PDA

Դիտել ողջ տարբերակը : «Բավական» ֆիլմի ցուցադրություն/քննարկում



Claudia Mori
25.06.2013, 16:28
Հարգելի Ակումբցիներ:)
Հունիսի 27-ին` ժամը 18:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա Ադրինե Գրիգորյանի «Բավական» ֆիլմի ցուցադրությունը եւ հաջորդող փորձագիտական բաց քննարկում:

«Բավական»-ն անդրադառնում է Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների տարածվածությանն ու պատճառներին:

Հայ հասարակության տողամիջյան շերտերում ապրում է մի իրականություն, որտեղ կնոջ ընտրության իրավունքն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է ընտանիքին արու ժառանգ պարգևելու նրա անքննելի առաքելությունը:
«Բավական» վավերագրական ֆիլմն ուսումնասիրում է այս իրականությունը` չորս կնոջ պատմության արտացոլմամբ, ովքեր ստիպված են եղել դիմել հղիության արհեստական ընդհատման, որովհետև երեխան, որ պիտի ծնվեր, աղջիկ էր:

Քննարկմանը հրավիրված փորձագետները` ազգագրագետ, հոգեբան, հոգևորական, կանանց իրավունքների պաշտպան, կներկայացնեն խնդրի վերլուծության իրենց տեսակետը: Ներկայացուցիչ կլինի նաեւ ՀՀ առողջապահության նախարարությաունից:


Քննարկման բանախոսների մասին հավելյալ կտեղեկացնենք:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Մեդիա կենտրոն» (+374 60) 505 898 (tel:%28%2B374%2060%29%20505%20898), (+374 99) 755 898 (tel:%28%2B374%2099%29%20755%20898): Էլ փոստ` [email protected] ([email protected]):

«Մեդիա Կենտրոն»-ի հասցեն՝ Սարյան 30:

StrangeLittleGirl
25.06.2013, 16:33
Ադրինեին բարևներ :) Հույս ունեմ՝ էս ֆիլմը որևէ այլ միջոցով հնարավոր կլինի նայել: Ահավոր շատ եմ ուզում տեսնել: