PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն ePub գրքեր

ovanitas
21.07.2013, 14:06
Հարգելի ակումբցիներ։

Վերջերս եմ էստեղ գրանցվել ու սա առաջին գրառումս է (ոտքս խերով)։

Բավական ժամանակ է հետաքրքրվում եմ էլեկտրոնային ընթերցիչներով ու, մասնավորապես, դրանց համար հայալեզու էլեկտրոնային գրքերի պատրաստմամբ։ Որոշ գրքեր արդեն տեղադրել եմ էստեղ՝ http://www.ovanitas.com/e-library/ (http://www.ovanitas.com/e-library/)։

Բոլոր գրքերը ePub 3.0 ստանդարտով «վերիֆիկացիա» անցած են։

Հիմա հերթական գիրքն եմ ուզում սկսել, ու որոնում եմ համապատասխան աղբյուրներ, որտեղ
ա) առկա են արդեն թվայնացված հայերեն տեքստեր (այդ թվում՝ թարգմանություններ),
բ) դրանց տարածման հեղինակային իրավունքները գտնվում են public domain-ի կամ Creative Commons տիրույթում,
գ) Ձեր կարծիքով հետաքրքիր կլինեն հնարավորինս շատ ընթերցողների համար։

Ակումբում էս ու հարակից թեմաներով հղումներն ահագին ուսումնասիրելուց հետո պարզեցի, որ դրանց զգալի մասն արդեն չի աշխատում, իսկ հիմնական հղումները (hy.wikisource, armeniapedia, gradaran.mshk.am և այլն) վաղուց ունեի։ Կա՞ն արդյոք նոր հղումներ։ Համագործակցելու ցանկություն կա՞ (գուցե մեկը առանձին ֆայլ ունի)։

Սույն նախաձեռնությունը առևտրային բնույթ չի կրում։

Շնորհակալ կլինեմ առաջարկների ու օգտակար ցանկացած տեղեկության համար։

Ներսես_AM
21.07.2013, 14:10

Ողջույն Օ՜ Վանիտաս։ Բարի գալուստ Ակումբ։ ‎‎։) www.grapaharan.org աչքիդ ընկե՞լ է։ Անընդհատ թարմացնում են։

StrangeLittleGirl
21.07.2013, 19:55
Ամա՜ն, Օվանիտաս կամրադ, ոտքդ խերով լինի ակումբի օջախ: Էս ինչ լավ գործ ես անում: Գրապահարանի տեղը Ներսեսն ասեց, եթե մի բան էլ ես իմանամ, անպայման տեղյակ կպահեմ:

ovanitas
22.07.2013, 13:48
Կամրադներ ջան, գրապահարանից, ինչ խոսք, տեղյակ եմ։ Մի լավ կամրադի հետ ահագին քննարկել եմ էդ ռեսուրսը։ Ես հիմի դեռ փաբլիք դոմեյնի գրականություն եմ փնտրում, կամ քրիեյթիվ քոմմոնսի, չնայած լիովին կիսում եմ գրապահարանի քաղաքականությունը էդ հեղինակային իրավունքների մասով։

StrangeLittleGirl
16.08.2013, 12:49
Կամրադ, գուցե սա քեզ հետաքրքրի (https://www.goodreads.com/topic/show/1353627--#comment_form), չնայած հավանական ա, որ արդեն տեսել ես:

ovanitas
19.08.2013, 15:52
Շնորհակալություն։ Հա, տեսել եմ ;)