PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոլան Գարոս 2013



Diana99
11.06.2013, 20:46
Ամեն տարի տեղի է ունենում Ֆրանսիայի թենիսի առաջնության խաղեր:Ես առաջին անգամ եմ դիտում այդ խաղերը ,և այդ խաղերից ոգևորված որոշեցի բացել այս թեման:Ակնկալում եմ ակտիվություն այս թեմայում :)

Լեդի Վարդ
11.06.2013, 21:23
Ամեն տարի տեղի է ունենում Ֆրանսիայի թենիսի առաջնության խաղեր:Ես առաջին անգամ եմ դիտում այդ խաղերը ,և այդ խաղերից ոգևորված որոշեցի բացել այս թեման:Ակնկալում եմ ակտիվություն այս թեմայում :)

Ճիշտն ասած երբեք չեմ հետևել առաջնության խաղերին:oy բայց սրանից հետո անպայման կհետևեմ;)

Diana99
11.06.2013, 21:31
Անպայման հետևիր,դրանք շատ հետաքրքիր են Վարդ ջան:Ու մանավանդ այս տարի շատ թեժ պայքար էր գնում հաղթանակի համար:Նշեմ նաև ,որ տղամարդկանցից հաղթեց Ռաֆա Նադալը ` իմ ամենասիրած թենիսիստը,իսկ կանանցից Սերենա Ուիլյամսը,որը նույնպես լավ է նայում: Եվ մի բան էլ ասեմ,որ ֆինալում տղաներից մրցում էին երկու իսպանացի թենիսիստներ `Ռաֆա Նադալ-Դավիթ Ֆեռեր : Իսկ աղջիկներից Մարիա Շարապովան-Սերենա Ուիլյամսը :

Sagittarius
11.06.2013, 23:17
Դիանա ջան, պրծավ, էլ ինչ ակտիվություն թեմայում :)) այ որ շուտ բացեիր թեման:

Ռոլան Գարոսը իրականում էտքան էլ «Ֆրանսիայի առաջնություն չէ», այն թենիսի բաց միջազգային մրցաշար է, որը անցկացվում է Ֆրանսիայում: Կոչվում է նաև Ֆրենչ Օփեն (French Open): Այն հանդիսանում է Մեծ Սաղավարտի (Grand Slam) չորս հեղինակավոր մրցաշարերից մեկը, որտեղ իրար հետ են մրցում թենիսի «պապաները»: Մյուս երեք մրցաշարերն են՝ US Open (ԱՄՆ), Wimbledon (Միացյալ Թագավորություն), Australian Open (Ավստրալիա):

Եթե հետագայում ինձնից ավելի լավ տեղեկացված մեծ թենիսի ֆան չգտնվի, խոստանում եմ ավելի մանրամասն պատմել Մեծ Սաղավարտի մրցաշարերի մաիսն: Թենիսը լավ բան ա, հատկապես խաղալը, Հայաստանում էլ քիչ թե շատ պայմաններ/ եղանակ կա, գնացեք, խաղացեք ;):

Ես գնացի ֆուտբոլ նայեմ:

Yevuk
12.06.2013, 01:58
Ի դեպ շատ շուտով (հունիսի վերջ) սկսվելու է Wimbledon-ը: Թեմա բացեք, քննարկենք: ;)

Ambrosine
12.06.2013, 22:17
Երևի մեղավորը ես եմ, որ մի քանի օր ակումբ չէի մտել ու Դիանայի նամակը անպատասխան էր մնացել, մրցաշարն էլ ավարտվել էր: Բայց թեմայի վերնագիրը կարող եմ խմբագրել ու դարձնել Ռոլան Գարոս` առանց 2013-ի: Բայց Մեծ թենիս թեմա կա ակումբում, փնտրեք, տեսեք թե նորմալ թեմա է, այս թեման միացնեմ նրան, ու թենիսի վերաբերյալ բոլոր գրառումները կատարեք այնտեղ: Կամ առկա Մեծ թենիս թեման փակեմ, նորը բացեք: Քանի որ միայն ֆուտբոլի ժամանակ ունեմ ես, մյուսներից տեղյակ էլ չեմ: Ձեր կարծիքները գրեք, մի բան կանեմ:

Diana99
12.06.2013, 22:33
Չէ մեղավորը ես էի,ես քեզ մի օր առաջ էի գրել: Ես ուշ գրեցի,որովհետև տարված էի խաղերով ու չմտածեցի ,որ կարելի է մի քիչ շուտ գրել: