Ուլուանա
29.04.2013, 23:35
Կոլաժը (ֆրանսերեն coller՝ «սոսնձել» բառից) արվեստի ստեղծման տեխնիկա է, որն ի սկզբանե կիրառվել է կերպարվեստում։ Կոլաժ է համարվում այն արվեստի գործը, որը պատրաստված է տարբեր կտորներից՝ ստեղծելով նոր ամբողջություն։
Կոլաժի մեջ կարող են օգտագործվել լրագրերի կտորներ, ժապավեններ, գունավոր թղթերի կտորներ, արվեստի այլ գործերի կամ տեքստերի մասեր, լուսանկարներ և այլ պատրաստի առարկաներ, որոնք փակցվում են թղթի կամ կտավի վրա։ Կոլաժի տեխնիկան գոյություն է ունեցել դեռևս հարյուրավոր տարիներ առաջ, սակայն որպես արվեստի նոր տեսակ՝ այն կտրուկ վերելք է ապրել 20–րդ դարի սկզբներին և դարձել ժամանակակից արվեստի էական բաղադրիչներից մեկը։ «Կոլաժ» բառեզրը ստեղծել են Ջորջ Բրաքն ու Պաբլո Պիկասոն, որոնք առաջինն են կիրառել կոլաժի տեխնիկան իրենց աշխատանքներում։
Կոլաժը գեղանկարչության մեջ
Ըստ որոշ աղբյուրների՝ յուղանկարների մեջ կոլաժի տեխնիկան առաջին անգամ կիրառել է Պիկասոն։ Բայց նրանից առաջ էլ Բրաքը կիրառել է կոլաժը գծանկարների մեջ։
Իր «Աթոռով նատյուրմորտում» (1912) Պիկասոն եղեգնահյուս աթոռի դիզայնով մոմլաթի կտոր էր փակցրել կտավի վրա։
http://i.imgur.com/x4rI83o.jpg
Պաբլո Պիկասո, «Նարյուրմորտ եղեգնահյուս աթոռով», 1912 թ.
Կոլաժի տեխնիկան լայնորեն կիրառվել է սյուրռեալիստների կողմից։
http://i.imgur.com/59D0t3w.jpg
Սալվադոր Դալի, 1977 թ.
Կոլաժի պատրաստման սյուրռեալիստական ձև է կուբամանիան, որի դեպքում նկարն ամբողջությամբ կտրտվում է քառակուսիների, որոնք այնուհետև միակցվում են պատահականորեն կամ պարզապես սկզբնականից տարբեր դասավորությամբ։
http://i.imgur.com/Pj0Ghah.jpg
Մեկ այլ տեխնիկա է կտավային կոլաժը, որն իրենից ներկայացնում է ապլիկացիա՝ առանձին նկարված կտավների կտորներով, որոնք փակցվում են գեղանկարի հիմնական կտավի վրա։
http://i.imgur.com/7NTOzr2.jpg
Ջեյն Ֆրանկ
http://i.imgur.com/HKY5ehZ.jpg
Ջոն Ուոքեր, 1977 թ.
Լուսանկարներից կամ դրանց մասերից կազմված կոլաժը կոչվում է ֆոտոմոնտաժ։ Ֆոտոմոնտաժը բաղադրյալ լուսանկար պատրաստելու գործընթացն ու արդյունքն է տարբեր լուսանկարներ կտրտելու ու միակցելու միջոցով։ Բաղադրյալ նկարը երբեմն լուսանկարվում էր, որպեսզի վերջնական պատկերը նորից վերածվեր հարթ լուսանկարի։ Այն լայնորեն կիրառվում է ցուցապաստառների, գովազդների, քաղաքական ծաղրանկարների պատրաստման մեջ։ Ֆոտոմոնտաժի մեկ այլ անվանում է ֆոտոկոլաժը, որը, սակայն, սովորաբար վերաբերում է խոշոր ու ավելի հավակնոտ աշխատանքներին, որոնցում օգտագործվում են նաև տպված տեքստեր, գծանկարչական, գեղանկարչական դետալներ.
http://i.imgur.com/K4R95qF.jpg
Հաննա Հյոխ, 1919
http://i.imgur.com/xfQtve8.jpg
Ռիչարդ Համիլթոն, Ջոն ՄակՀեյլ, 1956
http://i.imgur.com/ahxxayj.jpg
Սերգեյ Փարաջանով
Թվային տեխնոլոգիաների զարգացման ու տարածման շնորհիվ մեր օրերում ֆոտոմոնտաժն անհամեմատ ավելի հեշտ է, մինչդեռ ֆոտոմոնտաժի վաղ ստեղծագործությունները պատրաստվում էին մեծ դժվարությամբ ու հաճախ տարիներով։