PDA

Դիտել ողջ տարբերակը : Աբուլ-Ֆարաջ



enna
12.06.2013, 13:46
Հետաքրքրաշարժ պատմությունների գիրք
Սիրիական գրող Գրիգոր Հովհան Աբուլ-Ֆարաջ Բար-Էբրեյի(1226-1286) <<Հետաքրքրաշարժ պատմությունների գիրքը>> միջնադարյան հետաքրքրաշարժ և ուսանելի արձակի օրինակ է:Ժողովածուի հեղինակը հռչակավոր բժիշկ,պատմաբան,կղերական բարձր հոգևոր կոչում ունեցող և բեղմնավոր գրող-էնցիկլոպեդիստ էր:
Մերձավոր արևելքում Աբուլ-Ֆարաջը նշանավոր մարդ է եղել:Նա տարբեր էթնիկական և կրոնական ուղղությունների դավանողների շրջանում էլ զգալի ազդեցություն ուներ:Նրան հավասարապես լավ էին ընդունում մոնղոլական տիրակալների և հայկական թագավորների արքունիքում:
Աբուլ-Ֆարաջի նախաբանից

...Ես կցանկանայի ,որ այս գրքում հավաքված լինեն միտքը թարմացնող և սրտի թախիծն ու վիշտը վանող զրույցներ:Թող դրանք սփոփանք լինեն տառապյալների համար,բուժիչ բալասան կոտրված սրտերի համար,ուղեցույց՝խրատ սիրողների համար,և լավագույն բարեկամ զվարճալին գնահատողների համար:
Հավաքելով այս զրույցները ,ես չեմ մերժել որևէ բան,որը հիշվելու արժանի է եղել:Եվ ով էլ լինի իմ ընթերցողը՝ճշմարիտ1 հավատի հետևորդ,մուսուլման հրեա,արամեական2 կամ մեկ ուրիշը,ունի աշխույժ միտք ,թե միայն խորամանկություն,թող ամեն մեկը վերցնի այս գրքից ինչն իր սրտովն է ,թող քաղի այն վարդերը,որոնք դուր են գալիս իրեն..:

1-քրիստոնյա
2-Այստեղ Աբուլ-Ֆարաջը նկատի ունի այսպես կոչված <<հեթանոսներին>>:

enna
12.06.2013, 14:34
1-ին գլուխ

Հույն փիլիսոփաների օգտակար ասույթներ

1.Լավ հոգեվիճակի պատճառը

Աշակերտներից մեկը Սոկրատին1 հարցնւմ է.
-Բացատրիր ինձ,ինչու՞ երբեք տխուր չես լինում:Դու միշտ լավ տրամադրության մեջ ես:
Սոկրատը պատասխանում է.
-Որովհետև ես ոչ մի այնպիսի բան չունեմ,որ այն կորցնելու դեպքում ափսոսամ:

2.Անհանգստանալու հիմք չկա
Դիոգենեսին2 հարցնում են.
-Ի՞նչ կանես ,եթե ջարդվի այն տակառը,որի մեջ ապրում ես:
Նա պատասխանում է.
-Դա ինձ չի անհանգստացնում:Չէ՞ որ իմ զբաղեցրած տեղը չի կարող ջարդվել:

1-Սոկրատին,Դիոգենեսին,Պլատոնին և ուրիշ հույն փիլիսոփաների վերագրվող ասույթները ,ըստ երևույթին ,ժողովրդական ստեղծագործության արդյունք են:
2-Բնագրում <<Սոկրատին>>,բայց դա բացահայտ սխալ է:

enna
12.06.2013, 14:37
3.Ծուռ հայելին
Մի կին Սոկրատին ասում է.
-Օ՜,Սոկրատ,որքան այլանդակ է դեմքդ:
Ի պատասխան նա ասում է.
-Ասածդ կվշտացներ ինձ,եթե բոլոր իրերը արտացոլեիր մաքուր հայելու պես:Բայց դու անճոռնի ես,իսկ ծուռ հայելին աղավաղում է ամեն ինչ:

enna
12.06.2013, 14:42
4.Սոկրատն ու կինը
Ծառից կախված մի կին տեսնելով,Սոկրատը բացականչում է.
-Օ՜,եթե բոլոր ծառերն էլ տային այսպիսի պտուղներ,ինչպես սա:

enna
12.06.2013, 14:43
5.Համընդհանուր բարիք

Մի փիլիսոփայի հարցնում են.
-Երկրի բնակչության մեծամասնության համար ո՛ր դեպքը բարիք կլիներ:
Նա պատասխանում է.
-Հիմար կառավարողի մահը:

enna
12.06.2013, 14:55
6.Արժե՞ ամուսնանալ

Մեկը դիմեց Սոկրատին և հարցրեց.
-Մտադրվել եմ ամուսնանալ,ի՞նչ խորհուրդ կտաս:
-Տես որ չնմանվես այն ձկներին,որոնք ընկնելով ցանցի մեջ,աշխատում են ազատվել ցանցից,իսկ ազատվելով՝ձգտում են այն,-պատասխանեց Սոկրատը:

enna
12.06.2013, 14:56
7.Գաղտնապահ եղիր

Մի փիլիսոփա ասաց.
-Ինչ թաքցնում ես թշնամուց,մի հայտնիր նաև բարեկամիդ,քանզի երաշխիք չկա,որ բարեկամությունը երկար կտևի:

enna
12.06.2013, 15:01
8.Հարու՞ստ է արդյոք հարուստը

Մի հարուստ մարդու մասին Դիոգենեսին հարցրին՝այդյոք հարսու՞ստ է նա:
-Չգիտեմ,-պատասխանեց Դիոգենեսը,-ինձ հայտնի է միայն ,որ նա շատ դրամ ունի:
-Նշանակում է,նա հարուստ է:
-Հարուստ լինելը և շատ դրամ ունենալը նույնը չէ,-ասում է Դիոգենեսը:-Հարուստ է նա,ով լրիվ բավարարվում է իր ունեցվածքով:Իսկ նա ,ով ջանում է ունեցվածքից ավելին ունենալ,ավելի աղքատ է,քան նա,ով ոչինչ չունի,բայց այդուհանդերձ գոհ է իր վիճակից:

enna
12.06.2013, 15:02
9.Ի՞նչն է ավելի վատ

-Վատ է,երբ կյանքում ինչ-որ բան կատարվում է հակառակ մեր ցանկության,-ասում է մեկը
-Բայց ավելի վատ է,երբ ամենևին չի կատարվում այն,ինչին անհամբեր սպասում ենք,-ասում է մյուսը:

enna
12.06.2013, 15:05
10.Անզգայություն

Արիստոտելն ասել է.
-Խելքի պակասությունից հիմարը չի վշտանում ճիշտ այնպես,ինչպես հարբածը չի զգում ձեռքը խրված փուշը

Smokie
12.06.2013, 18:54
Ես էլ ունեմ այդ գիրքը, վախտին լիքը պատմություններ կարդացել եմ:);)

enna
12.06.2013, 19:41
Ես էլ ունեմ այդ գիրքը, վախտին լիքը պատմություններ կարդացել եմ:);)
Սմոք,որ ժամանակ ունենաս դու էլ գրի,բայց քեզ դուր եկածները:)

Smokie
12.06.2013, 20:49
Սմոք,որ ժամանակ ունենաս դու էլ գրի,բայց քեզ դուր եկածները:)

Գուցե գրեմ;)

enna
13.06.2013, 11:20
Սրանից հետո խառն եմ գրելու ու ոչ բոլորը:

Արիստոտելին հարցնում են.
-Ինչու՞ նախանձողները միշտ դառնացած են ինչ-որ բանից:
-Որովհետև նրանց տանջում են ոչ միայն իրենց անհաջողությունները,այլ նաև ուրիշների հաջողությունները,-պատասխանում է նա:

enna
13.06.2013, 11:21
Գլուխն ազատեց

Ալեքսանդրիացի մի կինիկ1 դիմեց տիրակալին՝խնդրելով մեկ միտկալ2 նվիրել իրեն:
-Այդպիսի չնչին նվերը պատիվ չի բերում իմ կոչմանը,-պատասխանեց տիրակալը:
-Այդ դեպքում մի տաղանդ3 ոսկի նվիրիր,-շարունակեց կինիկը:
-Այդպիսի պահանջն ընդհանրապես պատիվ չի բերում կինիկներին,-պատասխանեց տիրակալը:

1կինիկներ-օրենքները,սովորությունները,կրոնական հավատքները ժխտող,մարդկային կուլտուրայի նվաճումները արհամարհող և նախնադարյան վիճակին վերադառնալ քարոզող փիլիսոփայական հոսանքի կողմնաիցներ:
2միտկալ-մանր դրամ
3տաղանդ-կշռային ամենամեծ միավորներից մեկը հին արևելքում

enna
13.06.2013, 11:30
Նույն չափով

Մի ճգնավոր ասել է.
-Երկիրը հավասարապես շարժում են և նրանք,ովքեր ծառայում են աստծուն,ե նրանք,ովքեր չեն ծառայում աստծուն:

enna
13.06.2013, 11:32
Մեկի փողերը գողացել էին,և նա գանգատվում էր բոլորին,ասելով.
-Այսօրվա օրը ամենավշտալին է բոլոր օրերից:
-Ոչ բոլորի համար,-առարկեց գողը:D

enna
13.06.2013, 11:37
Դառը փորձ

Մի խենթ նստել և լաց էր լինում:Նրան հարցրեցին.
-Ինչու՞ ես լալիս:Որտե՞ղդ է ցավում:
Նա պատասխանեց.
-Ինչպե՞Ս չլացեմ:Ձմեռը մոտենում է,իսկ ես պատմուճան չունեմ:
Մարդիկ նրան ասացին.
-Մի տխրիր:Աստված քեզ առանց պատմուճան չի թողնի:
Նա նրանց պատասխանեց.
-Ինչպե՞ս չէ,անցյալ տարի առանց պատմուճանի,առանց թիկնոցի և նույնիսկ առանց ազդրաշորի թողեց:

enna
13.06.2013, 11:41
Նա ինչպես չալմա ստացավ

Խելագարը մի անգամ ազնվատոհմ մարդուց սանդալներ խնդրեց ասելով.

-Ես ոտաբոբկ եմ:
Երբ մարդը սանդալներ ընծայեց նրան,նա ասաց.
-Վատ չէր լինի,որ իմ գլուխն էլ աղոթեր քեզ համար այնպես,ինչպես՝ոտքերս,քանի որ չեմ կարծում,թե իմ ոտքերի աղոթքը գլխիս անեծքից ուժեղ լինի:
Եվ հարուստը հրամայեց,որ այդ խելագարին չալմա էլ տան:

enna
13.06.2013, 11:45
Ո՞վ է խրատում գողին

Թալանված մեկին մարդիկ ասացին.
-Հույսդ դիր աստծո և սուրբ Ավետարանի վրա,նրանք քեզ կօգնեն գտնել գողին:
Նա պատասխանեց.
-Եթե գողը լսեր Ավետարանին,նա ոչ միայն կթալաներ ինձ,այլև կկործաներ:Չէ՞ որ մեր աստվածն ասել է,որ գողը գալիս է ոչ միայն թալանելու,այլև սպանելու և կորստյան մատնելու1:Նա ,ով այսպես է խրատում գողին ,կարո՞ղ է արդյոք գտնել և մերկացնել նրան:

1-Ակնարկ Ավետարանից,ըստ Հովհաննեսի,10-րդ գլխ.,10-րդ տ.,որտեղ ասված է.<<Գողը գալիս է միայն ,որպեսզի գողանա,սպանի և կորըստյան մատնի>>:

Վոլտերա
13.06.2013, 13:31
Կրակը՝կրակի վրա

Բոցավառ ջահը բռնած մի աղջկա տեսնելով, մի փիլիսոփա նկատում է.
- Կրակը՝ կրակի վրա... Ըստ որում տանող կրակն ավելի զորեղ է, քան տարվողը:

Վոլտերա
13.06.2013, 13:33
Անուղղելի հիմարը

- Ո՞ր հիմարին կարելի է անուղղելի համարել,- հարցրին մի փիլիսոփայի:
- Նրան, ով նույն տեղում սայթաքում է երկու անգամ,- պատասխանեց նա:

Վոլտերա
13.06.2013, 13:35
Ալեքսանդրը և ամազոնուհիները

Երբ Ալեքսանդր Մակեդոնացին ամազոնուհիների վրա արշավանքի էր պատրաստվում, ասաց.
- Եթե ես հաղթեմ՝ իմ փառքը չի մեծանա, իսկ եթե նրանք հաղթեն՝ դա սարսափելի խայտառակություն կլինի: Կասեն կանայք հաղթեցին Ալեքսանդր մեծին:
Եվ նա չեղյալ հայտարարեց այդ արշավանքը: