PDA

Դիտել ողջ տարբերակը : Չարլզ Բուկովսկի



impression
30.04.2013, 15:23
ահագին փնտրեցի, մինչև իրոք համոզվեցի, որ չկա նման թեմա, որովհետև գոնե ես բացած պետք ա լինեի :)) բայց, փաստն էն ա, որ Բուկովսկու մասին թեմա չունեինք, դե ինչ, գնացինք, ես ինձ զբաղվելիք գտա :)

և այսպես՝ ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ

55628

Ծնվ. Հեյնրիխ Կարլ Բուկովսկի, օգոստոսի 16, 1920
Մահ. մարտի 9, 1994, 73 տարեկան հասակում
Մասնագիտությունը՝ գրող, բանաստեղծ, արձակագիր
Գրական ուղղությունը՝ կեղտոտ ռեալիզմ

Ծանր մանկություն է ունեցել, հայրը սիրում էր ձեռք բարձրացնել որդու վրա, նման տեսարաններ շատ կան Բուկովսկու բանաստեղծություններում ու պատմվածքներում: Դեռահաս տարիներին Բուկովսկին acne vulgaris հիվանդությունն է ձեռք բերում, որի պատճառով այլանդակվում է նրա դեմքը: Պատմվածքներում ու բանաստեղծություններում նա հաճախ է գրում այն մասին, թե ինչքան տգեղ է ինքը, հաճախ նաև ինքն իրեն անվանում է աշխարհի ամենատգեղ մարդը: Տառապում էր ալկոհոլիզմով, անգամ որոշ պատմվածքներ սկսել կամ վերջացրել է հաշվելով, թե քանի արկղ գարեջուր խմեց գրելու ընթացքում:

տենց, ուրիշ շատ բան չգիտեմ իր մասին, էն վերևի փաստերը Վիկիից վերցրեցի
ուզում եմ ասել, որ ինձ համար Բուկովսկին շատ իսկական բանաստեղծ ա, ինքը իմ իմացած ամենաանկեղծ գրողներից մեկն ա, ու ես ահավոր հարգում եմ իրեն դրա համար, ինքը ունի գրականության էն ընկալումը, որը ինձ էլ ա շատ հարազատ

էս վերջերս մի քանի թարգմանություն եմ արել իրենից, էսա կդնեմ էստեղ, էդ էլ կարող ենք քննարկել

impression
30.04.2013, 15:29
ՄԵՆԱԿ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ /Alone with Everybody

միսը ծածկում է ոսկորը,
դրանում դնում են բանականություն
ու մեկ-մեկ էլ՝
հոգի
կանայք ծաղկամաններ են շպրտում
պատին
տղամարդիկ շատ են խմում
ու ոչ-ոք չի գտնում այն
մեկին
բայց շարունակում են փնտրել
տարբեր անկողիններ
մտնել-դուրս գալով

միսը ծածկում է ոսկորը,
միսը փնտրում է ավելին,
քան միսը

ընդհանրապես
հույս չկա:

մենք բոլորս նույն հավատի
թակարդի մեջ ենք

ոչ ոք երբեք չի գտնում
այն մեկին

լցվում են քաղաքի աղբանոցները,
լցվում են հետնաբակերը,
լցվում են գժանոցները,
լցվում են հիվանդանոցները,
լցվում են գերեզմանոցները

ուրիշ ոչինչ
չի լցվում:



թե լուսինը, թե աստղերը և թե աշխարհը/And the Moon And the Stars And the World

երկար զբոսանքներ գիշերով
ահա թե ինչն է լավ հոգու համար՝
թաքուն նայել պատուհաններից ներս
տեսնել, թե ինչպես են հոգնած
տանտիրուհիները փորձում հետ մղել
գարեջրից մոլեգնած ամուսիններին:


հենց բանաստեղծություններն անցնում են/As the Poems Go

հենց բանաստեղծություններն անցնում են հազարները, դու
հասկանում ես, որ ստեղծել ես ահավոր
քիչ:


Պատճառ ու հետևանք/Cause And Effect

լավագույնները հաճախ իրենց իսկ ձեռքից են մեռնում
ուղղակի ազատվելու համար
իսկ ապրողները
երբեք չեն կարողանում հասկանալ
թե ինչու մարդ պետք է
երբևէ
ուզենար
ազատվել
իրենցից

Անվերնագիր
30.04.2013, 18:18
Շատ եմ լսել Բուկովսկու մասին, հիմանականում ստեղծագործել ա ալտերնատիվի մեջ, չէ՞: Իր ««Հաց վետչինայով»» գիքը միշտ ուզեցել եմ կարդամ, բայց միշտ հետին պլան ա մղվել չգիտեմ խի:

Նիկեա
30.04.2013, 18:33
լավագույնները հաճախ իրենց իսկ ձեռքից են մեռնում
ուղղակի ազատվելու համար
իսկ ապրողները
երբեք չեն կարողանում հասկանալ
թե ինչու մարդ պետք է
երբևէ
ուզենար
ազատվել
իրենցից
Հետաքրքիր տողեր են:

ivy
30.04.2013, 20:30
Լիլ, լավն էր թարգմանությունդ:

Alone With Everybody

the flesh covers the bone
and they put a mind
in there and
sometimes a soul,
and the women break
vases against the walls
and the men drink too
much
and nobody finds the
one
but keep
looking
crawling in and out
of beds.
flesh covers
the bone and the
flesh searches
for more than
flesh.

there's no chance
at all:
we are all trapped
by a singular
fate.

nobody ever finds
the one.

the city dumps fill
the junkyards fill
the madhouses fill
the hospitals fill
the graveyards fill

nothing else
fills.

CactuSoul
30.04.2013, 20:32
դե ինչ, գնացինք, ես ինձ զբաղվելիք գտա :)
հա, Լիլ, դու մի քիչ շուտ-շուտ ձանձրացիր :love

CactuSoul
30.04.2013, 20:50
«ՄԵՆԱԿ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ /Alone with Everybody»
Մի ուրի՜շ տեսակ լավն ա էս մեկը: Էն որ լավն ա, ու էլ ոչ մի բան աչքիդ չի գալիս, էն որ արդեն հեղինակ, ոճ, ստեղծագործություն, բառեր, ամեն ինչ վերանում ա, դառնում ուղղակի զգացողություն, ապրում… Մի քանի հատիկ բառ ես կարդում, բայց զգացողությունդ էնքան ա, ինչքան մի լավ, հաստափոր վեպն ավարտելիս կլիներ…
ահավոր թունդ ա

impression
30.04.2013, 23:18
Ավարտ/Finish

մենք նման ենք վարդերի, որոնք երբեք իրենց
նեղություն չեն տվել ծաղկելու, երբ դա պետք էր անել,
ու թվում է, թե արևն արդեն զզվել է սպասելուց


Բարև, ո՞նց ես/Hello, How are You?

այդ վախը՝ լինելու այն, ինչ կան՝
մեռած

գոնե անտուն չեն, նրանք
զգույշ են, որ մնան տանը, էդ
խմորանման գժերը, որ նստում են մենակ իրենց
հեռուստացույցների դիմաց,
նրանց կյանքը լի է պահածոյացված, խեղված ծիծաղով:

նրանց իդեալական թաղերը՝
կանգնեցված մեքենաներով,
փոքրիկ կանաչ մարգագետիններով,
փոքրիկ տներով,
փոքրիկ դռներով, որոնք բացվում ու փակվում են,
երբ այցելում են իրենց բարեկամները
շաբաթվա վերջում
դռները փակվում են
մեռնողների հետևից, ովքեր մեռնում են դանդաղ
մեռածների հետևից, որոնք դեռ կենդանի են
ձեր խաղաղ սովորական թաղերում՝
ոլորապտույտ փողոցների
հոգեվարքի
շփոթմունքի
սարսափի
վախի
անտարբերության:

ցանկապատի հետևում կանգնած մի շուն:

լուռ մի մարդ՝ պատուհանի մոտ:

StrangeLittleGirl
01.05.2013, 20:56
Լիլ, դու խաբա՞ր ես, որ մենակ բոլորի հետն էսօր հայալեզու ինտերնետում մի այլ կարգի պտտվում ա: :)) ապրես, բարի գործ ես արել

impression
04.05.2013, 12:57
Բյուր, չէ, խաբար չեմ, տեղյակ պահի ինձ :)

նոր բան եմ թարգմանել


բանաստեղծություն սվինգերների, տիեզերական կոկետուհիների համար/a poem for swingers, a poem for the playgirls of the universe

ես սիրում եմ կանանց, ովքեր չափազանց շատ տղամարդ չեն տեսել:
Կուսություն չի ակնկալածս, ուղղակի նախընտրում եմ կանանց,
ովքեր չեն կոպտացել հարուստ փորձից:

կանայք, ովքեր զգույշ են ընտրում տղամարդկանց,
ունեն մի ընդհանուր հատկանիշ
իրենց քայլվածքում
իրենց աչքերում
իրենց ծիծաղի ու քնքուշ
սրտերի մեջ:

կանայք, ովքեր շատ տղամարդ են ունեցել
թվում է, թե հաջորդին ընտրում են
վրեժի պատճառով, ոչ թե
զգացմունքի:

եթե դու էգոիստաբար ես խաղում, ամեն ինչ
շրջվում է քո դեմ.
մարդ չի կարող սեր կամ կապվածություն
պահանջել:
ի վերջո քեզ մնում է այն,
ինչ որ տվել ես
որը հաճախ
ոչինչն է:

որոշ կանայք նրբանկատ են
մյուսները քաղցր են ու
հրաշալի:

եթե ուզում ես միզել արևի վրա,
խնդրեմ,
միայն թե կանանց
հանգիստ թող:

impression
04.05.2013, 13:34
մի հատ էլ :)


եթե ես սովորեցնեի գրել/if I taught creative writing

հը՞, եթե գրել սովորեցնեիր, հարցրեց
նա, ի՞նչ կասեիր մարդկանց:
կասեի, որ տխուր սիրային պատմության մեջ ընկնեին,
ունենային թութք ու վատ ատամներ,
խմեին էժան գինի,
անկողինը մի պատից մյուսը քարշ տային,
հետո կասեի, որ մի ուրիշ տխուր
սիրային պատմության մեջ ընկնեին,
ու երբեք չօգտագործեին գրամեքենայի մետաքսե
ժապավեն,
խուսափեին ընտանեկան պիկնիկներից
կամ վարդագույն այգում լուսանկարվելուց,
որ կարդային Հեմինգուեյ միայն մեկ անգամ,
բաց թողնեին Ֆոլքներին ու
անուշադրության մատնեին Գոգոլին,
երկար նայեին Գերտրուդ Ստեյնի լուսանկարներին,
անկողնում կարդային Շերվուդ Անդերսոն՝
Ռիցի կրեկերները կրծելով,
հասկանային, որ այն մարդիկ,
ովքեր միշտ խոսում են սեքսուալ ազատության մասին
ավելի վախեցած են, քան հենց իրենք:
լսեին E, Power Biggs ռադիոյով, քանի դեռ
մի անծանոթ քաղաքում
Bull Durham-ն են նայում մթության մեջ,
իսկ վարձը տալուն մնացել է մի օր,
որից առաջ պետք էր հրաժարվել
ընկերներից, բարեկամներից ու աշխատանքից:
կասեի, որ երբեք իրենք իրենց բարձր և/կամ
ազնիվ չհամարեին
ու ոչ էլ փորձեին լինել այդպիսին:
մի ուրիշ տխուր սիրային պատմության մեջ ընկնեին:
նայեին ճանճին՝ ամառային վարագույրի վրա:
երբեք չփորձեին հաջողության հասնել:
բիլյարդ չխաղային:
իրավացիորեն զայրանային, երբ տեսնեն,
որ մեքենայի անիվն իջել է: վիտամիններ ընդունեին, բայց
չգիրանային ու վազելու չգնային:
ու այս ամենից հետո
անեին ճիշտ հակառակը:
հրաշալի սիրային պատմություն ունենային,
ու միգուցե սովորածը լիներ այն,
որ ոչ ոք ոչինչ չգիտի՝
ոչ Կառավարությունը, ոչ մկները,
ոչ պարտեզ ջրելու խողովակները, ոչ էլ
Հյուսիսային աստղը:
ու եթե երբևէ ինձ բռնացնես
գրելու դասեր տալիս,
ու էս ամենն անգիր ասես,
անմիջապես այդ առարկայից
գերազանց կնշանակեմ քեզ:

Դատարկություն
04.05.2013, 15:04
Քանի օրը Բուկովսկու հայերեն թարգամանություններն էի կարդում, օրինակ՝ «Մենակ բոլորի հետ»-ը էնտեղ էլ կար թարգմանած, բայց impression-ի թարգմանածը ես ավելի սիրեցի, ապրես շատ :)

impression
04.05.2013, 15:27
ահա և ես/Here I am...

հարբած նորից,
գիշերվա երեքին, վերջացնում եմ գինու երկրորդ
շիշը, մի տասը-տասնհինգ էջ պոեզիա եմ
տպել:
ծերունին՝
մթնշաղում ջահել աղջկա մարմնից խենթացած.
լյարդը չկա,
երիկամներն էլ են հրաժարվում,
ենթաստամոքսային գեղձը՝ ուժասպառ
երկնքին հասնող արյան
ճնշում:


սիրտդ ո՞նց ա/How Is Your Heart?

իմ ամենավատ շրջանում էլ՝
այգու նստարաններին,
բանտերում,
կամ երբ ապրում էի
պոռնիկների հետ
միշտ զգացել եմ հստակ գոհունակություն,
ես դա երջանկություն չէի կոչի
դա ավելի շատ ներքին
հավասարակշռություն էր,
որը հարմարվում էր այն ամենին,
ինչ տեղի էր ունենում,
ու օգնում էր գործարաններում,
կամ երբ աղջիկների հետ
ոչինչ չէր
ստացվում:


Սխալվեցի/ I made a mistake

մտա պահարանի խորքերն ու
էնտեղից հանեցի կապույտ
ներքնազգեստ
նրան ցույց տվեցի ու
հարցրեցի՝ «քո՞նն է»:


մելանխոլիա/Melancholia

մելանխոլիայի պատմությունը
ներառում է մեզ բոլորիս:


Oh YEs

ավելի վատ բաներ կան, քան
մենակ լինելը
բայց հաճախ տասնամյակներ են պահանջվում
սա հասկանալու համար
ու ավելի հաճախ
երբ հասկանում ես
արդեն չափազանց ուշ է լինում
ու ավելի վատ բան չկա
քան
չափազանց ուշը:


հիմա/now

նստած եմ երկրորդ հարկում
խրված դեղին բարձի
մեջ
դեռևս ձևացնում եմ թե
գրող եմ
մի ինչ-որ գրողի տարած 71-ամյա
բիձա
ուղեղիս բջիջները կերել է
կյանքը:
գրքերի կույտեր
իմ հետևում
քորում եմ իմ նոսրացող
մազերն ու
հերթական բառն եմ
փնտրում:

ivy
04.05.2013, 22:19
Լիլ, ինչ հավես է, որ էսպես մեկ առ մեկ թարգմանում ես: Ու շատ լավ ես թարգմանում: Ես հա գտնում եմ օրիգինալը, համեմատում:
Դու էլ ես ախր իր նման գրում, դրա համար էլ էդքան ձգում է :)

impression
04.05.2013, 22:22
մերսի ռիպոշկա ջան, ես ուրախանում եմ, որ արձագանքում եք :)

CactuSoul
05.05.2013, 00:43
Լիլ, ինչ հավես է, որ էսպես մեկ առ մեկ թարգմանում ես: Ու շատ լավ ես թարգմանում: Ես հա գտնում եմ օրիգինալը, համեմատում:
Դու էլ ես ախր իր նման գրում, դրա համար էլ էդքան ձգում է :)

Ընդհանրապես ստեղծագործությունը կարող ես հասկանալ ու սիրել, քոնը համարել, զգալ մաշկովդ, բայց թարգմանելու տաղանդ չունենաս, մյուս կողմից էլ՝ հնարավոր է պարզապես լեզուն լավ գիտես ու գրված տեքստն ես հասկանում, բայց հոգուդ չի դիպչում: Ստեղծագործություն թարգմանելու համար էս երկուսը միաժամանակ են պետք: Ասենք՝ նույն Լիլը եթե ուրիշ մի հեղինակի, ում գործերը առանձնապես չի սիրում, նույն անգլերենից հայերեն թարգմանի, երևի թե չստացվի նորմալ թարգմանություն. գրողի շունչը մեջը պակաս կլինի: Իսկ էս դեպքում Լիլը լրիվ զգում ա Բուկովսկուն, դրա համար էլ ընտիր ստացվում են թարգմանությունները:
Շնորհակալություն, Լիլ :) Անձամբ ես, ու կարծում եմ՝ իմ նմանները շատ կլինեն, Բուկովսկուն շատ քիչ եմ ծանոթ, մի 2 բան էի կարդացել ընդամենը, որոնցից մեկը հենց "Alone with everybody"-ն էր, ու հիմա քո դրածներով կամաց-կամաց հայտնագործում եմ իրեն:

einnA
05.05.2013, 00:59
Ինձ որ էնքան հետաքրքրեց, որ բնագրերն եմ կարդում ու համեմատում :)

էս թարգմանություն չի, էս վերապրած-գրած ա, ընտիր ա, անմիջական ա` առանց ձևականությունների: Գործերի ընտրությունն էլ լավն ա:
Շնորհակալ եմ` նոր բացահայտմանս համար:

impression
05.05.2013, 15:16
Մի սիրո գրկից դուրս.../Out of the arm of one love...

մի սիրո գրկից դուրս
ու մյուսի գիրկը


Փարիզ/Paris

երբեք
նույնիսկ ավելի հանգիստ ժամանակներում
երբևէ չեմ
երազել
այդ քաղաքով
հեծանիվ քշելու մասին՝
գլխիս
բերետ

ու
Կամյուն էլ
միշտ
ինձ
նյարդայնացրել է:



Օտարները/The Aliens

գուցե չհավատաք
բայց կան մարդիկ
ովքեր ապրում են կյանքը
գրեթե առանց
վեճերի ու
ստրեսների:
նրանք լավ են հագնվում, լավ են
ուտում, լավ են քնում:
նրանք գոհ են իրենց
ընտանեկան
կյանքից:
նրանք ունենում են վշտալի
պահեր
բայց ընդհանուր առմամբ
նրանք անվրդով են
ու հաճախ իրենց
շատ լավ են
զգում:
իսկ երբ նրանք մեռնում են
դա հեշտ մահ է լինում
սովորաբար քնած
ժամանակ:



Ամենավատն ու ամենալավը/The Worst and the Best

հիվանդանոցներում ու բանտերում
ամենավատն է
գժանոցներում
ամենավատն է
պենտհաուսներում
ամենավատն է
շարքերով կանգնած
կացարաններում
ամենավատն է
պոեզիայի ընթերցանության
ժամանակ
ռոք համերգներին
հաշմանդամների
բենեֆիսներին
ամենավատն է
թաղումներին
հարսանիքներին
ամենավատն է
շքերթերին
չմշկասահքի
սառցադաշտում
սեքսուալ օրգիաների
ժամանակ
ամենավատն է
կեսգիշերին
գիշերվա երեքին
հինգ անց քառասունհինգ
ամենավատն է



Որոշ մարդիկ/Some people

որոշ մարդիկ երբեք չեն գժվում:
ես մեկ-մեկ կպառկեմ
թախտի հետևում
երեք-չորս օր:
ինձ այնտեղ կգտնեն:
քերովբեն է, կասեն, ու
գինի կլցնեն կոկորդս
կուրծքս կմերսեն
ինձ կօծեն յուղերով:



Լոգանքը/The Shower

մենք սիրում ենք լողանալ հետո



Ճիշտ/True

Լորկայի լավագույն տողերից
մեկն է՝
«հոգեվարք, միշտ
հոգեվարք...»



Քաղցրս, մեղր չունենք, բայց անձրև կա/We ain't got no money, honey, but we got rain

կոչիր դա ջերմոցային էֆեկտ կամ էլ ոնց կուզես

ivy
05.05.2013, 15:54
երբեք
նույնիսկ ավելի հանգիստ ժամանակներում
երբևէ չեմ
երազել
այդ քաղաքով
հեծանիվ քշելու մասին՝
գլխիս
բերետ

Շատ տիպիկ ֆրանսիական պատկեր էր :)


Քաղցրս, մեղր չունենք, բայց անձրև կա/We ain't got no money, honey, but we got rain

Վերնագրի թարգմանությունը լավն էր :)

impression
05.05.2013, 16:01
վերնագրի պահը գիտեի, որ դուրդ կգա :)

Katka
05.05.2013, 16:51
Լիլ, լավն են:

ivy
05.05.2013, 17:07
վերնագրի պահը գիտեի, որ դուրդ կգա :)

Լիլ, բայց ասեմ, որ էս թեմայում գրածներս զուտ քո թարգմանելու են վերաբերվում, որ լավ է արված, թե չէ ես էսպիսի պոեզիա առանձնապես չեմ սիրում՝ ոչ հայերեն, ոչ անգլերեն, ոչ ուրիշ լեզվով:

impression
05.05.2013, 17:11
հա, հասկանում եմ :)

unknown
05.05.2013, 17:13
Չէի լսել այս գրողի մասին...հետաքրքիր էր ընթերցել նրա ստեղծագործությունները մանավանդ հայերենով...

Ռուֆուս
06.05.2013, 01:46
Քաղցրս, մեղր չունենք, բայց անձրև կա/We ain't got no money, honey, but we got rain

կոչիր դա ջերմոցային էֆեկտ կամ էլ ոնց կուզես

Մե՞ղր, թե՞ փող :))

impression
06.05.2013, 09:57
տո նույն բանն ա էլի՜ :))

impression
24.06.2013, 16:28
Այն կանայք/The Women


Բեն հորեղբայրս շատ էր սիրում
կանանց
ու շատ անգամ մեքենայով գալիս էր,
իջնում ու մտնում տուն իր նոր
կնոջ հետ:

նրանք նստում էին թախտին ու զրուցում,
հետո Բեն հորեղբայրս հորս հետևից
գնում էր կողքի
սենյակ:

«լավ էլի, Հենրի»,-ասում էր հորս,-
«ինձ երկու դոլար տուր…»:

«դու բոմժ ես»,-պատասխանում էր
հայրս,-«գնա քեզ գործ
գտիր»:

«Հենրի, փորձում եմ,
արդեն մի վեց տեղ եղել եմ
էսօր»:

«չես եղել, դու մենակ փող ես ուզում
էդ պոռնիկի համար»:

այդ օրերին պոռնիկներն արժեին
երկու դոլար:

«չէ, ախպեր ջան, ես
ուտել եմ ուզում»:

«դու էդ պոռնիկի հետ անկողին
մտնել ես ուզում:
որտեղից էլ գտնում ես դրանց
բոլորին»:

«սսս՜՜՜… նա կարգին կին է՝
դերասանուհի»:

«դրան իմ տնից տար:
մենք էստեղ նման կանանց
չենք հանդուրժում»:

«Հենրի, երկու՜ դոլար…»:

«դրան տար էստեղից, քանի դեռ
ես ինքս դրան դուրս չեմ
շպրտել»:

հորեղբայրս վերադառնում էր
սենյակ:

«արի, Կլարա, գնացինք…»:

նրանք միասին գնում էին
տնից
ու մենք լսում էինք
շարժիչի միանալն ու
մեքենայի հեռանալը:

մայրս սկսում էր վազել տնով մեկ
ու բացել բոլոր պատուհաններն
ու դռները:

«նա գարշահոտում է:
այդ էժանագին օծանելիքը, այդ
ահավոր էժանագին օծանելիքը»:

«ստիպված ենք լինելու տունը
ծխեցնել»,-
ճչում էր հայրս:

նույն տեսարանը կրկնվում էր
նորից ու նորից,
մի քանի օրից կամ մի շաբաթից
մեքենան մոտենում էր
ու ներս էր մտնում Բեն հորեղբայրս
մեկ այլ կնոջ հետ:

«լավ էլի, Հենրի, ընդամենը
երկու դոլար»:

երբեք չեմ տեսել, որ Բեն հորեղբայրս
ստանար այդ երկու դոլարը,
բայց նա փորձում էր կրկին ու
կրկին:

«այդ կանայք այնքան տգեղ
են»,-ասում էր մայրս:

«չգիտեմ, թե որտեղ է
դրանց գտնում»,-ասում էր
հայրս,- «ոչ էլ հասկանում եմ,
թե որտեղից է բենզինի
փող ճարում»:

հետո նրանք նստում էին
ու մի ծանր մռայլություն էր
իջնում վրաները ու մնում
մինչև օրվա վերջ:
նրանք դադարում էին խոսել
ու ուղղակի նստում էին,
ուրիշ անելու բան չկար,
մնում էր ուղղակի նստել
ու մտածել, թե ինչ ահավոր բան
էր, որ այդ կինը համարձակվել էր
ներխուժել իրենց
կյանք
ու թողնել իր հոտն ու
իր ծիծաղի մասին հիշողությունը:

impression
02.07.2013, 22:43
Վարտիքը/Panties

գրողը տանի, չեմ էլ հիշում, թե քանի տարեկան էի,
երևի յոթ,
երբ Լայլան ապրում էր մեր կողքի տանը.
ինքը երևի թե վեց տարեկան էր, ու մի օր,
երբ կանգնած էր իրենց բակում,
նայեց ինձ, բարձրացրեց փեշը
ու ինձ ցույց տվեց իր
վարտիքը:
տեսարանն ինձ դուր էկավ,
ու ես երկար նայեցի.
հետո նա փեշը բաց թողեց ու
հեռացավ:
«Լայլա»,-գոռացի ես,-«հե՛տ արի»:
չեկավ:
բայց դրանից հետո
ամեն օր, երբ ինձ
տեսնում էր,
բարձրացնում էր փեշն ու
վարտիքը ցույց տալիս:
այն սպիտակ էր, մաքուր
ու շատ էր սազում:
հետո նա փեշը թողնում էր
ու կրկին հեռանում:

մի օր ես հետնաբակում
էի, ու երեք երեխաներ,
որոնց առաջ չէի տեսել,
վազելով եկան ու սկսեցին
բռունցքները թափահարել:
ես ինքս ինձ ապշեցրի.
կարգին կռվեցի ու
նրանցից երկուսի քթից արյուն
եկավ, ու նրանք փախան:
բայց էն մեկը, որ ավելի մեծ էր,
մնաց ու մենք
շարունաեցինք կռվել:
նա սկսեց կամաց-կամաց ինձ հաղթել:
ինձ դեմ էր տվել ցանկապատին,
ու իմ հասցրած ամեն հարվածի
դիմաց երեքն էր տալիս:
նրա ձեռքերն իմից մեծ էին,
համ էլ ինքը շատ ուժեղ էր:
հետո մի բութ հարված եղավ:
ինչ-որ մեկը նրա գլխին
խփեց մի բանով:
մի մեծ շշով:
Լայլան էր:
էլի խփեց,
ու էդ տղան փախավ
բակից՝
ոռնալով ու գլուխը
բռնած:

«շնորհակալ եմ, Լայլա»,-ասացի ես,-
«վարտիքդ ցույց կտա՞ս»:

«ո՛չ»,-ասաց նա:

նա վերադարձավ իրենց տան մոտ ու
ներս մտավ

դրանից հետո ես նրան
շատ անգամներ եմ տեսել
իրենց բակում:
ես խնդրում էի՝
«վարտիքդ ցույց
տուր, Լայլա»,
բայց նա միշտ
ասում էր՝ «ո՛չ»:

հետո նրա ընտանիքը
տունը ծախեց ու տեղափոխվեց
ուրիշ տեղ:

ես էդպես էլ չհասկացա,
թե այդ ամենն ինչ էր
նշանակում
ու դեռևս
չեմ
հասկանում:

impression
02.07.2013, 22:44
ավելի շատ ու նաև մի քանի ուրիշ գրողների որոշ գործերի թարգմանություններ կարող եք կարդալ էստեղ՝ http://translatingpoetry.wordpress.com/

ivy
03.07.2013, 00:30
Լիլոշկին, որ ժամանակ ունենաս, մի քիչ կբացատրե՞ս, թե որտեղից է հայտնվել բանաստեղծության էդ ձևը (որը ոչ միայն Բուկովսկին էր սիրում, այլ նաև դու ու էլի լիքը ժամանակակիցներ), որտեղ տողերը շատ հանգիստ կարող էին գրվել իրար կողքի՝ որպես արձակ: Ինձ էդքան էլ հասկանալի չի գրականության էս տեսակը ու մի ժամանակ անգամ նյարդերիս շատ վատ ազդում էր՝ մինչև ընկերներիցս մեկի հետ զրույցը մի քիչ փոխեց վերաբերմունքս էս տեսակի պոեզիայի հանդեպ: Այսինքն՝ հիմա էդքան էլ նյարդերիս չի ազդում, բայց միևնույն է առանձնապես բան չեմ հասկանում: Այսինքն՝ չեմ հասկանում, թե ինչու է սա պոեզիա, այլ ոչ թե արձակ: Չնայած որպես արձակ երևի ընդհանրապես չկարդացվեր...

Հա, էդ սաղ հեչ. հավես ես թարգմանում, արդեն ասել էի, չէ՞ :)

impression
03.07.2013, 00:33
հա, կբացատրեմ,
բայց վաղը, որտև
հիմա արդեն
քնել եմ ուզում
շատ

:))

impression
03.07.2013, 23:49
և ուրեմն սկսենք verse libre-ի ուսումնասիրությունները
կա կարծիք, որ verse libre-ը, free verse-ը կամ բելիյ ստիխ կոչվածը ամերիկյան գրականություն ա հասել 19-րդ դարի ֆրանսիացի պոետներից, ինչպիսիք են Գյուստավ Կանն ու Ժյուլ Լաֆորգը /չէ, ես էլ խաբար չեմ դրանք ովքեր են/: եղել են տարակարծություններ, որ verse libre-ն ու free verse-ը տարբեր բաներ են, բայց դե դրա մեջ խորանալն անիմաստ ա իմ կարծիքով, ոչ ես էդքան նեռվեր ունեմ նստեմ ուսումնասիրեմ, հասկանամ, թարգմանեմ, ոչ էլ դուք էդքան տերմինաբանություն կկարդաք:
բայց այ հիմա պատրաստվեք ապշել, քանի որ ազատ բանաստեղծության առաջին նմուշները հայտնվում են Սաղմոսների 1380 թվականին Ջոն Վայքլիֆֆի կողմից արված թարգմանություններում: Հետագայում շաաաատ հայտնի Ուոլթ Ուիթմենն իր ազդեցությունն ունեցավ «սպիտակ ստիխի» տարածման գործում, ու նրանից ազդվեց անգամ Ալլեն Գինզբերգը:
Վիկտորիանական ժամանակաշրջանի շատ պոետներ էլ են փորձեր արել «սպիտակի» ասպարեզում: Հավես չունեմ հատ հատ նշեմ ովքեր, մեկ ա անծանոթ անուններ են, բայց իրենք գրում էին թեև հանգավորված, բայց առանց ոտաչափի կանոններին հետևելու:
Ֆրանսիայում, Արթյուր Ռեմբոյի որոշ արձակ գործեր ձեռագիր տարբերակում «էնթերով» էին, այսինքն գրված էին որպես ազատ բանաստեղծություն:
Անգամ Գյոթեն ունի ազատ բանաստեղծության մի քանի օրինակներ: Հայնրիխ Հայնեն նույնպես մեծ ներդրում ունեցավ ազատ բանաստեղծության զարգացման գործում իր 22 բանաստեղծություններով, որոնք կոչվում էին Die Nordsee /Հյուսիսային ծովը, գրված 1825-1826 թթ./:

թեև ազատ բանաստեղծությունը ոչ մի չափ, հանգ կամ այլ ավանդական բանաստեղծական տեխնիկա չի պահանջում, բանաստեղծները միևնույն է, օգտագործում են դրանք, որպեսզի կարողանան ստեղծել կառուցվածք: Սրա ամենավառ օրինակները կարելի է գտնել Ուոլթ Ուիթմենի բանաստեղծություններում, որտեղ նա գործածում է կրկնություններ, ստորակետերն օգտագործում որպես կառուցվածքի ընդգծման միջոց: էստեղ առավել կարևոր է իրար կողք գտնվող բառերի հնչողությունը, բանաստեղծությունը մի տեսակ հոգևոր ա դառնում շատ /էս արդեն Վիկիներից անջատվել եմ, իմ հասկացածն եմ գրում/, կարևոր չի՝ մեծատառ ա գրել, թե փոքրատառ, էս տողում ա գրել, թե՝ հաջորդ, ոչ մի բան կարևոր չի, բացի հնչողությունից: ոնց որ երաժշտություն կարդաս: ու էդ ամենի հետ երբ մի հատ թու՜յն պատկեր են դնում մեջը, ստացվում ա նենց բանաստեղծություն, որից իմ ոտները թուլանում են:

հուսամ՝ հավուր պատշաճի պատասխանեցի իմ ռիպոշկայի հարցին :)

Sambitbaba
05.07.2013, 09:11
Լիլիթ ջան, իսկ ի՞նչ կարծիքի ես Պոլ Էլյուարի մասին: Ես ժամանակին շատ էի սիրում նրա verse libre-ն ու free verse-ը:
Այս պահին հիշեցի.

"Իմ միակ փաղաքշանքից
ճառագեցիր քո ամբողջ փայլքով":

Մեկ էլ հիշում եմ, որ Սալվադոր Դալիի հանրահայտ Գալան՝ ժամանակին Էլյուարի կինն է եղել:

impression
05.07.2013, 14:56
կարդացել եմ ուսանող ժամանակ, ու երևի թե չի տպավորվել, որովհետև ոչինչ չեմ կարողանում հիշել: բայց խոստանում եմ, որ էսօր անպայման մի քանի բան կկարդամ :)

Գյուլխ
31.12.2013, 17:47
Կարդացել եմ բոլոր վեպերը + պատմվածքների ժողովածուները: Հանճարեղ մարդ է, ոչ մի գրողի այդպես արագ չեմ կարդացել ինչպես Բուքովսկիին: Այժմ անցել եմ բանաստեղծություններին՝ օրիգինալ լեզվով, բայց ես մեկը այնքան լավն էր, որ ուզեցի թարգմանեմ:

Ծիծաղող սիրտը

Քո կյանքը քո կյանքն է
Մի թող այն մխվի հում երթարկման:
Զգոն եղիր:
Կան ելքեր:
Լույս կա ինչ-որ տեղ:
Այն կարող է շատ չլինել, բայց
Այն հաղթում է մութը:
Զգոն եղիր:
Աստվածները կառաջարկեն քեզ շանսեր:
Իմացիր դրանք:
Վերցրու դրանք:
Դու չես կարող հաղթահարել մահը, բայց
Դու կարող ես հաղթահարել մահը կյանքում, երբեմն:
Եվ ինչքան հաճախ դու սովորում ես դա անել,
Այնքան շատ լույս կլինի:
Քո կյանքը քո կյանքն է:
Իմացիր քանի դու ունես այն:
Դու սքանչելի ես
Աստվածները սպասում են քեզնից հաճույք ստանալ:

Գյուլխ (C)

Rhayader
01.01.2014, 22:25
Բուկովսկին վատ գրող է, բայց աչքիս լավ պրոկտոլոգ: Իր ամբողջ «Hot Water Music» ժողովածուն, պարդոն ֆրանսերենիս համար, հետանցքի շուրջ պտտվող թեմաներից էր: Բայց դե իր փոքրաթիվ ու մարգինալ ֆանատներին հաստատ հետ չես համոզի, էլի: Ի վերջո, ոչ բոլորին է տրված բարդ գրականություն կարդալ: Բնական է, որ Կոելիո, Բախ, Բուկովսկի, Անինա կարդացողներ էլ կլինեն:

Վոլտերա
01.01.2014, 22:30
Բուկովսկին վատ գրող է, բայց աչքիս լավ պրոկտոլոգ: Իր ամբողջ «Hot Water Music» ժողովածուն, պարդոն ֆրանսերենիս համար, հետանցքի շուրջ պտտվող թեմաներից էր: Բայց դե իր փոքրաթիվ ու մարգինալ ֆանատներին հաստատ հետ չես համոզի, էլի: Ի վերջո, ոչ բոլորին է տրված բարդ գրականություն կարդալ: Բնական է, որ Կոելիո, Բախ, Բուկովսկի, Անինա կարդացողներ էլ կլինեն:

Բարդ գրել դեռ չի նշանակում գրող լինել:

Գյուլխ
02.01.2014, 00:09
Բուկովսկին վատ գրող է, բայց աչքիս լավ պրոկտոլոգ: Իր ամբողջ «Hot Water Music» ժողովածուն, պարդոն ֆրանսերենիս համար, հետանցքի շուրջ պտտվող թեմաներից էր: Բայց դե իր փոքրաթիվ ու մարգինալ ֆանատներին հաստատ հետ չես համոզի, էլի: Ի վերջո, ոչ բոլորին է տրված բարդ գրականություն կարդալ: Բնական է, որ Կոելիո, Բախ, Բուկովսկի, Անինա կարդացողներ էլ կլինեն:

Համենայն դեպս ինքն իրեն Դոստոևսկի չի համարել: Պարզապես գրել ա: Իր ոճի մեջ նա տաղանդավոր ա: Հետո բարդ գրականությունը իմ համար ոչ պրոֆեսիոնալիզմ ա + կոելիոն կամ բախը հեչ նման չեն իրեն:

Rhayader
02.01.2014, 01:01
Բարդ գրել դեռ չի նշանակում գրող լինել:

Բարդ գրականություն կարդալ չկարողանալն էլ խոսում է հարթ ուղեղի մասին:

Rhayader
02.01.2014, 01:10
Համենայն դեպս ինքն իրեն Դոստոևսկի չի համարել: Պարզապես գրել ա: Իր ոճի մեջ նա տաղանդավոր ա: Հետո բարդ գրականությունը իմ համար ոչ պրոֆեսիոնալիզմ ա + կոելիոն կամ բախը հեչ նման չեն իրեն:

Ինքը նույնիսկ Կոելիո չի, ինչ իմաստ ունի միանգամից լավ գրողների հետ համեմատել:


— Я с этими туфлями сплю, — сказал он. — Занимаюсь с ними любовью, а потом мою.

Я еще пощелкал.

— Вот, хочешь снимок? Хороший ракурс- Он расстегнул одинокую пуговицу на штанах. Исподнего на нем не было. Взял туфлю и ввинтил каблук себе в зад. — Давай снимай. — Я снял.

Она сняла револьвер с предохранителя, приставила дуло к его груди поближе к себе и нажала на спуск. Кровать дернулась, и Маргарет убрала револьвер от груди. Изо рта Теодора вырвался звук, будто он пукнул. Видать, ему не больно. В окно светила луна. Маргарет посмотрела: дырочка маленькая, крови не очень много. Она приставила револьвер к другой стороне груди. Опять нажала на крючок. Теперь муж не издал ни звука. Но еще дышал. Маргарет наблюдала за ним. Потекла кровь. Воняла ужасно.

Когда он умирал, она его почти любила. Но Лилли — стоило подумать о Лилли… об их с Тедом губах, обо всем остальном — и ей хотелось застрелить его снова… Тед всегда хорошо смотрелся в свитере под горло, и зеленое ему шло, а когда пердел в постели, всегда сначала отворачивался — на нее никогда не пердел.

Дама перднула.

— Чмок тебе, — сказала она.

— Благодарю, — ответил Монах.
Մի քանի փոքրիկ մեջբերում, էլի: Ու սրանք թեթևներն են:

Բուկովսկու արձակը գովող մարդու կարդացած գրքերի քանակը, կարծում եմ, երկնիշ թիվ է, կամ էլ կոպրոֆիլիայի հակումներ ունի:

Rhayader
02.01.2014, 01:17
Ես ցենզուրայի կողմնակից չեմ, ոչ էլ մարդու կենսագործունեությունից կոմպլեքսավորված մարդ, ու չեմ սիրում սեփական զուգարան գնալու հետ կոմպլեքսներն աղմուկով ու հիստերիայով հաղթահարող ու դրա մասին ամեն անկյունում գոռացող մարդկանց ու իրենց ստեղծագործությունները: Ի վերջո, եթե ինչ-որ մեկը մետաֆորաներ ու փիլիսոփափյական խորություն փնտրում է իր և ուրիշների անուսի մեջ, դա իր մասին շատ բան է ասում:

Ու իրականում ես Բուկովսկուն քննադատելու վրա այդքան ժամանակ չէի ծախսի՝ բավականաչափ մարգինալ ու աննշան գրող է, կարելի է պարզապես բանի տեղ չդնել, եթե ինձ իր գրքերից նվիրած չլինեին ու ես ստիպված չլինեի այն կարդալ:

Sambitbaba
02.01.2014, 22:35
Բուկովսկին վատ գրող է, բայց աչքիս լավ պրոկտոլոգ: Իր ամբողջ «Hot Water Music» ժողովածուն, պարդոն ֆրանսերենիս համար, հետանցքի շուրջ պտտվող թեմաներից էր: Բայց դե իր փոքրաթիվ ու մարգինալ ֆանատներին հաստատ հետ չես համոզի, էլի: Ի վերջո, ոչ բոլորին է տրված բարդ գրականություն կարդալ: Բնական է, որ Կոելիո, Բախ, Բուկովսկի, Անինա կարդացողներ էլ կլինեն:

Բուկովսկու հարցում՝ ցավդ տանեմ, Ռայ ջան, ես էլ հենց այդպես կգրեի, ուղղակի ինձ համեստ եմ պահում...
Կոելիոն էլ, ասենք լավ, էս վերջերս իրոք որ շատ ջրիկացավ...
Անինան ով է՝ չգիտեմ...
Բայց Բախի վրա ինչու՞ ես այդքան բարկացած... Ազնվորեն ասած, դա միշտ տարօրինակ է թվացել ինձ, որովհետև ես արտաքինից սարթ ու կոպիտ՝ հումորիդ ասեմ, թե մտածելակերպիդ ասեմ, - մեջ անգամ շատ հաճախ բավականին ռոմանտիկ պոռթկումներ են երևում և, ըստ իս, հենց դա է, որ մարդկանց դեպի քեզ է ձգում... Եվ դրան գումարած, չեմ կասկածում անգամ, որ ինքդ էլ շատ լավ գիտես, որ "Պատրանքներ"-ի պես գործերը ոչ թե գլխով, այլ հոգով են գրվում...

Ինչևէ, դա էլ ընտրության հարց է, Ռայ ջան, ես ուղղակի այդ պահն ինչ-որ չեմ կարողանում ընկալել...

Իսկ գրելուս պատճառը հիմնականում այն է, որ վերջին ժամանակներս անընդհատ ուզում եմ հարցնել, թե դու, օրինակ, ի՞նչ կառաջարկեիր կարդալ... Ի՞նչն է, որ ոչ բոլորին տրված բարդ գրականություն ես համարում: Ուրախ կլինեի փորձել ինձ դրանում... Դու ինքդ՝ ի՞նչ ես սիրում կարդալ...

Rhayader
03.01.2014, 15:43
Օրինակ, Գեյմանի «Neverwhere»-ն ու «Anansi Boys»-ն էլ ամենահանճարեղ գրքերը չեն հաստատ, բայց չխանգարեցին ինձ «American Gods»-ին ու «Sandman»-ին հասնել, ինչի արդյունքում Գեյմանն իմ ամենասիրելի գրողներից մեկը դարձավ: Բուկովսկու միայն «Hot Water Music»-ը բավական էր, որ ես էլ երբեք Բուկովսկի չկարդամ, նույնիսկ եթե աշխարհը մեջտեղից ճաքի:

Գյուլխ
05.01.2014, 13:34
http://youtu.be/DbZrVBECBRo

Freeman
10.01.2014, 16:27
Բուկովսկին վատ գրող է, բայց աչքիս լավ պրոկտոլոգ: Իր ամբողջ «Hot Water Music» ժողովածուն, պարդոն ֆրանսերենիս համար, հետանցքի շուրջ պտտվող թեմաներից էր: Բայց դե իր փոքրաթիվ ու մարգինալ ֆանատներին հաստատ հետ չես համոզի, էլի: Ի վերջո, ոչ բոլորին է տրված բարդ գրականություն կարդալ: Բնական է, որ Կոելիո, Բախ, Բուկովսկի, Անինա կարդացողներ էլ կլինեն:

Բայ, պրոկտոլոգիան նորմալ, հետաքրքիր մասնագիտություն ա :))

LisBeth
27.06.2018, 22:14
Կուզեի սրա թարգմանությունը ինչ որ մեկը աներ։ Նու ինչ որ մեկը չէ, impression - ը։ Բայց ինքը դժվար թե իմ ցանկությունները բանի տեղ դնի։ Նենց որ, ցանկացած մեկը, ով սիրում ա Բուկովսկի։

Friendly Advice to a Lot of Young Men

Go to Tibet.
Ride a camel.
Read the bible.
Dye your shoes blue.
Grow a beard.
Circle the world in a paper canoe.
Subscribe to The Saturday Evening Post.
Chew on the left side of your mouth only.
Marry a woman with one leg and shave with a
straight razor.
And carve your name in her arm.
Brush your teeth with gasoline.
Sleep all day and climb trees at night.
Be a monk and drink buckshot and beer.
Hold your head under water and play the violin.
Do a belly dance before pink candles.
Kill your dog.
Run for Mayor.
Live in a barrel.
Break your head with a hatchet.
Plant tulips in the rain.

But don't write poetry

impression
06.09.2018, 13:42
LisBeth բանի տեղ չեմ դնում:

Ընկերական խորհուրդ շատ երիտասարդների

Գնացեք Տիբեթ։
Ուղտ քշեք։
Կարդացեք աստվածաշունչ։
Ձեր կոշիկները կապույտ ներկեք։
Մորուք աճեցրեք։
Թղթե նավակով պտտվեք աշխարհի շուրջ։
Բաժանորդագրվեք «Շաբաթ երեկոյան փոստ»-ին։
Ծամեք միայն ծնոտի ձախ կողմով։
Ամուսնացեք միոտանի կնոջ հետ ու ածելիով
սափրվեք։
Փորագրեք ձեր անունը նրա թևի վրա։
Ձեր ատամները բենզինով լվացեք։
Ամբողջ օրը քնեք, իսկ գիշերները ծառեր մագլցեք։
Դարձեք վանական ու խմեք Բաքշոթ ու գարեջուր։
Գլուխներդ պահեք ջրի տակ ու ջութակ նվագեք։
Վարդագույն մոմերի դիմաց պորտապար պարեք։
Սպանեք ձեր շանը։
Քաղաքապետի թեկնածու դարձեք։
Ապրեք տակառի մեջ։
Կացնով գլուխներդ բացեք։
Անձրևի տակ կակաչներ ցանեք։

Մենակ թե բանաստեղծություններ մի գրեք։

Sambitbaba
16.08.2020, 23:56
Իմփրեշն ջան, ու՞ր ես...
Եզակի դեպք, որ հաճույքով Բուկովսկի եմ լսել, քո թարգմանությունները չհաշված::love


https://www.facebook.com/Sos.Theatre.Armenia/videos/622893658633512