PDA

Դիտել ողջ տարբերակը : Թուսկուլեցի Սաշիկը



Անվերնագիր
20.06.2013, 00:51
Հիշում եմ, որ հերս ասում էր. ««Սաշիկ ջան, ի՜նչ կտենաս փայ մտի, իսկ Սերժիկը էն յանից ասում էր՝ պա՛պ, փայ մտնի, որ ի՞նչ անի: Ու էտ օրվանից սկսվավ իմ փայմտոցին

Անվերնագիր
20.06.2013, 09:52
Հազար ասինք՝ ես ինտերնետ չեմ մտնում, ես մենակ փայ եմ մտնում

Անվերնագիր
20.06.2013, 15:48
Նոր Նեմեցն էր զանգել, ասում ա անգլիայից Մխիթարյանին են ուզում առնեն, մեջը փող կա, տես կարաս արի դու էլ փայ մտի: Ես էլ ասի՝ փայ մտնելու բան ըլնի: Գնամ տենամ բալքիմ ֆիֆթի նա ֆիֆթի կպցնեմ:

Անվերնագիր
20.06.2013, 23:24
Կյանքը ինձ սովորացրել ա, որ եթե դու փայ չմտնես՝ քեզ փայ կմտնեն: Ու քանի դեռ ռույլը իմ ձեռն ա, քանի հլը քամին իմ յանից ա փչում, ես պտի փայ մտնեմ ամենքի հետ և ամենուր

Անվերնագիր
24.06.2013, 00:01
Թե փայ մտնող լինեյիր
Ինձ կհասկանայիր...

Անվերնագիր
27.06.2013, 15:58
Լավ փայ մտնելուց հետո, միշտ ծխելու ցանկություն ա առաջանում: Պապս էլ էր սիրում փայ մտնելուց հետո ծխել: Բայց պապս ո՜նց կուրախանար, եթե տենար, թե մենք ինչի ենք հասել. ես ստեղ, էս գործին, ախպերս ընդեղ:Հիշում եմ, մի անգամ ես տատին ու մաման նստած ենք, հաց պանիր պամիդոր ենք ուտում, մեկ էլ հեռվից պապս էկավ՝ թևի տակ երկու հատ ձմերուկ:
-Պապի, էս ո՞րտեղից,- հարցնում եմ ես զարմացած:
- Հարևան Լիպարիտին եմ փայ մտել,-բեեղերի արանքից մրթմրթաց պապս:
Տատիս էլ նստած տեղից վեր կացավ, թևերը կանթեց ու ռետորական տոնով ասեց.
-Այ մարդ,է՞ս հարցով էինք հավաքվել:
Ի՜նչ ծիծաղ, ի՜նչ ուրախություն:
Սիգարետը քցում եմ ճամփին, տրորում եմ, էն լավ օրերի հիշողություններն էլ հետը...

Անվերնագիր
06.07.2013, 02:22
էս քանի օրը որոշել եմ միքիչ ուրիշ ոճի մեջ հանդես գալ: Հլը տեսեք լավն ա՞, ինձ որ դուր ա գալիս


Կիսիր կոկակոլան Սաշիկի հետ:

©Կոկակոլա

Հաճույք, որի կեսը կլինի քոնը

© Հայ կոլա

Մի՛ հապաղիր, կիսվի՛ր

© Սնիկերս

Հագեցրու քաղցդ Սաշիկի հետ

© Տուկ
Էմենդեմս, շատը հալվում է Սաշիկի բերանի մեջ, այլ ոչ թե դրսում

© Էմենդեմս

շարունակելի...

Անվերնագիր
07.07.2013, 00:13
Աստղազարդ է երկինքը
շենքերից վերև
Եվ ես փայ կմտնեմ դեռ
մինչև ուշ գիշեր...

Անվերնագիր
12.07.2013, 23:15
Երազում եմ նոր օրենքի ընդունման մասին, ըստ որի փայ չմտնողին ծեծելը համարվի ինքնապաշտպանություն:

Անվերնագիր
19.07.2013, 22:16
Էրեկ գիշերը , երբ հազիվ հանգիստ նստած վիսկի եմ խմում,մեկ էլ ախպորս թոռը մտավ սենյակ միքիչ ինձ նայեց ու ասեց.

-Սխալ ես դու վիսկին խմում պապի. ու՞ր ա բլյուզը, սիգարե՞տը, կոկորդդ խեղդող հիշողությունները, որ չեն թողնում վիսկին կուլ էթա, ու էտ հիշողությունների պատճառով առաջացած անքնությո՞ւնը:

Վախենում եմ էտ թեմայով հետը խոսամ, որովհետև վստահ չեմ՝ ինքը մտավ սենյակ, թե՞ սաղ վիսկին էր

Անվերնագիր
22.07.2013, 00:07
#փայ_մտնողի_փայը_չի՛պակասի
#էն_էլ_ոնց_եք_վճարելու

Անվերնագիր
25.07.2013, 11:17
Կա մարդկանց 4 տեսակ՝
1.100-ոց
2. 150-ոց
3. գծի տեր
4. գծի տիրոջ հետ փայ մտնող

Անվերնագիր
03.09.2013, 01:33
«Գնդապետին ոչ ոք չի գրում»- Ճիշտ ա չեմ կարդացել, բայց զգում եմ, որ նման ենք ես ու գնդապետը: Հետաքրքիր ա, եթե Մարկեսը հիմա գրեր, երևի գրքի անունը կլիներ ««Գնդապետին ոչ ոք չի լայքում»», ու գնդապետի ամենասիրած երգը կլիներ Lonely Day-ը... Ափսոս մեր ժամանկներում չի ծնվելը Մարկեսը, թե չէ կասեի մի հատ իմ համար գիրք գրեր՝ ««գնդապետի հետ ոչ ոք փայ չի մտնում»» վերնագրով:
««Հերի՛ք է գնդապետ ինքներդ ձեզ գրեք»» արդեն զահլա եմ տանում, գնացի ...

Անվերնագիր
24.09.2013, 00:44
Ես ձեզ պես չեմ,
ես ձեզ պես չե՜մ,
ես այնքան հաճելի փայ տվողներ ունեմ
ուր ձեզ տեղ փայ չկա, ուր՝ ես եմ միայն

Անվերնագիր
29.09.2013, 23:38
Նոր կնիկս էկավ իմ փայ սենյակը, ու իր ձևերով սկսեց.
- Սաշ, Էս վերջին անեկդոտը լսել ե՞ս
- ո՞ր մեկը, - հորանջելով հարցնում եմ ես:
- Ասում ա էս Ապարանցուն հարցնում են՝ թե խի՞ չես պսակվում, ասում ա՝ Սաշիկը փայ կուզի:
- Լավ էլի այ կնիգ, ի՞նչ հիմարություն լսես, պիտի գաս պատմես, չէ՞, թող գնա՛ միքիչ քնեմ:

Հիմա որ մենակ եմ, չգիտեմ ուրախանա՞մ, թե՞ տխրեմ, թե վաբշե գնամ Ռուբոյից փայս վերցնեմ, էսա մի ամիս ա խաբար չունեմ:

Անվերնագիր
16.10.2013, 23:04
Իրիկունը ախպերս էր էկել մեր տուն, էլի մարդիկ կաին, լավ խոսացինք, խմեցինք: Հետո երբ բալկոնում հելանք ծխելու ՝ Սերժին հարցրի.
-Արա Սերժիկ, խի՞ ես փեշերդ բացել ռսների առաջ, խի՞ ես Պուծինին գլխիտ դրած փռփռում, բա դու է՞տ տղեն էիր:
Սերժը աստղերին նայելով, հանգիստ բաց թողեց թոքերում հավաքված ծուխը,ծուխը մի քանի վայրկյան մնաց օդում, հետո չքացավ.
-Հիշում ե՞ս մեր պապը ասսում էր ««լավ տղեն քամուն հակառակ չի՛ շռ*»», հիմա էտ եմ անում ապեր...

Անվերնագիր
25.10.2013, 22:52
Երբ հարևաններով հավաքվում՝ լոտո էինք խաղում, կապ երբ թաղի տղերքով բլոտ էինք խաղում, Մերս միշտ գալիս ասում էր «« Սերժիկ ջան դու գնա շախմատ խաղա, գործ չունես սրանց հետ․․․»»:

Անվերնագիր
12.11.2013, 01:50
Էսօր, երբ մեքենայից նայում էի թե ոնց էին հեծանիվ քշում երկու պատանի, միանգամից միտս էկավ իմ արյոնիկը: Ի՜նչ հեծանիվ էր է, որտեղ ասես քշվում էր, հիշում եմ փոշոտ ճանապարհի կողքերը սփռված ցորենի դաշտերը, մինչև հիմա հիշում եմ դաշտերի խշշոցը: Հենց այդ դաշտերից մեկում էլ մնաց այն Սաշիկը, ով սիրում էր թիթեռնիկենրի հետևից վազվզել, մերկ լողանալ գետում, ու երկա՜ր-երկա՜ր նայել երկնքին:
Դաշտերը երևի նորից նո՜ւրբ շրշույնով օրորվում են, նորից նույն փոշոտ ճանապարհին մեկը հեծանիվ է քշում, նորից ամառվա տապին մեկը լողանում է նույն շառաչող գետակում․․․

Անվերնագիր
16.12.2013, 22:52
Շատ տարիներ առաջ, երբ ձեզանից շատերը սպերմատոզիոտներ էին, ես ու Հերս սահնակով գնում էինք անտառ՝ փայտ բերելու․․․
Միգուցե, եթե Հերս լավը լիներ, մենք սենց չէի՞նք լինի, գուցե ամեն ինչում հենց ինքն է՞ր մեղավոր:Գուցե, բայց ես սենց եմ, սենց եմ հենց իր պատճառով․․․լա՛վ, թե վատ:

Հ․Գ․ Ինչքան ուզում եք կայֆավատ էղեք էտ ձեր ֆեյսբուքներում, բայց հո բոլորս լավ գիտենք՝ ով ա ում վրա ԻՍԿԱՊԵՍ կայֆավատ ըլնում:

Անվերնագիր
22.12.2013, 13:11
And you think I'm crazy,
Yeah Bitch!
I'm crazy

Գազպրոմից փայ եմ կպցրել:

Անվերնագիր
24.12.2013, 23:21
Էսօր տղերքից մեկը կոմպյուտերի դեմից ասեց՝ ««Սաշիկ ձյա հլը արի նայի»» գնամ ինչ տենամ․ մեկը նկար ա սարքել, թե բա ««Ճանաչո՞ւմ ես ՀՀԿ-ականի, ԹՔԻ՛Ր նրա երեսին»» տակն էլ՝ ««Ով դուխով ա՝ թող տարածի»»: Հիմա Հո չեմ խժժում, դաժը էն ճիժ վախտ, երբ Սերժիկի շախմատի ձին պահել էի ու Սերժիկը լացակումաց փնտրում էր, սենց չէի ղժժում: Ախպե՞րս, տենց դուխով ե՞ս, կարող ա գիշերն էլ՝ մառոզին, շորտիկով բալկոնում ծխե՞ս, թե՞ ավելի դուխով ես ու 200 գրադուսի տակ նապոլեոն ես թխելո՞ւ, չէ՛, դու ավելի դուխով ես, ու վաղը՝ երբ տնեցիք քնած կլիեն, դու մագը մինչև վերջ կքոքես ու Այ-այ-յա ԿՈԿՈ-ՋԱՄԲՈ-ի տակ խելակորույս կպարես:

Լավ տրամս բարձրացավ: Հա, նապոլեոն ասեցիք,մի անեկդոտ հիշեցի․
Գժանոցում նոր հիվանդ են բերում, բժիշկը հիվանդին հարցնում ա․
-Դուք ո՞վ
-Ես Նապոլեոնն եմ
Բժիշկը օգնականներին․
-Սրան տարեք Մակեդոնացու, Հիտլերի, Ստալինի մոտ:
Էս հիվանդը ճամփին հո չի քաշքշում, ուզում ա ձեռքներից պրծնի, իրան գետին ա քցում: Էս օգնականները հետ են բերում բժշկի մոտ․
-Ի՞նչ ա եղել, արա՛, խի՞ չես գնում:
-Բժիշկ ջան, ես տո՛րթ նապոլեոն եմ, տո՜րթ:

Անվերնագիր
29.12.2013, 22:46
Ամանորյա զգուշացում

Եթե դուք կարդում եք սա, ուրեմն զգուշացումը հենց ձե՛ր համար է:Յուրաքանչյուր բառ, որ դուք կկարդաք՝ անիմաստ է, դուք ուղղակի հերթական անգամ ծախսում եք ձեր փայ կյանքը:Աննպատակ: Մի՞թե ոչինչ չունեք անելու: Մի՞թե ձեր կյանքը այդքան նողկալի է ու գարշելի, որ անգամ չգիտեք, թե ազատ ժամանակ ինչով զբաղվել: Մի՞թե դուք կարդացել եք այն ամենը, ինչ ցանկացել եք կարդալ:Մի՞թե դուք մտածել եք այն ամենի մասին, ինչի մասին ուզեցել եք մտածել․․․ Արթնացե՛ք։ Հենց հիմա դուրս եկեք փողոց: Ճարեք ձեզ սքանչելի հակառակ սեռի աչո: Թարգե՛ք հիմար քայլեր կատարել: Դուրս ե՛կեք աշխատանքից: Խփոցի սարքեք: Ցո՛ւյց տվեք, որ ողջ եք, որ դեռ չեք սատկել:Եթե դուք չսկսեք գործել անհապաղ, ուրեմն, այսպես՝ էշ-էշ էլ կապրեք ձեր կյանքի մնացած մասը: Հավատացեք, կյանքը հրաշալի բանբաներկա է:
Ես ձեզ զգուշացրի․․․ Սաշիկ (Թայլեր)

Անվերնագիր
03.01.2014, 01:40
Ահա և իմ ամանորյա լուսանկարը։ Այս նկարում այն բոլոր ցանկություններն են, որոնք դուք լսել եք սեղանների շուրջ, կարդացել եք ինտերնետում։ Ընդամենը մի նշանով։ Պրիտոմ, էտ նշանը միջնամատը չի։
http://oi44.tinypic.com/x29u85.jpg

Անվերնագիր
03.02.2015, 14:06
Դյուզ ա կյանքը տականք ա, բայց սկաց լի բրատ' պրիյատնիյա:

Անվերնագիր
04.02.2016, 15:29
Նարկամանները ամենկարևորը չեն հասկանում․ առանց հաշիշ օգտագործելու կարելի է ավելի բարձր թռնել, քան՝ օգտագործելով: Ես օրինակ, նույնպես դա երբեք չեմ հասկացել․․․ Ու քանի դեռ էս երկրում ենք ապրում, ու էս հասրակության մեջ, ես կթռնեմ այնքան, ինչքան թույլ կտա իմ հաշիշը:
Էս կյանքը պտի նենց ապրես որ ոչ թե գիշերը՝ այլ ամբողջ կյանքդ լինի հաշիշով օծուն ու ինչու չէ՝ նաև բալասանով․․․

Անվերնագիր
24.02.2016, 16:30
Էն օրը մի պապի ճամփին բռնցրեց, թե բա․
- Մեծ մարդ ես, ի՞նչ ես անում, դու խի՞ղճ ունես, խիղճդ տեղյակ ա՞ ինչով ես զբաղվում:
- Պապի՛, ասի,արխային, խիղճն էլ ա փայի մեջ․․․

Անվերնագիր
08.03.2016, 00:23
Մարտի 8-ը թուլամորթների համար ա․ Ես իմ կնոջը ադուվանչիկներ մարտի 4-ին եմ նվիրել:

Անվերնագիր
09.03.2016, 23:44
Առավոտյան արթնացա հեռուստացույցի բարձր ձայնից։
-Կնի՛կ, ա՛յ կնիկ:
Տունը չէր: Ներվայնացած տեղերիցս վեր կացա, գնացի նախասրահ, չգիտեմ ինչի տակից պուլտը գտա, ուզում էի անջատել, տենամ հայլուրն ա սկսում, ասի՝ լավ, մի քիչ նայեմ՝ տրամս բարձրանա․ մի քիչ էլ ձայնը բարձրացրի:
-Հայաստանի Հանրապետության նախագահ Նիկոլ Փաշինյանը․․․․
-Ի՞նչ, ի՞նչ, - աչքերս թռավ ճակատաս, թափով ալիքը փոխեցի․ Շանթում էլ էր հայլուր:
-Հայաստանի հանրապետության նախագահ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է․․․
-Վախ, Հորս արև, էս ի՞նչ ա կատարվում, - արագ գնացի ննջասենյակ, հեռախոսս վերցրի, Սերժիկի համարը հավաքեցի, անհասանելի էր, էն մյուս ախպորս ասի զանգեմ, ինքն էլ էր անհասանելի․ Էս ի՞նչ ա կատարում: Արագ-արագ պիժամոս հանեցի, սառոչկա, գալստուկ-մալստուկ կապեցի ու տնից դուրս:
«Սաշի՛կ, հանգստացի, Սաշի՛կ, հանդարվի, էս երազ ա, ե-րազ, հեսա արթնանալու ես»: Մայթով խելակորույս քայլում եմ, չգիտեմ՝ ուր գնամ: Հեռվում նկատեցի երկու հոգու (մեկի ձեռքին դանակ կար), իմ ողղությամբ էին գալիս: Երբ արդեն շատ մոտ տարածության վրա էինք, դանակավորը դանակով հարվածեց կոկորդիս, արյունս միանգամից պզզաց սրա էրեսին, էս անասունը դանակը հետ տարավ, որ մի հատ էլ հարվածի, երկուսին էլ հրեցի մի կողմ ու սկսեցի վազել:Վազում էի ամբողջ ուժով, փախչում էի բոլորից, փախչում էի ամեն ինչից, ինքս ինձնից․․․ Հետո զգացի, որ էլ ուժ չունեմ․ ծնկի իջա:
«Հը՞ն, Սաշիկ, կզզցրի՞ն, մենակ չասես՝ չգիտեիր, որ էս օրը գալու է, չասես, թե չես հիշում քեռուդ խոսքերը՝ « Էս կյանքում ինչքան վերցնում ես, էտքան էլ պիտի տաս՝ վաղ թե ուշ»:
Հետո աչքերիս դեմը սևացավ, ու էլ բան չեմ հիշում:
Իսկ առավոտյան․․․ առավոտյան արթնացա հեռուստացույցի բարձր ձայնից

Անվերնագիր
14.03.2016, 01:34
Կարող եք ասել ո՞վ էր մեր գյուղի գրազները կիսում․․․ չե՛ք կարող

Անվերնագիր
26.04.2016, 13:58
Որոշել եմ մայիսից 50/50-ը սարքեմ 60/40 :

Ամեն բան լավ է լինելու

Անվերնագիր
16.05.2016, 15:13
Մանրից ժողովուրդն էլ ա սկսում հասկանալ, որ էս կյանքում ամեն ինչ մասերից ա բաղկացած: Եվ որոշ բաժիններ ի վերուստ ուրիշի համար են նախատեսված:


Իմ բաժինը դու ուրիշին չես էլ կարա տաս, ապերիկ

https://www.youtube.com/watch?v=OQxbtEiKrq8

Անվերնագիր
06.06.2016, 00:35
․․․․Նա կիսաձայն ինձ շշնջաց, որ ես փայ մտնող եմ ուշացած,
Որ իմ բաժինն արդեն մեկնել է, ես ուշացել եմ նրանից,
Ով որ իմ փայը գողացել է, արդեն հեռու է ինձանից․․․

Անվերնագիր
24.11.2016, 01:28
Ջահել ժամանակ ՝ էն որ ոչ մալալետկա ես ոչ էլ հասուն տղա (50/50 էլի) ընկերուհի ունեյի: Հա, հա ապերիկ, մի ծիծաղի: Սիրում էի, շատ էի սիրում:Հիշում եմ ամառվա շոգ գիշերներին բարձրանում էինք իրենց հարևանի տանիս, պարկում էինք ու ժամերով նայում աստղերին...:Հիշում եմ էտ աստղազարդ գիշերներից մեկում էլ հարցրեց՝ «Սաշ կուզեյի՞ր ամբողջ աշխարհը քոնը լիներ»:«Կեսն էր լիներ վատ չէր լինի» պատասխանեցի քմծիծաղով…
Ու եթե Աստված չամաչեց՝ այսպիսի աշխարհ ստեղծեց, ու բախտը չամաչեց՝ մեզ բաժանեց: Ես էլ չեմ ամաչում, որ այսպիսին եմ: Հա, հենց տենց

Անվերնագիր
30.11.2016, 15:20
Իմ կինն իմ կեսն է

Անվերնագիր
22.03.2017, 18:14
Չգիտեմ ով (ինչ որ փիլիսոփա.Ալլահը ավելի հստակ կիմանա) գրում էր, որ մեր փայ երազներում պատկերները վերարթնացնում են մեր ապրումները և ոչ թե առաջ են բերում դրանք. օրինակ, մենք ոչ թե երազում Արթուր Բաղդասարյանին (հա, հա, էսի իմ դուրն էլ չի գալիս) տեսնելուց ենք զզվանք ապրում, այլ Արթուր Բաղդասարյանին տեսնում ենք՝ մեր զզվանքը բացատրելու համար: Ու եթե սա ընդունենք որպես ճշմարտություն, այնուամենայնիվ, ես ի զորու չեմ լինի հաղորդելու իմ՝ վերջին շրջանում տեսած երազների՝ նախ հաջորդականության իմաստը, հետո դրանց արտառոցությունն ու խուճապը: Ինչևէ, փորձեմ վերապատմել:
Առաջին երազը տեսա մոտ մեկ ամիս առաջ. զգույշ քայլերով մոտենում եմ ինչ որ ջրափոսի, սկսում եմ դրա մեջ լուսին ման գալ, չեմ գտնում, արթնանում եմ: Երկրորդ երազը տեսա նախորդից որոշակի ժամանակ անց. այս անգամ ավելի վստահ քայլերով եմ մոտենում ջրափոսին, նստում եմ շուրջը, բավականին երկար (եթե իհարկե երազում հնարավոր է չափել ժամանակը) սպասում եմ, որ լուսինը հայտնվի, չի հայտնվում, հանկարծ կատաղած տեղիցս վեր եմ թռչում, մտնում եմ ջրափոսի մեջ, ձեռքերով լուսին եմ ման գալիս, չեմ գտնում:Արթնանում եմ:
Վերջին երազը տեսա երեկ(արդեն լրիվ միստիցիզմի մեջ)․ Երբ մոտեցա ջրափոսին այնտեղ արդեն մեկը կար (կարծում եմ Աստվածներից էր). Ջրափոսից զգուշորեն հանեց լուսինը, կիսեց երկու մասի, կեսը տվեց ինձ, մյուս կեսը քցեց ջրափոսի մեջ ու չքացավ։ Սկզբում աբշեցի, հետո սկսեցի (չգիտես ինչու) ծիծաղել, և ի վերջո արթնացա:

Անվերնագիր
21.08.2017, 13:01
Ասում են (այնուամենայնիվ ես հավատում եմ), որ մահանալուց հետո մարդու ուղեղը դեռ 7 րոպե էլ աշխատում է, և այդ 7 րոպեների ընթացում մարդն ամբողջ կյանքը վերապրում է ինչպես երազում( կարծում եմ, գիետք որ երազում ժամանակը շատ ավելի երկար է ձգվում): Ու հարց է առաջանում՝ ինչպե՞ս տարբերել՝ մենք ո՞ղջ ենք, թե՞ ուղղակի այդ 7 րոպեներն ենք վերապրում:
Երկար ժամանակ այս հարցի պատասխանը ինձ տանջում էր, և, իվերջո, մի աստղազարդ գիշեր ես գտա պատասխանը. Նախ, ի տարբերություն մյուսների իմ ուղեղեը մահանալուց հետո մինիմում 14 րոպե էլ կաշխատի(թեպետ վստահ չեմ) և այն հարցին՝ արդյոք ո՞ղջ եմ, թե՞ այդ 7 րոպեներն եմ վերապրում. ես հասկացա(արդեն վստահ), որ 50%-ով ողջ եմ, 50%-էլ վեարպրում եմ իմ կյանքը…

Անվերնագիր
27.08.2017, 00:13
… Փակում եմ աչքերս, վարսավիրանոցում եմ՝ հայելու դիմաց: Հայելու մեջ ութամյա ես եմ: Հերս ա բերել Սեպտեմբերի մեկի համար… մի պահ կարկամում եմ, բացում եմ աչքերս:


Հիշողությունների մի տեսակ կա, որ մասերի չի բաժանվում:

Անվերնագիր
12.10.2017, 21:20
Ախպորս համար եմ սարքել:


http://i67.tinypic.com/1zyknrn.jpg


Հ.Գ. Չէ, Գալուստ Սահակյանը չի հուշել

Անվերնագիր
09.01.2018, 14:34
Ինձ ու իմ եղբայրներին նույնպես դպրոցական տարիքում բուլիինգի են ենթարկել(հա,հա, մի զարմացի): Դե երեքս էլ թույլ ու նվազ տղեք էինք ու կռվարար էլ չէինք:Հիշում եմ, որ Սերժիկին էին շատ նեղում. ամեն շախամատի դասին կամ սերժիկի շախմատի քարերն էին գողանում պահում, կամ էլ ձեռ առնելով հարցնում էին՝ Սերժի՞կ, կարողա՞ դառնաս Ֆիշերը: Մյուսն էլ կողքից ծիծաղելով ավելացնում էր՝ չէ, ինքը մեր ապագա շախմատի ֆեդերացիայի նախագահն ա դառնալու: Ու բոլորով ծիծաղում էին: Իսկ խեղճ Սերժիկը գլուխը նստած տեղից բարձրացնում ու հանգիստ պատասխանում էր՝ բա դրա՞ համար ենք հավաքվել: Բայց զգում էի, որ նեղվում էր: Շատ էր նեղվում:Ես էլ էի շատ նեղվում, չգիտեի ինչ անել: Տունը էտ թեմայով իրար հետ չէինք խոսում (հիմա եմ հասկանում, որ ամաչում էինք մեր թուլությունից),հորս էլ չէինք ասում (դե հո երեխա չենք): Ժամերով սենյակում փակվում էի ու Աստծուն հարցնում. թե խի ա՞ մեր բաժին ճանապարհը սենց դառը ու դժվար: Ու մի օր էլ, երբ էտ ամեն ինչը տանել չկարողացա, ինքս ինձ երդվեցի՝ երբ փոխվեն ժամանակները, երբ ճակատագիրը մեզ խղճա, ու երբ սկսի քամին մեր կողմից փչել, երբ ռույլը մեր ձեռքը լինի, մենք պետք է բուլիինգի ենթարկենք ամենքին և ամենուր: Ու մինչև այսօր մենք նույնքան հավատարիմ ենք մեր երդումին, ինչպես հավատարիմ էր եղել իր երդումին Հաննիբալը Կարթագենից: Եղբայրներս չգիտեմ, բայց ես նույն Հաննիբալի նման մատանուս մեջ թույն եմ պահում...եթե, հանկարծ, իմ փայ ճակատագիրը որոշի նորից խղճալ (արդեն խղճալ), ու վերցնի իմ ձեռքից ռույլը:

Անվերնագիր
11.01.2018, 00:28
Զգում եմ, որ տարիներ հետո իմ անունով կկոչեն մի հիվանդություն՝ որի ժամանակ մարդկանց մոտ անկառավարելի փայ մտնելու ցանկություն կառաջանա, և որն անբուժելի կլինի:Իսկ հիվանդության անունն էլ կլինի՝ «Սաշիկի սինդրոմ»:

Անվերնագիր
19.02.2018, 18:55
Ազգ-Սաշիկ-բանակ

Անվերնագիր
18.05.2018, 02:16
Հիշում եմ, տարիներ առաջ, (գրողը տանի, ինչքան ժամանակ է անցել) երբ դեռ դպրոցական էինք, ինչ որ առիթով հավաքվել էինք բարեկամներով: Այնպես ստացվեց, որ երազանքներից խոսք գնաց, ու պապս շուռ էկավ մեր կողմ ու թե բա «դուք ի՞նչ երազանք ունեք»: Սկզբից խոսեց Սաշիկը.
-Երազում եմ՝ մի օր դառնամ պաշտպանության նախարար, հետո ԿԳԲ-ի պետ, հետո վարչապետ, հետո նախագահ, հետո որ գործերս լավ ըլնի էլի վարչապետ...
Պապս քմծիծաղով ընդհատեց.
-էն վերջին վարչապետ շատ չի՞,- ու բոլորով ծիծաղեցինք: Հետո շուռ էկավ մյուս ախպորս կողմը.
-Լևոն ջան դու ի՞նչ ես երազում.
-Դե... օրինակ կուզեյի լինել Պատմական գիտությունների դոկտոր, կամ ասենք Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, ու որ վերջում էլ ինձ նախագահը պարգևատրեր Մխիթար Հերացու մեդալով:
- Հա դե որ Սերժիկի երազանքը իրականանա քո երազանքը վաբշե պռոբլեմ չի:
Վերջում էլ ֆռռաց իմ կողմը.
-Սաշիկ ջան դո՞ւ ինչ կասես.
-ինձ ոչ պաշտոն ա պետք, ոչ մեդալ, ուղղակի ուզում եմ փայ մտնեմ ամենքի հետ և ամենուր...,- Լավ ծիծաղեցինք: էդ պահին Տատս էկավ՝ սուրճով լի ջազվեն ձեռքը.
-Բա է՞ս հարցով էինք հավաքվել,- Ու բոլորս մոտեցանք սեղանին համտեսելու մեր փայ դեսերտը:


Հին աշխարհի իմաստուններից մեկն ասում էր, որ կյանքում 2 դժբախտություն կա՝ մեկը երբ երազանքդ չի կատարվում, մյուսն էլ՝ երբ երազանքդ կատարվում է...

Անվերնագիր
25.06.2018, 19:56
Ահա և վերջ:

Անվերնագիր
04.07.2018, 22:13
Վերջ հարաժամ եվ հարատև:
Իբրև վերջին, փակվող մի էջ,
Եվ վերադարձ չկա արդեն:

Օ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջի՜ն, վերջի՜ն իմ փայ…


Վերացվող իմ տեսակը հանձնվում է ԱԱԾ-ին...

Անվերնագիր
22.07.2018, 13:23
Նորից փրդած ծառի մարմինը ծիլեր կտա գարնան շեմին,
նորից իմ պատուհանը մութ՝ կյանքի լույսով կողողվի...
Միայն թե դիմանա իմ սիրտը՝ կիսված հազար հարվածներին,
չքարանան թևերը իմ՝ թռիչքի մեջ կիսված ճամփի:

Ու լսում եմ՝ ժամանակի կիսված զարկերը,
լսում եմ՝ դեռ չկիսված մի մեղեդի,
փակում՝ կորուստների կիսաբաց դռները,
և ամբոխին կիսված՝ ես խառնվում...

Անվերնագիր
17.09.2018, 13:47
Պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ:

https://168.am/2018/09/17/1010839.html?utm_source=newsinfo.am_ios



Հ.Գ. Պատրաստ եմ նաև լռելյայն կիսել Հայաստանի Հանրապետության մտահոգությունների որոշ մասը…ինչը, ահավասիկ, բավականին խրթին գործ է

Անվերնագիր
09.12.2018, 01:38
Տարիներ առաջ(Ես արդեն կորցրել եմ իրականության զգացողության կեսը և չեմ կարող ասել կոնկրետ՝ երբ) Հերս մեզ մեշոկներ տվեց և ուղղարկեց ցորենի արտ: Երբ հասանք արտ կոմբայնը դեռ չէր եկել, մեշոկները փռեցինք գետնին ու պառկեցինք վրան: Ինչքա՜ն գեղեցիկ էր երկինքն այն ժամանակ, ինչքա՜ն մոտ էին ճախրում ամպերը, թվում էր թե հենց ձեռքդ մեկնես՝ կբռնես առաջին իսկ պատահած ամպիկը…Հանկարծ Սերժիկը շուռ եկավ մեր կողմն ու ասաց.
-Տղերք, հետաքրքիր ա, ո՞նց կդասավորվի մեր կյանքը. ո՞ւր կգնանք, ի՜նչ էր կանենք, այ օրինակ դու՝ Լևոնիկ, ո՞ւր կուզեիր գնալ, ի՞նչ կուզեիր անել.
-Եսի՞մ, կուզեի զինվորական թարգմանիչ լինել Արաբական ինչ որ երկրում, օրինակ՝ Ալժիրում, կամ ասենք դեսպան Հորդանանի Թագավորությունում, - ցորենի հասկերի հետ խաղալով պատասխանեց Լևոնը…
-Փա՜յ քո, թան էլ չէ՝ փռթած մածուն,-ծիծաղելով պատասխանեց Սերժիկը
-Սերժիկ, բա դու ի՞նչ կուզեիր անեիր,- շարունակելով երկնքին նայել, հարցնում եմ ես.
-Կազինո եմ ուզում գնամ, բայց սովորական տեղ չէ, խոսքի՝ Բադեն-Բադեն, ու որ իմ գրպանի փողերով էլ չխաղամ՝ խալխի փողերը լինեն.
-Դե դա դժվար չի ի կատար ածել,- ծիծաղում եմ ես.
-Օյ-օյ, հլը դու ասա տենամ ի՞նչ ես ուզում:
Երկնքում ամպերը ինչ որ կերպար էին հյուսել, հետո մասերի բաժանվեցին. մի մեծ մաս մնաց իմ գլխավերևում, մնացածը չքվեցին.
-Խենթի կյանք եմ ուզում, խելառի. որ երբ վերլուծեն իմ կյանքը՝ չհանդգնեն երազել անգամ նման ճակատագրի մասին. Պազիկի շոֆեռ եմ ուզում լինել, ամեն ինչի 50%-ն եմ ուզում, հետո պատգամավոր, բանտ եմ ուզում նստել, Գվատեմալայի քաղաքացիություն եմ ուզում, «Ալեխանդրո՜ » կրքոտ անունն եմ ուզում, Պրահայի արվարձաններին նայելուց՝ հուզմունքից լացել եմ ուզում...


Սպինոզան ասում էր, թե ամեն ինչ ուզում է իր իսկ գոյությամբ պահպանվել. քարը հավերժորեն ուզում է քար լինել, վագրը` վագր: Երկար ժամանակ ես չէի հասկանում, թե ի՞նչ է ուզում ասած լինել Սպինոզան... հիմա արդեն հասկանում եմ:

Անվերնագիր
01.01.2019, 02:47
Ու էն, ինչ դուրդ չեկավ թող մնա անցյալում. մարդիկ, իրադարձություններ, մտքեր: Հեռացրու քեզանից անցյալի հետ կապող բոլոր խեղդող խարսիխները:Թեկուզ դա կլինի այն քաղաքը, որտեղ շունչդ կտրվում է, կլինեն այն մարդիկ, որոնց հետևում ես ֆեյսբուքում, բայց որոնց տանել չես կարողանում. հեռացրո՛ւ, հեռացրու քեզանից... ուղղարկիր գրողի ծոցը: Իհարկե, Նոր տարին ընդամենը թվերի փոփոխություն է, բայց մի՞թե սա ևս մեկ հնարավորություն չէ,
մի՞թե գործողություններ կատարելու հիանալի դաշտ չէ: Հաշվի, քեզ ռեստարտ լինելու բոլորովին անվճար շանս են տալիս...
Մի՛ համակերպվիր իրավիճակի հետ, եթե այն քեզ դուր չի: Մի՛ հիասթափեցրու... մի հիասթափեցրու ինքդ քեզ:

Իսկ ի՞նչ կարող եմ ասել անցած տարվա մասին. Օ՜հ, բոլոր հիշողությունները ես պահել եմ այս արկղի մեջ, փակել պահարանում, նեղ օրվա համար...
https://data.whicdn.com/images/128457812/large.jpg

Անվերնագիր
19.02.2019, 15:32
Մյուսին` Սաշիկին է ամեն ինչ պատահում: Ես քայլում եմ Գվատեմալայի փողոցներով և կանգ եմ առնում, գուցե արդեն մեքենայաբար, ինչ-որ միջանցքի կամարն ու դուռը դիտելու:
Սաշիկից լուրեր եմ ստանում թերթերի միջոցով և նրա անունը կարդում եմ գլխավոր էջերում: Սիրում եմ փայ մտնել, մասերի բաժանել, տոկոսներ, խաղադրույքներ, ավազե ժամացույցներ, սուրճի համը. մյուսն էլ նույն նախասիրություններն ունի, բայց այնպես է պարծենում դրանցով, որ այդ նախասիրությունները դառնում են դերասանի
հատկանիշներ: Չափազանցություն կլիներ ասել, թե մեր հարաբերությունները թշնամական են. ես ապրում եմ, ես ինձ թույլ եմ տալիս ապրել, որպեսզի Սաշիկը հյուսի իր մասերը, և այդ
գործողությունն արդարացնում է ինձ: Հաճույքով խոստովանում եմ, որ երբեմն փայմտոցիները հաջողվել են, սակայն այդ չի կարող ինձ փրկել, գուցեև այն պատճառով, որ դրանց մեջ լավագույնը պարտական է եղբորս կամ ավանդությանը: Բացի այդ, իմ ճակատագիրը վերջնականապես կործանվելն է, և ինձնից միայն մասնիկներ են գոյատևելու: Իհարկե ինձ հայտնի է նրա կեղծելու և վեհացնելու չարակամ սովորությունը, սակայն կամաց – կամաց նա տալու է ամեն ինչ․․․
Ամեն ինչ ուզում է իր իսկ գոյությամբ պահպանվել.
Ես պետք է Սաշիկը լինեմ և ոչ թե ես ինքս (Ալեխանդրոն), սակայն ես ինքս ինձ ավելի քիչ եմ ճանաչում նրա բարեգործություններում (https://168.am/2018/09/17/1010839.html?utm_source=newsinfo.am_ios), նվիրատվություններում (http://panarmenian.net/m/arm/news/265627): Տարիներ առաջ ես փորձեցի նրանից ձերբազատվել և, մի կողմ թողնելով 50%-ների առասպելը` ժամանակը և տարածությունը մասերի բաժանելու մասին խաղեր հորինեցի:
Եվ այդպես, ողջ կյանքս փախուստ է և կորցնում եմ ամեն ինչ, և ամեն ինչ մոռացում է կամ էլ պատկանում է նրան` մյուսին:

Իրականում չգիտեմ, թե մեզնից ո՞վ է գրում այս էջը․ Սաշիկը՞, թե՞ Ալեխանդրոն․․․

Անվերնագիր
12.03.2019, 01:41
Էս երգը քոքել եմ, ճռճռան բազկաթոռն ու աձյալը հանել եմ բալկոն, գինու շիշը դրել եմ կողքս ու վայելում եմ երեկոն․․․ Ինչ որ մի պահ ինձ թվում ա, որ ոչինչ էլ գույություն չունի․ կա ընդամենը կիսատ մի ֆիկցիա, որը, չգիտես ինչու, մենք կյանք ենք համարում:





Oh baby, I'm just human.
Don't you know I have faults like anyone?
Sometimes I find myself alone regretting
some little foolish thing; some simple thing that I've done.





https://www.youtube.com/watch?v=9ckv6-yhnIY

Անվերնագիր
04.04.2019, 00:54
Իսկ ի՞նչ կլիներ եթե Նեոն ընտրեր և՛ կարմիր և՛ կապույտ հաբերի կեսը և միաժամանակ կուլ տար․․․ Ի՞նչ ելքի կհանգեցներ՝ ցավալի իրականության կեսի և երջանիկ պատրանքի կեսի միաձուլումը։ Երկար ժամանակ այս հարցի պատասխանը տանջում էր ինձ, բայց հիմա, ինձ թվում է ես գտել եմ պատասխանը․
Նեոն կարթնանար և կպարզվեր, որ նա ունի երկու եղբայր, որ նա 1976 - 1990 թվականներին եղել է «Պազիկ» մակնիշի ավտոբուսի վարորդ, 1987 թվականին ստացել է գազային տնտեսատեխնիկի որակավորում, 2003 - 2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2007 - 2011 թվականներին մեծամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Սիրել է Սպինոզային, ոսկյա վերելակներ,տոկոսներ, հիացել Լատին Ամերիկայով, որ իր հոգին ալեկոծվում է նույնիսկ «Գվատեմալա» երկրի անունը լսելիս, որ ամենախենթ գիշերներից մեկը անցկացրել է Պրահայում, որ հայտնվել է ԱԱԾ-ի ձեռքում, որ շուտով, հնարավոր է, այլևս երբեք չտեսնի արևը,լուսինը, այդքան պաշտելի կիսալուսինը․․․
Սա Մատրիցայի անհայտ՝ և գուցե թե լավագույն սցենարն է․ որտեղ մի կեսը ցավալի իրականություն է, իսկ մյուս կեսը երջանկության պատրանք․․․





Հ․Գ․ Being the one is just like being in love. No one can tell you your in love, you just know it.

Անվերնագիր
08.04.2019, 00:33
․․․ Գազանանոցում ենք: Ես 2-րդ կամ 3-րդ դասարան եմ:Ընտանիքով ենք՝ հերս, մերս, ու եղբայրներս։ Սերիժկը մի ձեռքով քաղցր բամբակ ա բռնել, մյուսով փուչիկներ: Լևոնիկը Սերժիկի փուչիկների հետ ա խաղում։ Ես վախվորած գազաններին եմ նայում։ Գայլերի վանդակի կողքով անցնելիս կանգ առա․ շուռ եկա, որ հորս ցույց տամ անկյունում նստած գայլին՝ հայրս չկար։ Վախեցած աջ ու ձախ եմ նայում՝ ծնողներս չկան։ Տագնապած արագացնում եմ քայլերս։ Իմ մանկական ուղեղը փորձում է մտաբերել մեր անցած ուղղին, բայց վախը չի թողնում կողմնորոշվել: Ճաղավանադակներին եմ նայում․ թվում է թե բոլոր կենդանիները հայացքներով ինձ են ուղղեկցում։ Արդեն սարսափած ուզում եմ վազել, հանկարծ, մեկը ջղային հայացքով ձեռքս բռնեց․ անվտանգության աշխատակիցն էր․
-Կներեք, ես այստեղ ծնողներիս եմ կորցրել, եղբայրներիս,-դողալով սկսում եմ խոսել։
Անվտանգության աշխատակցի դեմքը մեղմացավ․
-Իսկ դու նրանց փնտրո՞ւմ էիր․
-Հա՜, անկեղծ ա-ասած՝ հիմա շատ եմ վըվախեցած,- ծնոտիս դողը զսպել չկարողանալով՝ պատասխանում եմ։
- Բայց, ախր, ում դու փնտրում ես՝ ա՜յնտեղ են,- ձեռքի դանդաղ շարժումով ցույց տվեց անվտանգության աշխատակիցը։
Ես՝ նրա պատասխանից կարկամած, նայեցի ձեռքի ուղղությամբ․ Սերժիկը, Մերս՝ Լևոնիկին գրկած, և ես, աղվեսներին ենք նայում, իսկ հեռվից ժպտալով հերս ա գալիս՝ 5 հատ պաղպաղակ ձեռքերում պահած․․․


Էս երազը վերջերս հաճախակի եմ տեսնում։

Անվերնագիր
18.08.2019, 03:30
... Դպրոցական ենք, ամառային արձակուրդներն են, զգուշությամբ բացում եմ դուռը, Սերժիկը՝ շախմատը դիմացը դրած, մի ձեռքով ձին ա օդում պահել, մյուսը դրել ա ծնոտին ու խորասուզված շախմատին ա նայում.
-Սերժի՞կ, չլինի ուզում ես էդ ձիուն վարժեցնես,- քայլելով նստում եմ Սերժիկի դիմաց:
-Ի՞նչու ոչ, ե՛ս, որ հիմա ձի եմ վարժեցնում, ո՞վ իմանա, միգուցե տարիներ հետո սանձեմ մի ողջ ժողովուրդ,- ձին օդի մեջ ֆռռացնելով պատասխանեց Սերժիկը:
-Գիտե՞ս Սերժիկ, ես որ շախմատից տենց լավ գլուխ չեմ հանում, ինձ թվում ա մենք բոլորս՝ մեր կյանքի տարբեր փուլերում, դառնում ենք զինվոր կամ փիղ, ձի կամ նավակ, թագավոր կամ թագուհի...
-Սաշիկ, տեսնես հնարավո՞ր ա բոլոր փուլերն անցնել մի կյանքի ընթացքում.
-Բոլորը չէ, բայց կեսը հնարավոր ա, - պատասխանում եմ քմծիծաղով

...Ես վախենում եմ ապագայից, բայց և հասկանում, որ այն նույնքան անբեկանելի է, որքան անցյալը... Դո՛ւ որ հիմա գնում ես, որ ջնջեն քեզ և տան ուրիշ դեմք ու ճակատագիր, հիշողությունների մեջ ի՞նչ անուններով ես մնալու:

Անվերնագիր
24.10.2019, 00:45
Ես կարոտում եմ իմ տեսակին,
Օ, գիտեմ, մերոնք են իմ շուրջ,
Մտերիմ դեմքեր,
Բայց ես կարոտում եմ իմ տեսակին:

Անվերնագիր
29.04.2020, 03:16
Այսպիսի անձրևոտ մի երեկո Սերժիկը էկավ մեր տուն: Դանդաղ հանեց լրիվ թաց վերարկուն կախեց աթոռից.
-Էս խի՞ ես անձրևի տակ մնացել, այ ախպեր, պոլնըսծյու թաց ես,-հարցնում եմ քմծիծաղով:
-Եսիմ Սաշ, նենց հավեսին անձրև էր՝ չդիմացա գայթակղությանը, որոշեցի ոտքով գալ...
-Տնաշեն, կմրսես՝ կհիվանադանաս, հետո չես կարողանա ինչքան ուզես՝ էդքան խփես,-շարունակում եմ էլի քմծիծաղով:
- Հեչ զգացե՞լ ես գարնան անձրևից հույսի հոտ ա գալիս, գարնան անձրևի մեջ կորուստների անդառնալիություն չկա, ինչպես մյուս սեզոնների տեղումների ժամանակ...
-Էս էլի խիարը թարս ա՞ բուսնել, էս երբվանից ես սենց սենտիմենտալ դարձել.
-Լավ էդ հեչ, կարևոր հարցով եմ էկել,- գրպանից հանեց սիգարետը, մի քանի փորձից հետո նոր կարողացավ այրել:
-ի՞նչ հարց,-հարցնում եմ միքիչ զարմացած:
-Լսի Սաշիկ, էն ինչ որ դու ես անում՝ ապշելու է, աննկարագրելի. հասարակ փողոցային «փայ մտնելը» դու կարողացար դարձնել արվեստ, 50%-ը կարողացար վերագրել քեզնով:Յուրաքանչյու ոք էս երկրում գիտի, որ իր ամեն ինչի մեջ, ինչ-որ մի մաս իրենը չէ՝ քոնն է:Բայց...-մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս,- բայց սիրելիս, ինձնից էլ լավ գիտես էս ամեն ինչի ժամանակավոր լինելը, ինձնից էլ լավ գիտես որ այս ամենը վերանալու է like tears in rain...
-Գրողը տանի, էդ կինոն տեսե՞լ ես,-հարցնում եմ շշմած:
-Հա,բայց էդ կարևոր չի, հիմա ինձ ասա մեկին, ով կփոխարինի քեզ, ով կլինի նույնքան լավ՝ որքան դու, նույնքան կատարյալ՝ որքան դու, եթե... հանկարծ... կանաչ լույսը փոխարինվի կարմրով:
Սերժիկին էդ վիճակով երբեք չէի տեսել...մոտեցա աթոռին, նստեցի, ես էլ սիգարետ վառեցի.
-Կա տենց մեկը, ով՝ ես քեզ ասեմ, որոշ առումներով նույնիսկ գերազանցում է ինձ: Նա ժամանակակից գործիքներ կիրառելու հոտառություն ունի, որը չունենք մենք: Գուցե տարիներ անց, հենց դա էլ կործանի մեզ...: Նա գիտի ինֆորմացիայի արժեը, նա գիտի ինչպես մանիպուլացնել մարդկանց, նա գիտի ինչպես կառավարել մեդիան:
-Ո՞վ, ո՞ւմ մասին ա խոսքը.
-Չկռահեցի՞ր... ո՞վ է քո ամենասիրելի փեսան:
Սերժիկը տեղից վեր կացավ թափ տվեց վերարկուն, հագավ, ու առանց անգամ բարի գիշեր ասելու դուրս էկավ տնից:

Ես էլ դուրս էկա բալկոն. անձրևն արդեն կտրվել էր:Երկինքը պարզվել էր: Շողում էր լուսինը: Այնքա՜ն միայնություն կա այդ ոսկու մեջ: Գիշերների լուսինն այն լուսինը չէ, որ առաջինը տեսավ Ադամը: Մարդկային արթնության երկար դարերն այն լցրել են հին արտասուքներով: Նայում են նրան:Ինձ թվում է այն մեր հայելին է:


Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում,UCOM ընկերությունում,և մի շարք այլ ընկերություններում...

Անվերնագիր
27.12.2020, 13:16
Մոնտերիկոյում եմ, խաղաղ օվկիանոսի ափին: Տեղացիներն ասում են, որ խաղաղ օվկիանոսը հիշողություն չունի... Իսկ մենք ունե՞նք:
Պառկած եմ ավազի վրա: Մի ձեռքով մրգային սմուզի եմ խմում, մյուսով ծուլորեն փորձում եմ վանել մարմնիս մոտեցող ծովախեցգետնին:
Մենք ասում ենք, որ մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Որ եթե հիշողություն ունես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, անհանգիստ ես...
Իսկ դու ունե՞ս հիշողություն:
Փոխում եմ դիրքս ավազի վրա, տաք ավազից թեթև՝ հաճելի դող եմ զգում:
Ներում երբեք չեմ հայցել, քանի որ ինքս ինձ մեղավոր չեմ ճանաչում:Ոչ ոք, ոչ ոք չի կարող առանց արդարանալու նույնիսկ մի բաժակ ջուր փորձել: Բայց հասկացվել եմ ուզում(որն էլ, կարծում եմ, ժամանակի ընթացքում կլինի): Կհիմնավորեի, թե ինչո՞ւ մեղավոր չեմ, բայց դա, այլևս, իմաստազուրկ է. Եվ ընդհանրապես ասած՝ ո՞վ կհանդուրժի հիմնավորումներ տեսնել այն գաղափարների շուրջ, որոնց չի հավատում:
Զգուշությամբ ոտքի եմ կանգնում, հանում եմ արևային ակնոցներս, արձակում եմ պալմաներով վերնաշապիկիս կոճակները, նայում եմ հորիզոնին:
Ամեն ինչ սխալների արդյունքում է ծնվել. Մենք բոլորս, տրիլիոնավոր սխալների արդյունք ենք: Էվոլյուցիան ստեղծեց մոլորակի ողջ բանական կյանքը մեկ գործիքով ՝ սխալվելու ունակությամբ:
Մոտենում եմ օվկիանոսին. այն նույնքան կապույտ է, որքան քո երազներում:
Խորանում եմ այնքան, որ ջուրն հասնում է շորտիս եզրերին, չգիտես ինչու, հիշում եմ Չարենցին՝ «...Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ:»:
Ջրի մեջ տեսնում եմ արտացոլանքս. Ո՞վ եմ ես: Իսկ, ո՞վ ես դո՛ւ: