PDA

Դիտել ողջ տարբերակը : Վրաստանում ծովափնյա հանգիստ,ոչ մարդաշատ ու ֆինանսապես մատչելի վայր հանգստանալու համար



Նաիրա-Naira
15.07.2013, 17:20
Ընտանիքով ուզում ենք գնալ Վրաստան(ծովափ) հանգստանալու,փնտրում ենք հանգիստ,ոչ մարդաշատ ու ֆինանսապես մատչելի վայր:Ամենափոքրս 1 տարեկան է:Կանխավ շնորհակալ եմ խորհուրդների համար:

Norton
15.07.2013, 17:24
Որքան տեղյակ եմ Վրաստանում հիմա կարմրուկի համաճարակ է, խորհուրդ կտամ ճշտեք համաճարակի լրջությունը նոր ընտրություն կատարեք հանգստավայրի հետ կապված…

Artgeo
15.07.2013, 17:56
Որքան տեղյակ եմ Վրաստանում հիմա կարմրուկի համաճարակ է, խորհուրդ կտամ ճշտեք համաճարակի լրջությունը նոր ընտրություն կատարեք հանգստավայրի հետ կապված…

Վրաստանում համաճարակի մասին միայն հայերն ու Հայաստանում են տեղյակ։ Ցավոք վրացիները հայերեն չեն հասկանում ու Վրաստանում համաճարակի մասին ոչինչ չգիտեն։

Diana99
15.07.2013, 20:16
http://kobuleti.hol.es/ այստեղ ինձ թվում է հարմար բան կգտնեք

Ձայնալար
15.07.2013, 22:16
Ընդհանրապես դեպի թուրքիայի սահման ընկած լողափերն են համեմատաբար սակավամարդ ու ասում են ջուրն էլ էդ մասում ավելի մաքուր է (Սարպի, Քվարիատի, Գոնիո), բայց գները համեմատած Քոբուլեթիի հետ ավելի թանկ են: Եթե ես երբևէ կրկին որոշեմ Աջարիայում հանգստանալ, ապա կգնամ Ուռեկի, քանի որ միակ ափն ա ուր ավազ կա, չնայած, որ երևի բավական մարդաշատ ա ու երևի Քվարիաթիի համեմատ ոչ այնքան մաքուր ջրով:

Norton
15.07.2013, 23:18
Վրաստանում համաճարակի մասին միայն հայերն ու Հայաստանում են տեղյակ։ Ցավոք վրացիները հայերեն չեն հասկանում ու Վրաստանում համաճարակի մասին ոչինչ չգիտեն։

Հնարավոր ա, ես էլ էի Վրաստանում հանգստանալու տարբերակ դիտարկում, բայց համոզեցին, որ կարմրուկի համաճարակա, ըդն որում Վրաստանի հետ կապ ունեցող մարդիկ:think Չի բացառվում, որ մեր բիզնեսմեների հնարած միֆնա:esim

keyboard
15.07.2013, 23:29
Հնարավոր ա, ես էլ էի Վրաստանում հանգստանալու տարբերակ դիտարկում, բայց համոզեցին, որ կարմրուկի համաճարակա, ըդն որում Վրաստանի հետ կապ ունեցող մարդիկ:think Չի բացառվում, որ մեր բիզնեսմեների հնարած միֆնա:esim

Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ Վրաստանում կարմուկի համաճարակ չկա

Հ.Գ. էն նախորդ տարիներին էլ մեզ համոզում էին, թե ջուրը վարակ է բերել ու բոլոր հայերը ու հանգստացողները հետ գալւոն պես կամ հենց տեղում հիվանդանոց են պառկել, ես ինքս ջերմել եմ այնտեղ գտնվելու ընթացքում, բայց դա ջրի հետ կապելը առնվազն անհեթեթություն է, ջուրը առհասարակ չեմ մտել ու այնտեղից ջուր չեմ խմել ծորակներից: Այնպես որ, եթե անգամ որևէ հիվանդություն էլ կա, դա ոչ Վրաստանի, ոչ էլ առավելևս ծովի հետ կապել չի կարելի, մարդիկ հենտները ստեիղց ուտելիք են տանում, օրերով հոտացնում են էդ շոգին, հետո ժմոտությունները բռնում ա ուտում թունավորվում են, ասում են գնացինք Վրաստան թունավորվանք:
Տնից դուրս մի եկեք ժողովուրդ կարողա թունավոր անձրև գա վարակվեք :D