PDA

Դիտել ողջ տարբերակը : Զազ/Zaz

StrangeLittleGirl
11.05.2013, 13:26
Փաստորեն էսքան ժամանակ ա ակումբում ոչ ոք Զազի մասին թեմա չի բացել :)) Քանի որ էլ ֆեյսբուքում չկամ, որ էնտեղ մարդկանց զազվացնեմ, էստեղ կանեմ դա:

Շատ բան չեմ ասի Զազի մասին, բոլորդ էլ գիտեք: Մենակ մի բան նշեմ: Էդ որ ասում են՝ փողոցից դուրս եկած երգչուհի, մի քիչ չափազանցնում են, որովհետև փողոցում նվագելուն զուգահեռ ինքն արդեն լավ էլ ստուդիայում աշխատելուց ա էղել, նենց չի, որ մեկը նկատել, իրան մարդ ա սարքել: Ուղղակի հիմա Եվրոպայում շատ մոդա ա ձեռի հետ էլ փողոցներում ելույթ ունենալը (էդպիսին ա նաև մեկ այլ ավելի նորահայտ երգիչ՝ Passenger-ը):

Զազը ստուդիայում ձայնագրված երկու ալբոմ ունի (Zaz, Recto Verso), մի հատ էլ կենդանի (Sans Tsou Tsou Live Tour): Իմ համեստ կարծիքով, էդ կենդանի ալբոմը շա՜տ լավն ա: Սա ասում եմ որպես մեկը, որն առանձնապես համերգային դիսկերի սիրահար չի: Հա՛, Զազը կենդանի ավելի լավն ա, քան ձայնագրված:

Երգերը հիմնականում ինքը չի գրում (էդ թվում ամենահայտնի Je veux-ն), չնայած օրինակ Trop Sensible երգի թե՛ բառերը, թե՛ երաժշտությունն ինքն ա գրել ու եթե չեմ սխալվում եղբոր մասին ա: Ուրիշների գրածների մեջ էլ կան էնպիսիք, որ հատուկ Զազի համար են գրված (ասենք, որ կարդում ես, իսկապես լրիվ ոնց որ Զազը լինի), մեկ էլ վերակատարումներ արդեն հայտնի երգերի (օրինակ՝ Էդիթ Պիաֆ, Շառլ Ազնավուր, Սերժ Գենսբուրգ):

Մեկ էլ Զազը մի տոննա չթողարկված երգ ունի (օրինակ՝ La pluie-ն): Դրանք դեսուդենից գտնում եմ, հավաքում մոտս: Եթե դուք էլ գտնեք, դրեք էս թեմայում: Ես էլ մեկ-մեկ կդնեմ:

Հիմա մի երգ դնեմ (առայժմ հներից): Ամենածեծվածներից չի, բայց ամենալավերից ա: Հատկապես կլիպը շատ համովն ա (բառերն էլ, բայց դրա մասին հետո):

http://www.youtube.com/watch?v=oWsEjI_4B5w

Alphaone
11.05.2013, 13:39
Բյուր, քանի որ ես այլմոլորակային եմ, առաջին անգամ Զազի երգերը 2-3 տարի առաջ ֆրանսերենի դասերին լսեցի ու ինձ տարա՜վ :))

Լեդի Վարդ
11.05.2013, 13:49
Բյուր, քանի որ ես այլմոլորակային եմ, առաջին անգամ Զազի երգերը 2-3 տարի առաջ ֆրանսերենի դասերին լսեցի ու ինձ տարա՜վ :))

Ժող Զազն ո՞վ ա:think

StrangeLittleGirl
11.05.2013, 13:58
Բյուր, քանի որ ես այլմոլորակային եմ, առաջին անգամ Զազի երգերը 2-3 տարի առաջ ֆրանսերենի դասերին լսեցի ու ինձ տարա՜վ :))
Այլմոլորակային լինելդ ի՞նչ կապ ունի :)) ես էլ եմ առաջին անգամ երկու-երեք տարի առաջ լսել ու էդ ժամանակ ֆրանսերեն էի սովորում :))

Ժող Զազն ո՞վ ա:think

Երգը լսի, վերևում էլ մի երկու բառ ասել եմ, չնայած տեքստս մի տեսակ արդեն իմացողների համար ա:

Ուրեմն 2010-ին youtube-ում վիդեոներ հայտնվեցին: Մի հատ աղջիկ իրա նվագախմբի հետ Փարիզի փողոցներում երգում էր, ու դա շատ հավես էր: Շուտով էդ աղջիկն ալբոմ թողարկեց ու ահագին հայտնի դարձավ: Ասում են՝ 2010-ին Ֆրանսիայից դուրս ամենահայտնի ֆրանսիացի կատարողն ա էղել Զազը: Հա, մեկ էլ Էդիթ Պիաֆի հետ են համեմատում, բայց ես էնքան էլ համաձայն չեմ, որովհետև Պիաֆը նախ ավելի հզոր ձայն ուներ, երկրորդ ավելի մռայլ էր: Զազը ոտքից գլուխ դրական էներգիա ա:

Լեդի Վարդ
11.05.2013, 14:14

Շնորհակալություն տեղեկությունների համար

Alphaone
11.05.2013, 14:19

Բյուր, ա՜յ զուգատիպություն՝ ես էլ եմ 3 տարի առաջ սկսել ֆրանսերեն սովորել...
Իսկ Զազի պահով ես լուրջ մեկ էլ գնում գալիս էնքան հայտնի կատարողի չեմ իմանում, որ բոլորը զարմանում են, էդպես ես մի անգամ ռաբիզ միջավայրում ձեռ առնելու առարկա դարձա կյանքում Թաթուլի մասին լսած չլինելու պատճառով, ու ռոքի մանյակ լինելով հանդերձ մի քանի ռոք խումբ չգիտեի, ռոքեր ընկերներս ձեռ առան և այդպես շարունալ... :D

ARMbrain
11.05.2013, 14:28
Տանումա :love Ինքը շատ շատ լավնա :love

StrangeLittleGirl
11.05.2013, 14:36
Բյուր, ա՜յ զուգատիպություն՝ ես էլ եմ 3 տարի առաջ սկսել ֆրանսերեն սովորել...
Իսկ Զազի պահով ես լուրջ մեկ էլ գնում գալիս էնքան հայտնի կատարողի չեմ իմանում, որ բոլորը զարմանում են, էդպես ես մի անգամ ռաբիզ միջավայրում ձեռ առնելու առարկա դարձա կյանքում Թաթուլի մասին լսած չլինելու պատճառով, ու ռոքի մանյակ լինելով հանդերձ մի քանի ռոք խումբ չգիտեի, ռոքեր ընկերներս ձեռ առան և այդպես շարունալ... :D
Բա ո՞նց ա, որ չենք հանդիպել :)) էն ժամանակ սաղ ֆրանսալեզու միջոցառումներին գնում էի:

Ի դեպ, հլը ինչ եմ գտել :)) Զազն ու Պլաչիդո Դոմինգոն Բրելի երգն են կատարում: Բայց անկեղծ ասեմ, դուրս չեկավ էս կատարումը: Բրելից լավ ոչ ոք չի երգում, իսկ Զազի համար մի քիչ շատ դեպրեսիվ ա էս երգը, իրա թռի-վռի բնավորությունը չի էրևում:

http://www.youtube.com/watch?v=-THzVLmGbrM

Alphaone
11.05.2013, 14:39
Բյուր, ես Ֆրանս ֆորմասիոնի դասերին էի գնում, բայց Քյավառում, էնտեղ հեքիաթասացներ էինք ընդունում, լիքը միջոցառումներ անում էինք, բայց մի տեսակ խելքս չի կտրում, որ դու էս ափեր էլ եկած կլիբեիր դասերի :D

Meme
11.05.2013, 20:41
Սկզբից ջազ կարդացի, հետո հասկացա որ իմ շաաաատ սիրելի երգչուհինա,որի մի երգով եմ իրեն սիրել, էն էլ առանց տեսնելու իրեն , ուրիշի երգածով լսել եմ իրա կատարումնեից ու հակասկացել,որ...էն էլ ֆռանսերենով
ու համ էլ չնայած բառեր կան ,որ հասկանում եմ, բայց ես էլ կասեմ դասախոսիս ու մենք կսովորենք :միտք

սա էլ ինքը
միշտ Ստրեյնջլիթլգըրլը, որ դնում էր « Ինչ երգ ես լսում... » թեմայում իրա երգերից, ես էլ իբր գիտակ սա էի դնում

http://www.youtube.com/watch?v=Tm88QAI8I5A
:loveշաատ շաատ շաաատ....

StrangeLittleGirl
11.05.2013, 20:52
Աաա, ինչքան փորձեցի էս թեմայում խուսափել Je veux-ից, չստացվեց :)) Լավ, գոնե տեսահոլովակն ա, ոչ թե փողոցի կատարումը:

Ի դեպ, վերջերս կրկներգի բառերը մեկումեջ փոխում ա, համերգի ժամանակ երգում ա on veut (մենք ուզում ենք) je veux-ի փոխարեն:

Meme
11.05.2013, 21:42

je veux էդ ես-նա բայց veux-ն չեմ հիշում, որն էր, փոփոխված տարբերակնա, իսկ on - ը էդ նրանքն- ա, մեկ այլ ձևով չէ Սթրեյնջ?

ուզում եմ ասել, որ ինքը դերանուններնա փոփոխել ուղղակի

StrangeLittleGirl
11.05.2013, 21:51
je veux էդ ես-նա բայց veux-ն չեմ հիշում, որն էր, փոփոխված տարբերակնա, իսկ on - ը էդ նրանքն- ա, մեկ այլ ձևով չէ Սթրեյնջ?

ուզում եմ ասել, որ ինքը դերանուններնա փոփոխել ուղղակի

je veux - ես ուզում եմ
on veut - կախված կոնտեքստից կարա լինի մենք ուզում ենք կամ անդեմ մեկն ուզում է: ուղղակի էս կոնտեքստում մենք ա, որովհետև հետո ասում ա. bienvenue dans notre réalité

Արևհատիկ
11.05.2013, 21:54
Զազը էն հազվադեպ երգչուհիներից ա, որոնց անունով իմ կոմպի մեջ պապկա ունեմ :))
Ես էլ եմ մի 2 տարի առաջ առաջին անգամ լսել ու ինձ էլ ա տարել :love

http://www.youtube.com/watch?v=utfS5-tRv9A

Meme
11.05.2013, 22:02
je veux - ես ուզում եմ
on veut - կախված կոնտեքստից կարա լինի մենք ուզում ենք կամ անդեմ մեկն ուզում է: ուղղակի էս կոնտեքստում մենք ա, որովհետև հետո ասում ա. bienvenue dans notre réalité

էդ բառը դեռ չեմ անցել, ոնց որ դրա համար:oy

մերսի նոր բառա, ես էլ կգրանցեմ...

StrangeLittleGirl
11.05.2013, 22:05
Զազը էն հազվադեպ երգչուհիներից ա, որոնց անունով իմ կոմպի մեջ պապկա ունեմ :))
Ես էլ եմ մի 2 տարի առաջ առաջին անգամ լսել ու ինձ էլ ա տարել :love

էս Piensa en mi երգը շատ եմ սիրում, բայց իմ համեստ կարծիքով Զազը փչացրել ա

Արևհատիկ
11.05.2013, 22:15
էս Piensa en mi երգը շատ եմ սիրում, բայց իմ համեստ կարծիքով Զազը փչացրել ա
Հա՞, ես ուրիշի կատարմամբ չէի լսել: Հենա փնտրեմ ուրիշի կատարմամբ լսեմ:

Առաջին անգամ La pluie-ն եմ լսել Զազի կատարմամբ:

http://www.youtube.com/watch?v=NUh0i7tJpTk

ՀԳ. Համ էլ իր երգերի շնորհիվ մի պահ հայ-հայ էր ֆրանսերեն էի սովորում :))

StrangeLittleGirl
11.05.2013, 22:17
La pluie-ն շատ լավն ա :love ափսոս ալբոմներից դուրս ա մնացել: Piensa en mi-ի օրիգինալը Lila Downs-ն ա կատարում: Սարսռում ես էդ կատարումը լսելիս:

Ի դեպ, ինքը հարցազրույցներից մեկում ասել ա, որ մոտենում, իրան ասում են, որ իրա շնորհիվ ֆրանսերեն են սովորում, ու ինքը դրանից շատ լավ ա զգում :)

Հայկօ
11.05.2013, 22:22
Չսիրեցի էս Զազին:

impression
11.05.2013, 22:26
ծյու է վընյու ան սիֆլան... :sulel

Rammstein
11.05.2013, 23:44
Երբեք չեմ ասի, թե Զազի երաժշտությունը վատն ա ու անճաշակ, բայց ես չեմ սիրում, օրգանիզմս չի ընդունում իրա վոկալը: :hi

Smokie
12.05.2013, 13:20
Ո՞նց Զազի երկրորդ ալբոմը արդեն թողարկվել ա՞:)) Հըլը մի բան էլ համերգային ա՞ եղել առաջինից առաջ:D

Կքաշեմ անպայման, կուսումնասիրեմ էստեղ նշված թե երգերը, թե ալբոմները, թե չէ մենակ Zaz ալբոմն եմ լսել ու երգերի մեծ մասը սիրել/դրանից առաջ հո մենակ Je veux-ն էր:))/

Ամենասիրածներիցս:)/Je Veux-ից մի տեսակ հոգնել եմ երեւի:))/

http://youtu.be/6lx7OyeHdQk

http://youtu.be/XZaI3kVnoeA

http://youtu.be/SvNkh9vJGSk

StrangeLittleGirl
12.05.2013, 22:31
Բա, Սմոք ջան, հետ ես մնում ժամանակից :))
Իրականում երկրորդ ալբոմը մայիսի 10-ին ա թողարկվել, նենց որ շատ բան չես կորցրել :))
Լավ, հերիք ա խոզություն անեմ, հեսա մի քանի հատ նոր ալբոմից երգ դնեմ :))

On ira - էս առաջին սինգլն ա: մի երկու ամիս առաջվանից կա: անկեղծ ասած, սկզբում էդքան էլ դուրս չեկավ, բայց որ մի քանի անգամ լսեցի, նստեց

http://www.youtube.com/watch?v=8IjWHBGzsu4

Թեթև, կիսաջրիկ երգ: Իմ ամենասիրածներից ա

http://www.youtube.com/watch?v=-3hs8gUo4Eg

Էլի իմ սիրածներից, բայց սրա համերգային կատարումը շատ ավելի լավն էր: Նենց ամեն մի բառը դեմքից թափվում էր: Ուղղակի youtube-ում հլը որ չկան համերգային տարբերակներ, դրա համար սա եմ դնում:

http://www.youtube.com/watch?v=A3PwqfBpzJ0

Universe
13.05.2013, 03:29
www.2sazz.com - simple jazz website ;)

StrangeLittleGirl
13.05.2013, 10:47
www.2sazz.com - simple jazz website ;)

Բայց խոսքը Զազի մասին ա, ոչ թե ջազի :))

StrangeLittleGirl
13.05.2013, 11:01
Մի հատ էլ նորերից :love էս երգը Զազի կիթառիստն ա գրել Մոն Բլանը բարձրանալուց հետո

http://www.youtube.com/watch?v=1Kb9bh5_P08

Universe
13.05.2013, 11:05
Բայց խոսքը Զազի մասին ա, ոչ թե ջազի :))
Ու մասծեռա մոժետ բիծ աշիբկի :))
www.2jazz.com (http://www.2jazz.com/) - simple jazz website

Smokie
14.05.2013, 18:20
Հիմա լսում եմ Recto Verso-ն:sulel Դրան կհաջորդի համերգային ալբոմը:

Էս վիդեոն էլ на всякий դնեմ, հետագայում ես էլ կնայեմ:))

http://youtu.be/bCBTqbjXTb4

StrangeLittleGirl
14.05.2013, 18:46
Սմոք, ոնց ա ռեկտո վերսոն :))

Smokie
14.05.2013, 19:10
Սմոք, ոնց ա ռեկտո վերսոն :))

Ճիշտն ասած, էնքան էլ չտպավորվեց: Առաջին On Ira-ն շատ սիրեցի:aha դրանց հետոյինների մասին չեմ կարող առանձնապես բան ասել: Երեւի էսօր շատ եմ երգեր լսել, հոգնել:))

StrangeLittleGirl
14.05.2013, 22:23
Ճիշտն ասած, էնքան էլ չտպավորվեց: Առաջին On Ira-ն շատ սիրեցի:aha դրանց հետոյինների մասին չեմ կարող առանձնապես բան ասել: Երեւի էսօր շատ եմ երգեր լսել, հոգնել:))

Իիիիհ Սմոք, էլի լսի :)) ես նույնիսկ էնքան հեռու կգնամ ու կասեմ, որ առաջին ալբոմից լավն ա :))

Մտածում եմ՝ չբռնե՞նք Զազին Հայաստան բերել տանք: Լրիվ լուրջ եմ ասում:

Smokie
15.05.2013, 10:17
Իիիիհ Սմոք, էլի լսի :)) ես նույնիսկ էնքան հեռու կգնամ ու կասեմ, որ առաջին ալբոմից լավն ա :))

Օօօ՜, եթե նույնիսկ հետո սիրեմ ալբոմը, մեկ ա էս պահով չեմ համաձայնվի:acute

Մտածում եմ՝ չբռնե՞նք Զազին Հայաստան բերել տանք: Լրիվ լուրջ եմ ասում:

Ու՜խ, վատ չէր լինի:nyam

StrangeLittleGirl
15.05.2013, 12:43
Ու՜խ, վատ չէր լինի:nyam

Ուրեմն պետք ա կազմակերպվել ու աշխատել էդ ուղղությամբ :)

StrangeLittleGirl
17.07.2013, 17:47
Զազ, անգլերեն մի երգի, շատ եմ խնդրում, դու ֆրանսերեն էլ ես լավը :D

http://www.youtube.com/watch?v=M6RDZwiMASU

Smokie
15.11.2013, 16:34
Իիիիհ Սմոք, էլի լսի :)) ես նույնիսկ էնքան հեռու կգնամ ու կասեմ, որ առաջին ալբոմից լավն ա :))

Մտածում եմ՝ չբռնե՞նք Զազին Հայաստան բերել տանք: Լրիվ լուրջ եմ ասում:

Չկա-չկա, լսում եմ հիմա,:))

Վատը չի իրոք, կայֆն ա:hands (հենց նոր վերջապես պրծավ «La Lessive» քնած, հոգնած, ձանձրացնող երգը՝ անցավ հաջորդ կիսաքնածին:)) ): Բայց մեկ ա առաջին ալբոմից լավը չի ու չէր էլ կարա լիներ: Զազը մե՜ծ դեմք ա::hands

StrangeLittleGirl
15.11.2013, 17:38

Սմոք, Լա լեսիվը շատ կարևոր երգ ա :) Էդ Զազի ունեցած զգացողությունների մասին ա Մոն Բլանը բարձրանալիս: Երգն էլ ինքն ա գրել, Վոլոն դզել-փչել ա տեքստը: Ու բառերը շատ սիրուն են, որ չալարեմ, կթարգմանեմ:

Smokie
13.11.2014, 13:21
Հոկտեմբերի 21-ին հեռուստացույցով մի տեսահոլովակ էին ցույց տալիս: Ուրախ, անծանոթերգ ՝ր, Zaz-ը գնացքում էր՝ էլի պոզիտիվություն::roll

Ինձ թվում ա տարիներ անց Zaz-ի մասին էնպես են խոսալու, ոնց որ էսօր խոսում են Էդիտ Պիաֆի ու այլ ֆրանսիացի հանրահայտ երգչուհիների մասին::hands

:love

http://youtu.be/XZaI3kVnoeA

StrangeLittleGirl
13.11.2014, 13:30
Սմո՜ք, լույս քեզ տեսնողին :)
Ես էլ ասեցի՝ նոր ալբոմից ես պոստել :)) Զազը նոր ալբոմ ունի, սաղ Փարիզի մասին երգեր են: Չէի՞ր լսել Le long de la route-ը, առաջին ալբոմից ա:

Smokie
13.11.2014, 13:40
Սմո՜ք, լույս քեզ տեսնողին :)
Ես էլ ասեցի՝ նոր ալբոմից ես պոստել :)) Զազը նոր ալբոմ ունի, սաղ Փարիզի մասին երգեր են:

:hi

Մերսի ինֆորմացիայի համար::roll Կուսումնասիրեմ

Չէի՞ր լսել Le long de la route-ը, առաջին ալբոմից ա:

Լսել էի իհարկե: Մի անգամ խոսել էլ եմ հետդ էդ երգի, ավելի ճիշտ կլիպի մասին::)) Ուղղակի շաա՜տ լավն ա::love

StrangeLittleGirl
13.11.2014, 13:48
Աաա՜, լավ, հասկացա :) Հեռուստացույցով ուրիշ երգ էր, Le long de la route-ը չէր :) Հետաքրքիր ա՝ որ մեկն էր: Հա, Զազը շատ լավ տիպ ա:

Smokie
13.11.2014, 13:54
Աաա՜, լավ, հասկացա :) Հեռուստացույցով ուրիշ երգ էր, Le long de la route-ը չէր :) Հետաքրքիր ա՝ որ մեկն էր: Հա, Զազը շատ լավ տիպ ա:

Ինքս էլ եմ էդ երգը փնտրում:;)

Smokie
13.11.2014, 14:00
:yahoo

http://youtu.be/tmiI98EG1Fo

Smokie
13.11.2014, 14:05
http://youtu.be/ObeDLFcceJ0

Rhayader
14.11.2014, 15:32
Շատ Zazրելի երաժշտություն է նվագում: