PDA

Դիտել ողջ տարբերակը : Բջջային օպերատորների հարմար սակագնային պլաններ

My World My Space
25.06.2013, 17:33
Ժող ջան, սենց մի խնդրի առաջ եմ կանգնել։
Օգտվում եմ Վիվասելի 3500 դրամանոց հետվճարային փաթեթից, որով ամեն ամիս ստանում եմ 1500 մբ ինտերնետ, որն ինձ կատաստրոֆիկ կերպով չի հերիքում, իսկ տրամադրված 1500- ն անցնելուց հետո 1մբ-ի համար ստիպված եմ վճարել 30 դրամ։

Հիմա փնտրում եմ այլ սակագնային պլան, ինչպես վիվայի, այնպես էլ մյուս օպերատորների մոտ։

Եթե կարող եք խորհուրդ տալ, շնորհակալ կլինեմ։

Artgeo
25.06.2013, 17:49
Mix կամ Supermix
http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?bm=e8479f69-9d0a-476f-ab77-3ef932bd55dc&id=d7fe76bc-42d8-4462-ba4d-b4fdee55ac77
http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?bm=c5606cf6-9c4d-4fe4-a29e-3cea4aae791a&id=9484ddab-bf86-4323-a90d-5d8ca388acc0

My World My Space
25.06.2013, 17:54
Սուպեր միքս ունեմ էս պահին, բայց ուզում եմ հետվճարային լինի։ Կամ ասենք ունենա օրինակ 3000 մբ ինտերնետ փաթեթ։

Sent from my HTC One X using Tapatalk 2

armspecialist
25.06.2013, 19:17
Վիվասելի բիտ փաթեթը, անլիմիտ ինտերնետ 368 կբ/վ -ով: Շատ հարմարա մանավանդ սմարտֆոն ունեցողի համար:

Artgeo
26.06.2013, 00:21
Սուպեր միքս ունեմ էս պահին, բայց ուզում եմ հետվճարային լինի։ Կամ ասենք ունենա օրինակ 3000 մբ ինտերնետ փաթեթ։

Sent from my HTC One X using Tapatalk 2

Կայքում դեռ չկա, բայց կան փաթեթներ հետվճարայինի համար
500 Mb -2000 դրամ 06747500 ok
1GB -3000 դրամ 067471000 ok
3GB -5000 դրամ 067473000 ok

մնացած պայմանները նույնն են http://mobile.beeline.am/am/main/services/service.wbp?bm=30b442e7-2a54-4e48-86d7-9a4e16591525&id=e9bd2447-b4d2-4174-a16d-21c20b1c3401

Եթե Օպերամինիից ես օգտվում, միանշանակ Օպերատիվ ինտերնետ 950 դրամ ամիսը http://mobile.beeline.am/am/main/services/service.wbp?id=7e87c2ac-c5e5-443a-b5ba-4796858a271c

Կամ Պրո Լայթ փաթեթները 90 դրամ - 30 մբ և 150 դրամ - 60 մբ (ամսական ստացվում ա 2700 դրամ - 900 մբ կամ 4500 - 1800 մբ) արագ ու մնացածը անվճար 128 կբ/վ
http://mobile.beeline.am/am/main/services/service.wbp?id=c7935459-eca0-497d-8320-e83aa12eafff
Սրա կայֆը էն ա, որ կարող ես կոնկրետ օրերի ակիվացնել կամ չակտիվացնել

Կա Ստեպ սակագնային փաթեթ http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?bm=22d6a1a0-fcfc-4f93-b205-c42184994d1e&id=8f7c27ea-498e-4230-bc8f-3ff58b920229

1 մբ - 2.5 դրամ

My World My Space
10.07.2013, 16:52
Ուրեմն հարցին լուծում տվեցի հետևյալ կերպ։
Փեթակից գնեցի Wi-Fi-ով 3G մոդեմ (մայֆայ կոչեցյալ) 27.000 դրամով, վերցրեցի նաև վիվայի «Ուսանողական» փաթեթի քարտ՝ ամսական 5գբ գերարագ ինտերնետ 5.500 դրամով, ու պռծ… :)

վայֆայ վ կառմանե… ։sulel

Artgeo
10.07.2013, 17:08

Միքսից թանկա :)

My World My Space
10.07.2013, 17:11
Միքսից թանկա :)

Բայց միքսով էլ խոսելն ա թանկ… Մանավանդ այլ օպերատորների զանգելը…
հաշվի առնենք նաև, որ համարս էլ չեմ փոխում….

Sent from my HTC One X using Tapatalk 2

Artgeo
10.07.2013, 17:16
Բայց միքսով էլ խոսելն ա թանկ… Մանավանդ այլ օպերատորների զանգելը…
հաշվի առնենք նաև, որ համարս էլ չեմ փոխում….

Sent from my HTC One X using Tapatalk 2

Հեչ էլ թանկ չի, սխալ եմ հաշվել 5500/(5*1024)

My World My Space
10.07.2013, 17:22
Հեչ էլ թանկ չի, սխալ եմ հաշվել 5500/(5*1024)

բա խոսե՞լս, որ հիմնականում վիվայի հետ ա

Sent from my HTC One X using Tapatalk 2

My World My Space
10.07.2013, 17:27
Ուրեմն նայի
Վիվայի «խոսում է քաղաքը 2» սակագնային պլանով ստանում եմ
1500 րոպե խոսելաժամանակ ցանցում
150 սմս
1500 մբ ինտերնետ։

ինտերնետի քարտով՝ 5գբ գերարագ ինտերնետ՝ հետո 384 կբ/վ

իտավո՝
9000-ով
1500 րոպե խոսելու համար
գռուբի հաշվարկով 6.5 գբ գերարագ ինտերնետ, հետո՝ անսահմափակ։

Հիմա միքսով հաշվի էսքանն ինչ կնստեր վրես։

Sent from my HTC One X using Tapatalk 2

Artgeo
10.07.2013, 17:37

Վերցրել ես երկու տարբեր քարտերի պլյուսերը գումարել ես ու ուզո՞ւմ ես մի հատիկ միքսի հետ համեմատես :D

Եթե երկու քարտ ես բռնելու, հաստատ Բիլայնում էլ հարմար տարբերակներ կգտնես, կամ էլ սպասի, երբ Հայաստանում էլ կլինի number portability

Rammstein
11.07.2013, 17:31
Եթե երկու քարտ ես բռնելու, հաստատ Բիլայնում էլ հարմար տարբերակներ կգտնես, կամ էլ սպասի, երբ Հայաստանում էլ կլինի number portability

Տենց էլ չպատկերացրեցի, թե էդ MNP-ն որ լինի, մարդիկ ոնց են իմանալու` ում հետ ինչ գնով են խոսում:

Վերցրել ես երկու տարբեր քարտերի պլյուսերը գումարել ես ու ուզո՞ւմ ես մի հատիկ միքսի հետ համեմատես :D

Բա ճիշտ ա անում, Արթ: Վիվայի դեպքում պետք ա մի քանի քարտի պլյուսները իրար գումարես, որ մյուս օպերատորների 1 քարտի հետ հնարավոր լինի համեմատել: :pardon

keyboard
11.07.2013, 17:53
Տենց էլ չպատկերացրեցի, թե էդ MNP-ն որ լինի, մարդիկ ոնց են իմանալու` ում հետ ինչ գնով են խոսում:

Էդ դեպքում բջջային կապը մի գին ա դառնում կարծեմ, ընդհանուր ցանցում, մեկել էդ սիրելի համար մամարի նման ծառայություններ են շատանում:

Ներսես_AM
11.07.2013, 17:53
Տենց էլ չպատկերացրեցի, թե էդ MNP-ն որ լինի, մարդիկ ոնց են իմանալու` ում հետ ինչ գնով են խոսում:

Չես իմանում :pardon

Artgeo
12.07.2013, 11:00
Տենց էլ չպատկերացրեցի, թե էդ MNP-ն որ լինի, մարդիկ ոնց են իմանալու` ում հետ ինչ գնով են խոսում:

Վրաստանում ասում ա զանգի սկզբում, մինչև գուդոկները, եթե կոդն ու օպերատորը իրար չեն համապատասխանում։
Ասենք զանգում ես 099 ով սկսվող համարի, որը փոխվել ա Օրանժ, ասում ա «Զանգ դեպի Օրանժ» ու նոր գուդոկներ։

0david0
16.03.2014, 02:02
Հա փաստորեն ապրիլի 1-ից էդ անտեր MNP-ն են ներդնելու, դրա համար են հա սաղ խառնվել իրար :D
Բիլայնը շտապումա ժամկետները վերացնի, ու մեկը մյուսի հետևից միքսային փաթեթներ թողարկի, օրանժը 1 քայլ (http://www.1qayl.am/hy/) սայտ ա բացում դրա վերաբերյալ ու ասում, որ ով նախապես գրանցվի և միանա իմ ցանցին, ու լինի յուրաքանչյուր 1000-երորդը, կստանա iPhone 5C, վիվան ասումա օրը 150 դրամ տուր, որ թողեմ անվճար զանգեր կատարես ցանցի ներսում, իսկ ասենք բիլայնը 100-ով միանգամից 7 օրա տալիս, և այլն: Ու ոնց երևումա մեջներից ամենաշատը օրանժն ա ուրախացել MNP-ի ներդրմամբ:

Աթեիստ
16.03.2014, 02:18
Բիլայնում ծանոթ գտի, ասա Win-Win փաթեթ ճարեն, ու կունենաս՝

Ամսեկան աբոնենտային վճար՝ 400 դր։
Բջջային օպերատորներ (Բիլայն, Վիվա, Օրանժ, ՂՏ) - 5դր/ր
Քաղաքային - 15դր/ր
ինտերնետ - 15դր/ր

Ինտերնետի համար առանձին փաթեթ եմ վերցրել՝ ամիսը 1Գբ, որը զոռով եմ ծախսում։

Bruno
16.03.2014, 02:35
Բիլայնում ծանոթ գտի, ասա Win-Win փաթեթ ճարեն, ու կունենաս՝

Էսի մենակ ծանոթո՞վ ա, թ՞է ամսի 1-ից ազատ կլինի:

0david0
16.03.2014, 02:41
Բիլայնում ծանոթ գտի, ասա Win-Win փաթեթ ճարեն, ու կունենաս՝

Ամսեկան աբոնենտային վճար՝ 400 դր։
Բջջային օպերատորներ (Բիլայն, Վիվա, Օրանժ, ՂՏ) - 5դր/ր
Քաղաքային - 15դր/ր
ինտերնետ - 15դր/ր

Ինտերնետի համար առանձին փաթեթ եմ վերցրել՝ ամիսը 1Գբ, որը զոռով եմ ծախսում։

Չգիտեմ գրառումդ ինձ էր ուղղված, թե չէ, բայց էս պահը լավն էր :lol

ՀԳ. Հենց նոր Mix-ից անվճար անցում կատարեցի ReMix-ի, համ առանց տարբերակների ընտրության դեպի բիլայն ավելի էժան ա (5դ.), համ էլ եթե ուզում ես շատախոսես, թույլ ա տալիս շաբաթական 100 դրամով զանգեր կատարես դեպի բիլայն, ուրիշ ոչ մի օպերատոր տենց հնարավորություն չի տալիս :hands

Աթեիստ
16.03.2014, 02:49
Էսի մենակ ծանոթո՞վ ա, թ՞է ամսի 1-ից ազատ կլինի:

Մենակ ծանոթով:

BOBO
16.03.2014, 10:24
էլի ռսների հետևից են վազում?

V!k
16.03.2014, 13:17
Հա փաստորեն ապրիլի 1-ից էդ անտեր MNP-ն են ներդնելու, դրա համար են հա սաղ խառնվել իրար :D
Բիլայնը շտապումա ժամկետները վերացնի, ու մեկը մյուսի հետևից միքսային փաթեթներ թողարկի, օրանժը 1 քայլ (http://www.1qayl.am/hy/) սայտ ա բացում դրա վերաբերյալ ու ասում, որ ով նախապես գրանցվի և միանա իմ ցանցին, ու լինի յուրաքանչյուր 1000-երորդը, կստանա iPhone 5C, վիվան ասումա օրը 150 դրամ տուր, որ թողեմ անվճար զանգեր կատարես ցանցի ներսում, իսկ ասենք բիլայնը 100-ով միանգամից 7 օրա տալիս, և այլն: Ու ոնց երևումա մեջներից ամենաշատը օրանժն ա ուրախացել MNP-ի ներդրմամբ:

MNP-ի հետ կապված մի քանի հարց տամ: Փաստորեն, ապրիլի 1-ից մենք զանգահարելով ասենք 096 կոդով համարին, չե՞նք իմանում թե ինչ օպերատորի համար է դա: Բայց դա ինչ որ օրենքի խախտում չի՞: Երբ գիտես, թե որ օպերատորին ես զանգելու, ընտրում ես քեզ հարմար տարբերակը ու դրանով զանգում, ասենք բիլայնին բիլայնով, ու գոնե որոշ չափով խնայում կատարում: Իսկ կարո՞ղ է MNP-ին մտցնելուց հետո բոլոր օպերատորները գան միևնույն դրամ/րոպե -ին:

My World My Space
16.03.2014, 14:07

Որքանով տեղյակ եմ՝ փոխված օպերատորով համարին առաջին անգամ զանգահարելուց նախքան զանգի կատարումը հնչելու է ազդանշան, որը հայտնելու է, թե որ օպերատորի ծառայություններից է օգտվում տվյալ քաղաքացին:

Vaio
16.03.2014, 14:24
Փաստորեն, ապրիլի 1-ից մենք զանգահարելով ասենք 096 կոդով համարին, չե՞նք իմանում թե ինչ օպերատորի համար է դա: Բայց դա ինչ որ օրենքի խախտում չի՞: Երբ գիտես, թե որ օպերատորին ես զանգելու, ընտրում ես քեզ հարմար տարբերակը ու դրանով զանգում, ասենք բիլայնին բիլայնով, ու գոնե որոշ չափով խնայում կատարում: Իսկ կարո՞ղ է MNP-ին մտցնելուց հետո բոլոր օպերատորները գան միևնույն դրամ/րոպե -ին:

Այս հարցը սենցա կարգավորվում:
Եթե զանգում ես մի հեռախոսահամրին, որը տեղափոխված է այլ բջջային օպերատոր, ապա զանգելու ժամանակ կլսես համապատասխան ձայնային ազդանշան (օրինակ` orange, vivacell, beeline), որից հետո դու կհասկանաս, թե կոնկրետ որ բջջային օպերատորի հեռախոսահամարին ես զանգում:

Ավելացնեմ նաև, որ եթե զանգում ես մի հեռախոսահամարին, որը տեղափոխված է այն բջջային օպերատոր, որի բաժանորդը նաև զանգողն է (այսինքն բջջային օպերատորները համընկնում են), ապա այս դեպքում ձայնային ազդանշան չի լինելու: 055-ից զանգում ես 077 (եթե վերջինս Orange-ա), ապա ձայնային ազդանշան չի լինելու:

Vaio
16.03.2014, 14:34
ինտերնետ - 15դր/ր
Ինտերնետի համար առանձին փաթեթ եմ վերցրել՝ ամիսը 1Գբ, որը զոռով եմ ծախսում։

Ինտերնետի 1MB-ը 15 դրամ է?

Բջջային հեռախոսի համար ինչ փաթեթ եք վերցրել, որ տրամադրումա ամսական 1 GB? Եվ ինչ արժե այն?

Աթեիստ
16.03.2014, 14:36
Ինտերնետի 1MB-ը 15 դրամ է?

Բջջային հեռախոսի համար ինչ փաթեթ եք վերցրել, որ տրամադրումա ամսական 1 GB? Եվ ինչ արժե այն?

Ամիսը կարծեմ 4000դր (կամ 3000, չեմ հիշում): Անունը չեմ հիշում, կայքում էի գտել:

Vaio
16.03.2014, 14:44
***

V!k
16.03.2014, 14:54
Այս հարցը սենցա կարգավորվում:
Եթե զանգում ես մի հեռախոսահամրին, որը տեղափոխված է այլ բջջային օպերատոր, ապա զանգելու ժամանակ կլսես համապատասխան ձայնային ազդանշան (օրինակ` orange, vivacell, beeline), որից հետո դու կհասկանաս, թե կոնկրետ որ բջջային օպերատորի հեռախոսահամարին ես զանգում:

Ավելացնեմ նաև, որ եթե զանգում ես մի հեռախոսահամարին, որը տեղափոխված է այն բջջային օպերատոր, որի բաժանորդը նաև զանգողն է (այսինքն բջջային օպերատորները համընկնում են), ապա այս դեպքում ձայնային ազդանշան չի լինելու: 055-ից զանգում ես 077 (եթե վերջինս Orange-ա), ապա ձայնային ազդանշան չի լինելու:
օռանժի կայքում գտա սա...

Իմ նախկին օպերատորի ծառայություններից օգտվող ընկերներս ինչպե՞ս կարող են տեղեկանալ, որ ես փոխել եմ օպերատորիս
Ձեզ զանգահարելիս նրանք կլսեն ձայնային ազդանշան, որի միջոցով կտեղեկանան, որ զանգահարում են այլ օպերատորի բաժանորդի: Ձայնային ազդանշանը կանհետանա, եթե նրանք նույնպես դառնան Orange բաժանորդ: Ցանկության դեպքում զանգ կատարողները կարող են անջատել այդ ձայնային ազդանշանը:
իսկ այդ ազդանշանի հնչելու ընթացքում գումար գանձվում է՞
քիչ առաջ կապվեցի Բիլայն օպերատորի հետ, իրենց ասելով դեռ ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չունեն, որ անցում է կատարվելու MNP-ին... մեկը մեկից խաբար չի՞, չեմ հասկանում, թե էլի նոր խաբելու ձև ա՞ :[
էդ ոնց է հնարավոր, որ Օռանժը արդեն մի շաբաթ է գովազդն անում է, 1քայլ կայքը գործում է, իսկ իրենք ասում են՝ դեռ հաստատ չի

Vaio
16.03.2014, 15:06

Բիլյանի աշխատողը երևի չի իմացել:

Տեղափոխված համարին կանչի սկզբնավորում իրականացվող Օպերատորը բաժանորդին տեղեկացնում է համարի տեղափոխված լինելու մասին USSD հրահանգի միջոցով, իսկ զանգերի դեպքում՝ նաև մինչև մեկ վայրկյան տևողությամբ ազդանշանային համակարգով, ինչը Բաժանորդի կողմից կարող է ապաակտիվացվել:

0david0
16.03.2014, 15:17
Վիվասելի փորը ցավումա աչքիս, Յիրիկյանը իրան հույս ա տալիս :D
http://civilnet.am/development-of-rural-areas-in-armenia/
Հիմա ինչ բոլորը պիտի վազեն օրանժ? :think

Vaio
16.03.2014, 20:04
Վիվասելի փորը ցավումա աչքիս, Յիրիկյանը իրան հույս ա տալիս :D
http://civilnet.am/development-of-rural-areas-in-armenia/
Հիմա ինչ բոլորը պիտի վազեն օրանժ? :think

Բնականաբար այս ամենը ամենաշատը ձեռնտու էր Օռանժի համար, իսկ ամենաքիչը ձեռնտու էր Վիվասելի համար, հասկանալի պատճառներով:

Բայց սա շատ լավ բանա բաժանորդների համար: Գոնե հիմա օպերատորները կսկսեն գնահատել, փայփայել իրենց բաժանորդներին:
Էն ժամանակ մարդ կար ուներ տվյալ համարը և գոհ չէր օպերատորից, բայց քանի որ իր համարը շատ մարդ գիտեր, էլ չէր գնում համարը փոխում, իսկ հիմա շատ հանգիստ բաժանորդը իր համարով կարող է մտնել այլ օպերատորի ցանց:

0david0
16.03.2014, 22:50
Մեկը ես բիլայնից դեռ ոչ մի տեղ վազել չեմ պատրաստվում :)
Իսկ այ օրինակ վիվայից օգտվող մարդիկ գիտեմ, որ մեծ սիրով կանցնեն բիլայնի/օրանժի: Եթե իհարկե վիվան գները չիջացնի կամ էլ այլ սակագնային փաթեթ չառաջարկի մինչև էտ:

Աթեիստ
16.03.2014, 23:42
Ես էլ մի Վիվայի համար ունեմ, անհամբեր սպասում եմ, երբ եմ դա փոխելու այլ օպերատորի, որտև Վիվան ոչ տանն ա նորմալ բռնում, ոչ օֆիսում։
Մի շաբաթ առաջ գնացի բողոքեցի, երկար հարցաթերթիկ լրացրին, ու ՊՐԾ։

Իսկ հիմա դա էլ կսարքեմ բիլայն, կամ կարող ա փորձի համար օրանժ սարքեմ ու մոռանամ անկապ վիվայի մասին։

Հ.Գ.
Ամեն անգամ կատաղում եմ դրանց «դու կապ ունես»-ից։ Դրանցից վատ կապ տվող կա՞։

Alximik
19.03.2014, 10:03
Իմ մոտ վիվայի կապը նորմալ, բայց սակագներնա ահավոր թանկ։ Եսել որոշեցի ամսի 1ից փոխել։
Ինչ խորհուրդ կտաք 3000-5000 սահմաներում, կանխավճարային փաթեթ։
Իմ կարեվորը մի 500mb ինտերնետ լինի ու նորմալ քանակի զանգեր լինի տարբեր ուղության....

Rammstein
19.03.2014, 20:31

Իմ կարծիքով` Բիլայնի ReMix (http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?bm=6e656ad6-699f-46ee-87f0-ba637411d630&id=a730a443-b442-40af-ae3a-83e04baba45e)-ը «Light (http://mobile.beeline.am/am/main/services/service.wbp?id=c7935459-eca0-497d-8320-e83aa12eafff)» ինտերնետի փաթեթի հետ (անսահմանափակ ա, օրական` 30 ՄԲ գերարագ, մնացածը` 256 կբիթ/վ) միասին հարմար տարբերակ ա: :) Չնայած առանց ինտերնետի փաթեթի էլ վատ չի լինի, որտեւ եթե 500 ՄԲ-ի չես անցնում, կգա ավելի էժան, քան փաթեթով ա ու պլյուս արագության վրա սահմանափակում չի լինի:

0david0
20.03.2014, 22:11
Ամեն անգամ կատաղում եմ դրանց «դու կապ ունես»-ից։ Դրանցից վատ կապ տվող կա՞։

Մի քիչ պիտի չհամաձայնեմ քո հետ Աթեիստ ջան, բիլայնի կապն էլ շատ որակով չի, շատ ժամանակ բիլայնի բաժանորդների զանգահարելիս, տալիսա որ անհասանելի ա համարը, ինձ զանգելուց էլա հաճախ լինում տենց չնայած հեռախոսս միացրածա լինում ու ցանցը նորմալ բռնումա, օգնումա հեռախոսը անջատել միացնելը, ու ոչ միայն իմ մոտ եմ հանդիպել էտ խնդիրը, նենց որ բիլայնի կապն էլ չի փայլում:
ՀԳ. Չնայած դրան, դեռ բիլայնից տեղափոխել չեմ պատրաստվում :)

Աթեիստ
21.03.2014, 02:38
Դավիթ ջան, էլի մի համաձայնի, բայց իմ անձնական վիճակագրությունը լրիվ հակառակն ա ասում։ 2004-ից թե 2005-ից սկսած եմ ունեցել բջջային, ու միշտ բիլայն ա եղել։ Ու հասանելիության խնդիր չեմ ունեցել։
Մի պահ անտենաների ինչ որ պրոբլեմ կար, 3G դրած ռեժիմում հաճախակի անհասանելի էի լինում, ասեցին, փոխեցի 2G դա անցավ, մինչև որ խնդիրը լուծեցին։
Իսկ որ ինձ զանգեն, ես հետ զանգեմ ու անհասանելի ցույց տա, ոչ բիլայնով ոչ օռանժով չեմ հիշում (եթե եղել ա, շատ քիչ)՝ վիվայով լիքը։

0david0
28.03.2014, 16:53
Բիլայնն էլ ա արդեն խառնվել իրար MNP-ի հարցերով :hands

http://i.imgur.com/3ivM4ln.jpg

Մանրամասների համար այցելեք այստեղ (http://mobile.beeline.am/am/mnp.wbp) :)

Life
28.03.2014, 21:31
Բիլայնն էլ ա արդեն խառնվել իրար MNP-ի հարցերով :hands

http://i.imgur.com/3ivM4ln.jpg

Մանրամասների համար այցելեք այստեղ (http://mobile.beeline.am/am/mnp.wbp) :)

Իմ կարծիքով բիլայնի ներկայիս սակագնային պլանները,մասնավորապես կանխավճարային քարտերի համար ամենամատչելին են:Ամենայն հավանականությամբ 4 տարի օրանժից օգտվելուց հետո,կփոխեմ բիլայն:Առաջ մենակ համարի կորուստն էր խոչընդոտ հանդիսանում :think

Հ.Գ. տենաս նորմալ կկազմակեպեն MNP -ն ?

Ռուֆուս
28.03.2014, 21:32
Ժող, օպերատորը փոխելու համար քանի՞ օր ա պահանջվում:

Life
28.03.2014, 21:36
Ժող, օպերատորը փոխելու համար քանի՞ օր ա պահանջվում:

ահա

Ձեր համարը կտեղափոխվի Beeline բջջային ցանց 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումը ներկայացնելիս կարող եք նշել համարի Beeline տեղափոխման այլ նախընտրելի ամսաթիվը, որը չի կարող գերազանցել 30 օրը:

Սովորաբար համարի տեղափոխումը տևում է 1 աշխատանքային օր, սակայն, կանոնակարգի համաձայն գործընթացը կարող է տևել մինչև 3 աշխատանքային օր: Համարի տեղափոխման դիմումն Orange-ի խանութներից մեկում լրացնելուց հետո հնարավորություն կունենաք.
- Վերցնել նոր Orange SIM քարտ ժամանակավոր համարով, որի վրա համարի տեղափոխման գործընթացի հաջող ավարտից հետո կակտիվանա Ձեր մշտական համարը: Մինչ այդ Դուք կարող եք օգտագործել նաև Ձեր ներկայիս օպերատորի SIM քարտը:
- Կարող եք Orange-ից ժամանակավոր համար չվերցնել և փոխարենը` համարի տեղափոխման գործընթացի հաջող ավարտից հետո մեկ անգամ ևս այցելել Orange-ի նույն խանութ և վերցնել նոր Orange SIM քարտ, որի վրա արդեն ակտիվացված կլինի Ձեր հիմնական համարը:

Aperna
28.03.2014, 22:30
Ժող, օպերատորը փոխելու համար քանի՞ օր ա պահանջվում:

beeline-ում 3 օր,իսկ օրանժ կարծեմ նույն պահինա լինում

P.S չէի տեսել որ արդեն գրել են:)

Artgeo
29.03.2014, 10:03
Բիլայնի "3 օրը" զուտ էն մաքսիմալ ժամկետն ա, որը հնարավոր ա: Հավատացեք, գիտեմ ինչ եմ ասում: Նույնիսկ եթե 5 րոպեում անելու բան լինի, իսկ ըստ պայմանագրի կամ օրենքի 1 ամիս ժամանակ ունենան, կասեն "1 ամսվա ընթացքում": Բիլայնի դեպքում դա նշանակում ա, ինչպես 29 օր անց, այնպես էլ 5 րոպեում:

Aperna
29.03.2014, 12:29

չեմ կարծում բիլայնը որ ժամանակ ասումա նշանկումա մաքսիամլովա անելու շուտ չի անում,ես ինչքան շփվել եմ տենցա եղել

0david0
29.03.2014, 13:44
չեմ կարծում բիլայնը որ ժամանակ ասումա նշանկումա մաքսիամլովա անելու շուտ չի անում,ես ինչքան շփվել եմ տենցա եղել

Բայց ինչ վերաբերվումա բաժանորդ գողանալուն, իրանց ձեռը լինի 0.5 վայրկյանում էլ կանեն :)
Հ.Գ Պարզ, Հարմար, Քեզ Համար :hands

Aperna
29.03.2014, 14:44
Բայց ինչ վերաբերվումա բաժանորդ գողանալուն, իրանց ձեռը լինի 0.5 վայրկյանում էլ կանեն :)
Հ.Գ Պարզ, Հարմար, Քեզ Համար :hands

կամ մի հատ անկապ պայմանագիր տան որ մոդեմտ 13 ամսովա իսկ հայլանտ 12 գնա մտածի ոնցա լինում տենց մի ամիսը ինչեմ անելու մոդեմը:D

Artgeo
29.03.2014, 15:54
չեմ կարծում բիլայնը որ ժամանակ ասումա նշանկումա մաքսիամլովա անելու շուտ չի անում,ես ինչքան շփվել եմ տենցա եղել

Լիքը տարբեր բաներից ա կախված դա: Բայց էս դեպքում չեմ կարծում, որ քո ասած տարբերակով կլինի ;)

Aperna
29.03.2014, 16:41
Լիքը տարբեր բաներից ա կախված դա: Բայց էս դեպքում չեմ կարծում, որ քո ասած տարբերակով կլինի ;)

այսինքն ինչիցա կախված? եթե ես մի տարի հետո անջտելու եմ խոսքի իմ հայլանս,ինչիսա մոդեմը?թե ետի նրա համարա որ ստիպված մի ամիսել օգտվես?

P.S ես չեմ ենթադրում կոնկրետ իմ պայմանգիրս տենցա

0david0
02.04.2014, 01:06
Հը ո՞վա հասցրել ՄՆՊ-ից օգտվի, արդեն փոխու՞մ են օպերատորին, ի՞նչ խնդիրներ են առաջանում :)

Life
02.04.2014, 01:56
Հը ո՞վա հասցրել ՄՆՊ-ից օգտվի, արդեն փոխու՞մ են օպերատորին, ի՞նչ խնդիրներ են առաջանում :)

Օրանժից - Բիլայն տեղափոխելու հայտ ներկայացրեցի էսօր:Միքիչ լավ չէին պատկերացնում ինչը ոնց պետք ա գրեն իրանց համակարգում,ոնց հասկացա տվյալ սպ. կետում առաջինն էի էդ հարցով :)) :Հիմա քարտ են տվել ժամանակավոր համարով:SMS-ներով պետք ա տեղեկացնեն որ փուլում ա գտնվում համարի տեղափոխումը,դեռ էդքանը :)

Alximik
02.04.2014, 22:31
Երեկ դիմեցի Օրանժ, վիվայից տեղափոխելու համար։ Նույնել Օրանժում եր, առաջին եի դիմել մեր մոտի գրասենյակ(3 մաս), մենեջերը աշխատողների կողքը կանգնած համ իրանց եր բացատրում ու հուշում թէ ոնց ձեվակերպեն համել մեզ եր բացատրում...
ժամանակավորապես համար տվին, որը ավտոմատ եսօր դառավ իմ վիվայի համարը։ Ճիշտա ետ ընթացքում վիվայի քարտնել եր աշխատում։ Երեկոյան նամակ եկավ որ 10-12կակտիվանա, ճիշտա միջեվ ետ նամակ ստացա որ սաղ հաջողա ավարտվել(հարցումը վիվային)։ Էս օր մոտաորապես ետ ժամերին ակտիվացավ։ Բայց խնդիր եղավ, ես կարում եի զանգել ուրիշներին, բայց ինձ չեին կարում, (տենց համար գոյություն չուներ)։ Վերջը օպերատորին զանգի, երկար բարակ փորցերից հետո ասեց որ վիվայի հետ եր խնդիրը ու դզվեց։ Ասեմ որ գոհ եմ կապից։ Նենց տպաորությունա որ Հայաստանից տեղափոխվես եվրոպա, շատ պարզա ամեն ինչ, կարողա ընթացքում խնդիրներ լինի, բայց հույսով եմ որ չեմ առնչվի դրանց հետ։
Նաեվ խնդիր եղավ անդրոիդ համակարգում օրանժի հավելվածի մեջ գրանցել համարը։ Հույսով եմ որ դաել կուղեն, բայց դե դա կարեվոր չի։

Life
03.04.2014, 17:30
Էսօր առավոտից արդեն իմ համարնա դարձել:Ոչմի խնդիր չկա զանգելու/զանգ ընդունելու հետ կապված:Դեռևս ամենինչ նորմալա :)

Հ.Գ. Սրա մասին էի մոռացել :))

http://i.imgur.com/p2KKWUL.jpg?1

Bruno
04.04.2014, 11:48
http://easycaptures.com/fs/uploaded/694/8976151852.png (http://orangearmenia.am/mobile/every-month/eagle/)

Aperna
04.04.2014, 12:05
http://easycaptures.com/fs/uploaded/694/8976151852.png (http://orangearmenia.am/mobile/every-month/eagle/)

շատ հարմար պլանա մանավանդ եթե ծառայող կա Ղարաբաղում:)

insider
07.04.2014, 23:09
Իսկ եթե ունեմ Օրանժից գնված iphone, որը միայն իրենց քարտով է աշխատում ու վաղուց արդեն հեռախոսի գումարը մարել եմ և ցանկություն ունեմ ՄՆՊ-ով դառնալ Բիլայնի բաժանորդ իմ հեռախոսի <օրանժի կապվածությունը> ևս կհանե՞ն:

Aperna
07.04.2014, 23:42

իրանց ասելով իրավունք չունեն չհանելու պետքա իրանց մասնագետները հանեն դրած կոդը բայց շատ կասկածում եմ:)

Վահե-91
08.04.2014, 15:08
Իսկ եթե ունեմ Օրանժից գնված iphone, որը միայն իրենց քարտով է աշխատում ու վաղուց արդեն հեռախոսի գումարը մարել եմ և ցանկություն ունեմ ՄՆՊ-ով դառնալ Բիլայնի բաժանորդ իմ հեռախոսի <օրանժի կապվածությունը> ևս կհանե՞ն:
Այ էս ֆորումում՝ http://forum.gsmhosting.com, Alacatel-ի կոդերը բացելու թեմա կար: Իմ օռանժից առած Alcatel-ի imei-ն ու մոդելը ասեցի 10 րոպե չանցած կոդը տվեցին ու աշխատեց :)) մտի ֆորումում ման արի, կարող ա նույն ձև iphone-ի համար էլ լինի:

Օրինակ՝
http://forum.gsmhosting.com/vbb/f88/all-sfr-requests-only-here-1765244/

http://forum.gsmhosting.com/vbb/f896/usa-unlock-code-t-usa-iphone-5s-5c-slow-all-imei-support-delayed-1797470/

0david0
09.05.2014, 14:49
Վիվան իրան տվել անցելա լրիվ, բարեկամս գնացելա բիլայն, որ վիվայից անցնի բիլայն, ամեն ինչ արել պրծել են, հետո բիլայնից զանգել ասում են վիվան մերժելա ձեր դիմումը, քանի որ ձեր անունով գրված չի քարտը, չնայած հենց լավ էլ էտ մարդու անունովա, պայմանագիրն էլ կա:
ՀԳ. Վիվայի սպասարկման կետի մոտով անցնելուց երևումա, որ մենակ աշխատողներն են մեջը, իսկ բիլայնի կենտրոնում էնքան լիքն են, որ ասեղ քցելու տեղ չկա :))

keyboard
09.05.2014, 14:59
Բիլայնի all in one -ը ինձ դզեց, 3500 վերցրել եմ, սբանում ա, վիվան անասունություն ա, հազիվ պրծա դրանցից

0david0
09.05.2014, 15:07
Չնայած ինչքան բիլայնի բաժանորդները շատանան, կարողա էնքան վատանա կապը? :think

Բիլայնը մարզերում սկսելա թաքուն քարտեր տրամադրել (երևի ծանոթով էլի), որ սկի վրան բիլայնի նշան չկա, քարտի տվյալները/փաթեթը ստուգելուց էլ ցույցա տալիս Զանգառատ+, ու ինչ-որ բիլայնի մեջ զանգելը ձրի ա ինչա, տենց շատ մանրամասն չգիտեմ, եթե պետքա կարամ իմանամ :)

keyboard
09.05.2014, 15:18
Մենակ մարզերում չի, ես Ամիրյանի մասնաճյուղից էլ եմ վերցրել քարտ, որի վրա ոչինչ չի եղել, ուղղակի էդ պարտիան ա տենց "բռակ" եղել:
Զանգառատն էլ մարզերի համար նախատեսդված փաթեթա

Artgeo
09.05.2014, 17:12
երևի մի տարի առաջ եմ քարտս փոխել, վրան ոչինչ չկար գրած: Պատճառը չեմ կարող ասել: Պարզապես փոխել եմ, նոր համար չեմ վերցրել:

Իսկ Զանգառատը պաշտոնական փաթեթ է http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?id=5b2d4424-5561-4409-b9b3-a77ce3471a99

0david0
09.05.2014, 18:47
Զանգառատի կողքը դրած + (պլյուսը) երևի ոչ մեկ չնկատեց :think
Էս ոնց որ Աթեիստի ասած (եթե ճիշտ եմ հիշում) փաթեթի/սպ-ի նման լինի էլի, բիլայնի սայտում չկա, բայց իրականում գոյություն ունի ու ծանոթ պիտի գտնես :)

Artgeo
09.05.2014, 19:06

Ու ինչո՞վ ա տարբերվում սովորական զանգառատից

0david0
09.05.2014, 19:37
Ու ինչո՞վ ա տարբերվում սովորական զանգառատից

Որ կողքը + կա դրած :D

insider
09.05.2014, 21:30
Բիլայնի all in one -ը ինձ դզեց, 3500 վերցրել եմ, սբանում ա, վիվան անասունություն ա, հազիվ պրծա դրանցից

Հաստատ կփոխեմ իմ սուպերմիքսը ու էս փաթեթից կվերցնեմ, շատ դուրս եկավ: Երկրորդ քարտի ու երկրորդ հեռախոսի հարցն էլ կլուծվի, ռադ կանեմ կգնա: Ուղղակի մտածում եմ 100 րոպե այլ ցանցերը կբավականացնի:think: Մեկել keyboard ջան էտ 3500 հենց գլխից փոխանցում ես ու վե՞րջ: Ու անցում էտ փաթեթին ոնց անե՞մ: Բիլայնի կայքում չկար նման ինֆո:

0david0
09.05.2014, 21:40
...

Դե եթե հաշվենք հետվճարային փաթեթա ուրեմն պիտի խոսես, հետո մուծես: Իսկ եթե ոչ մի կերպ անցում չկա տվյալ փաթեթի, կարաս գնաս համարդ անջատել տաս, 2 օր հետո գնաս նույն համարով էտ փաթեթով վերցնես, ես տենց արել եմ երբ անցնել հնարավոր չէր այլ փաթեթի :)
ՀԳ. 5500-ով 200 րոպե ա տալիս, եթե 100 ը չի հերիքի:

Աթեիստ
09.05.2014, 22:07
Զանգառատի կողքը դրած + (պլյուսը) երևի ոչ մեկ չնկատեց :think
Էս ոնց որ Աթեիստի ասած (եթե ճիշտ եմ հիշում) փաթեթի/սպ-ի նման լինի էլի, բիլայնի սայտում չկա, բայց իրականում գոյություն ունի ու ծանոթ պիտի գտնես :)

Իմ ասած փաթեթը կոչվում ա Win-Win, ցանկացած բջջային օպերատորին (ՂՏ ներառյալ) 5դր/ր։

insider
09.05.2014, 22:18
Իմ ասած փաթեթը կոչվում ա Win-Win, ցանկացած բջջային օպերատորին (ՂՏ ներառյալ) 5դր/ր։

Լսել եմ էտ փաթեթի մասին, միայ Բիլայնի աշխատողներին են կարծեմ տալիս, հա մեկել ԽԾԲ-ներին, մի խոսքով տակիցա էտ փաթեթը :)

Artgeo
09.05.2014, 22:44
Իմ ասած փաթեթը կոչվում ա Win-Win, ցանկացած բջջային օպերատորին (ՂՏ ներառյալ) 5դր/ր։

Էս տիպի փաթեթներ միշտ եղել են: Նմանատիպ փաթեթները հենց աշխատակիցների ԽԾԲներին ա տրվել սերտիֆիկատներով: Ենթադրում եմ, որ Զանգառատ+ ը ՎինՎինի նման նոր փաթեթներից ա: ՎինՎինը հին ա, առնվազն 2 տարվա:

keyboard
09.05.2014, 22:48
Հաստատ կփոխեմ իմ սուպերմիքսը ու էս փաթեթից կվերցնեմ, շատ դուրս եկավ: Երկրորդ քարտի ու երկրորդ հեռախոսի հարցն էլ կլուծվի, ռադ կանեմ կգնա: Ուղղակի մտածում եմ 100 րոպե այլ ցանցերը կբավականացնի:think: Մեկել keyboard ջան էտ 3500 հենց գլխից փոխանցում ես ու վե՞րջ: Ու անցում էտ փաթեթին ոնց անե՞մ: Բիլայնի կայքում չկար նման ինֆո:

Էդ փաթեթ չի, որ անցում լինի, քարտդ դառնում ա կանխավճարայինից հետվճարային, ժողովրդի լեզվով ասած ՍԻՄ, մուծում ես ամսվա վերջում, եթե 100 րոպեն չբավականացնի, դրանից դուրս ամեն րոպեն 19,99 դրամ ա կարծեմ այլ ցանցեր, թալանչի վիվայի 35 դրամի փոխարեն:
Գնում ես գրասենյակ ու համարդ սարքում ես "բոլորը մեկում" առանց որևէ խոչնդոտի ու համարդ վառելով ու երկկու օր հետո առելով:

Իմ ասած փաթեթը կոչվում ա Win-Win, ցանկացած բջջային օպերատորին (ՂՏ ներառյալ) 5դր/ր։

Արտ, էդ փաթեթից չկա հիմա ու չի տրամադրվում, անգամ բաժնի պետը ու ուղղության պետը չկարողացան վերցնել դրանից, բիլայնը էլ դրա կարիքն էլ չունի, էս համարափոխությունը արդեն բիլայնի հաճակորդների բանակը սենց թե նենց ավելացրեց զգալի չափով:

Aperna
10.05.2014, 01:52
բիլայնը էլ դրա կարիքն էլ չունի, էս համարափոխությունը արդեն բիլայնի հաճակորդների բանակը սենց թե նենց ավելացրեց զգալի չափով:
չես կարա ասես,օրանժել են շատ եթում ու ասեմ բիլայնինց լավ փաթեթ ունի օրանժի սիմը(հետվճարայինը) 2000դրամով 200րոպե ցանկացած ուղղթյամբ ու 200մբ ինտրենետ դրանից հոտել 15դրամա րոպեն ցանկացած տեղ:

keyboard
10.05.2014, 11:02

Արդեն փաստացի կարեցել ասել եմ :)
Օրանժի կապից ես դժգոհ եմ ու առհասարակ օրանժը բիլայնի հետ չի կարա ոտ մեկնի ու հարցն էլ 2000 դրամը չի, լիքը մարդ կա, որ 1500 դրամ ավել կտա ու շատ ավելին կունենա քան օրանժի առաջարկածը:
3500 դրամով
10,000 րոպե բիլայնի ցանց
100 րոպե այլ ցանցեր
150 սմս տեղական ցանկացած ցանց
200 Մբ ինտերնետ
ու էս ամեն ինչին գումարած առեվելագույնս հւոսալի կապ:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ օրանժի տրամադրած քարտերը դեռ խոտան են, ամեն 3-րդ հեռախոսի խնդիրը օրանժի քարտից ա, երբ քարտը հանում ես, հեռախոսի բոլոր խնդիրիները վերանում են:

insider
10.05.2014, 11:44
3500 դրամով
10,000 րոպե բիլայնի ցանց
100 րոպե այլ ցանցեր
150 սմս տեղական ցանկացած ցանց
200 Մբ ինտերնետ

Հլը մի բան էլ քիչ ես գրել, 3500 դրամով՝
250 ՍՄՍ
500 ՄԲ ինտերնետ

keyboard
10.05.2014, 12:11
Հլը մի բան էլ քիչ ես գրել, 3500 դրամով՝
250 ՍՄՍ
500 ՄԲ ինտերնետ

Ահա, 2500-ինն էի գրել :)

Vaio
10.05.2014, 16:28
Ինչ կասեք "Հարմար" սակագնային պլանի մասին: Արժի?

http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?id=fe19aa97-4c4e-469e-9048-0fea0c08a9f3

3500 դրամով
10,000 րոպե բիլայնի ցանց
100 րոպե այլ ցանցեր
250 սմս տեղական ցանկացած ցանց
500 Մբ ինտերնետ

Սա կանխավճարայինա? Եթե այո, "Զրո" սակագնային պլանից ոնց կարելիա անցում կատարել Ձեր կողմից նկարագրված "All in 3500" սակագնային պլանը?

insider
10.05.2014, 16:40
Ինչ կասեք "Հարմար" սակագնային պլանի մասին: Արժի?

http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?id=fe19aa97-4c4e-469e-9048-0fea0c08a9f3

Սա կանխավճարայինա? Եթե այո, "Զրո" սակագնային պլանից ոնց կարելիա անցում կատարել Ձեր կողմից նկարագրված "All in 3500" սակագնային պլանը?

Չէ, հետվճարային ա: Մի երկու գրառում վերև keyboard-ը մանրամասն նկարագրել ա ոնց վերցնել:

insider
12.05.2014, 22:52
Ուրեմն փոխեցի իմ կանխավճարային քարտը ու վերցերցի էտ հետվճարային All In One-ը: Արագ փոխեցին, տևեց մի 5-7 րոպե: Վերցրեցի 3500 դրամանոց փաթեթը: Ու մի հատ սենց ախմախ հարց` վճարովի sms-ներ հետվճարայինի դեպքում կարողանու՞մ ենք ուղարկել, օրինակ` էն կարմիր գծերի համար:

keyboard
12.05.2014, 23:02

հա կարող ես, առանձին ծառայության վճար ա հաշվվում, երբեմն լինում են խնդիրներ, օրինակ ես միջազգային չէի կարողանում զանգել, վիվայից անցումից հետո, բայց զանգեցի օպերատորին վայրկյանների ընթացքում կարգավորեց, նենց որ տենց խնդիրների դեպքւմ չքրֆեք բիլայնին, ուղղակի սահմանափակումներ են դնում, որտև հետվճարային ա, իսկ մեր սոված ազգը սովորա ուրիշների հաշվին խոսա :D

Ներսես_AM
25.07.2014, 17:55
Ժողովուրդ որ կանխավճարային փաթեթից վերցնե՞մ։ էս սակագնային պլաններից գլուխ չեմ հանում, ոնց որ չինարեն գրած լինեն։ Ինձ պետք ա, որ խառը ցանցեր զանգելը դրակոնային գներ չլինի։ ՈՒ մեկ էլ ինտերնետ կարենամ կպցնեմ ասենք մի 300 MB

John
25.07.2014, 18:10

կարող ես բիլայն վերցնել, mix ա կարծեմ սակագնային պլանի անունը, անսահմանափակ ինտերնետը ասես տեղում ակտիվացնեն, 50 դր/օր + 15.99 դրամ բոլոր ՀՀ ու ԼՂՀ բջջային ու ֆիքսված ցանցեր

Վահե-91
25.07.2014, 18:17

http://orangearmenia.am/mobile/every-month/eagle/

Ռուֆուս
25.07.2014, 18:21
Ժողովուրդ որ կանխավճարային փաթեթից վերցնե՞մ։ էս սակագնային պլաններից գլուխ չեմ հանում, ոնց որ չինարեն գրած լինեն։ Ինձ պետք ա, որ խառը ցանցեր զանգելը դրակոնային գներ չլինի։ ՈՒ մեկ էլ ինտերնետ կարենամ կպցնեմ ասենք մի 300 MB

Ներս, Օրանժի Արծիվը, բոլոր ցանցերը նույն գինն ա, 200մբ ու ամսեկան 2000դրամ

Ներսես_AM
25.07.2014, 18:25
կարող ես բիլայն վերցնել, mix ա կարծեմ սակագնային պլանի անունը, անսահմանափակ ինտերնետը ասես տեղում ակտիվացնեն, 50 դր/օր + 15.99 դրամ բոլոր ՀՀ ու ԼՂՀ բջջային ու ֆիքսված ցանցեր
Էդ 50 դր/օր ինտերնե՞տն ա, արագության սահմանափակումո՞վ ա։

http://orangearmenia.am/mobile/every-month/eagle/

Ներս, Օրանժի Արծիվը, բոլոր ցանցերը նույն գինն ա, 200մբ ու ամսեկան 2000դրամ

Էս Արծիվը հետվճարային ա, չեմ ուզում տենց‎։

John
25.07.2014, 18:29
Էդ 50 դր/օր ինտերնե՞տն ա, արագության սահմանափակումո՞վ ա։

հա, ինտերնետն ա, ամեն օրացույցային օր առաջին 30 մբ անսահմանափակ արագությամբ, հետո 256կբ/վ
ու մեկ էլ որ անջատես էդ ծառայությունը, կամ հաշվիդ բավարար գումար չլինի հաջորդ օրվա վճարի համար, հետո ակտիվացնելուց հետո օրը 90 դրամ ա դառնում)))

Ներսես_AM
25.07.2014, 18:38

Ոնց որ թե ասածդ «Հարմար» սակագնային պլանն ա, որ բոլոր ցանցեր 15.99 դրամ ա http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?id=fe19aa97-4c4e-469e-9048-0fea0c08a9f3
Ինտերնետն էլ http://mobile.beeline.am/am/main/services/service.wbp?id=c7935459-eca0-497d-8320-e83aa12eafff ա՞։ Բայց ստեղ 50 դրամի մասին բան չի ասում, միայն 90 ա գրած

John
25.07.2014, 18:41

հա, ինքն ա որ կա)) քարտը առնելուց իմացա, որ տենց բան կա, իրանց որ ասես, կակտիվացնեն մինչև քարտը գրանցելը, հետո որ ձեռով ակտիվացնես՝ 90 կլինի արդեն

Rammstein
25.07.2014, 18:53
կարող ես բիլայն վերցնել, mix ա կարծեմ սակագնային պլանի անունը, անսահմանափակ ինտերնետը ասես տեղում ակտիվացնեն, 50 դր/օր + 15.99 դրամ բոլոր ՀՀ ու ԼՂՀ բջջային ու ֆիքսված ցանցեր

Չէ, միքսը հին բան ա: «Հարմար»-ն ա հարմար` 15.90 դրամ/րոպե բոլոր ցանցերում, առանց որեւէ պարտադիր լիցքավորման:

Ներսես_AM
25.07.2014, 19:08
հա, ինքն ա որ կա)) քարտը առնելուց իմացա, որ տենց բան կա, իրանց որ ասես, կակտիվացնեն մինչև քարտը գրանցելը, հետո որ ձեռով ակտիվացնես՝ 90 կլինի արդեն

Մերսի Հոս ջան։ ։Ճ

Ներսես_AM
25.07.2014, 20:02
Չէ, միքսը հին բան ա: «Հարմար»-ն ա հարմար` 15.90 դրամ/րոպե բոլոր ցանցերում, առանց որեւէ պարտադիր լիցքավորման:

Ռամշ, իսկ էդ «Հարմար»–ի համար գիտե՞ս էդ օրը 50 դրամ լինու՞մ ա միացնել, թե չէ՞։

keyboard
25.07.2014, 21:15
Ռամշ, իսկ էդ «Հարմար»–ի համար գիտե՞ս էդ օրը 50 դրամ լինու՞մ ա միացնել, թե չէ՞։
Ներս, օրը 50 դրամ սաղի համար էլ լինում ա, եթե քարտդ նոր ես վերցնում, բայց պիտի ուշադիր լինես, որ քարտիդ վրա փող մնա անպայման, եթե 50 դրամը չկարեցավ քաշի շառայությունը ավտոմատ ապակտիվանում ա, հետո չէս կարա ակտիվացնես, պիտի 90 դրմանոցը ակտիվացնես:

Rammstein
25.07.2014, 21:47
Ճիշտն ասած էդ 50 դրամանոց տարբերակի մասին մենակ Ակումբից եմ լսել, Բիլայնի սայտում էլ չգտա։ :think Բայց դե որ ասում են, ուրեմն գիտեն։

keyboard
25.07.2014, 22:49
Ճիշտն ասած էդ 50 դրամանոց տարբերակի մասին մենակ Ակումբից եմ լսել, Բիլայնի սայտում էլ չգտա։ :think Բայց դե որ ասում են, ուրեմն գիտեն։

Հա, ինչքան էլ որ բիլայնը լավ ծառայություններ մատուցի մեկա տականք են, միքս կա, բայց չեն ծախում, որ ռեմիքսը շատ ծախվի, էդ 50 դրամանոցն էլ, էլի չեն ասում, որ 90 դրամանոցը ծախեն:
Ճշտած, յուղած ու հաստատ ինֆո ա, հենցնենց չեմ գրում:

Rammstein
26.07.2014, 00:26

Քիբորդ ջան, ասածդ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: :)
Նախ մի հատ ասա, թե Mix-ը ReMix-ի նկատմամբ ինչ առավելություն ունի, որ իրանց ձեռք չտա Mix-ի ծախվելը:
Ես ինչքան տարբերություն տեսել եմ, բոլորը ReMix-ի օգտին են:

Իսկ ինչ վերաբերում ա էդ 50 դրամանոց տարբերակին, դրա նպատակը պիտի լինի առաջին հերթին նոր բաժանորդներ ներգրավելը Բիլայնի ցանց, հետեւաբար էդ ինֆոն հնարավորինս շատ պիտի տարածեն, որ իմաստ ունենա: Առանց դրա մասին հայտարարելու տենց բան անելը պարզապես լավություն անելու տպավորություն ա թողնում :)): Ասենք եթե հայտարարեին, ռեկլամ անեին, հետո մարդ գնար քարտ առնելու, ասեին, որ պրծել ա ակցիան, էլ չկա (ոնց որ տականք Զիգզագի սառնարանների հետ գարեջուր տալու ակցիան էր), էդ դեռ կհասկանայի, որ տականքություն ա, բայց ախր սենց լրիվ բարեգործություն ա դառնում:

John
26.07.2014, 00:54
Ես քարտ վերցնելուց ասեցի որ հիմնականում ինտերնետի համար եմ ուզում, իրանք էլ հենց տենց, լավության կարգով ոնց որ ասեցին, որ տենց տարբերակ կա)

Rammstein
26.07.2014, 01:32
Ինձ թվում ա` ուղղակի շատ բառադի են, թե չէ` ո՞վ կարա ինձ մեխանիզմը բացատրի, ո՞նց կարար նենց լիներ, որ համ ինչ-որ ակցիա սկսեին, համ չհայտարարեին դրա մասին: Ո՞նց կարա մի ընկերության մեջ տենց մեծ հակասություն լինի, որ մեկը որոշի, որ ակցիա ա արվելու, մյուսը որոշի, որ դա ձեռնտու չի ու խոչընդոտի դրա տարածվելուն:

keyboard
26.07.2014, 07:49
Քիբորդ ջան, ասածդ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: :)
Նախ մի հատ ասա, թե Mix-ը ReMix-ի նկատմամբ ինչ առավելություն ունի, որ իրանց ձեռք չտա Mix-ի ծախվելը:
Ես ինչքան տարբերություն տեսել եմ, բոլորը ReMix-ի օգտին են:

Ապեր, միքսի դեպքում 500 ես լիցքավորում, ռեմիքսի դեպում 1000, կարծում եմ տարբերությունն ակնհայտ ա:
50 դրամանոց փաթեթը իսկզբանե ստեղծվել ա իրանց աշխատողների համար, ինչպես և Վին-Վինը, որից ես հիմա օգտվում եմ, բայց երբեք իրանց աշխատողը չեմ եղել ;)
Հիմա ինչ որ բան էլ բաց մնաց? :B

Rammstein
26.07.2014, 12:16

Լավ տեղեկացված չես, Քիբորդ ջան: Սկսեմ նրանից, որ դու Միքս ասելով երեւի նկատի ունես Super-Mix-ը: Բայց միքս էլ կար: Լավ, էդ մի կողմ: ReMix-ում բաժանորն ինքն ա ընտրում, թե որ տարբերակը լինի` 500 դրամ լիցքավորի ու 100 դրամով 1 շաբաթ ցանցի ներսում անվճար խոսի՞, թե՞ 1000 դրամ - 200 դրամ + 2 շաբաթ: Բայց թեկուզ եթե քո ասածով` միայն 1000 դրամանոց տարբերակը լիներ, իմ համար մեկ կլիներ, որովհետեւ կոնկրետ ես ընտրել եմ հենց էդ տարբերակը, որտեւ ակնհայտորեն ավելի ձեռնտու ա, կրկնակի քիչ ա հավանականությունը, որ անվճարի ժամկետը պրծած կլինի ու չեմ նկատի:
Այ հիմա, ինձ թվում ա` էլ ոչ մի բան բաց չմնաց: :)

Ես չգիտեմ, թե դու ոնց ես դառել քո ասած փաթեթի բաժանորդ, բայց վստահ եմ, որ եթե հիմա գնամ, ուզեմ, ինձ հենց էնպես չեն տա: Իսկ էդ 50 դրամանոցը ստացվում ա` ամեն նոր բաժանորդի հենց էնպես տալիս են: Իսկ էդ դեպքում դրա մասին պաշտոնական ինֆո չլինելը իմ համար բացի իրանց բառադիությունից այլ բանի մասին չի խոսում:

Vaio
26.07.2014, 23:00
Ապեր, միքսի դեպքում 500 ես լիցքավորում, ռեմիքսի դեպում 1000, կարծում եմ տարբերությունն ակնհայտ ա:
50 դրամանոց փաթեթը իսկզբանե ստեղծվել ա իրանց աշխատողների համար, ինչպես և Վին-Վինը, որից ես հիմա օգտվում եմ, բայց երբեք իրանց աշխատողը չեմ եղել ;)
Հիմա ինչ որ բան էլ բաց մնաց? :B

Էտ վին-վին - ից շատա խոսվել ակումբում (միայն ակումբում), բայց մեկը չկա ասի, թե ոնց կարելիա մուտք գործել այդ սակագնային փաթեթ: :)

Աթեիստ
26.07.2014, 23:25
Էտ վին-վին - ից շատա խոսվել ակումբում (միայն ակումբում), բայց մեկը չկա ասի, թե ոնց կարելիա մուտք գործել այդ սակագնային փաթեթ: :)

Գտնում ես մարդ, որ աշխատում ա Բիլայնում, ու քո համար վիզ ա դնում էդ փաթեթից։
Այլ տարբերակ դեռ չկա։

Համ հետվճարային կա, համ կանխավճարային։

Իմը հետվճարային ա
Ամսեվարձը՝ 400դր
Զանգերը բոլոր բջջայիններին (այդ թվում ՂՏ)՝ 5դր/ր
Զանգեր քաղաքային համարներին՝ 15դր

Alximik
24.08.2014, 06:36
ժող ջան խորհուրդ տվեք, համարս մի քանի ամիս առաջ տեղափոխեցի վիվաից օրանժ։ Բայց խնդիրներ կան որ դժվար թէ լուծվի մոտակա ժամանակներում։ Չգիտեմ հետ բերեմ Վիվա թե բիլայն թեղափոխեմ։ Ինչ խորհուրդ կտաք՞

Վահե-91
25.08.2014, 12:19

ի՞նչ խնդիրներ կան

Alximik
25.08.2014, 13:03
Դե sms ներ կա որ սոց ու այլ կայքերից չի գալիս. Դե մեկել հարմար անսհամանափակ ինտերնետ չկա

0david0
04.12.2014, 23:44
http://i.imgur.com/nTlj81r.png

Էս վիվան բիլայնի ջրերն ա ընկել, իսկերովա սկսել խոսալ :D
Իսկ որքա՞ն ես վճարելու դու ամսի 5-ից :B

John
05.12.2014, 00:02
Օրանժ պանտերա 3000ը էս պահին իմ նախընտրելի փաթեթն է. 5000ր ցանցի ներս + 60ր ցանցից դուրս, 200ական sms ներս-դուրս, 1000 մբ ինտերնետ։ Առաջին ամիսն ա, որ օգտագործում եմ, բայց տեմպերը ցույց են տալիս, որ շատ ա ու քիչ չի) կապի որակից դժգոհելու առիթ էլ չունեմ

Վահե-91
05.12.2014, 00:06
Դե sms ներ կա որ սոց ու այլ կայքերից չի գալիս.
Օրինակ որտեղի՞ց, ես նման խնդրի չեմ հանդիպել :think

Դե մեկել հարմար անսհամանափակ ինտերնետ չկա

http://orangearmenia.am/mobile/lets-talk/unlimited-changes/

Անսահմանափակ մուտք բջջային ինտերնետ ` 1 օր 100 դրամով

Ակտիվացնելու համար`* 129 * 31 # OK կամ զանգահարեք 129 հեռախոսահամարով և հետևեք հրահանգներին: Ծառայությունն ամեն անգամ ավտոմատ կվերաակտիվացվի 24 ժամն ավարտվելուց հետո, և Ձեր հաշվից կգանձվի 100 դրամ:

Անսահմանափակ մուտք բջջային ինտերնետ տարբերակի դեպքում ներբեռնման և վերբեռնման արագությունը 256 կբ/վ է:

Անսահմանափակ մուտք բջջային ինտերնետ ` 7 օր 500 դրամով

Ակտիվացնելու համար` * 129 * 32 # OK կամ զանգահարեք 129 հեռախոսահամարով և հետևեք հրահանգներին: Ծառայությունն ամեն անգամ ավտոմատ կվերաակտիվացվի 7 օրն ավարտվելուց հետո, և Ձեր հաշվից կգանձվի 500 դրամ:

Ցանկացած պահի կարող եք փոխել գործող անսահմանափակ տարբերակը այլ տարբերակով` պարզապես հավաքելով` *129# OK կամ Ձեր նախընտրած անսահմանափակ տարբերակի ակտիվացման հրամանը:

Տարբերակի վերաակտիվացումը կսկսվի ակտիվ տարբերակի ժամկետի ավարտից 10 րոպե առաջ: Նախքան տարբերակի վերաակտիվացման սկիզբը, Ձեր հաշվին պետք է լինի բավարար գումար տարբերակի վերաակտիվացման համար: Այդ ընթացքում Դուք չեք կարող փոխել կամ ապաակտիվացնել Ձեր ընթացիկ անսահմանափակ տարբերակը:

Այս տարբերակի ավտոմատ վերաակտիվացումը կարող եք ցանկացած պահի դադարեցնել` հավաքելով * 129 * 30 # OK: Հաշվեկշռին բավարար գումար չլինելու, ինչպես նաև հեռախոսահամարի պասիվ շրջան անցնելու դեպքում ծառայությունը պարզապես կդադարի գործել և ավտոմատ կվերակտիվացվի հաշիվը լիցքավորելու դեպքում` պայմանով, որ վերաակտիվացումից հետո Ձեր հաշվին մնա առնվազն 50 դրամ: Հակառակ դեպքում ավտոմատ վերաակտիվացում չի կատարվի:

Rammstein
05.12.2014, 01:50
http://i.imgur.com/nTlj81r.png

Էս վիվան բիլայնի ջրերն ա ընկել, իսկերովա սկսել խոսալ :D
Իսկ որքա՞ն ես վճարելու դու ամսի 5-ից :B

Փաստորեն հիմա Օրանժն ու նույնիսկ Վիվան ունի 5 դրամանոց ինետով կանխավճարային քարտեր, իսկ Բիլայնը` 20 դրամից էժան չունի: Հրաշք… :sad

0david0
05.12.2014, 02:01
Փաստորեն հիմա Օրանժն ու նույնիսկ Վիվան ունի 5 դրամանոց ինետով կանխավճարային քարտեր, իսկ Բիլայնը` 20 դրամից էժան չունի: Հրաշք… :sad

Ռամշ, էտի լուծվումա 2 քարտանի հեռախոս ունենալով, մեկը բիլայն՝ խոսելու համար, մյուսն էլ վիվա կամ օրանժ` ինետ մտնելու համար, նայած թե բիլայնից հետո ուր ես ամենաշատը զանգում (երևի վիվա) :))

Rammstein
05.12.2014, 10:12

Չէ, երկրորդ տեղում միանշանակ Օրանժն ա, Վիվա շատ քիչ եմ զանգում։

Մտածում էի All in 1 վերցնեմ, գնային ձեռ ա տալիս, բայց հետվճարային չեմ ուզում։

Մի խոսքով չեղած տեղից գլխացավանք ստեղծեց Բիլայնը, լինի դա սակագնային փաթեթ փոխել, օպերատոր փոխել, երկրորդ օպերատոր վերցնել, նոր հեռախոս վերցնել, թե ինչ-որ ուրիշ բան։

boooooooom
05.12.2014, 21:22
Փաստորեն հիմա Օրանժն ու նույնիսկ Վիվան ունի 5 դրամանոց ինետով կանխավճարային քարտեր, իսկ Բիլայնը` 20 դրամից էժան չունի: Հրաշք… :sad

Ես մոտ 2 տարի առաջ վերցրեցի բիլայնի միքս փաթեթով համար, ու էն ժամանակ սմս=ր=մբ=5դր սակագինն էր։ Իմ իմանալով ես հիմա էդ գներով եմ օգտագործում։ Կարողա գին են փոխել ես տեղյակ չեմ ? չեմ ստուգել։

0david0
05.12.2014, 22:31
Փաստորեն հիմա Օրանժն ու նույնիսկ Վիվան ունի 5 դրամանոց ինետով կանխավճարային քարտեր, իսկ Բիլայնը` 20 դրամից էժան չունի: Հրաշք… :sad

Փաստորեն ունի, հետվճարային Միքսի (http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?id=727d3fcc-f787-43f7-a8fb-96d77d4e9fa5) ինետը էլի 5 դրամա մնացել :)

keyboard
05.12.2014, 23:25
Դե sms ներ կա որ սոց ու այլ կայքերից չի գալիս. Դե մեկել հարմար անսհամանափակ ինտերնետ չկա

Դա ընդհանուր խնդիր ա ու բոլորի մոտ ա, բացի սոց ցանցերը ես չեմ ստանում նաև բանկի գործարքների ծանուցումները ու սթեյմնթը սմս ով ու էդ խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում, բանկն ասում ա իմ մոտ օքեյ ա, բիլայնն ասում ա իմ մոտ օքեյ ա, իսկ ես օրը մի կես ժամ նեռվ եմ քայքայում:

Life
06.12.2014, 01:13

Լրիվ նույն վիճակն էլ իմ մոտ ա,բանկից սմսներ չի գալիս։Բանկը օպերատորի վրայա քցում,օպերատորնել բանկի։Հայտ էին լրացնել Վիվայում,2 օրից զանգեցին ասեցին որ ոչ-մի բանով չեն կարա օգնեն,սմսները չի հասնելու մինչև անհայտ ժամանակներ :ok

Վահե-91
06.12.2014, 01:16
Ինեկոբանկից սմս մի քանի օր առաջ ստացել եմ օռանժ համարիս վրա

Rammstein
06.12.2014, 01:49
Փաստորեն հիմա Օրանժն ու նույնիսկ Վիվան ունի 5 դրամանոց ինետով կանխավճարային քարտեր, իսկ Բիլայնը` 20 դրամից էժան չունի: Հրաշք… :sad

Փաստորեն ունի, հետվճարային Միքսի (http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?id=727d3fcc-f787-43f7-a8fb-96d77d4e9fa5) ինետը էլի 5 դրամա մնացել :)

Դավիթ ջան, հետվճարային միքսը կանխավճարայի՞ն փաթեթ ա: :))

Հետվճարայինով All in 1-ն էլ կա: Չեմ ուզում հետվճարային: :)

0david0
06.12.2014, 02:05
Համաձայն եմ, որ հետվճարայինը քըխ ա, չես կարա ասես "րոպե չունեմ" :D

Rammstein
06.12.2014, 02:11
Ես մոտ 2 տարի առաջ վերցրեցի բիլայնի միքս փաթեթով համար, ու էն ժամանակ սմս=ր=մբ=5դր սակագինն էր։ Իմ իմանալով ես հիմա էդ գներով եմ օգտագործում։ Կարողա գին են փոխել ես տեղյակ չեմ ? չեմ ստուգել։

Հա, Վարդան ջան, եթե կանխավճարայինն ա, ապա, ցավոք, քոնն էլ ա փոխվել ամսի 5-ից ու դառել ա 20 դրամ/ՄԲ:
http://mobile.beeline.am/am/main/tarifs/archive/tarif.wbp?bm=e51cf76c-2088-48bb-9834-abea131af6c6&id=d7fe76bc-42d8-4462-ba4d-b4fdee55ac77 (նարնջագույնով գրած ա)

Life
06.12.2014, 02:57
Ինեկոբանկից սմս մի քանի օր առաջ ստացել եմ օռանժ համարիս վրա

Իմ դեպքում ՎՏԲ-ից վիվա չի գալիս

Alximik
08.12.2014, 23:34
Օրինակ որտեղի՞ց, ես նման խնդրի չեմ հանդիպել :think

http://orangearmenia.am/mobile/lets-talk/unlimited-changes/

Անսահմանափակ մուտք բջջային ինտերնետ ` 1 օր 100 դրամով

Ակտիվացնելու համար`* 129 * 31 # OK կամ զանգահարեք 129 հեռախոսահամարով և հետևեք հրահանգներին: Ծառայությունն ամեն անգամ ավտոմատ կվերաակտիվացվի 24 ժամն ավարտվելուց հետո, և Ձեր հաշվից կգանձվի 100 դրամ:

Անսահմանափակ մուտք բջջային ինտերնետ տարբերակի դեպքում ներբեռնման և վերբեռնման արագությունը 256 կբ/վ է:

Անսահմանափակ մուտք բջջային ինտերնետ ` 7 օր 500 դրամով

Ակտիվացնելու համար` * 129 * 32 # OK կամ զանգահարեք 129 հեռախոսահամարով և հետևեք հրահանգներին: Ծառայությունն ամեն անգամ ավտոմատ կվերաակտիվացվի 7 օրն ավարտվելուց հետո, և Ձեր հաշվից կգանձվի 500 դրամ:

Անսահմանափակ մուտք բջջային ինտերնետ տարբերակի դեպքում ներբեռնման և վերբեռնման արագությունը 256 կբ/վ է:

Ցանկացած պահի կարող եք փոխել գործող անսահմանափակ տարբերակը այլ տարբերակով` պարզապես հավաքելով` *129# OK կամ Ձեր նախընտրած անսահմանափակ տարբերակի ակտիվացման հրամանը:

Տարբերակի վերաակտիվացումը կսկսվի ակտիվ տարբերակի ժամկետի ավարտից 10 րոպե առաջ: Նախքան տարբերակի վերաակտիվացման սկիզբը, Ձեր հաշվին պետք է լինի բավարար գումար տարբերակի վերաակտիվացման համար: Այդ ընթացքում Դուք չեք կարող փոխել կամ ապաակտիվացնել Ձեր ընթացիկ անսահմանափակ տարբերակը:

Այս տարբերակի ավտոմատ վերաակտիվացումը կարող եք ցանկացած պահի դադարեցնել` հավաքելով * 129 * 30 # OK: Հաշվեկշռին բավարար գումար չլինելու, ինչպես նաև հեռախոսահամարի պասիվ շրջան անցնելու դեպքում ծառայությունը պարզապես կդադարի գործել և ավտոմատ կվերակտիվացվի հաշիվը լիցքավորելու դեպքում` պայմանով, որ վերաակտիվացումից հետո Ձեր հաշվին մնա առնվազն 50 դրամ: Հակառակ դեպքում ավտոմատ վերաակտիվացում չի կատարվի:

Օրինակ google, bankից եվ այլ նմանատիպ ծառայություներից

Alximik
08.12.2014, 23:36
Դա ընդհանուր խնդիր ա ու բոլորի մոտ ա, բացի սոց ցանցերը ես չեմ ստանում նաև բանկի գործարքների ծանուցումները ու սթեյմնթը սմս ով ու էդ խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում, բանկն ասում ա իմ մոտ օքեյ ա, բիլայնն ասում ա իմ մոտ օքեյ ա, իսկ ես օրը մի կես ժամ նեռվ եմ քայքայում:
Դա միայն mnp դեպքում։ Ես փոխեցի հետ(վիվա) ու նորից սաղ նորմալա

keyboard
08.12.2014, 23:38
Դա միայն mnp դեպքում։ Ես փոխեցի հետ(վիվա) ու նորից սաղ նորմալա
Ահա, ես չեմ փոխելու ու բանկին ու օպերատորիս պատրաստվում եմ դատի տալ, թող մեղավորը պատասխան տա։

Rammstein
09.12.2014, 02:01
Ահա, ես չեմ փոխելու ու բանկին ու օպերատորիս պատրաստվում եմ դատի տալ, թող մեղավորը պատասխան տա։

Իսկ քեզ հայտնի ա՞, թե ում մեղքն ա` օպերատորի, ում մոտից որ համարդ տեղափոխե՞լ ես, թե՞ նոր օպերատորի` ում մոտ որ տեղափոխել ես:
Մեկ էլ խնդիրը կոնկրե՞տ օպերատորի հետ ա, թե՞ ցանկացած համար ցանկացած օպերատորի ցանց տեղափոխելու դեպքում տենց ա լինելու:

keyboard
09.12.2014, 08:44

Այ դա պարզելու համար էլ դիմում ես դատարան, եթե նախկինում եղել եմ վիվայի բաժանորդ եկել ա, հիմա փոխել եմ բիլայն չի գալիս, ուրեմն կամ բիլայնի մեղքն ա, կամ՝ բանկի։ Հենց իրանք իմանան, որ երկուսի նկատմամբ էլ դատական վարույթ ա սկսված ոչ պատշաճ կամ մասնակի ծառայություններ մատուցելու համար, ու եթե ինձ էլի միացողներ լինեն, հավատացած եղի, որ եթե խնդիրը լուծելը տեխնիկապես անհնար էլ լինի, ինչին ես չեմ հավատում, գոնե կիմանաս ում խնդիրն ա դա ու միստիկան կվերանա էս հարցի։

Rammstein
09.12.2014, 20:23

Ժամանակին մի թեթեւ կարդացել եմ MNP-ի մասին ու նենց մի բան եմ աղոտ հիշում, որ MNP-ի դեպքում ինչքան էլ համարը տեղափոխվում ա, մեկ ա չգիտեմ ինչը, բայց ինչ-որ բան մնում ա հին օպերատորի վրա, որտեւ էդ կոդով համարը անկախ ամեն ինչից, կապված ա իրա ցանցին։ Չգիտեմ` ճիշտ եմ հիշում, կամ մեր մոտ տենց բան կա, թե չէ։ Եթե չկա էլ, մեկ ա MNP իրականացնելուց երկու օպերատորն էլ մասնակցում են, այսինքն` չեմ բացառում, որ կարա նախկին օպերատորից, տվյալ դեպքում ՄՏՍ-ից էլ լինի խնդիրը։
Ինչեւէ, կարեւորը խնդիրը լուծվի ու դատի տալը միանշանակ լավ գաղափար ա։

Աթեիստ
09.12.2014, 20:46

Ես էլ եմ տենց բան լսել, երբ Վիվայից ուզում էի փոխեի։
Նշանակում ա էդ տեղափոխումը դեպի բիլայնի ցանց լիարժեք չեն արել, ինչ որ բան մնում ա իրանց մոտ։

Rammstein
09.12.2014, 21:46
Ես էլ եմ տենց բան լսել, երբ Վիվայից ուզում էի փոխեի։
Նշանակում ա էդ տեղափոխումը դեպի բիլայնի ցանց լիարժեք չեն արել, ինչ որ բան մնում ա իրանց մոտ։

Դե ինչքան գիտեմ հնարավոր էլ չի լրիվ անել: Բայց մեկ ա, պարտավոր են նենց անել, որ բաժանորդը որեւէ տարբերություն չզգա: Էդ SMS-ների հարցը, իմ կարծիքով ստից, լուծվող հարց ա, ընդամենը պետք ա մի փոքր աշխատեն էդ ուղղությամբ: Աշխատողներն էլ, թերեւս, պետք ա լինեն էն մասնագետները, ովքեր սարքել են մեր MNP համակարգը:

Ինձ շատ ա հետաքրքրում` խնդիրը մենակ Վիվայից տեղափոխած համարների վրա՞ ա նկատվել, թե՞ նաեւ Բիլայնից ու Օրանժից տեղափոխված համարների:

Alximik
09.12.2014, 22:12
Առաջինը պալյուբոմու ինչ որ մասը ետ տեղափոխման մնում է հին օպերատորի վզին, բայց 100% ասեմ ձեզ, համաշխարհային փորձից, որ էտ smsների խնդիրը ոչ առաջին ոչել երկրորդ օպերատորի մեղքնա։ Խնդիրը sms ծառայություներ մատուցող ընկերություների հետ է։ Դուք ինչա կարծում եք որ բանկը չերեզ վիվայա ուղարկում ձեզ նամակ, կամ ասենք ggtaxiին իմ դեպքում օրինակ։ Իրանք օգտվում են հատուկ sms ուղարկող սերվիսներից։ Հենց ետ սերվիսներն են որ իրենց համարների բազաները չթարմացնելու հետեվանքով , առաջանում են smsների մեզ չհասնելու պատճառը։ Դա ճշտվսծա հաստատ։ Նույնը օրինսկ vk.com կայքըհամարը գրանցելուց հետո , ինքը ջոգում է որ օպերատորից էս օգտվում.,բայց mnpի դեպքում չի հասկանում ու սխալա առաջանում։

Alximik
09.12.2014, 22:17
Նույնը arca.am, mnp օգտվելուց ետ քարէ սիստեմով չես կարում համարտ լիցքավորես, խի? Որովհետեվ չեն թարմացնում բազան։ Իսկ idram-ը միանգամից օպրեդելիտ է անում թէ խոսքի 094...... համարը օրանժն է սպասարկում։

Life
09.12.2014, 22:18
Դե ինչքան գիտեմ հնարավոր էլ չի լրիվ անել: Բայց մեկ ա, պարտավոր են նենց անել, որ բաժանորդը որեւէ տարբերություն չզգա: Էդ SMS-ների հարցը, իմ կարծիքով ստից, լուծվող հարց ա, ընդամենը պետք ա մի փոքր աշխատեն էդ ուղղությամբ: Աշխատողներն էլ, թերեւս, պետք ա լինեն էն մասնագետները, ովքեր սարքել են մեր MNP համակարգը:

Ինձ շատ ա հետաքրքրում` խնդիրը մենակ Վիվայից տեղափոխած համարների վրա՞ ա նկատվել, թե՞ նաեւ Բիլայնից ու Օրանժից տեղափոխված համարների:

Իմ դեպքում սենց ա եղել Օրանժից->Բիլայն->Վիվա։Հիմա Վիվայա ։ Ոնց հասկանում եմ մենակ օպերատորից չի,բանկի հետ էլ ա կապված խնդիրը։ Որովհետև Բիլայնի ժամանակ էլ հիմա էլ վիվայի ՎՏԲ-ից սմս չի գալիս,բայց Ամերիայից գալիս ա։ Բիլայնի ժամանակ Webmoney-ից սմսներ գալիս էր հիմա վիվային չի գալիս :8

keyboard,քեզ որ բանկից սմս չի գալիս ?

Alximik
09.12.2014, 22:20
Ես զանգի ահագին խոսացի օրանժի օպերատորի հետ ։ Օպերատորը ասեց «հա դէ ժամանակի խնդիր է, կուղվի», եսել ասի «երեվի մի երկու տարուց»։
Ինետում որ ման գաք կտենաք որ ետ խնդիրը ռուսաստանում եվ այլ տեղերել կա։ ...

keyboard
09.12.2014, 23:00
keyboard,քեզ որ բանկից սմս չի գալիս ?
Պրոկրեդիտ