PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհամությունների բաղադրատոմսեր



Նիկեա
13.05.2013, 19:42
Իմ ,,անմեղ,, կատակները շատերին թվում են անհամություններ:Եկեք այստեղ գրենք մեր անհամություններն ու դրանց բաղադրատոմսերը:

Նիկեա
13.05.2013, 19:48
Եթե ձեր ծանոթներից ինչ-որ մեկը լեզվին շատ է տվել կամ ահավոր ազդում է ձեր նյարդերի վրա,ուրեմն փորձեք էս անհամությունը:
Անհրաժեշտ պարագաները
Ատամի խոզանակ,սոդա,աղ

Ատամի խոզանակի վրա լցնում ենք աղն ու սոդան, սպասում ենք էնքան մինչև մեր շատ սիրելին ատամները լվանա:Հաստատ երկար ժամանակ գլուխներդ չի տանի:

Հ.Գ.Հիմա կմտածեք էս ինչ աբիժնիկ գյադա եմ չէ՞:Հաստատ չեմ ուղակի մյուսների նյարդերի վրա ազդելը իմ հոբբին է:

Նիկեա
13.05.2013, 19:53
Էս մեկը շատ ,,համով,, անհամություն է:

Անհրաժեշտ պարագաները
Սոխ,շոկոլադ:

Հալեցնում ենք շոկոլադը ու լցնում ենք սոխի վրա:Ցանկալի է մատուցել սուրճի հետ:Սաում են անկրկնելի համադրություն է::[:diablo

Alphaone
13.05.2013, 19:58
Կարդում ես մարդկանց մտքերը, բարձրաձայնում դրանք ու հետևում մարդու գործողություններին: Գերազանցության ի՜նչ անկրկնելի զգացողություն:

Հ.Գ. Կողմնակի ազդեցություն՝ երբեմն ուրիշի մտքերը կարդալու փոխարեն սեփական մտքերն ես ուրիշին վերագրում... :)

Ուլուանա
13.05.2013, 20:19
Ինձ թվում է՝ «Վրիժառությունների բաղադրատոմսեր» վերնագիրն ավելի շատ կսազեր թեմային։


Եթե ձեր ծանոթներից ինչ-որ մեկը լեզվին շատ է տվել կամ ահավոր ազդում է ձեր նյարդերի վրա,ուրեմն փորձեք էս անհամությունը:
Անհրաժեշտ պարագաները
Ատամի խոզանակ,սոդա,աղ

Ատամի խոզանակի վրա լցնում ենք աղն ու սոդան, սպասում ենք էնքան մինչև մեր շատ սիրելին ատամները լվանա:Հաստատ երկար ժամանակ գլուխներդ չի տանի:

Հ.Գ.Հիմա կմտածեք էս ինչ աբիժնիկ գյադա եմ չէ՞:Հաստատ չեմ ուղակի մյուսների նյարդերի վրա ազդելը իմ հոբբին է:


Էս մեկը շատ ,,համով,, անհամություն է:

Անհրաժեշտ պարագաները
Սոխ,շոկոլադ:

Հալեցնում ենք շոկոլադը ու լցնում ենք սոխի վրա:Ցանկալի է մատուցել սուրճի հետ:Սաում են անկրկնելի համադրություն է::[:diablo
Իմ դեպքում սրանցից ոչ մեկն էլ չէր գործի. առաջինը՝ որովհետև ես ատամներս մաքրելուց առաջ միշտ նորց լվանում եմ խոզանակը, երկրորդը՝ որովհետև երբեք սուրճ չեմ խմում :P :))։

Լեդի Վարդ
13.05.2013, 20:30
Ուրեմն սենց ՝
լուծողական
հյութ
ննջասենյակի դուռ ու դրա բանալին
Հյութի մեջ լցնում ենք լուծողական տվյալ անձը երբ մտնում է ննջասենյակ դուռը փակում ենք բանալիով…խեղճ մարդ:[:angry

Ruby Rue
13.05.2013, 20:57
Թեմայի վերնագիրը կարդացի «Անմահության բաղադրատոմսեր», ուրախացած եկա, որ իմանամ, թե ինչպես կարող եմ իմ վհուկային կյանքը գոնե մի 666 տարով երկարաձգել, բայց պարզվում է, որ Կոելյոյից անհամ ալքիմիկոսներ էլ կան: :D

Հ.Գ. Իսկ եթե անլուրջ` Էրեխեք, հե՜չ չեմ նախանձում ձեր ծնողներին: Նոր, դաժան, հետաքրքիր մեթոդներ հնարեք, թե չէ սրանք միայն ընտանիքի անդամների վրա կարող եք կիրառել: :))

Վոլտերա
13.05.2013, 21:04
Մի հատ տարբերակ ունեմ:

Անհրաժեշտ պարագաներ
Ձեթ, թավա, կրակ

Երևի արդեն հասկացաք: Եռացնում ենք ձեթը թավայում ու մատուցում ենք հյութի փոխարեն:

Բայց ես ուրիշ ավելի համով տարբերակ էլ ունեմ

Ուրեմն ափսեի մեջ լցնում ենք 200 գրամ մաքրած դդմի կորիզ, հետո ավելացնում ենք կակաո, մեկ ճաշի գդալ մեղր ու մի պճեղ անկրկնելի հոտավետ սխտոր: Խառնում ենք հավեսով: Աղցանչիկը պատրաստ ա: Կարող եք մատուցել:

Alphaone
13.05.2013, 21:07
Թեմայի վերնագիրը կարդացի «Անմահության բաղադրատոմսեր», ուրախացած եկա, որ իմանամ, թե ինչպես կարող եմ իմ վհուկային կյանքը գոնե մի 666 տարով երկարաձգել, բայց պարզվում է, որ Կոելյոյից անհամ ալքիմիկոսներ էլ կան: :D

Հ.Գ. Իսկ եթե անլուրջ` Էրեխեք, հե՜չ չեմ նախանձում ձեր ծնողներին: Նոր, դաժան, հետաքրքիր մեթոդներ հնարեք, թե չէ սրանք միայն ընտանիքի անդամների վրա կարող եք կիրառել: :))

Իմ մեթոդը կարդա :P

Նիկեա
13.05.2013, 21:29
Ես մեկը վայրկյաններ առաջ չափերնն անցած քուրիկիս վրա եմ փորձել:
Պոնչիկ ենք սարքում:Իրա բաժնի մեջ կրեմի հետ խառնում ենք պղպեղ,խմելի սունելի,դարչին ու էլի ըտենց բաներ:Մատուցում ենք:
Հ.Գ. Իրան հասնում էր:

Ուլուանա
13.05.2013, 21:33
Ժող, իսկ էս ձեր գրածները անձամբ փորձարկած կա՞ք :))։ Թե՞ մենակ երևակայություններիդ զոռ տալուց եք լավ։

Վոլտերա
13.05.2013, 21:34
Ժող, իսկ էս ձեր գրածները անձամբ փորձարկած կա՞ք :))։ Թե՞ մենակ երևակայություններիդ զոռ տալուց եք լավ։

Ան, զոռ տալն ավելի հեշտ ա :))

Ուլուանա
13.05.2013, 21:35
Ես մեկը վայրկյաններ առաջ չափերնն անցած քուրիկիս վրա եմ փորձել:
Պոնչիկ ենք սարքում:Իրա բաժնի մեջ կրեմի հետ խառնում ենք պղպեղ,խմելի սունելի,դարչին ու էլի ըտենց բաներ:Մատուցում ենք:
Հ.Գ. Իրան հասնում էր:
Էս ինչ դաժանն ես բայց դու։

Ժողովուրդ, կարդում եմ ձեր գրածներն ու սկսում եմ վախենալ ձեզնից... Էս ի՜նչ դաժան վրիժառուների որջ եմ ընկել... :scare

Ուլուանա
13.05.2013, 21:37
Ան, զոռ տալն ավելի հեշտ ա :))
Փաստորեն, ոմանց համար միայն զոռ տալը չի, որ հեշտ ա։ Կարդա Նիկեայի պոնչիկի մասին։

Վոլտերա
13.05.2013, 21:38
Էս ինչ դաժանն ես բայց դու։

Ժողովուրդ, կարդում եմ ձեր գրածներն ու սկսում եմ վախենալ ձեզնից... Էս ի՜նչ դաժան վրիժառուների որջ եմ ընկել... :scare

Հա հեչ, մենակ իմ անունն ա դուրս եկել :cry

Ուլուանա
13.05.2013, 21:39
Ես մեկը վայրկյաններ առաջ չափերնն անցած քուրիկիս վրա եմ փորձել:
Պոնչիկ ենք սարքում:Իրա բաժնի մեջ կրեմի հետ խառնում ենք պղպեղ,խմելի սունելի,դարչին ու էլի ըտենց բաներ:Մատուցում ենք:
Հ.Գ. Իրան հասնում էր:
Ուղղակի մտածում եմ՝ մարդ ինչ աստիճանի պիտի ատի հարազատ քրոջը, որ էդքան ժամանակ ու ջանք տրամադրի տենց պոնչիկներ սարքելուն :o։

Մարկիզ
13.05.2013, 22:21
Ուրեմն սենց ՝
լուծողական
հյութ
ննջասենյակի դուռ ու դրա բանալին
Հյութի մեջ լցնում ենք լուծողական տվյալ անձը երբ մտնում է ննջասենյակ դուռը փակում ենք բանալիով…խեղճ մարդ:[:angry
Այս արարքը որքան գիտեմ, ՀՀ քրեական օրենսգրքով պատժի կիրառում է նախատեսում::))

Ուլուանա
13.05.2013, 22:23
Այս արարքը որքան գիտեմ, ՀՀ քրեական օրենսգրքով պատժի կիրառում է նախատեսում::))
Դե, դա հիմնականում տնեցիների վրա ա հնարավոր կիրառել, իսկ նրանք դժվար թե դատի տան :D։ Ենթադրում եմ, որ Նիկեան դա էլ հաջողությամբ կիրառած կլինի քրոջ վրա :D։

Մարկիզ
13.05.2013, 22:25
Ավելի անմեղ ու սիրուն տարբերակ կա. ատամի մածուկով նկարազարդել քնած կայֆավատի օբյեկտի դեմքը, բայց այնպես, որ հանկարծ չարթնանա:

Չնայած հիմա ոնց որ ժամանակներն ու մեթոդները փոխվել են:

Valentina
14.05.2013, 00:31
Հա բայց էս ամեն ինչը զվարճալի չի:
Հ.Գ. Երբ ա էս թեման փակվելու՞ :8

Լեդի Վարդ
14.05.2013, 16:13
Էս քրոջս անհամությունն ա՝ ուրեմն ես գործ էի անում շաատ հոգնած էի, բացեցի մեր մեքենայի բեռնախցիկը ու նստեցի, որտեղից որտեղ քուրս հայտնվեց, ինձ հրաեց ես ընկա բեռնախցիկի մեջ փակեց, ու մոտ 30 րոպե մնացել էի այնտեղ, մեկ էլ լավ էր պապան եկավ ու բացեց բեռնախցիկը:Ես դուրս եկա ու մոտավոր էս դեմքով քրոջս էի նայում:angry

Enna Adoly
14.05.2013, 19:43
եթե ես չեմ ուզում խոսել մարդու հետ,կամ պարզապես չեմ ուզում նրա հարցին պատասխանել կրկնում եմ նրա ասածները/նույն ձև/՝<<թութակի>> նման::DԵթե անկեղծ ասեմ մի ժամանակ մոտս սովորություն էր դարձել դա և բոլորի ներվերին անխտիր ազդում էի:bl

Two-Face
14.05.2013, 21:28
Ուրեմն.


Պետք ա կոմպ ու երկու հատ ձեռք:

1 Print Screen ենք անում զոհի դեսքթոփը
2 180 աստիճանով թեքում
3 wallpaper դնում
4 Desktop-ին աջ կլիկ -> view -> ու հանում ենք show desktop icons-ը
5 Taskbar-ի կարգավորումներից միացնում autohide taskbar-ը
6 Աջ կլիկ դեսքթոփին -> screen resolution -> ու փոխում էկրանի օրենտացիան հորիզոնական դնելով:
7 Profit ????


http://i.imgur.com/01B2jG7.jpg

Լեդի Վարդ
14.05.2013, 21:35
Իմիջիայլոց իմ քրոջ անհամության պատճառը իմ շատախոսությունն էր:bl

Նիկեա
16.05.2013, 21:38
Ուղղակի մտածում եմ՝ մարդ ինչ աստիճանի պիտի ատի հարազատ քրոջը, որ էդքան ժամանակ ու ջանք տրամադրի տենց պոնչիկներ սարքելուն :o։

Նախ իմ հաստատ ոչ մեկը քրոջս ինձնից շատ հաստատ չի սիրում:Հետո,ով էր քրոջս խնդրել օրագիրս կարդա հլը մի հատ էլ հրապարակի կարդացածը ու համ էլ համեմունքներով պոնչիկը էդքան էլ վատը չէր:Նախքան քրոջս տալը փորձել եմ::angry

Նիկեա
16.05.2013, 21:40
Ավելի անմեղ ու սիրուն տարբերակ կա. ատամի մածուկով նկարազարդել քնած կայֆավատի օբյեկտի դեմքը, բայց այնպես, որ հանկարծ չարթնանա:

Չնայած հիմա ոնց որ ժամանակներն ու մեթոդները փոխվել են:
Էս մեթոդն էլ եմ փորձել:Մի հատ զարմիկ ունեմ իրան թվում էր թե բոլոր աղջիկները իրա համար գժվում են:Զարթնում էր թե չէ ժամերով կանգնում էր հայելու առաջ:Պատկերացրեք իրա դեմքի արտահայտությունը,երբ տեսավ իրեն հայելու մեջ:

laro
04.04.2017, 23:56
Էս ինչ չար թեմա ա, դուրս եկավ :Դ Ես էնքան սենց բաներ եմ արել, արդեն չեմ էլ հիշում, որ պատմեմ: Վերջին անհամություններիցս մեկով կիսվեմ: Սպասում եք, որ զոհը ճաշ ուտի, ցանկալի ա փլաֆ: Վերցնում եք ֆենը ու միացնում ուղիղ փլաֆի վրա, փչելու ուղղությունը դեպի զոհը :Դ

Նիկեա
05.04.2017, 00:07
ամոոոոոոոթ։ վառել ինձ :D