PDA

Դիտել ողջ տարբերակը : Կյանքը Լուսնի վրա



enna
22.06.2013, 23:06
http://s020.radikal.ru/i701/1306/07/db8cf6faeb7d.png
Այո՛,ես ապրում եմ Լուսնի վրա,սկսած այն օրվանից ,ինչ Երկիրը ինձ համար դարձավ պարզապես բնակվելու մի վայր:Լուսինը այնքան էլ դատարկ չէ,ինչքան թվում է Երկիր մոլորակից.այնտեղ էլ ապրում են մարդիկ,կենդանիներ,բույսեր...,սակայն Լուսնի բնակիչները տեսանելիորեն տարբերվում են մարդու նկատմամբ ունեցած Երկիր-մոլորակային պատկերացումներից:
Լուսինը զուրկ է Երկիր մոլորակին հատուկ շա՜տ <<հաճույքներից>>,ինչը և լուսնային կյանքը դարձնում է անհետաքրքիր և տաղտկալի/ոչ ինձ համար/:
Լուսինը բաժանված է օղակների,մինչև հիմա կա երեք օղակ՝առաջին օղակում ապրում են 4 հոգի,երկրորդում՝5 հոգի,երրորդում՝0 :
Ես ապրում եմ երկրորդ օղակում,չնայած պիտի ապրեի առաջին օղակում:Երրորդ օղակը դատարկ է,նրա մեջ ապրողները լքել են Լուսինը:
Օղակներից բացի կան նաև այլ վայրեր,օրինակ՝ձգողության կենտրոններ,դրանց մասին դեռ չեմ խոսի,քանզի դրանք դեռ մասնատված են և միայն միանալու դեպքում կարող են տեսանելի ուժ կազմել և վերածվել օղակի,որտեղ ես հետագայում կապրեմ:
Մյուս կարևոր վայրը կենտրոն տանող թունելներն են:Թունելները տանում են տարբեր կենտրոններ:Նրանք շատ են,կան թունելներ ,որոնք ընդհանրապես չեմ մտնում,կան թունելներ,որ բավականին խրթին են և հիմա աշխատում եմ կենտրոնին հասնելուն:
Սա հակիրճ լուսնային կյանքի տարրերի մասին,կոնկրետ լուսնային կյանքի մասին կպատմեմ հետո...

enna
22.06.2013, 23:44
Չափազանցրած չեմ լինի,եթե ասեմ,որ Լուսինը բավականին լուռ է երևւմ,չհաշված ձգողության տարածքներից եկող աղմուկից:
Չգիտեմ ինչու,երբ թունելներ այցելելը պարտադիր է դառնում չեմ այցելում ,այլ ուղղակի գալիս եմ Երկիր:
Կրկին այցելեցի երրորդ համարի օղակը և նորից այն դատարկ գտա...Տխուր է,ամեն անգամ դատարկ գտնելուց սիրտս ասեղ է խրվում:
Առաջին օղակում այս պահին մի հոգի է ապրում,մնացածները կվերադառնան երկրորդ օրը:Շա՜տ եմ կարոտել...
Երկրորդ օղակում խառնաշփոթ է և դա անում է տան անդամներից մեծերը:
Նրանց երկուսի մեջ այնպիսի տպավորություն է,որ մարդիկ իրենց պարտավոր են օգնել,պահել,ամեն ասածը կատարել...

enna
23.06.2013, 00:07
Չէ՜,Լուսնի վրա շատ բաներ կան,որ չեմ կարողանում պարզաբանել:Հիմա ,երբ ուզում եմ դուրս գալ տիեզերական տարածություն,մի բան ինձ խանգարում է:Ախր,ինչու՞,չէ՞ որ առաջ հեշտությամբ կարողանում էի դա անել,առանց որևէ վախի,գուցե այն ժամանակ չէի մտածում հետևանքների մասին,կամ չէի մտածում,թե ինչ կարող է լինել...Ավելի լավ է մարդ քիչ բան իմանա:8...

enna
23.06.2013, 00:09
Մոռացա ասեմ,որ Լուսնի վրա ավելացել է նաև մեկ այլ էակ,ես նրան չեմ տեսնում,սակայն զգում եմ,լսում եմ նրան:Քանի որ նրանից եկող ձայնային ալիքները մի փոքր ուշ են ինձ հասնում ,ես այսօր մի ամբողջ օր ծախսեցի նրա հետ խոսելու համար...

enna
23.06.2013, 15:53
Լեռան վրայի տնակը իր մեջ պահում է մանկությունից մնացած շա՜տ հիշողություններ,լինեն այդ հիշողությունները լավ,թե վատ,արտասուքը կա ...
Նրա արևը ուրիշ է,նրա քամին ուրիշ է...
Կարոտել եմ տնակի մեջ անցյալում ապրող պապիկին,կարոտել եմ նրա բարի ,թախծալի աչքերը,որոնք մի հայացքով կարող են փոխել աշխարհը:Այն ձայնը ,որը անունս էր կանչում ուզում եմ հիմա էլ կանչի...
Զգում եմ,որ դաժան ժամանակը մաքրում է բոլոր ձայները,պատկերները՝թողնելով անխոս ինչ-որ ստվեր...

enna
24.06.2013, 22:23
Նստում եմ տաքսի,էս ավտոն խոտի չի ընգնում:Մեկ էլ մի փոքր նիհար տղա մոտիկանումա մեքենայի բաց պատուհանին ու ասում.
-Քռի տալի պան կա՞
Էս վարորդը քմծիծաղ տվեց,ես էլ ինձ չկարացի զսպեմ,բոյին նայեմ ,թե ասածները լսեմ:D

enna
26.06.2013, 22:46
:cryգնացի
Հաջող ակումբ,ես հետ կգամ, խոստանում եմ,հետ կգամ մյուս տարվա էս օրերին...
Կկարոտեմ քեզ Ակումբ ջան,բայց պիտի գնամ:
Ինձ չմոռանաս:this

enna
07.11.2013, 21:20
Կյանքը Լուսնի վրա տատանվում ա , ինչպես նավակը ալիքի վրա: Երևի մի բան կորչել ա էն մարդկանց մեջ, ովքեր ուրիշների ցուցումներով են շուրջը նայում:

enna
14.11.2013, 22:36
Չգիտեմ ինչքան ժամանակ ա անցել էն օրվանից ինչ կյանքս վերանայել եմ: Նորից թարմացնել ա պետք. ի՞նչն է փոխվել, ինչպե՞ս եմ փոխվել ես, ինչպե՞ս է փոխվել միջավայրս:
Դպրոց գնալուս առաջին մի քանի օրերը ես զգացի ,թե ինչքան օտար են բոլոր այդ մարդիկ ինձ, և փոխադարձաբար ինչքան օտար եմ ես նրանց համար:
Մի քանի օր անց էդ զգացողությունը անցավ և նորից կարողացա հավասարվել բոլորին:
Դպրոցի օրերը մեկը մյուսից անիմաստ ու տաղտկալի են: Մի տեսակ անհամացել են, մի տեսակ զզվել եմ, հոգնել եմ: Եթե 10 տարի էնպիսի օր չկար, որ անպատրաստ գնայի դասի հիմա տեղում սովորում եմ ու պատասխանում: Բոլորը էնքան զբաղված են, ազատ ժամանակ չունեն զբոսանքների, զրույցների համար: Չգիտեմ... եթե ամեն ինչ էնպես ա, ինչպես իրենք են նկարագրում, այսինքն իրենք օրը 24 ժամ պարապունքներ են զուբրիդ անում, ուրեմն ես անգործ եմ, գրողը տանի՛, ես ամենաշատը մեկ ու կես ժամ եմ պարապունք գրում:
Սկսել եմ ավելի քիչ հավատալը մարդկանց: Ես գնալով ավելի շատ եմ նմանվում կրիայի, ով իր պատյանից չի ուզում դուրս գալ: Նաև տխրենցում ա էն փաստը, որ կողքիններիցդ ոչ ոչ, ոչ ոք քեզ չի ճանաչում: Չնայած դաա ցավի մյուս կողմն է:
Իրերը ինձ համար սկսել են ավելի բազմիմաստ ու խորը դառնալ, քան մարդիկ: Եթե վերցնես մի իր ու սկսես խորանալ հաստատ քեզ համար բացահայտումներ կանես, իսկ եթե մարդուն ես վերցնում ու սկսում ուսումնասիրել, խորանալով զգում ես, որ հատակ չկա ու դու պարզապես քայլում ես ավազով: Իհարկե, ոչ բոլորի մասին եմ ասում, իմ շրջապատի 97 տոկոսի մասին եմ խոսում:
Մաթեմատիկան ինձ հիացնում է: Գեղեցիկ լուծումով խնդիրը ինձ ավելի շատ հաճելի զգացումներ է պարգևում, քան ասենք նոր ծանոթությունը, կամ նոր գնված իրը:
Ինձ թվում է իմ կյանքը չի լինի այնպիսին, ինչպիսին կանխատեսում է մայրս: Հա՛,ես թույլ եմ տվել, որ նա իմ փոխարեն ընտրի իմ կյանքի ճանապրհը: Գրողը տանի՛,ես հոգնել եմ, հոգնել եմ սիրելի մասնագիտության համար պայքարելուց: Ես գնում եմ մի ուղղությամբ, որտեղ փող շատ կա, կեղտ շատ կա: Կարճ ասած, ես մտնում եմ կեղտի մեջ:
Ես դեռ հույս ունեմ, թե սա կարող է ճիշտ լինել: Ես համարում եմ, որ մեծ քայլերը մեզնից կախված չեն ու ի վերջո կլինի կյանքի ուզածով:
2-րդ ամիսը սկսվեց նրանից, որ ես ինձ անզոր զգացի անգլերեն սովորելու համար: Ես ինձ չեմ զգում էդ լեզվի մեջ, էդ լեզուն իմ լեզվին չի գալիս էնպես, ինչպես ռուսերենը: Անգլերենը ատելու վրա, ես փոխեցի ռուսերեն: Հիմա ամեն ինչ լավ է...Մասամբ լավ է:
Փորձում եմ օրեր գտնել և պատմել, բայց չեմ հիշում: Ինձ թվում է ես քնել եմ սեպտեմբերի մեկին, ավելի ճիշտ օգոստոսի 31-ին և զարթնել եմ հիմա: Գրողը տանի՛, ես անգամ չեմ հավատում, որ 2013-ի հոկտեմբերն անցել է:
ԼԱվ, անդրադառնամ ինձ վրա կատարված փոփոխություններին:
Ես դարձել եմ ավելի ինքնամփոփ, հիմա ավելի շատ բան եմ հասկանում ու դա սարսափելի է, նաև ես սկսել եմ չմտածել ապագայի մասին, ես անգամ չեմ պատկերացնում իմ ապագան, հա՛, ես էլ չեմ հավատում դրան, բայց իրոք ես ներկայում խճճվել եմ: Իսկ ես ուրախ եմ... Հիմա կյանքիս նպատակը անիմաստ չմեռնելն է:

enna
23.11.2013, 21:48
Արծաթագույն, անթափանց, մաշված տոպրակներում, ինչ-որ ժամանակ պահում էին փոշու հատիկներ: Անշարժ կյանքի ընթացքում հավաքված փոշի: Փոշին նպատակն էր, ավելի ճիշտ նպատակ էր փոշի հավաքել ու լցնել արծաթագույն տոպրակները, որոնք իրենց նպատակին երբեք չեն ծառայում: Եվ մահվան վերջին րոպեներին, 60 կամ 70 տարեկանում, նայելով հոգատարությամբ լի բուժքույրի աչքերին խոստովանում են, ավելի ճիշտ պատմում են իրենց կյանքը.
-Ես այդպես էլ չապրեցի:
Դրա պատճառները խցկված են մեր կյանքի անկյուններում: Ինչպես մաքուր երևացող սենյակի իրերն են խցկում կահույքի արանքները: Եվ մի օր, երբ այդ օրը վերջինն է, նրանք հասկանում են կահույքի արանքները խցկած իրերի անհրաժեշտությունը և օգտակարությունը: Փոխարեն հանեին այդ իրերը և ծառայեցնեին իրենց նպատակին, նրանք սրբում էին նրանց վրայի հավաքված փոշին և լցնում արծաթե տոպրակները, ինքնախաբեությամբ զբաղվելով և մտածելով, թե այս իրերը հենց սրա համար են...

enna
29.11.2013, 11:55
Վերջին անգամ նրան տեսնելուց փորձում էի գուշակել նրա անունը: Սմբա՞թ, Լևո՞ն...
Ես միշտ նրան հիշում եմ իրենց բակում կանգնած, շագանակագույն վերարկուով, խաղաղությամբ վարակող դեմքով: Քաղաքի այդ հատվածը հիշելիս միշտ իրեն այնտեղ կանգնած եմ տեսնում: Նույն նիհար, բարձրահասակ և շատ հմայիչ կերպարը իմ մտքերում չի մեծանում, նա այնտեղ կանգնած է 17 տարեկանից ու ես նրան հիշում եմ հենց տասնյոթ տարեկան: Ս Գլուխս բարձրացնելուն պես, սև կտավի վրա տեսա նրա անունը. Նարեկ,23 տարեկան: Անվան տակ մեխակներ: Իսկ ներքևում իր տարիքի շատ տղաներ էին, իրենից շատ տարբեր, միատեսակ սև հագուստներով: Նրանցից քիչ հեռու շարված էին կարմիր, սպիտակ ծաղկեպսակները. <<Նարեկին...>>:
Բոլորի դեմքերին նույն այն խաղաղությունն էր իջել, որ միշտ կար Նարեկի դեմքին:
Շրջանցելով սև մասը, բարձրացա տուն մոմերը ձեռքիս: Սեղանին արդեն դրված էր տորթը 90 թիվը կրեմի կանաչ շերտով տպված: 90՞...

enna
15.12.2013, 22:16
Ականջներիդ պիրսինգը հասել է 5-ի, որոշել ես թեևիդ տատու անես, մազերդ չգիտեմ ինչ երանգի ես դարձրել ու բողքում ես, որ բաց չի : Սա իսկապես դու՞ ես: Չնայած փոփոխությունները իմ օգտին են: Շարունակի՛ր նույն տեմպերով:
Ինձ թվում ա ես ուրիշ տարածություն եմ ընկել. անիրական ձմեռ, ուրիշ մարդիկ:
Ինձ է նայում.
-Աղջիկ ջան դու ո՞վ ես:
-Ես Նանեն եմ:
-Հա, ուրեմն էստեղ էլի ես եղել, որ ինձ ճանաչում ես:
-Ահամ:Ո՞նց հասնեմ ձեր տուն:
-Ուրեմն, նստում ես երրորդ համարի մարշուտկեն ու վարորդին ասում ես ընկեր Նազարյանենց տան մոտ կանգնի:
-Լավ, շնորհակալ եմ:
-Մամային կասես:
Ճամփա ընկնելուց առաջ.
-Վերջս արդեն եկել է:
-Խնդրում եմ, էլ չմտածես քո վերջի մասին:
-Չէ, բոլորիս վերջն է եկել:
-Ավելի լավ է էտպես:
Ճանապարհի կեսին.
-ԻՋեք:
Գնացինք:
-Հիմա ո՞ւր ենք գնում, ո՞նց պիտի հասնենք:
- Եսի՞մ:
-Դու ****-իից բարեկա՞մն ես:
-Հա
-Ա՜, երևաց:
-Ուրեմն էսպիսի երգեր կլսես:
-Չէ՜, ես ռեպ եմ լսում:
-Հը՛մ, զարմանալի ա:
-Ինքն անկապ երգեր ա լսում:
-Է՛յ, բան չասես, ինքն իմ երգերն ա լսում:
-Խելոք ա շատ:
-Հա՞
-Հա, Լիլ, ինքը կարմիրով պրծավ:
-Ես էլ եմ կարմիրով պրծնելու, որ ես ու մարդս հավասար լինեք:
-Սաղ աղջիկներն էլ ուզում են բարձր լինեն:
-Ու՛ֆ, դա ի՞նչ կապ ուներ է՜, ես չեմ ուզում ինքը դրանով բարձր լինի ինձնից:
-Հենց էդ եմ էլիւ ասում, միշտ ուզում եք դուք ղեկավարեք:
-ՀետՈ՞
-Բայց, եթե երկուսդ էլ կարմիրով պրծած լինեք , ձեր երեխեն ինչ խելոք կլինի՜:
-Հա՜, ընտիր ա:
-Բայց մեկ ա , ուզում են բարձր երևան:
-Զզվցրիր, ես ոչ ամուսնանալու եմ, ոչ էլ երեխա եմ ունենալու:
-Լավ-լավ:
-Աաաա՜, գրողը տանի:
-Ձրի էքստրիմ ա, վայելի՛:
Երկուսով գնում ենք, զգում եմ, որ մեզնից մեկը չկա:
-Օգնեք բարձրանամ դե, վա՛յ:
-Օ՜յ, կներես:
-Ինչ սիրուն ա՜... Լավ էր, որ մեքենան փչացավ...
Վերջապես հասանք: Սառնամանիք ու ստեղ երկու ժամ պիտի նստես, դաս անես:
-Աննա աղջիկ, մտա՞վ աչքդ:
-Ագռավների երամը թռավ...
Տատիկը երանի ժամանակ քամահարեց ցորենը:
Հիմա իմ ձեռքերը տեսնու՞մ եք:
Մեկը ընդեղից հա է կանչում, չհասկանալով նրա ասելիքը:
-Դու հո Վանգան չե՞ս:
-Չէ, չեմ տեսնում:
-Իսկ հիմա՞,- նա բարձրացրեց ձեռքը,- այ էտպես, նա բարձրացրեց ձեռքը և բոլորը տեսան այն:
-Անունդ ինչպե՞ս էր:
Արդեն չորրորդ անգամ հարցնում է:
-Նանե:
-Ինչ սիրուն անուն ունես:
-----------
-Վա՜յ, Նանեն նոր տետր ա վերցրել:
- Հա, ի՞նչ:
-Հե՛չ, սիրուն ես գրել, դրա համար:
-Առաջին էջն ա, դրա համար:
--------------------------
-Գիտե՞ս գնացել էի Ռուսաստան, երեխեքիս մոտ:
-Ու՜խ, ընտիրաաա,ինչքա՞ն ժամանակով:
-Երեք օր ա, որ ստեղ եմ: Երկու ամիս:
-Առողջականը ինչպե՞ս է:
-Լավ, դու էլ կգնաս ստեղից:
-Գնալու եմ , չեմ մնալու:
--------------------------
-Մի համար ասա:
-32
-Մեկն էլ ասա
-7
-Մեկն էլ
-Ապրեմ ես:
----------------------------
-Գիտե՞ս իր մասին լավ չեն ասում:
-Օրինակ ի՞նչ են ասում:
-Ասում են հոգեկան ա:
-Ինչի՞ց են վերցրել
-Դե ինչ-որ բաներ ա խոսում դասի ժամանկ: Ասում ա հիսւոս չկա, եսիմ ինչ:
-Գուցե իրեն չե՞ն հասկանում, հը՞ն:
- Դե եսի՞մ:
-Կամ նախանձում են:
-Չէ՜, դժվար:
-Գիտե՞Ս, որ իր տղան հոգեբուժարանում էր, գիտե՞ս, որ նարկաման ա:
-Չէ՜,լու՞րջ:
-Ահամ: Դու էդքանից հետո ո՞նց կլինեիր:
------------------------------------------------
-Քեզ մեր տուն հարս կբերենք, էլ Թերեզից չես գնա էն կողմ:
-Հակոբը թիթիզիկներին ա սիրում:
-Հա՞, բախտս չբերեց,-ծիծաղում եմ:
--------------------------------
-Գիտե՞ս, որ քեզ շատ եմ սիրում,- ինձ ամենաառաջինը գրկեց, համբուրեց,- համ էլ շնորհակալ եմ գրքի համար, շատ հաճույքով եմ կարդում:
-Ինչ անսովոր ա Նանեին ճաշ եփելուց տեսնելը:
-Էլ ,մի:
-Աղը կլցնե՞Ք
-Վերջում կասես նորից լցնեմ:
-Իմ եփած բորշից կուտե՞ս,- կաղալով մոտեցավ ու ինձ բորշ լցրեց: ԿԱրմիր չէր, գազարագույն:
-Ինքը ոչ մեկին ճաշ չի լցնում, քեզ լցրեց:
-Ըմմ, շատ համով էր:Իմ եփածից փորձեք:
-Բա ջուրը ո՞նց թափեցիր:
-Չեմ թափել, սաղ ներսը քաշեց:
-Ը՜, էդքան եփելա՞:
-Դե չէի ուզում քեզ կանչեի:
----------------------------------------
*մանր-մունր
*տպավորված

enna
22.12.2013, 18:31
Իհարկե, մարդկանց ըստ փողի դասավորելը առնվազն մեղք է, բայց էդ մեղքը ծածկելու համար միշտ մի պատճառ գտնում էի ու արդարացնում նրան, այս անգամ արդեն համբերությունս հատել է, ես էլ չեմ կարում արդարցումներ գտնեմ նրա համար ու ասեմ, որ ինքը լավ մարդ է:
-Չէ՜, մեզ մոտ էսպիս բաներ չկան,- ասում է նրա հակապատկերը:
Ես սիրեցի էդ հակապատկերին ավելի շատ, քան մյուսին: Հակապատկերը ավելի խորը, ավելի գեղեցիկ դուրս եկավ: Շնորհակալ եմ նրան:
*Ինձ թվում է ես մարդկանց չափից դուրս լուրջ եմ ընդունում, անգամ ինձ թվում է իրենք չեն էլ նկատում, որ իրենց ամեն մի շարժման մասին ես մի քանի օր մտածում եմ: Ի՞նչ արած...*
Ինչի՞ միշտ էնպես է ստացվում, որ ես պիտի ընտրություն կատարեմ երկու մարդկանց միջև: Իմ ընտրած մարդիկ միշտ հակապտկերներ են ու միշտ պատերազմի մեջ են, ես իրենց մեջ տեղում կանգնած չգիտեմ գնամ ա՞ջ,թե՞ ձախ, ախր երկուսն էլ ինձ համար հավասարապես թանկ են:
Էտպիսի պատերազմներից հետո ես սովորաբար մենակ եմ մնում, գուցե ճիշտը մենակ մնալն է: Գնալով համոզվում եմ դրանում, որովհետև մենակ մնալուց ինքդ քե ավելի քիչ ես կորցնում, իսկ էնպես՝ ամեն անգամ մարդկանց հետ շփվելուց, դու կորցնում ես քեզնից ինչ-որ մասեր, փոքր մասեր, բայց կարևորը դի մի օր զգում ես, որ դու դատարկ ես:

enna
29.12.2013, 22:51
-Գալի՞ս ես:
-Հա, քիչ հետո կհասնեմ:
-Լու՞րջ: Ինչի՞ ես համաձայնվել:
-Դե եթե դու համաձայն ես, ես ինչի՞ չհամաձայնեմ:
<<Գրողը տանի>>-մտածեց նա, երբ տեսավ, որ դուռը փակ է: Նորից հետ եկավ, բանալին վերցրեց:Թեթև էր հագնված, բայց դեռ սառանամանիքը չէր զգում:
-հը՞ Նան, գնու՞մ են:
-Ահամ, սպասի, ուզում եմ տեսնեմ:
-Ներս մտի:
-Զանգեց:
Վերցրեց հեռախոսը, անհասկանալի ինչ-որ բաներ խոսեց:
-Նան, հետս արի լի:
Բարձրանում են, երկրորդը դողում է:
-Պինդ բռնի ձեռքիցս լա՞վ:
-Ստեղից մենակ գնա
-Խնդրում եմ:
Մյուսը հետ եկավ, իսկ երկրորդը շարունակեց: Աարգ-արագ քայլեց, անգամ չնայեց ոտքի տակ սառույցին: Վարդի թփի կողքով անցնելիս փշերից մի քանիսը խրվեցին հագուստի մեջ: Առաջ շարժվեց, չմտածեց ո՛չ շորի, ո՛չ էլ էլ ավելի ահավոր սառույցին:
-Արագ արի,մրսում եմմմ:
-Քեզ ո՞վ էր ասում էսքան թեթև հագնվես:
-Վերջապես եկար:
-Եկա:
-Սիրունա չէ՞ երկինքը
-Հա՜, ընդեղից երկինք չի երևում:
-Որտե՞Ղ ես մնում:
-Ասեմ էլ չես իմանա:
-Աաաա, մարդդդդ:
Մի րոպե ստեղ կանգնեմ, -ասաց ու անցավ պատի խորքը,-հիմա ինձ տեսնու՞մ ես:
-Հա:
-Չէ՛, դու էն աղջկա տեսանկյունից նայի:
-Աղջիկ չի, տղայա:
Ինքը լավ գիտեր, որ աղջիկ է, անգամ անունը գիտեր, ուղղակի չաղությունը ծածկել է նրա աղջկական մարմինը ճարպի տակ:
-Տանը ինձ վրա խոսում են, գործ չեմ անում:
-Դե անտաղանդ ես:
-Ես էլ ուրիշ հարցերում են տաղանդավոր:
-Ո՞ր հարցերում:
-Դե իմ տաղանդը թաքնված ա:
-Հա դու թաքնված անտաղանդ ես:
-Զզվաանք,զզվաանք,- գոռում է ու մի քանի անգամ թույլ խփում,- Հեսա գնամ օլիմպիադայի:
-Օհո՜, մեկա դու անտաղանդ ես:
-Դու էլ պակասը չես, ինձ նման անտաղանդին ես հավանել:
Տեղից թռաավ:
-Սալյուտ էր, ի՞նչի ես վախենում:
-ԱԱա, ես զզվում եմ, սալյուտից էլ Նոր տարուց էլ, ամեն ինչից:Չէ, իրականում ես կյանքը զզվելեւ չափ շատ եմ սիրում:Ասու՞մ ես փիլիսոփայությունից հեռու՞ ես:
-Դե չէ:
-Վերջին անգամ ե՞րբ ես գիրք կարդացել:
-Մեկ ամիս առաջ:
-Ո՞րն է քո սիրելի գիրքը:
-Ես գրքերը չեմ բաժանում էդ բաժիններին:
-Սիրելի ֆիլմը:
-Նաչալը:
-Զգու՞մ ես նորից ենք ծանոթանում:
-Մի րոպե, բայց դու ի՞նչ փիլիսոփայող ես, որ վերջին անգամ մեկ ամիս առաջ ես գիրք կարդացել:
-Դե ժամանակ չկաաա:
-Իիի, ինձ մոտ էլ չամանակ չկա, բայց ես գիշերը ժամը հինգից ութը կարդում եմ:
-Ես էդ ժամերին քնում եմ: Ես նորմալ մարդ եմ:
-Իի, քո ասելով ես աննորմա՞լ եմ:
-Ինձ թվում ա դա նորություն չի:
-Աա, էտպե՞ՍՍսս:
-Մրսուււմ եմմմմմ:
-ԸԸը, հլը ինձ տես:
-Դու, որ հիվանդ լինեիր կհասկանայիր ինձ: Տաքություն ունեմ:
-Իսկ ո՞Վ ասեց ես հիվանդ չե՞մ:
-Ի՞նչ հիվանդ ես է:
-Իմն էլ հոգիս ա ցավում:
-Հա՛,քո հոգին հիվանդ ա, ավելի կոնկրետ դու հոգեկան հիվանդ ես:
---------------------------------------------------------------------
:D ամենակարևորը՝
http://youtu.be/u4cPc5dBkBg
*ոչինձհետեղածներկակամանցյալ/կարևորչէ/

enna
11.01.2014, 00:33
կյանքը մի քանի շաբաթ.
Աչքիս չգիտեմ ինչով մի հարված եկավ: Բացեցի, փոքր եղբայրս էր: Ժպտաց, չհամարձակվեցի ջղայնանալ: Նորից քնով անցա ու նորից մի հարված, այս անգամ՝ գլխիս: Աչքերս բացեցի, փախավ: Տեղիցս վեր թռա.
-Ժամը քանի՞սն է:
-Տասը,- հանգիստ պատասխանում է մայրս:
-Գրողը տանի, ես պարապունքի եմ:
-Մամ, ստացվում է հեռախոսիս ժամը սխա՞լ է,- կողքից արձագանքեց քույրկս,-իմով 9-նն է:
Մայրս գնաց սենյակ, նայեց ժամին, իրոք ինն էր: Շունչ քաշեցի, մի քանի րոպե պառկած մնացի: Չգիտես ինչի ուզում էի, որ պարապունքը հետաձգվի, մի քանի րոպե մտքիս մեջ ջղայնանում էի հետս պարապունք եկողների վրա, նրանք էին ժամը դրել, իսկ ես հոգնեցի ինչ-որ բան ասել:
Պարապունքին բոլորը նյարդերիս ազդում են: Մեկը մյուսից դատարկախոս են ու գոռոզ: Ես պարապունքին լռում եմ այնքան, մինչև բոլորը ձայնները կտրում են, կտրում են, որովհետև միջինից բարձր խնդիրներում նրանք բթանում են: Այդ պահը իմ սիրելին է.
-Ես գամ գրե՞մ,- ասում եմ ու մոտենում գրատախտակին:
Ես համոզված եմ ՝ նստածներից ոչ ոք չի ուզում՝ խնդիրը գրեմ,բայց հո ես լուծումը տեսել եմ նոր մոտեցել գրատախտակին: Գրում եմ նստում, դեռ մի քանի վայրկյան լռություն է տիրում: Գրածս չեն հասկանում, հետո դասատուն մի բառ է խոսում և իրենք սկսում են հասկանալ: Մտածում եմ, երևի ես էլ եմ այդպիսին եղել մի ժամանակ:
Չէ՛, բայց միևնույնն է ես ամբողջ պարապունքին չեմ դատարկախոսել, ինչպես իրենք են անում: ՊԱրապունքի կեսում հիշեցի, որ երեքին ուրիշ տեղ ունեմ գնալու: Տրամադրությունս սարսափելի ընկավ: Հետս մի աղջիկ է պարապունքի գալիս , ինձ համար խելացի է, չնայած ուսուցչի հարց տալուց շփոթվում է ու չի պատասխանում, ես միևնույն նէ նրան խելացի եմ համարում: Բնավորությամբ էլ կարելի է ասել կարգին մարդ է: Նրա հետ կարելի է անկեղծ լինել, ինքն էլ անկեղծ է, անկապ-անկապ չի խոսում: Պարապունքից հետո կես ժամի չափ մայթում կանգնած զրուցում էինք Ես նրան պատմեցի գնալուս տեղի մասին, ինքն էլ այդ մարդու մասին կիսում էր իմ ունեցած կարծիքը:
Երեսուն րոպեի ճանապարհ էր մեր տնից մինչև այն գարշելի վայրը: Երեքին տաս պակաս ես համակարգչի դիմաց էի , դիտմամբ երկարեցնում էի գնալուս ժամանակը:Մայրս ջղայնացած.
-Արդեն երեքին տաս է պակաս,վեր կաց տեղիցդ:
Ստիպված վեր կացա: Ցրվածությանս ու անտարբերությանս պատաճռով երկու անգամ ճանապարհի կեսից հետ եկա, որոշ բաներ վերցնելու:
Շնորհավորեցի բոլորի Ամանորը և զգացի, որ այնքան էլ չեմ զզվում նրանցից: Մի քանչ րոպե հետո նորից բոլորից զզվեցի :Ես սարսափելի ձանձրանում էի, երբ նրանք դանդալոշի նման գրում էին: Բացեցի հեռախոսս, մի քանի էջ կարդալուց նկատողություն արեց: Այդ ժամանակ ես նրան ավելի շատ ատեցի: Ահավոր կոմպլեքսավորվում եմ տեղի միջավայրից, մեկը մյուսից ձևավոր ու հիմար են: Ճանապարհին այդքան էլ վատ չէր, ես փորձեցի նրանց նմանվել, կարծում եմ ինձ մոտ մի քիչ ստացվեց դա:

enna
31.01.2014, 14:40
Ուզում եմ փոքրանամ, ուզում եմ նորից առաջին դասարան գնամ, ուզում եմ նորից նույն ձև նայեմ ամեն ինչին, ուզում եմ...
Ես հիմար բաներ եմ ուզում, գիտեմ, բայց ուզում եմ: Ես հիմար բաներ եմ անում, բայց նորից անում եմ, գրողը տանի, ինչքա՞ն կարելի է: Հիմա ես տանջվում եմ մի արարքի, ավելի ճիշտ մարդու/երևի նույնպես հիմար/ պատճառով, բայց գիտեմ, որ ընդամենը մի տարի հետո ես դրա մասին մտածելուց ոչինչ չեմ զգա, ոչինչ, իսկ հիմա էնքան եմ մտածում: Ամեն ինչ նույն հաջորդականությամբ ու նույն կերպ է կատարվում: Հիմա ես ավելի քան պահանջ ունեմ գրքերի: Կարծում եմ իրականության անտանելիությունն է առաջացրել դա:
Կյանքումս առաջին անգամ անհամբեր սպասում եմ ամռանը: Կյանքումս առաջին անգամ: Ինչքան բան կա,որ պիտի կատարվի կյանքումս առաջին անգամ...
Ես հիմարավուն սովորություններ եմ ձեռք բերել/ կյանքումս չէի պատկերացնի, որ էդքան հիմար սովորություններ կունենամ/: Անհասկանալի ու հիմար, ես էլ չեմ կարողանում ճիշտ բացատրել դրանք: Ասենք ինձ թվում է դա մենակությունից է, բայց դա էդքան էլ չի բացատրում: Հա՛,սարսափելի մենակ եմ: Իմ կյանքում հայտնվում են մարդիկ, ես նրանց ընդւնում եմ իմ կյանք, հետո հեռանում են, ես դեպրեսսիայի մեջ եմ ընկնում, իսկ երբ արդեն համարյա դուրս եմ գալիս և սկսում եմ նույն կերպ ապրել՝ոչ լավ, ոչ վատ, նրանք նորից հայտնվում են ու նորից նույնը կրկնվում է:
Անցնենք կայնքիս ամենահաետաքրքիր մասին.
Марк Леви
Похититель теней
Չհավանեցի: Միտքը էնքան սիրուն էր, բայց վերջը հարամ արեց: Ավելին էի սպասւոմ: ՄաԱրկ Լեվի էլ չեմ կարդալու, թույլ տեղա գտել՝մոր թեման, զզվանքի նման բռնում ու հուզվում եմ: Սաղ գիշեր լացել եմ, առավոտյան աչքերս էնպես էին ցավում:
Хорошо ловится рыбка-бананка
Իբր թե կարճ, թեև բան էի ոզում: Կարճը կարճ էր, բայց հեչ էլ թեթև չէր: Ուշքի չեմ գալիս:
Էռնեստ Հեմինգուեյ
Եվ ծագում է արևը
Հզոր,հզոր...Ուղիղ կեսին եմ հասել: Այ թե կյանքով են ապրում: Ես էլ եմ ուզում էտպիսի արձակուրդներ: Հավես կերպարներ կան, կարևորը իրարից շատ տարբեր են:

enna
13.03.2014, 10:44
Քանի որ իմ կյանքում թեկուզ փոքր ճամփորդություններ քիչ են լինում, եղած ճամփորդություններից փորձում եմ քաղել ամենափոքր մանրուքները:
Կապանում առաջին անգամ էի: Երբ դուրս եկա մեքենայից առաջին տպավորությունս այն եղավ, որ Կապանը Գորիսին նման է:
Պիտի մնայինք գիշերօթիկում: Ինձ համար դա մի առանձնահատուկ պեղելու առարկա էր: Լիքը մարդիկ ապրում են մի շենքում, իրար ընդունում են հարազատի նման, բայց իրար հետ ոչ մի արյունակցական կապ չունեն: Գիշերօթիկի սենյակների բոլորի դռները մեծ պատուհան ունեին, այսինքն ազատ կարող ես նայել,թե ներսում ինչ է կատարվում: Դա էլ է համոզում է, որ ստեղ բոլորը իրար հարազատ են: ՇԱտ դեպքերում տանն էլ էտպես չի լինում: Օտարություն չզգացի, երեխաները հարցնում էին.
-Դու նո՞ր աշակերտ ես:
Իհարկե լրիվ հարազատության տպավորությունը ընդամենը սկիզբն էր, որովհետև գիշերօթիկի խորքերում , թեկուզ մանր-մունր գողությունները սարսափելի շատ են: Չէ, կոնկրետ մեր սենյակ չեն մտել, բայց խոսակցություններ գնում էին:
Մեր սենյակ անցնելիս աչք ծակեցին տաքացուցիչից կախված շորերը/գորիսեցիները մի լավ ծիծաղեցին դրա վրա/:
Զարմանալի է, բայց ոնց հասկացա դաստիարակները բավականին ուշադիր էին երեխաների հանդեպ: Շաբաթ օր էր, երեխաներին լողացնում էին: Քնելուց առաջ էլ մաշան և արջն էր միացրած միջանցքի հեռուստացույցին:
Գրողը տանի, դուք չեք պատկերացնի իմ հիմար զարմանքը, երբ տեսա, որ բուֆետի թեյնիկից պատրաստի քաղցր թեյ է գալիս:
Անգամ մի էսպիսի բան ասեցի.
-Ը՜, թեյ,-մեկ էլ մի կում արեցի,-ինքն էլ քաղցր:
Էս թեյ լցնողը զարմացած ինձ նայեց:
Գորիսեցիների ձևական պահվածքը նյարդերիս ազդեց: Ես տեսնում էի, որ ամեն ինչ մաքուր է, սննդից էլ փորձեցի,վատը չէր, բայց գորիսեցիները իրենց դրած ազնվացեղ տոհմի ներկայացուցիչնրի տեղ քիթները էնպես վեր ու վար էին քաշում, որ անկախ ինձնից չկարողացա ոչինչ ուտել: Արդյունքում մի տոննա չիփս ու սոկ խմեցի:
Հաջորդ օրը ինձ արթնացրեց Ֆլորա Մարիտիրոսյանը՝ իր մենահամերգով: Ոնց հասկացա ժամը վեցից էդքան բարձր միացրած էր հեռուստացույցը ու վաղուց բոլորը վեր էին կացել:
Զարմանալի է, որ մարդը իրենց 24 ժամվա մեջ կարող է էդքան բացահայտել ու իրենից զզվեցնել տալ: Չէ, լավ մարդկանց էլ բացահայտեցի, բայց զզվելին ավելի շատ էր:
Բուֆետում գորիսեցիները նորից ուզեցի իրենց <<մաքրասիրությունը>> ի ցույց դնել, բայց այս անգամ ես չթողեցի: Սկսեցի ուտել: Թուզի մուրաբա էր, ասեմ որ շատ էլ համով թվաց ինձ: Բնականաբար իրենք էլ սկսեցին ուտել, վերջում բուֆետի սեղանին կոնֆետներ թողեցի, մեր հետևից կանչեցին, որ հետ գնանք վերցնենք, բայց ես պատսխանեցի, որ դա իրենցն է, ժպտաց:
Երբ սպասում էինք մեքենայի գալուն մի քանի երեխա մոտեցան մեզ, մի քանիսը թաշկինակով բերանները ծածկում էին: Ատամնաբուժարանից էին գալիս, պարզվեց, որ գիշերօթիկի ատամնաբուժարանում միայն ատամ են հանում, այսինքն .եթե ատամիդ մի հատվածը կոտրել է՝ պիտի հանեն, եթե մի քիչ ցավում է՝պիտի հանեն...
-Ձեր անունը ի՞նչ է:
-Նանե, իսկ քոնը:
Աղմուկ էր անունը չլսեցի դեմքին եմ նայում. գրողը տանի, ես երբեք էդքան սիրուն աչքեր չեմ տեսել. մեծ, տերևի նման, բնականից ժպտացող:
- Դու ստե՞ղ ես ապրում, հարցնում եմ:
-Չէ, ժամը ութին գնում եմ:
Ժպտում է, փոքր բերանում դիմացի ատամները մեծ են երևում ու դա ավելի է գեղեցկացնում իր վառ կերպարը:
-Դու ո՞ր առարկան ես սիրում:
Նայում է ինձ, ժպտալով.
-Մաթեմը:
-Իսկ ի՞նչ ես ուզում դառնալ:
-Դասատու:
-Ապրես դու:
Ընկերները գնում են ինքն էլ է գնոում: Քիչ հետո նորից գալիս է: Ականջին ասում եմ.
- Դւո երազու՞մ ես:
-Չէ:
- Դե ուրեմն կերազես, լա՞վ:
Գլխով է անում:
-Խոստանու՞մ ես:
-Հա, հա, իսկ ի՞նչ երազեմ:
-Տես դու ուզում ես ուսուցիչ դառնաս: Պատկերացրու դու ուսուցչուհի ես դառնում ու էնքան լավ ես սովորեցնում աշակերտներիդ, որ իրենք քեզ հետ գբում են օլիմպիադաների , հաղթում են,բոլորը քեզ շատ են սիրում: Ու դու մեծ տուն ունես, փափուկ վազկաթոռ:
-Դու երազե՞լ ես, դրա համար էս հեռախոսից ունե՞ս:
-Ահամ,
-Բոթասնե՞րդ էլ:
-Հա, ինչ ուզես:
-Բայց ոչ մեկին չասես լա՞վ
-Չեմ ասի:

enna
13.03.2014, 22:26
Ես արդեն գնալուս ոչ միայն օրերը, այլեւ վայրկյաններն եմ հաշվում: Ինձ զգում եմ գեղեցիկ դժոխքում:
Ինչի՞ եմ էսքան տափակ ու չմտածող մարդկանց մեջ ծնվել: Ավելի լավ կլիներ հիմար լինեի, կողքիններս խելացի,

enna
24.04.2014, 21:24
Պատկերացնում եմ ինձ Տիեզերքում, լողալիս, էնքան հանգիստ, սիրուն, մեկ էլ մի քար գալիս ծեփվում ա ճակատիս, հետ եմ նայում: Ես իրական չեմ, քարը ներսովս գնաց, գնաց, հետո թքած ունեմ , որ գրողի ծոցը չքվեց: Պարապմունք, նորից պարապմունք...Բնազդացած ապրում եմ էս քանի ամիսը, անընդհատ նույն գործողությունները ամեն առավոտ, ամեն գիշեր կրկնելով: Էսպես ճիշտ է, նպատակ, իմաստ. պետք է բարձր ստանալ և վերջ: Գուցե անիմաստ է, հիմա միակ հնարավորությունը սա է, միակ հնարավոր նպատակը: Էսօր էնքան չաչանակել եմ, լուրջ, ես որ անկապանում եմ, սթրեսսի ու հոգնածության մեջ եմ լինում սկսում եմ անկապ խոսել ու ծիծաղել: Պարադոքս: Սիրահարվել, այ էդ ա ինձ պետք, չնայաշ երևի սիրահարված եմ, կամ չէ: Թեթև, անջատված...Ընտիր, էլ ի՞նչ ա պետք: Շոկոլադ, նաուշնիկ, երգ...Գլուխս տրաքւոմ ա, աա ,չեմ հասցնի, Նանե, վեր կաց, քննությունը, քննությունը,գրողի տարած քննությունը, շտեմարանները, չես հասցնի, բլա-բլա-բլա, արդեն երազում էլ եմ տեսնում. քնած եմ իմ համար, մկ էլ երազ եմ տեսնում. մայիսի 29-ն ա ,քննության օր, ես դեռ շտեմարանները չեմ գրել, տեղիցս վեր եմ թռնում: Ժա՜մը, օ՜րը, բերեք...Մեկ էլ, իսկապես մայիսի 24-ն ա: Թքա՜ծ, նորից քնում եմ: Մղձավանջներ: Ֆ. ու՞ր ես տանում: Մի դուռ , երկու, դռան հետևից երկու գիրուկներ, պարզվում ա քայլող տուն ա, ուժեղ քամի, պատուհանները դխկում են, չեմ կարում մտնեմ էդ տունը, քամին ինձ քշում տանում ա: Ֆ, նորի՞ց, արի հետևիցս, ասում ա, թևիցս բռնում ու տանում մի ուրիշ տեղ: Ավտոբուսը ա ,անիվները հանած: Խոնավության գարշահոտություն ու նորից էդ գիրուկները, կարմրաթուշ, ոլոռի աչիկներով, ինձ են նայում, ուշադիր ինձ են նայում, ես էլ իրենց, չեմ հասկանում էդ ինչ հայացքներ են, Ֆ-ն չկա, Ֆ-ը, այ Ֆ-ը, ու՞ր ես, էլի՞ , ախր ինչի՞: Ովքե՞ր են էս գիրուկները, դեռ ինձ են նայում, իսկ ես երևի հիպնոսացել եմ, բայց Ֆ-ն չկա...

enna
10.05.2014, 19:02
Ֆեյսի էջը ջնջելով ու վերականգնելով փորձում էի լրիվ անկախություն ձեռք բերել թե՛ սոցցանցերից, թե՛ համակարգչից ընդհանրապես: Ամեն ինչ սկսվեց նրանից ,երբ զգացի, թե ինչքան ա շրջապատս զոմբիանում դրանից ու , նաև թե ինչքան ժամանակ ա ծախսվում էս անտերի առաջ նստելով: Արդյունքում դու էշանում ես, պլյուս էլ սատկելու րոպեններն ես մոտեցնում: Շատ կոպիտ ա հնչում, բայց թող ոչ ոք չասի, թե իր վրա չի ազդում: 14 օրից էջս հիմնովի կջնջվի ու ես անհամբեր սպասում եմ:D: Ինչևէ, ես արդեն էս անտերի մեջ եմ ու ամբողջապես ջնջվել չի ստացվի/երևի/:
Մի ուրիշ շատ կարևոր ձեռքբերում կյանքիս մեջ. ինձ թվում էր զուբրիտը ինձ օգուտ չի տա, բայց արի ու տես, որ ինքը կարա շատ էլ օգտակար լինի: Զարմանալի ա, չէ՞: Պատմեմ. ինձ տալիս են բառեր, իրար հետ կապ չունեցող, իրենց թարգմանությունների հետ, ես դրանք պիտի անգիր ասեմ: Ես կապ եմ գնտում էդ բառերի մեջ ու պատմություն սարքում էդ բառերից, արդյունքում բառերը ես անգիր գիտեմ, պլյուս էլ երևակայությունս անընդհատ աշխատանքի մեջ է: Էդ ՛՛հայտնագործումից՛՛ հետո դասերս հաճույքով եմ անում:
Ընդհանուր առմամբ ամեն ինչ էնքան էլ վատ չի ընթանում, բայց հենց տեսնում եմ ,թե էն հիմար աշակերտները ինքան համոզված են խոսում իրենց 19-ի;20-ի մասին, սկսում եմ ինձ վատ զգալ: Բավական ինքնավստահ չեմ, հետո էլ հակառակը լինելու դեպքում պատրաստ չեմ ինքս իմ առաջ խայտառակվեմ:
:{Չգիտեմ ով մի անգամ ասաց, որ մարդիկ մենակ անկապ բաների համար են՝զրուցիր ,ծիծաղիր, խմիր իրենց հետ, բայց լուրջ մի ընդունիր: Ոնց որ էդ մարդու ասածներին 70 տոկոսով սկսում եմ հավատալ: Ցավալի ա:cry
Ավելի ճիշտ քեզ հանդիպած մարդկանց մինիմում 65 տոկոսին էտպես պիտի վերաբերվես:

enna
11.05.2014, 22:18
-Մի քիչ էլ ու երկինքը չի երեւա ,-ասում եմ ես` նայելով ամառային երկնքում սավառնող եւ իրարից ոչնչով չտարբերվող ծիծեռնակներին:
-Ինչի՞ մասին ես խոսում:
-Ասում եմ երկինքը չի երևա:
-Անձրեւ կգա՞:
Ի՞նչ կապ ունի անձրեւը. ամպոտ երկինքն էլ երկինք է: Հետո տեսնում եմ կապույտի մեջ սպիտակ աղավնի , նա նույն տեղում թափահարում էր թեւերը, չհասկացա իսկապես լսեցի՞ թեւերի ձայնը, թե՞ ընդամենը թվաց:
-Սպիտակ աղավնին գլխավերեւում: Տեսնես սրա հետ կապված ի՞նչ սնահավատություն կա:
Ոչ ոք չի լսում ասածս, ես էլ մոռանում եմ դրա մասին:
-Էս պահը երազում տեսել եմ:
Արտահայտությունը ինձ ստիպում է կարեւոր բանի սպասել: Ես նայում եմ շուրջս, կյանքը կրկնությունների մի շղթա է ինձ թվում: Դիմացի մեքենայի տղամարդը հեռախոսով խոսում է, վարորդը խաչականքվեց: Ես շուրջս նայեցի, փորձելով պատճառ գտնել խաչակնքման համար, հայացքս կանգ առավ տուրիստական մեքենայի վրա, որի պատուհանից նեղաչք մի տիկին ժպտում է կամ ծիծաղում, տուրիստական մեքենայի վարորդը չի ժպտում, ոչ ոք չի ժպտում նեղաչք կնոջ հետ, բոլորը լուրջ են վարորդի դեմքից ու մեքենայի սահմաններից դուրս:
-Դա անելու համար քաջություն է պետք:
-Ի՞նչ անելու,-շրջվում եմ:
-Խոսում ենք էլի:
Վարորդը խաչակքնվում է երկրորդ անգամ, կողքի մեքենայի տղամարդը շարունակում է խոսել հեռախոսով, հիմա ավելի անտարբեր:Նորից պատճառն եմ փնտրում: Եկեղեցի՞, կասկածում եմ:
Հին, մաշված խանութներ, լիքը մեքենաներ ու միայն կանգառում կանգնած մարդիկ, հըմ, մարդիկ ձանձրացե՞լ են զբոսնելուց:
Երրորդը անգամ վարորդը խաչակնքվեց ու ես համոզվեցի, որ ամեն եկեղեցու մոտով անցնելիս նույնը կրկնում է...

enna
15.05.2014, 21:11
Մենակության զգացումը էնքան սուր եմ զգում: Փորձում եմ դա քողարկել հեռախոսային զրույցներով ինչ-որ մեկի հետ, բայց անջատելուց հետո մենակությունը մի քանի անգամ շատ ա սկսում խեղդել: Հեռախոսային զրույցները չեն օգնում զուտ էն պատճառով, որ էդ մարդը ինձ չի ճանաչում, զրույցը անիմաստ ու անկապ ա ստացվում, ցրվելու նպատակով: Գիրք եմ փնտրում`ինչպես հարմարվել մենակությանը թեմայով:

enna
26.05.2014, 22:56
Քանի օր ա ուզում եմ գրառում անեմ վերջին զանգ կոչվածի մասին, էն էլ չի ստացվում. իբր թե շատ խառն եմ :))
Վերջին զանգս բոլոր վերջին զանգերից ,կարծում եմ, ոչնչով չի տարբերվել: Ինձ ուղարկեցին վարսավիրանոց, հետո մնացած տեղերը, շորերս հագցրին ու էտպես: Անկեղծ ասած, վերջին զանգի սկզբում մի բանի մասին էի մտածում . երբ կլինի էս մղձավանջը ավարտվի: Նախ ասեմ ինչի մղձավանջ.
1. զուգապուլաններիս հատը/հայերեն ո՞նց ա/ գնացել էր
2. մարդիկ , չգիտես ինչու, լարված գնում-գալիս էին ու անկախ ինձնից ես էլ սկսում էի լարվել:
3. ձևական էր ամեն ինչ, ու ես պարզապես իմաստ չէի տեսնում
4. զգացի, որ դասղեկս էլ առաջվանը չի .ծերացել է
ի դեպ՝ 4-րդ կետը ամենաշատը վրաս ազդեց:
5. հիմար նվերը՝խաչը, շատ հարազատ մարդուց: Հա՛, ես յուրահատուկ հակակրանք ունեմ էդ նշանի հանդեպ ու, երևի թե շատ մոտ մարդը պիտի նման նվեր չաներ:
Մեզ մոտ սուտի-մուտի լացուկոծեր չեղան: Բոլորս նստեցինք մեքենա ու գնացինք քաղաքի ամենաբարձր տեղը: Ամբողջ ճանապարհին խնդրում էի, որ փակեն պատուհանները, բայց ո՞վ էր լսում, հիմարի նման գոռգոռում էին պատուհաններից կախված, արդյունքում տաքության մեջ եմ առավոտը վեր կացել: Մի բան էս չեմ մոռանա. մեր դասարանի աղջիկների լպիրշ պահվածքը: Գրողը տանի, միշտ իրենք են ինձ նկատողություն անում , իբր կոպիտ արտահայտվելու համար, չգիտեմ, ոնց արտահայտեմ զզվանքս իրենց՝էդ օրվա պահվածքի մասին: Շոկի մեջ էի, ախր խմած էլ չէին/իրենք ՙՙչեն խմումՙՙ/
Մեծենալուս փաստը էն ժամանակ իմացա, երբ տեսա, թե մեր զուգահեռների որոշ աղջիկներ ոնց են նշանվում ու մարդիկ սովորական են նայում :o Արդե՞ն:
Պարզվում է, վաղը վԻպուսկնոյս է:D,ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես էլ գնում եմ շոր ցուցադրելու համար: Հետաքրքիր է էլի ինչ տեսք կունենա շորով ու կաբլուկներով, ախր կյանքումս չեմ հագել. հենց շորն էր, որ իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց, դեպի էդ անիմաստ խնջույքը:
Մոռացա խոսել շատ կարևոր բանի մասին. վերջին զանգի օրը ճանաչեցի մեր դասարանցիներին: Հա, ես երբևէ չեմ հետաքրքրվել իրենց մարդկային տեսակներով, չեմ հետաքրքրվել, որովհետև բոլորը բացի ինքնահաստատվելուցայլ նպատակ չունեին ու դա վանում էր : Դասարանը ինձ համար միշտ էլ օտար է եղել, ես եմ բոլորի համար օտար եղել,մինչև վերջին օրն էլ այդպես մնաց, ի՞նչ արած, ես չեմ դարդոտվում, շատ բան չեմ կորցրել: Լավ, գնամ քնեմ, շատ անկապ-անկապ խոսեցի:

enna
11.06.2014, 22:13
Անցած անգամ քննությունից ուղիղ մի շաբաթ առաջ ընկել էի դեպրեսիայի մեջ, հիմա էլ նույնը կրկնվում է, բայց ավելի սրասափելի ձևերով.
սիրտս ոնց որ կծկված լինի, շունչս կտրվում է ու քիչ է մնում գլուխս կորցնեմ: Ինչ անեմ-չանեմ մտածում եմ քննության մասին. հաց ուտեմ՝մտածում եմ,սիրահարվեմ՝մտածում եմ: Գրողը տանի, երբ ա էս անտերությունը պրծնելու: Մենակ ես եմ էսպես ծանր տանում, մնացածի համար մեկ ա լրիվ: Ուֆ, շտեմարաններս մնաց,ա՜՜՜, ես կմեռնեմ

enna
27.06.2014, 20:34
Ատում եմ արհեստականորեն ստեղծված լարվածությունը: Մի հիմար բան ու սկսում են մեկը մյուսի վրա մուննաթոդ ֆրազաներ թափել: Իրենց համար դա գուցե սովորական է դարձել, իսկ ես տանել չեմ կարողանում ու մի պահ է գալիս սկսում եմ բորբոքվել , երկուսին էլ այդ պահին այնպես եմ ատում, որ քիչ է մնում դուրս վռնդեմ: Ես անզոր եմ հասկանալ, թե ինչու և ինչ նպատակով են ստեղծվում տվյալ րոպեները, մեկը սարսափելի ծանր է տանում ու մի ամբողջ օր ման է գալիս խոժոռված, մթնած դեմքով: Մյուսի համար հեչ. ինքը ստեղծում է ամբողջ քաոսը և լարվածությունը , իսկ դուռը չրխկացնելուց հետո ոչինչ էլ չի հիշում:
Քանի օր է ուզում եմ միանամ բիլայնի սպասարկման կենտրոն, ինձ տանջում է այն, արդյո՞ք իրենք օգտվում են իրենց ինտերնետից: Նյարդերս վերջնականապես քայքայվում են, երբ օրվա մեջ մի քանի րոպե նստելուց մի կերպ եմ ակումբում գրառում անում, կամ էլ մի քանի ժամ սպասում եմ մինչև մի երգ եմ փորձում լսել:
Անգործությունից սարսափելի հոգնում եմ, անգամ պարապմունքներից հետո այսքան չէի հոգնում, ինչքան հիմա: Գրքերը լավ բարեկամներ են, բայց միայն կիսով չափ են կարողանում քողարկել մենակության նոպանները: Ուզում եմ նստել ու կարգին անգլերեն սովորել, բայց մի տեսակ ափսոսում եմ հանգիստս ծախսել աշխատանքի վրա, ես գիտեմ, որ անգլերեն սովորելը ինձ համար հաճելի զբաղմունք չի լինի, մինև չի հայտնվի մեկը,ով հակառակը կապացուցի:

enna
20.07.2014, 23:13
Կանաչով պատված արահետ՝ անհասկանալի ձևերով գետնի տակից դուրս եկած աստիճաններով ու անուն չունեցող փոշածածկ բույսերով: Մենք երեքով էինք, ես ասացի անանուն տղամարդուն և անանուն կնոջը ,որ այստեղ էլի եմ եղել: Նրանք հարցրին,թե ինչ պատրվակով և ես ասացի, որ այստեղ դպրոց կա, հիշում եմ, որ ճանապարհին դարպասով և պատերով մի տեղ կար, որտեղ նստած էր իբր թե Հիսուսը իր աշակերտների հետ, այնտեղ երկինքը լրիվ ուրիշ գույն էր, այլ ձև, սեղանը քարից էր: Հիսուսը նստած էր գլխավերևում, իսկ աշակերտները 3-ն էին: Ես արդեն չեմ հիշում ,թե նրանք ինչից էին խոսում, բայց հաստատ լսում ու ընկալում էի նրանց բառերը: Երբ արևը թեքվեց, նրանք իսկույն չքացան , սեղանին դրված մոմերը հանգչեցին, և այդ վայրում երկինքը այքան մռայլ դարձավ, ընդհանուր ամեն ինչ մթնեց ու սփրթնեց,տարօրինակ վախի զգացում պատեց ինձ և ես շարունակեցի վազել: Նրանք իմ հետևից կգան, ես դա գիտեի, բայց հրաշքով փրկվեցի և հիմա այստեղ էի անանուն տղամարդու և անանուն կնոջ հետ: Նրանք միտք չունեին անցնելու ՙՙհիսուսի դարպասով՛՛: Մենք գնացինք դիմացի ճանապարհով: Իջանք փոքրիկ սարերով և հայտնվեցինք ինչ-որ մեծ փոսում,որի կենտրոնում և ամենավերևում դպրոցն էր: Այն դրոցը չէր, որտեղից ես փախել էի, այն սովորական դպրոց էր, իսկ սա հսկա շենք է, կարմնիր խազերով և սև ամբողջապես, այն կանգնած էր օդում: Ինչ-որ շալով մարդ սահեց դեպի մեզ: Մենք թաքնվեցինք փոքրիկ սարի հետևում: Բայց նա հագավ իր ձեռնոցը և սարի վրա պահելով անհետացրեց այն: Մենք քարացանք: Մեզ տելեպորտ արեցին մի սենյակ, անանուն կնոջը վերցրին, իսկ ինձ ու անանանուն տղամարդուն քցեցին մի նեղ սենյակ: Ես ու անանուն տղամարդը համբուրվում էինք, հանկարծ անանուն կինը տեսավ մեզ, ջղայն հայացք նետեց և մենք դարդարեցինք համբուրվել: Հետո հասկացա ձեռնոցով մարդը դպրոցի տնօրենն էր և թագուհին: Վերցրեց անանուն տղամարդուն և սկսեց պարել նրա հետ: Ես ու անանուն կինը փախանք: Երբ թագուհին փորձեց բռնել մեզ, անանուն կինը թափանցիկ դոնդողը նետեց թագուոհու ձեռնոցին և թագուհին փոշիացավ: Ես հարցրի արդյո՞ք նա մեռել է: Անանուն կինը ասաց, որ դա ժամանակավոր է: Մեքն գնում էին ՛՛դպրոցի՛՛ տարօրինակ միջանցքներով: Հանկարծ խշշոց տարածվեց ամբողջ դպրոցով մեկ և միացան պատերի հեռուստացույցները: Անանուն կինը ասաց, որ պետք է կանգնեցնել սա և դրա միակ միջոցը ինչ-որ աշակերտի սենյակ մտնելն էր: Մենք մտանք հեռուստացույցի մեջ և մրջյունի տեսքով ընկանք ես մի, անանուն կինը մյուս աշակերտ պայուսակի մեջ:Նրանք հանեցին մեզ և սկսեցին ծամել: Պարզվեց նրանք այդպես սովորում էին բանաձևերը և տեսական նյութերը: Ես ածանցյալն էի:

enna
21.07.2014, 17:21
Սեպտմեբերից գնում եմ Տնտեսագիտական համալսարան, ֆինանսներ ֆակուլտետը: Ինչքան եմ տխրում ,երբ մտածում ե, որ ընդեղ տված գիտելիքների և ոչ մեկը ինձ առաձնապես պետք չեն գա կյանքում: մի հայտարարություն կանեմ, սարսափելի հայտարարություն՝եթե ինձնից լիներ, ես չէի գնա ժող, եպհ, կամ Հայաստանի մի ուրիշ համալսարան: Ինձ պետք ա կրթություն ստանալ, ԿՐԹՈՒԹՅՈՒն, ոչ թե ինչ կտան ինձ էդ համալսարաններից մեկում: 6 տարի անպետք գիտելիքներով ուղեղս բտելու փոխարեն, թե ինչ ա մի հատ առավել անպետք թղթի կտոր կտան , կարող եմ լիքը բան հասկանալ, լիքը բան սովորել, որոնք կարևոր են, որոնք պետք են: ԴԵ հիմա ես չեմ հասցնի դա անել ու ընտրության հնարավորթյուն էլ չունեմ: Ինչ լավ ա, որ անվճար չեմ ընդունվել, կյանքը կայֆ բան ա :Դ եԹե անվճար լինեի պիտի լիքը-լիքը էդ անպետք գիտելիքներով ուղեղս լցնեի, հիմա ավելի շատ ժմկ կունենամ ինձ պետքական գիտելիքների համար: Կյանքը ինձ ընդառաջում ա :love

enna
15.08.2014, 14:04
սպասում եմ սեպտեմբերին, որ օրագրիս մեջ գրառում անեմ: Հիմա առանձնապես բան չունեմ գրելու, դրանից բացի էլ չեմ ուզում առաջին էջերը լցնեմ դեպրեսսիվ ու դատարկ գրառումներով: Երեկ այնքան բան ունեի ասելու, հիմա արդեն չեմ հիշում ,թե ինչի մասին էր ասելիքս, երևի կարևոր չէր, դրա համար էլ մոռացել եմ: Հիմա հաճելի հանգստության մեջ եմ. կարող եմ անել այն, ինչ կուզեմ, բայց ուտելուց բացի ես ոչինչ չեմ ուզում: Կուզեի տնտեսագիտություն թերթել, բայց միայն այդ մտքից սիրտս խառնում է. միևնույնն է, հետո անկախ իմ կամքից կխրվեմ դրա մեջ:
Գրքեր եմ կարդում, բայց դեռ երեքն եմ ավարտել:

1.Հեսսեի ՛՛Դեմիանը՛՛, որը վրաս մեծ ազդեցություն թողեց, անգամ հիմա եմ ինձ բռնացնում տպավորված մտքերի մասին մտածելիս: Գրքում տրված խնդիրը բավականին արդիական է էն հասարակության մեջ, որտեղ ես եմ ապրում, իհարկե, հասարակությունը չի էլ նկատում, որ նման խնդիր կա, բայց երբ դուրս ես գալիս փողոց ու մեկի հետ խոսելուց հետո կարող ես մնացածի հետ չխոսել, որովհետև նրանք էլ նույնը կխոսեն, հասկանում ես, որ խնդիրը կա ու շատ ավելի մեծ է, քան թվում է: Մարդկանց թմբիրի մեջ են ու իրենց էդ վիճակը դուր է գալիս, ինչու՞ խորանալ հարցերի ու խնդիրների մեջ, եթե կարելի է տարածված պատասխան տալ: Օրինակ. եթե մեկը ինքնասպան է եղել, ուրեմն նա խելագար է, եթե մեկը մի տեղին է ասում, ուրեմն անդաստիարակ է և այդպես շարունակ: Մի քանի բլոկնոտում գրանցել եմ էս խոսքերը, կուզեի ստեղ էլ գրել:
Մտածում եմ օրագրիս առաջին էջում հենց սա գրեմ, որպես բնաբան՝


«Птица выбирается из яйца. Яйцо — это мир. Кто хочет родиться, должен разрушить мир. Птица летит к Богу. Бога зовут Абраксас».


Вы не должны сравнивать себя с другими, и если природа создала вас летучей мышью, вы не должны пытаться стать птицей страусом. Вы иногда считаете себя странным, вы корите себя за то, что идете иными путями, чем большинство. От этого вам следует отучиться. Смотрите на огонь, смотрите на облака, и когда у вас возникнут видения и в вашей душе заговорят голоса, положитесь на них и не спрашивайте, угодно ли, понравится ли это господину учителю, или господину папе, или какому-нибудь боженьке! Так губят себя. Так сливаются с толпой и становятся окаменелостью.
մյուսը,որի վրա ափսոս չէ ժամանակ վատնել

Эта книга делает акцент на индивидуализации, на становлении личности, без которого нет высшей жизни. И при этом процессе, где нужна лишь верность себе самому, существует, собственно, только один большой враг - условность, косность, мещанство. лучше биться со всякими бесами, демонами, чем принять лживого бога условности.

2.Կաֆկան լողափին- գիրքը կարդալուց հետո հիասթափություն ապրեցի: Սկիզբը հաճելի էր, հետո էնքան անկապացավ, որ անգամ վերջն անհետաքրքիր էր:

3.Наивно. Супер- պարզ ու կարճ նախադասություններով գիրք: Կարդալուց չես զգում ՝ կարևոր բան ես կարդում, ուղղակի կարդում ես, իսկ երբ ավարտում ես հասկանում ես, որ արժեր կարդալ, հա, էդ ընթացքում չես զգում ՝ ինքը ստիպում է քեզ մտածել:

Հիմա կարդում եմ.
1. 1984 - ինչ-որ բան ձգում է էս գրքի մեջ, չնայած անընդհատ կանգ եմ առնում:
2. Տոն, որը միշտ քեզ հետ է- Հեմինգուեյին եմ սիրահարվում, հզոր-հզոր...
3.Убить пересмешника - դեռ նոր եմ սկսել

enna
18.08.2014, 13:06
Եկող անելիքները իրար հակասում են:
Պետք է անել:
Ծայրահեղ փոքր ստից, միչեւ ահռելին իրար հավասար են, ինչպես քո կյանքի բոլոր մարդիկ:
Մի պահ.
ու վերջ:

enna
19.08.2014, 18:24
Убить пересмешника
կարդացի, պրծա: Ի՞նչ ասեմ, լքիը ցուցակներում լինելուն չի համապատասխանում էնքան էլ, բայց շատ էլ վատը չէր, արժեր:

enna
24.08.2014, 19:05
վույ-վույ, հեսա ես էլ կսկսեմ սիրո խոստովանություն անել:cry
Էննայի մասին էնքան բան եմ ուզում ասել, որ անգամ չգիտեմ ինչ գրեմ։ Նույնսիկ եթե ակումբի մյուս բոլոր դրական կողմերը մի կողմ դնենք, ես ընդմիշտ շնորհակալ եմ լինելու, որ շանս ունեցա ծանոթանալ Էննայի հետ։ Մենք իրար գտանք էն ժամանակ, երբ երկուսս էլ ունեինք միմյանց կարիքը, ու եթե ասեմ, որ երկուսիս կյանքը ահագին փոխվեց ծանոթությունից հետո, սխալ չի լինի։ Եթե Էննայի երաժշտական ճաշակը ինձ չգրավեր, միգուցե մտերմությունը չստացվեր էլ։
Էննան աննորմալի մեկն ա, տրամադրության փոփոխականությամբ, արագ որգևորվող ու արագ ոգևորթյունը կորցնող, ու կյանքի նկատմամբ նմանատիպ հայացքներ ունենք։ Միգուցե դրա համար էլ, ես երբեք չեմ լարվում քեզ հետ շփվելիս, Էնն։ Էննան ունի շաաատ նուրբ հոգի, շատ կայֆ ծիծաղ ու շատ սիրուն ա։ Ինքը միշտ հավես բաներ ա գրում, մնում է ուղղակի, որ եթե մի բան գրում է մինչև վերջ գրի, քանի որ նրա մոտ դա լավ է ստացվում։
Նանե, լսիր, երբեք չկոտրվես ու չհանձնվես, լա՞վ։ Հետդ եմ, ինչ էլ որ լինի, մի 10 օրից էլ հաշվի առ, որ համարյա ամեն օր հանդիպելու ենք :love: (Մեր մեծ առաքելությունն էլ չմոռանաս)

enna
25.08.2014, 21:12
Չեմ կարում օրագրային գրառումներ անել, չեմ կարողանում պատմել կամ գրել՝ ինչ եմ զգում:
Քիչ մնաց, տեսնեմ կյանքս որ ուղղությամբ կփոխվի:
Օրագիրս սկսել եմ, բայց գրածներս շատ զզվելի են, իսկույն պատռում եմ, ինքս իմ գրածներից սկսում զզվել, կոմպլեքսավորվում: Երևի ավելի շատ չեմ հավանում էն պատճառով, որ կարդալիս ինձ թվում է ուրիշ մարդ է, կամ ընդհակառակ՝ինձ եմ տեսնում: Համենայն դեպս երբեք չեմ ուզի կարդան օրագիրս, չնայած արդեն նկատել եմ, որ քիթները ամեն տեղից մտցնում են մեջը: Էդ ամեն ինչի հետ էլ ահավոր ձեռագիր ունեմ, ոնց որ փչացնեմ բլոկնոտը, դևա համար դեռ երկար ժամանակ չեմ գրի:

enna
28.08.2014, 13:12
Բաներ կան, որոնց երևի երբեք էլ չեմ հարմարվի: կան բաներ, որոնք պետք ա փոխել բնավորությանս մեջ առանց մարդկանց ստիպելու համարվել: գիտեմ, թե կոնկրետ ,որ բաները պիտի փոխել , բայց դեռ չի ստացվում:

enna
30.08.2014, 13:17
Գնացի փաբ, որ օրագրումս բան գրեմ, բայց էլի չստացվեց: Փորձեմ ստեղ գրել էս օրկու օրվա մասին:
Կան վեճեր ,որոնք ինչքան էլ չնչին թվան, փոխում են մեզ . մենք դառնում են ավելի ուրիշ, քան առաջ էինք: Ու էտպես ամեն մի հիմար վեճից հետո մենք կերապարափոխվում ենք մինչև անճանաչելիություն:
Երկրորդ անգամ մենակ պիտի մի տեղից մյուսը հասնեմ, պարզվում է՝ դժվար բան չկա/չհաշված,որ ես ամեն մեկ րոպեից հետո զանգում էի Դավիդին/: Հենց տեղ հասա, Դավիդը մանարամասն բացատրեց փողոցները, էնպես բացատրեց, որ հիշեմ.
-Նայի, հայ մեծ գրողից հետո, ռուս մեծ գրողն ա գալիս:
Չէ, իսկականից լավ ա բացատրում: Դավիթը եկավ, գնացինք/ինչ լավն ա Թու ֆեյսը / : Արանքներում էս էր.
-չէի ուզում, որ հեռախոսներով զբաղվեն, նույնիսկ վերցրի ձեռքներից, հետո ինքս հեռախոսով սկսեցի զբաղվել
-արանքում հազիվ զսպեցի, որ չլացեմ
-էլ չէի կարում զսպեի, երբ եկավ Լիլիթը, պատմեցի , լացելս գնաց .մինչև հիմա չի եկել:
Արանքներում լիքը անսովոր արտաքինով մարդկանց էի տեսնում, չգիտեմ անսովորությունից, թե՞ ինչից զզվեցի, երբ իմ դիմաց նստած զույգը իրար կուլ տալով էր զբաղված:
Համերգի ընդմիջմանը դուրս եկանք առանց հաշիվը փակելու/էն մտքով, որ հետ կգանք/ , գնացինք մանկական երկաթուղի: Կայֆ էր ոտքերը գետնին խփելով ընդեղ քայլելը: Էս Դավիդը ինչ դաժաան տիպ ա աչքս էր խոթում տասնյոթ տարեկան լինելս.
-Արդեն կարաս տուն չգնաս, մեկ ա չեն թողնի:
Ու լիքը էտպիսի դաժան բաներ: Երեկ էլ ֆեյսով ներվերս կերավ,թե անիմաստ ա մարդ փնտրել, ով քեզ կհասկանա, ինչ կլինի, որ հանդիպես էդ մարդուն, սովորիր մենակ լինել և այլն:
-Պատկերացրեք էս դարպասները փակվում են, մեկը դուրս ա գալիս քեզ,Դավիթին, Լիլիթին սպանում
-Բա քեզ ինչի՞ չի սպանում:
-Որովհետև էդ մարդը ես եմ:
-Հա, ու ժպտալով մեզ կսպանե՞ս , չէ՞:
Մանկական երկաթուղի գնալիս մի զույգ տանգո էր պարում.
-Բայց հեչ լավ չեն է պարում,-ասում եմ ես:
-Կարևորը երջանիկ են:
Հեռախոսս հանեցի ,որ զանգեմ մամային, Լիլիթը չթողեց.
-Կխանգարես, սպասի պրծնեն:
Ես էդպես էլ չհասկացա ինչի համար էին տանգո պարում ու նկարում:
-Գնա գրողի ծոցը:
Ես արդեն ընդեղ եմ:
-Բա ու՞ր ա գրողը:
-Ստեղ:
-դու ոչ իմ, ոչ էլ Էննայի գրկում ես:
- Ի՞նչ գիտես:
Հետո մարշուտկա նստեցի, որ գամ տուն, հայրենիքի կողքին կանգնելու փոխարեն հասա չարբախ: 10:30 նոր հասա տուն, ես էդքան ուշ տուն չէի եկել տուն: Չգիտեմ մերոնք չջղայնացան, որովհետև հաջորդ օրը կարևոր օ՞ր էր, թե որովհետև սկսում են հարմարվե՞լ:
Հաջորդ օրը մենակ ինձ համար էր սովորական օր: Պատմելու բան չկա առանձնապես , միայն մի բան հասկացա. մեդալ ստացած մարդկանց 90 տոկոսը զզվելի են, չարժե իրենց հետ գործ ունենալ:
Սերժի նստավայրում հետևիս նստած աղջիկները խոսում էին ակնոցներից.
-Ես հեռատես եմ:
-Ո՞րն ա հեռատեսը:
-Էն որ հեռուն ա տեսնում:
-Հա, էդ կայֆ ա:
Հետո թեման փոխվեց.
-Ես անվճար եմ ընդունվել:
-Ես էլ, բայց ո՞վ ա է սովորելու:
-Հա՜, մենակ քննություններին մի քիչ կկարդամ, լրիվ հերիք ա:
Ես էդ պահին :ֆեյսփալմ ու շոկի մեջ.ո՞նց են սրանք անվճար ընդունվել:
Սերժը սկսեց խոսել, մեկ էլ կենգուրուի տեղը կենգուրյու ասաց, հետևիս աղջիկները կրկնեցին կենգուրյու ու սկսեցին ծիծաղել: Ով էլ լիներ Սերժի տեղը, տգեղ էր իրենց արածը, ի՞նչ իրենք անսխալակա՞ն են: Շրջվեցի իրենց նայեցի, սուս մնացին: Ա՜՝, էն ինչ դեբիլ հարցեր տվին, ես ուզում էի լուրջ հարց տալ, մեկ էլ սկսեցին անկապ-անկապ հարցերտալ, փոշմանեցի:
-Պարոն նախագահ, ո՞րն է ձեր շարադրության սիրելի թեման:
-Պարոն նախագահ, դուք ձեր թոռների համար ի՞նչ մասնագիտություն եք ընտրել:
-Պարոն նախագահ, ինչու՞ դարձաք բանասեր:
Ճիշտն ասած, ոչ մի հարցին կոնկրետ պատասխան չտվեց, շեղվում էր թեմաներից, հասնում չգիտեմ ուր:
Դեռ բան չէին քասել, Աշոտյանը տեղից վեր թռավ: Սերժը զարմացած ու ծիծաղելով.
-Պարոն Աշոտյան, դու՞ք էլ եք ուզում հարց տալ:
-Չէ, Պարոն նախագահ, ուղղակի հաշվի եմ առնում ձեր զբաղվածությունը:
Ընդհանուր Աշոտյանին նայելիս մի կերպ էի ծիծաղս զսպում, էն ինչ դեմք ունի, ինչ շարժուձև: Նստեց հոգևորականի կողքին, երկուսով սկսեցին ծիծաղելը:
Որ ամեն ինչ վերջացավ Սերժը գնաց, իսկ Աշոտյանը մեզ հետ դուրս եկավ: Դեռ էն շենքի բակում ասաց.
-Ո՞վ ա հետս նկարվում:
Դե սաղի ձեռքից հեռախոսները վերցրել էին: Ինքը իրա հեռախոսը հանեց, որ նկարվի: Ոստիկանության անդամը.
-Պարոն Աշոտյան հեռախոսներ չի կարելի օգտագործել:
Հետ դրեց գրպանը, շենքի ճաղեռրի հետևից մի ծնող ասաց, որ ինքը կնկարի: Կանգնեց նկարվելու, մեկ էլ թե.
-Էս նկարնեը ինձ կտաք, չէ՞:
Դուրս եկանք շենքի բակից/միայն երկու ժամ մտել ենք ներս, մի ժամ դուրս եկել/: Աշոտյանի կողքին հերթ կուտակվեց նկարվելու:

enna
31.08.2014, 23:32
Անտարբեր, հիմարացած , վաղը սեպտեմբերի ՝մեկ , կյանքս՝ 180 աստիճանով փոխված, չեմ մտածում, չեմ հուզվում, թվում է՝ արդեն վերջին տարին եմ ուսանողուհի: Չեմ մոռանա ելակի պաղպաղակը, փոքր մորաքրոջս մեծ ուշադրությւոնը, անգիր իմանալը ,որ կողմին ինչ խանութ կա, ամեն կերպ ինձ օգնել փորձելը: -դու մի մտածի ,ինքը մինչև վերջ հետդ կսպասի, չի՛ գնա, հենց դուրս գաս ,ինքը ընդեղ կանգնած կլինի:
Ու ճիշտ էր ասում: գրեմ հիշված պահերից
-տարօրինակ գլխարկով երկու միանման աղջիկները, որոնք իմ մտնելուն պես ինձ բարևեցին, ինձ դուր եկավ,թե ինչպես են իրենք բարևում ինձ:
-աղջիկը, ով օգնեց մեծ տատիկին իջնել տրանսպորտից, իսկ նա սկսեց բողոքել ինչ-որ բաներից, իսկ վերջում գոհ էր,որ փող գտավ:
-երկու օր նույն տատիկին՝քնած երեխան գրկին, նույն տեղում հանդիպելը
-երկու օտարերկրացիների հաճելի երգերը և Մառլիի գլխարկով գումար հավաքելը
-տղան,ով մարդաշատ վայրում, աղջկան մի անկյուն հրեց ու սկսեց համբուրել
-տարօրինակ ու միշտ հետապնդող զգացողությունը հայնաբերում եմ ուրիշի կողքին


Նոր կյանքը այնքան էլ վատ չի սկսել, ատելի Երևանը դառնում է սիրելի, պատահական մարդկանց ժեստերը դադարում են նշանակություն ունենալուց: Իսկ իմ մեջ մեռնում է ևս մեկը.
Էլ երբեք

enna
01.09.2014, 18:16
երբ հասկանում ես,որ կյանքումդ սխալ արժեքներ ես ընտրել...

enna
01.09.2014, 23:32
գլուխս ծանրացած ա, աչքերս կարմիր են, մի կերպ են բացվում, ներսից էլ էնքան հոգնած եմ: Ծանր օր էր, չգիտեմ՝ինչի էի սպասում, բայց ոչ էսպիսի ծանր օրվա: Սպասում էի նեյտրալ բաների, բայց չեղան: Եղավ վատագույնը,որին ես չէի սպասում: Դաս չեմ ուզում անեմ, չեմ էլ ուզում գնամ/երկրորդ օրնա դեռ/: խնդիրները դասերից հեռու են: Ամեն տեղից մեղադրում են բաների համար,որոնք ես չեմ արել, չէ,չնայած չգիտեմ էլ ինչերի համար են մեղադրում,որ իմանամ արե՞լ եմ թե՞ չէ, ուղղակի վատ բառեր են ասում: Ահավոր դժվար ա ինձ համար,ես դեռ չեմ հարմարվում, տեղափոխությունս իմ երազածը չէր ու կողքից ինչ-որ մեծ, անիմաստ խնդիրներ:

enna
02.09.2014, 22:22
օր համար երեք
Տնից դուրս եկա 8:20 ու փոխարեն շուտ հասնեի, ժամանակին հասա: Չգիտեմ ինչ բոբո միտքս գցեց,թե ստեղ պիիտի մարշուտկեն կանգնի: Ես էլ կանգնեցի ու ոտքով գնացի համալսարան,, մի կերպ գնացի:
Դասերը հավես էին, ընդհանուր թեմաները վատը չեն, միայն պատմությունն էր, որ հիասթափեցնում էր ինձ, էն էլ սովորելիս զգացի,որ սա արդեն մի ժամանակ սովորել էի,ու ինքն իրեն ստացվեց: Արևը ջղայնացավ, եկա սովորեցի սաղ, ապրի Արևը: Մնացած խնդիրները հարմարվելու ճանապարհին են:
՛՛Մարդիկ գալիս են, գնում են՛՛ ճիշտ ես, պետք է հարմարվել դրան ու առավելագույնս չկապնվել մարդկանց, ես սա ասում եմմ, համաձայն եմ, բայց միտքը մեկ է ցավեցնող է:
-Կասես քանի հոգու անուն իմացար:
Ու ես գնացի 15 հոգուց անուն հարցրի, հիմա միայն Շահանդուխտին ու Արևհատին եմ հիշում: Դեռ չի ստացվում շփվել իրենց հետ, ա՜, ինչ էի անելու ,եթե Արևը կողքի լսարանում չլիներ: Համալսարանից դուրս գալիս մեր կուրսեցիներից մեկը մոտեցավ ու հարցրեց,թե որտեղից պիտի վերցնենք անգլի գիրքը, ես էլ գնացի իր հետ, հետո Արևը զանգեց, գնացի իր մոտ, երբ արդեն հետ եկա, չկար: Մեղավոր եմ ինձ զգում:
Հետո ես ու Արևը կանգնեցինք ու սկսեցինք զրուցել հենց էնպես: Տուն գալիս, ինչպես միշտ, սխալ տեղում մարշուտկից իջա ու ոտքով տուն հասա: Ես ուրախ էի,որովհետև գիտեի՝տանը չեմ թթվելու: Եկավ ժամը վեցը,ես թռա տնից: Դավին կարոտել էի, թռվռալով գնացի գրկեցի: Մենք քայլեցինք, Ջոնը զանգեց, պարզվեց մեր հետևին կանգնած ա: Նաիրուհին էլ էր ընդեղ, ուրախացա՜՜: Գոռի հետ ծանոթացա, ես Գոռին չաղ ու յուղոտ էի պատկերացնում կայֆն ա , դուրս եկավ իր ձևով: Ինչը ես էսօր հիշեցի.
-ինձ նայող տղան, ով էնքան ուշադիր ու երկար նայեց, որ ես ամաչեցի:
-էն միտքը,որ ես սկսել եմ բարձր ու շատ ծիծաղել առաջվանից:
-Ջոնը իրականում շատ ավելի բոյով է
- ինչքան էլ ես մոտ եմ ֆիզիկապես ինչ-որ մարդկանց խմբի, հոգեպես իմ ու իրեց մեջ մի հսկա ու սև անդունդ կա:
-երբ ուսխորհրդի նախագահը խոսեց սպորտից, համալասարանում չգիտեմ ինչ դեր տանող տղամարդը ուշադիր նայեց իր փորին, հետը ձեռքը դրեց փորին, իսկ մեր դասախոսը էդ պահին մի տեսակ ժպտաց ու ինձ թվաց ինքն էլ նկատեց դա
-Լիլիթին ծխելիս
-մարդը, ում ճանապրհը հարցնելիս, անկախ ինձնից ծիծաղեցի :Դ
-ծովափի նկարով վերնաշապիկ հագած և ծակ նասկիներով մարդուն
հիշողությունս էն չի, լիքը բան արդեն չեմ հիշում...

enna
04.09.2014, 17:24
մեր կուրսի մի հոգու հետ պայմանավորվեցինք միասին գնալ: Ուշացած գնացինք, սաղ մեզ են նայում, գնացինք միասին նստեցինք, աչքների տակով դեռ նայում են: Պա՛հ...
Հարցնում եմ.
-Քո դուրը գալի՞Ս ա Ա-ն:
Ժպտում ա/հազվադեպ ա ժպտում,հասկացա,որ ճիշտ եմ//:
Ափսոս, որ պարզից էլ պարզ է,ր որ Ա-ի վերաբերմունքը ուրիշ ա լրիվ, նույնիսկ ինձ մոտ գրկեց.
-Իմ ախպերն ա Դավը:
Տխրեցի դրանից:
Ա-ն իսկականից լավն ա, ես էլ կսիրահարվեի,եթե իմ ճաշակով լիներ :D
Հարցրեց գրքեր կարդու՞մ եմ,ասացի,որ հա, ինքն էլ ասաց, որ սիրում ա, հետո ասաց,որ պատրաստվում ա Գեյման կարդալ, ես քարացած իրեն եմ նայում, օ՜՜: Հետո ասաց դաշնամուր ա սովորում:o
ուֆ,հոգնած եմ երեք մարշուտկա եմ փոխել մինչև տեղ եմ հասել, գնամ քնեմ

enna
04.09.2014, 23:09
Ժպտալիս բացվում է բերանի ոսկեգույն,կլոր երկաթը , և ես ամեն անգամ ժպիտին նայելու տպավորությամբ զարմացած նայում էի ատամի փոխարեն տեղադրած երկաթին ու չէի հասկանում՝ինչ է դա ու ինչի համար: Հիմա հասկացա, որ դա ավելի շատ նրա ներքինի հետ է կապված, քան արտաքինի: Երազների հատուկ սահունությամբ մենք հայտնվեցինք եպհ-ի բակում, հենց նույն վայրկյանին դեպի ինձ քայլեց նրա մի ժամանակվա ընկերուհին՝ աչքերիս մեջ նայելով ու թշնամական հայացք տարածելով ինձ վրա: Ես մինչև տեսադաշտիցս չքվելը նրան նայեցի: քիչ էր մնում ասեի,որ ես կապ չունեմ նրա անտարբերության հետ, և անտարբերությունը ծնվել է ինձնից շատ ավելի առաջ: Վայրկյանում ներսովս մի ուրիշ աշխարհ է անցնում, նա միաժամանակ իմ ներսում է և գործում է ինձնից անկախ: Ես չեմ հասնցում նայել կողքերիս, վերլուծել իմ ներսի զգացական աշխարհը: Մոլորակը շատ ավելի արագ է շարժվում առաջվանից, օրերս քամում, ինձ էլ հետը: Ես համալսարանաում եմ, միլիվայրկյաններում ես չեմ հասկանում՝ ոնց եմ հայտնվել համալսարանում, փորձում եմ հիշել ու հիշում եմ, հետո անտեղյակության զգացողությունը փախչում է, ես մոռանում եմ, որ մի ժամանակ չէի հիշում՝ոնց եմ հայտնվել: Ինչ-որ կոնկրետ բաներ ինձ համոզում են,որ ինչ-որ կոնկրետ իրադարձությունները հենց այնպես չեն կատարվում...ու ես ցնորվում եմ կողքովս նկարների տեսքով սահող կյանքիցս, ես օղակի մեջ տեղում եմ,իսկ ներսովս պտտվում է մի ուրիշ կյանք, ավելի խառը,ավելի բարդ...արագ-արագ: Չեմ հասնցում դիտել նկարների մի մասը:

enna
16.09.2014, 20:05
Համալսարանային գրառում
Կամաց-կամաց տրվում եմ հիմիկվա առօրյային՝մնալով էն հին տհաճ զգացողությունների, ընկճվածության մեջ: Իչքան էլ ինձ արդեն բառիս բուն իմաստով հաճելի է դաս սովորելը, ինչքան էլ ես ամեն ինչով տարվւմ եմ /նույնիսկ հայոց պատմությամբ/դասախոսի շնորհիվ//, զզվելի ու ընկճված վիճակս չի անցնում: Հասարակության/այս դեպքում կուրսեցիների/ համար ես մի աննորմալ եմ, երկու հոգին խոստովանեցին էդ ու հետս չեն շփվում: Ինձ համար մեկ է ,որ ինձ հետ չեն ուզում շփվել, բայց երբ որ քեզ ճանաչում են էն տեսանկյունից, որը դու չես, որտեղ քեզնից մաս չկա ,այ էդ զզվելի ա: Անդրադառնամ մի ուրիշ հատվածի.
ես զգացել եմ՝կան բաներ,որոնք ես դիտմամաբ շրջանցում եմ, այդ պահին փորձելով չնկատել դա: Օրինակ.երբ մարդն ինձ ասում է, որ իր սիրելի գիրքը րաֆֆու ՛՛սամվելն է՛՛, ես դա կոուլ եմ տալիս էդ պահին, հետո երբ հարաբերությունները ինչ-ինչ պատճառներով փչանում եմ, զգում եմ, որ էդ փաստը չպիտի բաց թողնեի: Չէ էլի,չէ, անհնար է ՛՛սամվել՛՛սիրելի գրքով մարդը չլինի անհանդուրժող ու սահմանափակ: Կամ էս-էս հատկանիշներով մարդը լավը լինի:
Ես չեմ կարող բառերով նկարագրել իմ մեջ աճող ատելությունը քաղքենիության ու սահմանափակության ձգտող, անհանդուրժող, ծաղրելու հակումներ ունեցող մարդկանց հանդեպ: Դասախոս.

-Երբ մարդն անում է բաներ ու գիտի,որ դիմացինին դա դուր չի գալիս, մի բան էլ իրեն հաճելի է, լավագույն դեպքում ՝անտարբեր, նա այլևս մարդ չէ, ի վերջո ինչո՞վ է որոշվում մեր մարդ լինելը, ի՞նչն է դարձնում մեզ վերկենսաբանական, այդպիսի հատկանիշները չե՞ն արդյոք ,ինչպիսիք այլասիրությունը, բարությունը, զգալու և ապրելու կարողությունը: Դուք պատկերացրեք՝ինչ կլինի,եթե մենք պարզապես չունենանք դրանք, ինչո՞վ կտարբերվենք անասունից. ՈՉՆՉՈՎ, մենք կդառնանք անասուն սովորական բնազդներով՝սեռական ցանկություններով, ուտելու,քնելու և այլ պահանջներով:
Առանց այդ էլ, հիմիկվա մեր ապրերաձևը հեռացնում է մեզ դրանցից ՝դարձնելով ավելի չոր, անտարբեր: Շատ դեպքերում մենք թաղում ենք էդ հատկանիշները:
Իմ մեջ սկսում է ձևավորվել իսկական մարդու տեսակը, լավ ու վատը հարաբերությունները և էլի բաներ սկսում են ներսումս տարբերակվել, եթե մինչև վերջերս ինչ-որ բանի մասին ես միանշանակ չէի կարող ասել սխալ կամ ճիշտ է ինձ համար, հիմա կարող եմ:
Մարդամեկի ասածի ճշմարտացիությունը զաշկալիվաետ.
եթե դու ինքդ քեզ հետ լինես,քեզ ոչ մեկը պետք չի լինի:
առաջ մարդկանց հետ շփումը պահանջ էր, պարտադիր ուզում էի մարդիկ գտնեի,ովքեր կլսեն,կհասկանան ինձ, նույն կերպ ես նրանց կօգնեի ամեն ինչով, հիմա մեկ է ,լավ կլինի,որ իսկական ընկերներ ունենամ, բայց առաջվա նման անհրաժեշտություն չեմ տեսնում: Չգիտեմ, գուցե հասկացել եմ,որ էն վերաբերմունքը, կամ էն հարաբերությունները ,որ ես պատկերացնում եմ ոչ մի անգամ չեմ համընկնում դիմացինի պատկերացումների հետ: Անկեղծ՝իմ սիրտըը խառնում է հիմիկվա ընկերությունները տեսնելիս, ցույց են տալիս ընկերությունը կյանք է ,սենտիմենտալ հիմարություններ, բայց միմյանց մասին հոգ տանելը պարտականության նման են անում, կեղծ անկեղծություն, այսբերգի նման մի փոքր մաս են բացում ու ասում ՛՛սա ես եմ՛՛: Ինչևէ, հիմա էական էլ չի էդ: Ինձ հաճելի է իմ մենակության մեջ:

enna
18.09.2014, 23:03
ճնշվում եմ էս վիճակից, ուզում եմ աչքերս փակեմ ու խրվեմ դատարկության մեջ: ահավոր ա...

enna
23.09.2014, 17:09
Թվում է, թե մենք փորձում ենք կյանքը հասկանալ, իրականում փորձում ենք չգժվել:
Թվում է՝ ամեն ինչ հեշտ է, հատկապես,երբ մենք ընդունել ենք կյանքի անիմաստության փաստը, բայց չէ:
-Մի՛ նայի
-օքեյ,ես նայում եմ ոտքերիս
-խանգարու՞մ եմ
-դեռ չէ
-Գիշերը չեմ քնել,քունս չէր տանում, չքնած ժամանակ շատ ներվային եմ:
-բոլորն են էտպես:
Աչքերիս մեջ ա նայում,աչքերի տակ սև-սև փոսեր:Գրկում ա.
-ի՞նչ ես ուզում ինձնից
-ես քեզ չեմ խանգարում
Մտածում ես սիգարետ առնես ու կողքովդ կինդեր շոկոլադի նկարով մեքենա է անցնում: Ինչ հակադրություն ա, չէ՞, սիգարետներ ու կինդեր շոկոլադ, ոնց որ հիշեցում լինի.
-է՜յ,ի՞նչ ես անում:
Դասախոսը ննջում է, մի քանիսը, համոզված լինելով իրենց արտաքինի անծիծաղելիության վրա, խժժում են: Վիրավորվում եմ, հիմարի նման սկսում վատ զգալ: Ախր, հենց իրենք,երբ դասախոսի աչքերը բաց լինեն, հրեշտակի դեմք կընդունեն ու դասախոսի հարցերին կպատասխանեն,ինչպես ամենավերջին հրեշտակներ.
-Ինչպիսի՞ն ես դու,նկարագրիր ինքդ քեզ:
-Բարի, ընկերասեր,ազնիվ: Ատում եմ անազնվությունը...
բլա-բլա-բլա...Ու դա ասում ա էն մարդը,ով ազնվությունը ոտնակոխ արեց:
Էնքան ա պտտվում,որ կորիզները քամվում են հյութի մեջ, պատկերացնու՞մ ես կորիզներից մեկը ատամիդ տակ ընկնի, ինչ ցավոտ կլինի: Ինձ թվում ա սխալ ճանապարհով եմ գնում, հարցնում եմ, աջ ու հետո ձախ,շնորհակալ եմ,ասում եմ,աջ ու հետո ձախ կրկնում է, նորից կրկնում է:
-Փորձեք, հավանու՞մ եք:
Տարուբերում եմ գլուխս,փորձելով ասել՝ոչ այնքան: Ուզում էի սառը լիներ, տաք էր,ասել էի շաքարը քիչ ,շատ էր: Խաբել չեմ սիրում:
Ցավացնում եմ Ա-ի գլուխը անկապ ու անիմաստ փաստերով,տեղեկություններով, ինքս էլ չգիտեմ ինչի,երևի դրանք փոխում են:
Դու իմ կնիկն ես ու մենք դեռ պլատոնյան սիրով ենք իրար սիրում:

enna
29.09.2014, 16:57
Հասկանում եմ՝ինչի չի փորձում կռիվ անել, փորձում են համոզել,որ ընտրած մասնագիտությունը անիմաստ է, իսկ եթե հասնե՞ն ուզածներին ու համոզեն: Զզվելով կգնա գործի, ու ամեն ինչ անիմաստ կլինի արդյունքում:
Սև,լպրծուն որդերը հավաքվում են: Մեկ,երկու ,երեք չորս, ճոճովելով, թվում է թե մի կերպ,իրականում սողալով ու հանգիստ:
Սերը գործողություն է: Սերը գործողությու՞ն է:

enna
07.10.2014, 22:18
Կյանքը մանր-մունր բաների համընկմամբ կրկնվում ա.անհանգստանում են ,թե երբ պիտի անձրև գա,վայրկյանների ճշտությամբ մտնում են գոմ , գիշերը թեյ են խմում, ճանապարհին կանգնում,բամբասում են ,չեն նկատում իրենց ձեռքեռրի կոշտուկներն ու դեմքի կնճիռները: Գյուղ եմ ուզում,փոքր գյուղ:

enna
26.10.2014, 22:04
Ավելի լավ բան չկա,քան տրանսպորտում գիրք կարդալը: 24 ժամվա մեջ օրվաս էդ 2 ժամերը ամենաօգտակարն են: Հատկապես,եթե ձեռքինս Գեյման է: Ես սիրում եմ էդ ծերուկին:
Ինչ-որ բան չէր թողնում,որ օրագրումս գրառում անեմ, էդ ինչ-որ բանը նաև խանգարում է պատմվածք գրելուն: կարծում եմ խնդիրը հոգեբանին այցելելու մեջ է. ես ասում եմ նրան ամենը և ոչինչ չի մնում գրելու, ավելին՝թվում է, ամեն ինչ հասկանալի-հասկանալի է դառնում,իսկ հետո պարզվում է՝գնալով ավելի եմ խճճվում, լրացուցիչ ՛՛խնդիրներ են՛՛ առաջանում,որոնք մինչ այդ չկային:
Այս պահին իմ սիրելի *բաները*
-Գեյմանը
-Doctor Who
-զուգարանում ժամերով մնալը
-քինդլս
-նոր գիտելիքները
-մարդկամեկի հետ ցինիկանալը
-տրանսպորտի մարդկանց զննելը
-տան համար ուտելիք առնելը
-նուտելայի բանկաները դատարկելը
-թեյ խմելը
-շաբաթ-կիրակիին անկողնում երկար մնալը
-լողի գնալը
-՛՛ես ստեղծում եմ՛՛ մրցույթի դասընթացներին գնալը
-երրորդ ժամի ավարտվելը
-ուրբաթ օրը
շատ-շատ սիրեցի Դավին ու Մարիամին հանդիպելու օրը. լրիվ պատահական ու չպլանավորած: Լիքը բան երևի չեմ հիշում: այսքանը:

enna
07.11.2014, 21:29
ուժեղ ցանկություն ա մոտս առաջանում բլոգ բացել ու գրառումներ անել էնտեղ, մեկ էլ մտնում եմ իմ հին բլոգը ու սեփական անցյալս նյարդերիս սկսում ա ազդել, անգամ երկու օր առաջվա անցյալս խեղդում ա ինձ: Նորից փակում եմ բլոգս ու վախենում եմ նորը ունենալ, ի՞նչ կլինի եթե եկող ապագան էլ նման անտանելի լինի,ինչպես գնացած անցյալը:
Կատվի թեման շարունակվում է, չգիտեմ էդ ինչ կատու է ,բայց ամեն դեպքում իրենից պրծում չկա. կմտնի մտքերիդ մեջ,կսկսի մլավել էնքան ժամանակ, մինչև դու կսկսես գոռալ ...

enna
03.12.2014, 23:18
դուռը կամա՜ց փակելու պահը
երդ դու արդեն բացում ես դուռը, իսկ դիմացիդ կանգնածը չի էլ նկատում դա, կու՞յր: Իսկ դուք նրան հարցրեք:Նա կասի.
-Օ՜, ինչպե՞ս կարող ես նման բան ասել: Ես...ես,որ տանում եմ քո կապրիզները, որ...Ինչպե՞ս ես կարողանում նման բան ասել:
Ու դու կհուզվես, այս ինչ արեցի գրողը տանի:
Հիմա իմմունտիտետ եմ ձեռք բերել, ցավոք էլ չի ազդում, ես շարունակում եմ բացել դուռը:
էն ինչ քեզ նեղում ա իսկապես, բայց նյութական դրսևորում չունի, ինչքան էլ երկարացնես, գեղեցկացնես բառերդ,որ դիմացինդ հասկանա, դիմացինդ չի հասկանա: Վերջում էլ կասի.
-ինչ-որ անկապ բանի պատաճառով: ինքը սարքեց, ինքը նեղացավ,ինքը բաժանվեց:
Հա, ինչ իմանա մարդը, չէ՞ որ ինքը կույր ա, ո՞նց տեսներ,որ էդ բանից դու մռայլվում ես, ո՞նց կզգա, թե ինչ անտանելի էր դրա հետ ապրելը: Ինքը իրեն էնքան անմեղ է համարում,որ չի էլ փորձում հասկանալ, ամեն դեպքում էն ինչ ընկճում է,կոնկրետ կապված է հենց դիմացինիս հետ, ինչքան էլ նեղվածությունը իմ մեջ է առաջանում:
Մի էսպիսի օրինաչափություն կա:
Դու հավատացրու մարդուն,թե ինչքան ես սիրում նրան, փորձիր գլյուկներ ստեղծել ,թե ինչեր ես անում նրա համար: Իսկ մարդը ինչ-որ մակարդակի վրա գիտի,թե դու իսկապե՞ս սիրում ես բավականաչափ:
Wen willst du jetzt noch täuschen?

enna
07.01.2015, 01:45
ի՞նչ կլինի ոչ հիմա,ոչ էսօր..գրողը տանի: Կարդացի Բյուրի գրածը, ուրախացա, ոգեշնչվեցի, պիտանի ինձ զգացի: ու ինձ անպատիվ անվանեց մեկը, ընկա,կոտրվեցի,կծկվեցի ու երկար ժամանակ սենց կմնամ՝կուչ եկած, լացելիս

enna
29.01.2015, 23:18
Գիտե՞ս գրելու մեջ կարեւորը մի թել վերցնելն ու դրանով շարժվելն է. նույնն էլ կյանքում է: Եթե չես վերցնում մի կետ, ապա կյանքդ խառն է դառնում կամ ընդհանրապես չի դառնում: բայց սովորաբար կործանված կյանքերը ամենասիրունն են , ամենաիսկականը, հենց իրենց ողբերգությամբ:
Ես չեմ կարողանում սկսել ամենօրյաիս մասին խոսել: Զարմանում եմ` ո՞ց են կարողանում մարդիկ օրագիր պահել եւ մինչեւ մանրունքներ պատմել իրենց տվալ օրը:
Փորձ
Վեր կացա մազերս ներկելու սպասումով: Կարծում եմ ` զարմանալի չէ, որ անգործությունը դրդում է ինձ արտաքինիս մասին հոգ տանել: Ինձ մի տեսակ եմ զգում. կոպիտ պատասխանեցի 40 տարեկանին, ավելի ճիշտ ինձ թվում է կոպիտ ստացվեց: Բայց ինձ կայֆ է իրենց հետ. ես ինձ իրենց երեխան եմ զգում. մենք հոդ-դոգներ կուլ տվեցինք, լիմոնադ խմեցինք, եկանք տուն: Նա կանգնած սպասեց մինչեւ մենք տուն մտանք: Ես նրան հասկանում եմ, հասկանում եմ, որ դժվար է հետեւել տան անցուդարձին.հետո երևակայությանը զոռ տալ ու սկսել խանդել: Ինձ այս վիճակը վերջերս նյադայնացնւմ է: Ինչու՞ չի կարելի վերջ տալ. դու այդքան թու՞յլ ես: Հա՞, այնքան թույլ ես այն ամենից հետո ինչի միջով դու անցե՞լ ես : չեմ հավատում
Վարսավիրանոցում վարսավիրը հարցրեց արդյո՞ք ընտանիքս դեմ չէր մազերս ներկելուն, զարմացավ,թե ինչպես են թույլ տվել: Մինչեւ հիմա մտածում եմ այդ ուղղությաբ: Ի՞նչ կա մազեր ներկելու մեջ, ինչու՞ չի քննադատվում ծակ բարոյականությունը, բայց քննադատվում է մազերը ներկելը: Արդյո՞ք դա նորմալ է: Վերջերս սիրում եմ սիրային գրքեր կարդալ, բայց սովորական սիրային գրքերից սիրտս խառնում է: Վոննեգուտի մի փոքր պատմվածքը ինձ մի ամբողջ օր կտանի իր մոտ, բայց մի ամբողջ հաստափոր գիրք կեղծ կրքով,լիքը փողերով, ինձ չի կպնի: Սիրում եմ Հեմինգուեյի, Կունդերայի սերը, նրանց սերը իսկական է, ափսոս չգիտեմ` ինչքանով է հորինված, ինչքան իսկական:
***
ատում եմ քեզ, չես պատկերացնի ոնց եմ ատում:
դու ամեն տեղ ես
մտքիս մեջ
գրքերումս
երգերումս
ես էնքան թույլ եմ քո կողքին, որ ուզես վերադարձնես, մի նամակով էլ կվերադարձնես:
ատում եմ քեզ, չես պատկերացնի՝ ոնց եմ ատում:
***
Էն օրը մի գիրք ավարտեցի՝ the messenger, անկապն էր ընդհանուր, բայց չեմ փոշմանել: Գրքի մի հատվածոււմ Սիլվիա Պլատից խոսեց, հիշեցի, որ գիրք ունեմ իրենից կիսատ թողած: հիմա շարունակում եմ, բայց ինձ թվում ա հեսա կդեպրեսվեմ ու վերջնականապես կմեռնեմ: պատմվածքներ եմ գրում, անհասկանալի ու կիսատ, միշտ կիսատ: Իմ պատմվածքները չեն ուզում ավարտվել, բայց չեն էլ շարունակվում, հետո կաամ գրողի ծոցն են գնում, կամ մի քանի տարի հետո հաջողություն են ունենում աչքովս ընկնել, շարունակվել ու նորից կիսատ մնալ:
երգ, սատկեցուցիչ երգ :3 ...As demons are crowling under my skin

http://youtu.be/JO7wFGY81iY

enna
30.01.2015, 21:18
Երեք տղա ` մեկը` Ռեյ բանի ակնոցներով ու տրիկոյով, մյուսներն էլ երևում էր,որ ոչ պակաս քյառթ են/կներեք, որ առանձնացնում եմ/:
-Երբեք չեմ տեսել ստեղ սենց մարդիկ համենան,-ասում եմ:
- Ստեղ ամեն տեսակ մարդիկ էլ գալիս են,-մունաթով ասումա Ճ-ն:
-Ինչի՞ համար են եկել,-հարցնում եմ:
-Ամեն բան պետք չի իմանաս,-կամաց, բայց կոպիտ ասում ա Լ-ն:
Սենց քար եմ կտրում ու մտածում, որ իրենք իմանան` ինչով եք իրականում զբաղվում, ձեզ կվառեն մինիմում: Հետո հասկացա, որ իրենց իսկական գործունեությունը իրենք տակից են անում, այսինքն քյառթերի համար անհասանելի է էդ իսկական գործունեությունը, իսկ ես քիչ էր մնում "ծախեի" իրենց գաղտինքը: Քարացած նստեցի սառը քարին, բայց շարունակեցի ծիծաղել ,թե ոնց ա Ճ-ն Նունե Եսայանի ձեւերը անում.
-Միայն ես եւ դու,-աչքերը փակելով ու քթից բառերը հանելով երգում էր, էդ պահին էնքան նման էր, անգամ ասացի էդ մասին.
-Որ սենց տվել եմ է,-պատասխանում է` մարլբորոյի հերթական հատիկը կպցնելով:
Արծին, ինչպես ինքն է կոչում իրեն, կիսանեղացած հարցրեց, թե ինչու իրեն հավաքներին չեն կանչում: Լ-ն ինչ-որ բառեր շպրտեց Արծիի դեմքին, խեղճը սսկվեց: Բոլորը ծխելը վերջացրին, մտան ներս: Մնացինք ես ու Արծիկը:
-Դուրս ենք գալիս արի:
-Ու՞մ հետ
-Քեզ հետ
Զարմացած նայում եմ, ինձ թվում է` սխալ եմ լսել: Դուրս ենք գալիս:
-Ասում ես, դու ստեղ ի՞նչ ես աշխատում:
-...(չեմ հասկանում ինչ ա ասում)
-Քո գործի էությունը որն ա
-Պոլեր մաքրելը
-Չէ, լուրջ:
-Ուբորշիցա եմ, ոնց ա է հայերեն
-մաքրուհի, բայց լուրջ: Քանի՞ տարեկան ես:
-26
Զարմանում եմ.
- Օհո, որտե՞ղ ես ավարտել:
-Բիոքիմիան:
-Ինչու՞ հենց տեղ:
-Վաաայ, դու որտե՞ղ ես սովորում
-Ժողում:
-Ինչու՞ հենց տեղ, ե՞րբ ես դպրոցդ ավարտել, խի՞ ես գնացել համալսարան, ի՞նչ ես անելու:հետո:
-Ուֆ, չէ,լուրջ,ի՞նչ ես անում ընդեղ:
-Տես, երբ ժամը ինին, ժողովուրդը գալիս ա գործի ցեխոտ ոտքերով, պոլերը կեղտոտվում են, մաքրում եմ, ուղղակի ես ինձ ...( նորից չեմ հասկանում էդ բառը) եմ անվանել, որ սիրուն հնչի:
Մի պահ երկուսս էլ լռում ենք:
-Հա,բայց մեկա ուրիշ տեղ չկար,որ գնացել ես ժող:
- Ես էլ եմ էդ մտածում...Տեսնես ես 26-ում ոնց կլինեմ
-Պառավի նման:
նեղացած նայում եմ երկար, ցինիկ դեմքին:

-Չէ, դու փոքրամարին ես. պառավ չես դառնա: Միայն թե չպիտի վախենաս ու սաղ օքեյ կլինի:
Ուզում էի հարցնել,թե ինչու է մազերը երկարացնում, հետո հիշեցի, որ ջղայնանում է,երբ հարցեր ետմ տալիս: Ճանապարհին պետնագրամմա զամոկին ու մեթալոդ ոճը աչքովս ընկավ,մտածեցի ռոքի սիրահար կլինի, բայց երբ հասանք, հեռախոսը մի նենց ղզիկական ծլվլոցով զանգեց, որ քիչ մնաց փախնեմ:
Մտնում ենք , Ճ-ն իր փայլուն ժպիտով կանգնած քյառթերին է դիմավորում: Կոմպլիմենտ եմ անում, որ սիրուն է, իրեն ոչ հատուկ ռեակցիա է տալիս,կամ էլ շփոթվում է քյառթերին տեսնելով: Մտքովս անցնում է, որ ես գերագնահատել էի Ճ-ին ու հիմա հիասթափվում եմ: Հոգեբանս սիգարետը ձեռքին դուրս ա գալիս, ժպտում ինձ, հասկանում եմ, որ սիրում եմ էս մարդուն, հասկանում եմ, որ ինքը լիքը բան գիտի, առանց իրա օգնության կարող ա ինքնասպան եղած լինեի: Հիշում եմ` սեանսից հետո ուժասպառ եղած էի դուրս գալիս, լինում էր նստում էի լացում մի հինգ րոպե, հետո խոսում: Ինքը լուռ լսում էր, ժամանակ առ ժամանակ ասում էր.
-Հավանաբար քեզ համար դժվար ա դա գիտակցելը:
Ու մեկ-երկու հարց էր տալիս:
-Բարեւ Մամիկ,-Մամիկը խառնված է, բայց բարեւում է, նկատում եմ, որ մազերի ձեւը փոխել է: Սիրում եմ Մամիկին. անհավանական լավն է երևում:
Կամոն ընդեղից դուրս է գալիս մեկին դիմավորի, ինձ բարեւում ա, իսկ ես խառնված գնում էի էդ մասերից, Կամոյին ցույց տվեցի այցելուին ու չքվեցի կամավորների սենյակ: Պատին գրված էր .
"Օգտակար եղեք ձեզ եւ համայնքին":
Նստում եմ ու լոգոներ նկարում, չնայած հասկանում եմ, որ անկապ մատերիա եմ փչացնում: Մ-ն է ծվծվալով բոլորին գրկում, բարեւում: Ամեն անգամ, երբ մեկը գալիս է, մտնում մյուս սենայկ, բոլորին բարեւուոմ, հիշում եմ, որ երբեք էտպես չեմ անում, Մ-ն զարմանալի բարեկամորեն բոլորին բարեւեց, ես էտպես դժվար կարողանամ, բայց նրան սիրում են, կարեւորը դա է, ես էլ եմ սիրում:
-Կորտասար եմ ուզում Դավիդի համար:
-Սարոյա՞ն,-գլխովա անում ու խանդում եմ մի տեսակ:
Հետո խոսում ենք նրանից ,որ Դավիդի ծնունդը վալենտինի օրն է, ասում եմ, որ ինքը զգացմունքներ չունի: Մարիամը ուզում է ցույց տալ, որ Դավիդին ավելի լավ է ճանաչում.
-էդ տենց չի ընդհանրապես:
Իրականում ես էլ գիտեի, որ տենց չի, բայց չգիտեի, որ Մարիամը ինձ սխալ կհասկանա:
էդ պահին հասկացա, որ Դավլոյին կարոտել եմ ու նաեւ հասկացա, որ մի հարյուր տարի էլ չտեսնեմ, իր հանդեպ նույն ջերմությունն եմ զգալու հանդիպելիս:

enna
10.02.2015, 21:53
Ուզում էի հետ տալ ամբողջ վախս ու վիրավորվածությունս հենց ճանապարհի մեջ տեղին, հետո թուլացած ընկնեի ամուր գետնին ու մնայի այնքան ժամանակ , մինչև մի հոգատար ձեռք կդիպչեր ինձ ու գուցե շտապ օգնություն զանգեր կամ սերիալային իրականության նման հենց ինքը բժիշկ լիներ: Մտնում եմ լիֆտ, նայում հայելու մեջ, ժպտում ու մտածում ասածի մասին՝<<ժպիտդ էնքան էլ սիրուն չի...>>: Թվում է՝ տվյալ պահին նեղվածություն պիտի զգայի կամ դրա նման ինչ-որ բան, բայց ոչինչ չզգացի, ոչինչ, երևի նրանից, որ իմ արտաքինը ինձ էլ դուր չի գալիս, որ ականջներս մեծ են թվում ինձ, շուրթերս անտեսանելի, քիթս էլ հայավարի ու էդ պահերին հույս եմ տալիս ինձ նրանով, որ գուցե գեղեցիկ ներս ունեմ, որի մասին չգիտեմ: Բայց էդ վարկածն էլ չքանում է, որովհետև վերջին շրջանում բոլորը առանց ինձ են ուրախ: Չէ, ես ցածր ինքնագնահատական չունեմ ու սա բողոք չի: Վերջերս նկատում եմ, որ եթե չհաշվենք նոպայի րոպեները, ինձ սենց էլ սկսում է դուր գալ:
-Մարդուն հնարավորություն տաս ամեն ինչ անելու, նա լսդ ու մարիխուաննա ուզի...այ քեզ տարօրինակություն
մտքիս թելը ստեղ կտրվում է, ես նորից սկսում եմ հուզվել: Գիտե՞ս ամեն հիմար բանից հուզվում եմ: Երեկ հուզվեցի նրանից, որ դու չինական թեյ պատվիրեցիր ինձ համար, դրանից առաջ հուզվեցի նրանից, որ մի տեսակ կարոտում եմ: Քեզ մոտ ստացվում է համոզելը, դու կարողացար համոզել, որ էս կամ էն իմ ուզածին կարելի է հասնել ու դու հավատում ես դրան, ես էլ հավատում եմ, որ ասածդ զուտ հուսադրում կամ ձևականություն չի, որ դու դա ասում ես, որովհետև իսկապես համոզված ես:

enna
15.02.2015, 12:02
կյանքում չէի մտածի, որ մի օր ինձ կհետաքրքրեն, թե սահմանի վրա ինչ ա կատարվում. ոնց ա վիճակը: Իսկ հիմա ոչ միայն հետաքրքրում են, այլեւ սաղ գիշեր չեմ քնել, անընդհատ մածելով միայն թե ամեն ինչ լավ անցնի: Ուղեղս լարվածությունը բաց չի թողնում, չ ասաց, որ նոր վերքեր չի ստացել, չնայած ամբողջ թռիչքում ա եղել: Մազերս կսպիտակեն ամեն ագամ իր ա սահման գնալուց: Ուֆ: Կյանքում առաջին անգամ մարդու հետ շփվելիս չեմ հետաքրքրվել ինչ երգեր ա լսում կամ ինչ գրքեր կարդում: Ամեն ինչ ստավեց առանց դրա: Ընթացքում լսում եմ, որ իմ սիրելի երգերից ա քթի տակ երգում: Մեռնելու բան ա ^_^
Ծիտս, սիրում եմ քեզ :**

enna
24.02.2015, 22:09
հենց նոր հասկացա, որ ինչքան էլ սերը հաճելի ու քնեցնող զգացմունք լինի, չի կարա դեպրեսիվ քաքից երկարաժամկետ ազատի մարդուն:
Զարթնում եմ անորոշության խեղդող զգացումով՝ու՞ր եմ շարժվում, ինչու՞: Եթե էդ օրը հանդիպում չկա, ապա անիմաստ ա հագնվել կամ վեր կենալ ընդհանրապես: ես նողկում եմ իմ համալսարանից, ես չգիտեմ՝ ինչու եմ գնում համալսարան ու չգիտեմ էլ, թե համալսարանից հրաժարվելը բացի վնասից օգուտ կբերի՞: Տրանսպորտում մեր դիմացի տան տղային նման մեկին տեսա,մինչև վերջ էլ չհասկացա ի՞նքն էր, թե՞ չէ: լիքը հարցեր ու անհասկանալի մտքեր պտտվեցին գլխումս: Իր մայրն էլ, հայրն էլ լրիվ բաց են թողել իրենց երեխուն ոչ կրթություն, ոչ դաստիարակություն. հայրը բանտում է, մայրն էլ արտասահմանում: Գնաց բանակ, եկավ, գնաց ռուսաստան, տրանսպորտի մեջ հանդիպածս տղան երևում էր, որ մեծ չի, բայց նենց տխուր ու ընկճված տեսք ուներ, հագուստը լրիվ սև էր, դեմքի վրա սպիտակ հատված կար, երևում էր՝ բանվոր է աշխատում: Կորած լիքը ճակատագրեր: Մտածում եմ՝ շանս ունե՞ր կենսուրախ մարդ դառնալու, շանս ունե՞ր զբաղվելու իր սիրելի գործով: Գլխիս մեջ ամեն ինչ իրար ա խառնվում՝ մտածում եմ՝ իսկ ե՞ս, ես շանս ունե՞մ, ես ոնց որ թե դաստիրակություն ստացել եմ, կրթությունն էլ իբր թե ստանում եմ, բայց շանս ունե՞մ չդառնալու ամեն առավոտ մի կերպ վեր կացող ու աշխատանքից ուշացող մարդկանցից, շանսերի քանակը կորզվում ա ու ձգտում ա 0-ի. ախր ես անգամ իմ ուզած տեղում չեմ սովորում: Ամեն ինչ մռայլվում ա, ու ես մտածում եմ, որ էդ կորած ճակատագրերից մեկն էլ իմը կլինի, որ ես էտպես էլ չեմ գտնի մի գործ, որից իսկապես հաճույք կստանամ, ինչ-որ կայծ էտպես էլ չի զարթնի իմ մեջ ու ստիպի ամեն առավոտ վեր կենալ:

enna
04.03.2015, 21:55
Ընթացքում նենց անհնարին բաներ եմ ուզում: Հիմա ահավոր շատ ուզում եմ ինչ-որ կանաչ գյուղում կովեր, հավեր, մեղուներ ու այգիներ ունենամ: ամառը գամ, մնամ:
Զարմանում եմ:
մի այլ տարօրինակ երազանք ա ու իսկական նպատակ՝ մեծ հյուրանոց ունենալ ու հարզատ մթնոլորտ ստեղծել, նենց որ բոլորը իրենց տանըզանգ

enna
15.03.2015, 00:01
մենք իրար ընկերներ չենք համարում, չնայած անտանելի անկեղծ ենք իրար հետ: Դրա մեջ ինչ-որ տարօրինակ բան կա՝ ընկերների հետ էդքան անկեղծ չես, բայց նրանք ընկերներ են, իսկ մեկը, ում հետ լրիվ բաց ես, ընկերներ չեք, մենք անգամ չենք ուզում իրար հանդիպել, միայն գրվում ենք, բայց էլի էն մոտիկությունը, որ կա իմ ու իր մեջ, չկա ընկերներիս հետ եղած հարաբերություններում: Ուզում էի երկար բան գրել, որ հաճելի ա առավոտյան զարթնել զանգից, որ ինձ Ամերիկայից ծանրոց են ուղարկել, հաճելի ա անսպասելի կոմպլիմենտներ ստանալ անսպասելի մարդկանցից ու պլանավորել գնալ արշավի կյանքում առաջին անգամ: Երեկ մի քանի սեմինարի հայտ լրացրի, մեկի մեջ կար սիրելի երգից տողեր: Մի ժամ ման էի գալիս, վերջում ընտրեցի ամենաղզիկ տողը, որ կարելի էր ընտրել, բայց գիտե՞ք ինչ՝ դա ամենասիրունն էր ինձ համար: Կանգ էի առել այ էս երկու տողերի մեջ
fill the emptiness
immerse your soul in love
դե արդեն հասկանալի ա, թե որը ընտրեցի:

enna
24.04.2015, 12:07
SOAD-ի համերգին մի մարդ անձրեւանոցը պահում էր ինձ ու էլի մի քանի հոգու վրա, ինքը լրիվ թրջվում էր, բայց իրան մեկ էր ոնց որ, ինքը արագ-արագ ծամոն եր ծամւոմ ու ուրիշ տեղ նայում: Անձրեւանոցի տակ կանգնած մի քիչ տարիքով կին.
-Մի քիչ էս կողմ կբերե՞ք:
Էս մարդը.
-Sorry, I don't understand
:))
**
Ժակետիս թեւը անընդհատ բացվում էր, *-ը հետեւիս կանգնած էր, բարձրացնում էր(:oy): Ես մի քիչ առաջ եկա, *-ը մնաց մի քանի մարդու արանքում: Ժակետս բացվեց, զգացի մեկը բարձրացրեց, շրջվեցի, մի աղջիկ.
-հանկարծ չմրսես:
Սենց ժպտացի ու ավելի տաքացա ներսից :ամաչկոտ
էս երեք դեպքերը միակը չէին. էս համերգում եղածս ընթացքը կարճ էր, բայց մարդկանց հոգատարության արտահայտումներ էլի եղան, համ հաճելի ա, համ մտածմունքների մեջ ա գցում:)

enna
24.04.2015, 19:12
Ասում է իրենցից պետք է թեյ սարքել կամ բան գրել: Քանի որ իրենից սարքած թեյը հոտած ձկան համ կունենա, գրում եմ: Չեմ ուզում սկսել ամենասկզբից, չեմ ուզում սկսել կոնկրետ տեղից, ոչ էլ ուզում եմ գրածս թեմատիկա ունենա, այլապես կլինի հենց սիրային, չնայած սիրո մասին գրելու ժամանակ կամ հավես չունեմ:
էն զգացողությամբ, որ ինչ-որ բան գտա համալսարանում, անունս գրեցի Էջմիածին գնալու համար: Չէի ուզում բան բաց թողնել, բայց հիմա ինձ թվում է, որ բաց եմ թողել` նրան հանդիպելւ շանսը: Ինքս ինձ հակասում եմ ու մտածում, որ ճիշտը դա է: Հիշում եմ` ոնց վերջին անգամ տեսա դռան մոտ. ցավն այն է, որ ինքը ինձ հաջող չարեց, այլ բարի աշխատողին (արդեն այն ժամանակ էր, երբ ես չկայի նրա համար): Իմ սենտիմենտալ ես-ը սիմվոլիկա է տեսնում տվյալ միջադեպում` <<Դու տեսար` ոնց գնաց ու փակեց դուռը, էլ չփնտրես նրան ձեր անցած տեղերում կամ ամբոխի մեջ, մեկ է` չես գտնի. չէ՞ որ նա փակել է դուռը, աչքովդ տեսար:>> իրականում աշնորհքության արտահայտում էր ընդամենը:
Ինչեւէ:
Անցում կատարենք Էջմիածնին: Նախ ինձ ստիպեցին անմոռուկով ու Ծիծեռնակաբերդի նկարով բլուզ հագնել, բլուզի դիզայնը վատը չէր, չգիտեմ` հաջողությու՞ն էր, թե՞ ներկն էին խնայել, որ անմոռուկը գունավոր չէին արել: Դրան հակառակ ես կտրականապես հրաժարվեցի հագնել դա, վրաս մեծ էր. հետո էլ հոգեկան ճնշվածություն ու դիսկոմֆորտ էի զգում: Ի արդարացում ասեմ, որ սեւ էի հագնվել ու շատ չէի տարբերվի: Մեզ կառավարողը(շատ կոպիտ ա հնչում, բայց տենց էր) ինձ երեք ագամ հագնվել ստիպեց, ես էլ դեղին շորով մի տղա գտա ու բլուզը իրան տվեցի: Չգիտեմ` մեր սիրելի լիձեռը հասկացա՞վ՝ ինչու եմ գույները շեշտում, կարեւոր չէ: Լիձեռը ասած, որ պրեսսայից մարդիկ պիտի նկարեն ու մենք պիտի ասենք, որ ժողի ուսանողներն ենք:
Անցնենք առաջ, որովհետեւ վախենում եմ մտքերս կտրվեն: Չեմ ուզում մանրանալ ու պատմել, թե ճանապարհին Եղեռնը նսեմացնող ինչ ճղճղան երգ էին միացրել, չմոռանամ ասել, որ ռեպ էլ կար ընթացքում: Մարդկանց զգացումները Եղեռնի հանդեպ, ոնց որ վիրավորեն: Ողբերգությունը պիտի արվեստով նկարագրվի, չէ՞: Կողքիս նստածը ասում է, որ դա էլ նրանց արվեստն է: Գուցե ե՞ս եմ անհանդուրժող դարձել, չգիտեմ: Էջմիածնում մեզ շարք կագնեցրին ու արկղերով անմոռուկներ տվեցին, պետք էր տալ ու ասել, որ աշակերտներն են պատրաստել(հաջողության դեպքում նաևշեշտել, որ ժողից ենք) : Ես ուզում էի զբոսնել, թողեցի բոլորին ու գնացի զբոսնելու: Իմ քաղաքի մարդիկ մի տեսակ տարօրինակ են մյուս քաղաքների մարդկանց հետ համեմատելիս, երևի իմ քաղաքի մարդկանց պարզապես լավ եմ ճանաչում: Ազատ նստարան չկար, ստիպված նստեցի երկու կնոջ կողքին ու սկսեցի լսել, թե ինչ են խոսում, գիտեմ, լավ սովորւթյուն չէ, բայց հաստատեք, որ ձեզ էլ է հնարավոր է` հետաքրքրում է, թե ինչ են խոսում անծանոթ մարդիկ: Նրանց զրույցը զուտ կենցաղային էր, անմոռուկ էր վրեցրել ու պարզել, որ անմոռուկը սարքող աշակերտի անունն էլ Արտո է, իր ամուսնու անունով: Կամ մի աղջիկ գյուղ գնացող տրանսպորտում ասել է` <<Տեղ արեք. լեն արեք, նստեմ>>, նա էլ կոպտել է ասել` աղջի, ես քեզ տեղ չեմ տա, սրան տեսեք..(պատկերը ամբողջացնելու համար ասեմ, որ ինքն էլ հեչ շնորհքով չէր խոսում, բառացի չեմ հիշում, կներեք, եթե երկխոսությունս արհեստական ստացվեց),Վերջը պարզվել էր, որ քրոջ աղջկա ընկերուհին է ու լավ բողոքել է: Ինձ մի քանի անգամ կոնֆետ ու թխվածք հյուրասիրեցին, բայց ավելի շատ սպասում էին, որ ասեմ` ջնորհակալ եմ, չեմ ուզում, քան որ վերցնեմ:հետո ամուսինը եկավ ու գոհ, կուշտ մարդու դեմքով պատմեց, թե ինչեր են կերել տաշիրում...:
Վեր կացա մի երեք անմոռուկ տվեցի, մարդիկ ժպտում էին ու ասում` շնորհակալ եմ, չգիտեի` ինչ անել, ստիպված ժպտում էի: Ճիշտն ասեմ` մթնոլորտը էնքան ուրախ էր...Չէ, չեմ սկսի բողոքել, թողնում եմ ձեզ հետեւությունները, եթե մի քիչ տեղյակ եք ապրիլ24յան պատրաստություններից, կհասկանաք:
Հետո հոգնեցի ու զբոսնել կամեցա, ճիշտն ասած` ուտելուց բացի այլ բանի մասին չէի մտածում: Մեկ էլ որոշեցի զանգել փակ համարից ու ձայնը լսել, համ էլ տեսնել` որպես "հայրենիքի պատվավոր զավակ", գուցե միտակայքու՞մ է: Մոտակայքում չէր: Համացանցից պարզեցի, որ անգլիական այգում էր, իր միջավայրից մի աղջկա հետ մոտ էի, էդ աղջկա հետ նկար է քցել իւ տողատակով ասել, որ սա սեր է: Ափսոս, շատ լավ եմ ճանաչում երկուսին էլ ու հետեւություններ անելիս, հիասթափվում եմ ինքս ինձնից, որ դեռ մտածում ու տվայտվում եմ: Էջմիածնում զբոսնելուց ու անմոռուկ բաժանելուց հոգնած որոշեցի տաքսիով կամ ուրիշ բանով գնալ Երևան, բայց ավելորդ, հետն էլ պարզվեց, որ դեռ երկու ժամ էլ կա: Համարյա հինգ ժամ անմոռուկ բաժանելուց հետո, հասանք Երևան: Ընկերներս լոֆթում էին, լովթ չգնալու խոստումիս հակառակ, գնացի: Ոչ մի արտոսովոր բան: Դուրս եկանք: Ընտիր էր. մենք հեշտ խցկվեցինք համերգին ու սպասում էինք: Տարբեր մարդիկ կային, ոմանք վանւոմ էին հենց առաջին հայացքից, ոմանց հանդեպ էլ հարազատ բան էի զգում: Կյանքում առաջին անգամ էի ռոք համերգի, էներգիան նորություն էր, բայց շուտ հոգնեցի աղմուկից ու թրջվելով հասա կանգառ: Կարող էի տաքսի նստել, բայց թվում էր բան եմ բաց թողնւոմ ու իսկապես բաց կթողնեի:

enna
27.04.2015, 01:22
Քույր Քերրի հետ ծանոթացա: Հրապարակի շատրվանները երգում էին, ինքը սկսեց պարել: Նենց հավես էր, ես էլ էի ուզում, բայց համարձակություն չունեի ու տեղում ճոճվելուց բացի ոչինչ չարեցի: Մարդիկ նայում էին, իսկ իրան մեկ էր լրիվ, ինքը թռվռում էր: նենց լավ էր՝ ոնց որ ազատության շունչը ինձ էլ կպնի

enna
06.05.2015, 21:05
նվեր եմ ստացել :love
ennaadoly.com (http://ennaadoly.com)

enna
22.06.2015, 01:46
14 օր

enna
22.09.2015, 20:57
Ակումբ, այ կումբ, մտածում եմ` էն ժամանակ ստեղ էի գրում ու ջնջելու տարբերակ չկար: Մինչև հիմա գրածս սաղ պատմվածքները ջնջել եմ: Ոչ մի բան չկա, որ ապացույց լինի նոր փորձիս ու ապրումներիս: Եկա ստեղ երկար-բարակ սիրո մասին գրեմ, բայց ղզիկական չէ. այլ զուտ դիտարկում, որ հետո մի օր կարող ա աչքովս ընկնի, ասեմ էս ինչ դեբիլ էի

enna
22.09.2015, 21:19
Ակումբ, այ կումբ, մտածում եմ` էն ժամանակ ստեղ էի գրում ու ջնջելու տարբերակ չկար: Մինչև հիմա գրածս սաղ պատմվածքները ջնջել եմ: Ոչ մի բան չկա, որ ապացույց լինի նոր փորձիս ու ապրումներիս: Եկա ստեղ երկար-բարակ սիրո մասին գրեմ, բայց ղզիկական չէ. այլ զուտ դիտարկում, որ հետո մի օր կարող ա աչքովս ընկնի, ասեմ էս ինչ դեբիլ էի
ուրեմն
երևի սիրելը միֆ ա, ավելի շատ կապվածություն ու սովորություն, որ էդ մարդը մեզ պետք ա, ենթագիտակցական սիգնալ, որ մեզ էս մարդու հետ լավ ա: Այլ կերպ ասած մենք սիրում ենք էն մարդուն, որը մեր ենթագիտակցական պահանջմունքները ամենալավն ու ամենաշատն ա իրագործում:
Օրինակ շատ մարդիկ ենթագիտակցորեն հակված են ցավելու, իրանք չեն նկատում, բայց իրականում հոգեկան ցավը իրենց հաճույք ա պատճառում ու իրանք նորից ու նորից ձգվում են մարդուն, ով վանում ա իրենց կամ անընդհատ ցավեցնում ա:
(Լինում են չէ՞ դեպքեր մեկը գլուխդ տանում ա իր կողքինից բողոքելով, բայց երբ կանգնեցնում ես ու հարցնում, թե ինչու չի բաժանվում, ինքը ճակատիդ ա նայում )
Իդեալական (իհարկե հարաբերականորեն) ընտանիքները իմ տեսանկյունից կազմվում են ելնելով նրանից, որ կին-ամուսին իրար պարզապես լավ լրացնում են, փազլի նման, ինքնըստինքյան իրանք իրար կողք հարմարավետ են իրար զգում, իրար մասին հոգ են տանում ու իրար առաջ տանում:
սերը ամեն տեղ ու բոլորի մոտ ա գերագնահատված
մեր պատկերացումներում, գրքերում, ֆիլմերում
ինձ մոտ էլ
Դա տանում ա նրան, որ էն պուճուր զգացմունքը, որ առաջանում ա քո ու ինչ-որ մեկի մեջ, չի գնահատվում, որովհետև դու միշտ սպասում ես ավելին լինի,որ սերը ավելի մեծ բան ա:
Փֆֆֆ :D հավատս չի գալիս, որ ես խոսում եմ սենց բաներից, ախր իմ զգացմունքները երբևէ իմ կանտրոլի տակից դուրս չեն գալիս, ախր ես եմ ընտրում ինչ զգամ, ինչը նկատեմ,ինչը չէ. ինչի վրա կենտրոնանամ ու հիմա դրած քննարկում եմ` կա՞, թե՞ չկա:
Հա, անկեղծ, չեմ ուզում մտածեք մեծ-մեծ խոսում եմ, բայց ես պարզ գիտակցում եմ կոնկրետ ինչն եմ սիրում մարդու մեջ, եթե անգամ չեմ գիտակցում, մի քանի րոպե ա պետք ցանկության դեպքում սառեցնելու զգացածս` կա ու չկա:
Կունդերայի գրքում կարդացի, որ իսկական սիրո դեպքում կարևոր չի սիրո օբյեկտը ու փոխադարձ սեր չի պահանջվում, կարևորը հենց սերն ա, որ բավարարվի սիրո կարիքը: էէմ,կասկածեցի արդյոք սենց էր, բայց քննարկվում ա Գյոթեի ու Բետինայի փոխհարաբերությունը ու ես էդքան էջ կարդալուց հետո չգիտեմ դա ինչ սեր էր: ասում ա, որ Բետինան Գյոթեի կարծիքը միայն երաժշտության մասին ա հարցրել, այսինքն Բետինային երբևէ չի հետաքրքրել Գյոթեն իր կարծիքների ու գուցե նաև մարդու տեսանկյունից: Հետաքրքիր է չէ՞ ինչքան բան կարելի էր հարցնել, իմանալ նման վեհ մարդուց, բայց Բետինան չօգտվեց դրանից: Նամակների մեծ մասում ինքն իր զգացմունքներից էր խոսում, մեկ էլ որոշ տեղեկություններ ունեներ, որ Գյոթեին խոցելի էին դարձնում: Ու անհասկանալի ա, թե սա իրո՞ք սեր ա

enna
23.09.2015, 23:31
ինքը, ես ու մի քանի աշխարհ


Առավոտվա 7-ն էր: Արևը դեռ չէր փոշոտվել, երկինքն էլ կապույտ էր:
Նայում եմ ու ամբողջը էնքան անիրական է, ոնց որ տախտակի վրա նկարած լինի. անդորրը, արևը, երկինքը ընդամենը ինչ-որ թատրոնի ֆոն են, ու հեսա-հեսա էդ տախտակը հետ-հետ կընկնի, հետևում էլ փոշոտ մոխրագույն բեմանման հորիզոն կլինի:
Դու վաղը կմեկնես Բրյուսսել, ինձ թվում է ես քեզ հետ եմ:
Քո կյանքի օրինակը ինձ վստահություն է ներշնչում, որ մի օր ես էլ կունենամ դրա նման մեկը:
Գնում եմ դպրոց: Իմ դպրոցը չէ: Ես թարգմանիչ եմ, թարգմանում եմ արտասամանցի կամավորներին ու պահեր կան ես եմ պատասխանատու ուրիշի ասած, բայց իմ թարգմանած բառերի համար: Երեխաները տարբեր են, ամեն ինչով: Մեծ մասը տարբերվում է սովորական դպրոցի երեխաներից: Դասատուն էլ ուրիշ է, նախ նրան ասում են մանկավարժ, ոչ թե դասատու և հետո ինքը ուղղակի իմաստով չի դասավանդում:
Իրավունքների հավասարության մասին էր չինացուս բերած նյութը: Հոլովակներ ցույց տվեց, համարյա չէին խոսում, աղմուկ չէին հանում, սպասում էին հենց իրենց դեպքին հարմար իրավունք, որ պաշտպանվեն:
Ամեն մեկը մի բան ասաց` խոսելու, ուտելու, հանգստանալու, ես-ը պաշտպանելու, սովորելու, խաղալու: Մնացածները կրկնվում են, ուրիշ ոչ մի բան:
Դասատուն ինձ է նայում լարված:
Կանչում ա դասից հետո, ասում.
– Իրավունքները նուրբ հարց ա, իրենք սովորական երեխեք չեն:
Ամեն մեկը մի խնդիր ունի:
Երեխաների մեծ մասը խելացի են, բայց վախ կա,համատարած վախ, նրանք վախենում են ավելին ուզել: Իրենց համար անհնար է էդպես:
Բրյուսսելը դուրդ եկավ, նենց ուրախ էիր խոսում, որ վարակվում էի: Ասացիր Անթվերպենում անձրև է, մի հատ բաց ռեստորան չգտար: Ճնշվեցի: հանդիպումդ էլ ուզածովդ չէր: Ափսոս բան չեմ կարող փոխել, չեմ ուզում ասեմ, որ տխրում եմ, որ աշխատանքի տեղից չզանգեցին ինձ, չեմ ուզում ասեմ, որ չեմ կարում անեմ էն,ինչ ուզում եմ:
Բայց ուզում եմ լինել նենց, ոնց դու ուզում ես տեսնել` ուժեղ, էներգիայով լիքը, սիրելի զբաղմունքներով ու ինձ սիրող, գնահատող մարդկանցով շրջապատված:
Դու ջանք չես խնայում, աշխատանքդ թողնում ես, սկսում հետս խոսել իմ պլանների ու վիճակի մասին, ես պատասխանատու եմ ինձ զգում կյանքս կարգի բերել ու աբստրակտ երազնանքների փոխարեն կոնկրետ ցանկություններ ունենալ` ուզում ես ծրագրավորող լինես, գնա վերցրու ու սովորի, ուզում ես սա անել, գնա ու արա: Մի ասա ուզում եմ Հայաստանից գնամ: Դա աբստրակտ ա կամ մի ասա ուզում եմ մեկին սիրել: Էդ ուզելով չի:
Դու ստիպեցիր բացել կծիկը:
Բացեցի:
Տակը մի հատ ռեզինից պուճուր գնդակ էր, կեսը կապույտ, կեսը վարդագույն:
Ուրիշ բան չկար,չկար էն, ինչով եմ ուզում զբաղվել, ինչ պլաններ ունեմ էդ ռոզվի-կապույտ գնդակը թռցնելու համար:
Սկզբում, որ հանդիպեցինք ես թույլ էի, մռայլ անգամ ինքս ինձ համար: Ես ու իմ կյանքը ոչ մի արժեք չունեինք ինձ համար:
Դրան ասում էին լոքշ:
Ես կարայի բան չանեի, միայն համալսարան գնայի, մի քանի ժամ հորանջեի, մեխանիկորեն գրեի, ուտեի ու քնեի: Ոչ մեկ ինձ չէր հարցնելու ինչու լավ չեմ սովորում, կամ ինչու եմ անտարբեր:
Բոլորը ինձնից լավն էին, ու բոլորի կյանքը ավելի արժևորված ու կարևոր էր ինձ համար քան իմը:
Ես կյանքեր էի փնտրում, որ ներարկեմ ինձ դրա էներգիան, որ մտածեմ էդ կյանքի մասին ու հենվեմ մարդուն, ով ունի էդ հրաշալի կյանքը, ով էնքան ուժեղ, խելացի է գտնվել, որ հասել է էդ կյանքին:
Մի օր եկար դու:
Երբ դու վազում էիր առավոտները, ես էլ էի վազում, մենք սկսեցինք միասին վազել. մեզ մոտ առավոտ էր, քեզ մոտ երեկո, աշխատանքից հետո էր, բայց դու հոգնած չէիր ու ինձնից մի քանի անգամ շատ էիր վազում: Իսկ ես կանգնում էի ճանապարհի մեջ տեղին ու չէի ուզում ինչ-որ բան անել, ուզում էի մնայի էդ տեղ կագնած: Շունչս կտրվում էր, ես զզվում էի վազելուց, բայց քո էներգիան ինձ վարակում էր:
Վարակվում էի, որ պատմում էիր՝ ոնց ես հետևում քո սննդակարգին, ինչքան շատ բան ես անում օրվա մեջ ու ոնց ես հոգ տանում կնոջդ ու երեխաներիդ մասին:
Դու հետաքրքրվում էիր իմ կյանքի բոլոր օղակներով` ինչ արեցի, ինչ կերա, երբ քնեցի, ինչ սովորեցի, ինչը ինձ անհանգստացրեց, ինչ եմ փորձում անել, որ չի ստացվում ու ոնց կարելի ա լուծել էս կամ մյուս խնդիրը:
Դու ուզում էիր, որ ես ճանաչեմ ինքս ինձ: Տեսնեմ՝ ով եմ ես, ինչ սիրուն եմ, ինչքան բան եմ հասկանում ու պիտի օգտագործեմ իմ պոտենցիալը:
Մարդկանց հետ շփման քո փորձը ու ինձնով հետաքրքրված լինելը ստիպում էին, որ ես հավատամ քո ասածներին ու ուսումնասիրեմ ինձ ոչ թե ինքնաքննադատմսն ու ինքնամեղադրման տեսանկյունից, այլ թե ոնց կարող եմ ամեն ինչ իմ ուզածով սարքել:
Ես կարդում եմ քո օրագիրը` 2002 թվական, դեկտեմբեր: Քո օրագրում դու չես, ուրիշն մեկն է, որի անունը քո անունն է, բայց -իկ-ով: Ես ուսումնասիրում եմ քո էվոլյուցիան, զգում եմ, որ զարգացրել ես մեջդ էն, ինչ քեզ առաջ պիտի տանի ու սպանել ես էն հատկանիշները, որ քեզ խանգարում են:
Դու սկզբում բոլորին հավասար մեկն էիր, բայց քայլ-քայլ-քայլ դու սկսեցիր կատարելագործվել, իսկ մնացածները մնացին տեղում կանգնած:
Ես ոգեշնչվեցի, հասկացա, որ բոլոր մարդիկ իսկապես ինչ-որ առումով հավասար են, ու իրենցից է կախված ով կլինեն իրենք ապագայում, որ պետք է պայքարել սեփական երազնքների ու ես-ի համար, որ պիտի նախ ինքդ քեզ համար արժևորված լինես, որ կարողանաս կանգնել քո ոտքերի վրա:
Սկզբում քեզ վրա էի հենվում,հետո ես սկսեցի ինքս ինձ հետ կիսել իմ խնդիրները, ինքս ինձ հավատալ ու վերջապես ինքս ինձ վրա հենվել:
Հաջորդ դասը սերը չի ճանաչում սեռ, կրոն, արտաքին և այլն:
Հայտնի հոլովակ էր, էն որ մեծ ռենտգենային էկրանի հետևում գրկում ենար, հետո դուրս են գալիս ու ցույց տալիս, որ սերը ոչ մի սահման չի ճանաչում:
Դուրս են գալիս երկու սևամորթ տղամարդ, երեխային գրկած:
Բոլորը բերանները բաց.
– Ոոո՞նց, էդ իրանց երեխա՞ն ա:
Տղամարդիկ համբուրվեցին: Բոլորը քար կտրած նայում են: Դասատուն ինձ ա նայում, որ արգելեմ ցույց տալը, ես թարգմանում եմ վիդեոյում պատկերվող տողերը:
Դպրոցից դուրս գալիս ասում եմ, որ հայաստանում միասեռականների ամուսնությանը լավ չեն վերաբերվում, որ համացանցում շատ ակրելի ա հանդիպել` վառել սպանել տիպի մեկնաբանություններ: Ինքը զարմացած նայեց ու ասաց, որ չնայած Չինաստանը ավանդապաշտ երկիր է, իրենք շատ նորմալ են վերաբերվում:
Ես ու Կամասուն պաղպաղակ ենք առնում: Ինքը ագահությամբ նայում է պաղպաղակին ասում.
– Չինաստանում մամաները երեխեքին չեմ թողնում, որ պաղպաղակ ուտեն: Կհիվանդաս, եթե ուտես: Ընդեղ տեղական սնունդը շատ վատն ա, մենք ուտում ենք ու մտածում, որ մի քանի ժամից կվատանանք: Ներկրված ապրանքներն էլ թանկ հաճույք են: Մենակ հարուստներն են կարում իրենց թույլ տան:
-Իսկ ինչու՞ չես ուզում գնաս ուրիշ երկիր:
– Բա ծնողներիս մենակ թողնե՞մ:
Ասում եմ.
– Բայց ծնողներդ իրար հետ են:
Քայլում ենք նստում այգում, նայում է արևին, երկնքին.
– Գիշերը տեսա՞ր՝ ինչ լուսին էր ու ինչքան աստղեր: մենք ընդեղ աստղեր չենք տեսնոմ, ու երկինքն էլ կապւոյտչի լինում, միշտ մոխրագույն ա: – ու ընդեղ մարդիկ շատ են, հորիզոնդ էսքան ազատ չի լինում:
Թեման փոխելու համար համալսարանից եմ հարցնում:
– Համալսարանները հեռու են տներից, բոլորս ընդեղ ենք ապրում: Բայց բախտս բերել ա գոնե շաբաթ-կիրակի գնում եմ:
Հարցնում եմ մասնագիտությամբ ով է: ասում է հաշվապահ ու տխուր դեմք ընդունում: Հարցնում եմ ինչու ա գնացել, եթե չի սիրում, ասաց, որ գործ կգտնի ու աշխատավրձը բարձր կստանա: Շարունակում ա բողոքել, մնացածը չեմ ֆիքսում: վերջում հարցնում եմ.
– Ինչի՞ չես գնում:
-Ո՞նց ես դու կարում տենց բան ասես. ոնց կարամ մենակ թողնեմ ծնողներիս ու գնամ ուրիշ երկիր, ես պետք ա մնամ, ինչ կարամ պիտի անեմ իմ երկրի համար:
– Հըմ, չեմ հասկանում:
Լարվեց, նեղացավ: Գնում ենք կանգառ, չգիտեմ իր գլխում ինչ կատարվեց էդ ընթացքում, ինձ նայեց.
– Գիտես չէ մենք տարիների տարբերությամբ գիտենք՝ ինչ ենք անելու:
Չեմ խոսում: Ճանապարհում եմ տուն:
Հաջորդ օրը տրանսպորտում երեխաներից մեկին տեսա: Տեղը վճարեցի.
– մեզ մոտ կանոն կա, որ չպետք ա թողնել ուրիշները քո տեղը վճարեն
– բայց մենք ձեզ մոտ չենք,չէ՞:
Մի կանգառ ուշ էինք իջել:
– Գիտե՞ս ես տարբեր եմ, ինձ դետեկտիվներ են հետաքրքրում:
– Հա՞,-ասում եմ, որովհետև խոսակցությունը չէի սպասում, որ էս տիպի բանից կսկսվի
– Հա ու ուզում եմ գնամ սահմանի վրա աշխատեմ:
-բայց եթե չեմ սխալվում, էն օրը ասացիր վարսավիր ես ուզում լինես:
– Մամայիս կողմը վարսավիրներ են, պապայիս կողմը զինվորականներ: Փոքր ժամանակ էլ էր պապայի պատմած բաները հետաքրքրում, հետո ուզեցի հնէաբան դառնամ, մաման շատ էր ուրախանում, հիմա հաստատ որոշել եմչհենց 18ս լրանա գնալու եմ Ուկրաինա:
– Բա ձերո՞նք
– ինչ ուզում ա լինի գնալու եմ: Իմ տատիկը միշտ մամայիս ասում ա՝ մամաս ինչ անի, ես տենց չեմ ինելու:
– Հա, բայց պիտի պատրաստ լինես, որ հեշտ չի լինի:


…………………………………………..


լավ կլիներ գրել պռադալժենիե սլեդուետ, բայց հավես չունեմ էս տեքստը շարունակելու:


էնպես որ պոկա պատմվածք:

enna
10.12.2016, 20:56
Ուրեմն մեկը ուզում էր կազմակերեպեր թիմով/կոլեգաներով տեղ գնայինք, երեք անգամ տարբեր տեղեր կազմակերպեց, ու 25 հոգուց շատ քիչ մարդա ուզում գա։ Երեք անգամին էլ կողմ էի, ու հիմա դրել մտածում եմ ինչը էն չի, որ չեն ուզում, ախր աշխատանքի ժամանակ ես չեմ զգում, որ իրանք իրար հանդեպ լարված են կամ թքած ունեն իրար վրա։ Հա, ես հասկանում եմ, որ իրանք իրար հետ առանց էդ էլ ստիպված են շատ ժամանակ անց կացնել, բայց գործից դուրս հո մարդիկ նույնը չեն։ Առաջ սենց չէր, նոր աշխատողներից ա երևի, իրանք հակված չեն գործը գործից բացի ուրիշ ձև ընկալեն։ Եսիմ է։ Տխրում եմ ։Դ

enna
05.01.2017, 00:27
Ուզում եմ էմոցիաներով հագեցած կյանք ունենամ․ ճամփորդեմ, լիքը կայֆ բաներ իմանամ, զգայուն ու մտածող մարդկանց հետ շփվեմ․․․բայց ։Դ ստեղ բայց ա ցցվում, մեկը՝
1․ Լոդրությունս ու մանր-մունր բաներից կախվելը
Պետք ա գլուխը մտցնել, որ եկող-գնացող մարդիկ կարևոր չեն, իրենց կարծիքն էլ կարևոր չի, կարևոր չի իրենք ինչ կմտածեն, կարևորը դու գիտես ինչ ես ուզում, ուր ես գնում ու ամենակարևորը՝ ով ես դու։ ։Դ էն որ ասում ա՝ եթե ամեն հաչացող շան վրա քար գցես, տեղ չես հասնի, հիմա էդ ա։
Ցավն էն է, որ էդ անկարևոր բաները լիքը ժամանակ ու էներգիա են տանում
2․ Ոչ մի ձև չեմ ինտեգրվում կոլեգաներիս 60 տոկոսի հետ շփման մեջ, իմաստ չեմ տեսնում իրար խաբելու, իբր դիմացինդ քեզ հետաքրքրում ա ու դուք իրար հետ շատ լավ եք։ Ց՛ավոտ հենց էդ 60 տոկոսը հին աշխատողներն են ու եթե իրենց հետ նորմալ շփում չես պահում, հաշվի՝ ռիսկի տակ ես, որ քեզ գործից կհանեն էն պատրվակով, որ դու թիմի մեջ չես ինտեգրվում։
Երբ որ գործի էի ընդունվում, ինձ թվում էր կուրսեցիքիցս տիպից փրկվել եմ, բայց ավելի վատին եմ ռաստվել փաստորեն՝ իրենք շատ մոդայիկ են իրենց տեսակով ու ցույց են տալիս ուրիշ ձգտումներ/սկզբունքներ, իսկ իրականում վարվում են հենց կուրսեցիներիս նման, հեշտ ա ծուղակն ընկնել իրենց էդ ձևից, մաներայից, առավել ևս ասածներից, թե ինչքան մարդասեր, կրեատիվ ու անալիզ անող դեմքերեն իրանք ))
Ստեղ առաջընթացը չի կարելի հերքել, որովհետև նոր մենեջերը բավականին մտածող ա, սկսեց թե՛ բազմազանություն մտցնել մարդկանց ընտրության մեջ, թե՛ հետաքրքիր դեմքեր։
3․ հըմ, հենց նոր հիշում էի, որն ա երրորդ կետը․․․
մի տեսակ զզվում եմ ձեռագրիցս, բայց ուզում եմ գրած լինեմ ստեղ

enna
28.01.2017, 22:51
Երազումս Դալիին եմ տեսեել, օգնեց, որ փորձություն հաղթահարեմ:unsure Մինչև էս երազս իրան չէի սիրում, հիմա սիրում եմ ։Դ

enna
19.02.2017, 23:11
Ուզում եմ մենակ ապրեմ
-ու ֆբում չլինեմ
-ու հեծանիվ ունենամ
-ու նորից գնամ լողի
-ու սիրուն բաներ սարքեմ
-ու գործի ժամանակ ստիպված չլինեմ կոլեգաներիս հետ շփվեմ
-ու սքեչեր կանեմ կերպարների, հետո դրանց 3դ-ն կփորձեմ սարքեմ
- գործից հետո կինոներ-գրքեր
-ու տխուր լինեմ երաժշտություն միացնեմ պարեմ լիքը
-ու շաբաթ-կիրակի գնամ փաբ ու չվախենամ մենակ նստեմ ու մարդկանց նայեմ, ոնց առաջ էր
Արյաա, ինչքան էլ զարմանալի լինի Գորիսում ես ինձ կայֆ զգում էի, միշտ չէ, ժամանակ առ ժամանակ, բայց էդ իսկական էր, եսիմ, ստեղ ինչ-որ մեծ բան կա, որ էն չի ու էդ մարդիկ չեն ոնց որ, հանգամանքները չեն, չչգիտեմ ինչնա

enna
18.03.2017, 00:24
Ուրեմն ստուդիայում սաղ օրը կամ խմում են, կամ քեֆ անում։ Քեֆը օքեյ, բայց խմելը, ինքն էլ օղի մենակ, անսովոր ա ։D լավ, սաղ հեչ, էսօր աբլեպիխայի օղի եմ խմել երկու բաժակ։ Գրողը տանի, էդ հաճելի էր :DDDD ոնց որ նարկոզի էն մի քանի վայրկյանը, բայց որ չես քնում, տաքանում-թուլանում, մնացածի ոնց որ վեջն էլ չէր)))

enna
28.04.2018, 22:13
ամաչելու մասին
Ժամանակ առ ժամանակ ես ամաչում եմ ինձնից ու չեմ ուզում ինչ-որ մեկը իմանա էս բլոգի մասին, վերջում պատմվածքս ավելուկի երգին կնմանվի, որովհետեւ նա ասում է այն, ինչը ինքս ամաչում եմ բարձրայնեմ։ Հենց ինչ-որ բան եմ ուզում անեմ, միշտ մի բան գտնվում ա, որ շեղի, ոնց որ առաջին դասարանցի երեխան պիտի նստի դաս սովորելու ու անընդհատ շեղվում ա ամեն ինչով՝ առաստաղին քայլող սարդով, կամ գորգին կպած մազերով։ Էն ժամանակ, երբ համակարգիչ ու հեռախոս չկար, ես էլի մի բան գտնում էի շեղվելու։ Երեւի բոլորիս խնդիրներն էլ նույնն են, բայց բոլորս տարբեր ենք ու ոմանք բարձրաձայնում են, ոմանք չէ՝ իմ նման։
Ես ամաչում եմ ինձնից, իմ ձայնից։ Երթին ամաչում էի գոռայի, չնայած որ շատ էի ուզում, ամաչում էի, որովհետեւ տարօրինակա ձայնս գոռալուց լսել մարդկանց, ես ամաչում եմ ինձնից ու մինչեւ վերջ ազատ չեմ։ Կուզեի ազատվել էգոցենտրիզմից ու սպառող լինելուց։
Ինքդ քեզ կառավարել կարողանալը քիչ ա, նույնիսկ եթե շատ ես ուզում։ օրինակ ես ուզում եմ թույն համալսարան ընդունվեմ դրսում ու ֆիզիկա սովորեմ, ավելի կոնկրետ՝ էլեկտրականություն, որովհետեւ ես հավատում եմ իրա ուժին ու նաեւ նրան, որ մենք իրան դեռ մինչեւ վերջ չենք բացահայտել։ Հա, ուզում եմ, երազում եմ, բայց չեմ անում, որովհետեւ ալարում եմ ու կողքի մտքերն ու աղմուկը շատ են ու սա բողոք չի։
Որոշել էի պատմվածք գրեմ։
Իմ ամեն էտապի ավարտին ես մի պատմվածք եմ գրում ու բաց թողում էտապը։ Ինձ թվումա էս էտապն էլ ա մոտենում իր ավարտին, բայց ես հլը պատրաստ չեմ հաջող անեմ իրան, որովհետեւ էդ նշանակում ա ծուլությունը կողք դնել, նշանակում ա էլ անհավես չլինել, նշանակում ա պայծառ գլխով ման գալ, որը վախենում եմ, թե մոտս չի ստացվի։
Ընտիրա մեկ-մեկ սեփական մտքերի հետ լինելը, ընտիրա մեկ-մեկ մենակ մնալը, գրելը՝ առանց մտածելու, որ ինչ-որ մեկը կկարդա ու սխալ կհասկանա։
Ես դեռ սիրում եմ գրելը, հատկապես պատմվածքներ, բայց առաջվա նման ազատ չեմ ինքս ինձ ու գլխիս հետ, որ պատմվածքներ գրեմ, ես վախենում եմ ինքնաքննադատվելուց, դրա համար մտքեր չեմ գեներացնում։ Վախենում եմ ուրիշների կողմից չհասկացվելուց, իսկ առաջ տենց չէր։ Ինչքան մարդկանց հետ սկսում ես շփվել, էնքան շատ են հետաքրքրում անծանոթ մարդկանց կարծիքենրը։
ես չեմ վախենում, որ դու ինձնից կհիասթափվես ու ուզում եմ, որ կարողանամ մինչեւ վերջ ազատ լինել կողքիդ, բայց դեռ չի ստացվում։ ես ինքս կտրտում եմ, որ կողքիդ լինեմ, չգիտեմ թե խի։
Եթե ինձ առաջարկեին Տիեզերք գնալ, ես չգիտեմ կգնայի թե չէ, որովհետեւ ստեղ էնքան բան ուսումնասիրելու ու վախենում եմ բաց թողնեմ ստեղինը։ Ես մենակ եմ ինձ զգում ու էդ երեւի նորմալա, բայց ես մենակ չեմ, ոչ սուբյեկտիվորեն, ոչ էլ առավել եւս օբյեկտիվ ձեւով, բայց մենակ զգում եմ, որովհետեւ ինքս ինձ հետ չեմ ու հեռացել եմ ինձնից ու մեկ-մեկ տեղյակ էլ չեմ ինչի մասին եմ մտածում ու ինչն ա անհանգտաստացնում ինձ, մեկ-մեկ անծանոթ եմ ինքս ինձ ու չեմ հասկանում էս մարդը ինչ ա ուզում, ինչից ա դժգոհ կամ ուրախ։ Մեկ-մեկ ինձ թվումա ես երկու հոգի եմ, մեկը ով ապրումա, ով ուտումա, ով ծիծաղումա, ով խոսում ա, մեկն էլ որ էդ ամեն ինչեը ձայնագրում ու ուսումնասիրումա։ Երեւի ես ինձ համար ամենահասանելի ուսումնասիրման օբյեկտն եմ, բայց մեկ-մեկ էդ ամեն ինչը հոգնացնում ա, որովհետեւ եթե մեկը անընդհատ քեզ ուսումնասիրում ա, քննադատում ու լուռ կարծիքա հայտնում ու դու տխրում ես զգացածիդ, արածիդ-չարածիդ համար։
Կարող ա ես էս քեզ ուղարկեմ, կարողա վախենամ, ամաչեմ ու չուղարկեմ, որովհետեւ վախենում եմ սխալ կհասկանաս, իսկ ես զզվում եմ, երբ որ անընդհատ ինքդ քեզ ես ման գալիս իմ կյանքի, մարմնի, մտքերի ծակուծուկում ու վախենում ես չգտնես քեզ ընդեղ։ Չեմ սիրում, որ իմ ամեն ինչը մենակ քեզ հետ ես կապում ու ոչ մի կաթիլ իմ հետ։ Ուզում եմ դու ավելի քիչ էգոիստ լինես, ճիշտ ա ասել եմ, անընդհատ ասում եմ ու գիտեմ, որ քեզ վատ ես զգում երբ տենց բաներ եմ խոսում, բայց գիտեմ էլ,որ էդ ուղղությամբ բան չես անում, որովհետեւ ճիշտ ես համարում էգիոստ լինելը, որոհվետեւ քեզ թվում ա ես իմ շահի համար եմ էդ ասում։
Ու էսքանով իմ մտքերի կծիկը սկսում ա պրծնել, չնայած որ վերջում պատմվածք չստացվեց։ էն օրը մի հոդված ասումա,որ ճամփորդության մասին մտածելն ու պլանավորելը կարա երջանիկ սարքի, եթե նույնիսկ չես պատրաստվում ճամփորդես։ Կուզեի էս ամենը գրեի Չեխիայի հյուրանոցներից մեկի պուճուր սենյակում, որովհետեւ ես հյուրանոցներ սիրում եմ ու հլը չեմ մոռացել միտքը սեփական ուրիշ հյուրանոցը ստեղծելու, բայց դեռ իմ մտքերում էլ հյուրանոցս իմ նման կորածների բուժման կենտրոնիա նմանվում ավելի շատ, քան հյուրանոցի։ Ես էդ չեմ էլ ուզում փոխեմ, որովհետեւ ամեն մարդ մի քիչ բուժման կարիք ունի՝ սոցիումից, նյութականից։ Որ երկարաժամկետ նայու մես կյանքը անիմաստա ու էդ սիրունա, սիրունա գիտկացել, որ դու ոչինչ ես ու կարաս շարժվես էն ուղղությամբ, որ միտքդ տալիսա, որովհետեւ մեկա Տիեզերքում ու նույնիսկ Երկիր մոլորակում դու չես երեւում ո ւ էդ կայֆա, դու կարաս ուսումնասիրես ուզածիդ չափ ու էս աշխարհի եռուզեռին չմասնակցես։ Երեւի էդ ձրիակերությունա, որ վայելես արվեստը, գրքերը, կինոները, ծրագրերը, ուրիշի սարքած ծրագրավորման լեզուները ու ոչ մի կաթիլ չմասնակցես կյանքի մեջ։ Էդ էլ ա սպառում, ուղղակի ստեղծագործելը չի խանգարում սպառելուն, իսկ սպառելը խանգարումա, դու սկսում ես դատել էնքանի մակարդակով, ինչքան որ ստեղծվելա ու քեզ թվումա, որ էս աշխարհում ամեն ինչ կա ու իրոք տենցա, մինչեւ որ չես սկսում նորից ուսումնասիրել ոնց առաջ։ Ստեղծագործելը մենակ նոր բան ստեղծելը չի, ստեղծագործելը եղածն ու չնկատվածը տեսնելն ա։

հ.գ. կարոտել եմ ակումբը, իրականում գրառումներ չեմ անում, որովհետեւ ինտեսնիվ ամաչում եմ ։Դ

enna
02.05.2018, 00:31
գլուխս էս պահին երեք զուգահեռ իրականության մեջ ա ապրում ՝
1. խառը-մառը ներքաղաքական վիճակը Հայաստանում ու զարմանալի պադոշ մարդկանց ներվայնացնող վարքը
2. անձնական հարաբերություններս
3. դիպլոմայինս
ինչքան էլ զարմանալի լինի, եթե դատենք իմ կյանքի մակարդակով, էս պահին ամենակարեւորը դիպլոմայինս ա ու կյանքում սենց սուր չէի գիտակցել, թե ինչքան իմ հետ կապ չունեցող ֆակոլւտետ եմ ընտրել։ Արդեն դեդլայնը եկել ու անցելա, եթե սենց շարունակեմ մի տարի էլ ժողում կլռվեմ։ Էս թեմայով ամենաշատը օգնության կարիք ունեմ կողքիններիցս, բայց ինքս իմ հետ պայքարենրի մեջ եմ, գիտելիքներս բավական չեն թեման փակելու համար ու երեւի էս էլա պատճառներից մեկը, որ մենակ եմ զգում։
Հենց նստում եմ դիպլոմային գրեմ, ուզում եմ կինոներ նայեմ, ու նայում եմ, հետո կոնտրաստը կինոների ու դիպլոմայինիս մեջ ավելի սւոր եմ զգում ու ավելի շատ չեմ ուզում անեմ։
Անձնականս խի ա քաքմեջ...
Հա, սրա մասին ոչ մեկ չգիտի, դաժե մեկ-մեկ ես էլ չգիտեմ, որ քաքմեջա։
Հարաբերություններում ինձ կարեւոր ա կիսել երգերը, կինոները, գրքերը։ Ու դրա բացակայությունը մեծ բաց ա հիմա ու գնալով գիտակցում եմ, որ նույնիսկ պատճառը էդ չի։ Այլ տարբեր իրականություններում ու գաղափարներով ապրելու մեջ ա։ Անկեղծ՝ չգիտեմ ինչ անեմ, եթե սենց շարունակվի, երեւի կգա էդ սահմանային վիճակը, որ ուղղակի վերջ կտամ ու էլ ինձ չեմ տանջի։ Բայց ես մեծ հույս ունեմ, որ էդ սահմանային պահը չի գա ու սաղ լավ կլինի մեր մեջ։
Սենս8-ի ֆինալե-ն ծննդիցս երեք օր հետո դուրս կգա։ Չեմ մոռացել, որ Բյուրին խոստացել էի ծնունդս Հայաստանում չանեմ։

https://www.youtube.com/watch?v=6NXnxTNIWkc

enna
23.10.2018, 18:13
Առանց ռեպլիկներինը ռեպլիկ ա։
Դու զբաղվում ես մի բանով, որի մեջ դու չկաս։ Չկաս, ոչ թե պռոֆեսիոնալիզմի առումով, այլ ինդիվիդի։
Ինչու՞մն ա կիսատ թողնելու խնդիրը։ Սկզբում, երբ ոչ մի լինկեր չկան գլխիդ մեջ նոր ինֆորմացիայի հետ կապված դու ինքդ քեզ ես լինկ անում ինֆոյին, կոպիտ ու կլիշեոտ ասած ինքդ քեզ ներդնում ես դրա մեջ, ինքդ քո միջով ես անց կացնում, հետո առաջանում ա վատ-լավ պատկերացումներ, մի պահից սկսած կողքի, ավելի ուժեղների պատկերացումները սկսում են մեզ հանել տեղից, մենք փորձում ենք ամենալավերին նմանվել (թեկուզ մեր պատկերացումների լավին) ու էդ տանում ա նրան, որ դու connected չես զգում նրա հետ ինչ անում ես, հետեւաբար թողում ես։
Մարդու հիմնական նպատակը self-exploration -ն ա, դու անընդհատ ձգտում ես ինքդ քեզ, դրա համար մարդիկ հոբիիներ են գտնում, գիրք են կարդում, սիրելի գործ ունենում կամ ընտանիք կազմում, բաներ, որոնք ինչ-որ կերպ ինքնաարտահայտման ու ինքնաուսումնասիրման տեղ են թողնում։ Եթե դրանցից մեկում սկսում ես ինքդ քեզ չգտնել, չես ուզում տանես քեզ հետ։ Էն՝ ինչը մենք սիրում ենք մոտեցնում ա մեզ մեզ հետ (ինչքան էլ խառն ա հնչում): Էն, որ էգոն խանգարում ա էդ ամենին, ինտուտիվ էլ, սեփական փորձի վրա էլ պարզ ա։ Երկար ժամանակ էն վերեւի խոսացածներիցս տանջվում էի, կապում էի self-control-ի հետ ( հիմա էլ եմ մի քիչ կապում ), բայց ինքս իմ մտքերի մեջ ավելի ու ավելի էի խճճվում, որովհետեւ ամեն միտք սկսում էր ճյուղեր տալ։ Self taught-programmer գրքի մեջ the art of learning գրքից մեջբերում կար, տեղից գտա Ջոշուա Վայցկինին, ով էս թեմաներով մտածել ու ավելի պարզեցրել ա քան ես։ Եթե դուք էլ եք էս թեմաներով խճճվում, խորհուրդ կտամ ։Դ


https://youtu.be/lj1gxz5puaQ

enna
05.01.2023, 21:38
Եթե ինձ հարցնեին, թե էս նախորդ ամիսների մեջ ամենաբարդը որ պահերն են եղել, կասեմ չկշտանալը։ Կյանքում չէի պատկերացնի, որ էսքան տհաճ ա անվերջ ուտել, կուշտ չզգալ երբեք ու մենակ կշտացած զգալ, երբ ֆիզիկապես դիսկոմֆորտ ա, հետո մի ժամից նորից ուտել ուզել։ Կապ չունի ուտելիքի քանակը:}
Էսքան կապված ու միաժամանակ չկապված մարմնիս հետ չեմ զգացել երբևէ, էսքանի հետ մեկ տեղ էս պահն էլ չկարողանալ կառավարելը խորացնում ա անհանգստություններս մնացած ասպեկտների հետ կապված։

enna
12.01.2023, 19:54
Ակումբում համ ակտիվ գրում եմ, համ մտածում կարո՞ղա pregnancy brainի պատճառով կիսատ֊պռատ եմ ընկալում , մի քանի ամսից հետ եմ գնալու կարդամ :D
Էհ, քանի որ գրեցի կիսվեմ դարդերովս։
Մի հատ խանգարող սովորություն ունեմ, որ հաճախ չեմ նկատում էն ինչ ինձ ցավեցնում կամ դուր չի գալիս, մինչև դանակը ոսկորին չի հասնում։ Ամառվանից սկսած կասկածներ ունեի բժշկիս հետ կապված, նախ հետը մի քանի րոպե էլ չէի խոսել, առանձնապես վստահություն ու կապ չէի զգում։ Մտածում էի փոխեի, բայց քանի որ ըստ տարածված կարծիքի լավ բժիշկ ա, բան չէի անում։ Էս վերջերս մի քանի անգամ որոշ խնդիրներ առաջացան ու ոչ մի անգամ չկարողացա կապվել բժշկի հետ հասկանալու թե ինչ անեմ։ Երբ նկարագրում էի, որ ցավեր ունեմ ու հաճելի չի ու չեմ կարողանում քնեմ, ասեց նորմալ ա։ Չասեց ինչ կարամ անեմ դիսկոմֆորտը թուլացնելու, ստիպված հարցրի կարամ պարացետամոլ խմեմ։ Խնդաց թե հո գլխացավ չի, որ պարացետամոլ խմես ու վերջապես դեղ նշանակեց, էն էլ չասեց երբ ու ինչքան խմեմ ։Դ էդ պահին իհարկե կամ ջղայնացա, կամ տպրեցի, ամեն դեպքում ոչինչ չարեցի, զանգերիս չպատասխանելու համար էլ բան չասեցի (էսքան ամիսների ընթացքում նենց չի անհանգստացրել եմ հաճախ)։
Տենց հետո եկա տուն ու էդ վատ զգալու, չիմանալ ինչ անելու էպիզոդբերից բավականին խոցելի էի ինձ զգում։ Չէի հասկանում արդյոք պետք ա փոխել բժշկին, հատկապես երբ մի ամիսա մնացել, թե ավելի ճիշտ ա բարձրաձայնել մտահոգությունները։
Երկար ընտանեկան քննարկումներից հետո որոշեցինք բժիշկ գտնենք, ում մանրամասն կասեմ ինչ սպասումներ ունեմ։ Մի կողմից ուզում եմ հասուն ու նորմալ մարդու նման բարձրաձայնեմ պահանջներս ու իրավունքներս պաշտպանեմ, մյուս կողմից հին բժշկիս հետ դժվար թե լեզու գտնեմ ու իմ ուզած ծննդաբերական ընթացքը ստանամ։
Հուսամ էս բժիշկների հետ ավելի ճիշտ պատկերացումներով հարաբերություն ու կապ կստեղծեմ

enna
28.01.2023, 15:22
֊ գիտե՞ս չէ երեխու համար հատուկ լվացքի փոշի պետքա առնես, փոշիով չլվանաս շորերը, այլ հեղուկներից առ
֊ հանկարծ երեխուն մենակ չթողեք սենյակում
֊ երեխեն, որ ուզում ես տեսնես մրսումա թե չէ, ծոծրակին ձեռդ դիր
֊ ու նման պատահական, մեկ֊մեկ նույնիսկ էտապի հետ կապ չունեցող ու չխնդրված շատ խորհուրդներ
֊ որ գնաք հիվանդանոց կզանգես իսկույն մեզ, թե չէ կնեղանանք:joker


Երբեք դեմ չլինելով, երբ մարդիկ իրանց փորձով են կիսվում, խորհուրդների ինչ֊որ տեսակ կա, սենց ինքնահաստատողական, տրիվիալ ու նույնիսկ մարազմատիկ, որ չգիտեմ ինչ ձև պիտի արձագանքեմ։ Կարամ չարձագանքեմ, բայց երբ չեմ արձագանքում նման խորհուրդները րոպեում տաս հատ շարունակում են հոսել ։Դ


Օրս սկսվում ու ավարտվում ա կենցաղային հարցերի մեջ գլուխս ջայլամի պես մտցրած։ Թվում ա, թե նախորդ մի երեք֊չորս տարին ա տենց անցել, էնքան խրված կենցաղային֊նյութական հարցերի մեջ, որ ուղեղիս մեջ ազատ տարածք չի մնում, ոչ էլ էներգիա կյանքի չշոշափելի, բայց կարևոր ասպեկտի մասին մտածելու, օրինակ իմաստի։ Իմ նախատեսած ժամանակից մի շաբաթ շուտ գնացի դեկրետ։ Միտքը էն էր, որ ինքս ինձ հետ մնամ մի քիչ, հանգստանամ ու ուղեղիս մեջ pending առաջադրանքներ չունենամ։ Պարզվում ա, որ էդ անհնար ա։ Կապ չունի ինչքան գործ կկրճատես օրվադ մեջ, մեկ ա միշտ գտնվելու են ուշադրությունդ մակաբույծի պես սպառող անելիքներ, որոնք անել վերջացնելուց էներգիա չեն տալիս, այլ զուտ գլխիդ մեջ պծիչկա ես դնում։
Տակը մնացած շատ, բայց համ էլ հոգնած "ազատ" ժամանակս վատնում եմ հեռախոսիս մեջ, միտքս գլորելով մի դատարկ քոնթենթից մյուսը, հեռախոսը ձեռքիս քնում եմ ու առավոտյան զարթնում եմ տխրության, դատարկության հստակ զգացումով, հետո զգացումը դառնում ա սովորական ու օրվա մեջ չեմ էլ նկատում, միայն զգացնել ա տալիս ֆիզիկապես ինքս ինձ քարշ տալը. ոչ թե որ փորս խանգարում ա, չէ, այլ զուտ գլուխս ա ծանրացած ու դանդալոշի պես load ա անում իրեն տված հրամանները, ոնց ասենք շարժվելն ա։
Մեկ֊մեկ մտածում եմ կյանքս ուղղություն չունեցող նավ ա, որ ամեն օրը գլորում եմ, բայց ոչ մի ձև չի տանում դեպի ցանկություններս կամ իմ ուզած ապագայի տեսլական։
Մյուս կողմից էլ ալտերնատիվ ապրելակերպ ունենալն ա բարդ, երբ շուրջդ օրը գլորելը միակ ապրելու ձևն ա, երբ ապրելու չափանիշները պտտվում են ոչ էնքան իմաստի կամ ցանկությունների շուրջ, այլ "ոնց դրսից կերևա" չափանիշի շուրջ։

enna
30.01.2023, 15:19
​Երազները հետաքրքիր կերպով կարան հիշեցնեն մոռացված զգացումները։ Էսօրվա երազը նրա մասին էր, որ կարելի ա ընտրությամբ ու ազատորեն որոշել ինչ ես ուզում անես ու անես նույնքան բնականորեն, առանց ինքդ քեզ հետ հակադրությունների։ 
Սովորություն ա դարձել ամեն ինչ պարտականության զգացումից անել, երբ էդ մտածողությունից դուրս ես գալիս, հասկանում ես՝ պարտականություններ չկան էլ։ Գուցե կան պայմանավորվածություններ, փոխհամաձայնություններ, բայց դրանք էլ կարելի ա ընտրել անել կամ չանել։ Ստացվում ա, որ «պիտի» էս անեմ, էն անեմ անվերջ ցիկլը արհեստական ա, փոխարենը կարելի ա ցանկությամբ ու ինքնաբուխ ձևով անել, վերջ ի վերջո բոլոր անելիքներն են ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեր որոշումների ու ցանկությունների արդյունքն են ու շատ հազվադեպ «երկնքից» պարտադրված։


enna
06.02.2023, 23:28
Յոթ տարվա մեջ առաջին անգամ գլուխս հանգիստ ու թեթև ա, էներգիաս ինքն իրեն չի վերջանում, գլխիս վրա մութ ամպեր չկան։ Երկար ժամանակ ձգտել եմ հետ գնալ էս զգացումին, վերջերս ինչքան սրվեց պարտականության ու գոյությունը ծանրությամբ քարշ տալու զգացումը, էնքան ավելի լավ սկսեցի ընկալել որտեղ են արմատները։ Նախկին երեք տարում տարվա մեջ չպլանավորված արձակուրդ էի վերցնում, որ փախչեի ու վերջապես թեթև զգայի, բայց շատ կարճ էր տևում արդյունքը, ամբողջապես չէր էլ ստացվում: Պլանավորված արձակուրդներին էլ ավելի շատ հոգնում էի, որովհետև ուզում էի մաքսիմալ քամել էներգիա ամեն ինչից` հնարավորինս շատ տեղեր գնալով ու փորձելով, սպառելով, նույնիսկ շատ քնելը դառնում էր ոչ թե բնական ինչ֊որ բան, այլ դրսից պարտադրված առաջադրանք։
Թվում էր, որ ցանկացած առաջացած ցանկություն կամ արվելիք գործողություն դրսից էր պարտադրված, նույնսիկ ինձ ամենահաճելի բաները սկսել էի չվայելել. շունչս կտրելով ինչ֊որ անվերջ պրոցեսների մեջ էի, նենց զգացումով, որ ոչ մի ձև չեմ կարա կառավարեմ, ընդհանրապես իմ "ես"֊ը տեղ չէի էլ զգում, որ մի հատ էլ հասկանայի ինչ կարամ անեմ։
Հետո հասկացա, որ կովիդի, հետո պատերազմի ժամանակ control֊ից դուրս եկավ ամեն ինչ, ես դարձա վախեցած, ամեն տեղից վտանգ սպասող` նույնիսկ սեփական ցանկություններիցս։ Բոլոր մտածածներս ջրվեցին ու անընդհատ կողքիս զգացում էր, որ ես մի երեք֊չորս տարի հեչի պես կորցրել եմ, որ մինչև հիմա էս֊էն բաները պիտի անեի ու հետ եմ մնացել։ Չգիտեմ ինչից էի հետ մնացել, բայց ոնց որ գլխիս մեջ պլան ունեի, թե որ տարիքում ու էտապում ինչ պետքա արած լինեի։ Իրականում պլան չունեի ու չեմ ունեցել երբեք գծած պլաններ, այլ ունեի իմ ուզած ապագայի զգացումը ու ամեն օր նենց հստակորեն գիտեի ինչ եմ ուզում անել, առանց որոշելու, առանց todo լիստեր գրելու, օրվա վերջում ինձ բավարարված էի զգում, օրվա սկզբում էներգիայով լեցուն ու պարզ գլխով, էն ինչ ուզում էի անեի ոչ մի resistance չէր առաջացնում, ինչն էլ չէի ուզում անեի չէի անում ուղղակի. ասեմ դրանից ոչ մի սարսափելի բան չէր լինում, որովհետև ավելորդ ու նպատակներիս հետ կապ չունեցող անիմաստ գործողություններն ու պարտադրված օրակարգերը դուրս էին մղվում։
Ինքնուրույն կենցաղ մտնելուց հետո ամեն ինչ շուռ եկավ, ոնց որ մտած լինեի մի աշխարհ որտեղ անհնարա կառավարում ունենալ, մի շատ անկանխատեսելի տեղ ա, զուգահեռ աշխարհ, որտեղ սաղ դժբախտ են, ծերը ծերին են հասցնում, հա խնդիրներ են առաջանում աջից֊ձախից ու ամենաանհավանական վայրերից։ Դու ստիպված ապրում ես Նոր տարուց Նոր տարի, մարտի ութից մարտի ութ ու խնջույքից խնջույք, որովհետև մնացած դեպքերում սաղ տխուր են ու ներքաշվում էիր էդ իրականության մեջ որտեղ ոչինչ հնարավոր չի անել, քան համակերպվել էն ամենի հետ ինչ կա, պրոցեսներն էլ ինքն իրեն են զարգացում ապրում։ Մարիոնե՞տ, երևի էդ զգացումն էր, հա։
Պատճառներից հաջորդը շատ բանի մասին միաժամանակ մտածելն ա, գլուխը լիքը տարբեր ինֆորմացիաներով լցնելը, որը բերում ա նրան, որ խճճվում եմ, հանգստությունս կորում ա, որովհետև շատ բան կա վերլուծելու֊հասկանալու, իսկ գլուխս ի վիճակի չի, ընդ որում կապ չունի ինչ տեսակ ինֆորմացիա ա` ինձ հետ սերտ կապ ունեցող, յութուբի շորթ թե ֆեյսբուքի ստատուս, ամեն ինչն էլ էմոցիոնալ արձագանք ա առաջացնում ու կարևորության զգացում ստեղծում։ Արդյունքում մնում էի հյուծված ու անզոր էդ հոսքի կողքին։
Մի պահ որպես լուծում կառչած էի գրաֆիկ ու routine ունենալու գաղափարին, դե էն որ զարթնում ես, հստակ ամեն ժամին գիտես ինչ ես անելու ու ամեն մասը օրվադ պարզ ա։ Ինքս ինձ համոզել էի, որ ես ժամանակը չեմ զգում, ժամանակի զգացում չունեմ։
Շատ կարճ ժամանակ էդ աշխատեց, հետո նորից դրսից պարտադրվածության զգացումը եկավ, ավելացավ նաև մաքսիմալիզմը, իմ սեփական օրը սկսեց ինձ հետ կապ չունենալ ու վերածվել ինչ֊որ խիստ ու քննադատական մեքենայի, կապ չունի ինչ կանեի, ինչքան կանեի բավարարված չէի զգում, օրվա մեջ սաղ ժամանակ էլ անելիքներս գլխիս մեջ պահում էի պինդ֊պինդ ու անգիրի նման կրկնում։
Հիմա մտածում եմ տվյալ պահը ամենակարևորն ա, չեմ մտածում օրվա մյուս անելիքների մասին ու հետաքրքիր ա, որ անելիքներս ավարտում եմ առանց հյուծված զգալու, հաճույք եմ ստանում պրոցեսից ու չեմ մտածում, որ ինձնից բան քաշեց ու տանջվեցի գործից։
Հիմա նորից հետ եմ հիշում հենց սուբյեկտիվորեն ինչն ա ինձ համար կարևոր, այսինքն ոչ թե նայում եմ թե միջինում ինչը պիտի կարևոր լինի, կամ միջինում ոնցա ընդունված էդ բանը անել, այլ ես եմ որոշում։ Մեկ֊մեկ հետաքրքրության համար կարամ որոշ բաներ նայեմ, բայց չեմ տրվում մտքին, որ ես էլ պարտավոր եմ տենց անել կամ էդ ա ճիշտ ձևը անելու, ավելի շատ եմ սկսել կարևորել ներքուստ ես ոնց եմ զգում ու ինչ եմ մտածում պատասխանները դրսում վիզը ծռած ման գալու փոխարեն։
Շարունակելի, դեռ կգրեմ էս թեմայի շուրջ, կախված նրանից, թե ոնց կզարգանա պրոցեսը, օրերս ոնց կփոխվեն ու ոնց էդ կազդի ձևավորված պատկերացումների վրա։

enna
07.02.2023, 20:47
Արիան ծնվեց կայծակնային արագությամբ, չհասցրի գիտակցեմ ու մեր կողքին պառկած ա արդեն:love:flower:love

enna
12.03.2023, 14:49
Ինչ տեղափոխվել ենք նոր տուն, որոշել էի վազել։ Նախկինում առանց խնդիր գնում էի վազելու, ու նորություն չէր լինի վազելը, բայց ինչ-որ բան ուրիշ էր։
 Չնայած ի սկզբանե բավարարված էի տան կողքի այգով, համարյա ամեն օր պատուհանից նայում էի ճանապարհին, որով պիտի վազեմ, պատկերացնում ընթացքը՝ հագնվելուց սկսած ու չէի գնում, չնայած վստահ էի, որ իսկապես ուզում եմ։ Չգիտեմ հետս ինչ էր կատարվել, բայց զանազան վախերից կամ դիտարկվող անհարմարություններից չէի կարողանում վազել կամ քայլել՝ մեկ փողոցի շներն են, մեկ մութ լինելը, մեկ մարդիկ, մեկ գետնի քարերն ու թափված աղբը...Հիմնականում էլ քայլելու գնում էի կամ ամուսնուս կամ մեր տուն եկող հյուրերի հետ։
Անցած շաբաթվա թերապիայից հետո ավելի շոշափելի դարձավ էն շերտը, որով ինքս ինձ պատում եմ ամենօրյա կյանքում, որը արդյունքում մեծ դիմադրում ա առաջացնում գործողություններիս նկատմամբ: Անընդհատ նենց զգացում ա, որ էներգիաս ինչ֊որ տեղ ա հոսում։ Երբ սկսեցի շոշափել էդ ես֊ը, որով ինքս ինձ պատում եմ, ու որոշեցի, որ ուզում եմ հանեմ էդ թաղանթը վրայիցս, հանկարծ սկսեցի էներգիա ունենալ ու առաջնորդվել ցանկություններովս, վախկոտությունս ու վախկի օբյեկտները սկսեցին չլինել։ 
Սկզբում ուղղակի գնացի քայլելու ու աստիճաններով բարձրացա, հաջորդ օրը աստիճաններով իջնել բարձրանալու համար հագնվեցի։ Իջնելիս սկսեցի մտածել, որ գուցե վազեմ։ Պատկերացնում էի՝ ոնց եմ անցնելու սկզբում անվտագության աշխատակցի կողքով, հետո դիմացի շենքի շան մոտով, մտածում էի տեսնես շատ շներ կլինե՞ն, հետո մտածեցի արդյոք տեսքս բավականաչափ վազորդի ա, մինչև տասներեքերորդ հարկից իջա ներքև էլ մտքեր չկային գլխիս մեջ։
Վերջապես մենակ էի մտքերիս հետ, վազում էի ու բավարարված էի զգում, երբ ամուսինս զանգեց տեղեկացնելու՝ երեխան զարթնեց արդեն։ 
Մտածեցի, որ ուզածս անելու պահին զանգը մետաֆորա ա ընդհանուր կյանքիս ընտրությունների նկատմամբ, որ արդեն ուրիշ առաջնահերթյուններ էլ կան, համ էլ մտածեցի, որ ավելի կենտրոնացած դառնալու, ամեն ինչ կայուն, քայլ-քայլ անելու ու շեղող բաները կրճատելու լավ ձև ա։

enna
03.04.2023, 15:57
Սովետում չեմ ապրել, սովետի մասին գրքեր չեմ կարդացել, բայց ինչ-որ բան ինձ հուշում ա, որ սովետում մարդիկ եղել են բացառապես հեղինակությամբ առաջնորդվող. ոչ մի դեպքում չկասկածել բարձր ստատուս կամ պաշտոն ունեցողներին, թե չէ կպատժվես։ Մարդը նաև պարտավորված ա զգում հնարավորինս շատ տարածել հեղինակություն ունեցողների մտքերը, որպեսզի անուղղակիորեն «մոտ զգա» էդ հեղինակությանը ու հավանության արժանանա։ Սա ինչ-որ չափով թերարժեքությունը հաղթահարելու անառողջ ձև էլ ա։ Դրա արդյունքում էդ մարդիկ նաև քննադատում (պատժում) են էն մարդկանց, ովքեր չեն ենթարկվում ու չեն առաջնորդվում հեղինակությունների կարծիքներով։ Ինչքան էլ պատժվելը անցել ա, մեկ ա խորանալու, մտածելու վախը մնացել ա նաև իրանից հետո եկող սերունդների մոտ։ Հաշիվ չեն էն դեպքերը, երբ մարդը ավտարիտետից նեղացել ա ու մերժել-անցել մյուս ծայրահեղության՝ էդ ավտարիտետի ամեն քայլը կասկածի տակ ա դնում կամ ավելի վատ առանց խորանալու մերժում ա։
Ասածս ինչ ա՝ նույնը ինֆորմացիայի հանդեպ ա, երբ մարդը հեղինակությամբ (բրենդով) առաջնորդվող ա, ցանկացած ինֆորմացիոն աղբյուր, որը էդ անձի մոտ պաշտամունքային վերաբերմունք ունի, ոչ թե հարստացնում ա մարդու տեսակետները, այլ սպանում ա ինքնարտահայտումը ու անհատականությունը, մարդը դառնում ա գործիք, որ կարում ա անընդհատ վերցնի, բայց ի վիճակի չի նոր բան ստեղծելու (որը իմ շատ սուբյեկտիվ կարծիքով հիմա ամենաշատն ա գնահատվում ու անհրաժեշտ)։
Լավ, բա ի՞նչ տեսք ունի առողջ շփումը ինֆորմացիայի կամ մարդկանց հետ։ Կուռքեր չունենալը (էս ես չեմ ասում, Նիցշեն ա ասել։Ճ), որովհետև իդոլներ ունենալով, մարդը կուրանում ա ինքն իր մտքերի ու զգացածների հանդեպ։ Կարելի ա հարգել, վստահություն ունենալ և միաժամանակ չկուրանալ ու կառավարելի չդառնալ։

enna
03.04.2023, 17:26
Սովետում չեմ ապրել, սովետի մասին գրքեր չեմ կարդացել, բայց ինչ-որ բան ինձ հուշում ա, որ սովետում մարդիկ եղել են բացառապես հեղինակությամբ առաջնորդվող. ոչ մի դեպքում չկասկածել բարձր ստատուս կամ պաշտոն ունեցողներին, թե չէ կպատժվես։ Մարդը նաև պարտավորված ա զգում հնարավորինս շատ տարածել հեղինակություն ունեցողների մտքերը, որպեսզի անուղղակիորեն «մոտ զգա» էդ հեղինակությանը ու հավանության արժանանա։ Սա ինչ-որ չափով թերարժեքությունը հաղթահարելու անառողջ ձև էլ ա։ Դրա արդյունքում էդ մարդիկ նաև քննադատում (պատժում) են էն մարդկանց, ովքեր չեն ենթարկվում ու չեն առաջնորդվում հեղինակությունների կարծիքներով։ Ինչքան էլ պատժվելը անցել ա, մեկ ա խորանալու, մտածելու վախը մնացել ա նաև իրանից հետո եկող սերունդների մոտ։ Հաշիվ չեն էն դեպքերը, երբ մարդը ավտարիտետից նեղացել ա ու մերժել-անցել մյուս ծայրահեղության՝ էդ ավտարիտետի ամեն քայլը կասկածի տակ ա դնում կամ ավելի վատ առանց խորանալու մերժում ա։
Ասածս ինչ ա՝ նույնը ինֆորմացիայի հանդեպ ա, երբ մարդը հեղինակությամբ (բրենդով) առաջնորդվող ա, ցանկացած ինֆորմացիոն աղբյուր, որը էդ անձի մոտ պաշտամունքային վերաբերմունք ունի, ոչ թե հարստացնում ա մարդու տեսակետները, այլ սպանում ա ինքնարտահայտումը ու անհատականությունը, մարդը դառնում ա գործիք, որ կարում ա անընդհատ վերցնի, բայց ի վիճակի չի նոր բան ստեղծելու (որը իմ շատ սուբյեկտիվ կարծիքով հիմա ամենաշատն ա գնահատվում ու անհրաժեշտ)։
Լավ, բա ի՞նչ տեսք ունի առողջ շփումը ինֆորմացիայի կամ մարդկանց հետ։ Կուռքեր չունենալը (էս ես չեմ ասում, Նիցշեն ա ասել։Ճ), որովհետև իդոլներ ունենալով, մարդը կուրանում ա ինքն իր մտքերի ու զգացածների հանդեպ։ Կարելի ա հարգել, վստահություն ունենալ և միաժամանակ չկուրանալ ու կառավարելի չդառնալ։

ակումբը մոտս բլոգերի ինստիկտներն ա հետ բերել:))

enna
21.04.2023, 15:23
Ինչ֊որ պահից սկսած կյանքը կարա դառնա հիշողություն, հիշողություններ ստեղծելու փոխարեն անդադար հիշողություններ ես վերապրում. լողանալիս հիշում ես բաղնիքը սարքած վարպետներին, նոր մարդկանց հետ ծանոթանալու փոխարեն հների հետ ես սկսում խոսել կամ նորերի միջով հների հետ շփվում, երգեր լսելիս ինչ֊որ դեպքեր ու զգացումներ ես հիշում։ Էդ հիշողություններն էլ ինչ֊որ բանի ռեպլիկա են, երկար էփված, հյութերն ու վիտամինները կորցրած։ Գուցե գիտակցությունը ուզում ա discard անի դրանք ու չի կարում, շատ նման ա, երբ ծանրամարս կամ փչացած ուտելիք ես ուտում. գուցե ինչ֊որ մասնիկ, պատկեր, խոսք էդ հիշողության մեջ կարևոր ա, օրինակ գուցե հիշողության էդ մասում կատարված եզրահանգումները պետք ա հետ տալ կամ նորից մարսել։
Մոդայիկ բառերով ասելիս մեզ դա ոչ պռոդուկտիվ ա սարքում , առաջարկած լուծումն էլ մոտավոր սենց ա` թարգի էդ սաղ, արհամարի ու չորով պլանավորածդ արա։ Ջիմ գնա, պարապի, որ ֆիթ լինես, առողջ սնվի (լավ կլինի ամեն ուտելուց առաջ լավ քցես֊բռնես, գնաս ինտերնետում կարդաս), ինչ անում ես, թող գիտականորեն հիմնավորված լինի, ռացիոնալ, իմպրովիզներ մի արա օրվա մեջ, մի թող մարդիկ շեղեն, կարաս ձևի համար դզած֊փչած երաժշտություն լսես ու տանդ ծաղիկներ դնես, բուդդիզմից, spirituality-ից ու յոգայից խոսաս։ բայց հեյ շատ մի տրվի էդ ամենին, հիշի ամեն ինչը կանխատեսելի կառուցվածք պիտի ունենա, վոփշմ պատը ծակի անցի, դաժե եթե կողքը դուռ կա, պատով անցի, մի շեղվի։
Ու երբ երկար ես տրվում էդ գաղափարախոսությանը, ինչ֊որ պահից հետո կսում ես մոռանալ թե ինչի էիր էդ ամենը անում, որն էր նպատակն ու տեսլականը։

enna
10.05.2023, 00:12
Ես ժամանակին կենցաղավախ անձնավորություն էի ։Ճ ինձ թվում էր, որ մի օր կենցաղի մեջ կմտնեմ ու դանդաղ կմահանամ։
Հիմա զգում եմ, որ կենցաղը լիքը պլյուսներ ունի, ավելին` առանց կենցաղի կասկածելի ա լավ perform անելը մյուս ասպեկտներում։ Իհարկե դանդաղ մահանալը ուժի մեջ ա, ու ամեն օր ավելի հստակ եմ զգում դանդաղ մահանալը։
Աբստրակտ մտքերը ռեալիզացնելու համար պինդ հող ա պետք ու կանխատեսելի միջավայր։ Մի քիչ բացատրեմ կենցաղի մեջ ինձ համար ինչն ա մտնում.
֊ իրերի կանխատեսելի և տրամաբանական դասավորվածությունը
֊ մաքրությունը
֊ իմանալը` երբ ես սնվում, ինչ քանակի ու տիպի ուտելիքով
֊ երբ ու ինչ տիպի աշխատանք ես անում
֊ ինչը ոնց ա ազդում, ինչից պետք ա խուսափել (օրինակ ուտելիքներից, մարդկանցից և այլն)
֊ ինչն ա հանգստացնում ու ոնց կարելի ա վերականգնվել, որ պահին ա պետք գնալ վերականգնվել
- ոնց ես մարմնիդ մասին հոգ տանում (օրինակ սպորտը)
֊ գործերի ցանկ, որոնք որոշակի պարբերականությամբ պետք ա անել (օրինակ ծաղիկ ջրելը, գնումներ անելը, և այլն)։

Ես նոր եմ սկսել կյանքի էս մասը վայելել, կյանքի էս մաս նկատի ունեմ` կանխատեսելի ու մոտավորապես նույն գործողությունները անելը ամեն օր։ Բացահայտում էր, թե ինչքան պարգևատրող կարա լինի ծաղիկը ջրելը, աղբը թափելը ու նոր տոպրակ դնելը, հատակը մաքրելը թարմացնող հոտ ունեցող հեղուկով, առավոտը միշտ նույն ձև ու նույն ժամին սկսելը ու գիշերը նույն ձև օրը ավարտելը։
Նենց զգացում ա` երբ իմ գործողությունները գիտեմ control-ի զգացում ա առաջանում, նաև հարազատության, ինչպես նաև տարածք տալիս ուրիշ բաներ անելու համար։ Շատ ավելի խաղաղ եմ զգում, երբ օրվաս մեջ կանխատեսելի, ֆիքսված ու կրկնվող մասեր կան։
Առաջներում օրս միայն անորոշությունից էր բաղկացած ու շատ մենթալ էներգիա էր տանում անորոշությունը։ Հիմա օրս բաղկացած ա ֆիքսված մասերից ու որոշակի անորոշ, ավելի complex (չեմ ուզում ասեմ բարդ, որովհետև հարցը բարդ լինելը չի, այլ ջանք ա պետք) գործողություններից։ Նման գործելաոճը նաև օգնում ա չտրվել անպետք֊պատահական էներգիա ցրող գործողություններին, օրն էլ ավելի trackable ա դառնում, ժամերը զգում ես ու կարողանում ես վերհիշել, վերլուծել ու սովորել օրվանից։

enna
14.05.2023, 16:11
Վերջին տարիներին մարդկանց հետ շփումը «ծանր» եմ տանում. ուղեղս պարտական ա զգում ամեն փոքր դետալի մեջ խորանալու ու հասկանալու, սա հատկապես էն մարդկանց հետ, ում հետ չեմ ընտրել շփվել ու կյանքի բերումով եմ շփվում։ Մի շաբաթից կես դրույք աշխատանքի եմ գնալու, ու Արիային դայակ ենք ման գալիս։ Ինչ էդ պրոցեսսը սկսել ենք նախ անընդհատ գերհոգնած եմ զգում, հետո էլ դայակների մասին երազներ եմ տեսնում, մթոտ ու տարօրինակ երազներ։
Ֆեյսբուքյան դայակաների խմբում ամեն գրառման տակ արձագանքների քանակից վախեցած, իբր իմ գործը հեշտացնելու համար, երկու կազմակերպություն էինք վարձել, ովքեր պիտի արդեն իսկ որոշակի փուլեր ու պատրաստվածություն անցած դայակներ առաջարկեն։ Ստացանք դայակների ինքնակենսագրականները՝ հանեցինք ուժեղ շպարված նկարներով դայակներին, նաև նրանց, ովքեր երկու և ավելի մինչև հինգ տարեկա երեխա ունեն, զարմանալի էր, որ էս կատեգորիայի դայակները շատ էին։
Դայակներից մեկը, ով քառասունին մոտ էր՝ հեռախոսի մեջ ճղճղան ձենով ու կարծես ջղայնացած մի կին, սկսեց ինքն ինձ հարցազրույց անել։ Պատմեց, որ ութ երեխա ունի, ինքնակենսագրականում էս մասին ոչինչ ասված չէր, փոքրը երեք տարեկան, մեծը՝ քսան /մինչև հիմա մտածում եմ կարո՞ղ ա սխալ եմ հասկացել/, հետո ասեց, որ ամենաշատը հաճույք ա ստանում իր իսկ երեխաների հետ ժամանակ անց կացնել։ Հետո բառիս բուն իմաստով թռավ դեմքիս ու հարցրեց՝ արդյո՞ք պատրաստ եմ իմ երեխային ուրիշին վստահել։
Հաջորդին կանչել էի մեր տուն. հեռախոսով բարի֊հոգատար տատիկի նման էր։
Եկավ վարդագույն շրթներկով, արհեստական ժպիտը դեմքին, ծածուկ դոմինանտ, պասիվ-ագրեսիվ մի կին։ Պարզվեց նախ տատիկ չի, հետո էլ հոգատարությունը կասկածելի ա։
Ասաց, որ լավ կլինի 6֊ին տուն գնա, նախ ամուսինը չի թողնում ուշ մնա, հետո էլ լավ կլինի տուն գնա ճաշ եփի։ Պատմեց, որ չորս-հինգ տարի ա, որ ամուսնու ընտանիքի ու տալի հետ չեն ապրում։ Տունը փոքր ա, բայց լավ հարմարեցրել ա։ Պատմեց, որ երկու աղջիկ ունի, աղջիկներից մեկը պիտի ամուսնանա սեպտեմբերին, բայց տղայի կողմից տատիկն ու պապիկը անկողնային հիվանդ են ու չեն կարա ասեն ոնց կստացվի։ Տատիկը 12 տարի ա կույր ա։ Մյուս աղջիկը մանկավարժականը ավարտել ու աշխատանք ա փնտրում։
Լիքը պատմեց իր նախորդ ընտանիքներից, ասեց, որ ճնշում ունենալու դեպքում իր նախկին ընտանիքի տատիկին ա զանգում հարցնի թե ինչ անի, ինքն էլ դեղերն ա ասում։
Սենց խրոխտ տտոնով ասեց, որ չի կարա թողնի, որ իրա գործին կպնեն, չէ՞ որ մեծ կին ա, դրա համար ամեն դեպքում ամեն ինչ տեղը տեղին ա անում։
Հպարտորեն ասեց, որ հիմիկվա ընտանիքի երեխուն սարքել ա գոնչո ու էլի շատ դետալներ նախորդ ընտանիքների աշխատանքից, իր կյանքի դժվարություններից և ավելին։
Էշացած լսում էի ու չգիտեի ոնց պետք ասեի, որ ժամանակն ա գնալու։ Լռում էի, նենց որ լռությունը երկար տևեր, որ հասկացնեմ գնալու ժամանակն ա ու խոսելու էլ բան չկա։ Նույնիսկ ուղիղ երկու անգամ ասեցի, որ խոսելու ոչինչ չկա էլ, ամեն բան պարզ ա, միևնույնն ա մնաց ևս մի կես ժամ ու նոր գնաց։
Նույն օրվա մեջ մի ուրիշ դայակի էլ կանչեցինք, ում մամաս նմանացլեր էլ մանյակի ։Ճ։ Բարեբախտաբար ինքը հետաքրքրված էր երեխայով ու իր կյանքից մենակ պատմեց էն, որ առաքելական եկեղեցու փոխարեն ուրիշ ուղղության ա հետևում, որովհետև իրեն ավելի հասկանալի ա։ Ասաց, որ ինքը էս մասին ոչինչ չի խոսելու ու ոչնչի վրա չի ազդելու, բայց պարտավոր ա զգում զգուշացնելու։ Հարցրի կենցաղու՞մ ոնց ա ազդում, ասեց, որ ուրբաթ ծոմ ա պահում, իսկ կիրակի եկեղեցի գնում, հետևում 10 պատվիրաններին ու մեղք չի գործում։
Էդքանով թեման փակվեց, մնացած առումներով հավասարակշռված էր։ Ասաց, որ կտրուկ գնաճի դեպքում աշխատավարձը պետք է վերանայենք։ Համարեցինք, որ արդարացված պահանջ ա ու որոշեցինք իր հետ աշխատել։
Միակ բանը, որ տարօրինակ էր. պատմեց, որ իր նախկին պահած երեխան տարօրինակ գրքեր ա կարդում, տարօրինակ նկարներով` կտրած ու արունլվա ձեռք և այլն։ Որ իր համար էդ անհանդուրժելի ա թողնել, որ երեխաները նման բովանդակությամբ գրքեր կարդան։
Չգիտեմ էդ պահը ինչի շեշտեց, գուցե ուզում էր վստահ լինել, որ ես էդ ծնողներից չեմ, ովքեր թողնում են իրանց երեխան տենց գրքեր կարդա։
Մյուսը, ում հավանել էինք ու ադեկվատ էր, երիտասարդ կին էր, պարզվեց Սյունիքից ա ու ծանոթի ծանոթ։
Իհարկե մամաս իր պարտքը համարեց գնալ ու հարցնել կարծիք էդ մարդու մասին։
Պարզվեց ամուսնալուծված ա, երեք երեխա ունի ու մեկ էլ փնթի ա։ Մամայիս հետ կռվեցինք էդ թեմայով, որովհետև իր համար դա կարևոր փաստ էր, ինձ համար ոչ էնքան, նաև անհանդուրժելի, որ մարդկանց պիտակ են կպցնում։ Հետս հակաճառում էր, թե փնթիությունն ու հոգեկան խանգարումները ձեռք ձեռքի տված են հանդիպում։
Ամեն դեպքում որոշեցինք նախորդ նշածիս հետ համագործակցել, որովհետև վերջինս մեր տնից բավականին հեռու էր բնակվում։
Էս արանքում լիքը մանր֊մունր ու անընդհատ ուղեղիս մեջ պարազիտի նման ապրող դետալներ կան, որոնք ալարում եմ նկարագրել։
Ամեն դեպքում տակը մնում ա էն, որ անտանելի հոգնած եմ, մի քիչ էլ մոլորված։

enna
25.05.2023, 14:42
Մտերմության թեմաներով էս մի տարի ա մտածում եմ, կովիդից հետո ինչ-որ բան կողքիս փչացել ա մարդկանց հետ շփման մեջ։
Չեմ կարողանում հաստատուն ու երկարաժամկետ լավ հարաբերություններ պահել։ Մի քանի պատճառ եմ բացահայտել դրա համար.
- մարդիկ կան, որ դժվար պահերի համար չեն։ Այսինքն երբ լավ ես զգում, կարաս հետները շփվես, բայց երբ խնդիրներ ունես ու չես կարողանում լիցքավորել շփումը, էլ չի ստացվում։ Ինձ մոտ վերջին բացասական շրջանը մի քիչ երկար տևեց, ու լիքը մարդիկ ֆիլտրվեցին-գնացին։
- մի օր վեր եմ կենում ու էնքան փոխված եմ լինում, որ նախկինում, ում մտերիմ էի համարում, էլ ընդհանուր բան չեմ գտնում
- ինքս ինձ կերպար եմ տալիս էդ շփման մեջ ու պարտական զգում պահել ստեղծածս կերպարը։ Էս մի կետը ինձ համար ամենացավոտն ա, որովհետև սովորաբար էն մարդկանց հետ ա լինում, ովքեր ինձ հետաքրքիր են ու ում հետ ես ուզում եմ շարունակել շփվել

Էս թեմայով դեռ շարունակում եմ մտածել, թե ինչպիսին ա լավ ընկեր լինելը, երկկողմանի հաճելի շփումը և այլն

enna
30.05.2023, 16:40
Օրերը իրանց զգացական մակարդակում լինում են նոր ստեղծված ու հինը վերապրվող։
3 թութակներիցս մեկը, ում ամենաշատն էի սիրում, մի քանի տարի առաջ սատկեց։ Թութակիս սատկելը մի ամբողջ շղթա սկսեց ապրումների ու տրանսֆորմացիաների. մինչև էդ դեպքը չէի գիտակցում թե ժամանակի ընթացքում ինչ վարդագույն ու կեղծ դժոխք էր դարձել կյանքս, ոնց որ հոռոր կինոյում ժպտացող դեմքով մեռած մարդկանց հետ ապրեի ու իրանք էլ սնվեին իմ կյանքի էներգիան քաշելով։
Հիշում եմ էդ օրը. գիշերը արդեն իսկ լավ չէր, չգիտեի ինչ անել, ոչինչ չէր ուտում, խմում։ Առաջին անգամ երկար նստեց ձեռքիս։ Նենց զգացում էր, որ համակերպվել էր ու "գիտեր"։
Արդեն ուշ գիշեր էր, խնդրեցի, որ գտնենք թութակներով զբաղվող մեկին ու տանենք, ասեց, որ վաղը կտանենք։
Էնքան էլ համաձայն չէի, բայց համակերպվեցի ու մի քանի ժամ հետևելուց հետո քնեցի։ Վանդակը անկողնու մոտ էր, ոտքերիս ներքևում։ Առավոտը զարթնեցի, մի ակնթարթ նայեցի վանդակին ճոճանակի վրա փնտրելով ու էդ ակնթարթը հերիք էր, որ «սպիտակ թռչունը քարացած ընկած վանդակի հատակին» նկարը մխրճվեր ու մնար հիշողությանս մեջ։ Տեղիցս վեր թռա ու հիստերիայի մեջ խնդրեցի, որ Ա֊ն նայի։
Դրեցինք տուփի մեջ իր սիրելի ճոճանակի հետ, ծաղիկներ առանք, տարանք անտառի նման մի այգի ու թաղեցինք։
Ճանապարհին անընդհատ լացում էի ու չէի կարում զսպեի, իմ գլխում ուղղակի թութակի սատկել չէր, ավելի մեծ նշանակություն էր ստացել, քան կարողանում էի բացատրել։
Մամաս զանգեց, ինքն էլ հետս լացում էր, ասում էր, որ հասկանում ա ինձ։
Թաղելուց հետո մտանք Ա֊ի տուն, իր ա մաման իամանալուց հետո ինչ ա եղել, էլի մինչև ականջները ժպտում ու նույնիսկ մի պահ խնդում էր։ Տատիկին դուր չէր եկել լացելս, կոպտող տոնով ասեց, որ սահմանին տղաներ են զոհվում, ես էլ ասեցի, որ ինչքան էլ իսկապես ցավոտ փաստ ա, չի արժեզրկում իմ զգացածը։
Գնացինք տուն հավաքեցի փետուրները, ֆբ֊ում ստատուս գրեցի ու գործիս տեղից մի աղջիկ գրեց։ Յութուբում էպոքսիդի մասին վիդեոներ էի տեսել, որոշեցի փետուրը սառեցնել էպոքսիդի մեջ ու իրան էդ մասին ասեցի։ Իրար հետ մինչև էդ դեպքը չէինք շփվել, եկավ միասին գնացինք էպոքսիդ առանք ու փորձում էինք գլուխ հանել՝ ոնց անենք։ Դ֊վիտամին ունեի դեղին ու օվալաձև, էդ էլ դրեցինք կլոր ֆորմայի մեջ՝ փետուրի կողքին, նենց որ կտուցի նմանվի, իսկ փետուրը մարմինը լինի։
Նույն օրը գնացի տնից, մամաս քույրիկիս ուղարկեց, որ մենակ չլինեմ ու մի ամիս ծանոթ հյուրատանը մնացի։
Հետո հետ եկա ու շարունակեցինք էն աղջկա հետ շփվել, որոշ ժամանակ մեր տանն էր ապրում ու իրար հետ լիքը բաներ ապրեցինք։ Նենց զգացում էր, որ նոր տիպի ընկերություն եմ բացահայտել ու մեր հոգու բոլոր մասերը իրար հետ կիսում էինք։
Հետո տրանսֆորմացիայի երկրորդ էտապը սկսեց ու մենակ գնացի Վրաստան։ Ինքն էլ հետո եկավ։ Գալու ու նաև իր ընկերոջ պատճառով կռվեցինք, գրեցի, որ չեմ ուզում շաիունակենք շփվել։
Դրանից հետո հյուրատանը երկու դանիացիների հետ հանդիպեցի, գնացինք արշավի, երբ ընդմիջեցինք պատմեցի պատերազմի մասին, բավականին էմոցիոնալ, թե ինչքան դժվար ա վերականգնվել ու ապրել ու մտածել երազանքների մասին, հենց մի քանի րոպե հետո գետը կոշիկս տարավ ու մնացի հողաթափերով, կեսից անտառում մենակ էի, առանց կապի դրսի աշխարհի հետ։ Հազիվ գլխիս խառը տրանսից դուրս եկա ու բարեհաջող հասանք քաղաք, հաջող արեցինք իրար։ Հաջորդ օրը այրբնբին որտեղ մնում էի, բազմաբնակարան շենք էր, ներքևի հարկում սատկած կատու կար, արյունը ցփնած ամենուր ու խառը տեղեր կերի մնացորդներ։
Տեսածս առանց էդ էլ անհավասարակշիռ գիտակցությանս վրա տպավորություն ա թողնում, դուրս եմ գալիս շենքից, գրում հոսթին, որ կատու կա սատկած մուտքի մոտ։
Չորս ժամից ավել թափառում եմ աննպատակ, մինչև որ համարձակություն եմ ունենում հետ գնալու, բարեբախտաբար սատկած կատվին հավաքել էին։
Հետ եկա Երևան ու կյանքը շարունակեց իր հունով գնալ ու երևի թե գնալով քարկապները քանդվեցին ու լարվածություն թողեց։ Էպոքսիդը տեղավորեցինք բարձր դարակներից մեկում, մինչև 2023 մայիսի 18-ը. մարմինս ցեց ա ընկնում էպոքսիդի հետ կապված նոր բաներ պատվիրել ու էդ «ցեցերը» հանգիստ չեն թողնում մինչև վերջապես պատվիրում եմ ինձ ոչ հատուկ վատնողականությամբ։ Մայիսի 21-ին բացում եմ էն տուփը որտեղ Նոյեմիի փետուրներն էի պահել ու էդ ընթացքից մնացած չորացած ծաղիկ եմ վերցնում, դնում էպոքսիդի մեջ։
Էսօր մտքովս անցնում ա բացել նայել, թե կոնկրետ որ օրն ա թութակս սատկել ու նախորդ էպոքսիդի նկարներից բռնում եմ օրը՝ 2021 մայիսի 20 կամ 21։
Հիշում եմ, որ սա առաջին դեպքը չի, երբ տարվա նույն հատվածում նույն տիպի զգացումներ եմ ունենում, կարո՞ղ ա ժամանակը շրջանաձև ա շարժվում։

enna
01.01.2024, 18:17
Մոտավորապես 13 տարեկանի շրջակայքում Հեսսեի «Տափաստանի գայլը» կարդալուց հետո ֆիքսում եմ, որ երբևէ չեմ ուզում կենցաղի մեջ թաթախվել, դառնալ քաղքենի։
Պատկերացում կա, որ կյանքում փոփոխությունները շատ արագ են լինում ու նկատելի առաջ-հետո պիտի լինի։ Եթե ողբերգական դեպքերն ու մեկումեջ կատարվող անբացատրելի հրաշքները հանենք հաշվարկից, հիմնականում ամեն ինչ դանդաղ ա կատարվում ու մոտավոր սենց՝ մի օր առավոտ զարթնում ես ու սկսում հստակ գիտակցել ինչը էն չէր ու հանկարծակի բացատրվում ա տարիներ շարունակ ձգվող ամենօրյա անհանգստության ծակծկող զգացումը։
Հետ ես նայում ու հասկանում, որ ամեն կոմպրոմիսի, համակերպման հետ մի կարևոր մաս կորել ա, ժամանակի հետ դարձել միաչափ ու տափակ։
Նույն ձև կենցաղն ա սողոսկում ա, ստիպում համարես, որ ամեն ինչ պարզ ա ու պետք ա զոռել ուղղակի, ճնշել անհարմարությունը ու համարել, որ մի օր աչքդ կսովորի դրան։ Իսկապես աչքդ սովորում ա, որ ամեն ինչ տաղտուկ ա, կանխատեսելի ու սև֊սպիտակ, իսկ գունավորը բուտաֆորիա ա ինքներս մեզ ցույց տալու համար, որ արդարացված են զոհողությունները։
Մածուցիկ ու մոխրագույն փառը նկատվում ա, անհանգստությունը սկսում բարձրանալ, գլխապտույտ ա սկսում փառը կրելու անհարմարությունից։
Շոշափում ես փառը, բայց չի հասկացվում ինչքան հաստ ա, սկսում ես մաքրել ու պահի տակ հեշտությամբ ես օդը ներքաշում, վեր ես հիշում ինչպիսին ա ողջ զգալը, նայելն ու տեսնելը։
Սկսում ես հասկանալ, որ ուրիշ ձև էլ կա ապրելու, փառը շարունակում ես մաքրել, վերցնում կենցաղի տված անվտանգության զգացումը, եզրակացությունները, ճշտերն ու սխալները, վերհիշում, թե ինչքան խուճուճ ու հետաքրիր ա կյանքը, ինքդ քեզ վստահում ու պարզում, որ առանց ստիպելու ու ուժի էլ կարելի ա օրինաչափություն ու ֆոռմա ստանալ, կարելի ա ինչ-որ բան ավելի լայն տեսնել առանց եզրակացությունների, մերժումների ու վերջաբանների։
Թեթևանում ես, զգում, որ կարիք չկա ժամանակից ժամանակ բեռներ հետը տանելու, վերաիմաստավորում ես, ամբողջացնում պատմված անվերջ-անհամար կիսատ պատմությունները, հավաքում խոցված, շփոթված ու այլ անձերը, կապում ներկային, առանձնացնում ներկայից ու շարունակում շարժվել։