PDA

Դիտել ողջ տարբերակը : Անտի-տոտալիտար ստեղծագործություններ



Jarre
22.07.2013, 02:12
Առաջարկում եմ այստեղ թվարկենք և ցանկության դեպքում նաև քննարկենք անտի-տոտալիտար ստեղծագործություններ՝ ֆիլմեր, երաժշտություն, գրականություն, գիտական աշխատություններ / հոդվածներ, թատերական ներկայացումներ և այլն։

Հատուկ բացում եմ այս բաժնում, քանի որ նման ստեղծագործությունները հավասարապես կիրառելի են քաղաքականությանը, կրոնին, կրթական համակարգին, ընտանիքին և մեր կյանքի այլ ոլորտների։ Ուստի չեմ ցանկանում սահմանափակել քննարկումը միայն մի թեմայով։

Ես առավել քան վստահ եմ, որ նման թեման կարող է օգնություն լինել էն մարդկանց համար, ովքեր գտնվում են որոշակի գաղափարների ազգեցության տակ, բայց հիմա ինչ որ վատ հոտ են առել ու ներքին պայքար ա իրանց մեջ սկսվել։ Էստեղ ներկայացված ինֆորմացին կարա լինի շատ օգտակար իրանց համար։ Անձամբ ես անցել եմ նման էտապ ու այս թեմայով ստեղծագործությունները իրանց գործը արել են։

Jarre
22.07.2013, 02:15
Սկսեմ ես։
Ահա՛ որոշ նյութեր։

ԱՆՏԻ-ՏՈՏԱԼԻՏԱՐ ՖԻԼՄԵՐ
Մատրիցա / The Matrix
http://www.imdb.com/title/tt0133093/?ref_=fn_al_tt_1
http://ru.wikipedia.org/wiki/Матрица_(фильм)

Էքվիլիբրիում / Equilibrium
http://www.imdb.com/title/tt0238380/?ref_=fn_al_tt_2
http://ru.wikipedia.org/wiki/Эквилибриум

Գուդ բայ Լենին / Good Bye Lenin
http://www.imdb.com/title/tt0301357/
http://ru.wikipedia.org/wiki/Гуд_бай,_Ленин!

Փորձարկում / Das Experiment
http://www.imdb.com/title/tt0250258/?ref_=fn_al_tt_4
http://ru.wikipedia.org/wiki/Эксперимент_(фильм,_2001)

Ալիք / Die Wella
http://www.imdb.com/title/tt1063669/?ref_=tt_rec_tt
http://ru.wikipedia.org/wiki/Эксперимент_2:_Волна

Մութ քաղաքը / Dark City
http://www.imdb.com/title/tt0118929/?ref_=fn_al_tt_2
http://www.akumb.am/showthread.php/57535-Մութ-քաղաքը-Dark-City?highlight=dark+city

Ստի արարումը / The Invention of lying
http://www.imdb.com/title/tt1058017/
http://www.akumb.am/showthread.php/63459-Ստի-Արարումը-The-Invention-of-Lying?highlight=ստի+արարումը

V For Vendetta вендета
http://www.imdb.com/title/tt0434409/?ref_=fn_al_tt_1
http://www.akumb.am/showthread.php/15657-Վ-նշանակում-է-Վենդետա-V-for-Vendetta?highlight=vendetta


ԱՆՏԻ-ՏՈՏԱԼԻՏԱՐ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ
Religulous
http://www.imdb.com/title/tt0815241/
http://ru.wikipedia.org/wiki/Religulous

Ռիչարդ Դոքինզի ֆիլմերը


ԱՆՏԻ-ՏՈՏԱԼԻՏԱՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐՔԵՐ
Քաղաքը և աստղերը (Արթուր Քլարք)
http://www.lib.ru/KLARK/stars_ru.txt

Стругацкие. Обитаемый остров
http://www.lib.ru/STRUGACKIE/ostrow2.txt

Рэй Брэдбери. 451 градус по Фаренгейту
http://www.lib.ru/INOFANT/BRADBURY/farengejt.txt


ԱՆՏԻ-ՏՈՏԱԼԻՏԱՐ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գիտություն և ողջմատություն / Science and Sanity (Ալֆրեդ Կորժիբսկի)
Լեհ գիտնական Ալֆրեդ Կորժիբսկիի այս աշխատությունը տոտալիտարիզմի մասին չէ, բայց այն իր մեջ պարուկնակում է բազմաթիվ մտքեր, որոնք ընթերցողին օգնում են բացահայտել այսօր մեր հասարակության մեջ գոյություն ունեցող երևույթների տակ թաքնված պրոցեսները, այդ թվում մարդկային տարբեր խմբերի նկամբամբ տոտալիտար կառավարուման դրսևորումները։

Խղճի ճգնաժամ (Ռեյմունդ Ֆրենց)
Այս գրքի հեղինակը Եհովայի վկաներ կազմակերպության կառավարիչ մարմնի նախկին անդամ Ռեյմունդ Ֆրանցն է։ Գիրքը վերաբերում ա հիմնականում տվյալ կրոնական կազմակերպությանը, բայց հավասարապաես կիրառելի է բոլոր կրոնական տոտալիտար կազմակերպություններին։ Ռայմունդ Ֆրանցը պաշտոնապես հեռացվել է Եհովայի վկաներ կրոնական կազմակերպությունից իր ունեցած անհամաձայնությունների պատճառով։
http://lib.jwforum.ru/cc/


ԱՆՏԻ-ՏՈՏԱԼԻՏԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
The Wall (Pink Floyd)

Amused to Death (Roger Waters)

StrangeLittleGirl
22.07.2013, 13:05
Ստի արարումը անտի-տոտալիտա՞ր :)) Չէի մտածել

Sagittarius
22.07.2013, 16:17
Battle Royale - բայց էս ֆիլմի մեխը ավելի շատ մարդկային դաժանությունն ա, քան անտիտոտալիտարզիմը

Էս թեմայով ավելի շատ անտիտոտալիտարիզմ ա պարունակում The Hunger Games և՛ գիրքը, և՛ ֆիլմը, բայց գիրքը շատ ձանձրալի ա գրված (ավելի շատ դեռահաս աղջիկների ոգով): Ինքը՝ պատմության գաղափարը, շատ լավն ա, բայց երեք գրքի մեծ մասը սիրային եռանկյունու մասին ա, փոխանակ մի փոքր ավելի մանրամասն ներկայացնի պոստ-ապոկալիպտիկ աշխարհը:

Brazil / Բրազիլ - ցնդած ֆիլմ ա :)) ավելի շատ բյուրոկրատիայի քննդատություն ա:

Blade Runner - տոտալիտարիզմ կլոնների նկատմա՞մբ

Ռուֆուս
23.07.2013, 11:59
Ամենա անտիտոտալիտար ստեղծագործություններն եք մոռացել Ջորջ Օրվելի 1984ը (ու նույնանուն ֆիլմը) ու Անասնաֆերման, նախ էս երկուսը, հետո նոր վերևի մեծ ցուցակը

Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta

E-la Via
23.07.2013, 12:58
Անտիտոտալիտար գրականության մեջ է մտնում նաև Ջեկ Լոնդոնի ՙՙԵրկաթե Կրունկը՚՚՚:

E-la Via
08.09.2013, 20:28
Կարծում եմ` Դեյվիդ Ֆինչերի «Մարտական ակումբ/ Fight Club» ֆիլմ, որը նկարահանվել է Չակ Պալանիկի համանուն վեպի վրա, նույնպես կարելի է համարել անտի-տոտալիտար ստեղծագործություն:

http://www.imdb.com/title/tt0137523/

http://www.kinopoisk.ru/film/361/

StrangeLittleGirl
08.09.2013, 21:12
Քորի Դոկտորովի «Փոքր եղբայրը»