PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ ես հեքիաթ եմ պատմում



Վոլտերա
01.05.2013, 15:14
- Հեքիաթ կպատմե՞ս

- Ի՞նչ

- Հեքիաթ, սովորական, պուպուշ հեքիաթ

- Բայց ես հեքիաթ պատմել չգիտեմ: Ոչ մեկը չեմ հիշում

- Ուրեմն հորինիր

- Համոզված ե՞ս, որ ուզում ես...

- Հա, մենակ թե պուպուշ լինի

- Չէ, ես պուպուշ բաներ չեմ պատմում, առավել ևս հորինում

- Իսկ դու փորձիր

- Դու կփոշմանես

- Չեմ փոշմանի

- Գոնե թեման ասա

- Ի՞նչ, թեմա՞ն ասեմ, գրողիս տեսեք

- Հեչ էլ գրող չեմ, ու մանավանդ հեքիաթասաց

- Լավ, թող լինի տղայի ու աղջկա սիրո մասին

- Բայց դա հեքիաթ չի լինի: Ավելի շատ 540 սերիայանոց սերիալ հ1-ի համար

- Մի ջրիկացիր

- Տղան ու աղջիկը...Օ, որքան քնքշանք ու սեր կար նրանց մեջ, քանի դեռ չէին հանդիպել միմյանց

- Դե, վերջացրու՛

- Չէ, ինչի՞... Լավ, տղան ու աղջիկն իրար էին սիրում: Մի օր տղան աղջկան հրավիրում է անտառ հանդիպման: Աղջիկը շուտ է տեղ հասնում ու սրտատրոփ տղային է սպասում: Հանկարծ հետևում զգում է ինչ-որ մեկի շնչառությունը: Շրջվում է ու տեսնում է...

- Ի՞նչ է տեսնում

- Կացնով ծաղրածուի

- Զզվում եմ քեզնից

- Չէ, դու շարունակությունը լսիր

- Չեմ ուզում

- Ծաղրածուն բռնաբարում է աղջկան

- Էդ դեպքում ինչի՞ համար էր կացինը

- Իսկ դու երևակայիր

- Ջրիկ, ջը-րիկ... Չես կարող չէ՞ նորմալ բան պատմել

- Լամպ

- Ի՞նչ

- Ուղղակի լամպ, էդ բառի տակ էլ ինչ ուզում ես պատկերացրու

- Ավելի լավ է չպատկերացնեմ

- Չէ պատկերացրու

- Գնա հա

- Ու՞ր գնամ, անտա՞ռ... Լավ սիրո մասի՞ն ես ուզում: Ուրեմն գայլն ու ագռավն իրար են սիրահարվում

- Հետո՞

- Հետո գիշերները հանդիպում են

- Բա հետո՞

- Հետո պարզվում է, որ երկուսն էլ որձ են

- Ինչպիսի ֆանտազիա: Ավելի շատ շարքային սարսափներիցդ է

- Սարսա՞փ ես ուզում: Մի մարդ աշխատում է գրասենյակում: Գրասենյակը գտնվում է շենքի 14-րդ հարկում: Վերելակ էլ շենքում չի լինում

- Խեղճ մարդ

- Չէ, դու լսիր, էդ մարդը վերելակավար է լինում

- Վերելակավար գրասենյակու՞մ

- Պատկերացրու, որ հա

- Իսկ ի՞նչ էր անում, եթե վերելակ չկար

- Աշխատում էր: Որպես վերելակ: Իրեն կախում էին ճոպաններից ու մարդիկ նրա միջոցով բարձրանում էին:

- Էդպես շարունա՞կ

- Հա, մինչև մի օր ճոպանները պոկվեցին ու ամեն ինչ վերջացավ: Հեքիաթն էլ:

- Չէ, չէ ու էլի չէ....

- Էլի չէ՞... Գիտես մեկը կար, ով ուրվականների էր տեսնում ու խոսում էր իրենց հետ: Հետո մի օր պարզեց, որ իրականում ինքն է ուրվականը, իսկ նրանք, ում հետ որ խոսում էր, սովորական մարդիկ էին:

- Հիմա ե՞ս եմ ուրվականը, թե՞ դու

- Դա ոչ ոք չի կարող ասել, ու դու անհամն ես

- Դե ես երբեք չեմ հասնի մտքիդ փայլատակումներին: Ծաղրածուն բռնաբարում է աղջկան, ագռավն ու գայլը համասեռամոլներ են դուրս գալիս, մարդն աշխատում է որպես վերելակ, ինչ-որ մեկն ուրվական է ու չգիտի այդ մասին

- Դե գիտես ինչ, ասել եմ, որ հեքիաթ պատմել չգիտեմ

- Հա, փոխարենն ամեն ինչ փչացնում ես

- Հիմարիկ, ի՞նչն եմ փչացրել

- Իմ հեքիաթը... Ես հեքիաթ էի չէ՞ ուզում

- Ուրեմն ամեն ինչ լավ է, արևը շողում է, դրսում տաք է, մարդիկ ժպտում են, բոլորն իրար սիրում են, բոլորը երջանիկ են...առ քեզ լավ ու պուպուշ հեքիաթ

- Չէ, ուզում եմ, որ հեքիաթում արքայազն էլ լինի

- ...բոլորը երջանիկ են...երջանիկ է նաև արքայազնը:

- Ու թող կախարդ էլ լինի

- Երջանիկ է նաև կախարդը

- Չէ, կախարդը թող վերջում մեռնի

- Լավ, ծաղրածուին կասեմ կախարդին սպանի, աղջկան էլ կամուսնացնենք արքայազնի հետ: Արքայազնը անգլիացի կլինի, որ ամեն ինչ աննկատ անցնի: Ագռավնի էգ կդարձնենք, կամ գայլին, չգիտեմ, շենքում վերելակ կկառուցենք, էն ուրվականների մասին հեքիաթում էլ հակառակը կլինի: Բայց մենք էստեղ մեկին էինք մոռացել

- Ու՞մ

- Տղային: Ախր պիտի անտառ գար, չէ՞... Աղջկա մոտ

- Ճիշտ է, արի էսպես, իբր էդ տղան գժվում է սիրուց ու անտառում կորում է, հետո հանդիպում է ագռավենց

- Չէէէ... Ես ուրիշ ձև էի մտածել... Ուղղակի եթե ասեմ, ինձնից լրիվ կհիասթափվես: Իրականում էդ տղան հեչ էլ չէր սիրում աղջկան: Ու հենց ինքն էր կացնով ծաղրածուն, բեեեե :P

- Անտանելիի մեկը

- Ախր զգուշացրեցի չէ՞, որ հեքիաթ պատմել չը-գի-տեմ...

Լեո
01.05.2013, 16:54
Ու հետո պարզվեց, որ հենց տղեն ա ծաղրածուի դիմակի տակ թաքնված եղել, թե չէ էլ ինչի՞ համար պիտի աղջկան հենց անտառում ժամադրեր... :lol

Վոլտերա
01.05.2013, 16:57
Ու հետո պարզվեց, որ հենց տղեն ա ծաղրածուի դիմակի տակ թաքնված եղել, թե չէ էլ ինչի՞ համար պիտի աղջկան հենց անտառում ժամադրեր... :lol
Հա մանավանդ իմ հեքիաթի տղեն :))

Լեո
01.05.2013, 17:00
Լավ, բա կացինն ինչի՞ համար էր :blin

Վոլտերա
01.05.2013, 17:02
Լավ, բա կացինն ինչի՞ համար էր :blin
Էդ տղեն կիմանա

Լեո
01.05.2013, 17:05
Էդ տղեն կիմանա

Ես էլ եմ արդեն գլխի ընկնում՝ ինչի համար էր... :))

Վոլտերա
01.05.2013, 17:06
Ես էլ եմ արդեն գլխի ընկնում՝ ինչի համար էր... :))
Ինձ էլ կասես :}