PDA

Դիտել ողջ տարբերակը : Պարահանդես 3



Smokie
14.05.2013, 14:31
Մոտ վեց շաբաթ է, ինչ սկսվել է «Պարահանդես»-ի նոր եթերաշրջանը: Հետեւու՞մ եք նախագծին, ո՞ր զույգին եք հավանում ու երկրպագում::)

http://www.armhouse.net/01image/01/003/par-001.jpg

Մնացել են 8 զույգ:

1.Ռուզան-Սուրեն
2.Սանդուխտ-Հարութ
3.Սամվել-Աղավնի
4.Սուրեն-Լուսինե
5.Մարիամ-Արմեն
6.Մարիա-Պետրոս
7.Անուշիկ-Գոգա
8.Զավեն-Մանան

Այլեւս նախագծում չեն հետեւյալ զույգերը:
..9.Գեւորգ-Աննա
10.Անաիս-Արկադի
11.Վահագն-Լիլիթ
12.Կարո-Սաթենիկ

Smokie
14.05.2013, 15:21
Մեկ-մեկ էնպես ա լինում, որ պարի միջից մի քանի հատվածներ են տպավորվում՝ մի ուժեղ պահում, կամ հետաքրքիր շարժում, մեկ-մեկ էլ ամբողջ պարից մի տեսակ գլուխ չեմ հանում, չեմ հասկանում, ոչինչ էլ չի տպավորվում: Պատահում ա նաեւ, որ ամբողջ պարը, կամ մեծամասնությունը ուղղակի հիացնում են: Հաճախ՝ ժյուրիի կարծիքը լսելուց հետոփորձում եմ հիշել պարի մեջ նման բան, կրկնում էլ եմ պարադիտումը:

Անցած համերգին, Սուրեն-Լուսինե զույգը բավականին լավ պարեց իմ կարծիքով՝ սպասում էի, որ այս անգամ ժյուրին բարձր կգնահատի նրանց: Ուժեղ զույգ են թե չէ, կոնկրետ չեմ կարող ասել, բայց իրանց զվարճալի շոու-պարերի խաթր չէի ուզի շուտ գնային նախագծից, չնայած չեմ բացառում:
Իսկ Մարիա-Պետրոս զույգը, որ առաջ այդքան չէր տպավորվում ու մի տեսակ զարմանում էի, որ չեմ նկատում այն ամենը, ինչով այդքան հիանում էր ժյուրին, (Մարիայի մինչեւ ականջները բաց ժպիտն ւ թիթիզ հայացք էդ պահին ինձ ուղղակի բացում են:D): Բայց չորրորդ գալա համերգին ու առավել եւս հինգերորդին, ես էլ հիացա:hands
Իսկ ընդհանրապես բալետ եմ անում Սամվել-Աղավնի զույգին::love Նախ Աղավնին շատ լավն ա, սիրում եմ էդ պարուհուն:roll երկրորդը հրաշալի զույգ են ու իմ կարծիքով արժանի են բարձր գնահատականների:
Զավեն-Մանան զույգն էլ ա շատ հետաքրքիր:

Կարծում եմ Անաիս-Արկադի զույգն էլ կարող էր բավականին առաջ գնալ այս նախագծում, եթե ինչպես ասում են... փորձերից մեկի ժամանակ Անաիսը տրավմա չստանար ու նախագծից դուրս չգար: