PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե կանայք և տղամարդիկ դերերով փոխվեին



Sagittarius
11.07.2013, 22:12
Ի՞նչ լավ կլիներ, եթե հակառակ սեռի հետ դերերով փոխվեինք:

Կարծրատիպային հումորին թեթև ենք վերաբերվում էս թեմայում:

Տղերք, հլը պատկերացրեք, բարում նստած եք ու աղջիկները մոտենում են ձեզ, խմիչք են պատիվ տալիս, փորձում են կպցնել: Ինչքան ուզում եք խմում եք, որովհետև իրանք են տուք քշելու, ու ջհանդամին, թե դուք ձեզ չեք կորցնի ու ինքը «առիթից չի օգտվի»:

Տունը նստում ենք, ֆուտբոլ եք նայում, ինքն էլ գործի ա սաղ օրը, որ հանգարծ էլ ուշ ա գալիս, կամ քիչ ա փող աշխատում, վրեն մունաթ եք գալիս:

Անվերնագիր
11.07.2013, 23:26
Եթե կանայք և տղամարդիկ դերերով փոխվեին,
1.Նախ զուգարանում մռութներս բադիկ արած կնկարվեյի ու կճպցնեյի ֆեյսիս պատին
2. ընկերուհիներիս նկարների տակ մռուուուուութ, կյաաաաաաաաաանք, պուուուուուպուշ կշարեյի
3. Three Steps Above Heaven Էշական կինոյ միջի ղզողլան գյադի սաղ նկարները կշեյր էի արել՝ թույն ստատուսներով (ծիպա (http://cs11130.vk.me/u154003036/-14/x_5333ce27.jpg))
4.Մարշուտկի մեջ իջնելուց ձեռքով մայկիս մեջքակողմյան մասը կիջեցնեի ներքև, որ մեջքս չերևա, մթոմ կարգին աղջիկ եմ:
5. Սիմպո տղա(իմ նման :)) ) տենայի՝ կոդրատվեյի
6. Չիմանալով՝ ֆուտբոլը քանի հոգով են խաղում, Ռեալի խաղերը կմեկնաբանեյի, պրիտոմ՝ ստրատեգիապես ու տակտիկապես:
7. 15 ժամ գյաճվեի շենքի տակի խանութ գնալու համար:
8. գիշերվա 3-30 կհելնեյի յեղունգներս քսեյի, ու որ հանկարծ իմ ուզած գույնը չլինի սենց (http://www.nooooooooooooooo.com/)ձայն կհանեյի

Հ.Գ. Թեմայից չեմ շեղվել, չէ՞ :))

Sagittarius
12.07.2013, 01:54
Անվերնագիր ջան, բայց նկատի ունեի, որ «դերերով» փոխվեին մենակ, սեռը չփոխվեր: Թե չէ քո պրիզմայով իմ գրածն եմ կարդում էլի, լրիվ անհարմար բան ա ստացվում :))

Լեդի Վարդ
12.07.2013, 09:54
Եթե կանայք և տղամարդիկ դերերով փոխվեին՝

1.Բակում պպզած կլինեին մի քանի չոլկայով աղջիկներ և տղաները նրանց կասեին զզվելիներ…
2.Տղաները կհագնեին մինի յուպկաներ, որպեսզի գրավեին աղջիկների ուշադրությունը…:D

armen9494
12.07.2013, 10:37
Լիքը բարերում ձեր համար մուտքը ձրի ա
Մարշուտկա ես նստում՝ տեղ են տալիս, նամանավանդ եթե հղի ես :D

Այբ
12.07.2013, 11:29
Կարծում եմ, որ քաոսային վիճակ կստեղծվեր:
Բայց դե մյուս կողմից էլ վատ չէր լինի, որ տղամարդիկ տները մաքրեին, ճաշ պատրաստեին, խանութ գնային և այլն:

Փաստորեն, տղաներն էլ հարս կգնան աղջկա տուն և աղջկա ծնողներին էլ մամա և պապա կասեն:

Claudia Mori
12.07.2013, 11:33
Աշխարհի վերջի իդեալական պլան՝ :)) տղաները կդառնային գեյ, աղջիկներն էլ լեզբի ու մի 100 տարի հետո մարդկությունը կվերանար աշխարհի երեսից:))

melancholia
12.07.2013, 18:40
մի պահ փորձեցի պատկերացնել.....:D սովորական ընտանիքի մոդելում: Ասենք պապան սովորեցնում է երեխային, որ մաման տան գլխավորն է, նրա խոսքն է որոշիչ, որ......պատկերացրեք էլի, շատ չխորանամ լիքը դերեր փոխված պահեր....վաաայ, խեղճ տղամարդիկ: Հա, բա լուրջ ու որոշիչ հարցերում կանանց էմոցիոնալ հիստերիան.....էս ինչ եմ է գրում՞ թե չէ քիչ են նման ընտանիքները՞