PDA

Դիտել ողջ տարբերակը : Նկարչություն սկսնակների համար



Ռուֆուս
19.06.2013, 18:58
Նյութը ռուսերեն է, բայց կփորձեմ թարգմանել հայերեն: Ինչպե՞ս գուշակել նկարի հեղինակին: Սկզբնաղբյուրը այստեղ: (http://www.adme.ru/hudozhniki-i-art-proekty/zhivopis-dlya-chajnikov-415205/)

Եթե նկարում մութ ֆոն է ու ամեն տեսակի տանջված դեմքեր, ուրեմն հեղինակը Տիցիանն է:

http://i.imgur.com/H1PvSHB.jpg

Բացառությունը այս բացքամակ անձնավորությունն է, որի դեմքին բացակայում է մտածմունքի որևէ նշույլ: Պետք է հիշեք, Վեներան է, թե Վեներան չէ, բայց ինչ-որ մի վեներական բան մեջը կա:

http://i.imgur.com/7tU5aIQ.jpg

Ռուֆուս
19.06.2013, 19:00
Եթե նկարում մեծ քամակներ են ու նույնիսկ տղամարդիկ ցելյուլիտով են տառապում, ուրեմն Ռուբենսն է:

http://i.imgur.com/7WvivqO.jpg

http://i.imgur.com/QStmIsi.jpg

enna
19.06.2013, 19:03
Վա՜յ :D

Ռուֆուս
19.06.2013, 19:04
Եթե նկարում տղամարդիկ նման են գանգուր մազերով կանանց կամ պարզապես իտալացի գոմիկների, հեղինակը Կարավաջոն է:

http://i.imgur.com/jI5jgay.jpg

http://i.imgur.com/msxQY3D.jpg

Ընդհանրապես Կարավաջոն կանանց նկարել է մեկ ու կես անգամ: Հաջորդ նկարում կին է՝ Գորգոնյան Մեդուզա Արությունովնա (ես հատակին եմ :lol): Իսկ թե ինչու է նա նման Ջոնի Դեպպին ավելի մեծ հանելուկ է, քան Մոնա Լիզայի ժպիտը:

http://i.imgur.com/ULpgbph.jpg

Ռուֆուս
19.06.2013, 19:07
Եթե նկարում լիքը փոքրիկ մարդուկներ են, Բրեյգելն է:

http://i.imgur.com/pZ4VSt6.jpg

http://i.imgur.com/ad1oTFY.jpg

Ռուֆուս
19.06.2013, 19:10
Լիքը փոքրիկ մարդուկներ + փոքր անհասկանալի խ*յնյա՝ Բոսխ:

http://i.imgur.com/86FE0Zz.jpg

http://i.imgur.com/fYUdfSQ.jpg

Alphaone
19.06.2013, 19:11
Ահագին նկարչություն սովորեցի :oy :D

Ռուֆուս
19.06.2013, 19:13
Եթե բոլոր մարդիկ նման են բոմժերի լապտերի թույլ լույսի տակ՝ Ռեմբրանդտն է:

http://i.imgur.com/vv3ego5.jpg

Ռուֆուս
19.06.2013, 19:15
Եթե նկարում հանգիստ կարելի է ավելացնել մի զույգ հաստաքամակ ամուրների ու գառնուկների (կամ նրանք արդեն իսկ այնտեղ են)՝ Բուշե:

http://i.imgur.com/E8aQaq4.jpg

Ռուֆուս
19.06.2013, 19:18
Եթե բոլոր ֆիգուրները գեղեցիկ են, մերկ են ու կուլտուրիստի մարմիններով են՝ Միքելանջելո:

http://i.imgur.com/JjuXfkF.jpg

http://i.imgur.com/8vEEQmD.jpg

Ռուֆուս
19.06.2013, 19:20
Ասում ես բալերինա՝ պատկերացնում ես Դեգա: Ասում ես Դեգա, պատկերացնում ես բալերինա:

http://i.imgur.com/NVACmQb.jpg

http://i.imgur.com/o85RbM7.jpg

Ռուֆուս
19.06.2013, 19:24
Կոնտրաստային է, սուր, կապտավուն ու բոլորն ունեն մորուքավոր նիհար դեմքեր՝ Էլ Գրեկո:

http://i.imgur.com/tLIR64s.jpg

http://i.imgur.com/sp5KCDv.jpg

Ռուֆուս
19.06.2013, 19:26
Ու վերջապես, եթե բոլորը ու նույնիսկ կանայք նման են Պուտինին՝ Յան վան Էյկն է:

http://i.imgur.com/LllnqzT.jpg

http://i.imgur.com/3IW1EmG.jpg

Ռուֆուս
19.06.2013, 19:27
Հ.Գ. Մոնե՝ բծեր, Մանե՝ մարդիկ

enna
19.06.2013, 19:28
http://i.imgur.com/3IW1EmG.jpgԵս կնկա ձեռքը գլխի համեմատ շատ չի՞ փոքր

Անվերնագիր
19.06.2013, 19:36
էս բոցերը շուտ եմ տեսել :)) , ոնց որ ակումբի impression-ն էր դրել, լավ չեմ հիշում

Ռուֆուս
19.06.2013, 19:43
էս բոցերը շուտ եմ տեսել :)) , ոնց որ ակումբի impression-ն էր դրել, լավ չեմ հիշում

Հա, հենց ինքն էր ինձ սա ուղարկել, չէի հիշում, որ Ակումբում էլ էր դրել:

ԱնԱիդա
19.06.2013, 20:24
ես էլ լուրջ, տրամադրված թեմա եմ մտնում, որ մի եկու բան «քերեմ» նկարչությունիից,,,:D
,,,սպանիչ մեկնաբանություններ էին …:D

Ռուֆուս
19.06.2013, 20:37
Ընդհանրապես Կարավաջոն կանանց նկարել է մեկ ու կես անգամ: Հաջորդ նկարում կին է՝ Գորգոնյան Մեդուզա Արությունովնա (ես հատակին եմ :lol): Իսկ թե ինչու է նա նման Ջոնի Դեպպին ավելի մեծ հանելուկ է, քան Մոնա Լիզայի ժպիտը:

http://i.imgur.com/ULpgbph.jpg

Էս նկարն Ուֆֆիցիում տեսա ու ինքը փոքրիկ գաղտնիք ունի, որի մասին քչերը գիտեն: Մեդուզայի աչքերի տեղում երկու շատ փոքր անցք կա ու կտավի հետևում էդ մասում կաշի է կպցրած: Երբ լույսը հետևից ընկնում է կաշվի վրա, տիկին Արությունովնայի աչքերը փայլում են: Հզոր գործ էր: