PDA

Դիտել ողջ տարբերակը : Photoshop-ի դասընթաց Երևանում



armatura
12.07.2013, 20:16
Բարև բոլորին:

Ես բժիշկ եմ, մասնագիտական պրեզենտացիաներ և հոդվածներ կազմելիս հաճախ պետք է գալիս նկարների,՝ այդ թվում էլեկտրոկարդիոգրամների, էխոկարդիոգրամների և ռենտգենոգրամների թվային մշակում, որտեղ և սկսում եմ դժվարանալ, քանի որ գիտելիքները Paint-ից ու Microsoft Picture Manager-ից այն կողմ չեն անցնում: Արդյոք Adobe Photoshop ծրագիրն ամենաօպտիմալն է իմ առջև դրված խնդիրների համար և եթե այո, ապա որտեղ Երևանում կարելի է անցնել լավորակ երեկոյան/weekend դասընթաց?

Նախորոք շնորհակալ եմ:

keyboard
12.07.2013, 21:06
1000 բարի, նշված խնդիրների ավելի լավ լուծման համար կարծում եմ կարող է ծառայել Microsoft PowerPoint և Corel Draw ծրագրերը:
ԴԱսընթացների համար չգիտեմ, բայց յութուբում ու տորենտ տրեկերներում բավականին շատ վիդեոկուրսեր եմ հանդիպել, բավական լավ ու մատչելի բացատրություններով, վճարելու փոխարեն ավելի լավ է անվճար սովորել ԻՄՀԿ :)

Աթեիստ
12.07.2013, 22:03
Paint.net - անվճար ռատրային խմբագրիչ ա, նման խնդիրների համար լրիվ հերիք ա, մի բան էլ ավել:
Պրեզենտացիա սարքելու համար էնքան բան պետք չի գալիս, որ կուրսերի գնաս:

armatura
13.07.2013, 14:59
Շնորհակալություն պատասխաների համար: OK, ինքնուսուցումը բնականաբար ամենատրամաբանական տարբերակն է, բայց չգիտես ինչու այս մի գիտելիքը ուզում եմ ձեռք բերել փոքր-ինչ ավելի համակարգված կերպ, սերտիֆիկատն էլ չէր խանգարի, CV-ում լավ կնայվի: Ակումբում կան մասնակիցներ, որոնք անցել են նմանատիպ դասընթացներ?