PDA

Դիտել ողջ տարբերակը : Կատվի օրագիր



Մարկուս
05.05.2013, 19:28
Ես կատու եմ: Ոչ փիսիկ, կամ փափկամազիկ կամ էլի նման զիրթուզիբիլ, ես կատու եմ , իսկական կատու, բիզ-բիզ մազերով, քնձռոտ ու հիստերիկ: Ես նման չեմ մնացած կատուներին, ու դա երբեմն ինձ վախեցնում է, բայց ես համակերպվել եմ ու ընդունել եմ ինձ այնպիսին, իչպիսին ես կամ, գիտեմ` ծեծված արտահատյտություն է, ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս` բլյա, բլյա, բլյա, բայց դա իրոք այդպես է, ես շեկ կատու եմ, իմ շրջապատի գրեթե բոլոր կատուները կամ սև են, կամ էլ էն զզվելի գույնի ( դրանց մենք անվանում ենք զիբիլի կատուներ ) ու ինձ բոլորը ասում են, որ ես նման չեմ հայ կատուներին. Ես էլ եմ դա տեսնում ու զգում, բայց թե ով եմ ես ու ինչ ազգություն ունեմ, գիտեմ միայն ես: Ես ունեմ սուր ճանկեր ու հաճախ եմ ճանկռում մարդկանց ու կատուներին: Մորաքույրս ( նա էլ է զիբիլի կատու ) ասում է, որ ես պանկի եմ, ինքն էլ չգիտի` դա ինչ է, երևի պանկ և հիփփի բառերի խաչասերման արդյունքում ծնված նորաբանություն ( да черт его знает ): Անունս Մարկուս է, հայրս է ինձ այդպես անվանել, գիտեմ` նրա սիրած գրքի հերոսներից մեկի անունն է , բայց թե դա ինչ գիրք է, պատկերացում չունեմ, ես հորս երբևէ չեմ տեսել, բայց եթե մի օր հանդիպենք ( չնայած խիստ կասկածում եմ ), ես նրան կհարցնեմ: Ես սիրում եմ ընթերցել, ընթերցում եմ հիմնակնում ռուսերենով: Աշխարհում ամենաշատը սիրում եմ ուտել և քնել, հա մեկ էլ երբ բուկս շոյում են :oy : Ես մորս 3 տարի է` չեմ տեսել, կարոտում եմ, բայց մենք չենք հանդիպում. ես այդպես էլ չկարողացա ներել նրան` իմանալով որ այդքան տարի թաքցրել է հորս գոյությունը: Ես տխրում եմ, շատ եմ տխրում, երբ մտածում եմ հորս մասին:

Մարկուս
05.05.2013, 19:37
Երբ երազներդ ավելի հետաքրքիր են, քան կյանքդ…
Երբ թթվասերը էլ հաճույք չի պաճառում… :(

Մարկուս
05.05.2013, 23:07
Մայրս ասում էր, որ մեկ-մեկ պետք է ստվերաներկ օգտագործեմ ու ընդգծեմ կանաչ աչքերս, որ կարողանամ ուծյու հայացք ընդունել ու մարդկանց գերել, բայց ես չէի շպարվում, հազար անգամ ասել եմ նրան, որ իմ հմայքի առջև բոլորը անզոր են, ճիշտ է մի անգամ ինձ քացով հարվածեց մի հատ քյաբաբ դեմքով քյարթու էծ ու խոստովանում եմ, որ ինքնգնահատականս զգալի կերպով ընկավ, բայց, այուամենյանիվ, ես կարողացա ուշքի գալ և շարունակել ուծյու հայացք ընդունել, որ ինձ հաց տան կամ շոյեն, թեև գիտեի, որ մարդիկ հազվադեպ են շոյում փողոցի կատուներին` վախենալով տակսիպլազմոս է, ինչ զիբիլ է , այդ հիվանդությունից, բայց երդվում եմ, որ կգերադասեի մեկը շոյեր ինձ, խաղար հետս, ես քսվեի նրա ոտքերին ու գռմռայի, քան թե ուտելիք տար: Մայրս հաճախ աղբամաններում էր լինում ու ինձ համար ուտելիք բերում, մինչև հիմա էլ այդ ժամնակաշրժանը հիշելից նողկում եմ: Ես ատում էի իմ կյանքը, մեր ողբալի վիճակը, ու մարդկանց, ովքեր ասում էին փը՛շտ, ներողություն, բայց յա՛խք, ու չնայած ես աթեիստ եմ,գրողը տանի, թող այրվեն տարտարոսի կրակներում այդ ապուշները: :[

Մարկուս
07.05.2013, 00:07
Մայրս ասում էի, որ գնամ « Անտառային ձայներ » խանութի մոտ նստեմ, ես ասում էի, որ ձանձրալի է, բայց նա պնդում էի, որ ինձ կնկատեն, կտանեն, ու եթե բախտս բերի ինձ մի օր կգնեն, ճիշտ է, ես մորս ասացի, որ չեմ վաճառվում, բայց նա ինչպես միշտ ծիծաղեց: Ես գնացի նստեցի այդ հիմար խանութի դիմաց, որից թութակի ոռնոցներ էին լսվում, չէ՛, իրո՛ք, դրանք ոռնոցներ էին, ատում եմ թութակներին, մեծ հաճույքով կխժռեի դրանց: Ես նստել էի ու լողանում էի, մայրս ասում էր, որ պետք չէ լողանալ մարդկանց մոտ, ամոթ է, դա վայել չէ հայ կատվին, բայց ինձ համար միևնույնն էր, ես նման բարդույթներ չունեի: Հանկարծ ինձ մոտեցավ մի տղա, որը ուներ երկար սիրուն մատներ, նա ինձ գրկեց ու տարավ ներս` թութակների մոտ: Ես անգամ չհասցրի մորս հրաժեշտ տալ: Նա տվեց ինձ թթվասեր ու բռնություն գործադրելով լողացրեց :o , հիմար էր, ի՞նչ էր, ա՛խր ես հենց նոր էի լողացել: Հետո կտրեց եղունգներս ( գրողը նրան տանի ) ու տարավ մի վանդակ: Ես պառկեցի, չէի հասկանում` ինչ է կատարվում, վախեցացած էի ու շփոթված: Աչքերս փակեցի ու քնեցի:

Մարկուս
07.05.2013, 21:39
Աշոտը միշտ ռադիո էր լսում: Նա կամ պահպանողական էր , կամ էլ քձիպ, չգիտեմ, բայց ինտերնետից չէր օգտվում, նա առհասարակ կարծես այս աշխարհից չլիներ: Նա միշտ ամեն ինչ խառնում էր, շփոթվում էր, երբ խանութ որևէ երկար ոտքերով գլամուռկա էր մտնում, որ էն մուսի-պուսի ղզիկ շներից գնի, այդ գլամուռկեքը հիմնականում ինձ չէին էլ նկատում, այդպիսինները հիմնականում կատուներին չեն սիրում, տոժե մնե :' : Աշոտը ամաչկոտ էր ու կոմպլեքսավորված, բայց բարի~, շատ բարի~ :oy : Նա միշտ գիրք էր կարդում: Նրա օպտիկական ակնոցի հաստ ապակու տակ թաքնված էին բաց կապույտ, խելացի աչքերը, ու քչերն էին դա նկատում: Նա շատ հոգատար էր իմ հանդեպ: Խանութի տերը միշտ գոռում էր Աշոտի վրա: Նա զզվելի փորով ձյաձ էր, որից միշտ օղու հոտ էր փչում, մի խոսքով, հակահիգիենիկ տիպ էր: Ես սիրում էի Աշոտին, ու նա միակ արարածն էր, որը ինձ օգնում էր մոռանալ իմ զիբիլի կատու ընկերներին, մորս ու մեր ցուրտ ու խոնավ գիշերները: Ես ատում էի իմ անցյալը, բայց կարոտում…

Մարկուս
07.05.2013, 23:48
Ես հիշում եմ, երբ փոքր էի ու երբ դեռ Աշոտի հետ չէի ապրում կենդանիների այս խանութում, մենք ապրում էինք 3-րդ միկրոյի 25 շենքի աղբամանում, մենք աղքատ էինք, ապրում էինք երկուսով` ես ու մայրս, ես չունեի քույրեր կամ եղբայրներ, և դա տարօրինակ էր, բոլորը ասում էին, որ ես վերցնովի կատու եմ, որովհետև մեզ մոտ ընդունված է բազմաձագությունը: Երբ ես մորս հարցնում էի հորս մասին, նա ասում էր, որ նա մահացել է, ու ես հավատում էի մորս: Ահ~ Աշոտը էլի քոքեց ռադիոն, տանել չեմ կարողանում այս խշշոցը, բայց դե քանի որ Աշոտն է լսում, ուրեմն ոչինչ, խնդիր չկա :) : Բայց ահա այս ապուշ կատարով վըսկաչկա թութակը համը հանում է, երդվում եմ բոլոր կաթնատու կովերի արևով` ուտելու եմ ես մի օր սրան.
- Մյաուու~, - բղավեցի ես:
-Զիբիլ,- ժպտալով ասաց Աշոտը, մոտեցավ ինձ ու շոյեց ականջիս տակը: Գրողը տանի, նա դա լավ է անում… :love

Մարկուս
12.05.2013, 17:25
Վա~խ, մամա ջան, Կիկի՞, չէ , բայց Կիկի՞, Աշ խնդրում եմ գոնե դու ասա էս քյաբաբին, որ ես Մարկուսն եմ, Մար-կու-սը: Աղաչում եմ , հանեք էս աշեյնիկը վզիցս, ի՞նչ Կիկի :o : Գրողի տարած պրն. Մարտիրոսյան , մենակ ձեր գլխով կարար անցներ ինձ սենց տրանսվիստիտի անուն դնել, Կիկի, հա, էսա, բա ոնց, Կիկի:
-Աշոդ, լսի հլա, ստրա ձենը կդրի մի հադ: Ըսիգ ի՞նջ ա ձենը գլուխը քցել, հազար ասի էս կատվին տար ռադ արա, ստրան մեկա ոչ մեկ չի առնի:
Ստրանը դու ես , այ չոբան :beee: Աշ դե պաշտպանիր ինձ , կարողա մի օր գաս, տեսնես ես էլ չկամ, ու պարզվի, որ էս չոբան քյաբաբարբուն ինձ տարել ա մի հատ լավ քյաբաբնոց, ու ընտեղ ինձնից շաուրմա են սարքել, Ա~շ:
-Պրն. Մարտիրոսյան, ուղակի սոված ա, հիմա կաթ կտամ:
-Լավ, լավ, Աշոդ տես ինջ ես անըմ, ես հելա:
Փորը գրկեց ու գնաց: Լավա: Հիմա մենք մենակ ենք: Աշոտը հանեց մի դեղին գիրք , միացրեց ցածր բլյուզոտ ինչ-որ գործ, նենց ռոմանտիկոտ, բայց ոչ դիշովի, այլ`սիրուն ու անկեղծ: Մոտեցավ, շոյեց բուկս ու կաթը դրեց դիմացս:
-Մի տխրի ու մի վախեցի,- ասաց ու ժպտաց:
Բլյուզ, կաթ, Աշոտ , էլ ինչ է ինձ պետք: :oy

Մարկուս
15.05.2013, 22:18
Ու ես կերա լաչառ Գրինիին: Կանաչակապտավուն փետուրները մնացել էին բերանումս , երբ Աշոտը ներս մտավ:
-Հիմարի մեկը,-բացականչեց Աշոտը ու կատաղած վազեց հետևիցս:
-Մյաու~,- ասացի ես ու շտապ մտա վանդակս:
Աշոտը կողպեց վանդակս: Նա այդ պահին կարծես կատաղած ցուլ լիներ: Մի՞թե վատ բան եմ արել, ա~խր ես գիտեմ Աշ, որ քո նյարդերի վրա էլ էր ազդում այդ լաչառը: Ու համել ես հիմար չեմ, Աշ:
Ներս մտավ քյաբաբակործան պրն. Մարտիրոսյանը: Նայեց շուրջը ու երևի զգալով տարօրիանկ լռությունը` հարցրեց.
- Աշոդ, էն թանգանոց թութակը ուրա:
-Գնել են պրն. Մարտիրոսյան,- պատասխանեց Աշոտը:
Աշ~, Աշ~, իմ Աշ, գրողը քեզ տանի, դու ապշեցուցիչ ես, դու ուղղակի աշխարհի ամենալավ Աշն ես: Դու պաշտպանեցիր ինձ, դու կտաս այդ գումարը իմ փոխարեն, միայն թե ես մնամ այստեղ, Աշ դու անտարբեր չես իմ նկատմամբ: :love
-Այ տղա, բա լավա, թե չէ, զայլա էր տանըմ էտիգ:
Գռեհի~կ, գռեհի~կ քյաբաբախեղդիչ պրն. Մարտիրոսյան:
Աշ, իմ Աշ, ես հիմա վստահ եմ, որ իմ հանդեպ զգում ես այն ինչ ես: Չէ, Աշ, ես գիտեմ, որ ես կատու եմ, իսկ դու մարդ, ու հավատա ես իզվրաշենկա չեմ, ուղղակի ես սիրում եմ քեզ իմ վայրի, կատվային ու հիստերիկ էության ողջ ուժով, գրողը քեզ տանի… :oy