PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլեկտրական ավտոմեքենաներ / Electric Vehicles (EV)



Ռուֆուս
28.05.2013, 01:33
Միգուցե Հայաստանում դեռևս այդքան էլ չէ, բայց զարգացած երկրներում շատ ակտուալ է էլեկտրական ավտոմեքենաների հարցը: Նախքան մանրամասներին անցնելու կուզենայի իմանայի, թե ի՞նչ գիտեք էլեկտրական ավտոմեքենաների մասին ու արդյո՞ք կնախընտրեիք էլէեկտրական շարժիչով ավտոմեքենա, թե՞ ներքին այրման շարժիչով ավտոմեքենա:

Ներսես_AM
28.05.2013, 01:37
էսօրվա եղած վիճակով հաստատ չեմ ուզի, որովհետև ավելի շատ ես իրեն պիտի հետևեմ, քան ինքը ինձ սպասարկի։

Sagittarius
28.05.2013, 01:45
Լավ տեղեկացված չեմ, բայց եթե չեմ սխալվում ավելի տարածված են հիբրիդ մեքենաները: Օրինակ՝ Քյոլնում գործում են հիդրոգենի վրա աշխատող հիբրիդ ավտոբուսներ:

Sagittarius
28.05.2013, 02:16
հա, հարցման վերաբերյալ էլ՝ կարծում եմ առավելագույն արագությունը, մեկ էլ «վառելիքի» գինը նույնպես կարևոր են:

Ռուֆուս
28.05.2013, 02:17
Առաջին հայացքից կարող է թվալ, թե էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները նորություն են, այնինչ նրանք գոյություն միշտ էլ գոյություն են ունեցել ու 20-րդ դարի սկզբին էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները մրցակցում էին ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների հետ: Այն ժամանակ էլեկտրական ավտոմեքենաները ավելի շատ համարվել են «կանացի» ավտոմեքնենաներ, որովհետև աշխատում էին անաղմուկ ու մաքուր, իսկ ՆԱՇ ավտոմեքենաները ավելի «տղամարդկային» էին շարժիչի աղմուկի պատճառով: 1911թ-ին Նյու Յորք Թայմսը գրել էր, որ էլեկտրական ավտոմեքենաները իդեալական են, որովհետև ավելի մաքուր են, անաղմուկ են և խնայողական, քան բենզինով աշխատողները:

Միգուցե պատմությունը այլ կերպ ընթանար, եթե 1908թ-ին Հենրի Ֆորդը չսկսեր Ֆորդ Մոդել T-ի արտադրությունը: Հենրի Ֆորդը Մոդել T-ի համար ընտրեց ներքին այրման շարժիչը, մոդել T-ն դարձավ իսկական հիթ ու հետագա տարիների ընթացքում ներքին այրման շարժիչը դարձավ ստանդարտ ավտոմեքենաների համար: Էլեկտրական ավտոմեքենաները դուրս մղվեցին պատմությունից ու 60-ականների ու 90-ականների նրանց շուկա հետ բերելու փորձերը ձախողվեցին: Անցած 100 տարիների ընթացքում ներքին այրման շարժիչով ավտոմեքենաները տեխնոլոգիական լուրջ նորարություններ տեսան, մինչդեռ էլեկտրական շարժիչների դեպքում որևէ առաջընթաց չգրանցվեց: Սակայն հիմա նավթի կրիզիսների ու գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքով նորից փորձեր են արվում էլեկտրական ավտոմեքենաները վերակենդանացնել ու դարձնել ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների մրցակիցներ:

Ռուֆուս
28.05.2013, 02:26
Գոյություն ունեն էլեկտրական ավտոմեքնենաների 3 տեսակներ.

1. Էլեկտրական ավտոմեքնենաներ, որոնք աշխատում են միայն էլեկտրականությամբ:
2. Հիբրիդներ, որոնք աշխատում են համ բենզինով, համ էլեկտրականությամբ
3. Hydrogen Fuel Cell (ջրածնային վառելիքի բջիջով) ավտոմեքենաներ, որոնք շարժիչի այրման ընթացքում արտադրում են մաքուր ջուր: 2000-ականների սկզբին Ջորջ Բուշը փորձում էր աջակցել ջրածնային ավտոմեքենաների տարածմանը, սակայն բազմաթիվ փորձագետների կարծիքով ջրածնային վառելիքը ամենաթանկ ու ոչ էֆեկտիվ վառելիքներից մեկն է:

Freeman
28.05.2013, 02:42
3. Hydrogen Fuel Cell (ջրածնային վառելիքի բջիջով) ավտոմեքենաներ, որոնք շարժիչի այրման ընթացքում արտադրում են մաքուր ջուր: 2000-ականների սկզբին Ջորջ Բուշը փորձում էր աջակցել ջրածնային ավտոմեքենաների տարածմանը, սակայն բազմաթիվ փորձագետների կարծիքով ջրածնային վառելիքը ամենաթանկ ու ոչ էֆեկտիվ վառելիքներից մեկն է:

Իսկ իրանք պայթյունավտանգ չե՞ն :D

Էս մեկից ես կքշեի՝ անհրաժեշտության դեպքում կարելի ա էդ արտանետված ջրից հարևանի էլեկտրականությամբ ջրածին սարքել :think
Ճիշտ ա, լևի գծով ստատիկ էլեկտրականություն ստանալը դժվար ա, բայց եթե վառելիքը ձրի ա դառնում, արժի չարչարվել :))

Ռուֆուս
28.05.2013, 03:38
Իսկ իրանք պայթյունավտանգ չե՞ն :D

Էս մեկից ես կքշեի՝ անհրաժեշտության դեպքում կարելի ա էդ արտանետված ջրից հարևանի էլեկտրականությամբ ջրածին սարքել :think
Ճիշտ ա, լևի գծով ստատիկ էլեկտրականություն ստանալը դժվար ա, բայց եթե վառելիքը ձրի ա դառնում, արժի չարչարվել :))

Անվտանգ են, բայց տուֆտա տեխնոլոգիա է: :)

keyboard
28.05.2013, 10:28
Պատկերացնում եմ, գնում ես հյուր ու առաջին խոսքդ բարևից հետո. "կարելի ա? մեքենաս ձեր մոտ զարյադկի դնեմ, որ տուն հասնեմ" :D

Ես արագության սիրահար եմ, մանեվրների, թեկուզ քաղաքում, ինձ նման մեքենաները չեն ձգում, չնայած, վստահ եմ, որ կգա մի պահ, որ այլընտրանք չենք էլ ունենա, քանզի բենզինը ջրից թանկ ա վաճառվելու, երբ ջրի պակասն ու բենզինի պակասը մի հարթության վրա լինեն :)

Հարցմանը կպատասխանեմ ոչ մի դեպքում, եթե այլընտրանք ունենամ :)

Vaio
28.05.2013, 13:09
Ես հիբրիդային շարժիչով մեքենաներին շատ կողմ եմ, քանի որ դրանք քիչ են այրում բենզին, որոնք, այսպես կոչված, բյուջետային ավտոմեքենաներ են:

Բայց: Մի հատ կարևոր բայց կա ստեղ: Հիբրիդային ավտոմեքենաները ԱՆԻՄԱՍՏ թանկ են: Օրինակ` Toyota Prius ավտոմեքենան, որը հիբրիդային շարժիչ ունի, արժե 35,000 դոլար: Ոնց կարելիա էսպիսի ավտոմեքենային տալ 35,000 փող: 35,000-ով էնքան Premium դասի լավ ավտոներ կառնես` թեկուզև մի քանի տարի օգտագործված:
Եթե Prius-ը չլիներ հիբիդային, ապա այն կարժենար հավանաբար մաքսիմում 25,000 դոլար: Այսինքն, ստացվումա, որ հիբրիդային շարժիչով ավտոմեքենա գնելիս գնորդը բիրիքով գլխանց տալիսա իր մի քանի տարվա բենզինի փողը:

Փաստացի ստացվումա, որ հիբրիդային ավտոն քիչա բենզին ծախսում, բայց այդ ավտոնա թանկ ու այդ թանկությունը կոմպեսնսացվումա ոչհիբրիդային շարժիչնեի շատ ծախսվող բենզինով:

Եթե հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաները լինեն նույն գնի, կամ գոնե չնչին թանկ, ապա իմաստ կա գնել այն:

Hayk Avetisyan
29.05.2013, 12:40
Էսոր առավոտը անկախ ամեն ինչից ու չգիտեմ ինչի մտածում էի. Տեսնես որ էլեկտրական մեքենաներ էստեղ լինեն, նույն ձիաուժով բենզինով աշխատող և էլեկրական մատորով աշխատող մեքենանաների տեխասմոտրի գինը նույնը կլնի՞ ու երբվանից դրանք լիովին կշահագործվեն: Մեկել տեսնեմ ակումբում "Էլեկտրական ավտոմեքենաներ" թեմա է բացվել: