PDA

Դիտել ողջ տարբերակը : Օնլայն Գնումներ Հայաստանում

New_Comment
02.06.2013, 21:26
Smile-Seller.ru (http://smile-seller.ru/) | Օնլայն Գնումներ Հայաստանում, Օրիգինալ և պետքակար ապրանքներ:
Մանրամասների համար սեղմել ԱՅՍՏԵՂ (http://smile-seller.ru/)

Աթեիստ
02.06.2013, 22:05
Շատ հետաքրքիր են մի քանի պահեր։
1. Ինչո՞ւ .ru, եթե ամբողջ կայքը հայերեն ա ու հայերի համար։
2. Շատ «մեծ» տեսականի ունեք։
3. Տենց «թանկանոց» ապրանքները կարելի էր նաև տեղում ունենալ, որ մարդը 8000 դրամանոց ժամին 30-40 օր չսպասի։
4. Նույն էդ 8000 դրամանոց (նախկինում 12000 :)) ժամը copypaste.am-ում ժամանակին ծախում էին, կարծեմ 5000դր (միագամից էլ բերում էին)։
5. «Կայքը» թող կայքի նմանվի, նոր սկսեք գովազդել, սաղ-սաղ 5 ապրանք ա, սկի դրանք նորմալ նկարագրություն չունեն։

Կարճ ասած՝ մոտակա կես տարին մոռացանք ձեր «սայթի» մասին։
mixmarket.am-ը որ սկի դիզայն չունի, կարևոր բանը ապահովում ա՝ ինֆորմացիա ու ապրանք։
market.copypaste.am - երբեք չեմ օգտվել, բայն նենց են սարքել, որ մի անգամ մտնելուց հետո հասցեն անգիր ես անում։

VisTolog
03.06.2013, 17:05
30-40 օր::o

Ինչի՞ պետքա չինական էժան խանութները, իբեյը թողնեմ, ձեր ծառայությունից օգտվեմ, էն դեպքում երբ այլ օնլայն խանութներից ապրանքը հասնումա ամենաշուտը 10-15 օրում, ամենաուշը 25-30 օրում ու ձեր առաջարկած գներից երևի 50% ավելի էժան:

Artgeo
03.06.2013, 17:07

60-70 օր էլ եմ սպասել

VisTolog
03.06.2013, 17:12
60-70 օր էլ եմ սպասել
wow! :))

Համենայնդեպս երաշխիք չկա, որ 30-40 օրում իրանք քո ապրանքը կտան, որտև ոնց հասկացա նույն խանութներից են պատվիրելու:

ARMbrain
03.06.2013, 19:35
Շատ հետաքրքիր են մի քանի պահեր։
4. Նույն էդ 8000 դրամանոց (նախկինում 12000 :)) ժամը copypaste.am-ում ժամանակին ծախում էին, կարծեմ 5000դր (միագամից էլ բերում էին)։

Այ մարդ խի էս խանգարում, թող մարդը «հարստանա» էլի :D

DavitH
06.06.2013, 11:24
էս 6 ապրանքն ա ու վերջ? :D

armspecialist
06.06.2013, 15:37
Իմաստը ինչ որ հայկական սենց խանութներից առնելու, եթե նույնը կարելիյա զակազ տալ ավելի էժան գնով ու ավելի շուտ կհասնի,:
Չինաստանից կամ մոտիկ երկրներից առնելուց ասեք , որ անպայման ուղարկեն սինգապուռի փոստով -15 օր մաքսիմում, իմ մոտ միշտ սենցա ու ում գիտեմ, Չինաստանի փոստով 30-60 օր:
First mail class փոստով (Անգլիա ) 30-40 օր:Ուղղակի սենց խանութներին խորհուրդ կտամ, ապրանքը բերել, նոր ծախել, ոչ թե գրել 30-40 օր:

ARMbrain
06.06.2013, 15:44

Խի էտքան երկար որ, ես համարյա ցանկացած ապրանք, ամենաուշը 3 օրում ստանում եմ, ու պրիտոմ ապրանքների 50%-ը ակցիաների շրջանակներում անվճարա առաքումը:

John
06.06.2013, 17:04
Խի էտքան երկար որ, ես համարյա ցանկացած ապրանք, ամենաուշը 3 օրում ստանում եմ, ու պրիտոմ ապրանքների 50%-ը ակցիաների շրջանակներում անվճարա առաքումը:

էդ ո՞նց ես անում, որ 3 օրում հասնում է)))

Տրիբուն
07.06.2013, 00:10
էս 6 ապրանքն ա ու վերջ? :D

Ապարցնու երեխեն հորն ասում ա. «պապա, չիշիկ ունեմ», հերը պատասխանում ա «ոչինչ, բալա ջան, մարդ կա էտ էլ չունի»:

ARMbrain
07.06.2013, 12:31
էդ ո՞նց ես անում, որ 3 օրում հասնում է)))

Ես հիմնականում ստեղից (http://www.miniinthebox.com/ru/)եմ պատվիրում, ու ըտենց շուտա գալիս, նայի ակցիաների շրջանակներում 24 ժամվա ընդացքում էլ ա գալիս:

armspecialist
09.06.2013, 18:10
Խի էտքան երկար որ, ես համարյա ցանկացած ապրանք, ամենաուշը 3 օրում ստանում եմ, ու պրիտոմ ապրանքների 50%-ը ակցիաների շրջանակներում անվճարա առաքումը:

կներես իհարկե, բայց չեմ հավատում հայաստան տենց շուտ գա, եթե կարաս մի հատ պասիլկի նկար ամսաթվով , կամ tracking number -ը քցի ստեղ, տենանք երբա դուս եկել ու երբա հասել :)

VisTolog
13.06.2013, 21:22
կներես իհարկե, բայց չեմ հավատում հայաստան տենց շուտ գա, եթե կարաս մի հատ պասիլկի նկար ամսաթվով , կամ tracking number -ը քցի ստեղ, տենանք երբա դուս եկել ու երբա հասել :)

Ձևի համար առանց գրանցվելու ասի մի բան պատվիրեմ, առաքումը գրած էր 24 ժամ::8

Ըսկի վճարովի DHL, Fedex-ը երևի չեն կարա երկու-երեք օրում բերեն հասցնեն, իրանք էդ ինչի՞ հաշվին են կարողանում տենց շուտ բերեն: Պիտի էդ ապրանքը Հայաստանի սահմաններում լինի, որ էդ ժամանակի մեջ տեղավորվեն::think

armspecialist
13.06.2013, 22:40

կամ ստեղ կա մի բան, որը դժվար, կամ էլ հայավարի մեկի հետ ուղարկեն սամալյոտով, որը անհավատալույա... մինչև չտենամ իրա tracking number Ներից մեկը, հաստատ կասեմ չկա տենց բան: գրածը քիչա, ու ետ իրանց երկրի համարա գրած երևի, ուղղակի սաղինա ցույց տալիս:

One_Way_Ticket
14.06.2013, 02:25
Ըսկի վճարովի DHL, Fedex-ը երևի չեն կարա երկու-երեք օրում բերեն հասցնեն
Կարող են: DHL-ը 3 օրում նույնիսկ հեռու երկրներից է հասցնում: Իսկ Անգլիայից UPS-ով 2 օրում էլ եմ ստացել: Բայց, իհարկե, վճարովի: Կամ ավելի ճիշտ, ՎՃԱՐՈՎԻ: Նման առաքման համար ես ապրանքների գնից ավելի թանկ եմ վճարել:

armspecialist
14.06.2013, 23:46
ապրանքների գնից ավելի թանկ եմ վճարել:

միանշանակ համաձայն եմ