Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ֆորեսթ Գամփ / Forrest Gump



Smokie
26.06.2013, 17:05
Էս ֆիլմի մասին միայն առանձին թեմայով ա պետք խոսալ:

http://i.imgur.com/KI4uqJi.jpg
Պաշտում եմ էդ քիչ մը խալապակաս ու անսահման բարեսիրտ կերպարին:love Թոմ Հենքսի խաղը բառիս բուն իմաստով գերազանց ա, ինչը եւ կարելի էր սպասել նման տաղանդավոր դերասանից՝:roll շշմած, «ռոբոտացած» դեմքով ու նույնպիսի խոսելաոճով մի հրաշք անձնավորություն:


Շատ հնարավոր ա, որ սերը էդ ֆիլմի ու կերպարի նկատմամբ անձնականացնում եմ` ես էլ եմ միամիտ, աշխարհից կտրված դոդիկ մը:oy Բայց մեկ ա ինքն ուրիշ ա, էնպիսի տպավորություն ա, որ իրական կերպար ա, որ այս աշխարհում իսկապես եղել ա էդպիսի մարդ՝ Ֆորեստ Գամպ:love

Smokie
26.06.2013, 17:11
Ֆորեստ Գամպն իմ համար էն ֆիլմերից ա, որի որոշ փոքրիկ հատվածներ մեկ-մեկ վերանայելը պարտադիր ա: Հաճլի ապրումներն ու զգացողությունները ապահովված են:)

Smokie
26.06.2013, 18:49
Երբ փոքր էի, ֆիլմի գովազդը հաճախ էին ցույց տալիս (առանց խոսքերի մեջբերման, միայն երաժշտությամբ): Իմ մոտ կենսուրախ, կատակասեր, երջանիկ սիրահարված տղամարդու տպավորություն էր թողնում ու ես իրեն այդպիսինն էլ էի սիրում: Ֆիլմը առաջին անգամ տասերորդ դասարանում եմ նայել::)

Բա ի՜նչ հրաշք soundtrack-ներ են ընտրված ֆիլմի համար՝ բոլոր երգերը մոտս կան:roll:love

enna
26.06.2013, 18:54
Շա՜տ եմ սիրում:love
Իրոք բարությունը էտ ֆիլմի գլխավոր մասնա...
Ընդհանուր Թոմ Խենկսի ֆիլմերից շատ կա,որ սիրում եմ...
Չգիտեմ ինչի,իրա մասնակցությամբ ֆիլմերի մեծ մասը հաջողվածա

StrangeLittleGirl
26.06.2013, 18:55
Երբ փոքր էի, ֆիլմի գովազդը հաճախ էին ցույց տալիս (առանց խոսքերի մեջբերման, միայն երաժշտությամբ): Իմ մոտ կենսուրախ, կատակասեր, երջանիկ սիրահարված տղամարդու տպավորություն էր թողնում ու ես իրեն այդպիսինն էլ էի սիրում: Ֆիլմը առաջին անգամ տասերորդ դասարանում եմ նայել::)

Բա ի՜նչ հրաշք soundtrack-ներ են ընտրված ֆիլմի համար՝ բոլոր երգերը մոտս կան:roll:love

Blowin'n in the Wind-ը Բաեզի կատարմամբ :love

Smokie
26.06.2013, 18:58
Blowin'n in the Wind-ը Բաեզի կատարմամբ :love

Ես էլ մոտ մի ժամ առաջ աչքով անցկացրի երկու ալբոմները ու հաճելիորեն զարմացա էդ երգը գտնելով էդ երգչուհու կատարմամբ:)

Narek.18
26.08.2013, 13:30
ՈՒղղակի ընտիր ֆիլմա, հետաքրիր զգացողություններս ստանում դիտելուց

Ruby Rue
11.10.2013, 08:03
Դեռ Հայաստանում, երբ մեդիա դասերի էի գնում, դասատուիս հանձնարարած առաջին ֆիլմն էր: Նույնիսկ չփորձեցի էլ նայել, քանի որ հերիք չի երկար էր, դեռ մի բան էլ «մելոդրամա» ժանրին պատկանելն ինձ համոզում էր, որ հաստատ չեմ սիրելու ֆիլմը...
Բայց երբ եկա Ալաբամա, որտեղի ոչ պաշտոնական հիմնը "Sweet Home Alabama" երգն է էս ֆիլմից, մարդիկ էլ, հատկապես միջին և ավելի բարձր տարիքի ալաբամացիները, այդ թվում նաև իմ հոսթ տատին խելագարվում են էս ֆիլմի համար, որոշեցի նայել:

Աննկարագրելի զգացողություն էր...Ֆիլմը միանգամից իմ ամենասիրելի ֆիլմերից դարձավ երկու գործոնների շնորհիվ. նախ, ուղղակի հիասքանչ սյուժեով հրաշք ֆիլմ էր՝ դերասանական ընտիր խաղով, երկրորդ՝ ահավոր ալբամայական, ահավոր հոգեհարազատ էր ինձ: :love
Հենց առաջին վայրկյանից ֆիլմը հարազատ թվաց ու չնայած պատմության դասից ատում էի Նաթան Բեդֆորդ Ֆորեսթին, ում անունով կոչել էին Գամփին, բայց իրեն շատ սիրեցի. մի տեսակ Ալջերնոնի Չարլիին հիշեցրեց::)
Իսկ ֆիլմի հարազատությունը գալիս էր նրանից, որ ախր շա՜տ տիպիկ հարավային ֆիլմ էր. մեր Ալաբամայի ակցենտը, հարավի մարդիկ՝ իրենց մտածելակերպով ու սովորություններով, ամերիկյան առանձնատները, նախագահները... Երևի հինգ րոպե նայելուց հետո աչքերս մի տեսակ լցվեցին. չգիտե՞մ ավելի շատ սյուժեն էր, թե՞ էն ամբողջ հարազատ միջավայրը, որ կար ֆիլմի մեջ: Էն միջավայրը, որտեղ ես հիմա ապրում եմ ու շուտով անվերադարձ թողնելու եմ:
Չնայած հերետիկոսները գյոզալական Ալաբաման թողած Հարավային Կարոլինայում են նկարել, բայց ամեն ինչ փոխանցված էր ու լրիվ հասկացա մարդկանց էն պնդումը, որ յուրաքանչյուր ալաբամացի պիտի նայած լինի էս ֆիլմը: :) Չնայած՝ ինչի՞ ալաբամացի, ամերիկացի, յուրաքանչյուր մարդ պիտի նայած լինի էս ֆիլմը...
Հիմիկվա ֆիլմերով էսքան բարություն չկա, էսքան զգացմունք չկա, էսքան պարզություն ու խորություն չկա...
Մի տեսակ մինչև հիմա ականջներիս մեջ է Ջեննիի "Run, Forrest, run" արտահայտությունը:
Ամեն ինչից փախչող, բայց էդքա՜ն ուժեղ Ֆորրեսթը: Հա, մեկ էլ Ֆորրեսթը որ ֆուտբոլ էր խաղում, Ալաբամայի համալսարանի Alabama Crimson Tide թիմն էր, որ մինչև հիմա ամենաուժեղ ֆուտբոլի թիմն ա մեր նահանգում, ես էլ եմ իրենց երկրպագում: Նույնիսկ մեծն մարզիչին՝ "Bear" Բրայանտին ճանաչեցի՝ իր սև սպիտակ գլխարկի շնորհիվ. ինքն էլ է Ալաբամայի խորհրդանիշներից:
Իսկ կերպարներից, հը՜մ, Ֆորրեսթը դեմք էր, բայց ահավոր շատ լեյտենանտ Դենի կերպարը սիրեցի: Համ դերասանն էր լավը, համ էլ որպես հերոս, շատ խորն էր:
Մեկ էլ թե՛ Ֆորրեսթի, թե՛ լեյտենանտ Դենի կերպարները ապացուցում էին, որ ոչ մտավոր, ոչ ֆիզիկական հաշմանդամությունը խոչընդոտ չեն կարա լինեն կյանքում...

Մի խոսքով, էսքան գրելու համար մի հատ մե՜ծ էս սմայլից կարայի դնեի՝ :love
Հենց Ալաբաման կարոտեմ կամ զգացմունքների պակաս ունենամ, էս ֆիլմն էլի ու էլի կնայեմ: :love

Արևանուռ
11.10.2013, 09:39
Մի քիչ բարություն մարդկանց համար: Շնորհակալ եմ

Smokie
10.09.2017, 21:04
2015 թվի սկզբից ես ունեմ պատրաստի պատասխանն այն հարցի` թե ո՞րն է իմ ամենասիրած հոլիվուդյան ֆիլմը::love
Իսկ ամենասիրածս հոլիվուդյան դերասանները` Հենքսն ու Ռոբին Ուիլյամսն են::roll

Գուցե էստեղ էն փաստն էլ կապ ունի, որ կինոներ հազվադեպ եմ նայում (նույնիսկ պատճառաբանում եմ, որ կինոներ չեմ սիրում, չնայած հաճախ լավ էլ հավանում ու հիանում եմ դիտածովս ու պսրբերաբար որևէ ֆիլմի սիրելի հատվածները կրկնում) ու հատկապես գիշերը չեմ կարողանում նորմալ նայել` պարտադիր աչքս կպնում ա: Բայց եթե նույնիսկ դա ա պատճառը` ես չեմ էլ ուզում որևէ բան փոխվի: Թող հենց էս հրաշքը մնա իմ ամենասիրելին::love