PDA

Դիտել ողջ տարբերակը : Այլ հեղափոխականներ, այլ պայքարի փնտրտուք, այլ պայքար...

Zodiac
04.05.2013, 13:14
Իշխանափոխության անհրաժեշտության մասին շատերն են խոսել, շատերն են այս կամ այն ձևով պայքարել դրան հասնելու համար, սակայն...:think
Հիմի էլ հեղափոխությունից և իշխանափոխության անհրաժեշտությունից խոսում են նաև այլ քաղաքական, բայց տակավին դեռ ոչ կուսակցական անհատներ և անհատների միավորներ, և կարծես թե պատրաստվում են նաև կոնկրետ գործունեությունների անցնելով՝ քայլ առ քայլ փորձել իրականացնել իրենց պատկերացրած իշխանափոխությունը, իրենց պատկերացրած հեղափոխությունը, ստեղծել իրենց պատկերացրած Հայաստանը:
Այս թեմայում քննարկում ենք ԱՅԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ և նրանց գործունեությունը:
Կդառնա՞ն արդյոք նրանք ազդեցիկ քաղաքական գործիչներ, կստացվի՞ արդյոք նրանց պայքարը:

ԱՅԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐ, այլ պայքարի փնտրտուք, այլ պայքար...

Zodiac
04.05.2013, 13:17
Նախախորհրդարանը սկսում է հանրահավաքների շարքը

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը սկսում է հանրահավաքների շարք: Առաջին հանրահավաքը տեղի է ունենալու մայիսի 9-ին` Գյումրիում: Ինչո՞ւ է ընտրվել մայիսի 9-ը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեն «Նախախորհրդարանի» անդամները հանրահավաքներից: «Կարեւորի մասին» հաղորդաշարի շրջանակներում մեր աշխատակիցը զրուցել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հարցազրույցից մեկ հատված ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
http://www.galatv.am/news/view/news_04052013.html

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=OP5FVDTLXOU

Zodiac
04.05.2013, 13:20
Հարցազրույց Ժիրայր Սեֆիլյանի հետ- ի՞նչ են ուզում անել...

http://www.youtube.com/watch?v=YAR86bQhENk&feature=youtube_gdata_player

Chuk
04.05.2013, 13:41
Կդառնա՞ն արդյոք նրանք ազդեցիկ քաղաքական գործիչներ, կստացվի՞ արդյոք նրանց պայքարը:
Կարճ ու կոնկրետ՝ ՈՉ :))

Այսքանով այս թեման սպառվեց :(

Zodiac
04.05.2013, 14:21
Կարճ ու կոնկրետ՝ ՈՉ :))

Այսքանով այս թեման սպառվեց :(
Կուզեի տեսնել հիմնավորված դատողություններ, թե ինչի՞ այդպես միանշանակ՝ ոչ::)
Իսկ այս թեման դեռ շուտ չի սպառվի , իմ կարծիքով, լիքը ջրեր դեռ կհոսեն, նաև գուցե միատեղվեն կամ բախվեն Րաֆֆու կամ Լևոնենց ջրերին...:think

Chuk
04.05.2013, 14:39

Եթե ես ցանկանայի ավելի երկար գրել, ապա կգրեի: Տվյալ դեպքում ես իմ ժամանակն ափսոսել եմ ծախսել մի բանի վրա, որի վրա անիմաստ եմ համարում ժամանակ ծախսել: Մնացածն էլ ժամանակի ընթացքում կտեսնենք: Թող սխալված լինեմ, միայն ուրախ կլինեմ :)

voter
04.05.2013, 16:21
Կարճ ու կոնկրետ՝ ՈՉ :))

Այսքանով այս թեման սպառվեց :(

Երկուշաբթի կերևա...

ՈՒ մեծ կասկածներ ունեմ, որ հենց միակ հույսն էլ մնալու է նախախորհրդարանն այլապես Հայաստանից բիրիքով արտագաղթելու են, հողերնել հետ տան թուրքերին, որ վրեն ոչխար բուծեն...

Բացառությամբ երևի Էրիվանսկի գուբեռնիայի, որտեղ ռսներն մի հատ վերակացու կպահեն, որ սփյուռքն գա ման գա ծիծեռնակաբերդ ծաղիկ դնի

Zodiac
07.05.2013, 02:27
Չգիտեմ, սրանք հեղափոխական են, թե չէ, բայց իրենք էլ են այլ պայքարի ձև փնտրում-Մալադե՛ց:)

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչներն ըմբոստացել են

Երեկ Լոռու մարզի Մարց գյուղի մի խումբ բնակիչներ ձորն են նետել նախօրեին գյուղ բերված՝ երրորդ ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված խողովակները: Այդ կերպ մարցեցիները զգուշացնում եւ հերթական անգամ բարձրաձայնում են, որ դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը:

«Մենք ՀԷԿ-ը կառուցել ցանկացողներին նախօրոք ասել էինք, որ դեմ ենք այդ նախաձեռնությանը եւ սպասում ենք նախարարություն ուղարկված մեր ստորագրահավաքի պատասխանին, որը մեկ շաբաթից ենք ստանալու, բայց նրանք, անտեսելով մեր պահանջները, խողովակները բերեցին գյուղ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացնում է Մարցի բնակիչներից Պարգեւ Հակոբյանը:

Նա ասում է, որ որ գյուղի 350 չափահաս մարդկանցից 264-ը իր ստորագրությամբ հաստատել է վերաբերմունքը՝ գյուղում հերթական ՀԷԿ-ի կառուցմանը:

«Այս քայլը ընդամենը զգուշացում է, եթե սա էլ չօգնի, մենք բազմաթիվ այլ միջոցներ ունենք' դեմ կանգնելու հերթական ՀԷԿ-ի կառուցմանը»: Մարց գյուղի ղեկավար Ռոբերտ Գալստյանն էլ Aravot.am- ի հետ զրույցում նկատեց, որ թեեւ իրավական տեսակետից բնակիչները սխալ քայլ են արել, այնուամենայնիվ, դժգոհության ալիքն էլ մեծ է: «Իրավական տեսակետից բնակչությունն իրավունք չուներ այդ քայլին գնալու, բայց մյուս կողմից էլ նրանք չեն ուզում ՀԷԿ -ը կառուցված տեսնել, այդ դեպքում պետք է նաեւ հաշվի նստել բնակիչների կարծիքի հետ»:
http://lurer.com/?p=98292&l=am

Պայծիկ
07.05.2013, 02:39
ՄԱՐՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՎԱՐՎԵԼ ԵՆ ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀԵՏ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ,ԱՅՈ ՊԵՏՔ Է ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐՈՎ ՊԱՅՔԱՐԵԼ,այլ պայքարի ձևերը արդյունք չունեն:ԿԵՑՑԵՆ
Չգիտեմ, սրանք հեղափոխական են, թե չէ, բայց իրենք էլ են այլ պայքարի ձև փնտրում-Մալադե՛ց:)

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչներն ըմբոստացել են

http://lurer.com/?p=98292&l=am

Zodiac
09.05.2013, 14:46
Ժիրայր Սէֆիլյանի ասուլիսը 2013-05-08

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=SyM0v4EAseU

Zodiac
10.05.2013, 11:09
Գլխավոր դատախազ Ավան Հովսեփյանը Բյուրականում գյուղի մարդկանց ջուրը տանում է իր որդու ՀԵԿ-ին, իսկ մարդկանց համար խաչքար է կանգնեցնում: Թող խաչքարով մխիթարվեն...

Աղվան Հովսեփյանը ճողոպրեց բնապահպաններից
Մայիսի 9-ին Բյուրականում բացվեց խաչքար, բացման արարողությանը ներկա էին գլխավոր դատախազ Ավան Հովսեփյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Շաբաթներ առաջ բյուրականցիները ահազանգել էին, որ ձոր տեխնիկա է իջել և աջ ու ձախ ավիրելով գնում է առաջ` կառուցվում է հերթական հէկ-ը:
Աղվան Հովսեփյանին ուղղված հարցերը մնացին անպատասխան: Բյուրականցիները պնդում են, որ հէկ-ը պատկանում է Աղվան Հովսեփյանին, սակայն գրանցված է նրա տղայի անունով:
Արդեն որերորդ դեպքն է հանրային լսումներ տեղի չեն ունցել, ապօրինի գործողությունները մնում են անպատիժ: Իրողությունն այն է, որ գյուղացիներն իրենց արդարադատությունն են իրականացնում` տեխնիկան սեփական ուժերով ձորից հանում են կամ խողովակները գլորում են ձորը:
http://www.lragir.am/index.php/arm/0/country/view/82785

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=mZpII-P2SeA

Zodiac
10.05.2013, 16:26
Այլ պայքարի մարտավարական ձև
Derenik Malkhasyan- Դերենիկ Մալխասյանը -Facebook-ի իր էջում գրել է.

Մուկուչյանի տապալված ասուլիսը վարակիչ պետք է դառնա լրագրողների համար ու կիրառվի հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ իրական մամուլի ասուլիսների ժամանակ: Օրինակ նախարարներին կարելի է հարցնել, թե՞ «ատկատները» բիրիքով էք սիրում վերցնել, թե մաս-մաս եւ այլն: ՈՒ ամենակարեւորը ոչ մի լուրջ հարց: Վարչակարգի մարգինալիզացման տարբերակներից մեկն էլ սա է
Հա՛, ի՞նչ, տարբերակ ա...:think
Բայց թե կազդվե՞ն արդյոք:
Էսօր արդեն փախնում են լրագրողների գաղջ մթնոլորտից, բայց վաղը կսկսեն դուբինկով ծեծել, ծնոտը պոկել, պայոկից կտրել, բանակափոխ անել, միմյանց դեմ հանել...

Zodiac
10.05.2013, 16:45
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆՈՐԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԵՎ ՆՈՐ ՈՐԱԿԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
http://preparliament.org/2013/05/%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%A6%D5%A3-2/

StrangeLittleGirl
10.05.2013, 20:35
Չգիտեմ, սրանք հեղափոխական են, թե չէ, բայց իրենք էլ են այլ պայքարի ձև փնտրում-Մալադե՛ց:)

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչներն ըմբոստացել են

http://lurer.com/?p=98292&l=am
Ճիշտը սա ա: Թե չէ իշխանափոխություն, ֆլան-ֆստան, սուտի բաներ են: Տենց բան չի լինելու, հույս չունենաք: փորձը ցույց ա տալիս, որ դա անհնար ա մեր երկրում: Իսկ սենց առանձին խնդիրների համար պայքարելն ավելի արդյունավետ ա:

Zodiac
11.05.2013, 04:13
ՄԱՅԻՍի 17-ին ժամը 19:00-ին արի´ ԵՐԵՎԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ:
http://preparliament.org/
Նախախորհրդարանը ներկայացնում է գործողությունների ծրագիր

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=7NUfui1bjNo

Zodiac
11.05.2013, 17:00
Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել մի խումբ ազատամարտիկներ:

http://www.youtube.com/watch?v=Wgco63CQx8s&feature=player_embedded

Zodiac
13.05.2013, 17:38
«Բարև Երևանն» ու ԲՀԿ-ն լեգիտիմացրին ՀՀԿ-ի ընտրությունների հաղթանակը

55666

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ` Երևանի ավագանու ընտրությունները ընտրակեղծիքների և օրինախախտումների տեսանկյունից մեկ քայլ առաջընթաց գրանցեցին: Իսկ այն կուսակցություններն ու քաղաքական ուժերը, որոնք մասնակցեցին և չնչին տոկոսներ վաստակեցին, բոլորը միասին սրբագրեցին ընտրության գործընթացը և լեգիտիմացրին ընտրակեղծիքների հեղինակ ուժին՝ ՀՀԿ-ին:

Նա խիստ քննադատեց հատկապես «Բարև Երևան» դաշինքի և ԲՀԿ-ի պահվածքը ետընտրական շրջանում.

«Դուրս է գալիս՝ իրենք ընդամենը ՀՀԿ-ի համար միջոց էին, գործոն էին, իրենք իրենց մասնակցությամբ լեգիտիմացրին այդ ընտրությունները և ուրիշ ոչինչ: Տեսանք, որ այդպես էլ եղավ, ինչպես որ պիտի լիներ: Հանրապետական կուսակցությունը խփեց, ընդ որում` դուրս եկավ, որ Տարոն Մարգարյանը Երևանում ավելի շատ ձայն հավաքեց, քան Սերժ Սարգսյանը: Այդտեղ ՀՀԿ-ն խախտել էր օրինաչափությունը, նույնիսկ մոռացել էր՝ որը որից հետո պիտի լինի և ստիպված Տարոն Մարգարյանին ավելի բարձր դասեցին, քան Սերժ Սարգսյանին»:

ՀՀ նախագահի նախկին թեկնածուն ասաց նաև, որ ինքը պատրաստվում է մասնակցել մայիսի 17-ին կայանալիք «Նախախորհրդարանի» հանրահավաքին և համոզմունք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը նոր, լուրջ ընդդիմության կարիք ունի և սպասելիքներ:

«Ամսի 17-ի հանրահավաքում կլինեմ, իհարկե, երկիրը կարիք ունի նոր ընդդիմության: Հանրության մեջ կա սպասելիք փոփոխությունների: Պետք է մասնակցել և հասկանալ՝ ինչ ծրագիր ունի «Նախախորհրդարանը» և ուր են առաջարկում գնալ ժողովրդին»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Քրիստինա Մկրտչյան
http://www.galatv.am/news/view/andrias-khukasyan_1305.html

Zodiac
14.05.2013, 16:49
Իրավաբան, պահեստազորի գնդապետ, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանի ասուլիսը

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=_oUw1k3qhek#!
http://preparliament.org/

Zodiac
15.05.2013, 03:50
Ըստ Չուկի, http://www.lragir.am կայքը պատկանում է Սերժի փեսա Միշիկին:
Չգիտեմ, բայց եթե դա իրոք այդպես է, ապա շատ զարմանալիորեն հաճախ Միշիկը լավ հոդվածներ է թույլատրում տպել այնտեղ, մալադեց, փեսա Միշիկ:
Օրինակ այս հոդվածը-
55667

Գազի թանկացումը Հայաստանին կմղի տուրբուլենտ գոտի
Նաիրա Հայրումյան
Մեկնաբանություն - Երեքշաբթի, 14 Մայիսի 2013, 15:17
............................
Գազի գնի արդեն անխուսափելի թանկացումը սոցիալական բողոքի նոր ալիք կծնի: Բարձրացումը կհարվածի բոլորին. ինչպես բիզնեսին, որն աշխատում է գազով, այնպես էլ բնակչությանը, որը գազով է տաքացնում բնակարանները: Եվ եթե մինչեւ վերջերս հասարակական բողոքը հիմնականում արտահայտվում էր արտագաղթով ու անվերջ բողոքներով, ապա այժմ հավանական են քաղաքացիական անհնազանդության գործողությունները:
Վերջին 5 տարիների ընթացքում քաղաքական ընդդիմությունն ու ոչ իշխանական լրատվամիջոցները հիմնականում զբաղված էին սովորական բողոքներով: Բոլորը փորձում էին ապացուցել, թե ինչ վատ է ամեն ինչ եւ գնալով վատանում է: Իրոք վատ է, սակայն ու՞մ եւ ինչի՞ համար պետք է ապացուցել դա: Տպավորությունն այնպիսին է, որ յուրաքանչյուրը հոգու խորքում փորձում է պարզապես արդարացնել «այս երկրից պետք է հեռանալ» արտահայտությունը:
Ապացուցել են՝ ամեն ինչ իրոք վատ է, ոչ մի ելք չկա, իշխանությունն ընտրություններով չի փոխվում եւ չի պատրաստվում ոչինչ փոխել: Ապացուցել են ոչ թե իշխանությանը, այլ իրենք իրենց, եւ այժմ եկել է հարց տալու ժամանակը՝ ի՞նչ անել:
Գյուղերում արդեն նկատվում է ագրեսիան: Այն բանից հետո, երբ Մաշտոցի պուրակում հնարավոր եղավ ապացուցել, որ կարելի է դիմադրել անօրինական որոշումներին, անդունդը գլորվեցին խողովակները, սկսեցին փակվել ճանապարհները: Ատամնաբույժներին հաջողվեց որոշակիորեն իջեցնել բարձր հարկերը, Մարցի բնակիչներին՝ դադարեցնել հէկ-ի կառուցումը: Հնարավոր է, կառավարությունը լսի հրապարակ դուրս եկած վետերաններին ու բարձրացնի զինվորական թոշակները:
Գանգատին փոխարինելու է գալիս բողոքը, որը ցանկացած պահի կարող է վերածվել ջարդի: Ընդ որում, արդեն կարեւոր չէ՝ կկատարի՞ արդյոք կառավարությունը բողոքողների պահանջը: Ամեն դեպքում, բողոքը կմտնի տուրբուլենտ գոտի, որտեղ այն հնարավոր չի լինի վերահսկել: Իզուր չէ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կոչ արել Հայաստանի ընդդիմությանն ագրեսիվ լինել:
Գազի գնի բարձրացումը կարող է վերջին կաթիլը դառնալ, որը հասարակությանը կհրի ագրեսիվ տուրբուլենտության գոտի: Սոցիալական լարվածությունը թուլացնելու համար արտագաղթի մեթոդը չի աշխատում: Նրանք, ովքեր ցանկանում էին, արդեն հեռացել են, մնացել են նրանք, ովքեր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ: Նրանք սեղմված են պատին, նրանք հեռանալու տեղ չունեն, կարելի է միայն պայքարել:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/82956

Zodiac
16.05.2013, 05:38
Ոստիկանական պատնեշ՝ մայրուղին փակել փորձող գյուղացիների առջեւ

http://www.youtube.com/watch?v=ckP-tikedbo

Էս ժողովրդի մեջ մի ստվար զանգված կա,որի արժանապատվությանը կպնես ոչ մի բան,բայց հենց հարցը հասավ իրա գրպանին կամ բերանի հացը կտրելուն,դառնումա ամենաուժեղ ցուցարարը կամ ընդդիմադիրը․․․
Անտիսիստեմ
http://www.facebook.com/BAREVolutionary

Zodiac
20.05.2013, 00:25
Առանց հեղափոխության հնարավոր չէ ունենալ նոր Հայաստան. Անդրիաս Ղուկասյան

«Անի պլազա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հերթական քաղաքացիական ազգային համաժողովին ելույթ ունենալով ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ առանց հեղափոխության հնարավոր չէ ունենալ նոր Հայաստան, բայց պետք է անել Սահմանադրական հեղափոխություն, որը ավելի դժվար է, քանի որ դժվար է դա իրականացնել առանց բռնի ուժի:

Նրա խոսքով՝ մարդկանց համբերությունը սպառվել է:

«Սահմանադրական հեղափոխությունն է, որ կանգնած է այսօր մեր ժողովրդի առջև»: Նա կոչ արեց ժողովրդին, քաղաքական ուժերին միավորվել՝ հասկանալի կարգախոսի շուրջ՝ Սահմանադրական փոփոխությունների շուրջ:

Ըստ Ղուկասյանի այսօր խոսելու ժամանակը սպառվել է: Այս ընտրությունների ժամանակ մենք չկարողացանք դրդել այս իշխանություններին, որ հարգեն այս ժողովրդին: Դա մեր սխալն է, բայց դա չի նշանակում, որ այսօր մեր վրայից հանել ենք այդ պատասխանատվությունը»:

Ա. Ղուկասյանը վստահեցրեց, որ քայլեր կձեռնարկեն, հակառակ դեպքում ազգը կիսվելու է, դատակվելու է երկիրը:

Իմ կարծիքով, Անդրիաս Ղուկասյանը ոչ այն մարդուն է դիմում:
Րաֆֆին կարա ամիսներով , տարիներով երկար- բարակ ճառեր կարդա, բայց հեղափոխություն կազմակերպող և իրականացնող չէ, նրա բոյով- հագով չի էդ գործը:

Հայաստանում հեղափոխություն անելը շատ-շատ բարդ բան է, գրեթե անհնար ...

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=txrk3YPEbwA

Zodiac
21.05.2013, 03:30
Սոված, կատաղած, Սերժ Սարգսյանին ընտրած ժողովուրդ:
Չամիչ, հանկարծ չնայես էս վիդեոն, որ ինքնահիպնոզդ չցնդի...:)

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tUqL1Q8KDFQ#!

boooooooom
02.02.2015, 21:38
Տնտեսությունը մահացել է։ Ժողովուրդը ժամ ժամի աղքատանում են։ Պետությունից հումքը, ամենաանմշակ վիճակում դուրս է գալիս, իսկ ամենահասարակ ապրանքները ,որ պիտի մեր երկրում արտադրվեր, ներմուծվում է։ Մեր երկրում ամեն ինչ իր տեղը կընկնի, երբ հակառակը
լինի, այսինքր հումքը մտնի երկիր, պատրաստի արտադրանքը երկրից դուրս գա։ Ես իշխանափոխությանը չեմ հավատում. համոզված եմ որ բոլորն էլ նույնն են լինելու, ուզում ես 100 անգամ իշխանափոխություն արա։ Տնտեսությունը պիտի ոտքի կանգնեցնել։ Ինչու մեր երկրում սխեմաներ, պրեսս կաղապարներ արտադրող, հաստոցաշինական գործարանները չեն աշխատում? Ինչու է կանգնած էլեկտրաշարժիչների գործարանը?
Միթե չկան մարդիկ, որ կարող են դրանք աշխատեցնել։ Ես գժվում եմ, որ տեսնում եմ հերթական եկեղեցին արագ սարքեցին, ոնց որ հավատացյալները հերթ են կանգնել։ Կամ դեկորատիվ ժամանակավոր գեղեցկություն ապահովելու համար հսկայական ծախսեր են անում, լավ մեկը չկա դրա դեմ պայքարի. գնամ կողքը կանգնեմ։ Առևտրականները ցույց են անում, ասում են «չենք ուզում 1%, ուզում ենք 3% բայց թողեք մեր ուզած շրջանառությունը գրենք) ։ Ինչի չեն ասում ապահովեք մեզ համապատասխան սկզբնական փաստաթղթերով և իջեցրեք 0.2%. գնամ կողքները կանգնեմ։ Ոչ մեկ իր անելիքը չգիտի. ճիշտ կազմակերպող էլ չկա։
Նախախորհրդարանի անդամների և Ժիրայր Սեֆիլյանի դեմ կատարված "ուժային գործողությունները" չեմ արդարացնում, որովհետև անմարդկային եմ համարում ծեծով հարցեր լուծելը, բայց եթե Սեֆիլյանը "Մայդան" է ուզում, դրա դեմը անպայման պիտի առնել, որովհետև 21-րդ դարում գլուխ կոտրելով իշխանափոխություն անողին, շատ քիչ ժամանակ անց նույնն է սպասվում, որովհետև բոլորն էլ նույն ագահ մարդն են։ Խնդրեմ, նայեք Ուկրաինայում ինչ է կատարվում, ու դեռ հայտնի չէ, թե էս ամենը ինչով կավարտվի, բայց ակնհայտ է, որ գնալով երկիրը "ձեռքից գնում է"։ Քանի ուշ չի, մտածեք տնտեսության մասին։ Մարդիկ մատները մատին չեն տալիս, բայց ուզում են լավ ապրեն։ Ասում եմ «ինչու գործ չեք դնում?», ասումա Սաշիկը կգա կեսը կուզի։ Բա էսքան ակտիվիստ ունեցող երկրում ոնց կարող են արտադրողին, աշխատատեղ ստեղծողին նեղեն։ Բայց փաստը էնա, որ բոլորը ուզում են լավ ապրեն, բայց երկրի տնտեսության վիճակով ոչ ոք մտահոգված չի։ Բոլորը քաղաքական լուծումներ են փնտրում, որը սահմանափակվում է դիմացինի սխալների մասին բարձր գոռալով։ Ոչ մի լուրջ լուծման առաջարկ տենց էլ չտեսանք, բոլորը գտել են հեշտ ձևը՝ իշխանափոխություն։
Մի ագահ իշխանին փոխեք մեկ այլ ագահ ու սովածով ու էլի մնացեք "ծակ տաշտակի հույսին"…

Norton
03.02.2015, 00:08
Իսկ դու ի՞նչ լուծում ես առաջարկում

Գալաթեա
03.02.2015, 03:42

Բում, «քաղաքատնտեսություն» տերմինը քեզ ծանո՞թ ա(Политэкономия): Կարծում ես՝ պատահակա՞ն ա որ առաջ տնտեսագիտությանն էդպես էին անվանում:
Անհնարին ա տնտեսությունն ու քաղաքականությունն իրարից առանձին դիտարկել, Վարդան ջան:
Մի հատ անդրադարձի. զարգացած տնտեսություն ունեն էն երկրները, որոնք տասնամյակներով կամ դարերով ձևավորված, հաստատված քաղաքական կուլտուրա ունեն:
Ուղղակի մեր իրականության մեջ, մեջ երկրում ու մի քիչ էլ մեր կողուկուշտը, հենց ինքը՝ «քաղաքական» հասկացությունը շատ ա մուտացիայի ենթարկվել: Քաղաքական դաշտը Սերժիկի տնամերձն ա իսկ քաղաքական լուծումներից ա՝ ավտոշարասյունով Արցախ գնալը ու հետո տեսանք ինչ լինելը...

Իսկ իշխանափոխությունը հեշտ լուծում չի:
Հեշտ լիներ՝ Սաշիկի հիսունները քթից ու մարմնի մնացած բոլոր հնարվոր անցքերից դուրս հանած կլինեին: Օրենքով, ոչ թե իր պես՝ զոռբայությամբ:

Վիշապ
03.02.2015, 04:21
Ժիրայր Սեֆիլյանը անկեղծ հայրենասեր է, ու իր «քաղաքական լուծումներն» էլ պարզ են ու անկեղծ։
Ինքը և էլի իր նմաններ պարզ արտահայտում ու քարոզում են իրենց գաղափարները։ Ինչպես ասենք Շանթ Հարությունյանը։ Իրենք պարզ ու ճիշտ բաներ են ասում, որոնք երևի ոչ մեկի համար գաղտնիք չեն։
Շանթին ու իր թիմին նստեցրին, Ժիրայրին ու իր թիմին ծեծեցին։ Շուտով երևի Ժիրայրենց էլ կնստեցնեն։
Էս մարդիկ «Մայդան» կամ քաղաքացիական պատերազմ հաստատ չեն ուզում։ Բայց չեն ուզում նաև լռել։ Չեն ուզում թռնել։ Հիմա ի՞նչ անեն…
Մոտավորապես այդպես էլ թուրքերի հետ պատերազմել չէին ուզում մեր նախնիները 100 տարի առաջ։

Պատերազմը Ուկրաինայում ընդդիմության պատճառով չէր, որ եղավ։ Մայդանը երկարատև անարդարության ու դիսբալանսի հետևանք էր։ Այսինքն «բարենպաստ» պայմաններ կային։ Բենզինը կար, մնում էր կայծ տալ։
ՀՀ–ի ներկա վիճակը մի վատ բանի բերելու է, դա բոլորս էլ երևի զգում ենք։ Այսինքն նենց չի, որ հանգիստ նստեցինք, «Մայդան» չեղավ ու սաղ լավ եղավ։ Այդպես չի լինում։
Հիմա Ժիրայրենք մեղք չունեն։ Ճիշտ հակառակը` իրենք փորձում են հնարավորինս շուտ զգուշացնել մարդկանց։
Հավանաբար իրենք ուղղակի թերագնահատում են չեկիստների, դեբիլների ու զոմբիների քանակությունը, կամ էլ գիտեն ինչի են գնում ու ինչ գնով են գնում։

Գալաթեա
03.02.2015, 04:45
Վիշ, հա, անկեղծ են Սեֆիլյանենք։
Ու ես չեմ, որ տանը նստած պետք ա ասեմ՝ իրանց արածը ճիշտ էր թե սխալ։ Բայց իրանք վաղուց են հարվածի տակ, քանի անգամ մինչ էս դեպքը ծեծուջարդ կերան իրանց ակտիվիստները... կարային մի քիչ զգույշ լինեին, ոչ թե տենց ափաշքարա գնային Արցախ՝ մարդկանց լուսավորելու։ Ախր գիտեն, որ սրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնի։ Բոլորիցս լավ գիտեն։
Գոնե հետներն եղած կնանիքի ու երեխեքի խաթր պիտի զգույշ լինեին, մի քիչ այլ կերպ անեին էդ նույն բանը։

Չեմ պատկերացնում էդ մարդկանց վիրավորվածության ու ցավի աստիճանը... հենց Արցախում նման ստորացման ենթարկվելը, մի հող, որի ազատության համար իրանք պայքարել են։
Չգիտեմ...

Շինարար
03.02.2015, 05:00
Բումին հասկանում եմ, հլա ինքը Ուկրաինայի օրինակն ա բերում, Եգիպտոսինն ավելի ցայտուն ա: էն որ Թահրիրով (իրանց Մայդանը բառիս բուն իմաստով) եկան, նրանք ավելի վատը դուրս եկան, նրանց բռնեցին, ճաղերի հետևը գցեցին, ինչ արեցին, հիմա էս մեկն էլ ոնց որ ավելի ալաբուլա ա, ու որ շատ հետ գնանք, ժամանակին Նասերանք էլ «ազատ» բառը հետները եկան: Չի դառնում, այ մարդ, չի դառնում ու վերջ: Բայց ախպեր փորձում են:

Մենք մենակ վախում ենք, մենք ենք ու մեր վախերը: Ուրիշների մոտ չի ստացվել, մեզ մոտ կարող ա ստացվում ա, կարող ա սաղ աշխարհում առաջինը մենք ենք կարողանում էդպես միանգամից: Ես էլ գիտեմ, որ չենք կարողանալու, բայց մեկ ա սենց օրեցօր ավելի վատ ա դառնում: Էս երկու օրը մի ուրիշ թեմայում էլ արտահայտվեցի, բայց երևի զրույցը ընդհանուր արևածաղկի սերմի մասին էր, քննարկում չդառավ, բայց չգիտեմ, էսպես որ ամեն օր որ շատ խորանում ես ուղղակի իրենց ուժը, ամենակարողությունը ցույց տալու համար ում ուզեն աջուձախ ծեծեն, չի եղել ախր: Եղել ա, որ ցասում ա մեծ եղել, ժողովուրդը պոռթկացել ա, մտել են ջարդել, բայց հիմա ուղղակի են ջարդում, մի տեսակ նախօրոք, մոտս կանխազգացում ա, որ մի ահավոր ազգադավ բան ա նախապատրաստվում կամ արդեն ստորագրված պատրաստ, հիմա ամեն կերպ խեղդում են ընդդիմանալու որևէ համարձակություն՝ մանավանդ էս վերջի Արցախի դեպքերից հետո... Մեղա, մեղա, չեմ էլ ուզում ենթադրածս բարձրաձայնեմ....

Էս էլ դասական կինոյից՝

https://www.youtube.com/watch?v=YKQcx1jzn4k

boooooooom
03.02.2015, 10:10
Իսկ դու ի՞նչ լուծում ես առաջարկում
Ես առաջարկում եմ նայել մեր շուրջը օգտագործվող ներկրված ապրանքներին, գտնել դրանց մեջ այն ապրանքները, որ հնարավոր է ՀՀ-ում արտադրել և փորձել դրանք արտադրել։ Ես իմ շուրջը լիքը անհրաժեշտ իրեր եմ տեսնում, որ կարելի է արտադրել, ունենալով պրեսս կաղապարներ ու ձուլարաններ/պլաստիկ ներարկող սարքեր։
Առաջարկում եմ երկրի ընդերքից հանածը անմշակ վաճառելու փոխարեն, մշակել ու ոչ թե վաճառել -լափել, այլ ստացված հումքը փոխանակել արտադրության համար անհրաժեշտ այլ հումքերով։
Արհեստավոր պատրաստել, ստեղծել հարթակներ նրանց կոմունիկացիաների համար (օր.՝ Ակումբում ունենալ «Արհեստներ» ենթաբաժինը)։
Շուրջս նայելով տեսնում եմ, որ ամեն ինչ արտադրելու համար նախ կաղապարներ են պետք, որ էդ անտեր պլաստմասը,ալյումինը,չուգունը… հալացնենք լցնենք մեջը։ Հաստոցաշինական գործարաններ է պետք բացել, ոչ թե աղոթատեղիներ։ Էլեկտրաշարժիչների գործարանն է պետք աշխատացնել, որ էդ անտեր հաստոցների վրա շարժիչներ լինի։ Էն պղինձը, որ գետնի տակից հանում են, պիտի մետաղալարի վերածենք, որ շարժիչ կարողանանք արտադրել։
Այլընտրանքային էներգիան օգտագործել…
իսկ մենք ինչ էնք անում? ճիշտա՝ ասֆալտ (չնայած դա էլ է կարևոր)

Հ.Գ . ներողություն օֆֆթոփի համար։

Mephistopheles
03.02.2015, 23:28

նօ ապեր, ես առաջարկում եմ նայել այ էս երեսին…

http://www.lragir.am/upload/img/13028486315.JPG

սա քո արդարադատությունն ա, գործադիր իշխանությունը, օրենսդիրը, էկոնոմիկան, ֆինանսը, խիղճը, թասիբը և վերջապես դեմքը… մենք ըստ էության հայելու մեջ ենք նայում… ես էլ… այ երբ որ կարանաս էս դեմքը փոխես, խոսքս ունքերը մաքրելու,թրաշվելու կամ պլաստիկ օպերացիայի մասին չի… այլընդհանրապես փոխելու մասին ա, էն ժամանակ կնայենք մեր շուրջն ու կտեսնենք թե ինչ ապրանքներ և այլն և այլն…

Տրիբուն
03.02.2015, 23:42

Խոսքի էս դեմքը դնես, չէ՞

http://www.ekantipur.com/uploads/ekantipur/news/2014/gallery_11_06/JOLIE_20141106073425.jpg

Mephistopheles
04.02.2015, 00:55
Խոսքի էս դեմքը դնես, չէ՞

http://www.ekantipur.com/uploads/ekantipur/news/2014/gallery_11_06/JOLIE_20141106073425.jpg

ես չեմ հասկանում…դու ուզում ես համազգային օրգազմի հասցնե՞ս մեզ…

Գալաթեա
04.02.2015, 02:39
Մեֆը Սաշիկի էս նկարը իրա կոմպի դեսքթոփի ու հեռախոսի գալերիի մեջ մեխել ա, մի ութ տեղ քոփի, դաունլոդ արած, ֆլոփի դիսկերի վրա պահած՝ քաղաքի տարբեր պահոցներոմ, տպած բազմացրած, սեյֆում մեկուսացրած։ Որ հենց մի բան էն չլինի՝ ճպցնի էկրաններիս, որ տեղներս չմոռանանք։
Ակումբի Չոռնայա մետկան ա էդ նկարը, Զնակ սմեռծի-ն։

Ձայնալար
04.02.2015, 21:53
Կոլեկցիա ունի Մեֆը։ Ես ամենաշատը էդ հավաքածուից Ալվարդ Պետրոսյանինն եմ սիրում։

Mephistopheles
04.02.2015, 22:25
Կոլեկցիա ունի Մեֆը։ Ես ամենաշատը էդ հավաքածուից Ալվարդ Պետրոսյանինն եմ սիրում։

Ապեր, կոլեկցիա պետք չի… ամեն տեղ կա… գուգլ, յահու… Հայաստանի նորագույն պատմության դասագրքերում… և վերջապես մեր սրտերում…

Mephistopheles
05.02.2015, 08:28
Բումին հասկանում եմ, հլա ինքը Ուկրաինայի օրինակն ա բերում, Եգիպտոսինն ավելի ցայտուն ա: էն որ Թահրիրով (իրանց Մայդանը բառիս բուն իմաստով) եկան, նրանք ավելի վատը դուրս եկան, նրանց բռնեցին, ճաղերի հետևը գցեցին, ինչ արեցին, հիմա էս մեկն էլ ոնց որ ավելի ալաբուլա ա, ու որ շատ հետ գնանք, ժամանակին Նասերանք էլ «ազատ» բառը հետները եկան: Չի դառնում, այ մարդ, չի դառնում ու վերջ: Բայց ախպեր փորձում են:

Ապեր, Եգիպտոսինը ուրիշ ա, ընդեղ սոցիալական բունտ եղավ որից հետո power vacume եղավ… եթե կհիշես էն ժամանակ էդ մասսային ղեկավարներ/քաղաքական ուժեր էին փորձում ձևավորել, էն էլ չեղավ… իրականում Մուբարաքին բանակը հանեց ու դրանից հետո ընտրություններին մուսուլմանական ախպերութունը ամենակազմակերպվածն էր ու իրանք կարողացան ընտրություններին հաղթել… լիբերալ/ֆեյսբուքային մասսան տենց էլ չկարողացավ համախմբվել ու քաղաքական ուժ դառնալ… բայց հետո, քանի որ բանակի միջոցով էր մուբարաքը հեռացել ու Սիսին դեռ ժողովրդականություն ուներ "ժողովրդին կողքին լինելու" համար, կարողացավ Մորսիին հանել ու ինքը նստեց… արդյունքում մենակ Մուբարաքի անունը փոխվեց, մնացածը ոնց կար տենց էլ մնաց… Մուբարաքն ինքն էլ էր բանակի գեներալ եղել… հիշում եմ մի անգամ Հիլարի Քլինթընը գիրք էր գրել ու ինտերվյու էր տալիս ու Եգիպտոսի հարցերով էլ խոսեց… ասում էր երբ որ հարցրին էդ ապստամբ մասսային թե Մուբարաքից հետո ում եք բերելու, իրան ասին "կարևոր չի, մենակ Մուբարաքը գնա… հետո կմտածենք"… ինքն էլ ասեց "տենց ո՞նց կլնի"… այսինքն ինքը տեսնում էր որ Մուբարաքից հետո լազմակերպված ուժ մենակ մուսուլմանական ախպերությունն ու բանակն էր, իսկ լիբերալները չէին մտածում միասնական քաղաքական ուժ դառնալու մասին…

ասածս էն ա որ փոփոխությունը վատ ա եթե ալտերնատիվներ չկան կամ ավելի վատն են…

Մենք մենակ վախում ենք, մենք ենք ու մեր վախերը: Ուրիշների մոտ չի ստացվել, մեզ մոտ կարող ա ստացվում ա, կարող ա սաղ աշխարհում առաջինը մենք ենք կարողանում էդպես միանգամից: Ես էլ գիտեմ, որ չենք կարողանալու, բայց մեկ ա սենց օրեցօր ավելի վատ ա դառնում: Էս երկու օրը մի ուրիշ թեմայում էլ արտահայտվեցի, բայց երևի զրույցը ընդհանուր արևածաղկի սերմի մասին էր, քննարկում չդառավ, բայց չգիտեմ, էսպես որ ամեն օր որ շատ խորանում ես ուղղակի իրենց ուժը, ամենակարողությունը ցույց տալու համար ում ուզեն աջուձախ ծեծեն, չի եղել ախր: Եղել ա, որ ցասում ա մեծ եղել, ժողովուրդը պոռթկացել ա, մտել են ջարդել, բայց հիմա ուղղակի են ջարդում, մի տեսակ նախօրոք, մոտս կանխազգացում ա, որ մի ահավոր ազգադավ բան ա նախապատրաստվում կամ արդեն ստորագրված պատրաստ, հիմա ամեն կերպ խեղդում են ընդդիմանալու որևէ համարձակություն՝ մանավանդ էս վերջի Արցախի դեպքերից հետո... Մեղա, մեղա, չեմ էլ ուզում ենթադրածս բարձրաձայնեմ....

մեր մոտ իհարկե Եգիպտոսի վարյանտը չի, բայց Եգիպտոսից ահագին կարելի ա սովորել… մեր խնդիրներն ավելի խճճված են, բայց մեր մոտ էլ հնարավորություն կա որ քաղաքական վակուում չլինի… մեզնից ա կախված…

…էս վերջին բռնությունները իմ կարծիքով կախված են առաջին հերթին ԵՏՄ մտնելու հետ, այսինքն Սերժն արդեն արևմուտքին սիրաշահելու խնդիր չունի՝ "կողմնորոշումը" պարզ ա ու առանց ամաչելու ու վատ զգալու հուպ ա տալիս… սրան էլ գումարվել ա Գյումրվա դեպքերը, բայց ստեղ արդեն վախից են անում, որովհետև նախ շատ լավ գիտեն որ ռուսները պերմյակովին չեն տալու և դա կարա դժգոհություն բարձրացնի ու իրանք չեն կարողանալու բավարարել ժողովրդի պահանջը որովհետև դրա համար պտի ռուսների հետ կոնֆլիկտի գնան, էդ դեպքում իշխանությունը կկորցնեն ու ռուսների ձեռից չեն պրծնի… ընդդիմությունը չի ուզում էս բողոքի գլխին կանգնի որովհետև էս բողոքը հիմնականում ուղղվելու ա դեպի ռուսաստան՝ կոնֆլիկտի ա տանելու… եթե էս շարժման վրա ալիքը բարձրացնեն ու ասենք իշխանությունն էլ չանի պահանջը՝ չպահանջի պերմյակովին ու հրաժարական տա, ապա նոր իշխանությունները էդ հարցը պտի բարձրացնեն… որովհետև էդ ալիքի վրա են եկել, իրանք պտի պահանջեն ռուսաստանից որ պերմյակովին հետ տան, որն ըստ էության էլի նույն բանն ա՝ ռուսների հետ կոնֆլիկտ…

…իսկ արցախի վերջին դեպքերն ուղղակի ահավոր ա… ծեծն էնքան չէ ինչքան Ստեփանակերտից եկող արձագանքները…