PDA

Դիտել ողջ տարբերակը : Օպերա, բալետ...

Viki
13.07.2006, 10:53
Հայաստանում ժամանցային տարբերակները շատացել են :). եթե նայենք այդ տեսանկյունից, ապա բավականին հետաքիքիր համերգներ, միջոցառումներ են կազմակերպվում: Սակայն ինձ հետաքրքիր է, թե երբ եք վերջին անգամ գնացել օպերա կամ բալետ նայելու, հատկապես ո?րն է Ձեր դուրը եկել

John
13.07.2006, 11:07
Անկեղծորեն խոստովանեմ,որ երբեք չեմ գնացել...

Viki
13.07.2006, 12:44
Անկեղծորեն խոստովանեմ,որ երբեք չեմ գնացել...

Հարգելի Հովսեփ քեզ մի այսպիսի հարց ուղղեմ. չես գնացել քանի որ ժամանակը չի ներում, թե չես սիրում այդ ժանրը...

Artgeo
13.07.2006, 12:59
Հարգելի Հովսեփ քեզ մի այսպիսի հարց ուղղեմ. չես գնացել քանի որ ժամանակը չի ներում, թե չես սիրում այդ ժանրը...
Ես օրինակ չեմ գնացել, դեռ չեն տարել հիմա էլ պարզապես չեմ գնում, չեմ ուզում, հետաքրքրություն չունեմ, բայց չեմ կարող ասել, որ չեմ սիրում։ Ինչպե՞ս կարելի է չսիրել մի բան որը չես տեսել :think

John
13.07.2006, 13:59
Հարգելի Հովսեփ քեզ մի այսպիսի հարց ուղղեմ. չես գնացել քանի որ ժամանակը չի ներում, թե չես սիրում այդ ժանրը...
Պարզապես էդ ժանրից գաղափար չունեմ...

Lionne_en_Chasse
14.07.2006, 05:10
Բալետ ընդհանրապես չեմ գնացել, բայց վաղո՜ւց օպերայում էլ չեմ եղել , վերջին անգամը ...երբ Հայաստանում էի : Դասական երաժշտությունն էլ մոռացել եմ... ինչ բան է

Ուլուանա
14.07.2006, 13:06
Որ ասեմ, կզարմանաք, բայց ես օպերա ու բալետ գնում էի փոքր ժամանակ, ավելի ճիշտ՝ տանում էին... ծնողներս։ :D Առաջին անգամ բալետ գնացել եմ մի քանի տարեկանում։ «Ժիզել» բալետն էր։ Հիշում եմ, որ ինձ շատ էր դուր եկել։ :)
Օպերա էլ վերջին անգամ գնացել եմ դպրոցական հասակում։ Դե, մի քանի տարեկանում գնացածները չեմ հիշում, թե ինչ ստեղծագործություններեն եղել, երևի չափազանց փոքր եմ եղել դրա համար։ Իսկ դպրոցական ժամանակ գնացել եմ «Անուշ» օպերային՝ դաշնամուրիս ուսուցչուհու և մայրիկիս հետ։ :P , մեկ էլ, դրանից մի քանի տարի հետո՝ «Կարինե» օպերետային։
Դե, ի՞նչ ասեմ, սիրում եմ այդ ժանրերը, բայց որ հիմա չեմ գնում, երևի շա՜տ չեմ սիրում, էլի։ :oy Չնայած, մի կողմից էլ, գուցե պարզապես դրանցից ստացվող զգացողությունները խամրել են, և շատ հնարավոր է, որ նորից մի անգամ գնալուց հետո էլի մեջս ցանկություն առաջանա գնալու։ :)

Հայկօ
28.12.2008, 08:39
Մեռնող արվեստներ են օպերան ու բալետը: Շուտով էլ ո՛չ օպերա կլինի, ո՛չ էլ բալետ: Ոնց որ արդեն կրկեսն ա մեռել, օրինակ:

ars83
28.12.2008, 14:25
Մեռնող արվեստներ են օպերան ու բալետը: Շուտով էլ ո՛չ օպերա կլինի, ո՛չ էլ բալետ: Ոնց որ արդեն կրկեսն ա մեռել, օրինակ:

Իսկ ի՞նչ կլինի դրանց փոխարեն՝ ըստ քեզ;

Ռուֆուս
28.12.2008, 14:29
Մեռնող արվեստներ են օպերան ու բալետը: Շուտով էլ ո՛չ օպերա կլինի, ո՛չ էլ բալետ: Ոնց որ արդեն կրկեսն ա մեռել, օրինակ:

Համաձայն չեմ, քանի դեռ կան մեծ եղբորս ու Արսենի նման մարդիկ, ոչ օպերան կմեռնի, ոչ էլ բալետը :P

ars83
28.12.2008, 14:33
Համաձայն չեմ, քանի դեռ կան մեծ եղբորս ու Արսենի նման մարդիկ, ոչ օպերան կմեռնի, ոչ էլ բալետը :P

Այսինքն՝ մեզանից մեկը կերգի Ֆիգարոյի պարտիտուրան, իսկ մյուսը կպարի Սպարտակի պա՞րը, Հայկ ջան:

Amourchik
28.12.2008, 14:34
Մեռնող արվեստներ են օպերան ու բալետը: Շուտով էլ ո՛չ օպերա կլինի, ո՛չ էլ բալետ: Ոնց որ արդեն կրկեսն ա մեռել, օրինակ:

Մեռնող չեն, քանի որ արվեստի ճյուղ են, իսկ արվեստը չի մեռնում:ok
Համ էլ դու դա միայն Հայաստանում ես այդպես տեսնում, եթե նայենք Հայաստանի օրինակով, ապա իրոք այդպես է, բայց աշխարհում երկուսն էլ լայն տարածում ունեն;)

Sunny Stream
28.12.2008, 19:54
Դե Եվրոպայում վաղուց սկսել եմ մոդեռնիզացնել արվեստի էս երկու ճյուղերը... երբեմն հաջող բաներ ստացվում են, բայց, ասենք, "Մեցցո"-ով տեսածները մեծ մասամբ անորոշ-անտաղանդ փորձարկումներ են... թեև, օրինակ, սկզբից էլ եղել եմ ու մնում եմ ֆրանսիական "Փարիզի Աստվածամոր տաճարը" ռոք կամ փոփ կամ ինչ անուն ուզում եք կցեք՝ օպերայի մե՜ծ երկրպագու ու սիրահար :love իրական օպերա երբեք չեմ լսել, բայց նույնիսկ հեռուստացույցով դիտելիս կարգի՜ն ծիծաղում եմ էդ երգիչ-երգչուհիների տառապանքների վրա... ախր ո՞նց կարող են համ դեր խաղալ, համ երգել ամբողջ մկանների գերլարումով՝ ամենաբարձր ու ցածր նոտաները... ինչ-որ ծամածռություններ են ստացվում, որոնք կկարողանայի անտեսել մենակ եթե էդ արվեստի գիժ լինեի... լսելիս էլ, երբ չեմ տեսնում, հաճախ նյարդայնանում եմ, երբ մենակ ականջ ծակող սոպրանո է լինում... բայց, իհարկե, հանճարեղ օպերաներ կան, որոնք հրաշք երաժշտական ստեղծագործություններ են, այ եթե մի օր բեմում դիտեմ, կգրեմ՝ սիրում եմ, թե չէ.
բալետ... փոքր ժամանակ "Մոխրոտիկն" էի նայել, էս տարի էլ "Գայանեն" նայեցի... էնքան էի սպասում էդ "Գայանեին", էնքան էի ոգևորված... բայց էդքան չարժեր... հետաքրքիր էր, երկրորդական դերասանները շատ լավ էին պարում՝ ի տարբերություն գլխավորների, բայց են անտոգոնիստը (չեմ հիշում կերպարի անունը) շա՜տ վատն էր, դերի մեծ մասն էլ ծնկած էր պարում, որովհևետև ավելի լավ էր՝ չոքեր, քան թե ցատկեր-դղրդացներ բեմը...
ափսոս, որ շատ տաղանդավոր երիտասարդներ տեղ չեն գտնում մեզ մոտ ու հայտնի են դառնում եվրապական բեմերում, պետությունը մի՜ քիչ խելք ունենար, էլի... թե չէ հետո էլ էդ էրեխեքից պահանջելու ենք՝ հիշե՛ք որ հայ եք, հիշե՛ք, բա՜, ցեղասպանությու՜ն էր եղել, եկեք մեզ մոտ դպրոցներ հիմնե՜ք, դաս տվե՜ք... ինչի՞, որովհետև մի ժամանակ էստեղ իրենց ոչ մեկ շնչելու օդ չէ՞ր տալիս...

Amourchik
28.12.2008, 20:36

Քեզ ասեմ, որ բալետը Հայաստանում անմխիթար վիճակում ա, բոլոր լավ պարողներն ու պարուհիները լքել են Հայաստանը ու գնացել արտերկիր ու ասեմ, որ շատ հանրահայտ են բալետային աշխարհում մեր հայրենակիցները և համարվում են լավագույններից մեկը, ինչպես ասում են՝«մենք քիչ ենք, բայց լավն ենք»:)

Ֆրեյա
28.12.2008, 22:10
Բալետը չգիտեմ ոնց, բայց օպերան երբեք չի մեռնի :P
Ուղղակի ձեզ թվում է մեռնող արվեստ է, որովհետև ոչ մեկդ չեք գնում :angry ու չգիտեք՝ համերգներին որքան մարդ է գալիս:

հ.գ. Մադամ Բատերֆլայն եմ գնացել ու Տրավիատան, երիչների մակարդակը ահավոր էր :( Էլ չեմ գնալու Հայաստանում :P

dvgray
28.12.2008, 23:10
հ.գ. Մադամ Բատերֆլայն եմ գնացել ու Տրավիատան, երիչների մակարդակը ահավոր էր :( Էլ չեմ գնալու Հայաստանում :P
Կարող ես սա ավելի սև գրես, որ բոլորը կարդան: Սխալ որոշում չես ընդունել, որովհետև Հայաստանում ըտենց տեղ գնալը մի խոշոր վտանգ է պարունակում իր մեջ, որ երբևէ չուզենաս այլևս այդպիսի տեղ գնալ:

Ռուֆուս
28.12.2008, 23:20
Այսինքն՝ մեզանից մեկը կերգի Ֆիգարոյի պարտիտուրան, իսկ մյուսը կպարի Սպարտակի պա՞րը, Հայկ ջան:

Չէ, ուզում էի ասեի, քանի դեռ պահանջարկ կա, առաջարկ կլինի ու կլինի :P :D

Ֆրեյա
28.12.2008, 23:20
Դե չեմ ուզում բոլորը տեսնեն, հիասթափվեն :P :)
Ես ինձ ստիպեցի գնալ երկու անգամ: Դեռ Տրավիատայի մեջ մենակատարուհին վատը չէր, իսկ Մադամ Բաթերֆլայում ընդհանրապես նորմալ երգիչ չլսեցի, երիտասարդ երգիչները ընդհանրապես ահավոր էին :(
Իսկ ամռանը ֆեստիվալի շրջանակներում գնացել էի մի համերգ, որտեղ իռլանդացի երգչուհի էր ելույթ ունենում, Վագների օպերաներից մեկից հատվածներ էր կատարում, շատ լավն էր :) :P

cool_aper
29.12.2008, 02:14
Ժամանկին նորմալ Օպերա ունեինք .. երեխա ժամանակ Տիգրան Լևոնյանի կենդանության օրոք գնում ու հիանում էի .. իսկ էս վերջերս գնացի « Տրավիատան» լսեցի ու հիասթափվեցի , ճխլվեցի մի այլ կարգի .. կոնկրետ վատ էին երգում .. տանջում էին .. չի կարելի :[

Sunny Stream
29.12.2008, 17:45
Հա, մեկ էլ "Պայացներն" էմ դիտել: Լավն էր՝ հետաքրքիր բեմադրություն կար՝ միմեր, երգչախումբ... սոլիստն էլ լավն էր... բայց դե աչքս կպավ կեսերից :P

Claudia Mori
15.03.2011, 13:06
Կներեք որ 2011թ.-ին եմ միանում այս քննարկմանը, բայց քանի որ բալետը իմ ամենասիրելի ոլորտներից մեկն է, ուզում եմ մի քանի բան ձեզ հայտնել ու միգուցե և ոգևորել, որ դուք գնաք բալետ նայելու գոնե մեկ-մեկ: Ճիշտ է Հայաստանում գրեթե պարող չի մնացել, հատկապես ինչ վերաբերում է տղաներին նրանց տասնյակներով արտասահման են հրավիրում, քանի որ արտասահմանում կա տղամարդ պարողների դեֆիցիտ, իսկ մեր պարողները առանձնանում են նրանով, որ տղամարդու պես են պարում :) 2009թ.-ի տվյալներով մոտ 40 հայ տղա այժմ աշխարհի առաջատար բեմերում է պարում http://www.armenianow.com/hy/arts/9453/hovering_abroad_armenian_best_ball
Սա այն տեղեկությունն է, որը «տխուրաուրախ» կարելի է անվանել...Այսինքն մենք իրականում բալետ ունենք, ուղղակի ոչ Հայաստանում

Բայց կա մի լուսավոր կետ ևս, այժմ ունենք մի նոր բալետ՝ «Սպարտակը», որը բեմադրել է «Սպարտակի» աշխարհում ամենահայտնի բեմադրիչց Գիրգարովիչը և որի պաստառն ու գովազդը հաստատ տեսել ու լսել են շատերը... մի մասը հավատացել է, որ լավ բեմադրություն է, մի մասը ասել է, դե էլի նույն անորակությունը կլինի...

Հրաաաաաաաաաաաաաաաաաշք գործ է, առանց չափազանցության ու շատ լավ է, որ մեր բալետն այսօր ունի Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա բեմադրված երկու ամենաճանաչված բալետները «Սպարտակը» և «Գայանեն»:

Դե «Գայանեն» ավելի շատ գեղեցիկ ներկայացում է ու ազգային, իսկ «Սպարտակը» ավելի բարդ գործ է պարային առումով ու գլխավոր դերակատար Ռուբեն Մուրադյանը, ով ինչքան գիտեմ ընդամենը 22 տարեկան է, լավագույնս է կատարում այն և համարվում է աշխարհի երիտասարդ լավագույն կատարողների մեկը, քանի որ շատ մրցույթների ժամանակ գլխավոր տեղեր էլ է զբաղեցրել:

Մի հետաքրքիր բան էլ է կատարվում այն շենքերի պատերից ներս, որի կողքով շատ հաճախ ենք անցնում, բայց միայն քաղաքականության, կամ լճացած մշակույթի մասին ենք մտածում:

Բալետի գլխավոր բալետմեյստերը այժմ Ռուդոլֆ Խառատյանն է, ով երկար տարիներ Ամերիկայում բալետ է դասավանդել ու շատ լավ խումբ ունեցել, ինքը այժմ ժամանակակից բալետ էլ է բեմադրում, որոնց մեջ ամենալավը ես համարում եմ Պիացցոլայի երաժշտության հիման վրա բեմադրված մեկ գործողությամբ «Տանգոն»...

Հ.Գ. Իհարկե կան թերություններ, հաճախ «մասովկան» անհավասար է պարում, կամ գլխավոր դերակատարը մի բան այն չի անում, բայց կարծում եմ արտիստները շատ են աշխատում իրենց վրա ու, ի դեպ, այդ չնչին գումարները ստանալուց հետո էլ օրվա երկրորդ կեսին գնում են այլ գործ են անում, որ ընտանիք պահեն, իսկ բալետի արտիստին արգելված է այլ ոճի պար պարել, կամ ֆիզիկական առումով շատ ծանրաբեռնված լինել, քանի որ իրենք այդկերպ կորցնում են 11 տարվա ընթացքում ձեռք բերած իրենց հմտությունները:

Ռուֆուս
15.03.2011, 14:04
Կարծեմ երկու տարի առաջ էր, գնացել էի Սպարտակ բալետի պրեմիերային, երեք ակտերից յուրաքանչյուրին տարբեր մենակատարներ էին պարում՝ առաջինն ու երրորդը հայեր էին, երկրորդ ակտինը՝ Բոլշոյի մենակատարները: Էնքան մեծ էր տարբերությունը՝ հայերից հետո երբ նայում էիր, թե ռուսները ոնց էին պարում, հիացմունքից բերանդ բաց էր մնում...

Գայանեն էլ եմ սիրում, երկու անգամ գնացել եմ :)

Claudia Mori
15.03.2011, 14:32

Նախանձում եմ քեզ, երևի հենց առաջին համերգներին ես գնացել, որովհետև այժմ միայն հայերն են պարում, բայց ամեն դեպքում «Ժիզելի» ու «Դոն Քիշոտի» համեմատ Սպարտակը ամենալավն են պարում:)

«Գայանե~»:) իրոք որ արժե նայել միշտ, չնայած շատ ծիծաղալու էր, երբ իմացա, որ «Գայանեն» եղել է սովետական ժամանակաշրջանը բնութագրող սովորական ներկայացում առաջին բեմադրությունների ժամանակ, որի սյուժեն եղել է այն, թե ինչպես է սովորական գեղջկուհի Գայանեն դիվերսանտի հախից գալիս :D իսկ բալետի ընթացքում «Սուսերով պարը» պարել են կոլխոզնիկների խնջույքի ժամանակ :D

Ռուֆուս
15.03.2011, 15:13
Նախանձում եմ քեզ, երևի հենց առաջին համերգներին ես գնացել, որովհետև այժմ միայն հայերն են պարում, բայց ամեն դեպքում «Ժիզելի» ու «Դոն Քիշոտի» համեմատ Սպարտակը ամենալավն են պարում:)

Իրականում մենակ պրեմիերայի ժամանակ էին ռուսները պարում, դրանից հետո բոլոր ներկայացումներին մենակ հայերն էին: Տոմսերն էլ բավականին թանկ էին ու չճարվող :)

«Գայանե~»:) իրոք որ արժե նայել միշտ, չնայած շատ ծիծաղալու էր, երբ իմացա, որ «Գայանեն» եղել է սովետական ժամանակաշրջանը բնութագրող սովորական ներկայացում առաջին բեմադրությունների ժամանակ, որի սյուժեն եղել է այն, թե ինչպես է սովորական գեղջկուհի Գայանեն դիվերսանտի հախից գալիս :D իսկ բալետի ընթացքում «Սուսերով պարը» պարել են կոլխոզնիկների խնջույքի ժամանակ :D

Հա, լավ կլինի ընդհանրապես Գայանեի սցենարին չծանոթանալ, թե չէ կհիասթափվեք :)) Բայց դե միևնույնն ա, համ երաժշտությունն ա շատ լավը, համ էլ պարը :)

Claudia Mori
19.09.2012, 11:26
Մեր լավագույնները, ցավոք դրսում... Գժվում եմ իրանց համար:love

http://www.youtube.com/watch?v=tFcJsf73jpE

http://www.youtube.com/watch?v=v9RL0_Too_M&feature=relmfu

http://www.youtube.com/watch?v=eP0Bc-bujCc&feature=related

http://www.youtube.com/watch?v=6l864zAh6DU&feature=related

Տեսեք, թե այդ տղաները որտեղից են ի հայտ գալիս :)

http://www.youtube.com/watch?v=hlfw8GODrqU&feature=related