PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

haik
10.05.2013, 13:34
Մեծ արժեքները պետք է անցնեն բոլոր փորձությունների միջով:

Պատիվը մարդու բարձրագույն արժեքն է: Մարդու պատվի հասկացությունը ձևավորվում է անանցանելի արժեքներից, նրանցից որոնք փոփոխվող են, և նրանցից, որոնք բնորոշ են առանձին անհատին և ժողովրդին, որպես կոլեկտիվ անհատի: Ոչ մի վարքականոն չի կարող ընդգրկել պատվի բոլոր կողմերը և դրսևորումները կամ լինել սահմանափակված որոշակի կետերի քանակով:

Պատվի վարքականոնը Ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասն է:

Վարքականոնում պատվի կատեգորիան անքակտելիորեն կապված է բարոյականության, բարոյախոսության, խղճի, արժանապատվության հետ և հանդես է գալիս որպես մարդու բնույթի խոր առանձնահատկություններից մեկը: Եթե բարոյականությունը և բարոյախոսությունը միաժամանակ հանդես են գալիս և որպես սոցիալական և որպես մարդուն բնորոշ երևույթներ, որպես ոգեղենության ու մշակույթի արտահայտություն, ապա պատիվը մարդու հատկությունների ավելի հին և հիմնարար շերտ է և որոշ չափով արտացոլում է մարդու անհատականության սոցիալ-կենսաբանական հատկությունները: Խիղճ – պատիվ – արժանապատվություն – բարոյականություն – բարոյախոսություն շղթայում պատիվը խղճի՝ ի վերուստ տրված, անտեսանելի ապաքինության տեսանելի արտաքին արտացոլումն է:

Մարդկության առաջին օրենքները պատվի բնական օրենքներն են եղել: Հետագայում, հարաբերությունների բարդացման և պետությունների ի հայտ գալու հետ կապված պատվի օրենքները լրացվել են սեփականության, պետության, կրոնների և այլ օրենքներով: Շումերի ժամանակներում 6000 տարի առաջ, Հայաստանը անվանում էին Աստվածների երկիր, Աստվածային օրենքների երկիր, իսկ հելլենները Փոքր Ասիան անվանում էին «Ասիա», «Աս»՝ բարձր, աստվածային հասկացությունից, այսինքն Աստվածների տեղ: Պատվի, հավատարմության և արդարության հայկական Աստվածուհի Արտան դարձել է Եվրոպայում օրենքի խորհրդանիշ, և ժամանակակից ռուսաց լեզվում պատիվ բառը իգական սեռի է: Ի պատիվ Արտա աստվածուհու Վարքականոնի երկրորդ անվանումը տրվում է որպես «Արտամետ», այսինքն Արտե աստվածուհուն ձգտող (այդպիսի անվանումով տեղանուններ կան Պատմական Հայաստանում):

Միջագետքից մեզ հասած մարդկության առաջին գրավոր արձանագրություններում պատվի օրենքների նշանակալի մաս էին կազմում:

Յուրաքանչյուր մարդու, հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից Աստավածային տաս պատվիրանների (Դեկալոգի) կատարումը արդեն ինքնըստինքյան լուծում են մարդու պատվի Վարքականոնի և բարոյական հարաբերությունների գլխավոր հարցերը: Հիերարքիկորեն Աստավածային տաս պատվիրանները ցանկացած Արտամետից վեր են կանգնած: Միայն այն, որ Դեկալոգը մարդուն շփոթմունքի, ատելության, Աստծո հետ անհամաձայնության և այլ մարդու հետ պայքարի չի տանում, դարձնում է նրան բոլորից բարձր: Այդ պատճառով հայ հայրենասերի պատվի Վարքականոնը պարտադիր իրենից վեր տեսնում է Պատվիրանների առկայությունը, իսկ նա ինքը համապատասխանում է առկա քաղաքական իրականությանը և հայ ժողովրդի գոյության համար պարտադրված քաղաքական պայքարի պայմաններին, որը սկսվում է գլխավորից՝ անհատի պատվի պահպանման համար պայքարից:

Անհատի պատիվը վեր է Հայրենիք և Պետություն հասկացություններից. Այն կորցնողը արդեն չի կարող ոչ Հայրենիք, ոչ ընտանիք, ոչ մայր պաշտպանել: Պատիվը դա միաժամանակ նաև արժանավոր մարդու «խաչն» է: «Պատիվը ծախում էին՝ գնորդ չգտնվեց, պատիվ էին գնում՝ ծախող չգտնվեց» (հայկական ասացվածք): Պատվի կատեգորիայի ըմբռնումը պետք է դիտարկվի ոչ թե որպես պատիվ պատվի համար, այլ որպէս անձ ձևավորող, ազգ հաստատող երևույթ:

Հայ հայրենասերի և զինվորի պատվո վարքականոնը գործում էր Կիլիկիայի թագավորությունում և պետության գլխավոր օրենքն էր այն: 1375 թվականից ի վեր՝ Կիլիկիայի անկումից հետո, հայերը չեն ունեցել պատվո աշխարհիկ վարքականոն, և յոլա էին գնում Աստվածայինով կյանքի բոլոր դեպքերի համար: Բացառություն է կազմում իր վեհությամբ ցնցող, հայ հայդուկների և վրիժառուների լեգենդար պատվո չգրված վարքականոնը, որը մեզ է հասել գրականության, մեր պապերի և հայրերի՝ թուրքական բռնությունների դեմ դիմադրության անմիջական մասնակիցների պատմածների միջոցով: Հասարակության դրամամոլացումից, նրա քացաքականումից առաջ և հասարակության հոգևոր ու սոցիալական կյանք այլազգի ու աշխարհաքաղաքական ուժերի ներխուժումից առաջ, բարոյախոսության և բարոյականության աստվածաշնչյան հիմքը համապատասխանում էր հայկական մտածելակերպին և կենսակերպին: Սակայն հետագայում մարդկային պատվի, բարոյախոսության և բարոյականության ոլորտը Ազգի պահպանման և գոյատևման համար պայքարի ճակատային գծի մի հատվածը դարձավ: Մեզ այդ պատերազմը պարտադրել են, և խուսափել ժամանակի մարտահրավերից մենք չենք կարող, ինչպես և պատվից, խղճից և արժանապատվությունից: Տվյալ վարքականոնում պատիվը վերցվում է ոչ միայն լուսավորյալ անհատի բարձր վիճակում, այլ դիտվում է որպես նրա ակտիվ հաստատող դիրքորոշում: Այն դիտարկվում է Բարի – Չար հարաբերությունների երկվության մեջ, և դա նրանց միջև հավիտենական պայքարն է: Պատիվը խիզախության ընկերը չէ, այլ քաջության եղբայրն է, և այդ իր որակով ծառայում է որպես կամուրջ դեպի բարձր քաղաքացիություն:

Հեղինակի երազանքն է Արտամետի 31 հոդվածներից յուրաքանչյուրի համար գրել և ստեղծել համապատասխան նկար, փոքրիկ երաժշտական սյուիտներ, քանդակներ և պարում որոշակի դրսևորում, այդ խնդրի իրագործումը կմնա ապագա սերունդների ուսերին: Արտամետի այդ գեղարվեստական դրսևորումները անվերջ կձևափոխվեն, կընտրվեն և կլրացվեն:

Այսօր, երգ Հայաստանում լիբերալ-կոսմոպոլիտները հայտարարել են անպատվության իրավունքի ազատություն, իսկ բարոյախոսությունը պարզամիտների և թույլերի բաժին, մեզ համար պատվից սեփական անազատությունը հատկապես թանկ է:

Ըստ այդմ, Հայաստանում ներդրվում է Պատվո Ասպետ բարձր կոչումը, որը տրվում է Համապետական ծերակույտի՝ Հերունու կողմից:

1,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայը հավատում է Աստծուն որպես Սիրո, Բարու և Լույսի միակ սկիզբ, որպես Տիեզերքի Արարիչ, ամենայն շնչավորի և անշնչի: Պատվի մարդուն բնորոշ է մեղքի գիտակցումը:

Իր պատվի և աթեիզմի հարցում հայն ունի սեփական դիրքորոշումը: Աթեիզմը կարող է գոյություն ունենալ որպես անհատի անձնական հավատ, աթեիստն էլ կարող է իր տեղն ունենալ մարդկանց աշխարհում, բայց Աստծո աշխարհում ձգտումը ստիպել ժողովուրներին ապրել առանց Աստծո, ոչ թե աթեիստի համոզմունքն է, այլ մարդու և Տիեզերական գիտակցության միջև կապի հանձնարարված քակտումն է տարբեր «իզմ»-երի կողմից. երեկ՝ կոմունա-կոսմոպոլիտիզմի, այսօր՝ լիբերալ-կոսմոպոլիտիզմի: Հայրենասերի պատվի խնդիրն է թույլ չտալ աթեիստի անձնական դիրքորոշման փոխանցումը ողջ հայ ժողովրդի աշխարհազգացողությանը և անաստվածությունը դարձնել համոզմունք, իբրև հայերի աշխարհընկալում և հոգևոր ընտրություն:

2,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայը հաստատում է և իր ամբողջականության մեջ ընդգրկված է բարձր քառալուծում՝ մեկ Աստծո, մեկ Եկեղեցու, մեկ Լեզվի, մեկ Ազգի: Հայն ամեն ինչ անում է, որ մնա նրանց քաղաքակրթական ծածկույթի ներքո:

Լինելով իր Եկեղեցու կազմում, հայ չի կարող մտնել այլոց մեջ, այնպես ինչպես և աղանդներում, գաղտնի ընկերություններում, համաշխարհային կոսմոպոլտիկ կառույցներում, երդում տալ ազգային շահերի հետ կապ չունեցող գաղտնի կազմակերպություններում, սատանայությամբ զբաղվել (ինչպես և միստերիաներով, միստիցիզմով, ապագայի գուշակություններով, հոգեորսությամբ, հոգետեսությամբ, հոգեկաչերով, գիր անելով, դեմոնիզմով և այլնով):

3,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայրենիքը սուրբ և իռացիոնալ հասկացություն է: Այն հայի անհատականության ձևավորման և կյանքի պայմանն է: Աշխարհի լավագույն Երկիրը Հաքն է: Հայրենիքին ծառայելը և նրա պաշտպանությունը յուրաքանչյուր հայի պատիվն է, պարտքը և սուրբ պարտականությունը: Հայրենիքը կարող է ապրել առանց մեկ առանձին հայի, սակայն մեկ առանձին անհատ հայը չի կարող ապրել առանց Հայրենիքի:

Հայրենիքի պատիվը և Ազգի պատիվը միասնական և վեհ հասկացություններ են, նրանք անքակտելի են հայի անձի պատվից և հավասար են նրա կյանքի գնին: Հայը հարգում է իր Պետության զինանշանը և դրոշը որպես Հայրենիքի, Ազգի և նրա մշակույթի խորհրդանշանի մարմնավորում և հարգանքի տուրք է մատուցում դրանց:

Այսօր, Հայաստանում համաշխարհային կոսմոպոլիտիզմի դրածոները և նրանց գորշակալները հայտարարել են, որ գլոբալիզացիայի համաձայն Ազգային պետականության գաղափարը, ինչպես նաև Ազգային օջախը՝ Հայրենիքը, անհետանում են, Հայրենիք հասկացությունը անախրոնիզմ է՝ ժամանակին չի համապատասխանում, ու նաև այն պատճառով, որ շուկայի օրենքները համընդհանուր են և ամենուր թափանցող են, ապա և պետական ու քաղաքական որոշումները, հողը (ազգային տարածքը), օգտակար հանածոները, մշակույթը, գործարանները և այլն, ներառած մարդուն, դառնում են ապրանք, որը կարելի է նախապես պատվիրել, վճարել, օգտագործել, վաճառել կամ դեն շպրտել:

Պատվի, խղճի և սիրո օրենքներին համապատասխան, և ըստ Հայրենիքի սրբության գաղափարի, այն ամենի, ինչ կապված է նրա ու նրա շահերի հետ, ինչպես անցյալում՝ հազարամյակների ընթացքում, Հայկ Նահապետի ժամանակներից, ինչպես այսօր, այնպես էլ ապագայում, գոյություն ունի Հայրենիքի դավաճանության սահմանումը և պատիժը դավաճանության համար:

4,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայի գիտակցության և արարքների մեջ միշտ էլ տեղ կա այլ մարդու համար, այլ տեսակետ ունենալու և Ոգու ու Նյութի այլ դրսևորումներում լինելու նրա իրավունքի համար: Պատմականորեն հայը միշտ էլ հավատքի նկատմամբ հանդուրժող է եղել, բաժանել է մարդկանց ըստ ոգեղենության հայտանիշի, այլ ոչ թե ռասայի, լեզվի, կրոնի կամ էլ ազգության:

Հայոց աստվածային շնորհում, ինչպես քրիստոնեության, և քրիստոնեության, որպես արիականության շարունակության, մարդը ոչ միայն Աստծո արարչագործությունն է, այլ ինքը ` որպես արարիչ նույնպես աստված է, միայն փոքր: Այդ պատճառով պատվի մարդը չի նվաստացնում որևէ այլ մարդու, առավելևս իրենից թույլին:

5,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայն իր բարեպաշտության մեջ իր համար վատ ժողովուրդներ, արատավոր ժողովուրդներ չունի: Աշխարհի ժողովուրդները բարոյական են, քանզի ծնված են Բարու և Սիրո տիեզերական նախախնամությամբ:

Իրար հավասար հարյուրավոր ցեղերի և ժողովուրդների մեջ, կան այլք՝ հայի հոգուն առավել մոտ: Մեր արյունակից եղբայրները պարսիկներն են, ոգու եղբայրները՝ ուղափառները, կաթոլիկները, արմատական կրոնի քրիստոնյաներն են, մշակույթի վեհությունը իրենց ճակատին կրող ազգերը: Ընդհանուրն այդ ժողովուրդների համար իռացիոնալությունն է: Աստծո կողմից հայերի վրա դրված է նրանց միջև ճանապարհների և կամուրջների մշտապես կառուցման առաքելությունը: Մենք ցավում ենք նրանց համար և զոհաբերություն ենք անում նրանց համար:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ - http://geoclub.info/?p=617

ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑ
ԵՐԵՎԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Ք. ԵՐԵՎԱՆ 2004 թ.

Zodiac
10.05.2013, 14:12
haik , Էս երկար- բարակ ճոռոմաբանությունները դրել էս ստէ- որ ի՞նչ անես:
Բան ունես ասելու- կարճ- կոնկրետ ձևակերպի:

Աստծո կողմից հայերի վրա դրված է նրանց միջև ճանապարհների և կամուրջների մշտապես կառուցման առաքելությունը: Մենք ցավում ենք նրանց համար և զոհաբերություն ենք անում նրանց համար:
Ցնդցրիք հային հատուկ համարելով: Սովորական ասիական ազգ ենք, ամենավատ ասիական գծերով, ու վսյո:
Առանց քո էս խուճուճ տեքստի էլ գլուխներս լիքը ուռցնող կա...

haik
10.05.2013, 16:15
6,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Տան որպես բնակարանի պատվի հասկացությունը և որպես բնակատեղի, որը ստեղծվել է առանձին անհատի մտքով և զգացմունքով հատուկ տեղ է գրավում հայի աշխարհազգացողության մեջ:

Մոտավորապես տասներկու հազար տարի առաջ Հայկական Լեռնաշխարհում արիացին սկսեց վայրի ցորենը, ստացավ հավելյալ արտադրանք ձմեռվա համար և հիմքեր նստակյացության համար, ինչը պատճառ դառավ ստացիոնար բնակարան կառուցելու համար Արիացու վերաբերմունքը իր բնակարանի նկատմամբ շարունակությունը դարձավ այն նույն ոգեղեն կապի, որ առաջ գոյություն ուներ կրակի տարերքի հետ, որի աստվածային բնույթին նա չէր կասկածում:

Վերցնելով իր վրա բնակարանի պաշտպանության և կերի հայթայթման գործանքները- դրա ներքին վիճակի համար պատասխանատվությունը նա դրեց տոհմի տարիքով մեծ կնոջ վրա: Այդպիսի կանանց անվանում էին «տի» բ նրանց «դու»-ով էին դիմում («տո» Տայքի բարբառով և «դու» ժամանակակից գրական լեզվում): Էրբ տղամարդիկ տուն էին վերադառնում, կերակուրը բաժանում էր տարիքով մեծ կինը, բաժանում էր այնպես ինչպես իր սիրտը համարում էր արդար, և ոչ ոք նրան չէր առարկում: Եվ այդ կինը մեծ մատա-մայր էր «տա-մատա», թամադա: Արդի հայոց լեզվում այդ կինը «տատի» : (նույն արտահայտության երկու անգամ կրկնելը Արիացիների հնագույն լեցվում արտահայտում էր հարգալից-բարձր վերաբերմունք, օրինակ, тетя, баба, мама): Իսկ բնակարանը, կամ բնակարանների խումբը, սկսեց կոչվել տուն, թ(տ)աուն, տին-դին-դիմ-դոմ (տունա – շվեդերեն):

Օջախի և տան կապը մոր հետ, նրա անձեռնմխելիության ու սրբության հետ, անցել է նաև տուն-բնակարան հասկացության վրա. Պահպանվում են ոչ թե տան պատերը կամ տան իրերը, այլ այն ամենաթանկն ինչն այնտեղ ապրում է՝ մատան-մայրը: Մինչ օրս, ի տարբերություն որոշ այլ եվրոպական ժողովուրդների, հայը պահում, պահպանում և հպարտանում է տան պատվի օրենքով…, ինչպես իր, այնպես էլ ցանկացած ուրիշի:

Հայը չի կարող պատահական մարդու տուն բերել, որպես մոր պաշտպանության և նրա սուրբ մաքրության պահպանման հնագույն սովորության ժամանակակից դրսևորում: Հայը օգնում է մերձավորին ունենալ և կառուցել իր տունը: Հայի պատվի պարտքն է իր տան պաշտպանությունը: Առանց մաքրության բարոյախոսություն գոյություն չունի: Տան մեջ բարոյական և ֆիզիկական մաքրությունը նախապայմանն է այն մարդկանց նույնպիսի մաքրության, ովքեր կծնվեն ու կդաստիարակվեն նրանում, հիգիենիկ մաքրությունը և կարգուկանոնը` պայմանն է այդ տանը մեծացած անձի բարոյական մաքրության:

Zodiac
10.05.2013, 16:35
Մոդերատորին
Էս թեման սխալ բաժնում է բացված, առաջարկում եմ փակել կամ տեղափոխել Հոգեբանություն և փիլիսոփայություն բաժին:

haik
10.05.2013, 17:28
Այս թեման հենց այս բաժնի համար է նախատեսված։ Այն հետաքրքիր է, գրված է դրական ոգով և կհետաքրքրի շատերին։

haik
10.05.2013, 22:18
7,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Ընտանիքի պատիվն ու իդեալը՝ հայի կյանքի արմատական շարժառիթն է: Հայը կարող է զրկվել ընտանիքից, բայց նա չի կարող ընտանիքից դուրս կյանքի համոզմունք ունենալ:

Ամենաքիչը ամուսնու և կնոջ համար ընտանիքի արժևորումը նրանցից յուրաքանչյուրի համար կազմվում է երկու գումարելիներից: Ամուսնու համար դրանք առաջին հերթին՝ ծնողներն ու երեխաներն են, իսկ կնոջ համար առաջին հերթին՝ ամուսինը և երեխաները:

Հիերարքիկորեն ընտանիքը Ազգից ցածր է դասվում: Դրանց փոխատեղել նշանակում է փոխատեղել Աստվածային արժեքները: Պարփակվել ընտանիքում նշանակում է ապրել ավելի բարձր կարգի ընդհանրությունից էներգիա վերցնելու հաշվին, որտեղ վերջ ի վերջո տուժում է Ազգը, այդ պատճառով հայոց ավանդույթում չի կարող գոյություն ունենալ ընտանեակենտրոնության սկզբունքը: Հակառակ դեպքում, Ազգի տառապանքի միջոցով տառապանքը կգա ամեն մի ընտանիք և ամեն մեկին:

Ընտանեակենտրոնությունը աշխարհընկալման խղճուկություն է, ոչխելացի, եսասիրական, գավառամիտ, աշխարհի հակահասարակական ընկալումով ավարտվող համոզմունք է կամ կենսակերպ:

Հարգանքը, ուշադրությունը և սերը ծնողների, մեծերի հանդեպ՝ մարդու իրեն նմանների մեջ լինելու անփոփոխ հիմքն է, որը հայն անգ է կացրել հազարամյակների միջով: Մայրը՝ սրբություն է, երեխան պաշտպանվում է յուրաքանչյուրի, ծերերը հարգված են բոլորի կողմից:

Հայի պատվի պարտքն է ոչ մի հայ երեխայի թույլ չտալ մնալ առանց ծնողների: Անծնող մնացած երեխան չպետք է կրկնակի զրկվի՝ այս անգամ մնա առանց իր ժողովրդի, իր ազգային ընտանիքի, օջախի, կենցաղային և ազգային մշակույթի, և ուրեմն պաշտպանվում (դաստիարակվում) է հայ ընտանիքում և հասարակությունում:

Հայոց աստվածաշնորհության մեջ տղամարդը և կինը փոխլրացնող երևույթներ են: Դեռ մեր հնագույն ուսմունքներում ներկայացվում էր, որ տղամարդը մարդու սեռ է, կինը նույնպես սեռ է, և միայն միասին նրանք դառնում են մարդ: Այստեղից «սեռ» հասկացությունը հայտնվեց սլավոն-արիացիների լեզուներում («Ма», «ба»-ն կին է, «ра», ха»-ն՝ տղամարդ, և միասին նրանք «мара-մարդ», «раба-раб»): Արյունակցական հարաբերություններում հայը իրեն պահում է առանց հայրականության սկզբունքի թուլացման՝ կինը ենթարկվում է ամուսնուն և հարաբերակցվում է նրա հետ ինչպես հոգին ոգու հետ: Հավասար քաղաքական իրավունքները չպետք է շփոթել իրենց բնույթում ներդրված տարբեր հնարավորությունների հետ: Հիերարքիկորեն տղամարդը վեր է կանգնած կնոջից: Տղամարդը՝ դա ոչ այնքան ավելի բարձր իրավունքներն են, ավելի բարձր պարտականություններ են: «Թույլ տղամարդը՝ դա ավելի Բարձր իրավունքներ են, ուժեղ տղամարդը՝ դա ավելի բարձր պարտականություններ են»: Ընտանիքում կրտսեր եղբայրն իրենից բարձր ունի ավագին, նա՝ հորը, հայրը՝ պապին և ապուպապին, և այսպես դեպի խորք հիշողությամբ և հարգանքով հանդեպ իրենց նախնյաց:

haik
11.05.2013, 11:10
8,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Հայը ձգտում և փնտրում է ընկեր, ինչը նրա ակտիվ դիրքորոշումն է կյանքում: Ընկեր հասկացությունը չի փոխարինվում ընկերներ հասկացությամբ, դրանք տարբեր հոգևոր-որակական բովանդակություն ունեն: Կյանքում մարդ կարող է շատ ընկերներ ունենալ, բայց ընկերը՝ մեկն է:

Սոցիո-կենսաբանորեն տղամարդկանց ընկերությունը դա ռազմիկների միություն է հանուն իրենց ցեղի պաշտպանության: Դա հիմք է տալիս մեզ ասելու, որ տղամարդկանց ընկերությունը ինքնանպատակ չէ: Ընկերության մեջ երկու տղամարդկանց միությունը դա մեկի ոգու հաստատումն է մյուսի միջնորդավորմամբ: Դա նրանց փոխկատարելագործումն է:

Հայը պահում, պահպանում է ընկերությունը և վերաբերվում է ընկերոջը որպես մարդու ոգու բարձրագույն դրսևորում և ճակատագրի նվեր: Ընկերոջ համար նա պատասխանատու է իր պատվի և խղճի առաջ: Միջանձնային հարաբերությունների կազմակերպություններում (հասարակականից, աշխատանքայինից մինչև ռազմական) հետևյալ սկզբունքն է գործում. «մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար», «ընկերոջ կողակիցը կին չէ»: Ընկերը դա այն մարդն է, ում հետ երկար ճանապարհ կարող ես գնալ (քոչվորների մոտ), այն մարդն է միշտ հաց ես կիսում (հայերի մոտ), ով քո համար եղբոր նման է (Արևմտ., Եվրոպայում), ում հետ կարող ես փող կամ ապրանք կիսել (ար.ել. սլավոնների մոտ), ում հետ կարող ես փորձությունն անցնել կնոջով կամ ում կարող ես վտանգի պահին կյանքդ վստահել (ռազմիկների, ասպետների մոտ):

StrangeLittleGirl
11.05.2013, 16:58
Էս ի՞նչ ա :))

Ամուսնու համար դրանք առաջին հերթին՝ ծնողներն ու երեխաներն են, իսկ կնոջ համար առաջին հերթին՝ ամուսինը և երեխաները:

haik
12.05.2013, 03:36
9,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Հայի ազգային բնավորությունը արտահայտվել է ընդունակությունների և հնարավորությունների բարձր աստիճանի դիֆերենցվածության մեջ, ինչպես և անհատականությունների վառության մեջ, ընդհուպ մինչև առանձին հատկությունների ծայրահեղ առկայության, ինչը մեծապես ընդարձակում է ցեղի (ավելի լայն՝ տեսակի) գոյատևման և հաստատման (հարմարվելու) ինտեգրալ դիապազոնը:

Բայց հենց ինտեգրալ: Այստեղ գոյատևման մեխանիզմը աշխատում է «եթե փրկվեց մեկը, ապա նա կփրկի բոլորին» սկզբունքով: Տվյալ դեպքում «բոլորին» բառից հետո, եթե խոսքը մարդու մասին է, նորից հարկ է «եթե» հասկացությունը՝ եթե այդ մարդը (հայը) պատրաստ է փրկել ուրիշներին, գնալ նրանց մոտ, ինտեգրացվել նրանց հետ:

Այս մակարդակից սկսվում են պատվի, պարտքի, բարոյականության և բարոյախոսության սոցիալ-հասարակական հասկացությունները: Սկսվում է դաստիարակություն, անձի համոզմունքներ, նրա կառուցում և կազմակերպում հասկացությունները: Ընդ որում` որպես գլխավոր հանդես է գալիս անձի գիտակցումն այն բանի, որ եթե նա չի փրկելու բոլորին, ապա նոր փորձություններում մեծ հարց կլինի. Կփրկվի՞ արդյոք նա նորից որպես հայկական ռասայականություն, հայկական ոգեղենություն և մշակույթ:

Այսպիսով, հայի անհատական բարձր հատկությունները դառնում են գործողության մասնավոր դրվագ, եթե նրանք չեն ինտեգրացվում: Եվ հակառակը, ինտեգրատիվ համակարգը, գիտակցորեն կազմված լինելով ուժեղ ու զարգացած տարրերից, առավել ուժեղ է հանդես գալիս:

Մեր հակառակորդները դա գիտեն, նրանց գաղտնագիտական կառույցների ուժեր և միջոցներ են ներդնում, որպեսզի դեզինտեգրացնեն (կազմաքանդեն) ազգային սոցիումը արդեն գաղափարի, գաղափարախոսության մտածելակերպի և կյանքի փուլերում,

Ուրեմն հայի Պատվո վարքականոնը պետք է ընդգրկի գործողություններ հակառակ նրանց, որոնք համայնքը, կոլեկտիվը, մարդկանց խմբերի միությունը կործանման են տանում: Այդ գործողությունները մարդու կողմից իր «Ես»-ի ներքին էության մեջ կամային ներխուժում է, որի նպատակն է սեփական վարքի վեկտորի ուղղումն է դեպի խմբային ինտեգրացում հենվելով խմբային փրկության սկզբունքի վրա: Առօրյայում մենք դա կոլեկտիվիզմ ենք անվանում:

Հայ, քո պատիվը և բարոյականությունը փրկությանն ուղղված գործողություններ են պահանջում քո մերձավորի, քո համայնքի, խմբի, կոլեկտիվի հետ համագործակցության միջոցով: Դու չես փրկվի, եթե չփրկվեն բոլորը, իսկ եթե դու փրկվես առանց բոլորի, ապա ում է պետք այդպիսի փրկությունը, երբ այն անգամ Աստծուն հաճելի չէ: Սակայն ի սկզբանե առանց իր անձանց դիֆերենցման վառ հատկությունների, կոլեկտիվի կողմից անձնականի ճնշման ավանդույթով, կոլեկտիվիստական հատկություններով օժտված ազգերը նույնպես իրենց խնդիրներն ունեն և իրենց ճակատագիրը պատմության մեջ:

Mephistopheles
12.05.2013, 03:47
Հայկ, ռադդ քաշի գնա ստից… զզվցրիր թողիր քո քարոզներով… դու էիր պակաս գլխներից քարոզ կարդայիր…

haik
12.05.2013, 13:21
10 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, . Աշխատանքի նկատմամբ հայը հատուկ վերաբերմունք ունի: Լինելով Մոլորակի վրա առաջին հողագործ ցեղի ներկայացուցիչ, լեռնային ու ժայռոտ բնապատկերի պայմաններում նա իր մեջ մշակել է նույնպիսի՝ այդ ժայռերի նման բարձր ու ուժեղ, դժվարությունները համառությամբ հաղթահարելու հատկություններ: Այլ ճանապարհ նա չուներ: Այդ պատճառով հայի բնավորությունը՝ ճակատագրին հաղթող աշխատավորի բնավորություն է, որտեղ համարվում է, որ «տղամարդը նա է, ով շատ է աշխատում»:

Կապիտալիզմի (կապիտալի) դարաշրջանի և սովետական տիպի սոցիալիզմի գալը թույլ տվեց պորտաբույծային՝ ուրիշի հաշվին ապրելուն հարմարված պոպուլյացիաների ամբողջ շերտեր աճելու: Նշված դարաշրջանների հետ մեկտեղ, հասարակության կոնկրետ ենթաշերտերի միջոցով, ծնվեց նաև ինքը՝ պորտաբուծության «փիլիսոփայությունը»:

Հայի պատվի խնդիրն է դաստիարակել իր երեխաներին աշխատելու ընդունակ և հաղթելու համառ աշխատանքի միջոցով, ինչպես բարձր հավատքի մեջ:

Աշխատանքին անընդունակ դաստիարակված անձը՝ անլիարժեք է և պորտաբուծաբարո: Մարդկային լինելիության այդ մութ խորքերից մակերես են դուրս սողում տարրեր, որոնց միակ հնարավորությունը, աշխատանքին անվարժ լինելու պատճառով, դառնում է ինքնահաստատող ցանկություն հասարակության մեջ պատվաբեր ներկայություն ունենալ և այդպիսի մարդկանց անզուսպ ձգտումը՝ գրավել հրամանատարական պաշտոններ: Նրանք, հասկանալով իրենց արատավորությունը, հավաքվում են երամներով, որտեղ իրենց համար հեշտ է ապրել և հաղթել: Այդպիսի էրամները կանգնում են հայրենասիրական առաջնորդների ճանապարհին, որոնք ծնված են համայնքի, կոլեկտիվի, Ազգի հաջողությամբ ապրել: Նրանք կոռուպցիայի, որպես իրենց օգտին բնակչության ամբողջ շերտերից աշխատանքի և էներգետիկայի կորզման երևույթի, սոցիալական հիմքն են: Ըստ էության, այդ կորզումը նրանց համար ապրելու նույնպիսի միակ հնարավորությունն է, ինչպիսին աշխատավորի համար աշխատելն է:

Եթե պետության շահերի համար (իհարկե, դաստիարակությունից բացի) անհրաժեշտ է անձի ճանաչումն ու ստուգումը ըստ աշխատանքի նրա ընդունակության, որպես շահավետ և անհրաժեշտ գործ, ապա հայկական պետականության հակառակորդների համար պորտաբուծության հակումներ ունեցող անձանց նույնպիսի բացահայտումն ու պետական պաշտոնների առաջ քաշելը դառնում է Ազգի ստրկացման և կազմաքանդման կամ մրցակցին զբաղեցրած դիրքերից ետ շպրտելու զենք:

Այդ պատճառով անձի նույնականացումը ըստ աշխատանքի նրա ընդունակության դիրքորոշում է ինչպես Հանրապետության քաղաքացու, այնպես էլ հայրենասերի: Առողջ, ուժեղ, գեղեցիկ մարդկանց համար պատիվ հասկացությունը և աշխատանքը անբաժանելի են: Կամ, ինչը նույնն է, իրենց մեջ պատիվը և աշխատանքը միավորած մարդիկ, արդեն ինքնըստինքյան առողջ են, ուժեղ և գեղեցիկ:

Մարկիզ
12.05.2013, 13:28
Էն Գոռ Թամազյանն ա սրա հեղինակը՞…

Chuk
12.05.2013, 13:30
Ընկեր հասկացությունը չի փոխարինվում ընկերներ հասկացությամբ, դրանք տարբեր հոգևոր-որակական բովանդակություն ունեն: Կյանքում մարդ կարող է շատ ընկերներ ունենալ, բայց ընկերը՝ մեկն է:
Ախպեր, սպասի, գազ մի տուր, ոնց-որ սխալ բաներ ես գրում: Ապ, ճիշտն ա մի հատ, ոչ թե ընկերը:

Chuk
12.05.2013, 13:31
որտեղ համարվում է, որ «տղամարդը նա է, ով շատ է աշխատում»:
Ճիշտ ա, ես տենց էլ գիտեի, որ մեր հարևան Մարուս տոտան տղամարդ ա, ինքը շատ ա աշխատում :aha

Chuk
12.05.2013, 13:33
Հայի ազգային բնավորությունը արտահայտվել է ընդունակությունների և հնարավորությունների բարձր աստիճանի դիֆերենցվածության մեջ, ինչպես և անհատականությունների վառության մեջ, ընդհուպ մինչև առանձին հատկությունների ծայրահեղ առկայության, ինչը մեծապես ընդարձակում է ցեղի (ավելի լայն՝ տեսակի) գոյատևման և հաստատման (հարմարվելու) ինտեգրալ դիապազոնը:
Մաման լոգարիթմ :))

Chuk
12.05.2013, 13:36
հետևյալ սկզբունքն է գործում. «մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար», «ընկերոջ կողակիցը կին չէ»:
Ճիշտ ա, ընկերոջ կողակիցը կին չի, տղամարդ ա, մանավանդ եթե շատ ա աշխատում :aha

Chuk
12.05.2013, 13:38
Հայոց աստվածաշնորհության մեջ տղամարդը և կինը փոխլրացնող երևույթներ են: Դեռ մեր հնագույն ուսմունքներում ներկայացվում էր, որ տղամարդը մարդու սեռ է, կինը նույնպես սեռ է, և միայն միասին նրանք դառնում են մարդ:
Լրիվ ճիշտ ա, ես էլ մտածում ու չէի հասկանում, թե Լուիզան ինչի մարդ չի: Մարդ չի, որտև ինքը մենակ ա, ինքը սեքս ա դեռ ընդամենը... կներեք, սեռ :aha

Chuk
12.05.2013, 13:41
Իսկ բնակարանը, կամ բնակարանների խումբը, սկսեց կոչվել տուն, թ(տ)աուն, տին-դին-դիմ-դոմ (տունա – շվեդերեն):
Չէ, սխալ ես գրել, տին-դին-դիմ-դոմ չի, տին-տիրիտ ա :aha

Վահե-91
12.05.2013, 13:52
էս կետերից որևէ մեկը խախտելու դեպքում, կա՞քսորվեմ Սիբիր :(

Chuk
12.05.2013, 14:08
էս կետերից որևէ մեկը խախտելու դեպքում, կա՞քսորվեմ Սիբիր :(

Ոչ, անցել են Սովետի ժամանակները: Այս կետերից որևէ մեկը խախտելու դեպքում՝ ՄԱՀ:

haik
12.05.2013, 14:16
11,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Հեդոնիզմի (հաճույքապաշտության), մարդու սեռական փչացման քաղաքականության մեջ Չարիքի Համաշխարհային ուժերի կողմից որդեգրած կուրսի դեմ հանդիպման, որի նպատակը մարդուն կենդանական վիճակի իջեցնելն է: Հայի, բոլոր հայրերի ու մայրերի պարտքն է, համառ և վերջ չունեցող պայքար սկսել ուղղված իրենց երեխաների բարոյական պահպանմանն ու դաստիարակմանը, որպեսզի թույլ չտալ նրանց իջեցումն ու հոգևոր ստրկացումը: Անձի բարոյական պաշտպանությունը ամեն հայի պատվի պարտքն է և պայքարը ուղղված Ազգի պաշտպանությանը Չարիքի ուժերի կողմից նրա զավթման դեմ:

Պատվի մարդու սեռական կյանքի մշակույթը զգացմունքի և գիտակցության վրա հիմնված ընտրության ազատություն է, որն ունի իր տաբուները, մեր Եկեղեցու կողմից ներմուծված բազմադարյա ավանդույթներն ու սկզբունքները (ինչպիսին է օխտը պորտի օրենքը), ավանդապաշտության վրա, որը պահպանում է ինչպես անհատի, այնպես էլ սերնդի առողջությունը:

Հայի վերաբերմունքը միասեռական կապերին պետք է լինի բացարձակապես մեղադրական և անհանդուրժողական: Միասեռական կապի պրոպագանդան և ժողովրդականացումը սատանայություն է և մարդու հոգևոր կոտրման ճանապարհ, նպատակադրված քաղաքականություն՝ ուղղված Անձի Աստվածային սկզբի խորքային կոտրմանը և իրեն իր հակառակին վերածմանը:

Ամեն հայի, հայրերի ու մայրերի, հավասարապես նաև Պետության, բոլոր հասարակական կազմակերպությունների պատվի պարտքն է մեր երեխաների անձի փլուզման դեմն առնել, ոչ մի հայ հոգու բարոյական անկումը և կորուստը թույլ չտալու նպատակով հզոր հակապրոպագանդա տանել:

Chuk
12.05.2013, 14:24
11,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Հեդոնիզմի (հաճույքապաշտության), մարդու սեռական փչացման քաղաքականության մեջ Չարիքի Համաշխարհային ուժերի կողմից որդեգրած կուրսի դեմ հանդիպման, որի նպատակը մարդուն կենդանական վիճակի իջեցնելն է:
Հա, ճիշտ ա, արդեն լրիվ կենդանական մակարդակի են անցել, էլ doggy style, էլ froggy Style... լրիվ կենդանական ա
Ու բացարձակ չեն հասկանում, որ սեքսը միայն երեխա ունենալու համար ա, գժվել կարելի ա...

Վահե-91
12.05.2013, 14:28
Ու բացարձակ չեն հասկանում, որ սեքսը միայն երեխա ունենալու համար ա, գժվել կարելի ա...
եթե էտքան հաճելի չլիներ, մենակ երեխա ունենալու համար կլիներ :pardon

Chuk
12.05.2013, 14:31
եթե էտքան հաճելի չլիներ, մենակ երեխա ունենալու համար կլիներ :pardon
Դու ոնց-որ թե լրիվ ընկել ես Չարիքի Համաշխարհային Ուժերի տրամադրության տակ... փի՛շտ, պիղծ սատանա :goblin

Վահե-91
12.05.2013, 14:53
Դու ոնց-որ թե լրիվ ընկել ես Չարիքի Համաշխարհային Ուժերի տրամադրության տակ...
Էտ ուժերի տակ ընկնողները Windows-ը հայաֆիկացնողներն են: Ահավոր վատ ա ստացվել :crazy

haik
12.05.2013, 18:49
12,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Այլ անձի պատվի պաշտպանությունը, աղջկա պատվի պաշտպանությունը հայի պատվի անձնական պարտքն է: Ուրիշի պատվի պաշտպանության ժամանակ տուժած մարդը պետք է առանձնահատուկ նշված լինի իր հասարակական կարգավիճակում:

Փողոցում և հասարակական վայրերում, լինելով աղջկա կողքին, պատվի մարդը իրեն թույլ չի տա ցուցադրաբար գրկել նրան, համբուրել և կատարել գործողություններ, որոնք անհամատեղելի են հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը հատուկ ավանդույթներին և աշխարհընկալմանը: Նա մարտահրավեր չի նետի հասարակական կարծիքին և մեր ժողովրդի կողմից հազարամյակների ընթացքում մշակած բարոյական նորմերին ու հիմքերին: Մարդկանց առջև նմանօրինակ վարքն ի ցույց դնելը անձայն հրավեր է շրջապատող աշխարհին և առաջարկ «ապրել այսպես, ապրել մեզ նման»: Պատվի մարդը իր անհամաձայնությունը կդրսևորի այդպիսի կենսաձևի նկատմամբ և ուժերի ներածի չափով հնարավորինս կդիմակայի դրան:

Chuk
12.05.2013, 18:52
Փողոցում և հասարակական վայրերում, լինելով աղջկա կողքին, պատվի մարդը իրեն թույլ չի տա ցուցադրաբար գրկել նրան, համբուրել և կատարել գործողություններ, որոնք անհամատեղելի են հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը հատուկ ավանդույթներին և աշխարհընկալմանը
Մի քիչ մանրամասն, խնդրում եմ: Այդ ո՞ր գործողություններն են, որոոնք անհամատեղելի են հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը հատուկ ավանդույթներին և աշխարհընկալմանը :))

StrangeLittleGirl
12.05.2013, 22:25
Խելոք-խելոք կարդալով գնում եմ, ուզում եմ ջոկեմ՝ վերջը ինչ ա ուզում ասի, բայց որ հասա էս տողերին.

Փողոցում և հասարակական վայրերում, լինելով աղջկա կողքին, պատվի մարդը իրեն թույլ չի տա ցուցադրաբար գրկել նրան, համբուրել և կատարել գործողություններ, որոնք անհամատեղելի են հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը հատուկ ավանդույթներին և աշխարհընկալմանը
աթոռից ընկա :)) կներեք :D :D

Տրիբուն
12.05.2013, 22:31
Ո՞վ ա խաբարա, դեռ քանի կետ կա: Ուզում եմ մինչև շաբաթ օրը խորովածի մսի ճիշտ բաստուրմա դնելու ձևն իմանամ:

Chuk
12.05.2013, 22:49
Խելոք-խելոք կարդալով գնում եմ, ուզում եմ ջոկեմ՝ վերջը ինչ ա ուզում ասի, բայց որ հասա էս տողերին.

աթոռից ընկա :)) կներեք :D :D

Բյուր, իսկ դու հասկացե՞լ ես, թե էդ գործողությունները որոնք են: Լրիվ լուրջ եմ հարցնում, ցերեկվանից գլուխ եմ ջարդում: Գրկելուց ու համբուրելուց հետո, տրամաբանորեն, պետք ա որ սեքսը լինի, բայց էդ դեպքում չեմ հասկանում, թե ինչի ա շեշտվում «փողոցում և հասարակական վայրերում»: Ախր իսկական հայ հայրենասերն ու քաղաքացին իրան ոչ մի տեղ չպետք ա տենց հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը հատուկ ավանդույթներին և աշխարհընկալմանը հակառակ բան անել: Մի բան էն չի...

StrangeLittleGirl
12.05.2013, 22:51

դե ես էլ եմ տենց հասկացել, դրա համար ուշքս գնացել ա :D սեքս հասարակական վայրերում

Chuk
12.05.2013, 22:57
Փողոցում և հասարակական վայրերում, լինելով աղջկա կողքին, պատվի մարդը իրեն թույլ չի տա ցուցադրաբար գրկել նրան, համբուրել և կատարել գործողություններ, որոնք անհամատեղելի են հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը հատուկ ավանդույթներին և աշխարհընկալմանը:
Նոր հասկացա, որ ես տարընթերցել էի այս կանոնը: Փաստորեն ոչ ցուցադրաբար կարելի ա հասարակական վայրերում գրկել, համբուրել հետո ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Այսինքն եթե նպատակդ էն ա, որ ուրիշները տեսնեն թե ինչ ես անում, դա հայեցի չի: Բայց եթե ուղղակի գրգռված ես ու կարիք ունես, կարող ես փողոցի մեջտեղում, ոչ ցուցադրական, ինքդ քո ու աղջկա համար, գրկես նրան, համբուրես, ու, որ ամենկարևորն ա, ԿԱՏԱՐԵՍ ԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Գալաթեա
12.05.2013, 23:10
Էս ինչ ուրախ թեմա ա:)

haik
12.05.2013, 23:28
13,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Զինվորական պարտքի, զենքի և դրոշի ու ազգային զինվորական հագուստի պատվի պահպանման նկատմամբ վերաբերմունքը սկսվում է արևմտահայ հայտնի գրողներից մեկի խոսքերով. «Ամեն տղամարդ զինվոր պիտի ըլլա»: Դրոշի ու ազգային զինվորական հագուստի պատվի համար պատասխանատու է ոչ միայն նա, ով այն կրում է, այլ նաև ողջ ազգային սոցիումը, յուրաքանչյուրը, ով կողքն է գտնվում:

Ռազմական դրոշի անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը զինվորական պարտքի բարձրագույն դրսևորումն է, որի համար զինվորը պատասխանատու է իր կյանքով, յուրաքանչյուր հայ զինվոր այդ պատվում գիտակցված է և հաստատված:

Աշխարհաքաղաքական ուժերի և նրանց գործակալների կողմից զինվորական պարտքի հանդեպ անտեսման և զենքի նկատմամբ արհամարհանքի արմատավորումը Հայաստանի քաղաքացու և հայրենասերի, Պետության կամ Հայ Եկեղեցու դիրքորոշումը չէ:

Այսօր, երբ մի շարք երկրների պետական գաղտնիքները ժամանակի մեջ բացված են, հայտնի դարձավ, որ պացիֆիզմի շարժումը կազմակերպված է, վճարված ու ներդրված է ժողովուրդների գիտակցության մեջ XIX դարի վերջում համաշխարհային աշխարհաքաղաքացիական կազմակերպությունների (մասոնական) կողմից արիացու դիմադրող ոգու կոտրման նպատակով, այլ ոչ թե ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու: Հենց այդպիսի խաղաղությունից են ամենից առավել վախենում այդ ուժերը և երբեք ժողովուրդներին չեն նվիրի դրա ուրախություններն ու գեղեցկությունները: Մարդկության վրա իշխելու համար նրանց անպայման պետք են պատերազմները, պետք է մեկի դիմադրելու անկարողությունը և մյուսի կողմից բռնություն իրականացնելու հնարավորություն:

Զենք կրելու իրավունքը՝ հասարակության անդամի, քաղաքացու և հայրենասերի բնական իրավունքն է: Հայի պատվի պարտքը հայրենակիցների և իր Հայրենիքի ռազմական անվտանգության ապահովումն է:

Հայ ժողովրդի ցեղասպանությունը, հավասարապես և դրա քաղաքականությունը, չի դադարում նաև մեր օրերում: Ոչնչացման և իր պատմական ծագման բնօրրանից Ազգի արտաքսման ձևերն ու միջոցներն են միայն փոխվում: Զենքի մատչելի տեսակներ ունենալը, նրանց հատկություններն իմանալը և ամեն պահի պատրաստ լինելը առաջին իսկ կանչով իր ժողովրդի պաշտպանության համար ոտքի ելնել ամենուր, որտեղ նա բռնության կենթարկվի պատվի պարտքն է և սրբազան պարտքը՝ Աստծո և խղճի առջև:

StrangeLittleGirl
12.05.2013, 23:33
Այսօր, երբ մի շարք երկրների պետական գաղտնիքները ժամանակի մեջ բացված են, հայտնի դարձավ, որ պացիֆիզմի շարժումը կազմակերպված է, վճարված ու ներդրված է ժողովուրդների գիտակցության մեջ XIX դարի վերջում համաշխարհային աշխարհաքաղաքացիական կազմակերպությունների (մասոնական) կողմից արիացու դիմադրող ոգու կոտրման նպատակով, այլ ոչ թե ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու:
տենց էլ գիտեի, որ դրանց մատը խառն ա :angry

Chuk
12.05.2013, 23:38
Փաստորեն էս իմ համար չի՞ :( Ախր ես մասոն եմ :(

StrangeLittleGirl
12.05.2013, 23:43
Փաստորեն էս իմ համար չի՞ :( Ախր ես մասոն եմ :(

դու պատռեցիր քո դիմակը :angry

Chuk
12.05.2013, 23:53
դու պատռեցիր քո դիմակը :angry
Բայց ախր դա ինչ կապ ունի, ախր ես ոչ մի անգամ փողոցում ցուցադրական սեքսով չեմ զբաղվել: Դա հերիք չի՞ հայ հայրենասեր ու քաղաքացի կոչվելու համար :(

Chuk
12.05.2013, 23:58
Հատուկ ակումբ.ամ-ի համար, հաջորդ երկու սերիաները :))

14,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդու համար ամենևին էլ անտարբեր չէ իր արտաքին տեսքի նկատմամբ՝ ինչպես է նա հագնվում: Պատմականորեն ժողովրդական տարազը աստիճանաբար զարգանում էր կապված կլիմայական, տեխնոլոգիական, կրոնա-մշակութային և այլ պայմանների հետ:

Այսօր հագուստի նորաձևությունը ոչ միայն մշակութային-գեղագիտական երևույթ է, այլ և համաշխարհային գաղափարախոսական կենտրոնների կողմից իրենց աշխարհաքաղաքացիական և տրված բարոյական կերպարին համապատասխանող նոր մարդու ձևավորմանն ուղղորդվող միջոց է: Աճդ կերպարի էությունը հայտնի է, և եթե Եվրոպայում և աշխարհում ազգային-հայրենասիրական ու կրոնական ուժերի դիմադրությունը չլիներ, ապա այսօր մեր քաղաքների փողոցներում ամռան ամիսներին մենք կտեսնեինք կիսամերկ մարդկանց: Ամաչելու հատկությունը՝ պատվի և մարդկայնության մեջ մնալու հատկություն է, ամոթը կորցրածը չի կարող մարդ համարվել:

Հայկական մշակույթը մարդկության տեղային քաղաքակրթության ձևերից մեկն է: Արևելքի և Արևմուտքի հազարամյա հոգևոր-մշակութային ավանդույթի հունով զարգանալով, այն ունի սեփական աշխարհայացք, աշխարհագիտակցում և աշխարհազգացողություն մարդու արտաքին տեսքի, բարոյագիտության (էթիկայի) և վարքի հարցերում:

Հայի պատիվը և արժանապատվությունը պետք է պատասխանեն նաև այս՝ մեր ոգու դիմացկունության քաղաքական փորձությունների նոր մարտահրավերին: Պատվի և ոգու մարդիկ տանում են ճակատագիրն իրենց հետևից, այլ ոչ թե այն իրենց:

15,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Մենք անտարբեր չենք նաև նոր աղետի՝ քաղքենու և անսպասելիորեն էթիկական վարքագծի մեջ ներխուժած ազգային նկարագիրը կորցրած գավառականի նկատմամբ, տղամարդկանց միջև հարգանքի արտահայտության ցածր մոդուսի (նորմայի) հակահիգիենիկ և հակաէսթետիկ փոխադարձ պաչ-պռոշտիներով և անգամ խմբակային պաչպչոցներով փողոցներում և հասարակական վայրերում:

Արևելքում մարդկությունը այդ սովորությունը հաղթահարել է մի քանի հազար տարի առաջ, և այն մնացել է որպես հնություն մի քանի հատկապես մեկուսացված վայրերում և գիտակցության հեռու անկյուններում:

Հայի պատիվը պահանջում է չնահանջել արդեն հազարամյակներով մշակված տղամարդու և զինվորի վարքի նորմերից, որոնք, ի դեպ, արդեն ռացիոնալ են դարձել:

Արա, էս ի՜նչ կրակի կտոր ա էս գրողը :D

Chuk
13.05.2013, 00:02
Արա, չէ, ես չկամ :))

16,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Շրջակա միջավայրի մաքրությունը և նրա պահպանումը կապված է մարդու վարքագծի հետ ոչ միայն գեղեցկության, հիգիենայի և բնության հետ կյանքի հարմոնիայի նորմերի միջոցով, այլ նաև պատվի մարդու արժանավայել վարքագծով: Աֆրիկայի ջունգլիներում, որտեղ հազվադեպ է դիպել քաղաքակիրթ մարդու ոտքը, տեղաբնիկը, եղնիկ սպանելով կամ ծառը հատելով, սկսում էր աղոթել ոգիներին և նրանցից ներողություն խնդրել, ինչպես իր անարժան, բայց ստիպողական արարքի, որը բերել է կյանքից և լինելիությունից զրկելուն, որոնք նա չէր ստեղծել:

Մարդու արժանապատվությունը և պատիվը չպետք է թույլ տան օգտագործել Աստվածային պարգևը՝ Բնությունը, նրա գեղեցկությունը և մնայունությունը միայն սեփական պահանջները բավարարելու համար, չմտածելով այն մասին, թե ինչ ենք մենք թողնելու մեր երեխաներին և սերունդներին: Պատվի մարդը բնությանը վերաբերվում է ինչպես կենդանի, ոգեղեն կատեգորիայի և Աստվածային պարգևի, որը պետք է փոխանցվի սերունդներին անարատ ձևով:

Մի’ վնասիր, Մի’ աղտոտիր, Մի’ փչացրու, պետք է դառնան այդպիսի մարդու վարքագծի սկզբունքները:

Բնության գեղեցկությունը և նախաստեղծվածությունը այսօր արդեն դարձել են նաև տնտեսական կատեգորիա, ներառելով զբոսաշրջության մեջ նաև որպես ապրանքի ձև, որոնք կապ ունեն նաև մեր նյութական բարեկեցության հետ: Մեր անանտառ երկրում յուրաքանչյուր հայի համար, որտեղ էլ աշխարհում նա ապրեթուց լինի, պետք է կարգախոս դառնա. «Ծառ տնկիր քո հինավուրց հողում», մեր կողմից կարող ենք միայն ցանկանալ, որ այն հաճախ լինի ընկուզենի:

Բայց ինչի՞ հենց ընկուզենի :( Սկզբից ասում են՝ «սեքս նիխտ», հետո թե... ընկուզենի..:))

Վահե-91
13.05.2013, 00:08
մի բլոգում, քոմենտների մեջ գրած էր, որ անկախ նրանից իսկական հայը կարդացել է այս կանոնադևությունը, թե չէ, հետևում է դրան :D

StrangeLittleGirl
13.05.2013, 00:13
Արդեն գուշակում եմ, թե էս ամենը որտեղից ա գալիս :D փախնեմ ստեղից, քանի ինձ նորից ազգի դավաճան չեն հանել :D

Մարկիզ
13.05.2013, 00:18
Ինչքան խելառ կա աշխարհում, հավաքվել են մեր ազգում… Գլոբալիզացվենք, խառնվենք մի ուրիշ ազգ դառնանք, բալքիմ մեր երեխեքը գոնե սենց բաներ չկարդան:

Հիմա դավաճանը ես եմ::)))

haik
13.05.2013, 00:27
14,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդու համար ամենևին էլ անտարբեր չէ իր արտաքին տեսքի նկատմամբ՝ ինչպես է նա հագնվում: Պատմականորեն ժողովրդական տարազը աստիճանաբար զարգանում էր կապված կլիմայական, տեխնոլոգիական, կրոնա-մշակութային և այլ պայմանների հետ:

Այսօր հագուստի նորաձևությունը ոչ միայն մշակութային-գեղագիտական երևույթ է, այլ և համաշխարհային գաղափարախոսական կենտրոնների կողմից իրենց աշխարհաքաղաքացիական և տրված բարոյական կերպարին համապատասխանող նոր մարդու ձևավորմանն ուղղորդվող միջոց է: Աճդ կերպարի էությունը հայտնի է, և եթե Եվրոպայում և աշխարհում ազգային-հայրենասիրական ու կրոնական ուժերի դիմադրությունը չլիներ, ապա այսօր մեր քաղաքների փողոցներում ամռան ամիսներին մենք կտեսնեինք կիսամերկ մարդկանց: Ամաչելու հատկությունը՝ պատվի և մարդկայնության մեջ մնալու հատկություն է, ամոթը կորցրածը չի կարող մարդ համարվել:

Հայկական մշակույթը մարդկության տեղային քաղաքակրթության ձևերից մեկն է: Արևելքի և Արևմուտքի հազարամյա հոգևոր-մշակութային ավանդույթի հունով զարգանալով, այն ունի սեփական աշխարհայացք, աշխարհագիտակցում և աշխարհազգացողություն մարդու արտաքին տեսքի, բարոյագիտության (էթիկայի) և վարքի հարցերում:

Հայի պատիվը և արժանապատվությունը պետք է պատասխանեն նաև այս՝ մեր ոգու դիմացկունության քաղաքական փորձությունների նոր մարտահրավերին: Պատվի և ոգու մարդիկ տանում են ճակատագիրն իրենց հետևից, այլ ոչ թե այն իրենց:

15,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Մենք անտարբեր չենք նաև նոր աղետի՝ քաղքենու և անսպասելիորեն էթիկական վարքագծի մեջ ներխուժած ազգային նկարագիրը կորցրած գավառականի նկատմամբ, տղամարդկանց միջև հարգանքի արտահայտության ցածր մոդուսի (նորմայի) հակահիգիենիկ և հակաէսթետիկ փոխադարձ պաչ-պռոշտիներով և անգամ խմբակային պաչպչոցներով փողոցներում և հասարակական վայրերում:

Արևելքում մարդկությունը այդ սովորությունը հաղթահարել է մի քանի հազար տարի առաջ, և այն մնացել է որպես հնություն մի քանի հատկապես մեկուսացված վայրերում և գիտակցության հեռու անկյուններում:

Հայի պատիվը պահանջում է չնահանջել արդեն հազարամյակներով մշակված տղամարդու և զինվորի վարքի նորմերից, որոնք, ի դեպ, արդեն ռացիոնալ են դարձել:

Sagittarius
13.05.2013, 00:48
ինչպե՞ս եք համարձակվում ցուցադրաբար գրկել միմյանց :o իշալահ, խարա՜մ, խարա՜մ :angry

StrangeLittleGirl
13.05.2013, 00:52
ինչպե՞ս եք համարձակվում ցուցադրաբար գրկել միմյանց :o իշալահ, խարա՜մ, խարա՜մ :angry

Բա տենց ա: Մինչև ամուսնանալը տղեն պիտի չկպնի աղջկան, թե չէ կփչացնի:

Sagittarius
13.05.2013, 00:56
Էս Չամիչն ու՞ր ա: Էն որ ասում որ պատմով-նամուսով հայ տղեք, սենց բան էր ուզու՞մ:

ivy
13.05.2013, 01:29
Կներեք, որ առաջ եմ ընկնում, բայց էս մեկը շատ հուզիչ էր :love

23,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդը, և դրանում է որոշիչ պայմանը, պարտադիր սիրով է ամուսնանում, Ինչը միայն ընդամենը հենց պատվի կամ բարոյականության հարց չէ:

Ոչ սիրո մեջ բեղմնավորված պտուղը անլիարժեք է ծնվում: Իսկ սիրով ծնված երեխաները ունեն դժվարությունները տոկունությամբ տանելու, հիվանդությունների հանդեպ բարձր դիմադրողականության ունակություն, նրանք կրում են իրենց մեջ ուժը հավատքում և ամրությունը վարքում: Նրանք ընդունակ են զոհողության: Այդ պատճառով սիրով ամուսնանալը պարտք է: Եվ պարտք է, ամենից առաջ, պատվի մարդու համար, ով կատարում է այն իր նախնիների առջև, իր և ապագա սերնդի: Այդ դեպքում մի պայմանի հետևանք է դառնում մյուսը:

«Պարտադիր սեր»-ը հատկապես շատ լավն էր:
Անլիարժեք պտղի պահերն էլ էին հետաքրքիր:

Մենակ չեմ հասկանում՝ ամեն կետի սկզբում ինչի համար են էն բազում ստորակետները, ո՞վ կարող է բացատրել:

ivy
13.05.2013, 01:40
Բա էս մեկը՝ կույս-լույս :love

24 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդը ձգտում է ամուսնանալ կույսի հետ: Այդ հարցի գիտակցման համար հայը պետք է կրի իր մեջ անհրաժեշտ գիտելիքների լույսը, որոնցից գլխավորը՝ հասկանալ սերմի տելեգոնիայի խնդիրը: Այստեղ նյութական-կառուցվածքայինը, տեղեկատվական-կենսաբանականը և համակարգային-համընդհանուրը միաձուլվում են և հոգևոր էություն են ձեռք բերում: Առաջին սերմի ֆենոմենը դառնում է տեղեկույթի փոխանցման անդարձելի հատուկ տեսակ, որը կինը ստանում է տղամարդուց: Արդեն հետագայում նախասահմանված ժառանգականության տեսքով նա կտանի ստացած տեղեկութային ծրագիրը իր ողջ կյանքի ընթացքում: Կնոջ օրգանիզմի կողմից առաջին սերմից ստացած կենսաբանական ծրագիրը որոշում է նրա հետագա բոլոր հետնորդների գլխավոր հատկությունները անկախ այլ կապերից: Հենց տելեգոնիայի մասին գիտելիքների միջոցով մենք ամրապնդում ենք մեր Հավատքը առ ոգեղեն հղիացում, առ մեր Մեծամայրը, Փրկչուհին, Պաշտպանը, Սուրբ Կույսը:

Հայաստանում լիբ.-դեմոկրատները (ազական-ժողովրդավարները) և Համաշխարհային չարիքի պլաններում արդեն համալսարանական ամբիոններից, քարոզելով մեզ սիրո ազատությունը, քարոզում են սուտ էության ազատությունը սիրուց: Նրանք մեզ շատ չարիք կպատճառեն: Բայց պատիվը, պարտքի և գեղեցիկի ձգտումը սպանել անհնարին է: Իսկ ինչ վերաբերվում է սիրուն, ապա սերն արդեն ամենամեծ անազատությունն է բոլոր տեսակի անազատություններից, ուր որ ձգտում են բոլոր վսեմ հոգիները:

ivy
13.05.2013, 01:43
Սերմի տելեգոնիա :think

Նաիրուհի
13.05.2013, 02:25
Առաջին սերմի ֆենոմենը դառնում է տեղեկույթի փոխանցման անդարձելի հատուկ տեսակ, որը կինը ստանում է տղամարդուց: Արդեն հետագայում նախասահմանված ժառանգականության տեսքով նա կտանի ստացած տեղեկութային ծրագիրը իր ողջ կյանքի ընթացքում: Կնոջ օրգանիզմի կողմից առաջին սերմից ստացած կենսաբանական ծրագիրը որոշում է նրա հետագա բոլոր հետնորդների գլխավոր հատկությունները անկախ այլ կապերից:

Մենակ իմ մտքո՞վ անցավ այն ազգադավ և պիղծ միտքը, որ հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը՝ առաջին սերմը կարող է բնավ էլ առաջին տղամարդուց չլինել։ :think

Հենց տելեգոնիայի մասին գիտելիքների միջոցով մենք ամրապնդում ենք մեր Հավատքը առ ոգեղեն հղիացում, առ մեր Մեծամայրը, Փրկչուհին, Պաշտպանը, Սուրբ Կույսը:

Պրիչյոմ տուտ տելեգոնիա :8

keyboard
13.05.2013, 02:41
Էսի ինտիմ անկյունն ա՞

Էս ինչ սեքսից-մեքսից, սերմից ու շիթիլից եք խորացե...

:D

Ներսես_AM
13.05.2013, 03:05
Մենակ իմ մտքո՞վ անցավ այն ազգադավ և պիղծ միտքը, որ հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը՝ առաջին սերմը կարող է բնավ էլ առաջին տղամարդուց չլինել։ :think

Պրիչյոմ տուտ տելեգոնիա :8

Չամիչն ա տելեգոնիայի մասնագետը։ Ինքը ռուս ձյաձյաների վիձյոներ ա նայել։ :crazy

Հայկօ
13.05.2013, 11:12
Օն, անդր, դաս իսթ ֆանթասթիշ, շալո՛մ :vayreni:

Տրիբուն
13.05.2013, 12:25
Մեռնեմ թե չգիտեի, որ էս թեման վերջում պիտի էլի կուսական պոռնոգրաֆիա դառնա :) Մի քանի կետ էլ որ համբերենք, քարահունջն ու արը կմիանան տելեգոնացված կույսերին:

haik
13.05.2013, 12:26
16,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Շրջակա միջավայրի մաքրությունը և նրա պահպանումը կապված է մարդու վարքագծի հետ ոչ միայն գեղեցկության, հիգիենայի և բնության հետ կյանքի հարմոնիայի նորմերի միջոցով, այլ նաև պատվի մարդու արժանավայել վարքագծով: Աֆրիկայի ջունգլիներում, որտեղ հազվադեպ է դիպել քաղաքակիրթ մարդու ոտքը, տեղաբնիկը, եղնիկ սպանելով կամ ծառը հատելով, սկսում էր աղոթել ոգիներին և նրանցից ներողություն խնդրել, ինչպես իր անարժան, բայց ստիպողական արարքի, որը բերել է կյանքից և լինելիությունից զրկելուն, որոնք նա չէր ստեղծել:

Մարդու արժանապատվությունը և պատիվը չպետք է թույլ տան օգտագործել Աստվածային պարգևը՝ Բնությունը, նրա գեղեցկությունը և մնայունությունը միայն սեփական պահանջները բավարարելու համար, չմտածելով այն մասին, թե ինչ ենք մենք թողնելու մեր երեխաներին և սերունդներին: Պատվի մարդը բնությանը վերաբերվում է ինչպես կենդանի, ոգեղեն կատեգորիայի և Աստվածային պարգևի, որը պետք է փոխանցվի սերունդներին անարատ ձևով:

Մի’ վնասիր, Մի’ աղտոտիր, Մի’ փչացրու, պետք է դառնան այդպիսի մարդու վարքագծի սկզբունքները:

Բնության գեղեցկությունը և նախաստեղծվածությունը այսօր արդեն դարձել են նաև տնտեսական կատեգորիա, ներառելով զբոսաշրջության մեջ նաև որպես ապրանքի ձև, որոնք կապ ունեն նաև մեր նյութական բարեկեցության հետ: Մեր անանտառ երկրում յուրաքանչյուր հայի համար, որտեղ էլ աշխարհում նա ապրեթուց լինի, պետք է կարգախոս դառնա. «Ծառ տնկիր քո հինավուրց հողում», մեր կողմից կարող ենք միայն ցանկանալ, որ այն հաճախ լինի ընկուզենի:

17,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Տնտեսական, քաղաքական, բարոյախոսական զենքով իրականացրած հայերի վերջին՝ 1988-2004 թթ., ցեղասպանությունը և բոլոր նախորդները բերեցին նրան, որ իրենց սփռվածությամբ հայերը դարձան համաշխարհային ազգ: Ազգի մինչև 80%-ը ապրում է Հայաստանի սահմաններից դուրս:

Այսպիսի սկզբնական հանգամանքների կապակցությամբ, մենք պետք է սփռվածության մինուսները վերածենք համաշխարհային համախմբվածության պլյուսների նոր Ազգի ելքով, համամոլորակայնության նոր պայմաններում, ստեղծելով Հայկական ինտեգրացիոն համակարգ կամ Հայկական ցանց:

Այդ դեպքում ինչպիսի՞ն է հայի պատվի կատեգորիան Ազգի կյանքում ցանցային կառուցվածքների պայմաններում:

Այն նրանումն է, որ հայը հային վերաբերվում է հատուկ ուշադրությամբ, բարեկիրթ ձևով և պատվի փոխադարձ հաստատմամբ… անգամ, երբ նրանց միջև իրար սիրելու առիթ չկա: Սա հենց այն իրավիճակն է, երբ հայի անձը ստիպում է զարգանալ իր ներքին հոգևոր ներուժի հնարավորությունները, մարդկային նեղացկոտության դեմ ջանք գործադրելով և քրիստոնեական ներողամտությամբ (հենց այստեղ է պահանջված դրա արժևորումը), մերձավորի համար բարիք է գործում: Դրանում էլ հենց կայանում է պատվի պարտքը: Այդ պարտքը ամրապնդում է ոգին անցնային մակարդակում և Ազգի ներուժը հզորացնում է ինտեգրատիվ մակարդակում, ինչը միջնորդավորված անտեսանելի ձևով կվերադառնա յուրաքանչյուրին:

Տրիբուն
13.05.2013, 13:07
Խնդում եք, բայց ի՞նչ վատ կլիներ, որ բոլորս, ազգային տարազ հագած, ծառ տնկեինք, հետո մեր տնկած ծառերի տակ ծածուկ ու հայեցի տելեգոնեինք իրար ու երգեինք տելեգոնիային նվիրված Սասնա երգերը. «Սասնա խորոդիկ աղջիկ, պաքնեմ քո ոռի թշիիիիիկ, պաքնեմ քո ոռի թշիկ»:

Տրիբուն
13.05.2013, 13:27
Ու ճիշտ կլինի, որ սրանից հետո օգտագոծենք տելեգոնիայի հայերեն համարժեքը: Տելե - հեռա, գոնիա - գրաբարի քոնիայի հնչյունափոխված ձևն ա: Եղավ հեռաքոնիություն:

haik
13.05.2013, 13:55
18,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Խոսքի պատիվը հատուկ վիճակ է, որն արտացոլում է մարդու հոգին: Այն՝ պատիվը, իր խոսքի մասով, ոչ միայն պարփակվում է այն արտաբերած առանձին անձի վրա, այլ և այն լսած բոլոր մարդկանց վրա:

Պատվի մարդը խոսում է առանց շտապելու և պատասխանատվությամբ իր յուրաքանչյուր բառի համար, քանզի միշտ էլ սխալվելու հավանականություն կա: Խոստանալիս, ավելի լավ է քիչ առաջարկել, բայց շատ անել, քան խոստանալ շատ, սակայն ոչ ամենը կատարել:

Խոսքի ուժը ավելի հզոր է քան կրակի, երկաթի և մահվան ուժը, այն թափանցում է մարդու հոգու մեջ ձայներից, գույներից և ժեստերից ավելի խորը, և այդ պատճառով մարդու շուրթերին է դրված Բարձրագույն Գիտակցության կողմից, և մարդ այն պետք է օգտագործի ի բարին և ի սեր: Խոսքի նախասահմանումը միայն այն չէ, որ գեղեցիկն ու բարին կատարի. հայը պետք է խոսքի օգնությամբ կարողանա պաշտպանել իր հոգևոր և գաղափարական կապիտալը, պաշտպան կանգնել իր ազգային իդեալներին:

Գեղեցիկ, իր ճշմարտացիության մեջ վստահ խոսացող մարդը, եթե անգամ մինչ այդ արտաքնապես հմայիչ չէր թվում, արդեն թվում է այդպիսին: Բայց դրան հասնում են գրականության, արվեստի մեջ և գրքերի աշխարհում գեղեցիկի ճանաչմամբ: Այդ դեպքում ասվածից պատվի մարդու համար նոր պայման է դառնում ինքն իր վրա աշխատելու անհրաժեշտությունը, վսեմի և գեղեցիկի աշխարհ մուտք գործելու համար:

Ժողովուրդն այդ աշխարհը, իր հավաքական մասով և անհատապես, մտնում էր կրոնի աշխարհի միջոցով, Եկեղեցու բարի օգնությամբ այդ աշխարհի իմացության և ընկալման միջոցով, և’ այդ ժողովուրդը, և’ այդ անձը դառնում էին ավելի բարձր, ում կրոնը ավելի վսեմ էր ու տանում էր առաջ դեպի Բացարձակը:

Ինչպես անբարոյական է խոսքի չպատճառաբանված կոպտությունը, այնպես էլ անբարոյական է քնքշաքաղցրավունությունը, քնքշանքն ու գովասանքը: Գավառականն ու քաղքենին Հայաստանում իր հոգու խղճուկությունը լրացնում է ոչ թե գրականության և արվեստի հարստության աղբյուրից, այլ քնքշությունների հավաքածուի այն տիպի սուտ ստանդարտից, որ իրար ասում են սիրահարները: Դա անթույլատրելի է տղամարդկանց միջև խոսակցություններում, և առավելևս սիրալիրություններից հեռու մտքերի փոխանակման վիճակում: Պատվի մարդը ուրիշին չի ասի անտեղի ինչպես նորբ-քնքագին, այնպես էլ կոպիտ արտահայտություններ:

Ավելի վատ է տկարամտության և սեփական զգայականության կառավարման անընդունակության ժեստիկուլյացիայով կոմպենսացնելը: Մարդու ժեստիկուլյացիան թույլատրելի է էքստրեմալ իրավիճակում (ցույցերում, մարտի ժամանակ): Պատվի մարդը խոսակցության մեջ, ուրիշի պատվի հետ հաշվի նստելով, չի նվաստացնի նրան ձեռքերի անտեղի թափահարումներով, ժեստերի, դեմքի ծամածռությունների միջոցով չի հաղորդի նրան իր էմոցիաները:

Tig
13.05.2013, 17:30
Հերթական ազգային արժեքները արժեզրկող մեկազգադաշինքոտ երևույթը:
Հայկ ջան սա դո?ւ էս մոգոնում, թե? ինչոր մեկը քեզ ներշնչում ա:
Քեզ ասել են, որ դիալոգի մեջ չմտնե?ս, հանկարծ հիպնոսի ազդեցությունը կկորի?:
Եթե Էդքան գաղափարապես հասուն ես ու գրածներդ կարող ես հիմնավորել, դե մարդկանց գրառումներին պատասխանի, ոչ թե գազին դրած թռի Անտարկտիդա:

Վահե-91
13.05.2013, 17:44
Tig, կանոնագրքի հեղինակը Ռուբեն Բարենցն ա, ով գիրքը գրել է իսկական հայրենասերի լեզվով՝ ռուսերենով: Ստեղ տեղադրածը թարգմանություն ա՝ այլ մարդու կողմից: :))

Շինարար
13.05.2013, 17:52
Tig, կանոնագրքի հեղինակը Ռուբեն Բարենցն ա, ով գիրքը գրել է իսկական հայրենասերի լեզվով՝ ռուսերենով: Ստեղ տեղադրածը թարգմանություն ա՝ այլ մարդու կողմից: :))

Էս ինչ դիպուկ էր, Վահե ջան… Դեմք ես դու:))

Tig
13.05.2013, 18:02
Tig, կանոնագրքի հեղինակը Ռուբեն Բարենցն ա, ով գիրքը գրել է իսկական հայրենասերի լեզվով՝ ռուսերենով: Ստեղ տեղադրածը թարգմանություն ա՝ այլ մարդու կողմից: :))

Վահե ջան, սենց որ մի 2 տարի էլ ձգենք շուտով Ռուսաստանի կազմում կհայտնվենք ու ասածներդ լրիվ իրականություն կլինի:

haik
13.05.2013, 20:18
Հերթական ազգային արժեքները արժեզրկող մեկազգադաշինքոտ երևույթը:
Հայկ ջան սա դո?ւ էս մոգոնում, թե? ինչոր մեկը քեզ ներշնչում ա:
Քեզ ասել են, որ դիալոգի մեջ չմտնե?ս, հանկարծ հիպնոսի ազդեցությունը կկորի?:
Եթե Էդքան գաղափարապես հասուն ես ու գրածներդ կարող ես հիմնավորել, դե մարդկանց գրառումներին պատասխանի, ոչ թե գազին դրած թռի Անտարկտիդա:

Գաղափարապես հասուն բառակապակցության իմաստը լավ չեմ հասկանում, դրա համար չգիտեմ հասուն եմ թե չէ։ Եվ ին՞չը հիմնավորեմ։ Օրինակ սրա՞նք՝

Հայը հավատում է Աստծուն որպես Սիրո, Բարու և Լույսի միակ սկիզբ, որպես Տիեզերքի Արարիչ, ամենայն շնչավորի և անշնչի: Պատվի մարդուն բնորոշ է մեղքի գիտակցումը: - եթե ասենք մարդը ստանայինա հավատում ես իրեն ո՞նց հիմնավորեմ, որ Հայը հավատում է Աստծուն։ Իսկ եթե սատանային չի հավատում, բայց աթեիստ է ապա - "Աթեիզմը կարող է գոյություն ունենալ որպես անհատի անձնական հավատ, աթեիստն էլ կարող է իր տեղն ունենալ մարդկանց աշխարհում"

Հայը հաստատում է և իր ամբողջականության մեջ ընդգրկված է բարձր քառալուծում՝ մեկ Աստծո, մեկ Եկեղեցու, մեկ Լեզվի, մեկ Ազգի: Հայն ամեն ինչ անում է, որ մնա նրանց քաղաքակրթական ծածկույթի ներքո: - ով չի ուզում կարող է իեհովայի վկա դառնալ, գնալ սեփական պետությանը դատի տալ ու 100000 եվրո - ից ավել փող պոկել։ Դա էլ իրենց կոդեկսն է, ինչ կա որ։ Չհամոզեցի չէ Tig ջան, գնա տենց արա, լավ փող կաշխատես։

Աշխարհի լավագույն Երկիրը Հաքն է: Հայրենիքին ծառայելը և նրա պաշտպանությունը յուրաքանչյուր հայի պատիվն է, պարտքը և սուրբ պարտականությունը: - եթե մարդու համար լավագույն Երկիրը ասենք Իսպանիան է, ես ինձ մեջտեղից էլ ճղեմ չեմ կարող հիմնավորել։ Մարդը այդպես է ուզում, ինչ անես։ Թող իր կոդեկսում ինքը գրի որ Աշխարհի լավագույն Երկիրը Իսպանիան է։

Ընտանիքի պատիվն ու իդեալը՝ հայի կյանքի արմատական շարժառիթն է: Հայը կարող է զրկվել ընտանիքից, բայց նա չի կարող ընտանիքից դուրս կյանքի համոզմունք ունենալ: - միգուցե օգնե՞ս սա հիմնավորենք։

Հեդոնիզմի (հաճույքապաշտության), մարդու սեռական փչացման քաղաքականության մեջ Չարիքի Համաշխարհային ուժերի կողմից որդեգրած կուրսի դեմ հանդիպման, որի նպատակը մարդուն կենդանական վիճակի իջեցնելն է: Հայի, բոլոր հայրերի ու մայրերի պարտքն է, համառ և վերջ չունեցող պայքար սկսել ուղղված իրենց երեխաների բարոյական պահպանմանն ու դաստիարակմանը, որպեսզի թույլ չտալ նրանց իջեցումն ու հոգևոր ստրկացումը: - ամեն ինչ մարդու ընտրության վրա է։

Եթե մարդը համաձայն չի կամ բոլորովին այլ կոդեկս ունի կամ ընդանրապես կոդեկս չունի նա միևնույն է կանի այնպես ինչպես ուզում է։ Եթե համաձայն ես Tig ես ուրախ եմ, որ ևս մի մարդ իմ նման է մտածում, եթե չէ ուրեմն չէ, արա հակառակը կամ ոչ մի բան մի արա կամ արա այն ինչ ուզում ես։ Ինձանից ի՞նչ ես ուզում, որ ես իմ կարծիքը փոխե՞մ։

Ինչու՞ չեի պատասխանում գրածներին։ Ուղակի չգիտեի ինչ գրեմ։ Մարդկանց գրածների բնույթը և տրամաբանությունը նման էր տրամաբանության մասին անեկդոտին՝

- Ծով սիրում ե՞ս
- Ոչ
- Ուրեմն իմպոտենտ ես

keyboard
13.05.2013, 20:58
Ամէն!!!!!! :surb smile-իկ

Chuk
13.05.2013, 21:03
Ինչու՞ չեի պատասխանում գրածներին։ Ուղակի չգիտեի ինչ գրեմ։ Մարդկանց գրածների բնույթը և տրամաբանությունը նման էր տրամաբանության մասին անեկդոտին՝

- Ծով սիրում ե՞ս
- Ոչ
- Ուրեմն իմպոտենտ ես
Հայկ, ուրեմն արի հստակեցնենք: Թեմայում լիքը մարդիկ, այդ թվում ես, նշել են այս մառազմի մի շարք աբսուրդային ու զվարճալի մտքեր: Եվ եթե կարողանաս հիմնավորել, որ դրանք աբսուրդային չեն, ես քեզ հերոս կսարքեմ: Էնպես որ փորձիր, որտև անեկդոտդ տեղին չի:

Հիմա շատ ժամանակ չունեմ, հետո գրառումդ ավելի մանրամասն կնայեմ, բայց նաև պատասխանիդ ձևից կհասկանամ արժի խորանալ, թե ոչ: Առայժմ առաջին պարբերությանդ մասին.

Հայը հավատում է Աստծուն որպես Սիրո, Բարու և Լույսի միակ սկիզբ, որպես Տիեզերքի Արարիչ, ամենայն շնչավորի և անշնչի: Պատվի մարդուն բնորոշ է մեղքի գիտակցումը: - եթե ասենք մարդը ստանայինա հավատում ես իրեն ո՞նց հիմնավորեմ, որ Հայը հավատում է Աստծուն։ Իսկ եթե սատանային չի հավատում, բայց աթեիստ է ապա - "Աթեիզմը կարող է գոյություն ունենալ որպես անհատի անձնական հավատ, աթեիստն էլ կարող է իր տեղն ունենալ մարդկանց աշխարհում"

Ուրեմն մենք ապրում ենք ՀՀ-ում, ունենք սահմանադրություն, որն ասում է մասնավորապես.

Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։

Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:

Եվ եթե որևէ մեկը կասի, որ այս իրավունքին հետևող որևէ մեկը հայ չէ, ապա նա գլուխը պատին է տալիս, պատն էլ հետադարձ գլխովը: Որտև այդպիսի անասուն միտք արտահայտողն որևէ բարոյական իրավունք չունի ուրիշներին դատելու կամ նրա բարոյական կերպարի, ազգային պատկանելիության մասին վերամբարձ դատողություններ անելու:

Եթե սրա հետ համաձայն ես, անցնենք առաջ: Եթե ոչ, փորձենք լսել հիմնավորումներդ:

հ.գ. հետագա հնարավոր տաֆտալոգիայից խուսափելու համար նշեմ, որ կնքված եմ Առաքելական եկեղեցում ու ուրախ եմ դրա համար:

Mephistopheles
14.05.2013, 00:41
Հերիք ա Հայկի վրա ղժժաք, հետո՞ ինչ որ չի հասկանում…

Tig
14.05.2013, 00:57
Գաղափարապես հասուն բառակապակցության իմաստը լավ չեմ հասկանում, դրա համար չգիտեմ հասուն եմ թե չէ։ Եվ ին՞չը հիմնավորեմ։ Օրինակ սրա՞նք՝

Հայը հավատում է Աստծուն որպես Սիրո, Բարու և Լույսի միակ սկիզբ, որպես Տիեզերքի Արարիչ, ամենայն շնչավորի և անշնչի: Պատվի մարդուն բնորոշ է մեղքի գիտակցումը: - եթե ասենք մարդը ստանայինա հավատում ես իրեն ո՞նց հիմնավորեմ, որ Հայը հավատում է Աստծուն։ Իսկ եթե սատանային չի հավատում, բայց աթեիստ է ապա - "Աթեիզմը կարող է գոյություն ունենալ որպես անհատի անձնական հավատ, աթեիստն էլ կարող է իր տեղն ունենալ մարդկանց աշխարհում"

Կներես, բայց քո տրամաբանական պատճառահետևանքային կապը շատ է շեղված: Եթե մարդը աթեիստ է, դա դեռ չի նշանակում, որ նա հայ չի: Չուկը արդեն ասեց:
Իմ համար էլ կրոնը չափորոշիչ չի:

Հայը հաստատում է և իր ամբողջականության մեջ ընդգրկված է բարձր քառալուծում՝ մեկ Աստծո, մեկ Եկեղեցու, մեկ Լեզվի, մեկ Ազգի: Հայն ամեն ինչ անում է, որ մնա նրանց քաղաքակրթական ծածկույթի ներքո: - ով չի ուզում կարող է իեհովայի վկա դառնալ, գնալ սեփական պետությանը դատի տալ ու 100000 եվրո - ից ավել փող պոկել։ Դա էլ իրենց կոդեկսն է, ինչ կա որ։ Չհամոզեցի չէ Tig ջան, գնա տենց արա, լավ փող կաշխատես։

Վերևում արդեն ասեցի, չկրկնեմ: Էս մասով մենակ մի բան ավելացնեմ, մեկ ազգ խոսքը այնքան ենք ծեծում նման կոնտեքստներում, որ սկսում ենք այն արժեզրկել:

Աշխարհի լավագույն Երկիրը Հաքն է: Հայրենիքին ծառայելը և նրա պաշտպանությունը յուրաքանչյուր հայի պատիվն է, պարտքը և սուրբ պարտականությունը: - եթե մարդու համար լավագույն Երկիրը ասենք Իսպանիան է, ես ինձ մեջտեղից էլ ճղեմ չեմ կարող հիմնավորել։ Մարդը այդպես է ուզում, ինչ անես։ Թող իր կոդեկսում ինքը գրի որ Աշխարհի լավագույն Երկիրը Իսպանիան է։

Էլի անտեղի հայտարարություն: ԱՆՏԵՂԻ, որովհետև հայի համար բնականաբար իր հայրենիքն է լավագույնը ու էս խոսքը ամեն առիթով դիմացինիդ աչքը խոթելով նորից արժեզրկվում է: Ասածս այն է, որ բնական երևույթները կարիք չունեն անիմաստ շեշտադրման:

Ընտանիքի պատիվն ու իդեալը՝ հայի կյանքի արմատական շարժառիթն է: Հայը կարող է զրկվել ընտանիքից, բայց նա չի կարող ընտանիքից դուրս կյանքի համոզմունք ունենալ: - միգուցե օգնե՞ս սա հիմնավորենք։

Ընդհանրապես մարդ երևույթի համար է ընտանիքը առաջնային երևույթ ու սա ևս՝ մարդու բնական մղումը անբնական շեշտադրմամբ ու ազգայնացմամբ հակադարձման էֆեկտ է ստանում: Այսինքն ուզում ես լավ բան անել, բայց ստացվում է հակառակը:

Հեդոնիզմի (հաճույքապաշտության), մարդու սեռական փչացման քաղաքականության մեջ Չարիքի Համաշխարհային ուժերի կողմից որդեգրած կուրսի դեմ հանդիպման, որի նպատակը մարդուն կենդանական վիճակի իջեցնելն է: Հայի, բոլոր հայրերի ու մայրերի պարտքն է, համառ և վերջ չունեցող պայքար սկսել ուղղված իրենց երեխաների բարոյական պահպանմանն ու դաստիարակմանը, որպեսզի թույլ չտալ նրանց իջեցումն ու հոգևոր ստրկացումը: - ամեն ինչ մարդու ընտրության վրա է։

Բարոյականություն եզրույթը ոչ միայն սեռական կյանքին է վերաբերվում, այլ նախ և առաջ մարդկային փոխհարաբերություններին՝ խաբել, գողանալ, սպանել...
Զգո՞ւմ ես, որ կրկին շեշտադրման խնդիր ունենք: Սեռական հաճույքը նման շեշտադրմամբ դարձնում ենք մեղք, այնինչ դա ընտանիքի՝ կին-տղամարդ փոխհարաբերությունների հիմնասյուններից մեկն է: Եթե մեկը քեզ ամեն րոպե ասի, խնձոր մի կեր, խնձոր ուտելը մեղքա, խնձորը սատանայի պտուղ է... ու ամեն րոպե աչքդ խոթի էս միտքը, ի՞նչ կլինես: կամ խնձորը կարժեզրկվի քո աչքերում, որը սխալ է, կամ հակառակը կդառնաս խնձորի գերին, որը էլի սխալ է... Ամեն ինչ իր տեղը, ժամանակն ու դերն ունի: Կրկնեմ՝ շեշտադրման խնդիր ունենք:

Եթե մարդը համաձայն չի կամ բոլորովին այլ կոդեկս ունի կամ ընդանրապես կոդեկս չունի նա միևնույն է կանի այնպես ինչպես ուզում է։ Եթե համաձայն ես Tig ես ուրախ եմ, որ ևս մի մարդ իմ նման է մտածում, եթե չէ ուրեմն չէ, արա հակառակը կամ ոչ մի բան մի արա կամ արա այն ինչ ուզում ես։ Ինձանից ի՞նչ ես ուզում, որ ես իմ կարծիքը փոխե՞մ։

Ես չեմ ուզում, որ կարծիքդ փոխես, ես ուզում եմ որ մոտեցումներդ շտկես: Մարդկանց տրամաբանական վերլուծությունները կարողանաս լսել ու ինքդ վերլուծել, արդյունքում քո գրածները կհղկվեն: Իսկ նման շեշտադրումներով օգուտի փոխարեն վնաս են բերում հենց քո նշած ազգային արժեհամակարգին:

Ինչու՞ չեի պատասխանում գրածներին։ Ուղակի չգիտեի ինչ գրեմ։ Մարդկանց գրածների բնույթը և տրամաբանությունը նման էր տրամաբանության մասին անեկդոտին՝

- Ծով սիրում ե՞ս
- Ոչ
- Ուրեմն իմպոտենտ ես

Էս մասով էլ Չուկը արդեն ասեց:

Եվ վերջում միայն ուզում եմ ավելացնել, որ իմ համար ազգի չափորոշիչներն են՝ Լեզուն, Մշակույթը և Հողը: Ազգը կարող է գոյատևել այս երեք սյուների վրա: Բայց սա դոգմատիկ չպետք է ընդունել: Օրինակ շատ սփյուռքահայեր, որ հայերեն բառ անգամ չգիտեին՝ Արցախի համար իրենց կյանքը դրեցին: Սա շատ ծավալուն թեմա է: Ասածս այն է, որ հայը պիտի ձգտի կենտրոնանալ այս երեք հիմնասյուների շուրջը, ոչ թե մեկս մեկին մեղադրելով նորից մասնատենք իրար:

haik
14.05.2013, 01:42

Դու ճիշտ ես։ Այստեղ դժվար է քեզ հետ չհամաձայնվել երևի բոլոր առումներով։ Տեքստի ամենասկզբում եթե ուշադիր լինեիր կկարդաիր հետևյալը՝ ոչ մի վարքականոն չի կարող ընդգրկել պատվի բոլոր կողմերը և դրսևորումները կամ լինել սահմանափակված որոշակի կետերի քանակով: Դու շտապեցիր միանգամից փնովել։ Փնովելը, ձեռք առնելը հեշտ է, ով ասես կանի։ Դու ինքդ լուրջ պատասխան տեսա՞ր որևէ մեկի կողմից, որ մի հատել պատասխանեմ։ Կարող ես քո մեջ ուժ գտնել, ֆորումից դուրս, ուշադիր կարդալ ամբողջ կոդեկսը, մտքերը մինչև վերջ, հետո նոր եզրակացություններ անել։ Նույնիսկ կարող ես որոշ փաստեր փորձես ինքդ ստուգել, համեմատել։ Սխալը կայանում էր նրանում, որ դու վերցնում էիր տեքստից մի նախադասություն կամ բառակապակցություն ու դրանց հիման վրա կարծիք կազմում։ Բնականաբար ամբողջական մտքից անջատատված կտորը բոլորովին այլ իմաստ էր ստանում։
Պատվո վարքականոնը լուրջ բան է, այն օգնում է սեփական համոզմունքներում ավելի հաստատուն դառնալ։
Քեզ մի հարց։ Ընդհանուր առմամբ կոդեկսի մեջ կա՞ին մտքեր (ոչ թե առանձին ինչ որ կտորներ, բառեր, այլ ամբողջական), որոնք հակասում էին քո աշխարհընկալմանը, քո վերաբերմունքին դեպի Հավատքը, Ազգը, Հողը, Մշակույթը, Լեզուն։

haik
14.05.2013, 01:55
Հայկ, ուրեմն արի հստակեցնենք: Թեմայում լիքը մարդիկ, այդ թվում ես, նշել են այս մառազմի մի շարք աբսուրդային ու զվարճալի մտքեր: Եվ եթե կարողանաս հիմնավորել, որ դրանք աբսուրդային չեն, ես քեզ հերոս կսարքեմ: Էնպես որ փորձիր, որտև անեկդոտդ տեղին չի:

Հիմա շատ ժամանակ չունեմ, հետո գրառումդ ավելի մանրամասն կնայեմ, բայց նաև պատասխանիդ ձևից կհասկանամ արժի խորանալ, թե ոչ: Առայժմ առաջին պարբերությանդ մասին.

Քո ու մյուների գրածները իրականում ցույց տվեցին թեմայի լրջությունը և հզորությունը։ Սովորաբար, էգոյի թելադրանքի տակ գտնվող մարդը, հանդիպելով մի բանի, ինչը իր համար անհասկանլի է, դուրս է իր սեփական աշխարհընկալումից և որակապես էականորեն տարբերվում է, փորձում է տարբեր ձևերով այն իջեցնել, սխալ հանել, հասցնել սեփական մակարդակին։ Այդպիսով մարդը իրեն ավելի լավ ու հարմարավետ է զգում։ Դու և շատերը փորձեցիք թեմայում գրված մտքերը իջեցնել կենցաղային, ֆիզիոլոգիական մակարդակի վրա, ինչը ձեզ մոտ շատ վատ ստացվեց։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ճնշմանը չդիմացաք, շատ թույլ էր։ Ոչ մի լուրջ պատասխան, վերլուծություն կամ կարծիք չստացա։ Մարդուն սխալ հանելնել է պետք մի քիչ խելքով ու մակարդակով անել։ Երևի դպրոցում լավ չես սովորել։

Ինչ վերաբերվում է քեզ ինչ-որ բան բացատրելուն և հիմնավորելուն։ Հնարավո՞ր է առաջին դասարանի երեխային բացատրել, թե ինչ է բարձրագույն մաթեմատիկան։

StrangeLittleGirl
14.05.2013, 02:00
թողեք ծիծաղեմ էլի, ի՞նչ կլինի :D

Mephistopheles
14.05.2013, 02:37
թողեք ծիծաղեմ էլի, ի՞նչ կլինի :D

հիվանդի վրա չեն ծիծաղում... տենց ե՞ս բժշկություն սովորում…

Մարկիզ
14.05.2013, 03:26
Դու ինքդ լուրջ պատասխան տեսա՞ր որևէ մեկի կողմից, որ մի հատել պատասխանեմ։ Կարող ես քո մեջ ուժ գտնել, ֆորումից դուրս, ուշադիր կարդալ ամբողջ կոդեկսը, մտքերը մինչև վերջ, հետո նոր եզրակացություններ անել։

«Բադասխան», ապեր

Tig
14.05.2013, 10:30
Դու ճիշտ ես։ Այստեղ դժվար է քեզ հետ չհամաձայնվել երևի բոլոր առումներով։ Տեքստի ամենասկզբում եթե ուշադիր լինեիր կկարդաիր հետևյալը՝ ոչ մի վարքականոն չի կարող ընդգրկել պատվի բոլոր կողմերը և դրսևորումները կամ լինել սահմանափակված որոշակի կետերի քանակով:

Էդ լավ ա, որ սա դոգմա չի:

Դու շտապեցիր միանգամից փնովել։ Փնովելը, ձեռք առնելը հեշտ է, ով ասես կանի։ Դու ինքդ լուրջ պատասխան տեսա՞ր որևէ մեկի կողմից, որ մի հատել պատասխանեմ։ Կարող ես քո մեջ ուժ գտնել, ֆորումից դուրս, ուշադիր կարդալ ամբողջ կոդեկսը, մտքերը մինչև վերջ, հետո նոր եզրակացություններ անել։ Նույնիսկ կարող ես որոշ փաստեր փորձես ինքդ ստուգել, համեմատել։ Սխալը կայանում էր նրանում, որ դու վերցնում էիր տեքստից մի նախադասություն կամ բառակապակցություն ու դրանց հիման վրա կարծիք կազմում։ Բնականաբար ամբողջական մտքից անջատատված կտորը բոլորովին այլ իմաստ էր ստանում։

Նախ ասեմ, որ չեմ կարող իմ մեջ ուժ գտնել ու խորանալ մի գրվածքում, որտեղ իմ կարծիքով սխալ շեշտադրումներ են արված:
Ինչ վերաբերվում է կոնտեքստից կտրելուն, մի հատ դու էլ քո մեջ ուժ գտի ու նախորդ գրառումներում շատերի կողմից կոնտեքստից կտրված մտքերը մի անգամ էլ կարդա, կարծում եմ կհամոզվես, որ այդ արտահայտությունները ինքստինքյան կտրված են կոնտեքստից ու հենց դրանք են փչացնում, թուլացնում, որակազրկում ասելիքը: Դու ինքդ ես ասում որ Պատվո կանոնակարգը լուրջ բան է, այսինքն այդ կանոնակարգը պիտի շատ մանրակրկիտ մշակված լինի, հաշվի առնելով նաև այս թեմայում առկա, թեկուզ և ծաղրական քննադատությունները, որ որևէ ավելորդություն կամ շատախոսություն չլինի նրա մեջ:

Պատվո վարքականոնը լուրջ բան է, այն օգնում է սեփական համոզմունքներում ավելի հաստատուն դառնալ։
Քեզ մի հարց։ Ընդհանուր առմամբ կոդեկսի մեջ կա՞ին մտքեր (ոչ թե առանձին ինչ որ կտորներ, բառեր, այլ ամբողջական), որոնք հակասում էին քո աշխարհընկալմանը, քո վերաբերմունքին դեպի Հավատքը, Ազգը, Հողը, Մշակույթը, Լեզուն։

Կան մտքեր որ հակասում են իմ աշխարընկալմանը: Ամենահիմնական բանը, որ ինձ դուր չի գալիս նման գաղափարախոսություններում դա այն է, որ շատ մարդկային որակներ ազգայնացվում են: Ազգային կարող է լինել լեզուն, երգը, պարը, մշակույթը, բայց ոչ օրինակ պատվախնդիր լինելը կամ բարոյական լինելը: Հա կարելի է ընդհանրացրած ձևով ինչ ինչ հատկանիշներով բնութագրել այս կամ այն ազգին, բայց այլ շեշտադրմամբ: Օրինակ ոչ թե ասել, ով քրիստոնյա չի հայ չի, այլ ասել, հայերի մեծամասնությունը քրիստոնյա են, կամ հայերը կարողացան իրենց ընդունած քրիստոնեությանը, տվյալ դեպքում առաքելական եկեղեցու քարոզած քրիստոնեությանը, տալ նաև ազգային երանգ: Կամ չի կարելի ասել՝ ով պատվախնդիր չի, նա հայ չի, կարելի է ասել՝ լավ հայը նաև պատվախնդիր պիտի լինի: Զգո?ւմ ես շեշտադրումների տարբերությունները:

Ուզում եմ մի կոնկրետացում անել հավաքտի պահով, ավելի ճիշտ կրոնի: Դրանք իմ համար տարբեր բաներ են: Կրոնով ազգություն սահմանելը ամենասխալ բանն է: Քրիստոսից առաջ էլ հայը կար ու հայ էր: Նոր կրոնի ի հայտ գալուց հետո էլ հայը լինելու է ու հայ է մնալու: Համշենցի մուսուլման հայը նույնպես հայ է: Այնպես որ կրոնը ահավոր թույլ հիմնասյուն է ու չարժե նրա վրա հենվել այս հարցում: Իմ անձնական կողմնորոշումն էլ ասեմ: Չնայած, որ առաքելական եկեղեցում կնքված եմ, բայց ինձ քրիստոնեական գաղափարախոսության հետևորդ չեմ համարում: Իմ համար ավելի հոգեհարազատ են բնապաշտական մոտեցումները

Chuk
14.05.2013, 10:55
Քո ու մյուների գրածները իրականում ցույց տվեցին թեմայի լրջությունը և հզորությունը։ Սովորաբար, էգոյի թելադրանքի տակ գտնվող մարդը, հանդիպելով մի բանի, ինչը իր համար անհասկանլի է, դուրս է իր սեփական աշխարհընկալումից և որակապես էականորեն տարբերվում է, փորձում է տարբեր ձևերով այն իջեցնել, սխալ հանել, հասցնել սեփական մակարդակին։ Այդպիսով մարդը իրեն ավելի լավ ու հարմարավետ է զգում։ Դու և շատերը փորձեցիք թեմայում գրված մտքերը իջեցնել կենցաղային, ֆիզիոլոգիական մակարդակի վրա, ինչը ձեզ մոտ շատ վատ ստացվեց։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ճնշմանը չդիմացաք, շատ թույլ էր։ Ոչ մի լուրջ պատասխան, վերլուծություն կամ կարծիք չստացա։ Մարդուն սխալ հանելնել է պետք մի քիչ խելքով ու մակարդակով անել։ Երևի դպրոցում լավ չես սովորել։

Ինչ վերաբերվում է քեզ ինչ-որ բան բացատրելուն և հիմնավորելուն։ Հնարավո՞ր է առաջին դասարանի երեխային բացատրել, թե ինչ է բարձրագույն մաթեմատիկան։

Պարզ ա: Պարզ ա վերաբերմունքդ ու ասելիք չունենալդ՝ ուրիշ ոչինչ: Քեզ հստակ հարց էի տվել այդ գրառմանս մեջ: Հարցից թռնելը ու պիտակներ կպցնելը ընդամենը ցույց է տալիս քո՝ քննարկման պատրաստ չլինելը:

Ինչևէ: Թեման ապրելու միայն մեկ հնարավորություն ուներ իմ կարծիքով, եթե թեման բացողն ինքը պատրաստ լիներ այն քննարկել, որովհետև ակնհայտ էր, որ մյուսները այն ուղղակի մառազմ էին համարում (ինչպիսին այն կա՝ իրականում):

Ու քանի որ հեղինակը պատրաստ չի դրան, ես կարծում եմ, որ մնում է միայն մեկ ելք. փակել կրոնական անհանդուրժողական, սեռական անհանդուրժողականություն, ազգային անհանդուրժողականություն պարունակող թեման: Գնամ մոդերատորներին միջնորդելու:

Վահե-91
14.05.2013, 11:16
Մարդկանց մի տեսակ կա, ովքեր բավականին կրթված են, գիտական որևէ աստիճան ունեն, բայց...փոխանակ իրանց կրթությունը նպատակային օգտագործեն, սկսում են պսեվդոփիլիսոփայական բաներ գրել, տարածել...ու որ կարդում ես դրանք ուղեղիդ կափարիչը ճաքեր ա տալիս...

StrangeLittleGirl
14.05.2013, 11:27

Ու սովորաբար իրանք ֆիզիկոսներ են լինում :))
(ֆիզիկոսներ ջան, մի նեղացեք, ձեր մեջ նորմալ մարդիկ շատ են, ուղղակի չգիտես ինչու սենց բաների հեղինակները սովորաբար ֆիզիկան թողած ֆիզիկոսներ են :)) )

Վահե-91
14.05.2013, 11:30
Ու սովորաբար իրանք ֆիզիկոսներ են լինում :))

ընդհանրապես հա, բայց թարսի պես էս մեկը բժիշկ ա ու քաղաքագետ :D

StrangeLittleGirl
14.05.2013, 11:34
ընդհանրապես հա, բայց թարսի պես էս մեկը բժիշկ ա ու քաղաքագետ :D

դրա համար էլ իրա մայրենի լեզվով ա գրել :D

Տրիբուն
14.05.2013, 11:57
Քո ու մյուների գրածները իրականում ցույց տվեցին թեմայի լրջությունը և հզորությունը։ Սովորաբար, էգոյի թելադրանքի տակ գտնվող մարդը, հանդիպելով մի բանի, ինչը իր համար անհասկանլի է, դուրս է իր սեփական աշխարհընկալումից և որակապես էականորեն տարբերվում է, փորձում է տարբեր ձևերով այն իջեցնել, սխալ հանել, հասցնել սեփական մակարդակին։

Ապեր, էս բառերի կետադրված լուծը սկի նորմալ հայերեն չի, որ հասկանանք ու լուրջ քննարկենք, հեռաքոներեն ա:

Օրինակ.

.... Պատվի և ոգու մարդիկ տանում են ճակատագիրն իրենց հետևից, այլ ոչ թե այն իրենց:

Մի հատ էս մգացրած մասը կարա՞ս բացատրես: «ճատակագիրը տանում են իրենց ետևից, այլ ոչ թե այն իրենց» :think այն ի՞նչը իրենց :D ճակատագիրը՞: Բա նախորդ կտքով ասում ես, յանիմ ճակատագիրը տանում են իրենց ետևից, բայց հետո «այլ ոչ թե այն իրենց»: Կամ եթե «այն»-ը գիտենց, իրենց ի՞նչ են անում: Ճակատագիրը իրենցով են անու՞մ:

Հետո, նույն կետի տակ գրված պարբերությունները իրար հետ կապ չունեն:

Օրինակ.

15,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Մենք անտարբեր չենք նաև նոր աղետի՝ քաղքենու և անսպասելիորեն էթիկական վարքագծի մեջ ներխուժած ազգային նկարագիրը կորցրած գավառականի նկատմամբ, տղամարդկանց միջև հարգանքի արտահայտության ցածր մոդուսի (նորմայի) հակահիգիենիկ և հակաէսթետիկ փոխադարձ պաչ-պռոշտիներով և անգամ խմբակային պաչպչոցներով փողոցներում և հասարակական վայրերում:

Արևելքում մարդկությունը այդ սովորությունը հաղթահարել է մի քանի հազար տարի առաջ, և այն մնացել է որպես հնություն մի քանի հատկապես մեկուսացված վայրերում և գիտակցության հեռու անկյուններում:

Հայի պատիվը պահանջում է չնահանջել արդեն հազարամյակներով մշակված տղամարդու և զինվորի վարքի նորմերից, որոնք, ի դեպ, արդեն ռացիոնալ են դարձել:

Ակսում ենք քաղքենիությունից ու էթիկական վարքագծից, շարունակում ենք արևելքում մի քանի հազար տարի առաջ :o վերացած ինչ-որ սովորությամբ, վերջացնում ենք տղամարդու ու զինվորի վարքով, ու հեռաքոնվում ենք:

Չգիտեմ էս ախմախությունները ով ա գրել, բայց եթե ճանաչում ես, ասա, թող գնա ինքը իրա ականջից բռնի ու իրան լուսամուտից դուրս քցի:

Տրիբուն
14.05.2013, 12:02
ընդհանրապես հա, բայց թարսի պես էս մեկը բժիշկ ա ու քաղաքագետ :D

Բժիշկ քաղաքագետ - ինժեներ գինեկոլոգ:

Mephistopheles
14.05.2013, 12:34
Բժիշկ քաղաքագետ - ինժեներ գինեկոլոգ:

Աբոռտ մեխանիկ… սլեսար ստոմատոլոգ…

haik
14.05.2013, 13:05
Պարզ ա: Պարզ ա վերաբերմունքդ ու ասելիք չունենալդ՝ ուրիշ ոչինչ: Քեզ հստակ հարց էի տվել այդ գրառմանս մեջ: Հարցից թռնելը ու պիտակներ կպցնելը ընդամենը ցույց է տալիս քո՝ քննարկման պատրաստ չլինելը:

Ինչևէ: Թեման ապրելու միայն մեկ հնարավորություն ուներ իմ կարծիքով, եթե թեման բացողն ինքը պատրաստ լիներ այն քննարկել, որովհետև ակնհայտ էր, որ մյուսները այն ուղղակի մառազմ էին համարում (ինչպիսին այն կա՝ իրականում):

Ու քանի որ հեղինակը պատրաստ չի դրան, ես կարծում եմ, որ մնում է միայն մեկ ելք. փակել կրոնական անհանդուրժողական, սեռական անհանդուրժողականություն, ազգային անհանդուրժողականություն պարունակող թեման: Գնամ մոդերատորներին միջնորդելու:

Ինչպես հայտնի է ճշմարտությունը վեճերի մեջ չի ծնվում։

Chuk
14.05.2013, 13:09
Ինչպես հայտնի է ճշմարտությունը վեճերի մեջ չի ծնվում։

Իսկ գուցե քննարկման ընթացքում ամեն դեպքում էդ ասածդ ճշմարտությունը ջրի երես է գալիս:

Օրինակ շատերն էս թեմայում լիքը աբսուրդ մտքեր են ցույց տվել: Կարո՞ղ ես հակառակը հիմնավորել: Չեմ ասում վիճել, այլ հիմնավորել, բացատրել: Թե չէ անունը դնել, որ մենք դեռ էդ մակարդակին չենք հասել ու տենց լիքը ուրիշ ախմախություններ, սաղս էլ կարող ենք անել ;)

haik
14.05.2013, 13:13
30 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Բանավեճում այս կամ այն դիրքորոշման ճշմարիտ լինելը կախված է մշակութային դարաշրջանից, ժամանակից, վարվող բանավեճի տեղից և հանգամանքներից:

Պատվի մարդը բանավեճում չի նպատակամղվում անպայման հաղթանակի հասնելուն: Բանավեճում հաղթողը հաճախ իրենից հետո թողնում է ոչ թե պարզած ճշմարտության բերկրանքը (ճշմարտությունը անվերջ է, ինքնաբուխ և հարաբերական է), այլ պարտվածի նեղսրտությունը: Այդ պատճառով, բանավեճի նպատակը ոչ միայն և ոչ այնքան ճշմարտության բացահայտումն է, որքան ճշմարտության մեջ փոխադարձ սուզվելն է և նրանով հարստանալը: Բանավեճը նաև ուսուցում է:

Բանավեճում, պատվի մարդը, ուշադրությամբ մտորում է զրուցակցի ասածների շուրջ, նրա ներքնաշխարհ է թափանցում և այնտեղից արդեն ներազդում է զրուցակցի վրա: Բանավեճում մարդը վսեմանում է, այլ ոչ թե նսեմանում: Բանավեճից հետո մարդիկ ավելի հարուստ են դառում՝ համ էլ մի քիչ ավելի լավը, այլ ոչ թե վատը: Անիմաստ վեճ գոյություն ունի, երբ բանավեճի առարկան արդեն մղվել է երկրորդ պլան, իսկ վիճողները անցնում են իրար նկատմամբ անձնական գնահատականներ տալուն:

Երբ բանավեճն անցնում է կոլեկտիվում, հասարակության մեջ, ապա ճշմարտությունը ոչ միշտ է լինում մեծամասնության կողմը:

haik
14.05.2013, 13:42
Իսկ գուցե քննարկման ընթացքում ամեն դեպքում էդ ասածդ ճշմարտությունը ջրի երես է գալիս:

Օրինակ շատերն էս թեմայում լիքը աբսուրդ մտքեր են ցույց տվել: Կարո՞ղ ես հակառակը հիմնավորել: Չեմ ասում վիճել, այլ հիմնավորել, բացատրել: Թե չէ անունը դնել, որ մենք դեռ էդ մակարդակին չենք հասել ու տենց լիքը ուրիշ ախմախություններ, սաղս էլ կարող ենք անել ;)

Դու ուզում ես ռացիոնալ հիմնավորում ստանալ, եթե-ապա, եթե-ապա գծային տրամաբանությամբ։ Այդ տրամաբանությամբ անվերջ կարծիքներ կարելի է հորինել, ինչքան որ երևակայությունդ կհերիքի։ Կան բաներ, որոնք իռացիոնալ են և ռացիոնալ հիմնավորում չեն կարող ունենալ։ Հակառակ դեպքում կդառնան մեռած և վերջավոր։

Օրինակ կան տվյալներ, համաձայն որոնց մոտ 100 միլիոն մարդ աշխարհում հավատում է, որ երկրագունդը տափակ է և կանգնած է փղերի վրա։ Եվ իրենք ճիշտ են։ Նրանք ասում են, որ մենք չենք տեսնում, որ երկիրը կլոր է։ Դու տեսնու՞մ ես Chuk, ես ել չեմ տեսնում։ Միայն տիեզերքից է երևում։

Ես մի կին էի ճանաչում, նա ասում էր, որ Աստծուն չի հավատում։ Մի օր ասեց, որ սկսել է հավատալ։ Հարցրի բա ի՞նչի հանկարծ սկսեցիք հավատալ։ Պատասխանեց դե մտածեցի արի համենայնդեպս հավատամ, մարդ ես բա որ իրոգ կա ու երբ որ մահանամ կասեմ, որ քեզ հավատացել եմ, ինձ դրախտ տար։
Այդ կինը ասում էր թող հիմնավորեն, որ Աստված կա, բերեն դնեն դիմացս, աչքս տեսնի, այդ ժամանակ կհավատամ։

Mephistopheles
14.05.2013, 13:45
Ինչպես հայտնի է ճշմարտությունը վեճերի մեջ չի ծնվում։

Մոլլեն մի օր սազն առնում ա, մատը դնում ա լարի վրեն մի տեղ ու մի ձենի ծնգցնում ա… ասում են էս ինչ ես անում, մատդ դրել ես մի տեղ ու անջատված մի ձենի ծնգցնում ես… ասում ա "ուրիշները ճիշտ տեղը չեն գտել, ման են գալի… ես արդեն գտել եմ՝ էս ա ճիշտ տեղը"

Տրիբուն
14.05.2013, 14:03
Դու ուզում ես ռացիոնալ հիմնավորում ստանալ, եթե-ապա, եթե-ապա .....։

haik մենք ամեն դեպքում քեզանից շնորհակալ ենք էս թեման բացելու ու գրառումները տեղադրելու համար, քանի որ 2-3 ամիսը մեկ Ակումբին պետք են սենց թեմաներ՝ համերաշխության ընդհանուր մթնոլոտը ամրապնդելու, զվարճանալու ու միմյանց հետ հեռաքոնվելու համար:

Chuk
14.05.2013, 14:10
Օրինակ կան տվյալներ, համաձայն որոնց մոտ 100 միլիոն մարդ աշխարհում հավատում է, որ երկրագունդը տափակ է և կանգնած է փղերի վրա։ Եվ իրենք ճիշտ են։ Նրանք ասում են, որ մենք չենք տեսնում, որ երկիրը կլոր է։ Դու տեսնու՞մ ես Chuk, ես ել չեմ տեսնում։ Միայն տիեզերքից է երևում։
Չգիտեմ, թե էդ 100 միլիոնի տվյալը որտեղից ես վերցրել, բայց եթե հիմա որևէ մեկը անունը «լուրջ աշխատություն» դրած տենց էշություն դուրս տա, ես իրա վրա կխնդամ նենց, ոնց-որ ստեղ, ու նույն ձևի, ոնց-որ քեզ կասեմ, որ հիմնավորի իրա ասածը, ու եթե հիմնավորեց, հերոս կսարքեմ:

Չնայած մի քիչ շեղվեցի թեմայից:

Հիմա վերջին գրածիցդ մեջբերեմ.

Բանավեճում, պատվի մարդը, ուշադրությամբ մտորում է զրուցակցի ասածների շուրջ, նրա ներքնաշխարհ է թափանցում և այնտեղից արդեն ներազդում է զրուցակցի վրա: Բանավեճում մարդը վսեմանում է, այլ ոչ թե նսեմանում: Բանավեճից հետո մարդիկ ավելի հարուստ են դառում՝ համ էլ մի քիչ ավելի լավը, այլ ոչ թե վատը: Անիմաստ վեճ գոյություն ունի, երբ բանավեճի առարկան արդեն մղվել է երկրորդ պլան, իսկ վիճողները անցնում են իրար նկատմամբ անձնական գնահատականներ տալուն:
Ես պնդում եմ, որ դու այս բանավեճում բանավեճի առարկան մղեցիր երկրորդ պլան ու անցար անձնական գնահատականներին, ապացուցեմ ասածս մեջբերելով քո գրառումը.

Քո ու մյուների գրածները իրականում ցույց տվեցին թեմայի լրջությունը և հզորությունը։ Սովորաբար, էգոյի թելադրանքի տակ գտնվող մարդը, հանդիպելով մի բանի, ինչը իր համար անհասկանլի է, դուրս է իր սեփական աշխարհընկալումից և որակապես էականորեն տարբերվում է, փորձում է տարբեր ձևերով այն իջեցնել, սխալ հանել, հասցնել սեփական մակարդակին։ Այդպիսով մարդը իրեն ավելի լավ ու հարմարավետ է զգում։ Դու և շատերը փորձեցիք թեմայում գրված մտքերը իջեցնել կենցաղային, ֆիզիոլոգիական մակարդակի վրա, ինչը ձեզ մոտ շատ վատ ստացվեց։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ճնշմանը չդիմացաք, շատ թույլ էր։ Ոչ մի լուրջ պատասխան, վերլուծություն կամ կարծիք չստացա։ Մարդուն սխալ հանելնել է պետք մի քիչ խելքով ու մակարդակով անել։ Երևի դպրոցում լավ չես սովորել։

Ինչ վերաբերվում է քեզ ինչ-որ բան բացատրելուն և հիմնավորելուն։ Հնարավո՞ր է առաջին դասարանի երեխային բացատրել, թե ինչ է բարձրագույն մաթեմատիկան։
Տեսնու՞մ ես, սաղ անձնական մակարդակի պիտակավորումներ, ու ոչ մի բան ըստ թեմայի, ըստ նյութի:

Ուրեմն դու քո իսկ տեղադրած «վարքականոնի» 30-րդ կետի համաձայն նսեմացար, ոչ թե վսեմացարա:

Էնպես որ քեզ առաջարկում եմ առաջին էջից սկսած հերթով գաս գրառումներին ու հակադարձես, հիմնավորես բերված աբսուրդ մտքերի աբսուրդության պնդումները: Հակառակ դեպքում դու հայ հայրենասեր ու քաղաքացի չես, որտև շեղվում ես քո իսկ բերած վարքականոնից :)

haik
14.05.2013, 14:36
19,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Եթե պատիվը, արժանապատվությունը, խիղճը, ամոթը Բնության աստվածայնության տրվածք է, ապա կրո՞ւմ է արդյոք մարդն իր մեջ նույն այդ Բնության կողմից ներդրված դրանց հակաթեզի հատկությունը: Այո, կրում է: Եվ այդ հատկություններ են՝ նրա կրքերը (ծարավը): Դրանցից ամենամեծ ու կործանարարները չորսն են՝ իշխանության, փառքի, փողի, մարմնի ծարավը: Դրանք այնքան ուժեղ են, որ այն հարցին, թե ի՞նչ է մարդու անձնական կյանքը, կարելի է պատասխանել. «կրքերի նկատմամբ հարաբերությունների աստիճանը կամ կրքի մեջ խրվելու խորությունը»: Իմանալով կրքերի ամեն տեղ ներկայության մասին, սատանան փնտրում է դրանք մարդու մեջ և օգտագործում որպես զենք մարդկանց բաժանման ու ստրկացման համար:

Իր գործողություններին կազմակերպվածություն, պլանավորվածություն և նպատակադրում հաղորդելով, չարը այդ կրքերը մարդու դեմ պայքարի և նրա վրա իշխելու զենքի է վերածում: Արատների կրողներին (ամեն տեսակի, ներառյալ՝ սեռական այլասերվածներին) չարը մեթոդաբար որոնում և առաջ քաշելով հասցնում է հասարակության առաջնորդի կարգավիճակի, ինչ էլ վերածվում է Դեգեներատիվ Առաջնորդի Զենքի (ԴԱԶ): Մարդը ծնվում է արատներով և կրքերով, բայց չի կարողանում ապրել նրանցով: Պատվի մարդը գիտելիքներ ունի այդ կրքերի մասին ու ճնշում է դրանք իր մեջ, և այդ ծանր պայքարում նա միայնակ չէ: Հային իր պայքարում իր Աստվածն է օգնական, իր սրբերը, իր մշակույթը, իր Սերը: Պատվի մարդը իր և իր երեխաների մեջ դաստիարակում է կամք և կրքերը ճնշելու ունակություն, ինչը միաժամանակ դառնում է և դիմադրություն չարիքին:

20 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդու վերաբերմունքը նյութականի, անցողիկի և ունայնության նկատմամբ բացատրված է Աշխարհի բոլոր մեծ կրոններում: Վերջնական խտացված արդյունք, որն արտացոլում է մարդու գործունեության ոգեղենությունը, փողն ու ոսկին է: Քրիստոնեության, իսլամի և բուդդիզմի մեջ մարդու վերաբերմունքը փողի նկատմամբ տրված է որպես աշխատանքի և ոգեղենության մեծարում, այլ ոչ որպես ենթարկող:

Պատվի մարդը չի կարող տոկոսով փող վաճառել: Հուդայականունության մեջ դա թույլատրված է, քանի որ մարդ առաջին հերթին համարվում է հրեան, և այդ պատճառով հրեան հրեային փող չի կարող վաճառել:

Հայը օգնում է թույլին նյութապես, և թույլ չի տալիս «հրիր թույլին» սկզբունքի կիրառումը: Օգնում է տառապող իր մերձավորին, ամեն տեսակի մարդու և նույն այդ հրեային:

Պատվի մարդը գլուխ չի խոնարհում նյութականի առջև և չի պնդում նյութական հագեցվածությամբ երջանիկ լինելու ճշմարտության վրա, քանզի այն սահման չունի: Սակայն ոգեղենը, ուրախության մեջ երջանկությունը, որպես շնորհ, գալիս է մարդուն՝ մեկին շատ, մեկին քիչ, մեկին բերնեբերան լցվածությամբ, մեկին կիսալիքը, կախված այն բանից, ինչպես է նա կարողանում իր սրտում պալատներ կառուցել:

XVIII դարի սկզբում Հնդկաստանում մահացավ Բրիտանական կայսրության թագուհուց հետո ամենահարուստ մարդը: Նա Հնդկաստանի փոխարքայից էլ հարուստ էր և 36 աննման պալատ ուներ: Մահացավ որպես դժբախտ, իրենից հետո ոչինչ չթողնելով, և նա հայ էր: Իր հարստությունը քամուն տրվեց: Հարստության կուտակումը չի կարող ինքնանպատակ լինել: Կուտակման նպատակը մերձավորի, համայնքի, կոլեկտիվի բարիքն է: Մեկենասը ծննդով Փոքր Ասիայից էր, Մանթաշովը՝ Հայաստանից: Մեր հողը ծնում է մարդու համար կուտակողների, այլ ոչ թե մարդու, ով ապրում է կուտակման համար: Մեր Հայրենիքում մենք պետք է հիմնենք մեծագույն մեկենասության շքանշան, Հայրենիքին, համայնքին, քեզ համար թանկ հողակտորին նվիրատվության առաքինության համար:

Պատվի մարդը փողը պարտքով վերցնում է իր արժանապատվության վրա բռնությամբ և ճշտությամբ ու ժամանակին վերադարձնելու բերկրանքով: Պատվի մարդը կարող է լինել աղքատ, սակայն չքավորությունը նա իրեն թույլ չի տա: Աղքատության մեջ պատիվը կարելի է պահպանել, չքավորության մեջ՝ անհնարին է: Աղքատությունը, ինչպես և հարստությունը, փորձություն է, սակայն հարստությունը նաև պատասխանատվություն է:

Հարստությունը դա Աստծո վստահությունն է ուժեղ մարդուն, որպեսզի նա կարողանա տնօրինել այն ըստ յուրաքանչյուրի արժանիքի, իմաստունին՝ որպեսզի չպակասի, բարիին՝ որպեսզի ըստ սիրո: Մարդ, ով հարուստ է դառնում, որպես վաստակ Աստվածային ինքնիշխանություն է ստացել, բայց ոչ ընտրյալություն:

Տնտեսական գործունեության մեջ շահույթը ամենից վեր է, բայց վեր չէ պատվից:

Ինքնակազմակերպման միջոցով տարբեր տիպի աշխատանքային և ստեղծագործական կոլեկտիվներում հայը թույլ չի տա ոչ իր, ոչ էլ մերձավորի չքավորություն կամ ծայրաղքատություն, և կազմակերպությանը կտա իր տաղանդն ու ոգու էներգիան:

Mephistopheles
14.05.2013, 14:38
էս ո՞վ ա գրածներս ջնջում…

Վահե-91
14.05.2013, 14:41
էս ո՞վ ա գրածներս ջնջում…
ՀՉՈՒ-ները :D

Mephistopheles
14.05.2013, 14:48
ՀՉՈՒ-ները :D

թազա օգտատեր ա՞ գրանցվել…

Անվերնագիր
14.05.2013, 14:48
էս նոր տեխնոլոգիաների կիրառության գաղափարը դուրս էկավ. որ Ռուբենին խնդրենք ավելի չի՞ մանրամասնի կամ գոնե տեսանյութ հանի՝ տենանք որն ա որից հետո

Tig
14.05.2013, 14:48
haik ջան ինչ ունես չունես արագ արագ տեղադրի քանի թեման բաց ա: :ՃՃՃ
Քանի որ քո նման մոտեցումով ենթադրում եմ, որ թեման շուտով կփակվի ;)

Վահե-91
14.05.2013, 14:51
թազա օգտատեր ա՞ գրանցվել…
համաշխարհային չար ուժերը ;)

Տրիբուն
14.05.2013, 15:55
haik ջան ինչ ունես չունես արագ արագ տեղադրի քանի թեման բաց ա: :ՃՃՃ
Քանի որ քո նման մոտեցումով ենթադրում եմ, որ թեման շուտով կփակվի ;)

Ախպոր պես, գոնե էս թեման թեղեք բաց մնա էլի: Ով էս թեման փակի հեռաքոն ա:

haik
14.05.2013, 20:06
haik ջան ինչ ունես չունես արագ արագ տեղադրի քանի թեման բաց ա: :ՃՃՃ
Քանի որ քո նման մոտեցումով ենթադրում եմ, որ թեման շուտով կփակվի ;)

Իհարկե կփակվի։ Այս բաժնում ազգային շահերին վերբերվող թեմաները սովորաբար փակվում են։ Ինչքան նայում եմ համարյա բոլոր թեմաներում հեղափոխական տրամադրություններ են։ ՀՀՇ - ին բնորոշ մարտավարություն՝ երկիրը խառնել, ժողովուրդին իրար դեմ լարել, ատելություն մցնել։

Sagittarius
14.05.2013, 21:08

Շվե՞յք, դու ե՞ս

Tig
14.05.2013, 21:43
Իհարկե կփակվի։ Այս բաժնում ազգային շահերին վերբերվող թեմաները սովորաբար փակվում են։ Ինչքան նայում եմ համարյա բոլոր թեմաներում հեղափոխական տրամադրություններ են։ ՀՀՇ - ին բնորոշ մարտավարություն՝ երկիրը խառնել, ժողովուրդին իրար դեմ լարել, ատելություն մցնել։

Ստիպված եմ նորից մեջբերել այս պատասխանս /երևի չես տեսել/ ու նորից կրկնել, որ այս տիպի մոտեցմամբ ազգային շահին ոչ թե օգուտ ես տալիս, այլ վնաս:

Էդ լավ ա, որ սա դոգմա չի:

Նախ ասեմ, որ չեմ կարող իմ մեջ ուժ գտնել ու խորանալ մի գրվածքում, որտեղ իմ կարծիքով սխալ շեշտադրումներ են արված:
Ինչ վերաբերվում է կոնտեքստից կտրելուն, մի հատ դու էլ քո մեջ ուժ գտի ու նախորդ գրառումներում շատերի կողմից կոնտեքստից կտրված մտքերը մի անգամ էլ կարդա, կարծում եմ կհամոզվես, որ այդ արտահայտությունները ինքստինքյան կտրված են կոնտեքստից ու հենց դրանք են փչացնում, թուլացնում, որակազրկում ասելիքը: Դու ինքդ ես ասում որ Պատվո կանոնակարգը լուրջ բան է, այսինքն այդ կանոնակարգը պիտի շատ մանրակրկիտ մշակված լինի, հաշվի առնելով նաև այս թեմայում առկա, թեկուզ և ծաղրական քննադատությունները, որ որևէ ավելորդություն կամ շատախոսություն չլինի նրա մեջ:

Կան մտքեր որ հակասում են իմ աշխարընկալմանը: Ամենահիմնական բանը, որ ինձ դուր չի գալիս նման գաղափարախոսություններում դա այն է, որ շատ մարդկային որակներ ազգայնացվում են: Ազգային կարող է լինել լեզուն, երգը, պարը, մշակույթը, բայց ոչ օրինակ պատվախնդիր լինելը կամ բարոյական լինելը: Հա կարելի է ընդհանրացրած ձևով ինչ ինչ հատկանիշներով բնութագրել այս կամ այն ազգին, բայց այլ շեշտադրմամբ: Օրինակ ոչ թե ասել, ով քրիստոնյա չի հայ չի, այլ ասել, հայերի մեծամասնությունը քրիստոնյա են, կամ հայերը կարողացան իրենց ընդունած քրիստոնեությանը, տվյալ դեպքում առաքելական եկեղեցու քարոզած քրիստոնեությանը, տալ նաև ազգային երանգ: Կամ չի կարելի ասել՝ ով պատվախնդիր չի, նա հայ չի, կարելի է ասել՝ լավ հայը նաև պատվախնդիր պիտի լինի: Զգո?ւմ ես շեշտադրումների տարբերությունները:

Ուզում եմ մի կոնկրետացում անել հավաքտի պահով, ավելի ճիշտ կրոնի: Դրանք իմ համար տարբեր բաներ են: Կրոնով ազգություն սահմանելը ամենասխալ բանն է: Քրիստոսից առաջ էլ հայը կար ու հայ էր: Նոր կրոնի ի հայտ գալուց հետո էլ հայը լինելու է ու հայ է մնալու: Համշենցի մուսուլման հայը նույնպես հայ է: Այնպես որ կրոնը ահավոր թույլ հիմնասյուն է ու չարժե նրա վրա հենվել այս հարցում: Իմ անձնական կողմնորոշումն էլ ասեմ: Չնայած, որ առաքելական եկեղեցում կնքված եմ, բայց ինձ քրիստոնեական գաղափարախոսության հետևորդ չեմ համարում: Իմ համար ավելի հոգեհարազատ են բնապաշտական մոտեցումները

Chuk
14.05.2013, 21:44
Իհարկե կփակվի։ Այս բաժնում ազգային շահերին վերբերվող թեմաները սովորաբար փակվում են։ Ինչքան նայում եմ համարյա բոլոր թեմաներում հեղափոխական տրամադրություններ են։ ՀՀՇ - ին բնորոշ մարտավարություն՝ երկիրը խառնել, ժողովուրդին իրար դեմ լարել, ատելություն մցնել։

Հա, ստեղ հայ չկա, եկել ես ստեղ, որ ի՞նչ անես :))

Իսկ եթե լուրջ, ապա ազգային արժեքները կարևորագույն բաներ են: Ու երբ ինչ-որ տավարներ սենցա անասուն բաներ են գրում, իրանք էլ չեն հասկանում, որ ոչ միայն չեն նպաստում ազգային արժեքների պահպանմանը, այլ նպաստում են նրան, որ գոյանում ա շերտ, ովքեր «ազգային» բառը լսելուց առաջին հերթին ոչ թե արժեքները, այլ սենց անասունություններն հիշում, ու ակամա հակազդեցություն ա մոտներն առաջանում արդեն ոչ միայն էս հիմարությունների ու տականքությունների նկատմամբ, այլև ազգային արժեքների:

Էնպես որ եթե խոսենք ազգին տրված վնասից, ապա առաջին շարքում կդասեմ թեմայի հիմք հանդիսացող զառանցանք-անասնական գրությունները:

StrangeLittleGirl
14.05.2013, 22:18
Իհարկե կփակվի։ Այս բաժնում ազգային շահերին վերբերվող թեմաները սովորաբար փակվում են։ Ինչքան նայում եմ համարյա բոլոր թեմաներում հեղափոխական տրամադրություններ են։ ՀՀՇ - ին բնորոշ մարտավարություն՝ երկիրը խառնել, ժողովուրդին իրար դեմ լարել, ատելություն մցնել։

Ըհը, ակումբում սաղ հրեա-մասոնական ուժերի կողմից ղեկավարվող մութ ուժերի հետևորդներ են :))

Mephistopheles
14.05.2013, 22:47
Հայկ ապեր, սրանք քեզ չեն հասկանա… չես տենու՞մ դեբիլ են… չեն հասկանում… համ էլ անբարոյական են… հայություն չկա մեջները… սաղ լևոնական են, ֆորումն էլ զավթել են… իմ գրածներն էլ չեն հավանում…

Zodiac
15.05.2013, 05:19
Իհարկե կփակվի։ Այս բաժնում ազգային շահերին վերբերվող թեմաները սովորաբար փակվում են։ Ինչքան նայում եմ համարյա բոլոր թեմաներում հեղափոխական տրամադրություններ են։ ՀՀՇ - ին բնորոշ մարտավարություն՝ երկիրը խառնել, ժողովուրդին իրար դեմ լարել, ատելություն մցնել։
Հիմի նայում ենք քո կարծիքով ազգային շահերին վերբերվող տեղադրածդ նյութի այս հատվածը

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայը հավատում է Աստծուն որպես Սիրո, Բարու և Լույսի միակ սկիզբ, որպես Տիեզերքի Արարիչ, ամենայն շնչավորի և անշնչի: Պատվի մարդուն բնորոշ է մեղքի գիտակցումը:

Իր պատվի և աթեիզմի հարցում հայն ունի սեփական դիրքորոշումը: Աթեիզմը կարող է գոյություն ունենալ որպես անհատի անձնական հավատ, աթեիստն էլ կարող է իր տեղն ունենալ մարդկանց աշխարհում, բայց Աստծո աշխարհում ձգտումը ստիպել ժողովուրներին ապրել առանց Աստծո, ոչ թե աթեիստի համոզմունքն է, այլ մարդու և Տիեզերական գիտակցության միջև կապի հանձնարարված քակտումն է տարբեր «իզմ»-երի կողմից. երեկ՝ կոմունա-կոսմոպոլիտիզմի, այսօր՝ լիբերալ-կոսմոպոլիտիզմի: Հայրենասերի պատվի խնդիրն է թույլ չտալ աթեիստի անձնական դիրքորոշման փոխանցումը ողջ հայ ժողովրդի աշխարհազգացողությանը և անաստվածությունը դարձնել համոզմունք, իբրև հայերի աշխարհընկալում և հոգևոր ընտրություն:
haik, ես հայ եմ, Լևոնական չեմ, բայց աթեիստ եմ: Աթեիզմն էլ հավատ չէ, այլ համոզմունք: Դրա պատճառով ես չեմ հավատում -Աստծուն որպես Սիրո, Բարու և Լույսի միակ սկիզբ, որպես Տիեզերքի Արարիչ, ամենայն շնչավորի և անշնչի::
Ես քո ներկայացրած Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնին հետևողի աչքին դառնում եմ ՈՉ ՀԱՅ, ՈՉ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ և ՊԱՏԻՎ ՉՈՒՆԵՑՈՂ մարդ:
Հիմի քեզ կոնկրետ հարց ունեմ, ազգային շահերից ճոռո-ճոռո ճամարտակող փոքրատառով կեղծանունդ գրած haik, ու ուզում եմ անպայման անկեղծ պատասխանես, չփախնես հարցիցս:
Հարց haik-ին- ի՞նչ ես կարծում, haik, քո գովերգած Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոն կոչեցյալ զիբիլը չի՞ նպաստում արդյոք հայ ժողովուրդի տարբեր հատվածներին - հավատացյալ- աթեիստ- իրար դեմ լարելուն, չի՞ փորձում այն արդյոք սորտավորել, ատելություն մտցնել, չի՞ հանդիսանում այն արդյոք հատվածապաշտություն և անհանդուրժողականություն քարոզող հիվանդ ուղեղից ծնված հերթական ազգակործան ֆաշիստական բարբաջանքը:

haik
15.05.2013, 16:18

Քո գրածիծ պարզ դարձավ, որ միտքը չես հասկացել։ Դու կարդում ես նախապես լարված վիճակում ու մի քանի բառ կարդալուց հետո միանգամից եզրակացություն ես անում։

Աթեիզմը կարող է գոյություն ունենալ որպես անհատի անձնական հավատ, աթեիստն էլ կարող է իր տեղն ունենալ մարդկանց աշխարհում, բայց Աստծո աշխարհում ձգտումը ստիպել ժողովուրներին ապրել առանց Աստծո, ոչ թե աթեիստի համոզմունքն է, այլ մարդու և Տիեզերական գիտակցության միջև կապի հանձնարարված քակտումն է տարբեր «իզմ»-երի կողմից

Հայրենասերի (աթեիստ Հայրենասերի) պատվի խնդիրն է թույլ չտալ աթեիստի անձնական դիրքորոշման փոխանցումը ողջ հայ ժողովրդի աշխարհազգացողությանը և անաստվածությունը դարձնել համոզմունք, իբրև հայերի աշխարհընկալում և հոգևոր ընտրություն:

2,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայը հաստատում է և իր ամբողջականության մեջ ընդգրկված է բարձր քառալուծում՝ մեկ Աստծո, մեկ Եկեղեցու, մեկ Լեզվի, մեկ Ազգի: Հայն ամեն ինչ անում է, որ մնա նրանց քաղաքակրթական ծածկույթի ներքո:

Լինելով իր Եկեղեցու կազմում, հայ չի կարող մտնել այլոց մեջ, այնպես ինչպես և աղանդներում, գաղտնի ընկերություններում, համաշխարհային կոսմոպոլտիկ կառույցներում, երդում տալ ազգային շահերի հետ կապ չունեցող գաղտնի կազմակերպություններում, սատանայությամբ զբաղվել (ինչպես և միստերիաներով, միստիցիզմով, ապագայի գուշակություններով, հոգեորսությամբ, հոգետեսությամբ, հոգեկաչերով, գիր անելով, դեմոնիզմով և այլնով): - Հաշվի առնելով հայերի շարունական ու պլանավորված ծեղասպանությունը 1604 թ․ - ից սկսած չե՞ս կարծում, որ ձգտումը մնալ մեկ Աստծո, մեկ Լեզվի, մեկ Եկեղեցու ծածկույթի ներքո անհրաժեշտություն է։

4,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայի գիտակցության և արարքների մեջ միշտ էլ տեղ կա այլ մարդու համար, այլ տեսակետ ունենալու և Ոգու ու Նյութի այլ դրսևորումներում լինելու նրա իրավունքի համար: Պատմականորեն հայը միշտ էլ հավատքի նկատմամբ հանդուրժող է եղել, բաժանել է մարդկանց ըստ ոգեղենության հայտանիշի, այլ ոչ թե ռասայի, լեզվի, կրոնի կամ էլ ազգության:

Հայոց աստվածային շնորհում, ինչպես քրիստոնեության, և քրիստոնեության, որպես արիականության շարունակության, մարդը ոչ միայն Աստծո արարչագործությունն է, այլ ինքը ` որպես արարիչ նույնպես աստված է, միայն փոքր: Այդ պատճառով պատվի մարդը չի նվաստացնում որևէ այլ մարդու, առավելևս իրենից թույլին: - որտե՞ղ ես այստեղ անհանդուրժողականություն տեսնում։

5,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայն իր բարեպաշտության մեջ իր համար վատ ժողովուրդներ, արատավոր ժողովուրդներ չունի: Աշխարհի ժողովուրդները բարոյական են, քանզի ծնված են Բարու և Սիրո տիեզերական նախախնամությամբ: - կամ այստե՞ղ։

7,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Ընտանիքի պատիվն ու իդեալը՝ հայի կյանքի արմատական շարժառիթն է: Հայը կարող է զրկվել ընտանիքից, բայց նա չի կարող ընտանիքից դուրս կյանքի համոզմունք ունենալ: - այն պայմաններում երբ ընտանիքը (տղամարդ+կին) լիբերալ-կոսմոպոլիտների քարոզչական մեքենան արդեն անվանել է հետամնացություն և երեկվա օր (ի՞նչ ընտանիք, ընտանիքը բեռ է, գնա կեր, խմի, քեֆ արա, ապրիր քո համար, կյանքը կարճ է, կարող է չհասցնես օգտվել բոլոր հաճույքներից)։ Ինչ վատ բան կա նրա մեջ, որ Պատվի Վարքականոնի մեջ հաստատվում է Ընտանիքի իդեալի գաղափարը։

Մարկիզ
15.05.2013, 16:52
Քո գրածիծ պարզ դարձավ, որ միտքը չես հասկացել։ Դու կարդում ես նախապես լարված վիճակում ու մի քանի բառ կարդալուց հետո միանգամից եզրակացություն ես անում։
Հայ հայրենասերի և իսկական քաղաքացու պատվո վարքուկանոնին համապատասխանու՞մ է սա, ո՜վ դու մեր ուսուցիչ: Նվաստիս ու խեղճիս կարծիքով՝ շա՜տ հայեցի է, բայց շա՜տ կոպիտ է հնչում, տե՛ր իմ haik: Գոնե գրեիր «գրածիծիկ»:

Ներող եղիր, ուսուցի՛չ, որ համարձակվեցի այս փոքրիկ գրառմամբ իմ կարծիքը հայտնել Ձեր կողմից օգտագործված բառի վերաբերյալ:

Եվ թող գարնան արագիլը թևածի Հայկական լեռնաշխարհում՝ ետ պահելով ու կտցահարելով մեզ ոչ հայեցի և իսկական հայ քաղաքացուն, հայրենասերին անհարիր բառերից, նախադասություններից, կետադրական նշաններից, ի՛մ ուսուցիչ:

Tig
15.05.2013, 17:00
haik ջան, մի անգամ էլ փորձեմ կրկնվել: Կրոնը ազգի չափորոշիչների հիմքում դնելը շատ վտանգավոր է, քանի որ այն շատ անկայուն երևույթ է: Այն հղի է ազգի մեջ տարանջատումներ ու սահմաններ մտցնելու վտանգով: Աթեիստ հայն էլ հայ է, մուսուլմանն էլ, քրիստոնյան էլ, բուդդիստն էլ: Այլ հարց է, որ բոլորին կոչ արվի համախմբվել առաքելական եկեղեցու շուրջ, բայց ոչ երբեք պարտադրվի:
Եվ հետո ես չեմ հասկանում ինչ է նշանակում մեկ ազգ հասկացությունը: Անիմաստ շահարկվող բառակապակցություն է: Հայը հայ է, սենց թե նենց մեկ ազգ է: Հայը կարո?ղ ա իրա մեջ մի քանի ազգերա ներառում, որ անընդհատ շեշտվում է մեկ ազգ արտահայտությունը:
Այսինքն մի անգամ էլ կրկնեմ՝ շեշտադրման խնդիր ունես: Կոնկրետացման ու հստակեցման խնդիր: Տարանջատումներ չմտցնելու խնդիր: Սխալ է ասել, օրինակ՝ ով ազնիվ չի հայ չի, ճիշտ կլինի ասել՝ հայը որպես հավաքական կերպար ազնիվ է: Ու մնացած բոլոր հարցերում կիրառել շեշտադրման այս մոտեցումը:

haik
15.05.2013, 17:06
Հայ հայրենասերի և իսկական քաղաքացու պատվո վարքուկանոնին համապատասխանու՞մ է սա, ո՜վ դու մեր ուսուցիչ: Նվաստիս ու խեղճիս կարծիքով՝ շա՜տ հայեցի է, բայց շա՜տ կոպիտ է հնչում, տե՛ր իմ haik: Գոնե գրեիր «գրածիծիկ»:

Ներող եղիր, ուսուցի՛չ, որ համարձակվեցի այս փոքրիկ գրառմամբ իմ կարծիքը հայտնել Ձեր կողմից օգտագործված բառի վերաբերյալ:

Եվ թող գարնան արագիլը թևածի Հայկական լեռնաշխարհում՝ ետ պահելով ու կտցահարելով մեզ ոչ հայեցի և իսկական հայ քաղաքացուն, հայրենասերին անհարիր բառերից, նախադասություններից, կետադրական նշաններից, ի՛մ ուսուցիչ:

Ռուսերեն մի հատ բառակապակցություն կա։ Ես քեզ հետո ականջիտ կասեմ, որ ոչ մեկ չլսի։

Մարկիզ
15.05.2013, 17:12
Ռուսերեն մի հատ բառակապակցություն կա։ Ես քեզ հետո ականջիտ կասեմ, որ ոչ մեկ չլսի։
Սիրելի ուսուցի՛չ, Հայ հայրենասերի և քաղաքացու պատվի վարքուկանոնով մայրենի լեզվի տարրական կանոնների չիմացությունը նորմա՞լ է համարվում::))

Հայերեն էլ մի նախադասություն կա: Դե էլ չասեմ, որ ոչ ոք չկարդան: Դե երևի հասկանում եք՝ ինչ մասին է խոսքը, մեծարգո հաիկ:

Sagittarius
15.05.2013, 17:15
haik, էտ դավթարումդ սենց կետ չկա՞, որ հայերեն ուղղագրություն չիմացողը հայ չի, թե տեղ մենակ ռուսերենն ա կարևոր:

Վահե-91
15.05.2013, 17:31
հաիկ:
haik - հէկ :))

Chuk
15.05.2013, 17:38
Լավ, զահլաս գնաց: Սկսեմ իսկական հայի՝ հայրենասերի ու քաղաքացու պատվո վարքականոնի ներկայացումը:

Վահե-91
15.05.2013, 17:43
Լավ, զահլաս գնաց: Սկսեմ իսկական հայի՝ հայրենասերի ու քաղաքացու պատվո վարքականոնի ներկայացումը:
դու քանի մասնագիտություն ու՞նես :think

Chuk
15.05.2013, 17:45
1. Հայը հասկանում է, որ ինքը մարդ է: Առաջին հերթին մարդ: Ունի պատմություն, մշակույթ, ունի ազգային պատկանելիություն: Բայց այդ ամենից վեր ինքը մարդ է, ում հատուկ է մարդկային բոլոր հատկությունները: Հայը հասկանում է, որ իր ազգային պատկանելիություն պահելն անհրաժեշտ է, բայց դա չպետք է լինի իրեն այլ ազգերից վեր դասելու հաշվին: Հայը հասկանում է, որ իրեն պետք է հատուկ լինի այն ամենը, ինչը հատուկ է համամարդկային արժեքներին: Համամարդկային իրական արժեքները այն հիմնաքարն են, որոնք պետք է դրված լինեն հայի արժեքների հիմքում: Անշուշտ հայն ունի նաև առանձնահատկություններ, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որոնք որևէ կերպ չեն հակասում համամարդկային ընդունված արժքներին: Հայը հասկանում է, որ իր հայրենիքը Հայաստանն է: Ու հայը հասկանում է, որ լավ կլինի, որ ինքն ապրի Հայաստանում: Բայց հայը նաև հասկանում է, որ ամեն դեպքում ունի ընտրության հնարավորություն և այդ հնարավորությունից օգտվելը չի փոխում իր ազգային պատկանելիությունը: Հայը հասկանում է, որ իր հայրենիքը Հայաստանն է, բայց հայը հասկանում է, որ իր հայրենիքում կարող են ապրել նաև այլազգիներ, որ այդ այլազգիները պետք է ունենան նույնքան արտոնություններ, որքան ինքը՝ հայը, որովհետև այստեղ բնակություն հաստատելով այլազգին դառնում է այս երկրի հավասար տերը: Հայը ձգտում է, որ իր հայրենիքը մեծապես բնակեցված լինի հայերով, բայց դա երբեք չի անում մարդկանց իրավունքների ոտնահարման, ազգային խտրականության, համամարդկային արժեքների անտեսման տարբերակով: Հայ հասկանում է, որ հայ լինելը ընտրություն չէ, առավելություն կամ թերություն չէ, որ հայն իր ազգությունն է, որի պատճառն իր գեներն են, իր ծնողների, նախնիների ազգությունն է:

Chuk
15.05.2013, 17:53
2. Հայը հավատում է Աստծուն, կամ չի հավատում Աստծուն: Հայը ժամանակին եղել է բազմաստված: Հայը հավատում է այս կամ այն Աստծուն կամ կրոնական ուղղությանը: Հայը ընդունում է իր հարևանի ընտրությունը, կրոնական հայացքները: Հայը հարգում է իր պատմությունը, հարգում է Առաքելական Եկեղեցուն, որը դարեր շարունակ եղել է հայերի մեծամասնության ընտրությունը ու իր ուրույն դերն ունի ներկայիս Հայաստանում, անցյալում, պատմության մեջ: Հայը պախարակում է կրոնական անհանդուրժողականությունը, որևէ մեկի սրբության պղծումը: Հայը պահում է իր ընտրության հնարավորությունը, այլ Աստծու, կրոնական ուղղության հետևորդ դառնալու իրավունքը, բայց դա չի անում իր կողքինների իրավունքների ոտնահարման հաշվին: Կողքի իրավունքների ոտնահարումը հայը հստակ հասկանում է, որ դեմ է համամարդկային արժեքներին: Հայն իր կրոնն ընտրելով որևէ կերպ չի վնասում ուրիշին, չի վնասում իր երկրին, չի վնասում ոչնչի: Նա պարզապես ստեղծում է իր աշխարհայացքը, իր աշխարհընկալումը, ընտրում այն տարբերակը, որով ուզում է ապրել:

Chuk
15.05.2013, 17:53
Շարունակելի :))

Chuk
15.05.2013, 17:57
դու քանի մասնագիտություն ու՞նես :think
Հարցիդ պատասխանելու փոխարեն ուրիշ բան ասեմ. ինչքան էլ դատարկաբանություն գրեմ, հազար անգամ ավելի խելոք ու արժեքավոր բան կստացվի, քան թեմայում ներկայացված զառանցք-դատարկաբանություն-տավարությունը: Ու էդպես ձեզնից յուրաքանչյուրի՝ նման բան գրելու դեպքում:

Վահե-91
15.05.2013, 18:05
ինչքան էլ դատարկաբանություն գրեմ, հազար անգամ ավելի խելոք ու արժեքավոր բան կստացվի, քան թեմայում ներկայացված զառանցք-դատարկաբանություն-տավարությունը:
քո վարքականոնի երկու կետերի հետ էլ համաձայն եմ լիովին :ok

Artgeo
15.05.2013, 18:54
վայ, էս թեման նոր հայտնաբերեցի, որոշեցի իմ կարծիքն արտահայտել…

Եկել եմ ասեմ, որ haik-ի գրած վարքականոնը հեչ ավետբարսեղյանիս էլ չի

Ձայնալար
15.05.2013, 22:40
Պարզ ա: Պարզ ա վերաբերմունքդ ու ասելիք չունենալդ՝ ուրիշ ոչինչ: Քեզ հստակ հարց էի տվել այդ գրառմանս մեջ: Հարցից թռնելը ու պիտակներ կպցնելը ընդամենը ցույց է տալիս քո՝ քննարկման պատրաստ չլինելը:

Ինչևէ: Թեման ապրելու միայն մեկ հնարավորություն ուներ իմ կարծիքով, եթե թեման բացողն ինքը պատրաստ լիներ այն քննարկել, որովհետև ակնհայտ էր, որ մյուսները այն ուղղակի մառազմ էին համարում (ինչպիսին այն կա՝ իրականում):

Ու քանի որ հեղինակը պատրաստ չի դրան, ես կարծում եմ, որ մնում է միայն մեկ ելք. փակել կրոնական անհանդուրժողական, սեռական անհանդուրժողականություն, ազգային անհանդուրժողականություն պարունակող թեման: Գնամ մոդերատորներին միջնորդելու:

Ակումբը մի ամբողջություն է և այն տարիների ու չարիների համատեղ ու բազմաբույլ մի օրրան լինելով պահպանում է մարդու սեռական փչացման և հակաարիական հաճույքաճխտման և հեռաքոնման ավանդույթները զարկ տալով մութ ուժերի հեռաբլբուլ զարներանգին իբրև ցայտուն դրամփոն և բազուկ: Աշխարհի և տիեզերքի գլանադիր և ըմպանակենտրոն ոգին և հայռուսգազարդի գնային քաղաքականությունը որպես տրամագլուխ և խռակրիչ և ի փառս հանրապետական կուսակցության և անարի բայց բեղավոր լուկաշ արքայի ի լրումն և ի պատասխան միջնորդության արքայած ակումբոյ:
Մոդերատորական. թեման փակվում է: