Մարկուս
04.05.2013, 12:53
-Արի՛ այստեղ:
-Որտե՞ղ:
-Դե,այստեղ` ինձ մոտ`հայելու դիմաց:
-Ու՞:
-Նայի՛ր:
-Հա,ի՞նչ:
-Ի՞նչ ես տեսնում:
-Քեզ:
-Ու՞:
-Ի՞նչը՝ ու:
-Քեզ դու՞ր է գալիս այն,ինչ տեսնում ես:
-Հա,բայց ի՞նչ ես ուզում դրանով ասել:
-Հասկանում ես,խնդիրն այն է,որ այն,ինչ ես տեսնում եմ հայելում,ինձ դուր չի գալիս:Մի տեսակ,ոնց ասեմ,ես իմ ճաշակով չեմ:
-Առաջին անգամ եմ լսում նման ապուշություն:Ի՞նչ է նշանակում ես իմ ճաշակով չեմ: :think
-Դե,նայի՛ր,ապա նայի՛ր,չէ՛,ուշադիր նայիր,այս ի՞նչ գրողի տարած պեպեններ են,քիթս տե՛ս ինչ երկար է,ինձ մեկ-մեկ թվում է, որ ես փինոկիոյի հետ ազգակցական կապեր ունեմ, ու որ ամեն անգամ սուտ ասելիս քիթս երկարել է,կամ շուրթերս,նայի՛ր կարծես բոտեքս արված լինեն:
-Բոտեքսը կնճիռների հարթեցումն է:Իսկ շրթունքների վիրահատությունը այլ կերպ է կոչվում,եսիմինչապլաստիկա,չեմ հիշում:
-Ինչ որ է,ի՞նչ տարբերություն:Ու ընդհանրապես ինչու՞ ես ուղեղդ նման հիմար տերմիններով լցնում,ինչի՞դ է պետք:
-Հա՛,հա՛,վե՞րջը,հետո,ի՞նչ էիր ասում:
-Հա,ուրեմն,ի՞նչ անի մարդ,երբ այն,ինչ տեսնում է հայելու մեջ իրեն դուր չի գալիս:
-Թող հաղթահարի թերարժեքության բարդույթը:
-Դու իրոք մտածում ես,որ ես կոմպլեքսավորվա՞ծ եմ:Լու՞րջ:
-Հա՛:
-Սխալվում ես,ես կոմպլեքսավորվա՛ծ չեմ,ես ուղղակի իրատես եմ:
-Ո՛չ:
-Հա՛,հա՛,վա՜յ:Ա՜խր դու ինձ շատ լավ ես ճանաչում:Ես չունեմ նման խնդիր,հավատա՛:
-Բայց դու չես սիրում քո արտաքինը:
-Հա,որովհետև ես իմ ճաշակով չեմ:
-Դե հերի՛ք է,էլի,սպանեցիր արդեն,դա էլ նոր արդարացու՞մ է:Հասկացի՛ր դու պետք է սիրես քո մարմնի ամեն մի մասը:
-Ես հո изврашенка չեմ: :D
-Դեբիլ:Ինչու ես միշտ ամեն ինչ կատակի վերածում,երբ լուրջ զրուցում ենք:
-Ես այդպիսին եմ:
-Լավ:Դա մի կողմ,ի՞նչ էիր ասում,որտե՞ղ կանգ առանք:
-Հա,ինչ էի ասում…հա,ես ամեն ինչ հասկացել եմ:
-Ըհը՜ խնդրե՜մ,հիմա ի՞նչ:
-Հայելու մեջ ես չեմ:
_...
-Հա՛,լու՛րջ,չե՞ս հավատում:Երբևէ մտքովդ չի՞ անցել, որ հայելին քեզ խաբում է:Աշխարհի բոլոր հայելիները ստում են:
-Դե՞ղ ես արել:
-Վե՛րջ տուր:Հետո էլ ինձ ես ասում կատակ ես անում,երբ լուրջ զրուցում ենք:Հասկացի՛ր ես այնպիսին չեմ,ինչպիսին հայելին ինձ ցույց է տալիս:
-Իսկ ինչպիսի՞ն ես:
-Ի՞նչ իմանամ,եթե իմ վարկածը ճիշտ է,ես ինձ երբեք չեմ տեսել:
-Լավ,իսկ տեսախցի՞կը,վիդեոձայնագրությու՞նը:
-Հա,հա,դրանք էլ են խաբում:Դա դավադրություն է,ու այն էլ լավ կազմակերպված:
-Հալյուցինագեն սնկե՞ր ես կերել:
-Փախա՜ր:
-Խմա՞ծ ես:
-Կորի՛ր գրողի ծոցը:Ի՞նչ սունկ,ի՞նչ հալյուցինացիա,ի՞նչ ալկոհոլ,ես լուրջ եմ խոսում:
-Օօօ՜ ընտիր է,հրաշալի՜ է ուղղակի,ուրիշ հայտնագործություն չե՞ս արել:
-Հա,հա,ի՞նչ իմացար:Լսի՛ր ինձ թվում է,որ ես չկամ,,չեմ ապրում ու այս ամնեը երազ է`մեր կյանքը,մենք:
-Ինձ բա՛հ տվեք:
-Դու ինձ չես հասկանում,մտածում ես` գիժ եմ,հա՞:
-Հա՛:Ես գնում եմ:
-Ու՞ր,ու՞ր ես գնում:
-Գնում եմ երկու տուփ վերոնալ խմեմ ու վերջ տամ կյանքիս,որ էլ զառանցանքդ չլսեմ:
-Դու չես կարող վերոնալ խմել,դու ընդհանրապես չես կարող խմել,դու չկաս:
-Ոչինչ:
-Ո՞նց թե ոչինչ:
-Այդպե՛ս:Հիմա լարի՛ր ողջ ուշադրությունդ ու ինձ լսիր:Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ:Դու գիտես` ես լավ հոգեբան եմ:Դու,համարձակություն չունենալով քո բարդույթները խոստովանել ինքդ քեզ `ասինքն ինձ,ցնդաբանությամբ ես զբաղվում:Հայելու մեջ դու ես,դու,լսում ես դու,քոնն են պեպեններդ,քիթդ,կանաչ աչքերդ:Դու դու ես,դու այդպիսին ես:Սիրի՛ր քեզ,լսու՞մ ես,դու վե՛րջն ես,ուղղակի սիրիր:Իսկ եթե մտածում ես,որ տգեղ ես,ուրեմն աշխարհի ամենավերջին անճաշակն ես:Ինչո՞ւ ես ժպտում:
-Ուղղակի…չգիտեմ…դու ինձ դուր ես գալիս:
-Ես դու եմ:
-Այսինքն ես ինքս ինձ դու՞ր եմ գալիս:
-Վերջապե՜ս :Հասկացա՞ր ինչ էի ուզում ասել:
-Հաա՜ հասկացա:Հիմա ամեն ինչ պարզ է,ես սիրում եմ քեզ,չէ՛ ինձ,չէ՛,գրողը տանի, մեզ: :love