PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2013

StrangeLittleGirl
29.04.2013, 23:41
Ո՞նց, մենք սենց թեմա չունե՞նք ակումբում: Յա՜, բա բացեմ, մի քիչ քննարկենք, ուրախանանք :))
Ու՞մ ա դուր եկել Դորիանսի երգը: Ինձ որ հեչ դուր չի էկել:
Սովորաբար մինչև մրցույթի օրը մնացած երկրների երգերը չեմ լսում, բայց էս անգամ հետաքրքրեց, դրա համար մի քիչ քչփորեցի: Սիրտս վատացավ, որ տեսա Իռլանդիան հերթական զիբիլն ա ուղարկում: ՄԹ-ն էլ Բոննի Թայլերին ա ուղարկում, բայց երգը չեմ լսել: Այ, Նիդեռլանդներինը լավն ա :love Անուկն ա ներկայացնելու իրանց: Ինքը իմ սիրած երգչուհիներից ա: Ափսոս չեմ կարողանա քվեարկել իրա օգտին: Նենց որ հիմիկվանից շուխուռ եմ անում, որ հայ ժողովուրդը քվեարկի :)) Ամեն դեպքում սփյուռքահայի պարտքս կկատարեմ ու Դորիանսի օգտին մի երկու սմս կզոհեմ:

Էս էլ Անուկի երգը

http://www.youtube.com/watch?v=evv2SXOOWWk

Աթեիստ
29.04.2013, 23:55
Մերոնք հերթական լավ երգիչ են ուղարկում անհաջող երգով (նախորդը իմ համար Էմմին էր)։ Շատ էշ երգ ա։

Rammstein
30.04.2013, 02:35
Դորիանսի մասին կարծիքս կտրուկ վատացավ էս երգը լսելուց հետո: :bad
Էն նախորդ երգը, էն որ ուզում էին գնան Ադրբեջանում ներկայացնեին, նորմալ երգ էր: Թեկուզ հիմա դա ներկայացնեին ավելի լավ կլիներ, քան էս ապուշ պոպսան:

Կանխատեսում եմ լավագույն դեպքում 7-րդ տեղ (չնայած` էս երգին դա էլ ա շատ):

Smokie
30.04.2013, 15:01
Մերոնք հերթական լավ երգիչ են ուղարկում անհաջող երգով (նախորդը իմ համար Էմմին էր)։ Շատ էշ երգ ա։

Ոչինչ կարող ա մխիթարիչ լինի: Կամաց-կամաց ենք զարգանում՝ քիչ թե շատ նորմալներին ուղարկելով:))

Վոլտերա
30.04.2013, 17:03
Յա Բյուր? :))
Ուրեմն սկզբից ասեմ որ դորիանսին տանել չեմ կարողանում, մանավանդ սոլիստին: Երգն էլ տափակ անհամ սովորական եվրատեսիլյան էշություն է: Դե կանցնելը կանցնենք, բայց հույս չունենաք բարձր հորիզոնականներ: Ամենաշատը 8-րդ տեղը բռնի: :think

Alphaone
30.04.2013, 17:49
Աչքիս էս տարի Անուկի օգտին քվեարկեմ: Մի ժամանակ Ուլուանայի անունը չգիտեի, բայց Անուկապատումի Անուկն առանձնահատուկ դուր էր եկել, երևի անունն ինձ համար գրավիտացիոն ուժ ունի... ))))))))))) Երգն էլ լրիվ հրաշք՝ եղանակը, բառերը, կատարումը :ինլովե

StrangeLittleGirl
30.04.2013, 18:37

Հա, հա, Անուկի օգտին քվեարկի, տարածի, թող շատերը քվեարկեն :)) գոնե որ եզրափակիչում էլ լինեն իրանք, շատ հավես կլինի :)

Այբ
30.04.2013, 18:51
Հայերը այս անգամ էլ երգը և խմբին ընտրելով հաշվի առան ոչ թե երգչի, երգի և խմբի որակը, այլ հերթական անգամ հույսները դրել են սփյուռքահայության վրա:
Եթե էս ոգով շարունակենք, ապա 8-ից վերև երբեք չենք բարձրանա:

Նիկեա
30.04.2013, 18:51
Անուկի երգը շատ լավն էր::loveԵթե ավելի հոգեհարազատ երգ չգտնեմ,իրա համար կքվեարկեմ:

Նիկեա
30.04.2013, 18:55
Հայերը այս անգամ էլ երգը և խմբին ընտրելով հաշվի առան ոչ թե երգչի, երգի և խմբի որակը, այլ հերթական անգամ հույսները դրել են սփյուռքահայության վրա:
Եթե էս ոգով շարունակենք, ապա 8-ից վերև երբեք չենք բարձրանա:

Թխի թող գա:

StrangeLittleGirl
30.04.2013, 20:04
Հայերը այս անգամ էլ երգը և խմբին ընտրելով հաշվի առան ոչ թե երգչի, երգի և խմբի որակը, այլ հերթական անգամ հույսները դրել են սփյուռքահայության վրա:
Եթե էս ոգով շարունակենք, ապա 8-ից վերև երբեք չենք բարձրանա:
Սփյուռքի վրա էնքան էլ չեն կարա հույս դնեն, որովհետև նախ. 1. էս վերջին տարիներին նաև ժյուրի կա, 2. արդեն համոզվել ենք, որ սփյուռքը չորրորդ տեղից շատ չի բրդի
Իմ համեստ կարծիքով, էդ ոլորտում աշխատող մարդիկ ուղղակի կոմպետենտ չեն ու չեն հասկանում երգի լավ ու վատը: Էդքան բան: Կամ էլ չեն հասկանում, թե ինչը ժյուրիին ու եվրոպացիներին դուր կգա: Թե չէ գիտեն, որ ինչ զիբիլ էլ ուղարկեն, մեկ ա, սփյուռքահայությունը քվեարկող ա:

Անվերնագիր
30.04.2013, 20:15
սկզբից դորիանցը լավն էր, նամանավանդ իրանց ««ես կուլամ»»-ը, բայց հետո սկսին տուֆտել ու հիմա տուֆտելով կգնան Եվրավիձենյա ու քոռուփոշման հետ կգան. արտասովոր ոչ մի բան... ցոգոլ ըլնեմ, թե կկարենան 10-ից բարձր տեղ գրավեն

Ambrosine
30.04.2013, 20:24
Եզրափակիչի օրն ու ժամը կասե՞ք: Թե՞ դեռ կիսաեզրափակիչն էլ կա:

Վոլտերա
30.04.2013, 20:41
Եզրափակիչի օրն ու ժամը կասե՞ք: Թե՞ դեռ կիսաեզրափակիչն էլ կա:

Կիսաեզրափակիչները մայիսի 14, 16, եզրափակիչը մայիսի 18

Լեդի Վարդ
30.04.2013, 20:59
Հայերը ինչպես միշտ Եվրատեսիլից հետո պիտի լավ երգ կատարեն
Հիմարություն ա:bad

Աթեիստ
30.04.2013, 21:28
Լավ, մեկը չի լինելու՞, որ երգը հավանում ա:
Ես խմբին, մասնավորապես Գոռին, շատ եմ հավանում:

Չամիչ
30.04.2013, 22:03
Էս թեմայում գրելու բան էլ չկա: Ափսոսում եմ, որ Գոռի նման տաղանդավոր երգիչը նման անկապ ձեւով օգտագործեց աշխարհին ներկայանալու իր բացառիկ հնարավորությունը: Ինչքան ուզում ես տաղանդավոր լինես, եթե երգը հեչ բան ա կատարողնել ա հեչ բան դառնում: Երգիչը պիտի էնպիսի երգ ընտրի, որ կարողանա ինքն իրեն համապատասխանել: ՄԻ երկու երգ կա, որտեղ լսում ենք իսկական Գոռ, մնացած երգերում Գոռ չկա, տափակություն ա:

StrangeLittleGirl
01.05.2013, 00:12
Լավ, մեկը չի լինելու՞, որ երգը հավանում ա:
Ես խմբին, մասնավորապես Գոռին, շատ եմ հավանում:

ես ոչ խմբին եմ հավանում, ոչ էլ երգը:

կեցցե Անուկը :P

Diana99
04.05.2013, 20:01
Լավ, մեկը չի լինելու՞, որ երգը հավանում ա:
Ես խմբին, մասնավորապես Գոռին, շատ եմ հավանում:

Ես շատ-շատ եմ հավանում,մասնավորապես նրա "Վերադարձ","Ես կուլամ" երգերը:love

Diana99
04.05.2013, 20:04
Էս թեմայում գրելու բան էլ չկա: Ափսոսում եմ, որ Գոռի նման տաղանդավոր երգիչը նման անկապ ձեւով օգտագործեց աշխարհին ներկայանալու իր բացառիկ հնարավորությունը: Ինչքան ուզում ես տաղանդավոր լինես, եթե երգը հեչ բան ա կատարողնել ա հեչ բան դառնում: Երգիչը պիտի էնպիսի երգ ընտրի, որ կարողանա ինքն իրեն համապատասխանել: ՄԻ երկու երգ կա, որտեղ լսում ենք իսկական Գոռ, մնացած երգերում Գոռ չկա, տափակություն ա:

Չամիչ ջան այդ երգի օգտին ժողովուրդն է քվեարկել,Դորիանսը ներկայացել է մի քանի երգով (երգի ընտրության օրը),իսկ քվեարկության արդյունքում ընտրվեց Lonely planet երգը:

Smokie
04.05.2013, 20:23
Ռուսաստանի երգը ոնց-որ թե լավն ա, չնայած դեռ ամբողջությամբ չեմ լսել:D

Ձայնալար
04.05.2013, 20:53
Էս երգն ա չէ՞

http://www.youtube.com/watch?v=JSs03Sp-4ME

Իմ կարծիքով մինչև հիմա եվրատեսիլ գնացած երգերից (Հայաստանից) ամենալավն ա:

Diana99
04.05.2013, 20:55
Էս երգն ա չէ՞

http://www.youtube.com/watch?v=JSs03Sp-4ME

Իմ կարծիքով մինչև հիմա եվրատեսիլ գնացած երգերից (Հայաստանից) ամենալավն ա:

Ահա այդ երգն է, իմ կարծիքով էլ դա ամենալավ երգն է :think

Լեդի Վարդ
04.05.2013, 20:55
Էս երգն ա չէ՞

http://www.youtube.com/watch?v=JSs03Sp-4ME

Իմ կարծիքով մինչև հիմա եվրատեսիլ գնացած երգերից (Հայաստանից) ամենալավն ա:

Ես տենց չեմ կարծում ամենալավը Անդրեի երգն էր համեմատած էս երգի;)

Ձայնալար
04.05.2013, 21:20
Լավ, մեկը չի լինելու՞, որ երգը հավանում ա:
Ես խմբին, մասնավորապես Գոռին, շատ եմ հավանում:

Իլել ա, ես հավանում եմ: Այսինքը նենց չէ, որ օրը մի քանի անգամ լսեմ, բայց դե նորմալ որակով, ինչ-որ իմաստ արտահայտող, առանց ռաբիզությունների ու որակյալ կատարումով երգ ա: Էդ խայտաբղետ ու անճոռնի մրցույթի համար շատ էլ ա:

StrangeLittleGirl
04.05.2013, 22:04
Իմ կարծիքով մինչև հիմա եվրատեսիլ գնացած երգերից (Հայաստանից) ամենալավն ա:

Մմմ, Ձայ, հայերից շատերն են տենց կարծում, բայց փաստն էն ա, որ Եվրոպայի ժողովուրդը դեռ Քելե, քելեն ա հիշում ու ասում, որ էս երգն էլ չի հասնի դրան: Բայց դե ինձ համար սաղ նույն զիբիլն են: Երևի մենակ Ծիրանի կորիզն էր, որ մի քիչ դուրս գալիս էր: Մնացած սաղ երգերը, այդ թվում էս մեկը, շատ անկապ էին:

Smokie
04.05.2013, 22:18
Հա, բայց էդքան էլ վատը չի: Նորմալ երգ ա:)

Աթեիստ
04.05.2013, 22:36
Ես շատ-շատ եմ հավանում,մասնավորապես նրա "Վերադարձ","Ես կուլամ" երգերը:love

Ինձ հետաքրքիր էր կոնկրետ երգը հավանող կա՞, թե՞ չէ: Ոնց որ թե կա:

Աթեիստ
04.05.2013, 22:39
Չամիչ ջան այդ երգի օգտին ժողովուրդն է քվեարկել,Դորիանսը ներկայացել է մի քանի երգով (երգի ընտրության օրը),իսկ քվեարկության արդյունքում ընտրվեց Lonely planet երգը:

Ես սկի քվեարկությունից տեղյակ չեմ եղել: Ինձ թվում ա ամբողջ ազգին ներկայացնող երգը ընտրելիս կարելի ա մի քանի ժամից մի քիչ ավելի երկար քվեարկել:

Ձայնալար
04.05.2013, 23:40
Մմմ, Ձայ, հայերից շատերն են տենց կարծում, բայց փաստն էն ա, որ Եվրոպայի ժողովուրդը դեռ Քելե, քելեն ա հիշում ու ասում, որ էս երգն էլ չի հասնի դրան: Բայց դե ինձ համար սաղ նույն զիբիլն են: Երևի մենակ Ծիրանի կորիզն էր, որ մի քիչ դուրս գալիս էր: Մնացած սաղ երգերը, այդ թվում էս մեկը, շատ անկապ էին:

Ճիշտն ասած ինձ մեկ ա եվրոպայի ժողովուրդն ինչ ա ասում, հաղթած երգերն էլ էնքան տարբեր ու անկապ են, որ ճիշտ ալիք բռնել ու եվրոպայի ժողովրդին գոհացնելու վրա կենտրոնանալը սխալ ու անշնորհակալ աշխատանք եմ համարում: Իմ համար կարևորը որ լսելուց չնեղվեմ, որ էդ երգն իմ երկիրն ա ներկայացնում: Ու էս առաջի դեպքն ա, որ չեմ նեղվի:

Sagittarius
04.05.2013, 23:47
հա լավ, ժող: Եվրոտեսիլ ա էլի, թեթև տարեք :))

հ.գ. էս արևելաեվրոպական երկրներն էլ որ չեն բռնի ու լուրջ դեմքով «իրանց երկիրը ներկայացնի» :))

h.գ.գ. անցած տարի ստեղ ամեն անգամ որ ասում էի Հայաստանից եմ, ասում էին, «հաաա, դուք եվրոտեսիլը հաղթեցի՛ք», պատասխանում էի «չէ, մեր լավ բարեկամ-հարևանները հաղթեցին, դե պրինցիպի էլի մենք ենք»

StrangeLittleGirl
04.05.2013, 23:48
Ճիշտն ասած ինձ մեկ ա եվրոպայի ժողովուրդն ինչ ա ասում, հաղթած երգերն էլ էնքան տարբեր ու անկապ են, որ ճիշտ ալիք բռնել ու եվրոպայի ժողովրդին գոհացնելու վրա կենտրոնանալը սխալ ու անշնորհակալ աշխատանք եմ համարում: Իմ համար կարևորը որ լսելուց չնեղվեմ, որ էդ երգն իմ երկիրն ա ներկայացնում: Ու էս առաջի դեպքն ա, որ չեմ նեղվի:

Անկեղծ ասած, ես սրանից էլ եմ նեղվում, մինչև հիմա էղածներից էլ: Ու անկեղծ ասած, ես չեմ ուզում, որ հաղթենք: Ուղղակի ուզում եմ, որ չղժժան մեր վրան, բայց հլը որ չի ստացվում:

StrangeLittleGirl
04.05.2013, 23:55
h.գ.գ. անցած տարի ստեղ ամեն անգամ որ ասում էի Հայաստանից եմ, ասում էին, «հաաա, դուք եվրոտեսիլը հաղթեցի՛ք», պատասխանում էի «չէ, մեր լավ բարեկամ-հարևանները հաղթեցին, դե պրինցիպի էլի մենք ենք»

կա տենց բան :D բայց որ հիշում եմ մեր լավ հարևանների մասին ինչ վավերագրական կինոներ էին նկարում, ասում էի՝ Աստված չանի մենք հաղթենք
բայց արևմտաեվրոպացիների մեջ էլ կան յանները տարած Եվրատեսիլի ֆանատներ, որ ամեն մանր քայլի հետևում են

ի դեպ, ասում են՝ Իսպանիան հատուկ ա զիբիլ ուղարկում, որ հանկարծ չհաղթի, փող չկա իրանց մոտ հաջորդ տարի անցկացնելու :))

Անվերնագիր
05.05.2013, 00:09

Յանի մերը հելե թափում ա :)), մենքել ենք էտ անում, ուղղակի նամյոկներով

StrangeLittleGirl
05.05.2013, 00:24
Յանի մերը հելե թափում ա :)), մենքել ենք էտ անում, ուղղակի նամյոկներով

մեր փողն ուրիշ տեղից ա :D

Bodyguard
07.05.2013, 14:03
55647

Ռեդ
14.05.2013, 16:08
Բոլոր երգերը (օլլ սոնգզ)

http://www.youtube.com/watch?v=kOsbBabp15o

Smokie
14.05.2013, 21:09
Հայերը էսօր ե՞սն, թե՞ հաջորդ կիսաեզրափակչին:)

Վոլտերա
14.05.2013, 21:11
Հայերը էսօր ե՞սն, թե՞ հաջորդ կիսաեզրափակչին:)

հաջորդին

StrangeLittleGirl
14.05.2013, 22:35
Էսօր Անուկն ա :love
Հայեր, ինչ կլինի, քվեարկեք իրա համար:

Վոլտերա
14.05.2013, 22:39
Էսօր Անուկն ա :love
Հայեր, ինչ կլինի, քվեարկեք իրա համար:

Մեր Անուկը? :D

StrangeLittleGirl
14.05.2013, 22:48
Մեր Անուկը? :D

Չէ, իմ սեփական հոլանդուհի Անուկը :love

Անվերնագիր
14.05.2013, 22:54
լրիվ էս վիճակն ա մոտս :))

https://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/401796_491054687631522_2006928736_n.jpg

Sagittarius
14.05.2013, 23:09
Էսօր Անուկն ա :love
Հայեր, ինչ կլինի, քվեարկեք իրա համար:

չեմ քվեարկի, տուֆտա երգ ա :))

StrangeLittleGirl
14.05.2013, 23:12
չեմ քվեարկի, տուֆտա երգ ա :))

կեղտոտ :angry

էս ինչ դաժան բան ա կյանքը... կյանքումս մի անգամ սիրածս երգչուհիներիցս մեկն էդ անկապ մրցույթին մասնակցում ա, ու ես զրկված եմ իրա օգտին քվեարկելու հնարավորությունից :cry

Sagittarius
14.05.2013, 23:16
կեղտոտ :angry

էս ինչ դաժան բան ա կյանքը... կյանքումս մի անգամ սիրածս երգչուհիներիցս մեկն էդ անկապ մրցույթին մասնակցում ա, ու ես զրկված եմ իրա օգտին քվեարկելու հնարավորությունից :cry

հիմա ո՞րն ա ավելի դաժան, որ չես կարողանում քվեարկել, թե որ սիրածդ երգչուհին եվրատեսիլին ա մասնակցում:

StrangeLittleGirl
14.05.2013, 23:20
հիմա ո՞րն ա ավելի դաժան, որ չես կարողանում քվեարկել, թե որ սիրածդ երգչուհին եվրատեսիլին ա մասնակցում:

երկուսն իրար հետ :D

StrangeLittleGirl
15.05.2013, 13:21
Առաջին կիսաեզրափակիչից եզրափակիչ անցած երկրները.
Էստոնիա
Դանիա
Ռուսաստան
Ուկրաինա
Նիդեռլանդներ :love այ տենց
Լիտվա
Բելառուս
Մոլդովա
Իռլանդիա
Բելգիա

Իսկ Սերբիան չի անցել :)) սա նշանակում ա, որ Հայաստանի օգտին մի ձայն կպցրեցի :))

Dayana
15.05.2013, 13:25
էս եվրատեսիլը չի ավարտվե՞լ: էն էօր հեռուստացույցի ձայնն անջատած էր, ինչ-որ Շվեդիային էին ցույց տալիս, ես էլ գոհ-գոհ հայտարարեցի, որ Շվեդիան հաղթել ա :D

StrangeLittleGirl
15.05.2013, 13:26
էս եվրատեսիլը չի ավարտվե՞լ: էն էօր հեռուստացույցի ձայնն անջատած էր, ինչ-որ Շվեդիային էին ցույց տալիս, ես էլ գոհ-գոհ հայտարարեցի, որ Շվեդիան հաղթել ա :D

չէ հա, հլը երկրորդ կիսաեզրափակիչ կա վաղը, շաբաթ օրը նոր եզրափակիչն ա :))

Smokie
15.05.2013, 13:33
կեղտոտ :angry

էս ինչ դաժան բան ա կյանքը... կյանքումս մի անգամ սիրածս երգչուհիներիցս մեկն էդ անկապ մրցույթին մասնակցում ա, ու ես զրկված եմ իրա օգտին քվեարկելու հնարավորությունից :cry

Երեկ լսեցի էդ երգը, ինձ է՛լ դուր չեկավ:))

Այ Bonnie Tyler-ի երգն եմ սիրել:love ռուսներինն էլ վատը չի: Ախր դե մերն էլ ահավոր չի, ի՞նչ եք կպել:))

StrangeLittleGirl
15.05.2013, 15:48
Երեկ լսեցի էդ երգը, ինձ է՛լ դուր չեկավ:))

Այ Bonnie Tyler-ի երգն եմ սիրել:love ռուսներինն էլ վատը չի: Ախր դե մերն էլ ահավոր չի, ի՞նչ եք կպել:))

Անճաշակ :beee
Մերն ահավոր ա, եթե տասնյակ մտնի, լավ ա: Իսկ Բոննիի երգը չեմ ուզում լսել, ես իրան էդքան էլ չեմ սիրում:

Չամիչ
16.05.2013, 00:39
Ուկրաինաաաա:love

http://www.youtube.com/watch?v=pBBzyg_m4Qs

StrangeLittleGirl
16.05.2013, 02:22
Հլը մի հատ նայեք :love պարզ ու հասարակ, առանց ձևականությունների իրա համար երգում ա (բայց դե ինքն ավելի լավ երգեր էլ ունի)

http://www.youtube.com/watch?v=qERnEzJGbYs

CactuSoul
16.05.2013, 02:45
Բյուր, Անուկը էս Անուկն ա՞ :o

http://www.youtube.com/watch?v=3RaHTDNude4

StrangeLittleGirl
16.05.2013, 02:52
Բյուր, Անուկը էս Անուկն ա՞ :o

Նույն ինքը :) բա քեզ թվում ա ինչու՞ եմ էդքան ոգևորվել :))

CactuSoul
16.05.2013, 02:58
Նույն ինքը :) բա քեզ թվում ա ինչու՞ եմ էդքան ոգևորվել :))

Արդեն ինքնուրույն համոզվել էի, թևի տատուները կասկածի տեղ չեն թողնում :))
Ես իրեն միայն "Who Cares"-ով ու "Nobody's Wife"-ով էի ճանաչում, էս երգը մի տեսակ հեչ չէր բռնում էն կերպարի հետ, որ իմ մեջ պատկերացրել էի:
Շոկի մեջ եմ, նույնիսկ մոռացա, որ քնելու էի գնում, մի ժամ ա էս թեմայում ու youtube-ներում եմ :D

StrangeLittleGirl
16.05.2013, 03:03

Ես մի ժամանակ իրա Graduated Fool ալբոմի վրա էի տարած: Անկեղծ ասած, էս երգը լսելով շատ չզարմացա, որովհետև արդեն գիտեի, որ ինքն ա Նիդեռլանդները ներկայացնելու: Եվրատեսիլին հարմար երգ ա էլի: Համ էլ սաղ կատաղի կնանիք մեծանալով սսկվում են: :(

Hayk Avetisyan
16.05.2013, 11:20
Մերոնք հերթական լավ երգիչ են ուղարկում անհաջող երգով (նախորդը իմ համար Էմմին էր)։ Շատ էշ երգ ա։

Չե բայց համեմատած հների հետ գոնե 3 տառանի ոչ հայկական անուն կրող երգ չի << հեյ, ջան, քելե>> ես ասի կարողա հիմայել oops վերնագրով երգ երգեն :)

StrangeLittleGirl
16.05.2013, 22:11
Բարի մարդիկ, ինձ մի հատ կասե՞ք, թե էսօր ժամը քանիսին ա կիսաեզրափակիչը (Երևանի ժամանակով), մեկ էլ Գոռը որերորդն ա լինելու:

Այբ
16.05.2013, 22:19
Բարի մարդիկ, ինձ մի հատ կասե՞ք, թե էսօր ժամը քանիսին ա կիսաեզրափակիչը (Երևանի ժամանակով), մեկ էլ Գոռը որերորդն ա լինելու:

22:15
11 է Գոռը:)

StrangeLittleGirl
16.05.2013, 22:23
22:15
11 է Գոռը:)

այսինքն արդեն սկսվել ա :)) մերսի, տեսնեմ որտեղով եմ նայելու

Այբ
16.05.2013, 22:24
այսինքն արդեն սկսվել ա :)) մերսի, տեսնեմ որտեղով եմ նայելու

Դեռ մրցույթը չի սկսվել: Հայերով հավաքվել խոսում են, բայց էս ա, սկսվելու է:)

StrangeLittleGirl
16.05.2013, 22:26
Հըմ, բայց Եվրատեսիլի կայքն ասում ա 21:00, իսկ Երևանի ժամով դա 23:00-ն ա

Այբ
16.05.2013, 22:28
Հըմ, բայց Եվրատեսիլի կայքն ասում ա 21:00, իսկ Երևանի ժամով դա 23:00-ն ա

Ուրեմն, ես հայերի եվրատեսիլյան քննարկումների ժամից եմ ասել: Ի դեպ, ծրագրով:

Artgeo
16.05.2013, 22:47
23։00 ին, բայց ինչ պասիվ ա էս թեման... ի տարբերություն նախորդների։
Ի դեպ, Հ1 ով մի նայեք, շատ ցածր որակի վիդեո ու աուդիո + ոչ ադեկվատ հաղորդավարներ...

StrangeLittleGirl
16.05.2013, 22:51
23։00 ին, բայց ինչ պասիվ ա էս թեման... ի տարբերություն նախորդների։
Ի դեպ, Հ1 ով մի նայեք, շատ ցածր որակի վիդեո ու աուդիո + ոչ ադեկվատ հաղորդավարներ...

Արթ, էս տարի ընդհանուր շատ պասիվ ա: Նոր էլ մի հոդված կարդացի, որ Գոռին լավ ռասկրուտկա չի անում Հ1-ը: Բայց խոխմն էն ա, որ էս կողմերում ա անսովոր ակտիվ:

Valentina
17.05.2013, 00:00
Էն ի՞նչ նախշուն "կասինկա" էր կողքից կախած :D

My World My Space
17.05.2013, 00:00
Հը՞…
Ի՞նչ էղավ։
Կրե՞ց մեր չելավեկ պռուժինը…

Sent from my HTC One X using Tapatalk 2

StrangeLittleGirl
17.05.2013, 00:16
Հը՞…
Ի՞նչ էղավ։
Կրե՞ց մեր չելավեկ պռուժինը…

Sent from my HTC One X using Tapatalk 2
դեռ չի սկսվել քվեարկությունը
բայց Գոռի ունքերի վրա լավ կայֆավատ էղան թվիթերում

My World My Space
17.05.2013, 00:24
դեռ չի սկսվել քվեարկությունը
բայց Գոռի ունքերի վրա լավ կայֆավատ էղան թվիթերում

Բյուր, ինչ-որ տեղ կա՞ վիդեոն, տենամ ո՞նց ա երգել

Sent from my HTC One X using Tapatalk 2

Ներսես_AM
17.05.2013, 00:35
Մալթան ա կրելու :D

Sagittarius
17.05.2013, 00:36
Հունգարիան դզեց :)

StrangeLittleGirl
17.05.2013, 00:44
Բյուր, ինչ-որ տեղ կա՞ վիդեոն, տենամ ո՞նց ա երգել

Sent from my HTC One X using Tapatalk 2

Դժվար արդեն լինի: Դեռ չի պրծել:

Իսկ ինձ Հունաստանը դուր էկավ էս կիսաեզրափակչից :))

Նաիրուհի
17.05.2013, 00:58
Անցանք :))

StrangeLittleGirl
17.05.2013, 01:02
Անցանք :))

ուռա՜ :)) երկու օր ժամանակ ունեմ պարզելու.
1. Քաղաքում որտեղ են մեծ էկրանով ցույց տալու
2. Ոնց են ստեղից քվեարկում :))
3. Հեռախոսս լիցքավորելն էլ չէր խանգարի

Նաիրուհի
17.05.2013, 01:19
Բյուր, ինչ-որ տեղ կա՞ վիդեոն, տենամ ո՞նց ա երգել

Ահան քեզի վիդեո, Հով ջան

http://www.hottv.am/top-741963/185807

Artgeo
17.05.2013, 10:21
Մալթան ա կրելու :D

+1

հենց նայեցի, դա ասեցի

Artgeo
17.05.2013, 10:23
Վաղվա հերթականությունը

France
Lithuania
Moldova
Finland
Spain
Belgium
Estonia
Belarus
Malta
Russia
Germany
Armenia
The Netherlands
Romania
United Kingdom
Sweden
Hungary
Denmark
Iceland
Azerbaijan
Greece
Ukraine
Italy
Norway
Georgia
Ireland

http://www.eurovision.tv/page/malmo-2013/about/shows/grand-final

Անվերնագիր
17.05.2013, 10:29
Բայց էս ինչ տուֆտա երգ ա Գոռի երգը :))

Այբ
17.05.2013, 11:02
Ճիշտ է, անցանք եզրափակիչ փուլ, բայց ինձ չի թվում, թե բարձ հորիզոնական կգրավենք:

StrangeLittleGirl
17.05.2013, 13:37
Ճիշտ է, անցանք եզրափակիչ փուլ, բայց ինձ չի թվում, թե բարձ հորիզոնական կգրավենք:

տասնյակում կլինենք :)) (սփյուռքի ջանը սաղ) չնայախ ոնց հասկանում եմ, էս տարի ժյուրիի վրա էլ են խաղում

Ռուֆուս
17.05.2013, 13:59
Ամեանալավը Հունգարիան էր, շատ կայֆ ինդի փոփ էր, Եվրատեսիլի ստանդարտներից շատ բարձր: Մալթան հավես էր, ուրախ կլինեմ, եթե հաղթի: Եթե էս երկուսը չհաղթեն, թող գոնե Ռումինիայի կաստրատ Դրակուլան հաղթի, գոնե խնդալու էր ու լրիվ համապատասխանում էր Եվրատեսիլի մակարդակին:

Իսկ Հայաստանը... Իսրայելն ավելի արժանի էր ֆինալ անցնելու, քան Դորիանսը: Մեկ էլ հայերի գեղավարի մարկետինգն ա ներվերիս վրա ազդում, ամեն տեղ պետք ա խեղճ Այոմիի անունը նշեն: Թոնին մեղք ա, էս ուր ա հասել, որ Եվրատեսիլի համար անկապ երգ ա գրում, էն էլ Հայաստանի համար... Հաջորդ քայլը երևի հայկական սերիալներից մեկի համար սաունդթրեք գրելը կլինի:

Ռուֆուս
17.05.2013, 14:04
Հ.Գ. Էդ անտեր հունգարերենն էլ ախր շատ սիրուն լեզու ա: Համ էլ ինձ մի հատ հիշացրեք, մենք հիմա հունգարացիներին սիրու՞մ ենք, թե՞ դեռ չէ :))

StrangeLittleGirl
17.05.2013, 14:10

Հունգարիայի ելույթի ժամանակ իմ կապը գնացել էր, բայց որ վերջում մի երկու տող դրեցին, իրոք սիրուն էր :love Մալթայի երգը հիշում եմ, առաջին երգն էր, որ ասեցի՝ վատը չի, բայց դրանից ավել չեմ հիշում՝ ինչ էր: Այ Հունաստանն էլ էր հավես ջրիկ:

Հ.Գ. Էդ անտեր հունգարերենն էլ ախր շատ սիրուն լեզու ա: Համ էլ ինձ մի հատ հիշացրեք, մենք հիմա հունգարացիներին սիրու՞մ ենք, թե՞ դեռ չէ :))

Հա, սիրուն ա :love չգիտեմ՝ ով ոնց, բայց ես սիրում եմ իրանց

Ռուֆուս
17.05.2013, 14:19
Բյուր, ուրեմն ես ու դու կոսմոպոլիտ ազգի դավաճաններ ենք :))

Համ էլ երգի կլիպն էլ ա շատ կրեատիվ, տեսե՞լ ես.

http://www.youtube.com/watch?v=UmjsIhihJMY

Sagittarius
17.05.2013, 14:33
Բյուր, ուրեմն ես ու դու կոսմոպոլիտ ազգի դավաճաններ ենք :))

Համ էլ երգի կլիպն էլ ա շատ կրեատիվ, տեսե՞լ ես.

չիգիտեմ՝ ով ոնց, բայց իմ քվեն գնում ա էս երգի օգտին:

ivy
17.05.2013, 15:20
Վայ, էս Եվրատեսիլն արդեն եղել ա՞ :blin

Smokie
17.05.2013, 15:33
Բյուր, ուրեմն ես ու դու կոսմոպոլիտ ազգի դավաճաններ ենք :))

Համ էլ երգի կլիպն էլ ա շատ կրեատիվ, տեսե՞լ ես.

Մեր կլիպն էլ ա կրեատիվ իմհկ:)

Artgeo
17.05.2013, 15:53
Վայ, էս Եվրատեսիլն արդեն եղել ա՞ :blin

Չէ, վաղն ա։

StrangeLittleGirl
17.05.2013, 15:53
Վայ, էս Եվրատեսիլն արդեն եղել ա՞ :blin

Կիսաեզրափակիչն էր: Եզրափակիչը վաղն ա :)) պատրաստվի, որ մերոնց ձայն տաս :))

Այբ
17.05.2013, 16:29
Տխրեցի, որ Իսրայելը չանցավ եզրափակիչ:(

Վոլտերա
17.05.2013, 21:44
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ocFhFNxu5Jg
Գժություն էր էս մեկը :love

Վոլտերա
17.05.2013, 21:50
Ախ էս կոնտրտենորները :love Ինչի են էսքան լավը: Իհարկե էս մեկը Դրաուիս չի հասնի, բայց դե ձայն ա, որ ունի: Հավեսդ գալիս ա սենց ձայներով երգ լսելիս, հերիք չի հավեսդ ա գալիս, մի բան էլ մուսային ա հետը քարշ տալիս:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=OV3xp5ZXSYA

Ambrosine
17.05.2013, 22:23
Հ.Գ. Էդ անտեր հունգարերենն էլ ախր շատ սիրուն լեզու ա: Համ էլ ինձ մի հատ հիշացրեք, մենք հիմա հունգարացիներին սիրու՞մ ենք, թե՞ դեռ չէ :))

Պաշտոնական ձևակերպում` մեր վեճը Հունգարիայի ժողովրդի հետ չէ, այլ` կառավարության, դրա համար էլ դատի ենք տվել :)): Երգը իմ դուրը չեկավ, ինչ-որ շատ միապաղաղ էր: Թեև մյուսներն էլ չեմ լսել, միգուցե համեմատության մեջ եք սա լավը համարում:

հ.գ. տեսանյութի տակ ադրբեջանցու սիրո խոստովանությունը դուրս եկավ :)). աչքիցս չի վրիպում, ի՞նչ անեմ`

12 points from your brothers from Azerbaijan. We love you very much. And i will vote for Hungary this year. Good luck brothers from Azerbaijan!

մարիօ
17.05.2013, 23:10
ես մենակ Գոռի ՛՛շնորհակալություն՛՛-ը լսեցի, շատ մաքուր շնորհակալություն հայտնեց մարդը ու ասում են, որ երգն էլ ա մաքուր երգել… Երևի հույսեր կան մի քիչ լավ տեղերի, տեսնենք, տեսնենք :think

StrangeLittleGirl
18.05.2013, 02:34
ես մենակ Գոռի ՛՛շնորհակալություն՛՛-ը լսեցի, շատ մաքուր շնորհակալություն հայտնեց մարդը ու ասում են, որ երգն էլ ա մաքուր երգել… Երևի հույսեր կան մի քիչ լավ տեղերի, տեսնենք, տեսնենք :think

հա, նենց հավես էր, որ հայերեն ասեց :)

unknown
18.05.2013, 22:23
հուսով եմ եթե ոչ առաջին տեղ ապա 2-րդ կգրավեն:)շատ լավ են ելույթ ունեցել:love

Rammstein
18.05.2013, 23:42
Ժող, օնլայն նայելու ձեւ կա՞:
Անասուն Հ1-ի սայտով կես վայրկյանը մեկ կտրտում ա: :[

Անվերնագիր
18.05.2013, 23:46
Ժող, օնլայն նայելու ձեւ կա՞:
Անասուն Հ1-ի սայտով կես վայրկյանը մեկ կտրտում ա: :[
վազմի (http://kaban.tv/pervii-kanal-online),

Ներսես_AM
19.05.2013, 01:28
Որոշել էի չքվեարկեի, էն էլ վերջին պահին սիրտս չտարավ :)) մի տաս հատ լցոնեցի, էն էլ փակվեց գիծը։ Եղածն էլ մի բան չէր, կոպեկներ էր‎։ Հայաստանում կարծեմ ահագին թանկ էր չէ՞։

Ներսես_AM
19.05.2013, 01:29
Համ էլ սրա երգի մասը հետաքրքիր չի, չեմ նայում միշտ։ Քվեարկության մասն ա բացում :))

Ռուֆուս
19.05.2013, 01:40
Ես էլ հենց նոր միացա :)) Տեսնենք ինչ ա լինելու

Ռուֆուս
19.05.2013, 01:57
Our finally points? Անասուն ա Անդրեն

Չամիչ
19.05.2013, 01:59
Տեսնես Գոռի համար դաս կլինի, որ պետք չի էտ աստիճան դեբիլ երգեր երգե՞լ: ԹԵ կշարունակի բռնած ուղին ու երաժշտաարվեստում դեբիլիզմը կհասցնի կատարելությա՞ն:

Ներսես_AM
19.05.2013, 02:03
Տեսնես Գոռի համար դաս կլինի, որ պետք չի էտ աստիճան դեբիլ երգեր երգե՞լ: ԹԵ կշարունակի բռնած ուղին ու երաժշտաարվեստում դեբիլիզմը կհասցնի կատարելությա՞ն:

ինչի դու կարծում ես որ էն առաջին տեղերի երգերը ճաշակի ու կատարելության մարմնացու՞մ են :))

Ռուֆուս
19.05.2013, 02:05
Էս շվեդները լրիվ իրանց կորցրել են :o Վարող տղեն ասում ա.

Let's get back to Petra, hashtag milf (mother I'd like to fuck)

WTF???

Չամիչ
19.05.2013, 02:12
ինչի դու կարծում ես որ էն առաջին տեղերի երգերը ճաշակի ու կատարելության մարմնացու՞մ են :))

Ոչ էտպես չեմ կարծում, բայց եթե ռոք ա դա դեռ չի նշանակում, որ պիտի էտ կարգի դառը լինի: Ուղակի ապշում եմ Գոռի վրա: Ոնց կարա մարդը էտքան տաղանդավոր լինի ու էտքան դմբո: Հիմա գոնե հասկանում ա՞, որ իրա կատարած երգերը բացի իրա դառնացած հոգուց ոչ մեկի պետք չի՞: Ոնց կարա մարդ իրա շնորքը ցաք ու ցրիվ տա, տենց անիմաս երգերի վրա վատնի՞

Ռուֆուս
19.05.2013, 02:15

Գոռի երգածը սովորական պապսա էր, էդտեղ ռոք չկար:

Ruby Rue
19.05.2013, 02:18
Ուղղակի էս տարի հայկական սփյուռքն ա արձակուրդ գնացել: :))
Մեկ էլ հայերը սկսել են ուկրաինացի ծԴերին գերադասել ռուս ծԴերից:

Թե չէ հայերը ոչ նորմալ երգ ուղարկել են, ոչ էլ երբևէ կուղարկեն: Չնայած՝ էս մրցույթի որակին լավ էլ համապատասխանում են:

Dayana
19.05.2013, 02:18
էս եվրատեսիլն ինչ դեպրեսիվ ա :(

Չամիչ
19.05.2013, 02:19
Գոռի երգածը սովորական պապսա էր, էդտեղ ռոք չկար:

Ըստ քո ասելու Գոռը փոփ երգիչ ա՞: Իրա Երգացանկում մեծ մասը էտ կարգի դառը երգեր են:

Ռուֆուս
19.05.2013, 02:25
Ուղղակի էս տարի հայկական սփյուռքն ա արձակուրդ գնացել: :))
Մեկ էլ հայերը սկսել են ուկրաինացի ծԴերին գերադասել ռուս ծԴերից:

Թե չէ հայերը ոչ նորմալ երգ ուղարկել են, ոչ էլ երբևէ կուղարկեն: Չնայած՝ էս մրցույթի որակին լավ էլ համապատասխանում են:

Ժող, հայկական սփյուռքի դերը գերագնահատում եք, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում (որոնք առաջ լիքը միավորներ էին մեզ տալիս) ինչքան էլ շատ հայեր լինեն, մեկ ա իրենց քվեարկածները դժվար թե ինչ-որ կշիռ ունենան էդ երկրների ընդհանուր քվեների մեջ:

ivy
19.05.2013, 02:29
Մենակ քվեներով չի բայց, չէ՞, ժյուրի էլ կա:

Ruby Rue
19.05.2013, 02:29
Ժող, հայկական սփյուռքի դերը գերագնահատում եք, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում (որոնք առաջ լիքը միավորներ էին մեզ տալիս) ինչքան էլ շատ հայեր լինեն, մեկ ա իրենց քվեարկածները դժվար թե ինչ-որ կշիռ ունենան էդ երկրների ընդհանուր քվեների մեջ:

Ասածս էն ա, որ մեր երկիրն իր հույսը ավելի շատ սփյուռքի վրա ա դնում, քան երգերի որակի: Դրա համար էլ նույնիսկ էս կարգի մրցույթում 8րդ հորիզոնականից առաջ չեն գնում:

ivy
19.05.2013, 02:29
Գոռը բայց ինչ հոյակապ ձայն ունի :)

Ռուֆուս
19.05.2013, 02:31
Ըստ քո ասելու Գոռը փոփ երգիչ ա՞: Իրա Երգացանկում մեծ մասը էտ կարգի դառը երգեր են:

Ինքը փոփ երգիչ չէ, պապսա է:

Մի խոսքով ախմախ մրցույթ էր, էլ ավելի ախմախ քվեարկությամբ: Իսրայելին սկի ֆինալ չանցկացրին, Բոնի Թայլերն էլ Կաասի պես եկավ խայտառակվեց, տուն գնաց:

Մալթային ռեսպեկտ, Հունգարիայի մասնակցին էլ մաղթում եմ, որ ալբոմ ձայնագրի, ես իրեն հաճույքով կլսեմ:

Աթեիստ
19.05.2013, 02:40
Հալալա ադրբեջանցիքին, հավեսով երգ էր, ավելի հավեսով շոու։
Ամոթ հայերին, երգ չկար, «շոուն» նույնիսկ մինուս էր։ Մի լավ երգչի էլ փչացրին էշ երգով (նախորդը Էմմին էր)։

Հաղթող երգն էլ լրիվ ռիբակական անլուրջ բան էր (ախ իմ գնդակ, իմ գնդակ)։
Հունգարիան իսկականից լավն էր ։)

http://www.youtube.com/watch?v=XVJddk9YXZo

ivy
19.05.2013, 02:48
Ոչ մեկն էլ լավը չէր :(
Ոչ էլ Հունգարիան...

Սարսափելի մրցույթ էր՝ պապսա ու անորակ. էս երևի վերջին տարին էր, որ նայեցի:

Աթեիստ
19.05.2013, 02:51
Ոչ մեկն էլ լավը չէր :(
Ոչ էլ Հունգարիան...

Սարսափելի մրցույթ էր՝ պապսա ու անորակ. էս երևի վերջին տարին էր, որ նայեցի:

Ամեն տարի էլ տենց ենք ասում ։)

ivy
19.05.2013, 02:52
Ամեն տարի էլ տենց ենք ասում ։)

Էդ էլ կա: Բայց տարեց տարի էլ մեծանում ենք. էս իսկականից իմ սահմանն էր արդեն :)

StrangeLittleGirl
19.05.2013, 03:27
Ժող, հայկական սփյուռքի դերը գերագնահատում եք, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում (որոնք առաջ լիքը միավորներ էին մեզ տալիս) ինչքան էլ շատ հայեր լինեն, մեկ ա իրենց քվեարկածները դժվար թե ինչ-որ կշիռ ունենան էդ երկրների ընդհանուր քվեների մեջ:

Ըհը: Մեկը Հոլանդիան էս տարի ֆինալ ա դուրս էկել, հետաքրքրությունը մեծացել ա, դրա համար հնարավոր ա, որ ավելի ակտիվ են մասնակցել քվեարկությանը, հայերի ձայները կշիռ չեն ունեցել:

Ի դեպ, ես չքվեարկեցի, որտև տենց էլ համարը չգտա քվեարկելու: Բայց լուրջ եմ ասում, ահավոր զզվելի էր, որ մենակ նրա համար պիտի քվեարկեի, որ հայ էին: Մենք չորս հոգով էինք նայում, չորսս էլ տարբեր երկրներից: Հունաստանի երգն էր սաղիս դուր էկել, Մալթան մեկին, Դանիան երկուսին, Հունգարիան էլ երկուսին, դե Անուկն էլ մենակ ինձ (հա, նորից կրկնում եմ, որ էստեղ դուր գալը նշանակում ա վատը չէր): Ու հա, ես մեկ ա էլի եմ նայելու: Լավ տրամադրություն ա բացում, հատկապես երբ զուգահեռ թվիթերին ես հետևում:

Ambrosine
19.05.2013, 04:28
Ես էլ միայն քվեարկությունը դիտեցի, շոուի տրամադրություն չկար:

Սա կարդացեք` Լիտվացի լրագրողների "հետաքննությունը" (http://www.15min.lt/ru/article/vesti/pobeditel-evrovidenija-2013-kuplen-zhurnalisty-15min-lt-razoblachili-v-litve-bandu-kotoraja-skupala-golosa-504-336735)

Կոնկրետ բացահայտում ա: Ափսոս միայն, որ մեր տաղանդավոր երգիչներից որոշներին ուղարկում ենք, դուխաթափ եղած վերադառնում են: Գոնե ազտեսիլի շնորհիվ արտասահմանյան երաժիշտների հետ որոշակի համագործակցության հնարավորություններ ստանան:

Սա էլ հոդվածում կցված տեսանյութը, եթե կարդալու հավես չունեք`

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=JvHwxzXkeo8#!

Diana99
19.05.2013, 09:14
:angry ես վերջնականապես համոզվեցի,որ սա քաղաքականացված մրցույթ է ու ևս մեկ անգամ համոզվեցի ,որ հույսը պետք չէ դնել այսպես կոչված "հարևաններին"

Two-Face
19.05.2013, 10:25
Ազերները նաֆթ ու փող բաժանեցին սաղին, դրա համար էլ երկրորդ տեղը բռնին:
Իսկ հայկական բյուջեն սաղ կերել են, էլ ուր մեզ ուրիշ երկրներին կաշառք բաժանելու հնարավորություն: :[

StrangeLittleGirl
19.05.2013, 12:19
Ժող, զարմանալիորեն էս անգամ հեչ էլ քաղաքականացված չէր: Մենակ մի քանի ակնհայտ բան էղավ, բայց դե ասենք էդ երկրների երգերը վատը չէին (օրինակ՝ Կիպրոսը 12 Հունաստանին տվեց): Ու հերիք ա էլի... Ադրբեջանի երգը իսկականից շատ ավելի լավն էր, քան Դորիանսինը:

Peace
19.05.2013, 12:20
Ամբողջ Եվրոպան մեզ տրորեց, այսպես եղավ, այնպես եղավ, իմ մոտ տպավորությունն է Ավարայրի ճակատամարտն է եղել մենք էլ պարտություն ենք կրել, մրցույթ էր էլի, ազգս ինչո՞ւ է սենց ծանր տանում:

Ժող., էն կանաչ սենյակում գտնվող Էրիկ Սաադեն այն նույն Էրիկն էր, չէ՞, որ «Հավաքածու»- ի մրցույթներից մեկին մեծ աշխուժություն բերեց: Հաղորդավարն ասում էր Էրիկ, ես էս :)) դեմքով նայում էի նրան: :))

Մեկ էլ՝ Անդրեն սիրուն գույներով ներկայացավ, սիրունացել էր, բայց երգեց իբր ի՞նչ: Չերգեր էլի...

Գոռը լավ է երգում:

Վահե-91
19.05.2013, 12:26
քրֆել-մրֆել չլինի, սև վարկանիշ տալ չլինի, բայց խոսքը մեր մեջ՝ Էմմիի 2011-ի երգը ավելի լավն էր, քան Dorians-ի՝ էս տարվանը :)) :secret

StrangeLittleGirl
19.05.2013, 12:26
Ինչ վերաբերում ա լիտվացի լրագրողների հետաքննությանը, նախ մի մոռացեք, որ ժողովրդի ձայներն ընդամենը կեսն են ձայների, երկրորդ՝ եթե նույնիսկ ասեք, որ ժյուրիին էլ են առել, ուրեմն ամոթ Լիտվային, որ նենց ժյուրի ա դնում, որին կարելի ա առնել: Ու ընդհանրապես, այ հենց էդ նույն բաները Հայաստանն էլ ա արել, երբ պալատական երգիչներն են գնացել Եվրատեսիլ: Նենց որ հավայի չարժի աբիժնիկություն անել: Լավ երգ ուղարկեիք, տեղ բռնեիք:

StrangeLittleGirl
19.05.2013, 12:30
Ամբողջ Եվրոպան մեզ տրորեց, այսպես եղավ, այնպես եղավ, իմ մոտ տպավորությունն է Ավարայրի ճակատամարտն է եղել մենք էլ պարտություն ենք կրել, մրցույթ էր էլի, ազգս ինչո՞ւ է սենց ծանր տանում:

Ի՞նչ տրորել... լավ էլի: Ուրեմն էսքան տարի Նիդեռլանդներին տրորու՞մ էր, որ եզրափակիչ չէին անցնում կամ Բոննի Թայլերին տրորե՞ց: Երգի մրցույթ ա էլի, անկապ բան էր ուղարկվել, արժանի գնահատականի արժանացավ: Ի՞նչ եք ուզում: Մեկը ես Դորիանսի օգտին հեչ չէի քվեարկի:

քրֆել-մրֆել չլինի, սև վարկանիշ տալ չլինի, բայց խոսքը մեր մեջ՝ Էմմիի 2011-ի երգը ավելի լավն էր, քան Dorians-ի՝ էս տարվանը :)) :secret

Ինձ համար նույն զիբիլն էր: Ուղղակի արժեր, որ Դորիանսը ֆինալ անցներ, որովհետև իրանց հետևում նույն մութ պատմությունները չկային, ինչ Էմմիի:

Վահե-91
19.05.2013, 12:38
Ինձ համար նույն զիբիլն էր: Ուղղակի արժեր, որ Դորիանսը ֆինալ անցներ, որովհետև իրանց հետևում նույն մութ պատմությունները չկային, ինչ Էմմիի:
խոսքը զուտ երգի մասին էր, Էմմիի վրա թքած ունեմ :pardon

Տրիբուն
19.05.2013, 12:49
Էն խեղճ սփյուռքի նախարարությունն էլ, բան ու գործը թողած, քվեարկությունը սարքել էր հայոց հարցը :) Մյուս տարվանից կառավարությունը ամեն արտագաղթողի հետ մի հատ սոտովի ա տալու ու 30 տոկոսով սուբսիդավորելույա եվրոտեսիլի ժամանակ հայաստանին տված ամեն SMS -ի արժեքը:

Artgeo
19.05.2013, 13:14
Եվրատեսիլի ամենաբոց կադրերից մեկը, Անդրեի երգը... Հաղորդավարի զարմացած դեմքն ու դահլիճի լռությունը և Անդրեի դեբիլ ժպիտը :D

http://youtu.be/VdXBFwmNwE0?t=23m55s

Տրիբուն
19.05.2013, 13:19
Համ էլ սրա երգի մասը հետաքրքիր չի, չեմ նայում միշտ։ Քվեարկության մասն ա բացում :))

Չե՞ն կարա նեմց անեն, որ մյուս տարվանից սկզբից քվեարկությունը ցույց տան, հետո երգերը:

Smokie
19.05.2013, 13:31
Ըհըմ-ըհը'մ:))

Կիսաեզրափակիչները չէի նայել, մենակ երեկ նայեցի եզրափակիչը: Ներվայնանում էի, երբ մեր հաղորդավարները րոպե մեկ ասում էին «մենք հաստատ հաղթելու ենք, մենք հաստատ հաղթելու ենք»: Ես վստահ էի, որ չենք հաղթի:P Բա գնահատականները լսելուց հետո՞ ոնց էին խոսում հաղորդավարները:D նենց տպավորություն էր, ոնց որ իրա՛նք չէին րոպե մեկ ասում «Հաղթելու ենք»: Հա՛, մեկ էլ ներվայնանում էի, երբ իրանք բարձր-բարձր խոսում էին, երբ տակից բոլոր կատարումների կարճ կրկնությունն էին ցույց տալիս: Վատ երգեր կային, բայց մերինից լավերն էլ կային ու մեր հաղթելու հավանականությունը էդքա՜ն մեծ չէր: Իսկ էս անգամ տպավորություն էր, որ քաղաքականցված չի Եւրոտեսիլը, շատ հնարավոր ա ժյուրի-հեռուստադիտողի 50/50-ն էլ իրանը ասեց: Մի կողմից էլ քիչ մը աբիդնի ա, որ մեջներից նորմալ երգն ու նորմալ խումբը ամենաքիչ տեղը գրավեց: Նեղվում էի գնահատականները տեսնելուց: Ոչինչ, կամաց-կամաց կզարգանանք:))

Լավ, անդրադառնամ մյուս երգերին::Ճ Ես լավ չէի հիշում Մոլդովային է՞ին ակումբցիները հավանել, թե՞ Մալթային, հետո համ հասկացա, համ հիշեցի: Մոլդովան ինձ բավականին դուր եկավ, շատ լավն էր, ուժեղ ձայն ուներ երգչուհին, երգն էլ էր լավը:good Մալթայի կատարողը ժպիտով հանդերձ դեմք էր:hands լավ կերպար էր: Անգլիա. Bonnie-ի երգեցողությունը սկզբից մի տեսակ վատը թվաց, բայց դե երգը լավն ա (չնայած մենակ կրկներգն ա մոտս տպավորվել): Հունգարիայի կատարմանը սպասում էի: Սկզբի մասում ասի «հըլը որ նորմալ ա՝ սովորական ա: Սպասեմ կրկներգին, տեսնեմ ի՞նչ բում ա անելու»... ու հենց կրկներգն էր, որ դուրս չեկավ,:)) անկապ էր: Դանիայի մասին կասեմ, որ ես կիսաեզրափակիչների ժամանակ տեսել էի նկարը ու տպավորվել էր, նախ սպիտակ զգեստը ու երգչուհու արտաքինը, հետո հետեւի կոստյումավոր թմբկահարները ասում էին, որ լավ երգ ա լինելու, տպավորություն էր, որ հեքիաթային երգ ա լինելու, իսկ երգչուհինը շա՜տ ջահելի տպավորություն էր թողել՝ նուրբ ձայնով աղջկա: Երգը սկսելուց առաջ ինձ դուր եկավ աղջկա ոտաբոբիկ կերպարը, իսկ երբ երգը սկսեց շվիի սիրուն ձայնով, էդտեղ որ ասի, «100% լավն ա»: Բայց դե ու՞ր էր թե տենց լիներ:( Էստեղ են ասել «կոստյու՞մն է, որ քեզ պետք է գեղեցկացնե», հեչ սպասածս հեքիաթային երգը չէր, ոչ է՛լ պատկերացրածս ձայնը: Զարմացել էի, որ էդքա՜ն սիրվեցին, վերջում ուզում էի երգը էլի լսեմ, հիշեմ մի հատ, էն էլ մեր հաղորդավարները չթողեցին... Ռումինիան դեմքություն էր,:D ձայնի մասին էլ չխոսամ:hands Ռուսաստանը. դե ասել եմ, որ էդ երգը հավանել էմ: Կատարումն էլ էր լավը: Ադրբեջանի ժամանակ պառկել էի, երգը ոնց-որ վատը չէր ինչքանով որ տեսա, ինչքանով ընկալեցի:) Հունաստանը դզեց:hands իրանք էլ էին լավ շոու անում: Հա՛, ահավոր չհավանեցի Ֆրանսիան,:fool էդ ի՞նչ ախմախ ձեւի էր երգում Լիտվան էլ լավը չէր (երկուսն էլ առաջին կատարումներն էին): Վրաստանը վատը չէր:sulel

Գալաթեա
19.05.2013, 13:45
Եվրատեսիլի ամենաբոց կադրերից մեկը, Անդրեի երգը... Հաղորդավարի զարմացած դեմքն ու դահլիճի լռությունը և Անդրեի դեբիլ ժպիտը :D

Անդրեի երգելու պահն իսկականից բոց էր:
Մեկը կմտածեր՝ անցյալ տարվա հաղթող երգն ա, երգում ես:
2006, եսիմորերոդ տեղ...
Երևի սկի չջոկեցին ով ա, ինչ ա ուզում: Ու էդ շուլալայն ինչ էր վափշե...

Աթեիստ
19.05.2013, 13:48
Որ իմանայի սենց բան (http://lenta.ru/onlines/2013/05/18/final/) ա լինելու, սկի չէի էլ նայի, նստած կարդում ու ղժժում եմ ։)

Вообще, я вам так скажу - я устал от «Евровидения». Мне кажется, что с каждым онлайном от моего музыкального вкуса откалываются по кусочку. Скоро ничего не останется

Конечно, песенный конкурс песен - это совершенно инфернальное мероприятие. Например, только что Малахов(!) призвал в прямой эфир доярок из Курской области

Во втором полуфинале был еще совсем инфернальный, эм, певец из Румынии. Там было все: и завывания, и фальцет, и дабстеп, и гомоэротика.

В ящике Киркоров и азербайджанский певец любезничают.
Первый канал делает все, чтобы "Евровидение" казалось менее омерзительным, чем оно есть.
После такого-то предфинального "шоу".

Հըլը կարդում եմ ...

Update.

Билан углядел в происходящем в программе Малахова объединяющий смысл. Кто-то с годами не умнеет :D

Ambrosine
19.05.2013, 14:02
Ինչ վերաբերում ա լիտվացի լրագրողների հետաքննությանը, նախ մի մոռացեք, որ ժողովրդի ձայներն ընդամենը կեսն են ձայների, երկրորդ՝ եթե նույնիսկ ասեք, որ ժյուրիին էլ են առել, ուրեմն ամոթ Լիտվային, որ նենց ժյուրի ա դնում, որին կարելի ա առնել: Ու ընդհանրապես, այ հենց էդ նույն բաները Հայաստանն էլ ա արել, երբ պալատական երգիչներն են գնացել Եվրատեսիլ: Նենց որ հավայի չարժի աբիժնիկություն անել: Լավ երգ ուղարկեիք, տեղ բռնեիք:

Ո՞վ ա 'աբիժնիկություն' անում :' Լուրը տեղադրելը արդեն տե՞նց ա մեկնաբանվում:

Եթե այս մրցույթը իմ համար ինչ-որ արժեք ունենար, գոնե հինգ երգ լսած կլինեի: Սա կաշառք բաժանելու կոնկրետ ապացույց ա, Հայաստանի երգի մասին ոչ ոք ոչինչ չասաց: Ու, ընդհանրապես, եթե կարելի է ԵԽԽՎ պատգամավորների կաշառել, Լիտվայի հասարակ քաղաքացուն կամ էլ ժյուրիին կաշառելը չնչին բան ա:

Diana99
19.05.2013, 14:02
http://n-idea.am/ru/news.php?id=30692 լինելով հայ նա օգնում է Ադրբեջանին...հիանալի է ուղակի...և նա չի ընդունում,որ հայ է

keyboard
19.05.2013, 14:06
http://n-idea.am/ru/news.php?id=30692 լինելով հայ նա օգնում է Ադրբեջանին...հիանալի է ուղակի...և նա չի ընդունում,որ հայ է

էս քա..ի բոշկեն հլը կա՞, իսկ սրան բանի տեղ դնեողներ էլ կա՞ն ռեալ: Սրա տեղը զիբիկանոցն ա, համ էլ սրան հայ մի ասեք, էսի չի կարա հայ ըլնի, էսի մաքսիմում թափառական շան ձագա, մեր ազգի առանց էդ էլ կիսախարխուլ պատիվը սրա նման թափթփուկներվ մի ավելացրեք ժողովուրդ ջան:
Էսի ով դառա, որ իրա աջակցությունն էլ եվրատեսիլում բան փոխի, մեկն ըլի իրան աջակցի

Աթեիստ
19.05.2013, 14:10
Էլի ռուսների բոցերից

Андрей Коняев
Смотрите, и я ни разу не пошутил про фантастические брови бельгийца

Игорь Белкин
Про брови, бро, надо будет шутить, когда Армения будет выступать.

Говорят, что карьеру певицы Биргит начала рано. Странно, карьеру начала рано, а забеременнела только сейчас

Տրիբուն
19.05.2013, 14:10
Հալալա ադրբեջանցիքին, հավեսով երգ էր, ավելի հավեսով շոու։
]

Գողացված հին հայկական երգ էր:

Այբ
19.05.2013, 14:13
Դանիան իրոք արժանի էր հաղթանակին:hands
Իսկ ինչ մնում է մեր խմբին, ես նույնիսկ չզարմացա, որ տասնյակի մեջ էլ չընկավ:
Չեմ վիճի՝ Գոռը լավ երգեց, բայց դե երգը այդ մրցույթի համար, նամանավանդ իրոք լավ երգերի կողքին, չլսվեց:pardon

Նիդեռլանդները դուրս շատ եկան:love

Sagittarius
19.05.2013, 14:29
Գերմանիան 12 միավոր Հունգարիային ա տվել, ապրենք մենք :) Ինձ որ լսեն էս եվրոպացիք, սաղ արևելաեվրոպական «ասիական» երկրներին ռադ կանեն ու գլուխները խախանդ նորմալ երգի մրցույթ կանցկացնեն:

Այբ
19.05.2013, 14:36
Նորվեգիան էլ շատ հավանեցի:love

Ընդհանրապես այս տարվա երգերը լավն էին:
Հայաստանը սրանից հետո պիտի երգերի ընտրության հարցում շատ լուրջ մոտեցում ցույց տա:

Artgeo
19.05.2013, 14:40
Որ իմանայի սենց բան (http://lenta.ru/onlines/2013/05/18/final/) ա լինելու, սկի չէի էլ նայի, նստած կարդում ու ղժժում եմ ։)

Հըլը կարդում եմ ...

Update.

:D

աաաաաաաաա

23:37 Андрей Коняев
Смотрите, и я ни разу не пошутил про фантастические брови бельгийца

23:37 Игорь Белкин
Про брови, бро, надо будет шутить, когда Армения будет выступать.

Sagittarius
19.05.2013, 14:43
Նորվեգիան էլ շատ հավանեցի:love

Ընդհանրապես այս տարվա երգերը լավն էին:
Հայաստանը սրանից հետո պիտի երգերի ընտրության հարցում շատ լուրջ մոտեցում ցույց տա:

Հայաստանը պետք է ուղղակի երգի ընտրություն ունենա, ոչ թե մի քանի տարի առաջ կազմած ցուցակով ուղարկեն:

Այբ
19.05.2013, 14:49
Հայաստանը պետք է ուղղակի երգի ընտրություն ունենա, ոչ թե մի քանի տարի առաջ կազմած ցուցակով ուղարկեն:
Լուրջ մոտեցում ասելով, ես հենց դա էլ ի նկատի ունեմ:

StrangeLittleGirl
19.05.2013, 16:08
Էն խեղճ սփյուռքի նախարարությունն էլ, բան ու գործը թողած, քվեարկությունը սարքել էր հայոց հարցը :) Մյուս տարվանից կառավարությունը ամեն արտագաղթողի հետ մի հատ սոտովի ա տալու ու 30 տոկոսով սուբսիդավորելույա եվրոտեսիլի ժամանակ հայաստանին տված ամեն SMS -ի արժեքը:
Համա Քանատայեն ինչբե՞ս բիդի քվեարգին:

Ո՞վ ա 'աբիժնիկություն' անում :' Լուրը տեղադրելը արդեն տե՞նց ա մեկնաբանվում:

Եթե այս մրցույթը իմ համար ինչ-որ արժեք ունենար, գոնե հինգ երգ լսած կլինեի: Սա կաշառք բաժանելու կոնկրետ ապացույց ա, Հայաստանի երգի մասին ոչ ոք ոչինչ չասաց: Ու, ընդհանրապես, եթե կարելի է ԵԽԽՎ պատգամավորների կաշառել, Լիտվայի հասարակ քաղաքացուն կամ էլ ժյուրիին կաշառելը չնչին բան ա:
Աստղ ջան, կներես, աբիժնիկության պահը քո մասին չէր, դու նորմալ հոդված էիր դրել կոնկրետ ասելիքով: Խոսքս ընդհանուր տարածված (հիմնականում թվիթերում) արտահայտությունների մասին ա, թե նավթին տվեցին ձայները, թե ամենալավը Դորիանսն էր և այլն:

Գերմանիան 12 միավոր Հունգարիային ա տվել, ապրենք մենք :) Ինձ որ լսեն էս եվրոպացիք, սաղ արևելաեվրոպական «ասիական» երկրներին ռադ կանեն ու գլուխները խախանդ նորմալ երգի մրցույթ կանցկացնեն:

Ասում ես, էս տարի նախկին Հարավսլավիան չկար, ահագին շահեց քվեարկությունը: Մնում ա նախկին Սովետին էլ ռադ անեն, նորմալ մրցույթ կլինի :))

Այբ
19.05.2013, 16:49
Ինտերնետով լուրերն եմ կարդում ու ամեն տեղ համարյա նույն բաներն են գրում: Բոլորը դժգոհ են, որ Հայաստանին ձայն չտվեցին: Քիչ է մնում, որ «դավաճանության» մեջ մեղադրեն սփյուռքի հայությանը: Հերի՛ք չեղավ: Էս մրցույթին հաղթելու համար միայն սփյուռքի հայության վրա հույս չպիտի դնենք:
Մի տեղ էլ կարդացի, իբր թե Ադրբեջանի ձայները գնված են ու նման բաներ: Լավ էլի: Հա՛մ երգն էր շատ լավ, հա՛մ տղան լավ երգեց: Հիմա քննադատում ենք, որ մեզ ձայն չտվեցին, մոռանալով, որ մինչ մրցույթը մենք էինք մեր երգը քննադատում:

Rammstein
19.05.2013, 20:48
Անկեղծ չեմ հասկանում, թե ադրբեջանի երգում ինչն էր լավ, որ մի բան էլ մեր երգից լավն էր: Իմ համար էրկուսն էլ նույն կարգի տուֆտա երգեր էին: Ադրբեջանինը շոուն էր լավ սարքած, իսկ երգը ստանդարտ եւրատեսիլյան ախմախություն էր:
Հունգարիան վատը չէր, բայց մի քիչ տաղտկալի երգ էր:
Մի խոսքով` տուֆտա մրցույթ, տուֆտա երգերով:

laro
19.05.2013, 20:51

Մեկը մեկից «տուֆտա» երգեր էին իրոք: Բայց Լավ երգեց Գոռը, ինձ դուր եկավ: Երգը ինչպես միշտ լավը չէր:

Վոլտերա
19.05.2013, 21:31
:D հն?
http://i.imgur.com/wGMYVdA.jpg (http://imgur.com/wGMYVdA)
Լավ ժողովուրդ, էդքան լուրջ մի ընդունեք, ինչ էր, որ մի հատ էլ բարձր տեղ գրավեր: ՈՒղղակի սովորել ենք, որ մենք միշտ պիտի բարձր հորիզոնականներ զբաղացնենք, ինչի Իռլանդիան մարդ չէր, որ վերջին տեղը գրավեց, Եվրոպան մեր սիրուն աչքերի համար մեզ պիտի քվեարկեր, թե Գոռի ոտքերի բացվածքի համար: Իսկ ընդհանուր առմամբ մրցույթը սկզբից մինչև վերջ թափելու բան էր, մի երկու կատարում կար, որ մի կերպ ծածկում էր եվրատեսիլ կոչեցյալի աղբ լինելու փաստը: Ուֆ այ մարդ զիբիլ մրցույթ ա, ամեն անգամ ասում եմ, վսյո էս վերջինն ա, որ նայում եմ, բայց չի ստացվում: Հաղթողն էշություն էր: Հետո ինչ, որ սիրուն պուպուշ աղջիկ էր: Ադրբեջանի երգը թափելու բան էր, ուղղակի բեմականացումն էր ճաշակով, էլ չասեմ ՈՒկրաինայի մասին, որ երրորդ տեղ բռնեց, ոնց որ լրիվ մարդուն էշի տեղ դնեն:

StrangeLittleGirl
19.05.2013, 22:16
Անկեղծ չեմ հասկանում, թե ադրբեջանի երգում ինչն էր լավ, որ մի բան էլ մեր երգից լավն էր: Իմ համար էրկուսն էլ նույն կարգի տուֆտա երգեր էին: Ադրբեջանինը շոուն էր լավ սարքած, իսկ երգը ստանդարտ եւրատեսիլյան ախմախություն էր:
Հունգարիան վատը չէր, բայց մի քիչ տաղտկալի երգ էր:
Մի խոսքով` տուֆտա մրցույթ, տուֆտա երգերով:
Ռամշ, սաղ հարցն էդ ա, որ լրիվ Եվրատեսիլի ստանդարտների երգ էր, չափած-ձևած, նենց, որ ասենք ինձ ու քեզ, որ ավելի վեհ բաներ ենք լսում, դուր չէր գա, բայց շատ չխորացող հեռուստադիտողին կձգեր: Էլ չեմ ասում, որ շոուն տպավորվող էր, իսկ էս մրցույթում կարևոր ա, որ ելույթը հիշվի (քսանհինգ երգից հետո մի քանի երգ հազիվ էր հիշվում): Ի դեպ, նույնն էլ հաղթողը: Լրիվ չափած-ձևած եվրատեսիլյան երգ էր: Ինչ վերաբերում ա Դորիանսին, իրանք իրանց արևին մեզ նման վեհ մարդկանց վրա էին խաղում, բայց էնքան ախմախ երգ էր, որ արդյունքում ո՛չ եվրատեսիլյան մշտական հանդիսատեսին ձգեց, ո՛չ էլ որևէ տեսակի երաժշտական ճաշակ ունեցողներին:

Rammstein
19.05.2013, 22:49

Հասկանում եմ ինչ ես ասում, Բյուր, բայց իմ ասածն էլ էն ա, որ էդ նույն եւրատեսիլի ստանդարների երգերի մեջ ավելի քիչ ախմախություն հանդիսացող երգեր կային, քան` դա էր:

StrangeLittleGirl
19.05.2013, 22:54
Հասկանում եմ ինչ ես ասում, Բյուր, բայց իմ ասածն էլ էն ա, որ էդ նույն եւրատեսիլի ստանդարների երգերի մեջ ավելի քիչ ախմախություն հանդիսացող երգեր կային, քան` դա էր:

Դե Դանիան ավելի պակաս ախմախ էր, կրեց :))

Անվերնագիր
19.05.2013, 23:12
էն օրվանից երբ Բիլայնը դարձավ էս մրցույթի չեմպիոն, ես համ էս մրցույթից հիասթափվեցի համ իմ կյանքից :))

StrangeLittleGirl
19.05.2013, 23:29
էն օրվանից երբ Բիլայնը դարձավ էս մրցույթի չեմպիոն, ես համ էս մրցույթից հիասթափվեցի համ իմ կյանքից :))

:)) բայց ինչու՞ ես մրցույթից հիասթափվում: ինքը տեղով մեկ հիասթափված-պրծած մրցույթ ա: Ուղղակի պետք ա թեթև նայել ու ղժժալ, հետն էլ հետևել, թե մարդիկ ինչ են թվիթում. ամենամեծ բոցերն էդտեղ են լինում:

Անվերնագիր
19.05.2013, 23:37
Ասում եմ բայց արժի մյուս տարի Ռաֆֆիին ուղարկել, հաստատ լավագույն տասնյակում կհայտնվի: Սաղ ժյուրիյ անդամներին կբարևի, զադիկի ձու կբաժանի, բադասխանը կտա ու վերջում շոուի ժամանակ Վովան բեմի տակից կմտնի ու իրանք իրար հետ կաղոթեն մելոդիկ ու հիշվող Հայր Մերը :))

Ruby Rue
19.05.2013, 23:54

Չի անցնի. Վովան ու Րաֆֆին չաղ են: Եվրոբան սիրուն դղամարդիկ գուզե:
Կամ էլ պիտի նիհարեն ու մազերը ներկեն: :))

Անվերնագիր
20.05.2013, 00:02
Չի անցնի. Վովան ու Րաֆֆին չաղ են: Եվրոբան սիրուն դղամարդիկ գուզե:
Կամ էլ պիտի նիհարեն ու մազերը ներկեն: :))
Ցոգոլը վկա կանցնեն :)),կարևորը աղոթեն նենց ինչպես Հիսուս Քրիստոսը աղոթեց վերջին գիշերը, կամ ինչպես հույներն էին աղոթում Արեսի տաճարում, կռվից առաջ, գիշերը

Տրիբուն
20.05.2013, 01:17
Էս մրցույթին վերջին տասնյակում լինելն ավելի պրիստիժնի ա՝ Գերմանիայի, ֆրանսիայի, Իսպաիայի, UK-ի հետ:

StrangeLittleGirl
20.05.2013, 01:22
Էս մրցույթին վերջին տասնյակում լինելն ավելի պրիստիժնի ա՝ Գերմանիայի, ֆրանսիայի, Իսպաիայի, UK-ի հետ:

Բայց Բոննի Թայլերին կրել ենք :))

Աթեիստ
20.05.2013, 10:31
Բայց Բոննի Թայլերին կրել ենք :))

Իրանից վատ երգելը հեշտ բան չի ։)

AniwaR
20.05.2013, 11:54
լօլ, ասել եմ ու կասեմ՝ էս ձանձրամրցույթում մինչև հիմա մի՝ զարմանալու չափ "kick*ss" երգ ա եղել, որ էնտեղ ֆուրոր ա արել: Այ ինքն ա.

http://www.youtube.com/watch?v=_M6px6Ynm90

Ու էնքան լավն ա ու հիթային իր ոճի մեջ, որ եթե չմասնակցեր էլ էդ մրցույթին, մեկ ա՝ մարդիկ նույն ձևի լսելու էին ու էլի կշարունակեն լսել: :D
Միակ անգամն էր, որ երբևէ ինչ-որ մասնակցի օգտին ինքս քվեարկել եմ, էն էլ Հայաստանից Ֆինլանդիային ձայն չգնաց: Հիշում եմ՝ ոնց էին սաղ Հայաստանով մեկ իրենց խելոքի տեղ դրած քարկոծում «խեղճ» ֆիններին: :)

Այբ
20.05.2013, 12:05
Ա՛յ մարդ, լավ է գոնե վերջին տեղում չհայտնվեցինք:

Անվերնագիր
20.05.2013, 14:12
Ա՛յ մարդ, լավ է գոնե վերջին տեղում չհայտնվեցինք:
խի որ հայտնվեինք ի՞նչ կլներ

Այբ
20.05.2013, 14:14
խի որ հայտնվեինք ի՞նչ կլներ

Հեչ, ընդամենը վերջից առաջինը կլինեինք...

Նաիրուհի
20.05.2013, 16:50
լօլ, ասել եմ ու կասեմ՝ էս ձանձրամրցույթում մինչև հիմա մի՝ զարմանալու չափ "kick*ss" երգ ա եղել, որ էնտեղ ֆուրոր ա արել: Այ ինքն ա.

http://www.youtube.com/watch?v=_M6px6Ynm90

Ու էնքան լավն ա ու հիթային իր ոճի մեջ, որ եթե չմասնակցեր էլ էդ մրցույթին, մեկ ա՝ մարդիկ նույն ձևի լսելու էին ու էլի կշարունակեն լսել: :D

2006-ից մինչև հիմա հեռախոսիս մեջ կա :)

StrangeLittleGirl
21.05.2013, 00:11
լօլ, ասել եմ ու կասեմ՝ էս ձանձրամրցույթում մինչև հիմա մի՝ զարմանալու չափ "kick*ss" երգ ա եղել, որ էնտեղ ֆուրոր ա արել: Այ ինքն ա.

http://www.youtube.com/watch?v=_M6px6Ynm90

Ու էնքան լավն ա ու հիթային իր ոճի մեջ, որ եթե չմասնակցեր էլ էդ մրցույթին, մեկ ա՝ մարդիկ նույն ձևի լսելու էին ու էլի կշարունակեն լսել: :D
Միակ անգամն էր, որ երբևէ ինչ-որ մասնակցի օգտին ինքս քվեարկել եմ, էն էլ Հայաստանից Ֆինլանդիային ձայն չգնաց: Հիշում եմ՝ ոնց էին սաղ Հայաստանով մեկ իրենց խելոքի տեղ դրած քարկոծում «խեղճ» ֆիններին: :)
Իիիի՜, ես էլ եմ իրանց քվեարկել, ընդ որում՝ երկու ձայն եմ տվել: Աչքիս ձայները կեղծել են, ստեղ մի բան կա :think

Smokie
21.05.2013, 10:25
լօլ, ասել եմ ու կասեմ՝ էս ձանձրամրցույթում մինչև հիմա մի՝ զարմանալու չափ "kick*ss" երգ ա եղել, որ էնտեղ ֆուրոր ա արել: Այ ինքն ա.

Ու էնքան լավն ա ու հիթային իր ոճի մեջ, որ եթե չմասնակցեր էլ էդ մրցույթին, մեկ ա՝ մարդիկ նույն ձևի լսելու էին ու էլի կշարունակեն լսել: :D
Միակ անգամն էր, որ երբևէ ինչ-որ մասնակցի օգտին ինքս քվեարկել եմ, էն էլ Հայաստանից Ֆինլանդիային ձայն չգնաց: Հիշում եմ՝ ոնց էին սաղ Հայաստանով մեկ իրենց խելոքի տեղ դրած քարկոծում «խեղճ» ֆիններին: :)

Ի միջի այլոց 2006 թվի Եւրոտեսիլը ես սիրել եմ, հիշում եմ լիքը լավ երգեր կային:roll

Ֆիների Hard Rock Halleluah-ն, մեկ էլ Լիտվայի «We Are The Winners»-բացել էին (բոցել էին:)) )

http://youtu.be/gAh9NRGNhUU

http://youtu.be/Z75mLlg4uO0

Սլովենիայի ու Նիդերլանդների երգերն ու կատարումներն էի հավանել, որ ցավոք սրտի չանցան եզրափակիչ:

http://youtu.be/bXbLm9weMys

http://youtu.be/Yf4FfBoa9bw

Իռլանդիայի Every Song Is A Cry For Love-ը:sulel

http://youtu.be/6BzFlczwSf8
Դիմա Բիլանի երգն էլ էի սիրել:

http://youtu.be/waYpnAexrUA

Եզրափակիչից հավանեցի Մալթայի, Գերմանիայի, Ռումինիայի երգերը ու Անգլիայի կրկերգը + բեմադրությունը:

http://youtu.be/IKvPzL1NSSI

http://youtu.be/v9I70UekEUk

http://youtu.be/1SyPb8IOimE

http://youtu.be/HBrW-SBA5a8

Թուրքիայի երգի թյուր հաջողության վրա հայերը զարմացած էին:{

Էսքա՛նը հիշեցի հավանածներիցս:))

Sagittarius
21.05.2013, 16:02
Եզրափակիչից հավանեցի Մալթայի, Գերմանիայի, Ռումինիայի երգերը ու Անգլիայի կրկերգը + բեմադրությունը:

Գերմանիա Եվրոտիսելյան մենակ երկու երգ եմ հիշում՝ Լենայինը /հաղթող երգը/, մեկ էլ 2009-ինը՝

http://www.youtube.com/watch?v=z3RCmq_-C7I

ասում են Դիտա ֆոն Թիզը ուզում էր բեմի վրա ստրիպտիզ անել, տականքները չթողեցին՝

http://boryssnorc.com/wp-content/uploads/2012/03/ditavonteese.jpg

:love

Լեդի Վարդ
21.05.2013, 20:55
Ժող հայերը որ տեղ ընկան…Եթե իհարկե տեղ գրավել են

Այբ
21.05.2013, 20:58
Ժող հայերը որ տեղ ընկան…Եթե իհարկե տեղ գրավել են

Ոնց որ 18

Աթեիստ
21.05.2013, 21:29
Դե քանի հին Եվրատեսիլի համարներն ենք հիշել, ես էլ դնեմ են երգերը, որ պարբերաբար միացնում եմ (Անդրեի շուբարափից հետո իհարկե։) )։

http://www.youtube.com/watch?v=TqVxuTlp0Co

http://www.youtube.com/watch?v=riMSxOc7ZyA

Էս մեկը դուրս էկել էր, բայց սկի հաջորդ փուլ չանցավ։ Հազվադեպ եմ լսում։

http://www.youtube.com/watch?v=ral6qI1h6Z4

Hayk Avetisyan
21.05.2013, 22:43
Բազմաթիվ գրառումներից հետո մի բան եզրակացրի, որ մենակ հայերը էսքան շատ կարող են ևրոտեսիլից բողոքել: ;)

Նաիրուհի
21.05.2013, 23:04
Մի քանի երգ սիրել եմ, բայց ես էլ չգիտեմ՝ ինչի եմ սիրել։

Նորվեգիայի երգը 2010-ին։ Էս էն երգերից է, որ մինչև հիմա լսում եմ, բայց չեմ հասկանում՝ ինչն է ինձ տանում։ Երևի պատկերները :esim

http://www.youtube.com/watch?v=B7cf9IVvovE

Նույն 2010-ին Ռուսաստանի "Lost and forgotten"-ը

http://www.youtube.com/watch?v=a-IhsDVq-NQ

Թուրքիայի 2011 թվի երգը

http://www.youtube.com/watch?v=2Ds8hkR7-R4

Կիպրոսի 2011-ի երգը։ Բայց ինձ ավելի շատ շոուն էր գրավել։

http://www.youtube.com/watch?v=1t0czUf9nJU

Իսկ հաղթած երգերից Լորդին, Մարիա Շերիֆովիչը, Ռիբակն ու Ռուսլանան են առաջինը միտքս գալիս, բայց հիմա մեկ-մեկ կարող է առաջին երկուսի երգերը լսեմ։

Վաաաայ, 2000 թվի հաղթող երգն էի մոռացել՝ Դանիա՜... :love

http://www.youtube.com/watch?v=h4ojQuViUsY

CactuSoul
21.05.2013, 23:40
Ես էլ մի երգ եմ հիշում, որ ահագին դուրս եկել էր, երկրորդ տեղն էր զբաղեցրել…
Հես ա, գտա: Սերբիայի 2004-ի երգն էր՝ Զելջկո Յոքսիմովիչի կատարմամբ :)

http://www.youtube.com/watch?v=z7OvpjplJ_8

Երևի իրականում միակ երգը Եվրատեսիլից, որ հաճույքով եմ հիշում: Չնայած պիտի որ ՀայFM-ն ահագին ազդած լինի կարծիքիս ձևավորման վրա, քանի որ հաճախ էին այս երգը դնում այն ժամանակ: