PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծնունդդ շնորհավոր լինի, Կլօ՜ր :love



CactuSoul
01.05.2013, 03:49
Հայկ ջան, էս քշերվա 1000-ին, բժժած գլխով, բայց մեծ սրտով ուզում եմ շնորհավորել ծնունդդ: Մեծ պատիվ ա, որ հենց ես եմ բացում էսքան սիրված ու անկրկնելի ակումբցու շնորհավորական թեման :))
Չգիտեմ՝ ինչ ասել… մենակ էն գիտեմ, որ ուզում եմ անսահման երջանիկ լինես, որ դու իմ ամենասիրելի մարդկանցից ես, նրանցից, ում համար սիրտս կարող ա ցավել կամ ցնծալ… մի խոսքով:
Ուզում եմ մուսադ քեզ չլքի, որ շատ գրես, մենք էլ կարդանք:
Չեմ կարողանում մարդավարի գրել, ուղեղս կախելու վրա ա արդեն, բայց մյուս կողմից էլ էդ ուղղակի նրանից ա, որ սենց դեպքերում դժվար ա լինում բառերով բաներ գրելը: Ինձ թվում ա՝ դու գիտես, թե ինչեր եմ քեզ մաղթում… :B
Կենացդ, Հայկօ ջան :drinks



Հ.Գ.
Էս սմայլիկից մոռացա դնել. :love

Աթեիստ
01.05.2013, 04:18
Պահոո, Հայկ ջան, մեր կողմից էլ ընդունի շնորհավորանքներ։ Ուշ-ուշ ենք տեսնում, բայց շուտ-շուտ ու լավ-լավ լսենք։
Քեզ քո ուզած Հայաստանն ու ապագան։

Ուլուանա
01.05.2013, 04:21
Հայկ ջան, շնորհավոր ծնունդդ :)։ Լիքը լավ–լավ բաներ քեզ, այդ թվում և ստեղծագործական նորանոր նվաճումներ։ Ակումբի գլխից էլ անպակաս լինես։ Տես, հա՜, Ակումբին էլ չդավաճանես Ֆեյսբուքի հետ :))։
:drinks

Մինա
01.05.2013, 08:06
Հայկ ջան,շնորհավորում եմ ծնունդդ:
Դուխս չի հերիքում ավելին գրելու,մենակ ասեմ,որ շատ ուրախ եմ վերադարձիդ համար:Մի կորի,հա՞::love

enna
01.05.2013, 10:13
Շնորհավոոր)

Շառ ու փորձանքից հեռու:D
Ես քեզ հաջողություն եմ մաղթում,որ դա լինի ,մնացածը կլինի:

Նաիրուհի
01.05.2013, 10:30
Կլօ՜ր :love

Ես որ մեծանում եմ, առաջ մեծ թվացած մարդիկ սկսում են փոքրանալ։ Էս քանի տարի է՝ դու չես փոքրանում, մի բան էլ հակառակը։
Թող որ էդպես լինի իրականում, ուրիշների համար էլ, բայց ամենակարևորը՝ հենց քեզ համար։ Մի հատ ջերմ ։պաչ էն հանճարեղ ճակատիդ :kiss

Լեո
01.05.2013, 11:49
Հայկ ջան, շնորհավոր :)

Վոլտերա
01.05.2013, 12:52
Շնորհավոր Հայկօ :))

_Հրաչ_
01.05.2013, 13:06
Շնորհավոր, Հայկ ջան: :)

Dayana
01.05.2013, 13:14
Շնորհավոր ծնունդդ, Կլօր: :)

Այբ
01.05.2013, 14:02
Եթե անծանոթները կարող են շնորհավորել, ուրեմն ես էլ եմ միանում շնորհավորանքներին...
Շնորհավոր:hi

StrangeLittleGirl
01.05.2013, 14:08
Շնորհավո՜ր Կլօր, քեզ լիքը լավ-լավ բաներ :)

My World My Space
01.05.2013, 14:50
Կլօրյանսկի՜ …զեմուլյա՜… սֆաթի՜կ… :love

Շնորհավո՜ր, բրա՛տ… Միշտ կլօր ու լիքը…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Chuk
01.05.2013, 15:08
Արյա, Հայկ, պարզվում ա, որ դու աշխատավոր ես :)) Մեր մեջ ասած դզում են սենց զուգադիպությունները, երբ որ նոր մտքին, գործին թափով ու եռանդով կպնողի ծնունդը համընկնում ա աշխատավորների միջազգային օրվա հետ :)

Շնորհավոր, Հայկ ջան :) Քեզ քո գաղափարների իրականացում եմ ցանկանում, անձնական երջանկություն: Կենացդ, ախպերս :drinks

Freeman
01.05.2013, 15:41
շնորհավոր, ախպերություն
Ես էլ մտածում էի էսօր ի՞նչ օր ա, որ ոչ աշխատանքային ա:)

Alphaone
01.05.2013, 16:08
Հայկ ջան, տաղանդ, շնորհավորում եմ: Ոչ մի բան չեմ բարեմաղթելու, ուղղակի սրտանց լավն եմ ցանկանում ու չեմ ուզում, որ լավ բաները պլանավորվածի նման կատարվեն, թող հաճելի անակնկալների համար էլ կյանքում տեղ լինի: :) :scen :drinks
:bux::bux::bux:

Two-Face
01.05.2013, 16:27
Մի հատ էլ ստեղ գրեմ: :))

Շնորհավոր Հայկօ ջան: :drinks Ցանկանում եմ քեզ մի հատ Alienware նոթբուք, մի քանի հատ Collector's Edition-ներ քո սիրած խաղերից: Ու մեկ էլ էս տորթից: http://i.imgur.com/xOyoFab.gif


http://i.imgur.com/puDbPR5.jpg

Smokie
01.05.2013, 16:56
Հոհոհոո՜, շնորհավոր Հայկօօօ՜:bux:

Լավն ես տաղանդ ջան, միանում եմ բոլորի խոսքերին ու բարեմաղթանքներին;)

Rammstein
01.05.2013, 18:59
Արրյյա՜, ես էլ ասում եմ` էսօր ինչի՞ աշխատանքային չի: Թե չէ անունը դրել են «Աշխատանքի օր» ու չեն աշխատում, համոզիչ չի, էլի: :))
Հայկ ջան, շնորհավոր: :drinks

Վահե-91
01.05.2013, 19:16
շնորհավոր :drinks

laro
01.05.2013, 19:18
Միանում եմ բոլորի շնորհավորանքներին, առողջ եղիր:

Ruby Rue
01.05.2013, 19:45
Իմ ամենասիրելի ակումբցիներից մեկ ջան, ծնունդդ շնորհավոր: :)
Միշտ ֆեյսբուքին հավես ստատուսներ նվիրես, բայց ակումբին «Պարի՛ր ինձ համար»-ի պես մեծ անակնկալներ մատուցես:
Կենացդ: :drinks

Ambrosine
01.05.2013, 20:22
Հայկ ջան, շնորհավորում եմ: Ապրես, որ ծնվել ես ;):

Mephistopheles
01.05.2013, 20:42
Կլօրիկ, կլօրիկ այ լօրիկ…

Բոյով, բուսաթով, ջահել, սիրուն, սեքսի, ինտելեկտուլ, քաղցր լեզու, մարդամոտ, ազնիվ, աղջիկների խելքը քո ՀԱՄԱՐ գլում ա… դու էն ես ինչը ես երբեք չեմ եղել, այ անխիղճ… այ մունդառ… այ ավերիչ… բա ես հիմա քեզ ի՞նչ ցանկանամ որ դու չունես կամ չես… ճարտար լեզու, սուր գրիչ… կեխտի մեկը, բան չես թողել որ ցանկանամ…

… ու վաբշե ռադդ քաշի գնա… ցանկություններ չունեմ, բայց փոխարենը ծնողներիս եմ մեղադրում որ ինձ քո պես չեն սարքել… փռչոտ, կոլոտ, ծուռ ոտերով, ակնոցով, լղար…

Սենց ծմունդները շատ ծանր եմ տանում… տրամադրությունս քցիր, մունդառ…

Անվերնագիր
01.05.2013, 21:35
Շնորհավոր եղբայր , սրտանց ուզում եմ, որ վերևի գրվածները կատարվեն :) կենացդ

Monk
01.05.2013, 22:37
Ակումբում չշնորհավորել չի լինի :) Շնորհավորում եմ, Կլօր եղբայրս, չգիտեմ էլ ինչ մաղթեմ, քիչ է մնում Մեֆի գրածը մեջբերեմ :)) Սրտանց մաղթում եմ, որ շատանաս, Հայկ ջան, քո նման ճստոներ ունենաս: Քո նման մարդկանց շատանալը ամենառեալ տարբերակն է մեր հասարակության որակը բարձրացնելու: Մեզնից էլ անպակաս լինես :)

Yevuk
01.05.2013, 22:44
Ծնունդդ շնորհավոր, Հայկ ջան: Հաջողակ լինես: ;)

Գալաթեա
01.05.2013, 22:50
Հայկ ջան, շնորհավոր:
Մեզնից անպակաս :)
Պաչ:

Chilly
02.05.2013, 11:01
օյ շտո յա պռապուսծիլ, ախպերո, շնորհավոր, քո պես ունիկալությունները որ շատանան նենց լավ կլնի :) ողջ լեր :)

VisTolog
02.05.2013, 11:24
Շնորհավոր Հայկ ջան: Ցանկանում եմ մի օր նոբելյան մրցանակ ստանաս::))

Arpine
02.05.2013, 14:45
Շնորհավոր ԿլՕ~ր ^_^

Լեդի Վարդ
02.05.2013, 15:43
Շնորհավոր:bux:

Sagittarius
02.05.2013, 20:08
Հայկօին, ինչպես ակումբցիների մեծամասնությանը, իրական կյանքում չեմ ճանաչում: Բայց ճանաչում եմ ակումբի Հայկօին, ինքը որակ ա: Իրա review-ները ինձ համար IMdB+Rotten Tomatoes+Metacritic+IGN+Goodreads են:

Ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է «Akumb for Dummies» ուղեցույց ստեղծել, ու Հայկօի բացած թեմաները, որպես դասագրքային օրինակ ընդգրկել: Ակումբի խոխա նորեկներ, գտեք Հայկօի բացած թեմաները ու տեսեք, թե թեմա ոնց են բացում, իրանից լիքը սովորելու բան կա:

Հայկօ ջան, շնորհավոր: Ապրես դու, որ քո հասեցիեն լրիվ անկեղծ էսքան լավ բան ասելու հնարավորություն ես տվել:

Mephistopheles
02.05.2013, 23:43
Հըլը դու դրան տես… էս քանի՞ օր ա արդեն նստած ստեղ իրա գովքն ենք անում, բայց ինքը մի հատ լայաղ էլ չի անում գա գոնե մի հատ "շնորհակալություն" տա, ասի մերսի ժողովուրդ ջան… լամպուշկին չի… սալլամիշ չի անում…

…որ ասում եմ մարդ չի, մունդառ ա, չեք հավատում… ասում եք Մեֆը չար ա… առռը ձեզ, էս էլ ձեր բարին ա… Րաֆֆիից ա սովորել…

Հայկօ
04.05.2013, 17:35
Ժողովուրդ ջան, ես էսօր վերադարձա օյաղ կյանք, քաղաքակրթություն ու ինտերնետ: Շատ շնորհակալ եմ, կայֆ ա շատ, կարդում եմ, ինձ լավ եմ զգում, ուրախանում եմ, ավել էլ ի՞նչ ա պետք, ինձ՝ համարյա ոչ մի բան :): Սիրում եմ բոլորիդ ու նույնիսկ Մեֆին :)): Յո-հո-հո ու լիքը դատարկ շշեր :drinks: