PDA

Դիտել ողջ տարբերակը : Հ. Ջ. Ուելս



StrangeLittleGirl
12.07.2013, 14:36
Երևի շատերիդ տանը կա արկածային գրադարան շարքը, ու եթե նույնիսկ չեք կարդացել, հաստատ նկատած կլինեք «Անտեսանելի մարդը» վերնագիրը:

Ի՞նչ մեղքս թաքցնեմ: Փոքր ժամանակ էդ շարքից շատ քիչ գրքեր եմ կարդացել (հա, ես ահավոր սարսափում էի էդպիսի պատմություններից, «Գանձերի կղզին» վախից կիսատ եմ թողել), ու կյանքում մտքովս չէր անցնի, որ էս տարիքում մեկ էլ նորից կսկսեմ նման գրքեր կարդալ: Ու երևի լավ եմ արել, որ Ուելս փոքր ժամանակ չեմ կարդացել, որովհետև ինքը մեծերի գրող ա: Արդեն վերջացրել եմ «Դոկտոր Մորոյի կղզին», հիմա էլ «Անտեսանելի մարդն» եմ կարդում: Երկուսն էլ հզոր գործեր են, ու էդ վառ, ֆանտաստիկ պատմությունների ենթատեքստերն ուղղակի սպանում են: Չնայած Ուելս կարդում եմ որպես Կուրսերայի դասընթացի առաջադրանք, բայց երևի դասընթացից հետո էլ մի քանի գործ կկարդամ:

Դուք ի՞նչ կասեք:

Ruby Rue
12.07.2013, 16:36
Սիրածս գրողներից ա Ուելսը:
Իր գործերից առաջինը «Անտեսանելի Մարդն» եմ կարդացել: Մինչ այդ էլ ալբինոսների նկատմամբ թուլություն ունեի, իսկ գիրքը կարդալով, Գրիֆֆին կերպարին շա՜տ սիրեցի, ու ինքը ինձ համար իդեալական ալբինոսի կերպար դարձավ: Բավականին փոքր տարիքում էի կարդում ու լուրջ մտածում էի, որ եթե իմ մազերն ու աչքերը շագանակագույն են, ուրեմն ես անտեսանելի դառնալու ոչ մի շանս չունեմ: :)
Հետո «Ժամանակի մեքենա»-ն կարդացի: Անվանումից շա՜տ մեծ սպասելիքներ ունեի, բայց ըստ իս բավականին թույլ գործ է: Եթե ուրիշ մեկը լիներ, միգուցե էսքան խիստ չլինեի, բայց «Անտեսանելի Մարդու», «Դոկտոր Մորոյի կղզու» ու մնացած գործերի կողքին շատ չի երևում:
Հա, «Դոկտոր Մորոյի կղզին» էլ եմ շա՜տ սիրում: Իսկը գիշերը, վերմակի տակ ֆանարիկի լույսով կարդալու գիրք է: :love
Պատմվածքներից մի քանիսն էլ են տպավորվել, օրինակ «Կախարդական կրպակը», «Անտեսանելի դուռը» և այլն...

StrangeLittleGirl
16.07.2013, 18:55
Կույրերի երկիր պատմվածքն ի՜նչ լավն էր: :love
Ուֆ, մարդ սենց բաներ պիտի կարդա, թե չէ էս ժամանակակիցները չես ջոկում ինչ են ուզում ասել, ու քեզ էշացած ես զգում իրանց կարդալիս: