PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանգանակություն Ակումբի զարգացման համար



Chuk
23.06.2013, 16:23
Սիրելի՛ ակումբցիներ, սիրելի՛ բարեկամներ,

Ակումբը (www.akumb.am) իր հետագա զարգացման ու պահպանման համար ունի ձեր ֆինանսական աջակցության կարիքը:

Պարզապես հիշեցնեմ, որ ակումբը եղել և մնում է շահույթ չհետապնդող նախաձեռնություն, որի ստեղծման հիմնական նպատակն էր համացանցի հայկական տիրույթում հասանելի դարձնել հայերեն շփման, քննարկումներ անցկացնելու հարթակ: Իր ստեղծման ավելի քան 7 տարիների ընթացքում ակումբը, կարծում եմ, հրաշալի կատարել է իր այդ առաքելությունը, ինչի վկայությունն են արդեն 10000 հազարին մոտեցող (դեռևս 9255) գրանցված մասնակիցները, ավելի քան 25000 ստեղծված թեմաները, դրանցում կատարված ավելի քան 750000 գրառումները, 1000-ից ավելի բլոգային գրառումները, և այս ամենը միայն հայերեն ու հայատառ՝ չնչին բացառություններով:

Ֆորում, որը եղել է ոչ միայն մասնագիտական քննարկումների հարթակ, ուր շատերը գտել են իրենց հուզող հարցերի պատասխանները, ձեռք են բերել նոր գիտելիքներ ու ուրիշներին հաղորդել են իրենց գիտելիքները, այլև եղել է ժամանցային շփման, ծանոթությունների հանգրվան, որտեղ չնայած որոշ կոնֆլիկտային իրավիճակներին, հիմնականում տիրել է ընկերական ու ջերմ մթնոլորտ. պատահական չէ, որ այսօր ամենատարբեր ակումբցիներ դարձել են մտերիմ ընկերներ, շատերն այստեղ գտել են իրենց կյանքի կեսին, արդեն ունեն երջանիկ ընտանիքներ, զավակներ: Ակումբն իր գործունեությունը պետք է շարունակի նույն ոգով՝ զարգանալով ու փորձելով նվաճել նոր բարձունքներ:

Հանգանակության ողջ գումարը, առանց որևէ բացառության, ներդրվելու է ակումբի զարգացմացման ու պահպանման գործին, ինչն իր մեջ, կախված հավաքված գումարի չափից, ներառելու է ինչպես ակումբի տեխնիկական պահպանման համար անհրաժեշտ ծախսերը, այնպես էլ ընդլայնվելու, նոր հնարավորություններ ունենալու հեռանկարը:

Եթե ցանկանում եք նպաստել ակումբի պահպանմանը, կարող եք գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին:



Հայաստանից փոխանցում կատարելու դեպքում.

ՀՀ. դրամով. 163007548213, Հայէկոնոմբանկ
ԱՄՆ դոլարով. 11800056715600, Անելիք Բանկ
Ստացող՝ Արտակ Հարությունյան

Արտասահմանից փոխանցում կատարելու դեպքում.

USD
Correspondent Bank: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS
NEW YORK,NY
SWIFT: BKTRUS33

Beneficiary Bank: ANELIK BANK CJSC
YEREVAN,ARMENIA
SWIFT: ANIKAM22
acc; 04435052

Beneficiary: For: ARTAK HARUTYUNYAN
acc: 11800056715600

(Ուշադրություն. Արտասահմանից կատարվող փոխանցումների դեպքում որոշ բանկեր կարող են հարցնել նաև ստացողի անձնագրի սերիան: Քանի որ այդ ինֆորմացիան հրապարակային դնել չեմ ցանկանում, խնդրում եմ նման փոխանցում կատարել ցանկացողներին կապվել իմ հետ անձնական հաղորդակցության միջոցներով՝ անձնագրի սերիան փոխանցելու համար):


Փոխանցում կարող եք կատարել նաև idram վճարային համակարգով.
idram ID: (http://idram.am/) 992048719


Իհարկե գործում է ինձ տեսնելու ու կանխիկ գումար փոխանցելու տարբերակն էլ. ես միշտ ուրախ եմ հանդիպել ակումբցիներին:


Սիրելի՛ ակումբցիներ, ուզում եմ հատուկ նշել, թեև դրա կարիքն իրականում չկա, որ հանգանակությանը մասնակցելը որևէ կերպ պարտադիր չէ: Որևէ մեկին այստեղ քաղցր կամ սառը հայացքով չենք նայելու՝ կախված նրանից, նրանք մասնակցել են հանգանակությանը, թե ոչ: Ակումբը շարունակելու է համահավասար լինել բոլորի համար. ոչ մեկը մասնակցելով հանգանակությանը չի ստանալու արտոնություններ, ոչ մեկը չմասնակցելով չի ունենալու սահմանափակումներ: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է մասնակցել ակումբի պահպանմանը, կարող է փոխանցել այնքան գումար, որքան կարող է. չկա որևէ անհարմար բան, եթե ուզում եք նպաստել ակումբին և կարող եք փոխանցել, օրինակ, ընդամենը 10 դրամ:

Եվ ևս մեկ խնդրանք. գումար փոխանցելու դեպքում տեղեկացրեք ինձ դրա մասին:

Վահե-91
24.06.2013, 10:24
Tel-Cell-ի ապարատներով հնա՞րավոր ա փոխանցել :think

Chuk
24.06.2013, 12:24
Tel-Cell-ի ապարատներով հնա՞րավոր ա փոխանցել :think

Վահե ջան, idram համակարգն ըստ իրենց կայքի (http://www.idram.am/index.php?lang=arm&level_id=505) տալիս է նման հնարավորություն.

Նորից մեջբերեմ այդ համակարգում իմ հաշվի ID-ն:

Փոխանցում կարող եք կատարել նաև idram վճարային համակարգով.
idram ID: 992048719

Բայց անկեղծ ասած այդ ծառայությունը չեմ փորձարկել:

Վահե-91
24.06.2013, 12:31
Բայց անկեղծ ասած այդ ծառայությունը չեմ փորձարկել:
կփորձարկենք, ՊՄ-ով իմաց կտամ :))

Artgeo
24.06.2013, 14:21
Վահե ջան, idram համակարգն ըստ իրենց կայքի (http://www.idram.am/index.php?lang=arm&level_id=505) տալիս է նման հնարավորություն.

Նորից մեջբերեմ այդ համակարգում իմ հաշվի ID-ն:


Բայց անկեղծ ասած այդ ծառայությունը չեմ փորձարկել:

Կայքում սխալ ա գրված, անվճար չի, կա միջնորդավճար http://tel-cell.am/am/users/commission/
Մինչև 1000 - 30 , 1001-4999 - 2 %, 5000 + - 1 %



«Տանդեմ» (2%)
«Թել-Սել» (Լիցքավորման ծառայությունը վճարովի է): 100-1.000 ՀՀ դրամ վճարելու դեպքում միջնորդավճարը 30 ՀՀ դրամ, 1.001-4.999 ՀՀ դրամ լիցքավորելու դեպքում միջնորդավճարը 2 տոկոս, 5000 և ավել ՀՀ դրամ վճարելու դեպքում միջնորդավճարը 1 տոկոս:

http://www.idram.am/index.php?lang=arm&level_id=387

Chuk
24.06.2013, 14:30
Կայքում սխալ ա գրված, անվճար չի, կա միջնորդավճար http://tel-cell.am/am/users/commission/
Մինչև 1000 - 30 , 1001-4999 - 2 %, 5000 + - 1 %


http://www.idram.am/index.php?lang=arm&level_id=387

Սրանց սայտում բառդակ ա, մեր մեջ ասած: Ստեղ էլ (http://www.idram.am/index.php?lang=arm&level_id=390) դոլարային, եվրոյով ու ռուբլով հաշվեհամարներ են տված փոխանցումների համար: Հետները «Live Support»-ով խոսեցի, որ հարցնեմ, թե ինչ փոխարժեքով են հաշվելու, որտև idram հաշիվը դրամային ա, ասում ա տենց բան չկա, մենք դոլարով, եվրոյով ու ռուբլով հաշվեհամարներ չենք տալիս փոխանցումների համար: Ասում եմ ձեր սայտում ա գրած, ասում ա հա, բայց որ մտնես քո ըքքաունթով, մենակ դրամային հաշվի համարն ա գրած... գժանոց :'