PDA

Դիտել ողջ տարբերակը : Black Mirror/Սև հայելի



impression
02.06.2013, 17:28
Էս սերիալի մասին մի շաբաթ առաջ իմացա, ընդամենը երկու սեզոն է, ամեն սեզոնում երեք սերիա: Սերիաները, դերասանները, իրադարձությունները մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեն: Միակ ընդհանրությունը սերիալի ուղղվածությունն է՝ նորագույն տեխնոլոգիաներ, ցանկացած ինֆորմացիայի հասանելիություն, մասս մեդիա, ու էդ ամենի մեջ մարդու դերն ու նշանակությունը: Շատ հավես գործ են արել իմ կարծիքով, մի շնչով նայվում է, բայց հոգեբանորեն ահագին ծանր է ազդում: 2012-ին Էմմի մրցանակաբաշխությանը շահել է լավագույն մինի սերիալ անվանակարգում: IMDB վարկանիշը՝ 8,5:


http://www.youtube.com/watch?v=pimqGkBT6Ek

Artgeo
02.06.2013, 19:04
Բարև, իմ նիկը Artgeo է։ Այս սերիալի մասին իմացել եմ Impression-ից։ Սերիալն իրոք լավն է։

Ռուֆուս
02.06.2013, 22:26
Առաջին սերիան նայեցի, ինչ ահավոր ժամանակներում ենք ապրում :(

Ռուֆուս
04.06.2013, 04:09
Եթե Be Right Back-ը լիամետրաժ ֆիլմ լիներ, լավագույն ֆիլմի համար Օսկարը ապահովված կլիներ: Ու էդ ապագան արդեն իսկ ներկա է ի դեմս 3D պրինտերների, սոցիալ կայքերի ու ամպային տվյալների բազաների:

ivy
04.06.2013, 09:17
Եթե Be Right Back-ը լիամետրաժ ֆիլմ լիներ, լավագույն ֆիլմի համար Օսկարը ապահովված կլիներ: Ու էդ ապագան արդեն իսկ ներկա է ի դեմս 3D պրինտերների, սոցիալ կայքերի ու ամպային տվյալների բազաների:

15 Million Merits-ն ինձ ավելի դուր եկավ, քան Be Right Back-ը։

Ռուֆուս
06.06.2013, 04:31
White Bear-ը հզոր էր, Truman Show-ի ու The Game-ի այլասերված տարբերակն էր ու ահավոր լավն էր... Մնաց մի էպիզոդ բայց ներվերս հերիք չեն անում նայեմ...

Հայկօ
06.06.2013, 13:21
Գնամ քաշեմ նայեմ էսօր։

E-la Via
04.08.2013, 19:56
Էս վերջերս համացանցում մի տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ ամուսինը նկարում էր կնոջ ինքնասպանությունը: Տեսանյութից կարելի էր դատել, որ էդ կադրերը նկարելն ուղղակի խառնվածության, վախի, իրավիճակը սթափ գնահատել չկարողնալու արդյունք էր, բայց էդ ընթացքում հիշեցի White Bear սերիան:

Էս սերիալն անհնար է չտպավորվի, անհնար է իրեն պարբերաբար տարբեր առիթներով հիշեցնել չտա: Ինձ դուր է գալիս սցենարիստի ծայրահեղական մոտեցումը: Դրա շնորհիվ ամեն սերիա նախազգուշական ազդակ է դառնում, որը համապատասխան պահի գլխումդ սկսում է զնգալ:
Մի խոսքով ուժեղ սերիալ է…

Jarre
24.09.2013, 03:15
Էս շաբաթ օրը լրիվ սերիաները նայեցի։
Խելացի սերիալ է։ Շատ հավանեցի։

anslov
13.12.2016, 23:49
Series 3 -2 "Playtest"
Երեկ կյանքումս առաջին անգամ շատ հետաքրքիր ֆիլմը կիսատ եմ թողել ամենալարված պահին, որտև ներվերս չդիմացան:
Էսօր կփորձեմ նայել շարունակությունը:

Արշակ
16.12.2016, 17:31
Առաջին սեզոնի առաջին երկու էպիզոդները նայեցի։
Առաջին էպիզոդը ահագին ազդեցիկ էր ու հասկանում եմ որ դրա գլխավոր մեսիջը ուրիշ էր, բայց չդզեց որտև հենց սկզբից էլ իմ համար ակնհայտ էր, որ խոզի հետ սեքս անել համաձայնվելը ամենասխալ բանն ա։
Նախ, որովհետև մարդու արժանապատվությունը շատ ավելի թանկ ա, քան որևէ մեկի կյանքը։ Հետո՞ ինչ որ «պրինցեսան» ա նժարին։ Էդ պրինցեսայի կյանքը ինչի՞ պիտի ավելի թանկ լինի, քան ցանկացած ուրիշի կյանքը։ Մի խոսքով էդ գնահատականը, որ կինոյում ներկայացվում էր որպես լրիվ բնական բան ու ոչ մեկ հարցականի տակ չի էլ դնում, արդեն զզվելի խոզություն էր‎։
Երկրորդն էլ, տեռորիստի պահանջը կատարելը ամենահիմար բանն ա, որ կարելի ա անել։ Զահլա չկա խորանալու, բայց էդ դասագրքային ճշմարտություն ա։

Ռուֆուս
16.12.2016, 17:43
Ի դեպ Black Mirror-ի առաջին սեզոնից շատ ժամանակ անց լուրեր հայտնվեցին, որ Դեյվիդ Քեմերոնը ուսանող ժամանակ initiation-ի ժամանակ խոզի հետ սեքսով ա զբաղվել։

Արշակ
16.12.2016, 17:44
15 Million Merits–ը թույն էր։

ՈՒ ամեաահավորը գիտե՞ք ինչն ա։
Որ էդ էպիզոդի մեջի սև տղեն, որ ապակին վզին պահած ազդեցիկ ելույթ ա ունենում համակարգի դեմ, էն մասին, որ բոլորը ուղեղները լվացած մաս–մեդիա/entertainment են կուլ տալիս ու ոչ մի բնական բան չկա շուրջ բոլորը, ու բոլորը ասում են դզեց, էս ինչ թույն բաներ ա ասում բան, ու էդ իրա խոսելը արդյունքում հերթական entertainment–ի ա վերածվում։
ՈՒ էդ սև տղեն հենց Black Mirror–ն էր։ Մենք բոլորս կլանված նայում ենք, ասում ենք․ «վերջն ա, էս ինչ թույն քննադատություն ա բան», բայց արդյունքում ոչինչ չենք փոխում մեր կյանքում, ու Black Mirror–ը ընդամենը բազմաթիվ սերիալների ու մեդիա entertainment–ի մաս ա, որի վրա մենք բոլորս ուղղեղներս անջատած նստած ենք։ Գնում ենք գործի պեդալ ենք պտտում, հետո գալիս ենք տուն պոռնո նայելու, մեկումեջ էլ Black Mirror ենք նայում մեզ շողոքորթելու համար, թե բարձր ինտելեկտուալ ենք ու ջոգում ենք սաղ։

anslov
02.01.2017, 07:08
"Nosedive" - ոչ մի շոու: Միմիայն փաստեր մեր այսօորվանից ծնված ապագայից:
Վիրտուալ "like"- երից . "վարկանիշ"-երից, "Շնորհակալություն"-ներից "նարկո"-կախվածության մասին ու ապագայում դրանց դրսևորումը արդեն ռեալ կյանքում:
Bryce Dallas Howard գերազանց դերակատարում:

Հիանալի է ֆինալը- բանտում: Լավագույն ներկայացումն է բանտի էության մասին, որ երբևէ տեսել եմ: