PDA

Դիտել ողջ տարբերակը : Փողոցային արվեստ (Street art)



Ուլուանա
02.07.2013, 21:54
Ակումբում ունենք «Փողոցային եռաչափ նկարներ» (http://www.akumb.am/showthread.php/51210-%D5%93%D5%B8%D5%B2%D5%B8%D6%81%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B9%D5%A1%D6%83-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80) թեման, որը նվիրված է փողոցում եռաչափության պատրանք ստեղծող պատկերներին։ Ունենք նաև «Բենքսի (Ռոբերթ Բենքս)» (http://www.akumb.am/showthread.php/10785-%D4%B2%D5%A5%D5%B6%D6%84%D5%BD%D5%AB-(%D5%8C%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80%D5%A9-%D4%B2%D5%A5%D5%B6%D6%84%D5%BD)?p=343957#post343957) թեման, որը նվիրված է փողոցային արվեստի կոնկրետ ներկայացուցչի ստեղծագործություններին։ Այս թեման նախատեսված է ընդհանուր փողոցային արվեստ ժանրին։

Փողոցային արվեստը բավական լայն հասկացություն է և ընդգրկում է ոչ միայն նկարչություն, այլև քանդակագործություն և կերպարվեստի այլ տեսակներ, երբեմն նույնիսկ մի քանիսը մեկում։ Փողոցային արվեստի գործերը հիմնականում հարմարեցված են լինում կոնկրետ տեղանքի առանձնահատկություններին, առարկաներին։ Դրանք կարող են հիմնված լինել շրջակայքի այս կամ այն անհարթության, կոտրված, քայքայված հատվածի օգտագործման (ինչու՞ չէ, նաև նոր ու չքայքայված մասերի փչացման) վրա, որը ստեղծագործական մոտեցման շնորհիվ վերածվում է ինչ–որ հետաքրքիր գաղափար արտահայտող պատկերի կամ քանդակի։

Փողոցային արվեստի գործերը շատ դեպքերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն սոցիալական, քաղաքական հարցեր են շոշափում և բացի զուտ ստեղծագործական ինքնարտահայտման միջոց լինելուց, նաև հասարակությանը այս կամ այն խնդրի մասին ահազանգելու նպատակ կարող են հետապնդել՝ հաճախ քննադատական ու սարկաստիկ երանգներով։ Արվեստի այս տեսակը միանգամից մեծ քանակով հանդիսատեսների ուշադրությանն արժանանալու հիանալի միջոց է, որ լրացուցիչ ներկայացման կարիք չունի, ինչպես, օրինակ, ցուցահանդեսների կազմակերպումն է։

Փողոցային արվեստի ստեղծման միջոցները շատ բազմազան են. ձեռքի տակ եղած ցանկացած իր ու մանրուք կարող է հաջողությամբ օգտագործվել փողոցային արվեստի գործ ստեղծելու համար։

Այնուամենայնիվ, արվեստի այս ժանրի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը շատ տարբեր է։ Ոմանք այն արվեստ են համարում, ոմանք՝ վանդալիզմ ու օրենքով պատժելի հանցագործություն, քանի որ շատ դեպքերում այս արվեստի գործերը ստեղծվում են առանց պետության հավանության ու թույլտվության և հաճախ հիմնված են պետության կամ որևէ անհատի սեփականություն հանդիսացող տարածքը կամ գույքը փչացնելու ու խեղաթյուրելու վրա։ Այդ իսկ պատճառով փողոցային արվեստի ներկայացուցիչները հաճախ ստիպված են լինում թաքնվել ոստիկանությունից և երբեմն նույնիսկ լրիվ ինկոգնիտո մնալ։

Ահա փողոցային արվեստի որոշ հայտնի գործեր.

http://i.imgur.com/8eAFkaN.jpg

http://i.imgur.com/YMhZP0k.jpg

http://i.imgur.com/yLbk25Q.jpg

http://i.imgur.com/NfCwNPV.jpg

http://i.imgur.com/iC4qSnQ.jpg

Ուլուանա
02.07.2013, 21:56
Եվս մի քանիսը.

http://i.imgur.com/eYNWKkq.jpg

http://i.imgur.com/pw4o200.jpg

http://i.imgur.com/kWt5CSv.jpg

http://i.imgur.com/sFKo8fk.jpg

StrangeLittleGirl
02.07.2013, 22:05
Ես Երևանինն եմ շատ սիրում :love
Ընդհանրապես, սիրում եմ փողոցային արվեստ: Ամեն նոր քաղաք գնալիս անպայման բռնացնում, մի քանի կադր նկարում եմ: Ու հեչ պարտադիր չի, որ վերևի նկարների նման ստեղծագործ մոտեցումներ լինեն :)

Alphaone
02.07.2013, 22:18
Ես Երևանինն եմ շատ սիրում :love
Ընդհանրապես, սիրում եմ փողոցային արվեստ: Ամեն նոր քաղաք գնալիս անպայման բռնացնում, մի քանի կադր նկարում եմ: Ու հեչ պարտադիր չի, որ վերևի նկարների նման ստեղծագործ մոտեցումներ լինեն :)

Ես Երևանինը չեմ տեսել, Բյուր, հանդիպելուց ցույց կտաս, լավ... Իսկ փողոցային արվեստն ինձ համար հակասական է, բաներ կան, որ իրականում վանդալիզմ եմ համարում, բաներ էլ կան, որ ուղղակի հիացնում են, կատարումից է կախված...

Ուլուանա
02.07.2013, 22:20
Ես Երևանինն եմ շատ սիրում :love
Դալանների նկարները նկատի ունե՞ս, թե՞ ուրիշ էլ կա։

StrangeLittleGirl
02.07.2013, 22:31
Դալանների նկարները նկատի ունե՞ս, թե՞ ուրիշ էլ կա։
Դալանները մասնավորապես :) Գրողների գաղափարն էլ էր լավը: Գետնային անցումների Փոքրիկ իշխաններն էլ :)

StrangeLittleGirl
02.07.2013, 22:33
Ես Երևանինը չեմ տեսել, Բյուր, հանդիպելուց ցույց կտաս, լավ... Իսկ փողոցային արվեստն ինձ համար հակասական է, բաներ կան, որ իրականում վանդալիզմ եմ համարում, բաներ էլ կան, որ ուղղակի հիացնում են, կատարումից է կախված...
Դալանները չե՞ս տեսել :'
Ես էդ դալաններն էնքան սիրեցի, որ հիմա սեղանիս դրանցից սարքած օրացույց ա դրած :)

Ուլուանա
02.07.2013, 22:39
Դալաններն ինձ էլ են շատ դուր գալիս։
Բայց մի անգամ մեկը բլոգում խիստ վրդովված գրառում էր արել էն մասին, թե մարդ ինչ աստիճանի անճաշակ պիտի լինի, որ տենց անդուր նկարներ անել տա :'։ Շոկի մեջ էի էդ կարծիքից...

StrangeLittleGirl
02.07.2013, 22:45
Դալաններն ինձ էլ են շատ դուր գալիս։
Բայց մի անգամ մեկը բլոգում խիստ վրդովված գրառում էր արել էն մասին, թե մարդ ինչ աստիճանի անճաշակ պիտի լինի, որ տենց անդուր նկարներ անել տա :'։ Շոկի մեջ էի էդ կարծիքից...

Կան տենց կարծիքներ: Ավելի ճիշտ, կա մարդկանց տեսակ, որ Երևանում կատարվող ցանկացած երևույթից դժգոհում ա:

Իհարկե, դալանների մեջ կան գործեր, որ էնքան էլ հաջող չեն (մասնավորապես, ՄԹ դեսպանատան մոտի Լոնդոնի խորհրդանիշները շատ անկապ են արած), բայց ընդհանուր գաղափարն ա շատ լավը, քաղաքն էլ պայծառանում ա դրանից:

Alphaone
02.07.2013, 22:48
Դալանները չե՞ս տեսել :'
Ես էդ դալաններն էնքան սիրեցի, որ հիմա սեղանիս դրանցից սարքած օրացույց ա դրած :)

Ա՜, դալանները, մտքովս չանցավ, որ խոսքը դրանց մասին ա, տարին գոնե 2 ամիս դրանց տակով դասի եմ գնում :D

Sagittarius
02.07.2013, 22:48
Վայ ապրե՛ս դու: Վաղուց էի էս թեման ուզում բացել, բայց միշտ ալարում էի: Լավ ա՝ ես չբցացեցի. քեզ նման մանրամասն չէի գրի: Խոստանում եմ մասնակցել:
Փողոցային արվեստին նվիրված ֆեյսբուքյան լավ էջ կա, բայց էջի հասցեն չեմ տեղադրի, միայն նկարները, որ Ակումբից ֆեյսբուք չփախնեն մարդիկ: :))

Sagittarius
02.07.2013, 23:11
Ֆրանկֆուրտ :))՝

http://img849.imageshack.us/img849/8168/jijb.jpg

3D շարքից՝

http://img443.imageshack.us/img443/2944/o34v.jpg

անտեսանելի մեքենա՝

http://24.media.tumblr.com/8461ad81efe508fbb9623dffba6c7b52/tumblr_mf1k6qY1Jn1rm7wpgo1_500.jpg

StrangeLittleGirl
02.07.2013, 23:49
Իմ տեղադրածը չի հասնի ձեր տեղադրածներին, բայց դե սա իմ արդար ձեռքերով չխկացրած ֆոտո ա :))
Դյուսելդորֆ
http://farm3.staticflickr.com/2894/9196153396_1651a1e662.jpg

Ընդհանրապես, արվեստի տեսանկյունից Դյուսելդորֆը հետաքրքիր քաղաք ա: Մի օր որ չալարեմ, սաղ պեղումներս կհրապարակեմ:

Sagittarius
03.07.2013, 19:22
Ճանապարհային նշաններ՝

http://i.imgur.com/hq9rbiq.jpg?1

Smokie
03.07.2013, 19:30
Ես հիացած եմ թե այս թեմայի նկարներով թե «Փողոցային եռաչափ պատկերներ»-ով:roll:love

Arpine
04.07.2013, 20:46
Փողոցային արվեստ Վիեննայից, ճիշտ է սրանք ինքս չեմ նկարել, բայց հույսով եմ առիթ կունենամ էնտեղ գրաֆիտի նկարելու:oy :crazy
http://2.bp.blogspot.com/_aTlFJsCJcDU/TEjH97WXjUI/AAAAAAAACwY/V0XYlCFbzfI/s1600/vienna-street-art-17.jpg
http://payload.cargocollective.com/1/0/633/625091/Blu_BlkRiver_Sep10_1_u_1000.jpg
http://allcitystreetart.com/wp-content/uploads/2012/02/wien_web_wm.jpg
http://www.streetartutopia.com/wp-content/uploads/2012/07/Street-Art-in-Vienna-Austria.jpg
http://payload70.cargocollective.com/1/0/633/3707244/ROA-2012-Vienna-DSC_0350_1000.jpg

Էստեղ էլ էլի շատ հետաքրքիրա, հտարբեր երկրներում, նույն հեղինակից, ուղղակի շատ առնետային են:[, բայց էֆֆեկտիվ են.
http://www.unurth.com/filter/ROA

Sagittarius
05.07.2013, 14:32
Հայկական ճանապարների վրա ինչքա՜ն սենց ոգեշնչող մոտիվներ կան

http://i.imgur.com/D2U99GI.jpg?1

Ուլուանա
05.07.2013, 15:18
Բայց էդ Հայաստանում չի, չէ՞։

Sagittarius
06.07.2013, 12:49
Բայց էդ Հայաստանում չի, չէ՞։

կարծում եմ՝ չէ: Տարածողը ոչ հայկական էջ ա:

StrangeLittleGirl
06.07.2013, 16:31
Յուղը վրան, երկու օր առաջ եմ ֆոտոներն արել:

Բոն, Գերմանիա

http://farm8.staticflickr.com/7292/9220575453_001c438fc4.jpg

http://farm3.staticflickr.com/2822/9223352938_88082cc899.jpg

StrangeLittleGirl
16.07.2013, 00:16
Փողոցային արվեստը ստեղծվելու պահին :))

Խրոնինգեն, քաղաքի ամենամարդաշատ փողոցը, մենթերը դեռ չեն էրևացել

http://farm6.staticflickr.com/5324/9293284323_6c8111036b.jpg

Ռուֆուս
16.07.2013, 00:21
Ֆլորենցիայում շատ հավես բան են անում, ամեն օր գլխավոր փողոցներից մեկի վրա փողոցային նկարիչները Վերածննդի հայտնի նկարներն են կավիճով նկարում, մինչև որ գիշերը ջրող մեքենաները էդ նկարները ջնջեն ու հաջորդ օրը էլի նույն պատմությունը...

StrangeLittleGirl
16.07.2013, 00:22
Մենք երկար ժամանակ փորձում էինք հասկանալ, թե ինչու է այգում շան վրա նստած թզուկների մուտքն արգելված, մինչև որ տեղացիներից մեկը մեզ բացատրեց, որ էդ թզուկներն «ինչ-որ մեկն» ավելացրել է :))

Խրոնինգեն

http://farm4.staticflickr.com/3695/9293328381_511a42e927.jpg

Ուլուանա
09.03.2014, 20:49
Թեման թարմացնեմ :).

http://i.imgur.com/0rul5D1.jpg

http://i.imgur.com/FRHqqs7.jpg

http://i.imgur.com/8jYVD8S.jpg

http://i.imgur.com/d5L75kb.jpg

http://i.imgur.com/wPVRIl4.jpg

http://i.imgur.com/QaKRLeq.jpg

Աղբյուրը՝ http://www.streetartutopia.com/