Chuk
18.07.2013, 19:10
Հետաքրքիր ուսումնասիրություն է հրապարակվել ilur.am (http://www.ilur.am/news/view/16288.html)-ում, որոշեցի ներկայացնել նաև ակումբցիներին :)
Հայերենը` աշխարհի ամենատարօրինակ լեզուների տասնյակում
Հեղինակ՝ Վազգեն Ղազարյան
Աղբյուր՝ ilur.am (http://www.ilur.am/news/view/16288.html)

Անցած շաբաթ լեզվագիտական շրջաբերականներում ի հայտ եկավ մի հետաքրքիր վերլուծություն, համաձայն որի՝ հայերենը դասվում է աշխարհի 10 ամենատարօրինակ լեզուների շարքում։ Իհարկե, եթե դուք ծնվել եք Մեքսիկայի Չալկատոնգո շրջանում և մեկն եք այն 6000-ից, ով խոսում է միշտեկ լեզվի Չալկատոնգոյի տարբերակով, ապա շնորհավորում ենք՝ Ձեր լեզուն աշխարհի ամենատարօրինակ լեզուն է։
Այս տեսակետն առաջ են քաշել լեզվաբան, Ստենֆորդի համալսարանի աշխատակից Թայլեր Շնյոբելենը (Tyler Schnoebelen) և Բնական լեզուների վերամշակման Այդիբոն ընկերությունը (Idibon natural language processing company), որոնք վիճակագրորեն համեմատել են 239 լեզու՝ տեսնելու, թե որքանով են դրանք նման միմյանց։ Այս մասին հաղորդում է Foreign Policy Magazine (http://blog.foreignpolicy.com/posts/2013/07/01/do_you_speak_the_world_s_weirdest_language)-ը։
Աշխարհի լեզուների կառուցվածքային ատլասի (World Atlas of Language Structures) տվյալների հաշվառմամբ՝ Այդիբոնը լեզուները կոդավորել է ըստ 21 ձևաբանական հատկանիշների. դրանք են՝ ենթակա-ստորոգյալ-խնդիր դասավորության տեսակները, այն, թե ինչպես է լեզուն արտահայտում նախադասության հարցական լինելը, ինչպիսի հնչյուններ է պարունակում, ինչպես կառուցում ժխտականը և այլն։ Մեթոդաբանությունը կախված չէ որևէ լեզու մեկնարկային համարելուց, այլ հենվում է միջլեզվային հատկանիշների վրա։ Օրինակ, լեզուների 35.5% -ը ունի ենթակա-ստորոգյալ-խնդիր կառուցվածք, մինչդեռ աշխարհի լեզուների միայն 8.7% դեպքում է, որ նախադասությունը սկսվում է ստորոգյալով։ Ուստի՝ այս տիպը միջլեզվային իմաստով բավականին քիչ է հանդիպում, ուստիև՝ տարօրինակ է։ Կամ, օրինակ, հարցական նախադասության կառուցումն աշխարհի լեզուների մեծամասնությունում իրագործվում է հատուկ մասնիկների հավելմամբ (ինչպիսին է ճապոներենում «կա» օժանդակ բառը, որը դրվում է նախադասության վերջում՝ փոխելով դրա բնույթը հարցականի)։ Բառերի փոխատեղումը, սակայն, հանդիպում է միայն աշխարհի լեզուների 1.4%-ում (ինչպես, օրինակ, անգելերում՝ «I am here», «Am I here?»), հետևաբար՝ այս կառուցվածքը ևս սակավադեպ, ուստի՝ տարօրինակ է։
Երբ մասնագետները համեմատեցին ստացված արդյունքները, պարզվեց, որ Մեքսիկայի Ւախակա (Oaxaca) նահանգում խոսվող միշտեկ լեզվի Չալկատոնգոյի ենթալեզուն (կամ բարբառը՝ նայած դասակարգման սկզբունքի) ամենից ավելի քիչ է նման աշխարհի մնացյալ լեզուների մեծամասնությանը։ Այն, իսկապես, բավականին անսովոր է. Շնյոբելենն այն նկարագրում է որպես նախադաս բայով տոնային լեզու, որը չունի հարցականի արտահայտման որևէ մեխանիզմ։ Այսինքն, օրինակ, «Դու լավ ես» և «Դու լա՞վ ես» նախադասությունները հնչում են բացարձակապես միօրինակ։
Հավանաբար զարմանալի չէ այն, որ ամենատարօրինակ լեզուներից շատերը նաև առավել քիչն են ուսումնասիրված։ Երկրորդ ամենատարօրինակ լեզուն նենեցերենն է, որով խոսում են Սիբիրում բնակվող նենեցները, դրանից հետո գալիս է Մեծ դաշտավայրերում՝ Միսիսիպիում, Լուիզիանայում, Թեննեսիում և Օկլահոմայում խոսվող և մոտ 10000 կրող ունեցող բնիկ ամերիկյան չոկտաու լեզուն։
Ամենատաօրինակ լեզուներից որոշները նաև բավականին լայն տարածում են գտել։ Այս շարքում 7-րդ՝ կոնգո լեզվով խոսում է մոտ կես միլիոն մարդ Կենտրոնական Աֆրիկայում։ Դրանից հետո գալիս է հայերենը (գրական արևելահայերեն), ապա՝ գերմաներենը։ Բավականին տարօրինակ է նաև անգլերենը, որը, սակայն, չի մտնում առաջին տասնյակի մեջ՝ «ընդամենը» 33-րդ տեղում է։
Ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս նաև, որ տաօրինակ լեզուներն առանձին կենտրոն կամ խմբվածություն չունեն. դրանց բաշխվածությունը մոլորակի մակերեսին գրեթե համասեռ է։
Շնյոբելենը նշում է նաև, որ չնայած գերմանական խմբի լեզուները՝ գերմաներենը, անգլերենը, դանիերենը, հոլանդերենը և այլն, բոլորն էլ տարօրինակության որոշակի աստիճան ունեն, ռոմանական խմբի լեզուները ցրված են տարօրինակներից (իսպաներեն՝ 25-րդ տեղում) մինչև ամենասովորականները (պորտուգալերեն, որը չնայած մոտ լինելով իսպաներենին, զբաղեցնում է աղյուսակի ամենավերջին տեղերից մեկը)։ Իմիջիայլոց, աշխարհի ամենատիպական՝ սակավ տարօրինակ լեզուներից են լիտվերենը, ինդոնեզերենը, թուրքերենը, բասկերենը և կանտոներենը (չինական խմբի «յուե» ենթախմբի լեզուներից մեկը)։
Չափազանց զարմանալի է նաև այն, որ մի շարք ծագումնաբանորեն մոտ կանգնած լեզուներ զբաղեցնում են շարքի հակադիր բևեռները, ինչպես օրինակ մանդարին չինարենը (վերին քսանհնգյակ) և կանտոներենը (ստորին տասնյակ)։ Պարզվում է նաև, որ հունգարերենը, որը հայտնի է որպես ինչ-որ իմաստով լեզվական կուրյոզ, ըստ այս չափանիշների ամենատիպական լեզու է։ Այդպիսին է նաև այժմ մի քանի կրող ունեցող և անհետացման եզրին կանգնած այներենը՝ Ճապոնիայի բնիկ լեզուն։ Իսկ աշխարհի ամենաոչտարօրինակ, ամենասովորական, ամենատիպական լեզու է ճանաչվել հինդի լեզուն՝ հնդկերենը, որն ունի ընդամենը մեկ տարօրինակ հատկանիշ։
Այսպիսով՝ շատերն այն լեզուներից, որոնք մենք սովորաբար համարում ենք նորմալ (անգլերեն, գերմաներեն կամ իսպաներեն) իրականում կանոնավոր կերպով կիրառում են խոսքի կառուցման այնպիսի եղանակներ, որոնք աշխարհի լեզուների մեծամասնությունը չի գործածում։
Այնպես որ՝ ինչպես Չալկատոնգոյի միշտեկները, մենք՝ հայերս, մեր մտքերը հաջողացնում ենք արտահայտել այնպիսի հնարքների միջոցով, որոնք աշխարհի շատ ժողովուրդներ կգնահատեն որպես չափազանց տարօրինակ։ Իսկ հայերենին սովոր մեր ընթերցողների ուղեղները՝ տարօրինակից էլ տարօրինակ։
Իհարկե, ուսումնասիրված 239 լեզուներն աշխարհում ներկայումս գոյություն ունեցող մոտ 6000 լեզուների փոքրաթիվ մասն են միայն, սակայն ավելին ուսումնասիրության հեղինակները չեն կարողացել ընդգրկել, քանի որ մոտ 4000 լեզու ընդհանրապես նկարագրված չէ ըստ հետազոտության իրականացման նպատակով ընտրված չափանիշների։ Ավելին, մի շարք չափանիշներ էլ բացակայում են շատ լեզուների նկարագրություններից։ Այնպես որ, ի սկզբանե ընտրված 192 հատկանիշներից վիճակագրության համար գործածական են եղել 21-ը։ Սակայն այս արդյունքները, միևնույն է, չափազանց հետաքրքիր են, քանի որ առաջին անգամ են համակարգում աշխարհի լեզուներն ըստ միջլեզվային ձևաբանական հատկանիշների։
Աշխարհի ամենատարօրինակ լեզուների ցանկին և դրա ստեղծման մեթոդաբանության մանրամասներին կարելի է ծանոթանալ Այդիբոն կազմակերպության կայքում՝ հետևյալ հղումով (http://idibon.com/the-weirdest-languages/)։