ ու ու կկիսվեմ նկարներովս :P

Նաիրուհի
31.01.2014, 04:37
Հենց նոր նայեցի չորրորդ սեզոնի վերջին սերիան։
Էլ չեմ ուզում նայել։

impression
31.01.2014, 04:48
լաց-մաց էղա՞ր

Նաիրուհի
31.01.2014, 11:56
լաց-մաց էղա՞ր

Գրողը տանի :cry

Նաիրուհի
04.02.2014, 16:50
Մնաց ութ ժամ։ :cry2

Նաիրուհի
05.02.2014, 01:23
գժվելիք էր... ինչ ասես մտածել էի վերջին սերիայի համար, բայց ոչ էս... տխուր կլնի առանց մեր մարդասպան ախպոր

բա հիմա ի՞նչ եմ նայելու :cry

Պրծավ :(: Էլ չի լինելու :cry:

վերջապես կարողացա վերջին սերիան էլ նայել: լիքը բացասական կարծիքներ էի լսել, երեկ էլ ՖԲում մեկը նենց մի հատ սփոյլ արեց, արդեն երակներս կտրտում էի, բայց միևնույն ա, նայեցի: տարօրինակ ա երևի, բայց ինձ դուր եկավ շատ: ես սենց էլ կուզեի, որ վերջանար, բացառությամբ մի պահի, որի մասին չեմ գրի, որ սփոյլերություն չլինի: վերջին սեզոնում ինձ լրիվ տարել էր էն, որ շեշտը դրված ա արդեն ոչ թե սպանությունների, այլ Դեքստերի ներքին շերտերի ու հուզականության բացահայտման վրա: ու էդ ֆոնին վերջին սերիան շատ լավն էր: մենակ թե էլ ինչ եմ անելու ես առանց իմ Դեքստերի..... :(

Միանում եմ էն բանակին, ով չգիտի՝ ինչ անի իր կյանքի հետ «Դեքստերը» նայելն ավարտելուց հետո։ Վսյո՞, պը՞րծ, վաղվանից սեփական կյանքո՞վ եմ ապրելու։ Shit!

Վերջը իրոք աբսուրդ էր, ավելի տրաքած ավարտ հնարավոր էլ չէր պատկերացնել ու ես բնավ չեմ ակնարկում Դեբի մահը, էդ դեռ ջհանդամ, այլ էն որ 8 սեզոն Դեքստերը իր էությունը բոլորից թաքցրեց, վերջում տենց էլ ոչ ոք չիմացավ, թե ինքն ով էր: 8-րդ սեզոնի վերջում ինքը պարտադիր պիտի բացահայտվեր, ու արդեն կարևոր չէր, թե ավարտը հեփփի կլիներ, թե չէ, բայց գոնե սենց անիմաստ չէր լինի: Կամ էլ լավ, թող սենց ավարտեին, բայց վերջում Դեքստերին կենդանի չթողնեին, թող ինքն էլ մեռներ, թե չէ կենդանի մնաց, մթոմ ի՞նչ

Ես չափազանց վիրավորված եմ էս ավարտից. կնախընտրեի ավելի վատ կամ ավելի վարդագույն, մենակ թե ոչ սենց վերջաբան, էլ չասած, որ ամենավերջին կադրերի (էդ վերջաբանի) իմաստը տենց էլ չհասկացա։ Այ քեզ բան, կյանքի առնվազն 96 ժամը ծախսել սենց էշացած մնալու համա՞ր։ Բլինչիկի...

Դեբի վերջին յարից էի տրաքում առաջին վայրկյանից մինչև վերջինը

Ինչ հետաքրքիր է, Լիլ, ամենասկզբում Դեբը Դեքս էի կարդացել, տրաքելն էլ եսիմ ոնց լրիվ հակառակ իմաստով էր տպավորվել, ես էլ Դեքսի վերջին յարին ահագին ժամանակ տանել չէի կարողանում, մտածում էի՝ ու ո՞նց է Լիլը սրան տենց սիրում։

Էսօր որ նորից կարդացի, տեսա, որ տրաքում ես փաստորեն, ուրախացա։
Իսկ երկու րոպե առաջ տեսա, որ դու Դեբի յարի մասին էիր գրել։

Ես իրեն սիրում էի։ Շատ։ Չնայած իր վզի ու մատի հայ քյառթական ոսկեղենին։

Իսկ վերջին սերիայի սցենարը գրողին ավելի կոնկրետ՝ Դեբի վերքի բարդացումն ու մահը, մեկ էլ ամենավերջին կադրերը մոգոնողին կենդանի-կենդանի Ռուֆի ասած՝ վառել, մոխիրները հավաքել կրկին վառել, ինչ մնաց հավաքել ու թաղել։

Jarre
05.02.2014, 01:28
Լիլ, ժամանակը մեր բոլոր վերքերը բուժում ա.....

Նաիրուհի
05.02.2014, 01:54
Ով գոհ է մնացել վերջաբանից, թող մի հատ iMDb-ում գնահատականները նայի։ Երևի ոչ մի սերիա մնացած 95-ից սենց ցածր վարկանիշ չի ունեցել։ 9.1 վարկանիշով սերիալի վերջին սերիան 4.9 է գնահատվել։ Մենակ անակնկալ ու շոկային վերջաբանը դեռ ամենևին չի նշանակում լավ վերջաբան։

Ու որպես վերջաբան իմ գրեթե տասը օրվա տառապանքների (հա, ութ սեզոնը տասը օրում եմ նայել) Դեբի բառով ասած՝ մի հատ մեծ f*ck։ Քսան րոպե տևողությամբ։ 996 հատ։ +2 բոնուս՝ շնորհիվ Հարիսոնի։

http://www.youtube.com/watch?v=TiH_VK4HDNc

Ռուֆուս
05.02.2014, 03:13
Եկել եմ վերջին անգամ էս թեմայում էս գրառումն անեմ :))

Լիլ, որպեսզի էլ սենց խաբված չլինես Breaking Bad նայի, սկզբից մինչև վերջ նույն հետաքրքրությամբ, նույն լարվածությամբ կնայես, Breaking Bad-ը մի հատիկ վատ կամ անկապ սերիա չունի, ծերից ծեր գլուխգործոց ա :love

Jarre
05.02.2014, 03:46

Ապեր, խնդրում եմ ստեղ սրբապղծությամբ մի զբաղվիր՝ Դեքստերին այլ շոուների հետ համեմատելով։ Թե չէ արյուն կթափվի ու սև պակետ կհայտնվի էս թեմայում։

Jarre
05.02.2014, 03:48
Ով գոհ է մնացել վերջաբանից, թող մի հատ iMDb-ում գնահատականները նայի։ Երևի ոչ մի սերիա մնացած 95-ից սենց ցածր վարկանիշ չի ունեցել։ 9.1 վարկանիշով սերիալի վերջին սերիան 4.9 է գնահատվել։ Մենակ անակնկալ ու շոկային վերջաբանը դեռ ամենևին չի նշանակում լավ վերջաբան։

Ու որպես վերջաբան իմ գրեթե տասը օրվա տառապանքների (հա, ութ սեզոնը տասը օրում եմ նայել) Դեբի բառով ասած՝ մի հատ մեծ f*ck։ Քսան րոպե տևողությամբ։ 996 հատ։ +2 բոնուս՝ շնորհիվ Հարիսոնի։

http://www.youtube.com/watch?v=TiH_VK4HDNc

Լիլ, դե ձեռդ սրտիդ դիր ու ասա, որ վերջը հեչ կարևոր չի։ Կարևորը պրոցեսն էր, էն հաճույքը, որ ստացար Դեքստերին դիտելով։ Թքած վերջի վրա։ Վերջը մի սերի ա, իսկ մինչև էտ մի քանի տասնյակ։

Ռուֆուս
05.02.2014, 03:49
Ապեր, խնդրում եմ ստեղ սրբապղծությամբ մի զբաղվիր՝ Դեքստերին այլ շոուների հետ համեմատելով։ Թե չէ արյուն կթափվի ու սև պակետ կհայտնվի էս թեմայում։

Քանի դեռ BB-ն չես դիտել, անպատասխանատու հայտարարություններ մի արա: Նայի, հետ արի, կխոսենք, ես իմ ասած ամեն բառի համար պատասխանատու եմ :)

Վիշապ
05.02.2014, 06:25
Breaking Bad-ը մի հատիկ վատ կամ անկապ սերիա չունի, ծերից ծեր գլուխգործոց ա :love

Մի երկու անկապները կարող ա լինեն`

Օրինակ մի հատի մեջ 40 րոպե ճանճ են բռնում, ու Ուայթն էլ ոնց որ անտաղանդ պարանոյիկ լինի (ինքն իրեն նման չի), ճանճն էլ անսովոր ճարպիկ ու «ինտելեկտուալ» ճանճ ա։ Արհեստական, հավայի սերիա է ԻՄՀՈ։

Ռուֆուս
05.02.2014, 12:37
Հա էդ մի սերիան մոռացել էի, բայց դա էլ character study էր ավելի շատ, կերպարների զարգացումն էր ցույց տալիս

Նաիրուհի
11.02.2014, 00:39
Էս էլ մեր Դեքսի «Ոսկե գլոբուսը» 2010-ին։ :) Մայքլի գլխարկն էլ, բնականաբար, մատնում է քիմիաթերապիայի պատճառով մազերի բացակայությունը։

http://www.youtube.com/watch?v=CYo1Xr5xKl4

Jarre
11.02.2014, 16:39
Էս էլ մեր Դեքսի «Ոսկե գլոբուսը» 2010-ին։ :) Մայքլի գլխարկն էլ, բնականաբար, մատնում է քիմիաթերապիայի պատճառով մազերի բացակայությունը։
Ես չգիտեի, որ Դեքսը քաղցկեղ ա ունեցել :( Ցավը տանեմ ես իրա։

Անվերնագիր
18.05.2016, 22:43
7-րդ սեզոնի կեսերն եմ, շաբաթը մի սերիա եմ նայում․ չեմ ուզում վերջանա :( :

Cassiopeia
18.05.2016, 23:06
7-րդ սեզոնի կեսերն եմ, շաբաթը մի սերիա եմ նայում․ չեմ ուզում վերջանա :( :
Մենք էլ չէին ուզում վերջանա, դրա համար տենց էլ վերջին սեզոնը չնայեցինք :)

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk